PK ! `1 1 [Content_Types].xml
PK ! N N _rels/.rels
PK ! FL L word/_rels/document.xml.rels
PK ! 'z% % word/document.xml
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆԻրավական ակտի հիմնավորումը1.Անհրաժեշտությունը«Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակման համար հիմք է հանդիսացել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2022 թվականի օգոստոսի 4-ի ԵԴ/35920/02/20 կատարողական թերթը և ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայություն Կենտրոն, Նորք-Մարաշ և Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների բաժնի որոշումը:2.Առկա իրավիճակը և խնդիրներըՀամաձայն Հայաստանի Հանրապետության հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Կենտրոն, Նորք-Մարաշ և Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների բաժնի որոշման` Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պարտավորվում է Լիլիթ Աշոտի Փալանջյանին վճարել 7 121 500 ՀՀ դրամ: 04.08.2022թ. թիվ ԵԴ/35920/02/20 քաղաքացիական գործով կայացված վճռով Լիլիթ Աշոտի Փալաջյանի հայցն ընդդեմ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, մասնակցությամբ` վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ «Խորեոգրաֆիայի պետական թատրոն» ՊՈԱԿ-ի՝ չվճարված աշխատավարձի բռնագանձման և հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջի մասին, բավարարվել է։ Համաձայն վերոնշյալ դատական ակտի՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հօգուտ Լիլիթ Փալաջյանի պետք է բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի (15.12.2020 թվականի) համար Լիլիթ Փալաջյանի միջին աշխատավարձի չափով գումար, ինչպես նաև 6 726 700 ՀՀ դրամ` որպես աշխատողին չվճարված աշխատավարձ և ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին մասով հաշվարկված տույժի գումար և 250 000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար: 05.08.2022թ. թիվ 09407230 կատարողական վարույթի համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանից հօգուտ Լիլիթ Աշոտի Փալաջյանի օգտին պետք է բռնագանձել 6 726 700 ՀՀ դրամ` որպես աշխատողին չվճարված աշխատավարձ և ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին մասով հաշվարկված տույժի գումար և 250 000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար, 132 300 ՀՀ դրամ՝ որպես չվճարված աշխատավարձի գումարների նկատմամբ 15.12.2020թ.-15.09.2022թ. ժամանակահատվածի համար հաշվարկված տուժանք, ինչպես նաև 12 500 ՀՀ դրամ` որպես կատարողական գործողությունների կատարման ծախս։3.Կարգավորման նպատակը և բնույթըՀամապատասխան վերաբաշխումն իրականացնելով` հնարավոր կլինի մարել Լիլիթ Փալաջյանի նկատմամբ պարտավորությունը:4.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինքՆախագիծը մշակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից:5.Ակնկալվող արդյունքըՀՀ կառավարության որոշումը հիմք կհանդիսանա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պարտավորությունը` Լիլիթ Փալաջյանի նկատմամբ մարելու:6.Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխությունները։Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի առաջացնում:7.Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարությունների հետ։Չկա8.Իրավական ակտի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն.Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը.Չի առաջացնումՄիջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը.Համապատասխանում էPK ! '6 word/footnotes.xml
PK ! / word/endnotes.xml
PK ! 0C) word/theme/theme1.xml
PK !