PK ! w1 1 [Content_Types].xml
PK ! N N _rels/.rels
PK ! FL L word/_rels/document.xml.rels
PK ! Pp* * word/document.xml
ԱՄՓՈՓԱԹԵՐԹ«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԵՎ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ»ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ1. ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակ07.09․2022թ․N 02/48.56/29549-2022Ի պատասխան 2022 թվականի սեպտեմբերի 5-ի N 01/11-1/64187-2022 գրության՝ «Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող և հետագայում Եվրասիական տնտեսական միության անդամ այլ պետություններ արտահանվող Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով նախատեսված ապրանքների համար համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթերի ներկայացման մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերաբերյալ հայտնում եմ հետևյալը.Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագծով առաջարկվող իրավակարգավորումները կրելու են ժամանակավոր բնույթ, քանի որ համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթերը սահմանային պետական վերահսկողության արդյունքում մաքսային մարմինների կողմից ստուգելու անհրաժեշտությունը հանդիսանում է Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջ և ի վերջո ներկայացվելու է տնտեսավարողների կողմից՝ առաջարկում եմ Նախագծով սահմանել դրույթ, համաձայն որի կամրագրվի տվյալ իրավական ակտի գործողության ժամկետը:Չի ընդունվելՆախագծով իրավական ակտի գործողության ժամկետ նախատեսելու անհրաժեշտությունը բացակայում է:Միաժամանակ, համապատասխան հարաբերությունները կանոնակարգելու անհրաժեշտությունը վերանալու պարագայում, նշված իրավական ակտն ուժը կորցրած կճանաչվի: 2. ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմին09.09.2022թ.N 01//1159-2022Ի պատասխան Հայաստանի Հանրապեության վարչապետի աշխատակազմի ղեկավարի №02/16.17/29249-2022 գրությամբ Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող և հետագայում Եվրասիական տնտեսական միության անդամ այլ պետություններ արտահանվող Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով նախատեսված ապրանքների համար համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթերի ներկայացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ դիրքորոշում ներկայացնելուն՝ Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկղության տեսչական մարմինը առաջարկում է լրացուցիչ քննարկումների արդյունքում սահմանին համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթեր ներկայացնելու նկատմամբ վերահսկողությունը իրականացնել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հետ համատեղ։Չի ընդունվել «Պետական սահմանի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» թիվ ՀՕ-326-Ն օրենքով սահմանվել են պետական սահմանի անցման կետերում վերահսկողություն և հսկողություն իրականացնող մարմինները:3. ՀՀ արդարադատության նախարարություն09.09․2022թ․N 01/27.1/39797-20221. «Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող և հետագայում Եվրասիական տնտեսական միության անդամ այլ պետություններ արտահանվող Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով նախատեսված ապրանքների համար համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթերի ներկայացման մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) նախաբանում հղում է կատարվում Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 118-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին, որի համաձայն՝ ապրանքների բացթողումն իրականացվում է մաքսային մարմնի կողմից՝ պայմանով, որ անձի կողմից՝ պահպանվել են ապրանքները հայտագրված մաքսային ընթացակարգով ձևակերպելու պայմանները կամ այն ապրանքների առանձին կատեգորիաների օգտագործման համար սահմանված պայմանները, որոնք սույն Օրենսգրքին համապատասխան ենթակա չեն մաքսային ընթացակարգերով ձևակերպման՝ բացառությամբ այն դեպքերի, երբ այնպիսի պայմանը, ինչպիսին է արգելքների և սահմանափակումների պահպանումը «Միության մասին» պայմանագրին և (կամ) անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, կարող է հաստատվել ապրանքների բացթողումից հետոԱյս առումով, հարկ ենք համարում անդրադառնալ հետևյալ իրավական կարգավորումներին.«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը ունենում է նախաբան, որում նշվում է օրենսդրական իրավական ակտի հոդվածը կամ մասը, որը ներառում է Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված լիազորող նորմեր: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին:Ելնելով վերոգրյալից՝ Նախագծի նախաբանն անհրաժեշտ է վերանայել և Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին համապատասխան հստակ նշել այն իրավական հիմքը, որի հիման վրա և որի իրականացումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը լիազորվել է սահմանելու դրույթներ Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող և հետագայում Եվրասիական տնտեսական միության անդամ այլ պետություններ արտահանվող Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով նախատեսված ապրանքների համար համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթերի ներկայացման մասին:2. Նախագծի 1-ին կետից առաջարկում ենք հանել «և հետագայում Եվրասիական տնտեսական միության անդամ այլ պետություններ արտահանվող» բառերը՝ անհիմն կրկնություններից խուսափելու համար:Սույն դիտողությունը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջից, այն է՝ նորմատիվ իրավական ակտերում բացառվում են իրավական նորմերի անհիմն կրկնությունները և ներքին հակասությունները:3. Նախագծի 2-րդ կետի համաձայն՝ սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:Այսպիսով, վերոգրյալ կետով նախատեսվում է Նախագծով առաջարկվող կարգավորմանը տալ հետադարձ ուժ, մինչդեռ Նախագծին կից ներկայացված հիմնավորման (այսուհետ՝ Հիմնավորում) մեջ առկա չեն հետադարձ ուժ տալու կարգավորման անհրաժեշտությունն ու նպատակահարմարությունը փաստարկող դրույթներ:Չի ընդունվելԵվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 118-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը հանդիսանում է միակ լիազորող նորմը:Չի ընդունվելԵլնելով իրավական որոշակիությունն ապահովելու անհրաժեշտությունից` նշված բառերը հանելը գտնում ենք ոչ նպատակահարմար:Չի ընդունվելՆախագծի ընդունման հիմնավորման մեջ արդեն իսկ նշված է հետադարձ ուժ տալու կարգավորման անհրաժեշտության վերաբերյալ:4. ՀՀ ֆինանսների նախարարություն12.09.2022թ.N 01/2-1/15841-2022Ի կատարումն ՀՀ վարչապետի ս.թ. սեպտեմբերի 8-ի թիվ 02/16.17/29249-2022 հանձնարարականի, հայտնում ենք, որ Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող և հետագայում Եվրասիական տնտեսական միության անդամ այլ պետություններ արտահանվող Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով նախատեսված ապրանքների համար համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթերի ներկայացման մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ չկան:Ընդունվել է5. ՀՀ էկոնոմիկայի նախարարություն13.09.2022թ.Ներկայացվել է աշխատանքային կարգովԻ կատարումն Վարչապետի աշխատակազմի ղեկավարի ս․ թ․ սեպտեմբերի 6-ի N 02/16.17/29249-2022 հանձնարարականի՝ Նախարարությունը Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող և հետագայում Եվրասիական տնտեսական միության անդամ այլ պետություններ արտահանվող Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով նախատեսված ապրանքների համար համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթերի ներկայացման մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերաբերյալ հայտնում է, որ ներկայացված Նախագծով նախատեսվում է սահմանել, որ Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ապրանքների համար նախատեսված տեխնիկական կանոնակարգերին (բացառությամբ «Ավտոմոբիլային և ավիացիոն բենզինին, դիզելային և նավերի համար նախատեսված վառելիքին, ռեակտիվ շարժիչների համար նախատեսված վառելիքին և մազութին ներկայացվող պահանջների մասին» (ՄՄ ՏԿ 013/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի) համապատասխանության գնահատման փաստաթղթերը մաքսային մարմիններին են ներկայացվում միայն այն դեպքում, երբ համապատասխանության գնահատման փաստաթղթերով ներմուծման ենթակա ապրանքներն արտահանվում են Եվրասիական տնտեսական միության անդամ այլ պետություններ: Մինչդեռ, ԵՏՀ խորհրդի 2021 թվականի նոյեմբերի 12-ի N 130 որոշմամբ սահմանված է ԵԱՏՄ մաքսային տարածքում համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա արտադրանքի ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծման կարգը, այդ թվում՝ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի համապատասխանությունը հավաստող համապատասխանության գնահատման փաստաթղթերը մաքսային մարմիններին ներկայացնելու դեպքերը։ Միաժամանակ հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասը՝ լրացուցիչ քննարկման անհրաժեշտություն ունի նաև Նախագծի նախաբանը՝ լիազորող նորմ հանդիսանալու տեսանկյունից։ Ելնելով վերոգրյալից՝ առաջարկում ենք Նախագծի ընդունման նպատակահարմարությունը դիտարկել ԵՏՀ խորհրդի 2021 թվականի նոյեմբերի 12-ի N 130 որոշման համատեքստում։Չի ընդունվել ԵՏՀ 12.11.2021թ. թիվ 130 որոշմամբ սահմանված է, որ ապրանքներ ներմուծելիս ԵՏՄ տեխնիկական կանոնակարգերին համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթերը մաքսային մարմիններին ենթակա են ներկայացման հայտարարագրերի հետ միասին:ՀՀ-ում չի կիրառվել համապատասխանության փաստաթղթի պարտադիր ներկայացումը մաքսային մարմիններին ներմուծման փուլում՝ համաձայն ՀՀ կառավարության 18․02․16թ․ N 134-Ն որոշման՝ տնտեսվարողներին լուրջ խոչընդոտներից և որոշ դեպքերում անհնար փաստաթղթերից զերծ պահելու համար, այն միայն կիրառվել է տվյալ ապրանքները ՀՀ-ից դեպի ԵՏՄ անդամ այլ պետություններ տեղափոխվելիս։Վերը նշված որոշումն ուժը կորցրել է սույն թվականի հուլիսի 1-ից՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ։Դա կնշանակի, որ մի շարք ապրանքներ, որոնք ենթակա են ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգման, օրինակ՝ կոսմետիկ միջոցներ, սննդամթերք, ըմպելիքներ, բարձրավոլտ սարքավորումներ, կահույք և այլն, սույն թվականի հուլիսի 1-ից ՀՀ ներմուծելիս սահմանին պարտադիր է մաքսային մարմիններին ներկայացնել համապատասխան տեխնիկական կանոնակարգերին համապատասխանության փաստաթղթեր, որն էլ իր հերթին մեր կարծիքով առաջացնելու են այնպիսի դեպքեր, երբ ներմուծվող ոչ բոլոր ապրանքների համար ՀՀ-ում կգտնվեն համապատասխան փորձագիտական կազմակերպություններ և լաբորատորիաներ՝ հագեցած անհրաժեշտ սարքավորումներով, ինչպես նաև, կառաջանան մեծ հերթեր, որը տնտեսվարողների մոտ կհանգեցնի լուրջ խնդիրների և բողոքի ալիքի։Չի ընդունվել Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 118-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը հանդիսանում է միակ լիազորող նորմը:PK ! AXV word/footnotes.xml
PK ! /