Վարչապետի որոշումներ

7 Դեկտեմբերի 2021, 1391 - Ա

ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցությանն առնչվող հարցերը ֆրանսիական կողմի հետ քննարկելու նպատակով՝ 2021 թվականի դեկտեմբերի 8-ից 10-ը Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության անդամների՝ Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման ծախսերը կատարել՝
1) Վահե Հովհաննիսյանինը, Ռոբերտ Խաչատրյանինը, Արման Խոջոյանինը և Վաչե Տերտերյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Մանե Ադամյանինը և Քրիստինե Գրիգորյանինը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Պատվիրակության անդամներին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել հաշվետվություն Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին:
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ ապահովել պատվիրակության՝ գործուղումից վերադառնալուց հետո 5-օրյա ժամկետում Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին ամփոփ հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը։

հավելված

Արխիվ

2024

2023