PK ! w1 1 [Content_Types].xml
PK ! N N _rels/.rels
PK ! FL L word/_rels/document.xml.rels
PK ! x# word/document.xml
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԵՎ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ»ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ Կարգավորման ենթակա խնդիրը.Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող և հետագայում Եվրասիական տնտեսական միության անդամ այլ պետություններ արտահանվող Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով նախատեսված ապրանքների համար համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթերի ներկայացման մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով նախատեսվում է սահմանել, որ Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ապրանքների համար համապատասխանության գնահատման փաստաթղթերը մաքսային մարմիններին են ներկայացվում միայն այն դեպքում, երբ համապատասխանության գնահատման փաստաթղթերով ներմուծման ենթակա ապրանքներն արտահանվում են Եվրասիական տնտեսական միության անդամ այլ պետություններ` բացառություն սահմանելով վառելիքի ներկրման դեպքերի մասով: 2․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․ՀՀ կառավարության 18.02.2016թ.-ի «Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող և հետագայում Եվրասիական տնտեսական միության անդամ այլ պետություններ արտահանվող Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով նախատեսված ապրանքների համար համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթերի ներկայացման մասին» թիվ 134-Ն որոշումն ուժը կորցրած է ճանաչվել սույն թվականի հուլիսի 1-ից։ Արդյունքում, ստացվում է, որ տեխնիկական կանոնակարգման ենթակա ապրանքներ ներմուծելու դեպքերում մաքսային մարմինները պետք է մշտապես պահանջեն համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթերը, մինչդեռ 134-Ն որոշմամբ նման պահանջը սահմանված էր միայն ներմուծված ապրանքները ԵԱՏՄ այլ անդամ պետություններ արտահանելու ժամանակ։ Առաջացած իրավիճակը կարգավորելու նպատակով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մաքսային մարմինները չպետք է սահմանին յուրաքանչյուր ապրանքի համար պահանջեն համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթերը՝ մշակվել է Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող և հետագայում Եվրասիական տնտեսական միության անդամ այլ պետություններ արտահանվող Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով նախատեսված ապրանքների համար համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթերի ներկայացման մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը։3. Առաջարկվող կարգավորման բնույթը Հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, այն է՝ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով օրենքով լիազորված լինելու դեպքում Սահմանադրությամբ նախատեսված մարմինների ընդունած նորմատիվ իրավական ակտն է, մշակվել է Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող և հետագայում Եվրասիական տնտեսական միության անդամ այլ պետություններ արտահանվող Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով նախատեսված ապրանքների համար համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթերի ներկայացման մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը: 4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.Նախագիծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից:5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ. Նախագծի ընդունումը անմիջականորեն չի բխում ընդունած ռազմավարություններից։ 6․ Նպատակը և ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունմամբ հնարավորություն կնախատեսվի սահմանին մաքսային մարմինների կողմից յուրաքանչյուր տեխնիկական կանոնակարգման ենթակա ապրանքներ ներմուծելու դեպքերում միայն ԵԱՏՄ այլ անդամ պետություններ արտահանելու ժամանակ պահանջել տեխնիկական կանոնակարգերին համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթեր` միաժամանակ սահմանելով բացառություն վառելիքի ներկրման դեպքերի մասով: 7. Այլ տեղեկություններ Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:PK ! B word/footnotes.xml
PK ! e@? word/endnotes.xml
PK ! P P word/theme/theme1.xml
PK ! \R R word/settings.xml
PK ! Kzj j word/styles.xml
PK ! I#JV JV word/numbering.xml
PK ! t?9z( ( customXml/_rels/item1.xml.rels
PK ! +U U customXml/itemProps1.xml
PK ! e customXml/item1.xml
PK ! f word/fontTable.xml
PK ! ϙw word/webSettings.xml
PK ! ·Jh h docProps/app.xml
Normal1036633784Microsoft Office Word0318falseTitle1Название1SPecialiST RePackfalse4439falsefalse15.0000PK ].U#vo docProps/core.xmlHomehttps://mul2.gov.am/tasks/672782/oneclick/Himnavorum.docx?token=6a6c9a9f7465433f7fbdf63e3fcc8d3bMariam Ilanjyan42021-09-22T06:36:00Z2022-08-29T09:15:00Z2022-09-05T13:13:00ZPK ! w1 1 [Content_Types].xmlPK ! N N b _rels/.relsPK ! FL L word/_rels/document.xml.relsPK ! x# _ word/document.xmlPK ! B word/footnotes.xmlPK ! e@? I word/endnotes.xmlPK ! P P word/theme/theme1.xmlPK ! \R R word/settings.xmlPK ! Kzj j VK word/styles.xmlPK ! I#JV JV word/numbering.xmlPK ! t?9z( ( g; customXml/_rels/item1.xml.relsPK ! +U U < customXml/itemProps1.xmlPK ! e V> customXml/item1.xmlPK ! f ? word/fontTable.xmlPK ! ϙw O word/webSettings.xmlPK ! ·Jh h g docProps/app.xmlPK ].U#vo \l docProps/core.xmlPK S o