PK ! ߤl [Content_Types].xml
PK ! N N _rels/.rels
PK ! dQ1 1 word/_rels/document.xml.rels
PK ! mAn n word/document.xml
ԱՄՓՈՓԱԹԵՐԹ «ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՋԱՐԴՄԱՆ, ՏԵՍԱԿԱՎՈՐՄԱՆ և ՀԱՐՍՏԱՑՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ1. «Տեխնիկական անվտանգության կենտրոն» ՓԲԸ23.06.2022թ.Առաջարկվում է ամբողջությամբ խմբագրել և լրամշակել նախագիծը՝ 1. բացառելով՝ 1) այլ իրավական ակտերից և ստանդարտներից մեջբերումները, բանաձևերի ու այլ դրույթների կրկնությունը՝ անհրաժեշտ հղումներ տալով համապատասխան ստանդարտներին ու այլ ակտերին,Չի ընդունվելՆախագիծը հանդիսանում է ազգային իրավական ակտ՝ Հայաստանի Հանրապետության ստանդարտներով, ուստի միջազգային այլ իրավական ակտերին հղումներ տալու և համապատասխան այլ ստանդարտներ կիրառելու անհրաժեշտություն չկա: 2) «կադրերի ուսուցման և որակավորման» մասով «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին չհիմնավորված մենաշնորհի տրամադրումը,Չի ընդունվելՆերկայումս գործող ՀՀ կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի «Օգտակար հանածոների ջարդման, տեսակավորման և հարստացման անվտանգության կանոններ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 1277-Ն որոշման 17-րդ կետի դրույթը նույնությամբ ամրագրված է սույն նախագծում, միաժամանակ անհրաժեշտ է նկատել, որ համաձայն «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի՝ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի լիազորությունն է տեխնիկական անվտանգության ոլորտում ուսումնամեթոդական ծրագրերի մշակումը, ոլորտի մասնագետների, փորձագետների, տնտեսության մեջ աշխատող ինժեներատեխնիկական և մասնագետ կադրերի ուսուցման և որակավորման գծով աշխատանքների կազմակերպումը: Հետևաբար նշված նախագծով չէ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին մենաշնորհ տրվում:3) բազմաթիվ մասնագիտական և իրավական թերություններն ու արդի պահանջներին անհամապատասխանությունները.Չի ընդունվելԱռաջարկությունը չի մասնավորեցվում և անհասկանալի է մասնագիտական և իրավական թերությունները կոնկրետ որ իրավական նորմերում են: 4) համապատասխանեցնել «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ու «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին, ԵԱՏՄ պետությունների նմանատիպ ակտերին և մասնագիտական փաստաթղթերին:Չի ընդունվելՆախագծի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխանելու վերաբերյալ իր մասնագիտական կարծիքները տվել են ոլորտի լիազոր պետկան կառավարման մարմինները, մասնավորապես Արդարադատության նախարարությունը, Էկոնոմիկայի նախարարությունը: 2. Լևոն Հարությունյան21.06.2022Փաստաթղթում ներկայացված կետերի հերթականությունը՝ ինչպես կայքում տեղադրված տարբերակը, այնպես էլ բեռնելու համար կցված doc և pdf տարբերակները, իրարից տարբերվում են, և հստակ չէ կետերի ճիշտ հերթականությունը: Առաջարկում եմ կարգավորել կետերի հերթականությունը:Ընդունվել էՆախագծում կետերը նշված են հերթականությամբ:PK ! @ word/theme/theme1.xml
PK ! 4k
word/settings.xml
PK ! = word/fontTable.xml
PK ! [m word/webSettings.xml
PK ! f docProps/app.xml
Normal4344012292Microsoft Office Word0195falseTitle1HPfalse2688falsefalse15.0000PK ! }p p word/styles.xml
PK myT docProps/core.xmlNune Pashayanhttps://mul2.gov.am/tasks/636292/oneclick/ogtakar-hanrayin.docx?token=851b9ff1d49926388e7adb5816395721MARIANNA82022-04-04T12:14:00Z2022-06-29T10:07:00ZPK ! ߤl [Content_Types].xmlPK ! N N Q _rels/.relsPK ! dQ1 1 word/_rels/document.xml.relsPK ! mAn n 3 word/document.xmlPK ! @ cy word/theme/theme1.xmlPK ! 4k
% word/settings.xmlPK ! = word/fontTable.xmlPK ! [m ; word/webSettings.xmlPK ! f ^ docProps/app.xmlPK ! }p p i word/styles.xmlPK myT q docProps/core.xmlPK "