PK ! 2oW [Content_Types].xml
PK ! N N _rels/.rels
PK ! word/_rels/document.xml.rels
PK ! [zk word/document.xml
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի N 1448-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 26-ի N 1448-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) մշակումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2004 թվականի օգոստոսի 26-ի N 1448-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ մի շարք տեխնիկական բնույթի փոփոխությունների կատարման, ինչպես նաև քաղաքացիական և ռազմական ավիացիայի օդանավերի համատեղ բազավորման ու համատեղ օգտագործման աերոդրոմների օգտագործման ընթացակարգային հարցերի կարգավորման և աերոդրոմների ցանկում փոփոխության կատարման անհրաժեշտությամբ:Ընթացիկ իրավիճակը և խնդիրները, կարգավորման նպատակը և բնույթըՀայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 26-ի «Քաղաքացիական և ռազմական ավիացիայի օդանավերի համատեղ բազավորման ու համատեղ օգտագործման աերոդրոմների օգտագործման կարգը և քաղաքացիական և ռազմական ավիացիայի օդանավերի համատեղ բազավորման աերոդրոմների ցանկը հաստատելու մասին» N 1448-Ն որոշումը (այսուհետ՝ Որոշում) կանոնակարգում է քաղաքացիական և ռազմական օդանավերի համատեղ բազավորման ու համատեղ օգտագործման աերոդրոմների օգտագործումը:Որոշման մեջ առաջարկվող փոփոխություններն են.1) «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 9-րդ հոդվածի համաձայն՝ Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը գործում է որպես Քաղաքացիական ավիացիայի կոմիտե (այսուհետ՝ Կոմիտե): Հետևաբար Որոշման մեջ հստակեցվել է Կոմիտեի ներկայիս անվանումը.2) Հստակեցվել է Որոշումն ընդունելու համար «Ավիացիայի մասին» օրենքով (այսուհետ՝ Օրենք) նախատեսված լիազորող նորմին արված հղումը՝ Օրենքի 12-րդ հոդվածի 7-րդ կետի փոխարեն 12-րդ հոդվածի 9-րդ մաս.3) Հստակեցվել են անկախ աերոդրոմի պատկանելությունից` քաղաքացիական օդանավերով միջազգային կանոնավոր առևտրային և (կամ) ներքին կանոնավոր առևտրային օդային փոխադրումների իրականացման պայմանները և պահանջները.4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 16-ի N 249 որոշմամբ հաստատված է օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային ծրագիրը: «Ավիացիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2020 թվականի սեպտեմբերի 16-ի թիվ ՀՕ-413-Ն օրենքով օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային ծրագիրը հաստատելու լիազորությունը վերապահվել է քաղաքացիական ավիացիայի ոլորտի քաղաքականություն մշակող լիազորված մարմնին՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը (այսուհետ՝ Նախարարություն): ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 22-ի թիվ 649-Լ որոշմամբ ստեղծվել է օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային կոմիտե և հանձնարարվել Նախարարությանը հաստատել նշված ծրագիրը: Հետևաբար N 249 որոշմումը ենթակա է ուժը կորցրած ճանաչման: Բացի այդ սահմանապահ, մաքսային, սանիտարակարանտինային և հասարակական կարգի ապահովման, անհրաժեշտության դեպքում` մուտքի արտոնագրերի ձևակերպման ծառայությունների իրականացման պահանջները սահմանված են ՀՀ օրենսդրությամբ և ենթակա չեն կարգավորման օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային ծրագրով: Հետևաբար Նախագծով Որոշման թիվ 1 հավելվածի 11-րդ կետից նախատեսվում է հանել թիվ 249-Ն որոշմանն արված հղումը:5) Հստակեցվել են համատեղ օգտագործման և համատեղ բազավորման ռազմական աերոդրոմների վերահսկողության իրականացման դրույթները, մասնավորապես լրացվել է ձմեռային ժամանակաշրջանին աերոդրոմի պատրաստակամությունը վերահսկելու նպատակով սեզոնային վերահսկողությունը, ինչպես նաև համապատասխան վերահսկողության արդյունքում անհամապատասխանությունների արձանագրման դեպքում Կոմիտեի կողմից իրականացվելիք գործողությունները:6) Հստակեցվել է համատեղ բազավորման և համատեղ օգտագործման աերոդրոմներում վթարափրկարարական աշխատանքներն իրականացման համար իրավական ակտին արված հղումը՝ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) դոկ 9137 ձեռնարկ:7) Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի փետրվարի 18-ի N 143-Ն որոշման համաձայն ՀՀ պաշտպանության նախարարության «Արզնի» օդանավակայանը ընդգրկվել է Որոշման N 2 հավելվածով սահմանված «Քաղաքացիական և ռազմական ավիացիայի օդանավերի համատեղ բազավորման աերոդրոմների ցանկում»՝ այն ընդհանուր նշանակության ավիացիայի զարգացման նախադրյալների ստեղծման նպատակով։ Սակայն, քաղաքացիական օդանավերի կողմից օդանավակայանի համատեղ բազավորման և օգտագործման հարցը կրել է խնդրահարույց բնույթ՝ ելնելով պաշտպանական նկատառումներից։Որոշման N 2 հավելվածով սահմանված «Քաղաքացիական և ռազմական ավիացիայի օդանավերի համատեղ բազավորման աերոդրոմների ցանկի» փոփոխությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ Պաշտպանության նախարարության կողմից մշակվում են «Արզնի» օդանավակայանի զարգացման հեռանկարային ծրագրեր, որոնց իրականացման համար օդանավակայանի ներկայիս կարգավիճակը կառաջացնի լրացուցիչ խոչընդոտներ։3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք Նախագիծը մշակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից:Որոշման N 2 հավելվածով սահմանված «Քաղաքացիական և ռազմական ավիացիայի օդանավերի համատեղ բազավորման աերոդրոմների ցանկից» «Արզնի» օդանավակայանի հանելու հարցը քննարկվել է ՀՀ Զինված ուժերի ավիացիայի վարչության հետ։4. Ակնկալվող արդյունքըՆախագծի ընդունման դեպքում կհստակեցվեն քաղաքացիական և ռազմական օդանավերի համատեղ բազավորման ու համատեղ օգտագործման աերոդրոմների օգտագործման, ինչպես նաև վերահսկողության հետ կապված հարաբերությունները:5. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխություններըՆախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունների անհրաժեշտություն չկա:6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թվականների ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններՆախագծի մշակումը չի բխում ռազմավարական որևէ փաստաթղթից:PK ! @ word/theme/theme1.xml
PK ! Y~ ~ word/settings.xml
PK ! &a word/webSettings.xml
PK ! pS | | word/styles.xml
PK ! ¯9 word/numbering.xml
PK ! a a word/fontTable.xml
PK ! r1 docProps/app.xml
Normal9848624917Microsoft Office Word04011falseTitle1false5768falsefalse16.0000PK .bTK5o docProps/core.xmlSergey Tashcyanhttps://mul2.gov.am/tasks/602927/oneclick/3.1448himnavorum.docx?token=cfa1f9693719794cb6c2927d2115329cDavid_S242022-03-14T12:05:00Z2022-04-13T11:38:00ZPK ! 2oW [Content_Types].xmlPK ! N N _rels/.relsPK ! M word/_rels/document.xml.relsPK ! [zk = word/document.xmlPK ! @ G word/theme/theme1.xmlPK ! Y~ ~ word/settings.xmlPK ! &a z word/webSettings.xmlPK ! pS | | ~ word/styles.xmlPK ! ¯9 word/numbering.xmlPK ! a a word/fontTable.xmlPK ! r1 0 docProps/app.xmlPK .bTK5o :# docProps/core.xmlPK t&