PK ! $L) ) [Content_Types].xml
PK ! N N _rels/.rels
PK ! $ word/document.xml
ԱՄՓՈՓԱԹԵՐԹ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 1. ՀՀ կադաստրի կոմիտե15.12.2021թ.ՍԹ/11762-2021 1. ««Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 2215-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանին գումար հատկացնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերաբերյալ ունենք հետևյալ առաջարկությունը. ՀՀ Ազգային ժողովի 2021 թվականի սեպտեմբերի 24-ի ««Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի (ՀՕ-328-Ն) համաձայն՝ ՀՀ Կոտայքի մարզի Ողջաբերդ համայնքը որպես բնակավայր ընդգրկվել է ՀՀ Կոտայքի մարզի Գառնի բազմաբնակավայր համայնքի կազմում, ուստի առաջարկում ենք Նախագծում կատարել համապատասխան փոփոխություններ: Ընդունվել է։2․ Միաժամանակ հայտնում ենք, որ Նախագծի 8-րդ կետի 1-ին ենթակետով Ողջաբերդ համայնքի ղեկավարին առաջարկվում է որոշմամբ նախատեսված աշխատանքների ավարտման մասին տեղեկատվությունը և համայնքի ղեկավարի կողմից տրված՝ ՀՀ Կոտայքի մարզի Ողջաբերդ համայնքի սողանքային գոտում գտնվող 4-րդ և 5-րդ կարգի վնասվածության աստիճան ունեցող թվով 15 բնակելի տների քանդման (ապամոնտաժման) թույլտվությունը ներկայացնել Կադաստրի կոմիտե` ապահովելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 45-րդ հոդվածի պահանջների կատարումը։ Տեղեկացնում ենք, որ Օրենքի 45-րդ հոդվածի պահանջներով՝ շինության ոչնչացման հիմքով դրա նկատմամբ գրանցված սեփականության իրավունքի դադարման պետական գրանցումն իրականացվում է հողամասի սեփականատիրոջ կամ շինության նկատմամբ գրանցված սեփականության իրավունքի սուբյեկտի դիմումի հիման վրա, իսկ դիմումի հետ դիմումատուն պետք է ներկայացնի նաև չափագրում (հաշվառում) իրականացրած անձի եզրակացությունը շինությունը քանդված (ոչնչացված) լինելու վերաբերյալ կամ շինության քանդման (ոչնչացման) փաստը հաստատող իրավասու մարմնի կողմից տրված այլ փաստաթուղթ, իսկ շինությունը մասնակի քանդված լինելու դեպքում՝ նաև փաստացի գոյություն ունեցող մասի հատակագիծը: Հետևաբար առաջարկում ենք Նախագծի 8-րդ կետի 1-ին ենթակետը խմբագրել։Ընդունվել է։2. ՀՀ քաղաքաշինության կոմիտե16.12.2021թ.01/13/11580-20211․ Նախագծի 3-րդ կետի 1-ին ենթակետում անհրաժեշտ է հստակեցնել, թե ինչից հետո է վկայագիրը շահառուներին տրամադրվում (Նախագծի նախորդ տարբերակում առկա էր՝ Կոտայքի մարզպետի կողմից ծանուցումը ստանալուց հետո):Ընդունվել է2․ Նախագծի 4-րդ կետի 2-րդ ենթակետում «շահառուների բաշխվածությունն ըստ բնակավայրերի,» բառերը հանել, քանի որ խոսքը գնում է միայն Ողջաբերդ բնակավայրի մասին:Ընդունվել է3․ Ի պատասխան մեր նախորդ դիտարկումների՝ ամփոփաթերթի մեջ նշված է, որ ընտանիքի կազմի որոշման համար հիմք է հանդիսացել Կոտայքի մարզպետարանի կողմից ներկայացված տեղեկատվությունը, ըստ որի ընտանիքի կազմում ընդգրկված են և հաշվառված, և փաստացի բնակվող անձինք: Այդ պարագայում հաշվի առնելով, որ հասանելիք աջակցության չափը բխում է ընտանիքի կազմից՝ առաջարկում ենք Նախագծում, հաշվարկում կամ հիմնավորման մեջ անդրադարձ կատարվի այն հանգամանքին, թե տվյալ անձը պետք է և հաշվառված լինի, և փաստացի բնակվող, թե բավարար է միայն 1 պայմանի առկայությունը: Բացի այդ, եթե անձը ոչ հաշվառված է, ոչ էլ փաստացի բնակվող, սակայն հանդիսանում է համասեփականատեր, այդ պարագայում ինչ կարգավորումներ են նախատեսված այդ մասով:Ընդունվել է։Հասանելի աջակցության չափը բխում է ընտանիքի կազմից (թե հաշվառված, թե փաստացի բնակվող)։ 4․ Նախագծին կից ցանկ 2-ում ներկայացված է Կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված տեղեկատվությունն՝ թվով 14 ընտանիքների անդամների անվամբ բնակարանի (բնակելի տան) նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման վերաբերյալ, մինչդեռ Նախագծում այդ մասով տարբերակված մոտեցումներ և կարգավորումներ ներառված չեն:Ընդունվել է ի գիտություն։Նախագիծը լրամշակվել է և ֆինանսական աջակցություն տրամադրվելու է Գառնի համայնքի Ողջաբերդ բնակավայրի սողանքային գոտում գտնվող 4-րդ և 5-րդ կարգի վնասվածության աստիճան ունեցող թվով 15 բնակելի տների բնակիչներին բնակարանային պայմանների բարելավման համար։5․ Նախագծի հիմնավորման 2-րդ բաժնում «106 վթարային բնակելի տներից» բառերը փոխարինել «վնասված 106 բնակելի տներից» բառերով:Ընդունվել է6․ Նախագծի նախաբանում հղում անել համապատասխան լիազորող նորմերին՝ հիմք ընդունելով Վարչապետի 2021 թվականի նոյեմբերի 2-ի N02/10.3/37766-2021 հանձնարարականը: Ընդունվել է3. ՀՀ ֆինանսների նախարարություն23.12.2021թ.01/8-4/21210-2021Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանին գումար հատկացնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի լրամշակված տարբերակի (այսուհետ՝ Նախագիծ), որով առաջարկվում է ՀՀ Կոտայքի մարզի Ողջաբերդ համայնքի 4-րդ և 5-րդ կարգի վնասվածության աստիճան ունեցող թվով 14 առավել վտանգավոր վթարային բնակելի տների բնակիչներին բնակարան ձեռք բերելու նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 207,503.0 հազար դրամ աջակցություն, հայտնում ենք հետևյալը.1․ Ներկա պահին ՀՀ կառավարության համար առավել առաջնահերթ է դիտարկվում Արցախից տեղահանված քաղաքացիների կեցության և նրանց կրած գույքային վնասների հետ կապված ծրագրերի իրականացումը: Ուստի առաջարկում ենք վերը նշված բնակելի տների բնակիչների բնակարանային պայմանների բարելավման խնդրի քննարկմանը անդրադառնալ հետագա տարիներին՝ ելնելով աշխատանքների իրականացման առաջնահերթություններից: Չի ընդունվել։ Քանի որ նշված համայնքը հանդիսանում է ակտիվ սողանքային գոտի, որտեղ հողի վերին շերտը գտնվում է անընդհատ շարժման մեջ, ինչի հետևանքով կառուցված շինությունների կոնստրուկցիաները ենթարկվում են քայքայման և փլուզման, որը կարող է մարդկային զոհերի պատճառ դառնալ:Կատարվել է վերահաշվարկ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2022թ․-ի ապրիլին ձևավորված շուկայական միջինացված գինը 1 քառ․ մետրի համար կազմել է 248․1 հազ․ դրամ։2․ Նախագծի ընդունման հիմնավորման և կից ներկայացված փաստաթղթերի համաձայն ֆինանսական աջակցություն տրամադրվելու է Ողջաբերդ համայնքում գտնվող 4-րդ և 5-րդ կարգի վնասվածության աստիճան ունեցող թվով 15 վթարային բնակելի տների սեփականատերերին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված համայնքը հանդիսանում է ակտիվ սողանքային գոտի, որտեղ հողի վերին շերտը գտնվում է անընդհատ շարժման մեջ, ինչի հետևանքով կառուցված շինությունների կոնստրուկցիաները ենթարկվում են քայքայման և փլուզման, որը կարող է մարդկային զոհերի պատճառ դառնալ: Բացի այդ, Նախագծի համար հիմք են ընդունվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից կատարված տեխնիկական վիճակի նոր հետազննության ու տեխնիկական վիճակի մասին եզրակացությունները:Այս կապակցությամբ հարկ է նկատել, որ ՀՀ կառավարության 18.03.2021թ-ի N 376–Լ որոշմամբ հաստատվել է անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակարանային ֆոնդի հիմնախնդիրների կանոնակարգման հայեցակարգը (այսուհետ՝ Հայեցակարգ) և դրանից բխող միջոցառումների ծրագիրը:Համաձայն Հայեցակարգի 2-րդ կետի՝ Հայեցակարգն անդրադառնում է անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակֆոնդի հիմնախնդիրներին և հանդիսանում է դրա կանոնակարգման մասով ՀՀ կառավարության ընդհանուր մոտեցումները կանխորոշող հիմնական փաստաթուղթ։Հայեցակարգի 5-րդ կետով սահմանված է, որ հանրապետության բնակավայրերում առկա է նաև քանդման ենթակա վթարային՝ 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող ավելի քան 1200 անհատական բնակելի տուն (որից մոտ 1000-ը՝ բնական աղետների հետևանքով):Համաձայն Հայեցակարգի 18-րդ կետի՝ Հայեցակարգի նպատակն անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակֆոնդի հիմնախնդրի իրավական կանոնակարգումն է, ինչը հնարավորություն կտա հստակեցնել հիմնախնդրի կանոնակարգման հարցում պետական քաղաքականության հիմնական մոտեցումները, որոնց կիրառման արդյունքում կբարձրանա խնդիրների կանոնակարգման արդյունավետությունը, հասցեականությունը, առաջնահերթությունները և այլն:Հայեցակարգի 23-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» և «բ» պարբերություններով սահմանված է, որ Հայեցակարգի նպատակներին հասնելու և խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է սահմանել ուժեղացման-վերակառուցման ենթակա և քանդման ենթակա՝ վթարային բնակարանային ֆոնդի հիմնախնդիրների կանոնակարգման պետական քաղաքականությունը, դրանցից յուրաքանչյուրի մասով տարանջատելով լիազոր մարմնի, տեղական ինքնակառավարման, տարածքային կառավարման և պետական կառավարման համակարգի մարմինների դերերը, սահմանելով պետական աջակցության դեպքերի, առաջնահերթությունների մոտեցումները:Հայեցակարգի 23-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված է, որ Հայեցակարգի նպատակներին հասնելու և խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է սահմանել անբավարար և բնակության համար վտանգավոր գնահատված բնակֆոնդից քաղաքացիների վերաբնակեցման կարգը:Ընդ որում, նկատենք, որ Հայեցակարգից բխող միջոցառումների իրականացման ժամկետները սահմանվում են՝ սկսած 2021 թվականի նոյեմբերի 3-րդ տասնօրյակից մինչև 2023 թվականի նոյեմբերի 3-րդ տասնօրյակը:Ելնելով վերոգրյալից գտնում ենք, որ որպես անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակարանային ֆոնդի հիմնախնդրի կանոնակարգման հարցում պետական քաղաքականության առաջնահերթություն, բավարար չափով հիմնավորված չէ ՀՀ Կոտայքի մարզի Ողջաբերդ համայնքում գտնվող 4-րդ և 5-րդ կարգի վնասվածության աստիճան ունեցող թվով 15 առավել վտանգավոր վթարային բնակելի տների ընտրությունը ներկայումս Հայաստանի Հանրապետությունում առկա քանդման ենթակա վթարային՝ 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող ավելի քան 1200 անհատական բնակելի տների նկատմամբ: Հետևաբար, առաջարկում ենք Նախագծով նախատեսվող կարգավորումներին անդրադառնալ վերոնշյալ հիմնախնդրի կանոնակարգման հարցում պետական քաղաքականության հիմնական մոտեցումները հստակեցնելուց հետո:Չի ընդունվել։Համայնքում առկա և նախկինում որևէ հատուցում չստացած 106 վթարային բնակելի տներից 59-ը գտնվում են վտանգավոր վիճակում, որից 10-ը փլուզման եզրին են, 47 տներ սեփականատերերի միջոցներով տարիների ընթացքում ուժեղացվել են և գտնվում են բարվոք վիճակում, սակայն բնակության համար նույնպես վտանգավոր են: Վերը նշված թվով 106 սեփականատերերից որևէ մեկը երբևէ չեն ստացել ֆինանսական աջակցություն: Դրանց մի մասը շարունակում է ապրել բարձր վթարայնության աստիճան ունեցող բնակելի տներում:Արդյունքում, Որոշման նախագծով առաջարկվում է Գառնի համայնքի Ողջաբերդ բնակավայրի 106 վթարային բնակելի տներից առավել վտանգավոր գոտում գտնվող 4-րդ և 5-րդ կարգի վնասվածության աստիճան ունեցող թվով 15 շենք-շինությունների սեփականատերերին տրամադրել ֆինանսական աջակցություն, հակառակ դեպքում այն կարող է դառնալ մարդկային կորուստի պատճառ։ 3․ Նախագիծը մշակվել և կարծիքի է ներկայացվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից: Նախագծի վերնագրի և 2-րդ կետի համաձայն գումարը հատկացվում է ՀՀ Կոտայքի մարզպետարանին, իսկ հավելվածներում՝ ՀՀ 2021թ-ի պետական բյուջեի «1098» ծրագրին, որի բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչ հանդիսանում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, իսկ բյուջետային հատկացումների ստորադաս կարգադրիչ՝ ՀՀ Կոտայքի մարզպետարանը: Մինչդեռ, ՀՀ կառավարության 30.12.2020թ-ի N 2215-Ն որոշման N 12 հավելվածով հաստատված կարգի 3-րդ կետի համաձայն՝ «...տվյալ տարվա պետական բյուջեով նախատեսված հատկացումների վերաբաշխումներ, միջոցառումները կատարող պետական մարմինների ցանկերում փոփոխություններ և (կամ) լրացումներ, միջեռամսյակային տեղաշարժեր, ինչպես նաև տվյալ տարվա պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին պետության կարիքների համար իրականացվող գնումների պլանում փոփոխություններ և լրացումներ կատարելու նպատակով գլխավոր կարգադրիչները սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնում են համապատասխան որոշման նախագիծ»: Հետևաբար, Նախագիծը ներկայացնող մարմինը և միջոցների հատկացման հասցեատերը պետք է հանդիսանա ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, ստորադաս կարգադրիչ պահպանելով ՀՀ Կոտայքի մարզպետարանին: Ընդունվել է ի գիտություն։Գառնի համայնքի Ողջաբերդ բնակավայրի սողանքային գոտում գտնվող 4-րդ և 5-րդ կարգի վնասվածության աստիճան ունեցող թվով 15 բնակելի տների բնակիչներին բնակարանային պայմանների բարելավման համար Ֆինանսական աջակցությունը տրամադրվելու է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության «աջակցություն փախստականների ինտեգրմանը» ծրագրից։4․ Պարզաբանման անհրաժեշտություն ունի 3-րդ կետի 7-րդ ենթակետի «վկայագիր ստացած, սակայն իրեն պատկանող գույքը չքանդած (չապամոնտաժած) անձանց (ընտանիքների) բնակարանային խնդիրների լուծման նկատմամբ սույն որոշման շրջանակներում պետական աջակցության տրամադրումը համարվում է դադարեցված» սահմանումը, նկատի ունենալով, որ Նախագծի 3-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանվում է բնակելի տան քանդման պայմանը, այն է՝ աջակցության միջոցով բնակելի տան (բնակարանի) ձեռքբերումից ոչ ուշ, քան երկամսյա ժամկետը։ Ընդունվել է։5․ Ինչ վերաբերում է Նախագծում առկա խմբագրական բնույթի վրիպակներին, ապա առաջարկում ենք Նախագծի՝ա) 3-րդ կետի 4-րդ ենթակետում «սահմանվում» բառից հետո ավելացնել «մինչև» բառը,Ընդունվել է։N N 1, 3 և 4 հավելվածներում «12005» միջոցառման անվանումը և նկարագրությունը շարադրել համապատասխանաբար հետևյալ խմբագրություններով՝ «Հայաստանի Հանրապետության տարածքում քանդման ենթակա վթարային, ինչպես նաև քանդված բնակարանային ֆոնդի շենքերի բնակիչներին անվտանգ բնակելի տարածքով ապահովում» և «Հայաստանի Հանրապետության տարածքում քանդման ենթակա վթարային, ինչպես նաև քանդված բնակարանային ֆոնդի շենքերի բնակիչներին (բացառությամբ աղետի գոտու վերականգնման ծրագրի շահառուների) անվտանգ բնակելի տարածքով ապահովում»Ընդունվել է։որպես ավելորդ՝ հանել N 5 հավելվածըԸնդունվել է։4. ՀՀ ֆինանսների նախարարություն01.03.2022թ.01/8-4/3409-20221․ Նախագծով ներկայացված խնդրի վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարությունը հայտնել է իր դիրքորոշումը 23.12.2021թ-ի N 01/8-4/21210-2021 գրությամբ:Ընդունվել է ի գիտություն։Ամփոփաթերթի 3-րդ կետ։2․ Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի՝ ՀՀ պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի միջոցներն ուղղվում են ՀՀ պետական բյուջեում չկանխատեսված հրատապ ելքերի ֆինանսավորմանը: Նախագծով ներկայացված՝ պետական անհատույց աջակցության տրամադրման եղանակով խնդրի լուծման տարբերակը առկա է եղել դեռևս 2020 թվականից (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության 02.03.2020թ-ի N ՍՊ/15.2/5584-2020 գրություն) և այն երբևէ չի ներկայացվել և քննարկվել դրան հաջորդող բյուջետային գործընթացների շրջանակներում: Հետևաբար, առաջարկում ենք խնդրի քննարկմանը անդրադառնալ առաջիկա բյուջետային գործընթացների շրջանակներում՝ համապատասխան հայտի առկայության պայմաններում: Ընդունվել է ի գիտություն։Գառնի համայնքի Ողջաբերդ բնակավայրի սողանքային գոտում գտնվող 4-րդ և 5-րդ կարգի վնասվածության աստիճան ունեցող թվով 15 բնակելի տների բնակիչներին բնակարանային պայմանների բարելավման համար Ֆինանսական աջակցությունը տրամադրվելու է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության «աջակցություն փախստականների ինտեգրմանը» ծրագրից։3․ Ինչ վերաբերում է Նախագծի խմբագրական բնույթի առաջարկներին, ապա հայտնում ենք, որ. - լրամշակման անհրաժեշտություն ունի Նախագծի 3-րդ կետի 7-րդ ենթակետը, մասնավորապես. «վկայագիր ստացած, սակայն իրեն պատկանող գույքը սույն կետի 3-րդ ենթակետով սահմանված ժամկետում չքանդած (չապամոնտաժած) անձանց (ընտանիքների) բնակարանային խնդիրների լուծման նկատմամբ պետական աջակցության տրամադրումը համարվում է դադարեցված» սահմանումը, նկատի ունենալով, որ վկայագիր ստանալը դեռևս չի համարվում բնակարանի (բնակելի տան) ձեռք բերում, իսկ Նախագծի 3-րդ կետի 3-րդ ենթակետի սահմանումը վերաբերում է բնակարան (բնակելի տուն) ձեռքբերած, արդեն իսկ պետական աջակցություն ստացած շահառուներին: Ընդունվել է։4․ - անհրաժեշտ է Նախագծի N 3 հավելվածի վերնագրի և համապատասխան աղյուսակի համարակալման «9.16» թիվը փոխել «9.15» թվով, իսկ N 4 հավելվածի վերնագրի և համապատասխան աղյուսակների համարակալումների «9.1.53» և «9.1.58» թվերը՝ համապատասխանաբար «9.1.54» և «9.1.59» թվերով, «ՄԱՍ 2» բառերը՝ «ՄԱՍ 1» բառերով:Ընդունվել է։5. ՀՀ ֆինանսների նախարարություն20.04.2022թ.04//12510-2022Ձեր 08.04.2022թ-ի N ԳՍ//8398-2022 գրությամբ ներկայացված՝ «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի լրամշակված տարբերակի (այսուհետ՝ Նախագիծ) վերաբերյալ, որով առաջարկվում է ՀՀ 2022թ-ի պետական բյուջեի «1070» ծրագրի «12003» միջոցառման առաջին կիսամյակով նախատեսված միջոցներից 225,327.5 հազար դրամ վերաբաշխել ՀՀ Կոտայքի մարզի Ողջաբերդ համայնքի 4-րդ և 5-րդ կարգի վնասվածության աստիճան ունեցող թվով 15 առավել վտանգավոր վթարային բնակելի տների բնակիչներին, որպես բնակարանի ձեռքբերման նպատակով պետական անհատույց ֆինանսական աջակցություն, հայտնում ենք հետևյալը.1․ Նախագծով ներկայացված խնդրի վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարությունը Ձեզ է հայտնել է իր դիրքորոշումը 23.12.2021թ-ի N 01/8-4/21210-2021 և 01.03.2022թ-ի N 01/8-4/3409-2022 գրություններով և այլ առաջարկություններ չունի:Ընդունվել է ի գիտություն։Ամփոփաթերթի 3-րդ և 4-րդ կետեր։2․ Ինչ վերաբերում է Նախագծի խմբագրական բնույթի առաջարկներին, ապա հայտնում ենք. ա) հաշվի առնելով այն հանգամանքը, որ «1098» ծրագրի «12005» միջոցառումը նախատեսված չէ ՀՀ 2022 թվականի պետական բյուջեով, ուստի անհրաժեշտ է խմբագրել Նախագծի հավելվածները՝ միջոցները նախատեսելով «ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ» ծախսային ծրագրի ներգրավվածությամբ,բ) N 3 հավելվածի N 9.7 աղյուսակի և N 4 հավելվածի N 9.1.35 աղյուսակի «1070» ծրագրի «12003» միջոցառման ոչ ֆինանսական արդյունքային չափորոշիչների մասով ներկայացնել համապատասխան նվազեցումը կամ նվազեցում չնախատեսելու վերաբերյալ պարզաբանումներ, քանի որ Նախագծով միջոցառման մասով նախատեսվում է ֆինանսական ցուցանիշների նվազեցում։գ) անհրաժեշտ է խմբագրել Նախագծի տեղեկանք-հիմնավորումը՝ ՀՀ վարչապետի 15.03.2021թ-ի N 02/16.10/7977-2021 հանձնարարականի 13-րդ պետի պահանջներին համապատասխան, ինչպես նաև լրամշակել 8-րդ կետը՝ համապատասխանեցնելով Նախագծի կարգավորումներին:Ընդունվել է։Ընդունվել է ի գիտություն։Համապատասխան նվազեցումը չկանխատեսելու վերաբերյալ պարզաբանում ենք, որ ֆինանսական ցուցանիշների վերահաշվառումները ընթացքի մեջ են։ Վերահաշվառումը տաս մարզերից հինգում ավարտվել է։ Դրանք են ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ աշխատանքները ընթացքի մեջ են՝ նվազեցումների վերաբերյալ վերջնական տեղեկատվությունը կտրամադրվի հունիս ամսին։Ընդունվել է։ 3․ Միաժամանակ անհրաժեշտ է ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնել ՀՀ 2022թ-ի պետական բյուջեի «1070» ծրագրի «12003» միջոցառման իրականացման ճշգրտված ֆինանսական գնահատականի վերաբերյալ տեղեկատվությունը:Ընդունվել է ի գիտություն։Ֆինանսական ցուցանիշների վերահաշվառւմները ընթացքի մեջ են։ Վերահաշվառումը տաս մարզերից հինգում ավարտվել է։ Դրանք են ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ աշխատանքներն ընթացքի մեջ են՝ նվազեցումների վերաբերյալ վերջնական տեղեկատվությունը կտրամադրվի հունիս ամսին։6. Կադաստրի կոմիտե17.04.2022թ.ՍԹ/3814-2022 «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 2121-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) լրամշակված տարբերակի վերաբերյալ հայտնում ենք հետևյալը. 1․ Առաջարկում ենք վերանայել Նախագծի 5-րդ կետի 1-ին ենթակետում նշված «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 10-րդ և 35-րդ հոդվածների պահանջների կատարումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գրանցված բնակելի նշանակության անշարժ գույքի վերաբերյալ տեղեկանքով ներկայացված շահառուների անվամբ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումներ կատարված չեն:Ընդունվել է։2․ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Նախագծի N 5 հավելվածում ընդգրկված անձանց տվյալներում առկա են անճշտություններ (անուն, ազգանուն, հայրանուն և այլն):Ընդունվել է։7. Միգրացիոն ծառայություն11.04.2022թ.01/06/1248-2022Ի կատարումն Ձեր 07.04.2022թ. N ԳՍ//8462-2022 հանձնարարականի, հայտնում ենք, որ Միգրացիոն ծառայությունը ««Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N2121-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին»» որոշման նախագծի վերաբերյալ առաջարկություններ և դիտողություններ չունի:8. ՀՀ քաղաքաշինության կոմիտե14.06.2022թ.01/13/6196-20221․ Նախագծի 1-ին կետի 1-ին տողում «2021» թիվը փոխարինել «2022» թվով: Ընդունվել է։2․ Առաջարկում ենք Նախագծի 3-րդ կետի 7-րդ ենթակետից հանել «կամ բնակարան ձեռք բերած, սակայն իրեն պատկանող գույքը սույն կետի 3-րդ ենթակետով սահմանված ժամկետում չքանդած (չապամոնտաժած), կամ հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու վերաբերյալ դիմում չներկայացրած» բառերը, քանի որ ըստ Նախագծի ստացվում է, որ քաղաքացին կարող է բնակարանի գնման վկայագրի միջոցով ձեռք բերել բնակարան (բնակելի տուն)՝ չկատարելով և շրջանցելով պետության կողմից սահմանված՝ բնակելի տան քանդման և հողի նպատակային նշանակությունը փոխելու պահանջը, որը ամբողջությամբ հակասում է որոշման տրամաբանությանը:Ընդունվել է։3․ Նախագծի փաթեթում ներկայացված է ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված տեղեկատվություն՝ թվով 15 ընտանիքների անդամների անվամբ բնակարանի (բնակելի տան) նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման վերաբերյալ, մինչդեռ Նախագծում այդ մասով տարբերակված մոտեցումներ և կարգավորումներ ներառված չեն, այսինքն պարզ չէ այլ հասցեում սեփականության ունեցող անձինք նույն իրավունքներն ունեն ինչ չունեցողները, թե ոչ: Մասնավորապես, կան ընտանիքներ կամ ընտանիքների անդամներ, որոնց անվամբ գրանցված է սեփականության իրավունք՝ այլ բնակելի գույքերի (այդ թվում՝ Երևան քաղաքում գտնվող) նկատմամբ և ստացվում է, որ նրանց և այլ գույք չունեցող ընտանիքների մասով ցուցաբերվում է նույն մոտեցումը:Չի ընդունվել։Համայնքում առկա և նախկինում որևէ հատուցում չստացած 106 վթարային բնակելի տներից 59-ը գտնվում են վտանգավոր վիճակում, որից 10-ը փլուզման եզրին են, 47 տներ սեփականատերերի միջոցներով տարիների ընթացքում ուժեղացվել են և գտնվում են բարվոք վիճակում, սակայն բնակության համար նույնպես վտանգավոր են: Վերը նշված թվով 106 սեփականատերերից որևէ մեկը երբևէ չեն ստացել ֆինանսական աջակցություն: Դրանց մի մասը շարունակում է ապրել բարձր վթարայնության աստիճան ունեցող բնակելի տներում:Արդյունքում, Որոշման նախագծով առաջարկվում է Գառնի համայնքի Ողջաբերդ բնակավայրի 106 վթարային բնակելի տներից առավել վտանգավոր գոտում գտնվող 4-րդ և 5-րդ կարգի վնասվածության աստիճան ունեցող թվով 15 շենք-շինությունների սեփականատերերին տրամադրել ֆինանսական աջակցություն, հակառակ դեպքում այն կարող է դառնալ մարդկային կորուստի պատճառ։Միաժամանակ հաշվի է առնվել ընտանիքի կազմը (թե հաշվառված, թե փաստացի բնակվող)։ 4․ Նախագծի 3-րդ կետի 3-րդ ենթակետը խմբագրման կարիք ունի, քանի որ տվյալ ենթակետով սահմանվել է, որ պայմանագրում որպես պարտադիր պայման է ամրագրվում շահառուների 4-րդ և 5-րդ կարգի վնասվածության աստիճան ունեցող բնակելի տան քանդումն` իրենց միջոցների հաշվին, ինչպես նաև հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու վերաբերյալ դիմումի ներկայացումը` աջակցության միջոցով բնակելի տան (բնակարանի) ձեռքբերումից ոչ ուշ, քան երկամսյա ժամկետում: Սակայն, նշված ձևակերպումից պարզ չէ, երկամսյա ժամկետը վերաբերում է քանդմանը, թե նպատակային նշանակության փոփոխությանը, և հաշվի առնելով, որ բնակելի տան քանդումը պետք է նախորդի նպատակային նշանակության փոփոխությանը, գտնում ենք, որ երկու գործողության համար էլ պետք է սահմանվեն հստակ ժամկետներ: Բացի այդ, նպատակային նշանակության փոփոխության համար դիմումի ներկայացումը որպես պայման ամրագրելը նպատակահարմար չէ, քանի որ միայն դիմումի ներկայացումն այդ գործընթացի համար բավարար չէ: Այսինքն, պետք է որպես պայման ամրագրվի հողի նպատակային նշանակության փոփոխությունը (այլ ոչ թե դիմումի ներկայացումը), որի համար քաղաքացին դիմում է ներկայացնում ոչ ուշ, քան վթարային տունը քանդելուց հետո Նախագծով նախատեսված ժամկետում:Ընդունվել է։Լրամշակվել է 3-րդ կետի 3-րդ ենթակետը։5․ Առաջարկում ենք նաև Նախագծի 5-րդ հավելվածում ավելացնել վթարային բնակելի տների հասցեները և կադաստրային ծածկագրերը՝ հետագայում դրանց քանդման հետ կապված խնդիրներ չունենալու նպատակով (վստահ լինելու համար, որ քանդվել է հենց տվյալ հասցեի շինությունը, օրինակ ցանկի 1-ին տողում նշված հասցեն՝ 4-րդ փողոց, N24 բնակելի տուն, ըստ ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված տեղեկատվության պատկանում է այլ անձի):Ընդունվել է մասամբ։Նախագծի 5-րդ հավելվածում ավելացվել է վթարային բնակելի տների հասցեները։Սակայն կադաստրային ծածկագրերը չեն ավելացվել, քանի որ վթարային բնակելի տների իրավունքի պետական գրանցում կատարված չէ, գրանցման վկայականները և կադաստրային ծածկագրերը բացակայում են։ 9. ՀՀ ֆինանսների նախարարություն 16.06.2022թ.01/8-4/10947-2022Ձեր 13.06.2022թ-ի N ԳՍ/15.2/15164-2022 գրությամբ ներկայացված՝ «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի լրամշակված տարբերակի (այսուհետ՝ Նախագիծ) վերաբերյալ, որով առաջարկվում է ՀՀ 2022թ-ի պետական բյուջեի «1070» ծրագրի «12003» միջոցառման առաջին կիսամյակով նախատեսված միջոցներից 241,897.5 հազար դրամ վերաբաշխել «1098. Բնակարանային ապահովում» ծրագրի «12005» միջոցառմանը՝ Գառնի համայնքի Ողջաբերդ բնակավայրի 4-րդ և 5-րդ կարգի վնասվածության աստիճան ունեցող թվով 15 առավել վտանգավոր վթարային բնակելի տների բնակիչներին բնակարան ձեռք բերելու նպատակով պետական անհատույց ֆինանսական աջակցություն տրամադրելու համար, հայտնում ենք հետևյալը.1․ Նախագծով ներկայացված խնդրի լուծման վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարությունը Ձեզ է հայտնել է իր դիրքորոշումը 23.12.2021թ-ի N 01/8-4/21210-2021 գրությամբ: Մասնավորապես. ՀՀ կառավարության 18.03.2021թ-ի N 376–Լ որոշմամբ հաստատվել է անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակարանային ֆոնդի հիմնախնդիրների կանոնակարգման հայեցակարգը (այսուհետ՝ Հայեցակարգ) և դրանից բխող միջոցառումների ծրագիրը:Համաձայն Հայեցակարգի 2-րդ կետի՝ Հայեցակարգն անդրադառնում է անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակֆոնդի հիմնախնդիրներին և հանդիսանում է դրա կանոնակարգման մասով ՀՀ կառավարության ընդհանուր մոտեցումները կանխորոշող հիմնական փաստաթուղթ։Հայեցակարգի 5-րդ կետով սահմանված է, որ հանրապետության բնակավայրերում առկա է նաև քանդման ենթակա վթարային՝ 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող ավելի քան 1200 անհատական բնակելի տուն (որից մոտ 1000-ը՝ բնական աղետների հետևանքով):Համաձայն Հայեցակարգի 18-րդ կետի՝ Հայեցակարգի նպատակն անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակֆոնդի հիմնախնդրի իրավական կանոնակարգումն է, ինչը հնարավորություն կտա հստակեցնել հիմնախնդրի կանոնակարգման հարցում պետական քաղաքականության հիմնական մոտեցումները, որոնց կիրառման արդյունքում կբարձրանա խնդիրների կանոնակարգման արդյունավետությունը, հասցեականությունը, առաջնահերթությունները և այլն:Հայեցակարգի 23-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» և «բ» պարբերություններով սահմանված է, որ Հայեցակարգի նպատակներին հասնելու և խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է սահմանել ուժեղացման-վերակառուցման ենթակա և քանդման ենթակա՝ վթարային բնակարանային ֆոնդի հիմնախնդիրների կանոնակարգման պետական քաղաքականությունը, դրանցից յուրաքանչյուրի մասով տարանջատելով լիազոր մարմնի, տեղական ինքնակառավարման, տարածքային կառավարման և պետական կառավարման համակարգի մարմինների դերերը, սահմանելով պետական աջակցության դեպքերի, առաջնահերթությունների մոտեցումները:Հայեցակարգի 23-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված է, որ Հայեցակարգի նպատակներին հասնելու և խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է սահմանել անբավարար և բնակության համար վտանգավոր գնահատված բնակֆոնդից քաղաքացիների վերաբնակեցման կարգը:Ընդ որում, նկատենք, որ Հայեցակարգից բխող միջոցառումների իրականացման ժամկետները սահմանվում են՝ սկսած 2021 թվականի նոյեմբերի 3-րդ տասնօրյակից մինչև 2023 թվականի նոյեմբերի 3-րդ տասնօրյակը, որոնք ամրագրված են նաև ՀՀ կառավարության 2021-2026թթ-ի գործունեության միջոցառումների ծրագրի «Քաղաքաշինություն» բաժնում:Ելնելով վերոգրյալից գտնում ենք, որ որպես անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակարանային ֆոնդի հիմնախնդրի կանոնակարգման հարցում պետական քաղաքականության առաջնահերթություն, բավարար չափով հիմնավորված չէ ՀՀ Կոտայքի մարզի Ողջաբերդ համայնքում գտնվող 4-րդ և 5-րդ կարգի վնասվածության աստիճան ունեցող թվով 15 առավել վտանգավոր վթարային բնակելի տների ընտրությունը ներկայումս Հայաստանի Հանրապետությունում առկա քանդման ենթակա վթարային՝ 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող ավելի քան 1200 անհատական բնակելի տների նկատմամբ: Հետևաբար, առաջարկում ենք Նախագծով նախատեսվող կարգավորումներին անդրադառնալ վերոնշյալ հիմնախնդրի կանոնակարգման հարցում պետական քաղաքականության հիմնական մոտեցումները հստակեցնելուց հետո: Չի ընդունվել։Համայնքում առկա և նախկինում որևէ հատուցում չստացած 106 վթարային բնակելի տներից 59-ը գտնվում են վտանգավոր վիճակում, որից 10-ը փլուզման եզրին են, 47 տներ սեփականատերերի միջոցներով տարիների ընթացքում ուժեղացվել են և գտնվում են բարվոք վիճակում, սակայն բնակության համար նույնպես վտանգավոր են: Վերը նշված թվով 106 սեփականատերերից որևէ մեկը երբևէ չեն ստացել ֆինանսական աջակցություն: Դրանց մի մասը շարունակում է ապրել բարձր վթարայնության աստիճան ունեցող բնակելի տներում:Արդյունքում, Որոշման նախագծով առաջարկվում է Գառնի համայնքի Ողջաբերդ բնակավայրի 106 վթարային բնակելի տներից առավել վտանգավոր գոտում գտնվող 4-րդ և 5-րդ կարգի վնասվածության աստիճան ունեցող թվով 15 շենք-շինությունների սեփականատերերին տրամադրել ֆինանսական աջակցություն, հակառակ դեպքում այն կարող է դառնալ մարդկային կորուստի պատճառ։2․ Նախագծով ներկայացված՝ պետական անհատույց աջակցության տրամադրման եղանակով խնդրի լուծման տարբերակը առկա է եղել դեռևս 2020 թվականից (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության 02.03.2020թ-ի N ՍՊ/15.2/5584-2020 գրություն) և այն երբևէ չի ներկայացվել և քննարկվել դրան հաջորդող բյուջետային գործընթացների շրջանակներում: Ուստի առաջարկում ենք խնդրի քննարկմանը անդրադառնալ ՀՀ 2023թ-ի պետական բյուջեի գործընթացների շրջանակներում՝ համապատասխան հայտի առկայության պայմաններում:Ընդունվել է ի գիտություն։Գառնի համայնքի Ողջաբերդ բնակավայրի սողանքային գոտում գտնվող 4-րդ և 5-րդ կարգի վնասվածության աստիճան ունեցող թվով 15 բնակելի տների բնակիչներին բնակարանային պայմանների բարելավման համար Ֆինանսական աջակցությունը տրամադրվելու է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության «աջակցություն փախստականների ինտեգրմանը» ծրագրից։3․ Տեխնիկական առումով՝ առաջարկում ենք տրամադրվող ֆինանսական աջակցության չափի հաշվարկման համար հիմք ընդունել ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից հրապարակված՝ Աբովյան համայնքի բազմաբնակարան շենքերի բնակարանների ընդհանուր մակերեսի մեկ քառ. մետրի համար 2022 թվականի ոչ թե ապրիլ ամսվա համար ձևավորված շուկայական միջինացված գինը՝ 248.1 հազար դրամ, այլ աջակցության տրամադրման որոշման կայացմանը նախորդող, տվյալ դեպքում՝ 2022թ-ի առաջին եռամսյակի համար ձևավորված շուկայական միջինացված գինը՝ 235.2 հազար դրամը (ընդամենը աջակցության չափը՝ 229,320.0 հազար դրամ):Միաժամանակ անհրաժեշտ է N N 3 և 4 հավելվածներում ճշգրտել «1070» ծրագրի «12003» միջոցառման շահառուներին:Չի ընդունվել։Նախագիծը ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվում 2-րդ եռամսյակի ավարտին։ Ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2-րդ եռամսյակը ավարտվում է, փոխհատուցման գումարը նախատեսվում է հատկացնել 3—րդ և 4-րդ եռամսյակներում։ Միևնույն ժամանակ հաշվի է առնվել այն հանգամանքը, որ յուրաքանչյուր ամիս 1 քառ․ մետրի շուկայական միջինացված գինը գնալով բարձրանում է՝ մարտ՝ 242․0 հազ․ դրամ, ապրիլ՝ 241․8 հազ․ դրամ, ուստի նպատակահարմար ենք համարում ֆինանսական աջակցության չափի հաշվարկման համար հիմք ընդունել ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից հրապարակված՝ Աբովյան համայնքի բազմաբնակարան շենքերի բնակարանների ընդհանուր մակերեսի մեկ քառ. մետրի համար 2022 թվականի ապրիլ ամսվա համար ձևավորված շուկայական միջինացված գինը՝ 248.1 հազար դրամը։Ընդունվել է։10. ՀՀ վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչություն 20.05.2022թ.02/16.4/15909-2022Ներկայացված նախագծով նախատեսվում է սահմանել ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայնքի Ողջաբերդ բնակավայրի սողանքային գոտում գտնվող 4-րդ և 5-րդ կարգի վնասվածության աստիճան ունեցող թվով 15 բնակելի տների բնակիչներին բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու նպատակով բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու ընթացակարգ, մինչդեռ որոշման նախաբանում բացակայում այն ընդունելու կառավարությանը լիազորող նորմը՝ իրավական հիմքը: Ընդունվել է։Նախագծի 1-ին պարբերությունում հղում է կատարվել լիազորող նորմի։11. ՀՀ վարչապետի աշխատակազմի Տարածքային զարգացման և շրջակա միջավայրի հարցերի վարչություն20.05.2022թ.02/16.4/15909-20221․ Նախագծի 5-րդ կետի 1-ին ենթակետում նշված դրույթը հասկանալի չէ: Այս դեպքում պարզ չէ, թե ինչպես է համայնքի ղեկավարը նախաձեռնելու քաղաքացու սեփականությունը հանդիսացող հողամասի նպատակային նշանակության փոփոխության գործընթացը, եթե առկա չէ վերջինս կողմից տրված համապատասխան համաձայնությունը:Նախագիծը խմբագրվել է։ Նախագծի 3-րդ կետի 3-րդ ենթակետում սահմանվել է, որ աջակցության պայմանագրում որպես պարտադիր պայման է ամրագրվում հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը, որի համար քաղաքացին պետք է ներկայացնի դիմում։2․ Միաժամանակ պարզ չէ, թե ինչու է Նախագծի 5-րդ կետը համարակալվել 1-ին ենթակետով, եթե դրան չեն հաջորդում այլ ենթակետեր: Ընդունվել է։Նախագիծը խմբագրվել է։PK ! D D word/_rels/document.xml.rels
PK ! 7 word/theme/theme1.xml
PK ! 6Y7 # # word/settings.xml
PK ! 7! ! customXml/item1.xmlPK ! ]vU U customXml/itemProps1.xml
PK ! %aA|u |u word/numbering.xml
PK ! s7{ { word/styles.xml
PK ! Նz" " word/webSettings.xml
PK ! J`, , word/fontTable.xml
PK ! ч^ ^ docProps/app.xml
Normal72425486427729Microsoft Office Word023165falseНазвание1Title1false32528falsefalse16.0000PK ! t?9z( ( customXml/_rels/item1.xml.rels
PK TYjI I docProps/core.xmlSiranush Badishyanhttps://mul2.gov.am/tasks/630585/oneclick/Ampopatert.docx?token=a8a85e6461fb7b726af38449ec25a83eSiranush Badishyan2182022-06-16T08:46:00Z2021-03-15T05:57:00Z2022-06-16T09:06:00ZPK ! $L) ) [Content_Types].xmlPK ! N N Z _rels/.relsPK ! $ word/document.xmlPK ! D D word/_rels/document.xml.relsPK ! 7 j word/theme/theme1.xmlPK ! 6Y7 # # ] word/settings.xmlPK ! 7! !
customXml/item1.xmlPK ! ]vU U
customXml/itemProps1.xmlPK ! %aA|u |u r!
word/numbering.xmlPK ! s7{ {
word/styles.xmlPK ! Նz" " D word/webSettings.xmlPK ! J`, , H6 word/fontTable.xmlPK ! ч^ ^ G docProps/app.xmlPK ! t?9z( ( 0L customXml/_rels/item1.xml.relsPK TYjI I M docProps/core.xmlPK Q