PK ! w1 1 [Content_Types].xml
PK ! N N _rels/.rels
PK ! FL L word/_rels/document.xml.rels
PK ! x word/document.xml
475678518478400ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ«Վարձակալությամբ անշարժ գույք տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտության մասինՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե է դիմել Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը (այսուհետ՝ Կուսակցություն)՝ պետական սեփականություն հանդիսացող քաղաք Երևան, Կենտրոն համայնք, Հանրապետության փողոց 47 շենք հասցեում գտնվող 843,83 քառ.մետր մակերեսով վարչական շենքն ուղղակի ձևով 10 տարի ժամկետով վարձակալությամբ Կուսակցությանը տրամադրելու խնդրանքով՝ իր կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման համար: Համաձայն Կուսակցության կողմից ներկայացված ծրագրի՝ ներկայումս Կուսակցության ներսում ձևավորվել են տարբեր մարմիններ (վարչություններ, խորհուրդներ, հանձնաժողովներ), ընդ որում և մշտական, և ժամանակավոր: Կուսակցությունն իր գործունեության առանձնահատկություններով պայմանավորված հաստիքակազմով ունի նաև մշտական աշխատողներ, որոնց պատշաճ աշխատանքային պայմաններ ապահովելու նպատակով անհրաժեշտ է Երևան քաղաքի կենտրոնում տեղակայված շինություն: Քաղաք Երևան, Կենտրոն համայնք, Հանրապետության փողոց 47 շենք հասցեում գտնվող վարչական շենքի ընթացիկ ու կապիտալ վերանորոգման համար առաջիկա 10 տարիներին Կուսակցությունը նախատեսում է կատարել 95 000 000 ՀՀ դրամի չափով ներդրումներ:Հիմք ընդունելով վերոգրյալը և ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 914-Ն որոշման 3-րդ կետի և 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված հավելվածի 1-ին կետի պահանջները՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեն մշակել է «Վարձակալությամբ անշարժ գույք տրամադրելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկվում է ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված քաղաք Երևան, Կենտրոն համայնք, Հանրապետության փողոց 47 շենք հասցեում գտնվող 843,83 քառ.մետր մակերեսով վարչական շենքն ուղղակի ձևով 10 տարի ժամկետով ամսական 3 995 000 ՀՀ դրամ վարձավճարով վարձակալությամբ տրամադրել Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը: «Վարձակալությամբ անշարժ գույք տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ նախատեսվում է պետական բյուջեում եկամուտների ավելացում:«Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ». Որոշման նախագիծը բխում է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 6.7 կետով սահմանված Պետական գույքի արդյունավետ կառավարման դրույթներից, մասնավորապես. Պետական գույքի կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով առանձնացվելու է բարելավման կարիք ունեցող և հետագայում օտարման ոչ ենթակա, որպես պետական սեփականություն պահպանվող գույքը, և որոշակի ներդրումային ծրագրերի իրականացման դիմաց վարձակալության տրամադրման միջոցով ապահովվելու են տվյալ գույքի հիմնանորոգումը և վերակառուցումը։ PK ! WP word/footnotes.xml
PK ! f word/endnotes.xml
PK ! @ word/theme/theme1.xml
PK ! }F }F word/settings.xml
PK ! _j9 9 word/styles.xml
PK ! >V)m~ m~ word/numbering.xml
PK ! t?9z( ( customXml/_rels/item1.xml.rels
PK ! B+U U customXml/itemProps1.xml
PK ! WgC2 2 customXml/item1.xmlPK ! D
word/fontTable.xml
PK ! |J
J
word/webSettings.xml
PK ! ^W W docProps/app.xml
Normal4024152367Microsoft Office Word0195falseTitle1Название1false2777falsefalse16.0000PK 3WEU /W W docProps/core.xmlHeghine Mouradianhttps://mul2-spm.gov.am/tasks/334091/oneclick/c1720a619cf0c41db20061784f606050c5943192d37ecde120daa441f859aa5c.docx?token=ff1fe68bd7fe9dabf9d79efcbdc32661Heghine Mouradian162022-02-16T05:46:00Z2022-03-22T10:43:00Z2022-09-30T07:12:00ZPK ! w1 1 [Content_Types].xmlPK ! N N b _rels/.relsPK ! FL L word/_rels/document.xml.relsPK ! x _ word/document.xmlPK ! WP 7 word/footnotes.xmlPK ! f g word/endnotes.xmlPK ! @ word/theme/theme1.xmlPK ! }F }F R word/settings.xmlPK ! _j9 9 : word/styles.xmlPK ! >V)m~ m~ d word/numbering.xmlPK ! t?9z( ( M customXml/_rels/item1.xml.relsPK ! B+U U eN customXml/itemProps1.xmlPK ! WgC2 2 O customXml/item1.xmlPK ! D
SQ word/fontTable.xmlPK ! |J
J
f_ word/webSettings.xmlPK ! ^W W l docProps/app.xmlPK 3WEU /W W gq docProps/core.xmlPK S t