PK ! w1 1 [Content_Types].xml
PK ! N N _rels/.rels
PK ! FL L word/_rels/document.xml.rels
PK ! ?e5* * word/document.xml
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-Ի N 389-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼՀամաձայն ՀՀ կառավարության 10.04.2014թ. թիվ 389-Ա որոշման՝ Երևան քաղաքի Դավթաշեն 2-րդ թաղամասում գտնվող 3-րդ մասնաշենքի 1-ին հարկից 351.5 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը 10 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով հանձնվել է «Պրոֆեսիոնալ և սիրողական քիք-բոքսինգի ազգային ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը (այսուհետ՝ Կազմակերպություն), որն էլ, համաձայն իր կողմից ներկայացված ծրագրի, յուրաքանչյուր տարի կատարել է 1 մլն ՀՀ դրամի ներդրումներ՝ դրանից բացի հոգալով նաև կոմունալ ծախսերը:ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտե (այսուհետ՝ Կոմիտե) է դիմել Կազմակերպությունը՝ վերջինիս և Կոմիտեի միջև 2014 թվականի օգոստոսի 05-ին կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման թիվ 70/0014 պայմանագրի ժամկետը ևս 10 տարով երկարաձգելու խնդրանքով՝ ներկայացնելով ՀՀ կառավարության 17.02.2011թ. թիվ 304-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ ու 6.2-րդ կետերի պահանջներին համապատասխան ծրագիր, համաձայն որի պարտավորվում է տարածքի վերանորոգման և մարզական գույքով ապահովելու համար 10 տարվա ընթացքում կատարել 10 մլն ՀՀ դրամի ներդրումներ:Համաձայն Կազմակերպության կողմից ներկայացված տեղեկատվության՝ անհատույց տրամադրված տարածքում հասարակական հիմունքներով մարզվում են անապահով ընտանիքների երեխաներ, քառօրյա և 44-օրյա պատերազմի զոհերի ու հաշմանդամություն ձեռք բերած մարդկանց երեխաներ: 2021 թվականին Համաշխարհային օլիմպիական կոմիտեի կողմից քիք-բոքսինգը ճանաչվեց օլիմպիական մարզաձև և 2028 թվականին կայանալիք օլիմպիական խաղերին Կազմակերպությունը նախապատրաստվում է մասնակցություն ունենալ: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Կոմիտեն մշակել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 10-ի N 389-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկվում է Կազմակերպության հետ 2014 թվականի օգոստոսի 05-ին կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման թիվ 70/0014 պայմանագրի ժամկետը երկարաձգել մինչև 2032 թվականը:«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 10-ի N 389-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:«Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ». Որոշման նախագիծը բխում է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 4.8 կետով սահմանված սպորտի զարգացմանը միտված դրույթներից, մասնավորապես՝ Կառավարությունը միջազգային մրցասպարեզներում մարզական նվաճումներ գրանցելու համար խրախուսելու է մարզական բարձր արդյունքները և աջակցելու մարզական ֆեդերացիաների գործունեությանը: PK ! IBF word/footnotes.xml
PK ! K word/endnotes.xml
PK ! @ word/theme/theme1.xml
PK ! uD uD word/settings.xml
PK ! mȊ, word/styles.xml
PK ! y{ { word/numbering.xml
PK ! t?9z( ( customXml/_rels/item1.xml.rels
PK ! UU U customXml/itemProps1.xml
PK ! WgC2 2 customXml/item1.xmlPK ! word/fontTable.xml
PK ! &M word/webSettings.xml
PK ! =Y Y docProps/app.xml
Normal218724322464Microsoft Office Word0205falseНазвание1Title1false2891falsefalse16.0000PK G[T*Z" " docProps/core.xmlhttps://mul2-spm.gov.am/tasks/324011/oneclick/00de19423c72996ce4fcadaf63a217385dc51efd76c9d2f06fb888c6f8330790.docx?token=19d1479b169f64a71f9b654b28e856adArtur2022021-01-15T06:21:00Z2020-06-17T10:50:00Z2022-07-04T19:51:00ZPK ! w1 1 [Content_Types].xmlPK ! N N b _rels/.relsPK ! FL L word/_rels/document.xml.relsPK ! ?e5* * _ word/document.xmlPK ! IBF : word/footnotes.xmlPK ! K A word/endnotes.xmlPK ! @ H word/theme/theme1.xmlPK ! uD uD c word/settings.xmlPK ! mȊ, L word/styles.xmlPK ! y{ { : word/numbering.xmlPK ! t?9z( ( customXml/_rels/item1.xml.relsPK ! UU U customXml/itemProps1.xmlPK ! WgC2 2 v customXml/item1.xmlPK ! ٺ word/fontTable.xmlPK ! &M word/webSettings.xmlPK ! =Y Y docProps/app.xmlPK G[T*Z" " docProps/core.xmlPK S