PK ! 2oW [Content_Types].xml
PK ! N N _rels/.rels
PK ! word/_rels/document.xml.rels
PK ! p 5 5 word/document.xml
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ«Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշման մեջ փոփոխություն կատարելու մաuին» ՀՀ կառավարության որոշման ընդունմանԸնթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունըՀՀ կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 30-ի N 2198-Ն որոշմամբ փոփոխություններ են կատարվել ՀՀ կառավարության 25.12.1998 թվականի թիվ 821 որոշման մեջ, որով Հայաստանի Հանրապետության քաղաքացու նույնականացման քարտ ունեցող կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու նույնականացման քարտ ստանալու դիմում ներկայացրած քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է 10 տարի վավերականության ժամկետով, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացու նույնականացման քարտ չունեցող քաղաքացիներին՝ 2 տարի վավերականության ժամկետով:Նշված փոփոխության նպատակը կայանում էր նրանում, որ Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է ամբողջությամբ կենսաչափական համակարգի անցնելու քաղաքականություն, որի շրջանակներում նախատեսվել է ՀՀ քաղաքացիներին տրամադրել միայն կենսաչափական տվյալներ պարունակող անձը հաստատող փաստաթղթեր։ Ավելին, ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել գնալ առավել գլոբալ բարեփոխումների, այն է՝ Հայաստանի Հանրապետությունում ներդնել ոչ միայն կենսաչափական փաստաթղթերի տրամադրման համակարգ, այլև ավելացնել բնակչությանը էլեկտրոնային ծառայությունների մատուցման հնարավորությունները, մասնավորապես, ստեղծել անհրաժեշտ ենթակառուցվածքներ՝ ավելի շատ թվային ծառայություններ մատուցելու և այդ աշխատանքներում էլեկտրոնային ստորագրության կիրառումը առավել դյուրին դարձնելու ուղղությամբ, խթանել նույնականացման քարտերի ստանալը քաղաքացիների կողմից։Հիշյալ կարգավորման կիրառման շուրջ 8 ամիսների ընթացքում ակնհայտ է դարձել, որ բազմաթիվ քաղաքացիներ նույնականացման քարտեր ստանալու դիմումներ ներկայացրել են միայն 10 տարով ՀՀ կառավարության 25.12.1998 թվականի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագիրը ստանալու համար, ինչի մասին է վկայում անձնագրային ծառայություններում կուտակված շուրջ 18.000 տպագրված, սակայն քաղաքացիների կողմից չստացած նույնականացման քարտերի առկայությունը։Բացի այդ, ներկայիս տեխնիկական հնարավորությունների պայմաններում նման քանակի նույնականացման քարտերի դիմումների ընդունումն իր հերթին ավելացրել է անձնագրային ծառայություններում հերթերը, որոնք 2022թ-ին մեծ ծավալով ավելացել են նաև ՌԴ-ում բնակվող մեր հայրենակիցների կողմից ներկայացվող դումումների կտրուկ աճով պայմանավորված։Միաժամանակ, նման կարգավորումը օբյեկտիվ դժգոհություններ է առաջ բերել օտարերկրյա պետություններում գործող ՀՀ դեսպանություններ անձնագիր ստանալու համար դիմում ներկայացնող մեր քաղաքացիների շրջանում, քանզի վերջիններս զրկված են 10 տարի ժամկետով անձնագիր ստանալու հնարավորությունից։Վերոգրյալով պայմանավորված սույն նախագծով նախատեսվում է ՀՀ կառավարության 25.12.1998 թվականի թիվ 821 որոշման մեջ կատարել փոփոխություն և անձնագրերը տրամադրելու համար նույնականացման քարտ ունենալու պահանջը ժամանակավորապես վերացնել, իսկ ժամկետները համապատասխանեցնել «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքով սահմանված ժամկետներին՝ մինչև նոր ենթակառուցվածքի ներդրումը և բիոմետրիկ համակարգին վերջնական անցում կատարելը։ Հարկ է նշել, որ այս ուղղությամբ Տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգի կառավարման խորհուրդի կողմից իրականացվող աշխատանքները ընթանում են սահմանված ժամանակացույթցին համապատասխան։Կապը ռազմավարական փաստաթղթերի հետՍույն նախագիծը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից։Առաջարկվող կարգավորման բնույթըՍույն նախագծի ընդունման պարագայում ՀՀ կառավարության 25.12.1998 թվականի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագիրը ՀՀ քաղաքացիներին կտրամադրվի 10 տարի ժամկետով, առանց նույնականացման քարտ ունենալու պահանջի՝ մինչև նոր բիոմետրիկ համակարգին վերջնական անցում կատարելը։Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխություններըՍույն նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի մասով փոփոխություններ չեն առաջանա։Նախագծի մշակման գործընթացում ներգրավված իստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումները Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմիցԱկնկալվող արդյունքըՍույն նախագծի ընդունման արդյունքում ՀՀ կառավարության 25.12.1998 թվականի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագիրը 16 տարեն լրացած քաղաքացիներին կտրամադրվի 10 տարի ժամկետով, առանց նույնականացման քարտ ունենալու պահանջի՝ մինչև նոր բիոմետրիկ համակարգին վերջնական անցում կատարելըՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆPK ! ƃ word/theme/theme1.xml
PK ! word/settings.xml
PK ! !+ !+ word/webSettings.xml
PK ! xV3a word/styles.xml
PK ! '{X {X word/numbering.xml
PK ! v word/fontTable.xml
PK ! *0 docProps/app.xml
Normal15516213545Microsoft Office Word0298falseНазвание1SPecialiST RePackfalse4158falsefalse16.0000PK IOU9 9 docProps/core.xmlpchttps://mul2.gov.am/tasks/660528/oneclick/0fbc3d797c8c38fd2643b9e3bbd4d93e60fb471bd4b0bff52075f974eb21ef49.docx?token=cd3552b7172d6a1abe76acefe3ffb67fAdmin1132022-07-27T14:12:00Z2021-01-11T08:27:00Z2022-08-17T13:54:00ZPK ! 2oW [Content_Types].xmlPK ! N N _rels/.relsPK ! M word/_rels/document.xml.relsPK ! p 5 5 = word/document.xmlPK ! ƃ word/theme/theme1.xmlPK ! W word/settings.xmlPK ! !+ !+ word/webSettings.xmlPK ! xV3a c word/styles.xmlPK ! '{X {X M word/numbering.xmlPK ! v word/fontTable.xmlPK ! *0 docProps/app.xmlPK IOU9 9 6 docProps/core.xmlPK