PK ! Y1 1 [Content_Types].xml
PK ! N N _rels/.rels
PK ! -N N word/_rels/document.xml.rels
PK ! 5W W word/document.xml
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼԻրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով նախատեսվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցներից վերաբաշխել 8,698.0 հազար դրամ գումար՝ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Հող» հոդվածով` 8,625.0 հազար դրամ, «Մասնագիտական ծառայություններ» հոդվածով՝ 70.0 հազար դրամ և «Պարտադիր վճարներ» հոդվածով՝ 3.0 հաար դրամ)՝ գումարն ուղղելով ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Նուռնուս բնակավայրի «Արձագանք» քանդակի հարակից տարածքի` 0,16 հեկտար 07-051-0315-0003 կադաստրային ծածկագրով հողամասի նկատմամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ու ժամկետներում գույքային իրավունքների ձեռքբերմանը և պետական գրանցմանը:Վերոնշյալ ծախսերի կատարման համար վերաբաշխվում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության 2022 թվականի պետական բյուջեի 1193 ծրագրի 11001 միջոցառմամբ նախատեսված գումարը, որի հետագայում վերականգնման անհրաժեշտությունը բացակայում է: Կատարվում է նաև միջեռամսյակային վերաբաշխում նշված միջոցառման և 1045 ծրագրի 12003 միջոցառման միջև:Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.«Արձագանք» քանդակի վերականգնման աշխատանքներն իրականացվել են 2021թ.-ին (գումարը հատկացվել է ՀՀ կառավարության 18.03.2021թ. N 353-Ն որոշմամբ): Աշխատանքների կատարման ընթացքում պարզվել է, որ արձանի հարակից տարածքը սեփականության իրավունքով պատկանում է ֆիզիկական անձին: Բանակցությունների շնորհիվ տվյալ անձի հետ ձեռք է բերվել 1600 քառ.մ մակերեսով տարածքի՝ պետությանը կամ համայնքին փոխանակման կարգով տրամադրելու պայմանավորվածություն: ՀՀ կառավարության 2022 թվականի հունիսի 9ի N 835-Ն որոշմամբ ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Նուռնուս բնակավայրի «Արձագանք» քանդակի հարակից տարածքի` քաղաքացու սեփականությունը հանդիսացող՝ 0,16 հեկտար 07-051-0315-0003 կադաստրային ծածկագրով հողամասի նկատմամբ «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ճանաչվել է հանրության գերակա շահ: Նշված որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետով հանձնարարվել է ապահովել գույքի նկատմամբ գույքային իրավունքների ու սահմանափակումների պետական գրանցումը՝ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին, իսկ 3-րդ ենաթակետով հանձնարարվել է գույքի անկախ գնահատող կազմակերպության միջոցով ճշտել գույքի համարժեք փոխհատուցման ենթակա գումարի չափը և առաջարկություն ներկայացնել ՀՀ կառավարություն` ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից այն փոխհատուցելու համար:Այսպիսով, Նախագծով նախատեսվում է 8,698.0 հազար դրամ գումար հատկացնել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Նուռնուս բնակավայրի «Արձագանք» քանդակի հարակից տարածքի նկատմամբ գույքային իրավունքների ձեռքբերման և պետական գրանցման համար: Հատկացվող գումարը բաղկացած է հետևյալ տարրերից.Հողատարածքի ձեռքբերման արժեքը՝ 8,625.0 հազար դրամՀամաձայն «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի՝ Օտարվող սեփականության դիմաց սեփականատիրոջը վճարվում է համարժեք փոխհատուցում: Համարժեք է համարվում օտարվող գույքի շուկայական արժեքից տասնհինգ տոկոս ավելի գումարը: «ՔՐԵԱԳԵՏ ԴԱՏԱԿԱՆ ԵՎ ԱՆԿԱԽ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ՍՊԸ-ի կողմից ս.թ. հունիսի 29-ին տրված եզրակացությամբ հողատարածքի շուկայական արժեքը գնահատվել է 7,500.0 հազար դրամ: Հետևաբար, պահպանելով վերոնշյալ օրենսդրական դրույթը, հողատարածքի սեփականատիրոջը պետք է փոխհատուցվի 7,500*1,15=8,625.0 հազար դրամ գումարի չափով: Գույքի նկատմամբ իրավունքների գրանցում՝ 3.0 հազար դրամ«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի հոդված 73-ի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ գյուղատնտեսական նշանակության հողամասի նկատմամբ մեկ գույքային իրավունքի ծագման, փոփոխման կամ փոխանցման պետական գրանցման համար՝ 2000 դրամ:«Պետական տուրքի մասին» օրենքի հոդված 16-ի 36-րդ մասի 2-րդ կետի գ) ենթակետի համաձայն՝ գյուղատնտեսական նշանակության հողամասերի օտարման (առք ու վաճառքի, նվիրատվության, փոխանակման, փոխանցման) հիման վրա իրավունքի պետական գրանցում կատարելու համար գանձվում է բազային ուրքի չափով, այսինքն՝ 1000 դրամԳույքի արժեքի գնահատում՝ 70.0 հազար դրամՀՀ Կոտայքի մարզպետարանի և «ՔՐԵԱԳԵՏ ԴԱՏԱԿԱՆ ԵՎ ԱՆԿԱԽ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ՍՊԸ-ի միջև ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Նուռնուս բնակավայրի 0,16 հեկտար հողատարածքի շուկայական արժեքի գնահատման համար 2022թ. հունիսի 23-ին կնքված «Վճարովի ծառայությունների մատուցման թիվ Ք-101-01/07-22» պայմանագրի /պատճենը կցվում է/ 2.1 կետով նախատեսված վճարը կազմում է 70.0 հազար դրամ։Կարգավորման նպատակը և բնույթը. Որոշման նախագծի ընդունմամբ կիրագործվեն «Արձագանք» քանդակի հարակից հողամասի օտարման գործարքը և համապատասխան գույքային իրավունքների գրանցումը: Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասնագետները: Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը. Որոշման ընդունման արդյունքում կապահովվի «Արձագանք» քանդակի հարակից հողամասի ձեռքբերումը։Իրավական ակտի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման անհրաժեշտություն.««Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և լրացում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը գումար հատկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի առաջանում:Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.Նախագիծը բխում է ՀՀ ԱԺ 2021 թվականի օգոստոսի 26-ի ԱԺՈ-002-Ն որոշմամբ հավանության արժանացած ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի «4.9 Մշակույթ» բաժնի մշակութային ժառանգության ոլորտում պետական քաղաքականությանը վերաբերող 7-րդ ենթակետից, որով նախատեսվում է «մշակութային զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրեի իրականացում ...»:Նախագիծը բխում է նաև ՀՀ վարչապետի 2022 թվականի հուլիսի 21-ի N 02/12.21/23844-2022 հանձնարարականից /պատճենը կցվում է/:Իրավական ակտի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն.1. Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը.Չի առաջացնում:2. Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը.Համապատասխանում է:Այլ տեղեկություններ.Չկան:PK ! fo word/header1.xml
PK ! r
* word/endnotes.xml
PK ! y" word/footer1.xml
PK ! b` word/footnotes.xml
PK ! P P word/theme/theme1.xml
PK ! 941 41 word/settings.xml
PK ! l _B _B word/styles.xml
PK ! ME E word/numbering.xml
PK ! t?9z( ( customXml/_rels/item1.xml.rels
PK ! ֡+cU U customXml/itemProps1.xml
PK ! &ur r word/fontTable.xml
PK ! ~ customXml/item1.xml
PK ! { word/webSettings.xml
PK ! ңbD docProps/app.xml
Normal187659955672Microsoft Office Word04713falseTitle1false6654falsefalse12.0000PK #U!k- - docProps/core.xmlUserhttps://mul2.gov.am/tasks/666002/oneclick/himnavorum.docx?token=4fc67c88ee3f7eeddb19c71fe919af8dUser2862021-10-28T15:04:00Z2021-02-09T16:30:00Z2022-08-30T11:25:00ZPK ! Y1 1 [Content_Types].xmlPK ! N N b _rels/.relsPK ! -N N
word/_rels/document.xml.relsPK ! 5W W a word/document.xmlPK ! fo h word/header1.xmlPK ! r
* k word/endnotes.xmlPK ! y" o word/footer1.xmlPK ! b` w word/footnotes.xmlPK ! P P { word/theme/theme1.xmlPK ! 941 41 q word/settings.xmlPK ! l _B _B word/styles.xmlPK ! ME E ` word/numbering.xmlPK ! t?9z( ( yQ customXml/_rels/item1.xml.relsPK ! ֡+cU U R customXml/itemProps1.xmlPK ! &ur r hT word/fontTable.xmlPK ! ~
` customXml/item1.xmlPK ! { #a word/webSettings.xmlPK ! ңbD d docProps/app.xmlPK #U!k- - !h docProps/core.xmlPK }k