PK ! $L) ) [Content_Types].xml
PK ! N N _rels/.rels
PK ! D D word/_rels/document.xml.rels
PK ! PD D word/document.xml
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ«ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ1. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը, առկա իրավիճակըՏարեցտարի աճող արտակարգ իրավիճակների արձագանքումն իրականացվում է ԱԻՆ փրկարար ծառայության հերթապահ ստորաբաժանումների ուժերով, որոնց ուժերն ու միջոցները բավարար չեն լայնածավալ աղետների արձագանքման համար: Փրկարարական և արագ արձագանքման այլ ուժերի ստեղծումն ու զարգացումն անհրաժեշտ է արտակարգ իրավիճակներին ավելի արդյունավետ արձագանքելու համար, որի արդյունքում մինչև հիմնական ուժերի դեպքի վայր ժամանելը ուսուցանված անձնակազմը կկանխի հրդեհների հետագա տարածումը՝ դեռևս զարգացման սկզբնական փուլում: Արտակարգ իրավիճակների նախարարությունը ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 4-ի <<Գույք հետ վերցնելու և նվիրաբերելու մասին>> թիվ 1813-Ա որոշմամբ ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքին է նվիրաբերել հրշեջ ավտոմեքենա` կամավորական հրշեջ-փրկարարական հենակետերի կողմից հրդեհներին և այլ արտակարգ իրավիճակներին արագ արձագանքման կազմակերպման նպատակով՝ մինչև հիմնական ուժերի ժամանումը:2022 թվականի մարտի 24-ին Արտակարգ իրավիճակների նախարարին է դիմել Տեղ խոշորացված համայնքի ղեկավարը ևս մեկ հրշեջ ավտոմեքենա նվիրաբերելու խնդրանքով, միաժամանակ պատրաստակամություն հայտնել մեքենայի նվիրաբերման արդյունքում ստանձնել և ապահովել այն բոլոր միջոցառումները, որոնք պահանջված են եղել առաջին մեքենայի դեպքում, այն է` կամավորների հավաքագրում, ավտոկայանատեղիի կառուցում, մեքենայի տեխսպասարկում և մեքենայի մարտական հաշվարկի ապահովում: Հաշվի առնելով, որ Խոզնավար, Վաղատուր և Խնածախ բնակավայրերը Տեղ խոշորացված համայնքից գտնվում են 20-30 կմ հեռավորության վրա և առաջին մեքենայից օգտվելու հնարավորությունը հավասարվում է զրոյի, ուստի տեղի բնակիչները շատ անգամ չեն ահազանգում արտակարգ իրավիճակների կամ դեպքերի վերաբերյալ, քանի որ գիտակցում են, որ հեռավորության և ժամանակի կորուստի պատճառով արձագանքումն արդյունավետ չի կարող լինել:Մինչ հրշեջ ավտոմեքենան համայնքին հատկացնելը` ԱԻՆ Փրկարար ծառայության կողմից կիրականացվի հրշեջ-փրկարարական հենակետի կամավորների, վարորդների կազմի տեղում ուսուցում, սկզբնական մասնագիտական պատրաստություն, իսկ հատկացումից հետո՝ պարբերաբար հետագա ուսուցման և վերապատրաստման գործընթաց՝ բնական և տեխնածին աղետների ժամանակ հրդեհաշիջման, փրկարարական և այլ աշխատանքների կատարման նպատակով : Ելնելով վերոգրյալից, անհրաժեշտություն է առաջացել մշակել Կառավարության որոշման նախագիծ՝ հրշեջ ավտոմեքենան համապատասխան համայնքին նվիրաբերելու՝ դրա հետագա նպատակային նշանակության (հանրօգուտ նպատակով) օգտագործման համար:2. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինքՆախագիծը մշակվել է Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից:3. Սույն որոշման ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության գործող իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու, ինչպես նաև նոր իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:4. Սույն որոշման ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի առաջանում: 5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 6-ի N 1030-Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018-2022 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի» 80-րդ կետի և ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N 650-Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկ»-ի 67-րդ կետի պահանջներից, որով սահմանվում է «Փրկարարական և արագ արձագանքման այլ ուժերի ստեղծում և զարգացում», որի իրագործման համար, որպես միջոցառում, նախատեսվում է կամավորական արձագանքման խմբերի ստեղծում, դասընթացների և վարժանքների իրականացում:PK ! P P word/theme/theme1.xml
PK ! N ! ! word/settings.xml
PK ! 8 8 word/styles.xml
PK ! t?9z( ( customXml/_rels/item1.xml.rels
PK !
`l l word/numbering.xml
PK ! k{U U customXml/itemProps1.xml
PK ! 5eX customXml/item1.xml
PK ! LP P word/fontTable.xml
PK ! ~= word/webSettings.xml
PK ! |'@ docProps/app.xml
Normal54215763286Microsoft Office Word0277falseTitle1false3855falsefalse15.0000PK 6T4 4 docProps/core.xmlMEShttps://mul2.gov.am/tasks/602038/oneclick/himnavorum.docx?token=48d2f9aebfad514a57e3a5339429b261Windows User2542021-03-03T12:00:00Z2020-08-14T05:01:00Z2022-04-18T11:38:00ZPK ! $L) ) [Content_Types].xmlPK ! N N Z _rels/.relsPK ! D D word/_rels/document.xml.relsPK ! PD D O
word/document.xmlPK ! P P word/theme/theme1.xmlPK ! N ! ! E0 word/settings.xmlPK ! 8 8 LR word/styles.xmlPK ! t?9z( ( customXml/_rels/item1.xml.relsPK !
`l l word/numbering.xmlPK ! k{U U w customXml/itemProps1.xmlPK ! 5eX