PK ! !} [Content_Types].xml
PK ! N N _rels/.rels
PK ! DӇ> > word/_rels/document.xml.rels
PK ! 'oe e word/document.xml
ԱՄՓՈՓԱԹԵՐԹ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 551-Ն և 2020 թվականի ապրիլի 2-ի N 470-Ն որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի 1. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն12.08.2022 թ.N ԳՍ/15.4/21450-2022 գրությունՆախագծի նախաբանից հանել «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի հուլիսի 26-ի N 869-Ա որոշման հավելվածի 2-րդ կետով՝» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտեի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասը, որի համաձայն՝ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը ունենում է նախաբան, որում նշվում է օրենսդրական իրավական ակտի հոդվածը կամ մասը, որը ներառում է Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված լիազորող նորմեր:Ընդունվել է։ Նախագիծը խմբագրվել է։Երևանի քաղաքապետարան3-րդ կետի 3-րդ ենթակետում «ճգնաժամային աջակցության կենտրոն» բառերը փոխարինել «երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնի ճգնաժամային բաղադրիչում» բառերով.Ընդունվել է։Նախագիծը խմբագրվել է։3-րդ կետի 8-րդ կետը խմբագրել՝ հաշվի առնելով, որ նույն որոշման հավելվածով այլընտրանքային խնամքի սահմանման հիմնական պատճառներ նախատեսված չեն, այլ հավելվածի 4-րդ կետով սահմանված են այլընտրանքային խնամքի որևէ տեսակի միջոցով երեխայի խնամքի տրամադրման նպատակով ուղղորդման հիմքում ընկած չափանիշները: Բացի այդ, պարզ չէ, թե արդյո՞ք սահմանված չափանիշներից յուրաքանչյուրի, թե՞ դրանց համակցության դեպքում պետք է երեխային այլընտրանքային խնամքի տրամադրման որոշումը վերանայվի.Չի ընդունվել։Հաշվի առնելով առաջարկության որոշակիության բացակայությունը։4-րդ կետի 3-րդ ենթակետը «ընտանեկան տիպի խնամքի որևէ տեսակում» բառերից հետո լրացնել «,իսկ անհնարինության դեպքում՝ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում (մինչև 2026թ.)» բառերով. Ընդունվել է։Նախագիծը խմբագրվել է։4-րդ կետի 7-րդ ենթակետը «խնամակալի» բառից հետո լրացնել «հոգաբարձուի» բառով.Ընդունվել է։Նախագիծը խմբագրվել է։4-րդ կետի 7-րդ ենթակետը «խնամատարի ընտանիք» բառերից հետո լրացնել «բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն» բառերով. Ընդունվել է։Նախագիծը խմբագրվել է։5-րդ կետի 7-րդ ենթակետից հանել «, իսկ հատուկ կարիքներ ունեցող երեխաների դեպքում՝ մասնագիտացված հաստատությանը» բառերը:Ընդունվել է։Նախագիծը խմբագրվել է։2. ՀՀ ֆինանսների նախարարություն12.08.2022 թ.N 01/8-3/14298-2022 գրությունԴիտողություններ և առաջարկություններ չկան։Ընդունվել է։3․ Առողջապահության նախարարություն10.08.2022 թ.N ԱԱ/03.2/19531-2022 գրությունԱռաջարկում եմ նախագծի նախաբանում որպես լիազորող նորմ նշել միայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, քանի որ «Երեխայի իրավունքների մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասը հանդիսանում է լիազորող նորմ հիմնական ակտի համար: Ընդունվել է։Նախագիծը խմբագրվել է։Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի հուլիսի 26-ի N 869-Ա որոշման հավելվածի 2-րդ կետ վերաբերյալ, հայտնում եմ, որ այն առհասարակ լիազորող նորմ չի պարունակում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համատեքստում: Ընդունվել է։Նախագիծը խմբագրվել է։ 4․ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն09.08.2022 թ․N 01/09.1/19174-2022 գրությանԴիտողություններ և առաջարկություններ չկանԸնդունվել է։5. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ09.08.2022 թ․N 01/09.1/19174-2022 գրությանՆկատառումներ չկանԸնդունվել է։6․ Արդարադատության նախարարություն09.08.2022 թ․N 01/09.1/19174-2022 գրության«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 551-Ն և 2020 թվականի ապրիլի 2-ի N 470-N որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին կետի 2-րդ ենթակետի ա. պարբերությամբ նախատեսվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 551-Ն որոշման հավելվածի (այսուհետ՝ Հավելված) 3-րդ կետի 1-ին ենթակետում «ճգնաժամային աջակցության կենտրոնում» բառերը փոխարինել «երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնի ճգնաժամային բաղադրիչում» բառերով, մինչդեռ՝ Նախագծի հիմնավորման համաձայն՝ «ճգնաժամային աջակցության կենտրոնները պետք է վերանվանել «երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն՝ հիմք ընդունելով Կառավարության 2020 թվականի նոյեմբերի 26-ի N 1878-Ն, 2021թ. հունվարի 14-ի N 37-Ն որոշումները: Նշվածը հիմք ընդունելով՝ անհրաժեշտ է նախատեսված փոփոխությունը վերանայել: Նույն դիտողությունը վերաբերում է Նախագծի 1-ին կետի 2-րդ ենթակետի ա. պարբերությանը, 6-րդ և 8-րդ ենթակետերին:Չի ընդունվել։Հիմնավորման մեջ կատարվել են համապատասխան լրացումները։Նախագծի 1-ին կետի 4-րդ ենթակետով նախատեսվում է Հավելվածի 4-րդ կետի 3-րդ և 5-րդ ենթակետերում հանել «փոխարինող ընտանիքում կամ բառերը: Գտնում ենք՝ նախատեսված փոփոխությունն ունի հիմնավորման կարիք:«Փոխարինող ընտանիք ինստիտուտ ՀՀ-ում առկա չէ, ուստի անհրաժեշտություն է առաջացել հանել նշված բառերը։ Նախագծի 1-ին կետի 11-րդ ենթակետով նախատեսվում է Հավելվածի 7-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ, որի 6-րդ ենթակետի համաձայն՝ երեխայի խնամքի կազմակերպման գործում ներգրավված սուբյեկտները (խնամակալության և հոգաբարձության մարմինները, Հայաստանի Հանրապետության մարզպետարանների ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինները, Երևանի քաղաքապետարանի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչությունը, Հայաստանի Հանրապետության ոստիկանության անչափահասների գործերով ստորաբաժանումները, միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնները (այսուհետ՝ տարածքային կենտրոններ), Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այդ գործընթացում ներգրավված այլ մարմիններն ու կազմակերպությունները) երեխայի այլընտրանքային խնամքի կազմակերպման հարցը քննարկելիս, առաջին հերթին ուսումնասիրում են երեխայի խնամքը կենսաբանական ընտանիքում (երեխայի վերադարձը կենսաբանական ընտանիք) կազմակերպելու հնարավորությունը, իսկ դրա անհնարինության կամ աննպատակահարմարության դեպքում դիտարկում են այլընտրանքային խնամքի կազմակերպման բոլոր հնարավոր տեսակները՝ նախապատվությունը տալով երեխայի խնամքի՝ ընտանեկանին մոտ տեսակներին, մասնավորապես, դիտարկելով՝ 16-23 տարեկան անձանց խնամքը և մասնագիտական հմտությունների ձեռքբերման կազմակերպումը անկախ ապրելակերպ ուղեկցող ծառայությունում: Նշված դրույթից բխում է, որ այն վերաբերում է երեխաներին: Այս կապակցությամբ հարկ է նկատի ունենալ «Երեխայի իրավունքների մասին օրենքի 1.1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, որով սահմանված է «երեխա հասկացությունը, այն է՝ 18 տարին չլրացած յուրաքանչյուր ոք, բացառությամբ այն դեպքերի, երբ նա օրենքով սահմանված կարգով գործունակություն է ձեռք բերում կամ գործունակ է ճանաչվում ավելի վաղ: Նշվածը հաշվի առնելով՝ գտնում ենք, որ նախատեսված կարգավորումն ունի վերանայման կարիք:Չի ընդունվել։ Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձինք են համարվում 18-23 տարեկան այն անձինք, որոնց ծնողները (կամ միակ ծնողը) մինչև նրանց 18 տարին լրանալը մահացել են, զրկվել են ծնողական իրավունքներից, ճանաչվել են անգործունակ, խուսափել են երեխաների դաստիարակությունից կամ նրանց իրավունքների և շահերի պաշտպանությունից, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով ճանաչվել են մահացած, անհայտ բացակայող կամ անհայտ են:PK ! ^}- word/theme/theme1.xml
PK ! c3 word/settings.xml
PK ! z}!L !L word/styles.xml
PK ! aO O word/stylesWithEffects.xml
PK ! EGZ Z docProps/app.xml
Normal307110445952Microsoft Office Word04913falseTitle1Название1false6983falsefalse14.0000PK ! o}
word/fontTable.xml
PK ! KvN N word/webSettings.xml
PK ! l word/numbering.xml
PK %Z-UrDƹ= = docProps/core.xmlAnahit Hovhannisyanhttps://mul2.gov.am/tasks/671138/oneclick/ampopatert.docx?token=fd6661919621a1fdef4ea333ec1d5f17Anahit902022-08-15T06:56:00Z2021-03-09T07:30:00Z2022-09-07T19:16:00ZPK ! !} [Content_Types].xmlPK ! N N D _rels/.relsPK ! DӇ> > word/_rels/document.xml.relsPK ! 'oe e 3
word/document.xmlPK ! ^}- word/theme/theme1.xmlPK ! c3 - word/settings.xmlPK ! z}!L !L A word/styles.xmlPK ! aO O ' word/stylesWithEffects.xmlPK ! EGZ Z q docProps/app.xmlPK ! o}
word/fontTable.xmlPK ! KvN N word/webSettings.xmlPK ! l < word/numbering.xmlPK %Z-UrDƹ= = docProps/core.xmlPK
I d$