PK ! 2oW [Content_Types].xml
PK ! N N _rels/.rels
PK ! word/_rels/document.xml.rels
PK ! Y word/document.xml
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 9-ի N 916-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունըՈրոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված (մահացած) զինծառայողների հուղարկավորման ծախսերի հատուցման գումարը նրանց ընտանիքների անդամներին նախապես` մինչև հուղարկավորության կազմակերպումը տրամադրելու անհրաժեշտությամբ:2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրներըՌազմական դրություն հայտարարված չլինելու հանգամանքով պայմանավորված ներկայումս` հակառակորդի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանով զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքները զրկված են որոշման 2-րդ հավելվածի 11-րդ կետի շրջանակներում հուղարկավորության ծախսերի հատուցում ստանալու հնարավորությունից` վերջիններիս հուղարկավորության ծախսերի հատուցում ստանալու գործընթացը կազմակերպվում է նույն հավելվածի 4-րդ կետով նախատեսված ընթացակարգով` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կամ Հայաստանի Հանրապետության ոստիկանության կամ Հայաստանի Հանրապետության քրեակատարողական ծառայության սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանում դիմում և համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու միջոցով: Ընդ որում` նշված ընթացակարգով գործընթացի կազմակերպման արդյունքում հուղարկավորման ծախսերի հատուցման գումարը զոհված զինծառայողների ընտանիքներին վճարվում է շուրջ 30 օրվա ընթացքում, որի պարագայում զոհվածի ընտանիքների մի մասը հուղարկավորման միջոցառման կազմակերպման համար ստիպված են լինում անհրաժեշտ գումարը ձեռք բերել պարտքով` հարազատներից կամ այլ անձանցից, ինչպես նաև նշված հանգամանքը բացասաբար է անդրադառնում նաև վերջիններիս բարոյահոգեբանական վիճակի վրա:3. Կարգավորման նպատակը և բնույթըՈրոշման նախագծի համաձայն նախատեսվում է` անկախ ռազմական դրություն հայտարարված լինելու հանգամանքից, Որոշմամբ սահմանված 700.000 դրամի չափով հուղարկավորման ծախսերի հատուցումը Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին տրամադրել նախապես` մինչև հուղարկավորության կատարումը, ինչպես նաև որոշման գործողությունը տարածել 2022թ. սեպտեմբերի 13-ից ծագած հարաբերությունների վրա: 4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները Որոշման նախագիծը պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունների չի հանգեցնում: 5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ Որոշման նախագիծը կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ: PK ! P P word/theme/theme1.xml
PK ! 7@N @N word/settings.xml
PK ! [ word/webSettings.xml
PK ! ᴕ word/styles.xml
PK ! / ` ` word/numbering.xml
PK ! { word/fontTable.xml
PK ! / docProps/app.xml
Normal4624502567Microsoft Office Word0216falseorganizationfalse3011falsefalse16.0000PK k:UG G docProps/core.xmlAdminhttps://mul2.gov.am/tasks/677790/oneclick/himnavorum.docx?token=fcc667bfe632c5c58c7ab181e8b463aeՌոմելա Գասպարյան72022-09-15T06:28:00Z2022-09-15T12:04:00Z2022-09-26T09:01:00ZPK ! 2oW [Content_Types].xmlPK ! N N _rels/.relsPK ! M word/_rels/document.xml.relsPK ! Y = word/document.xmlPK ! P P % word/theme/theme1.xmlPK ! 7@N @N A word/settings.xmlPK ! [ w word/webSettings.xmlPK ! ᴕ z word/styles.xmlPK ! / ` ` [8 word/numbering.xmlPK ! { word/fontTable.xmlPK ! / docProps/app.xmlPK k:UG G docProps/core.xmlPK &