PK ! I [Content_Types].xml
PK ! N N _rels/.rels
PK ! *B word/_rels/document.xml.rels
PK ! F? ? word/document.xml
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 399-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼԻրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 24-ի N 399-Լ որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ փոփոխությունների կատարումը նպատակ է հետապնդում լավարկելու և գործնականում կիրառելի, որոշակի ու թիրախային դարձնելու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության տրամադրման կարգով սահմանված իրավակարգավորումները:Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. Որոշման հավելվածի 1.1 կետում սահմանված է այն տնտեսավարող սուբյեկտների (այսուհետ՝ սուբյեկտ) շրջանակը, որոնց վրա չի տարածվում Որոշմամբ սահմանված կարգը և որոնք չեն կարող օգտվել Որոշմամբ սահմանված պետական աջակցությունից: Այս համատեքստում հարկ է նշել, որ գործնականում կարող են ի հայտ գալ մի շարք խնդիրներ, որոնք պայմանավորված են հավաստագիր ստացած սուբյեկտների հավաստագրի գործողության ժամկետների հետ, քանի որ Որոշման ներկա կարգավորումների պայմաններում ստացվում էր, որ նախկինում հավաստագրված և օրենքով սահմանված կարգով արդեն իսկ հավաստագրի գործողությունը դադարեցված համարվող սուբյեկտները զրկվում են պետական աջակցություն ստանալու հնարավորությունից: Հետևաբար առաջարկվող կարգավորումներով հնարավոր կլինի ընդլայնել պետական աջակցության տրամադրման շրջանակը:Որոշման 3-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերով սահմանված ներկա կարգավորումները խնդրահարույց են նորմատիվ իրավական ակտի կիրարկման որոշակիության և թիրախային պետական աջակցության տրամադրման տեսանկյունից, քանի որ ՀՀ օրենսդրությամբ «տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագիտական անձնակազմ» հասկացության մեկնաբանություն սահմանված չէ, իսկ մյուս կողմից «2022 թվականի մարտ ամսվան նախորդած 6-ամսյա ժամկետում» ձևակերպումից հասկանալի չէ, թե հաշվարկը կոնկրետ որ ամսաթվից պետք է կատարել:Վերոգրյալով պայմանավորված և տարաբնույթ մեկնաբանություններից և տարընկալումներից խուսափելու նպատակով առաջարկվում է փոփոխություններ կատարել վերոնշյալ ենթակետերում և իրավական ակտով սահմանված գործիքակազմն օգտագործել ըստ էության:Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է հստակեցնել, որոշակիացնել և գործնականում ավելի կիրառելի դարձնել Որոշմամբ սահմանված իրավակարգավորումները:3. Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է Որոշման մեջ փոփոխություններ կատարելով՝ հստակեցնել և որոշակի դարձնել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության տրամադրման շրջանակը:4․Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.Նախագծի ընդունումը բխում է ՀՀ Կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի թիվ 1363-Ա որոշման հավելվածով հաստատված «ՀՀ Կառավարության 2021-2026թթ. ծրագրի» 2.3 բաժնի դրույթներից, հաշվի առնելով բարձր տեխնոլոգիաների կարևորությունը Հայաստանի Հանրապետության տնտեսության և անվտանգության համար՝ Կառավարությունը շարունակելու է նպաստել նորարարական համակարգի զարգացմանը և տարբեր ոլորտներում համակողմանի ներդրմանը:5․Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.Նախագիծը մշակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից:PK ! %X X word/theme/theme1.xml
PK ! +4 4 word/settings.xml
PK ! gAi Ai word/styles.xml
PK ! M~ ~ word/numbering.xml
PK ! d=U U customXml/itemProps1.xml
PK ! t?9z( ( customXml/_rels/item1.xml.rels
PK ! t docProps/app.xml
Normal3824992848Microsoft Office Word0236falseTitle1Microsoftfalse3341falsefalse14.0000PK ! e customXml/item1.xml
PK ! Bz6 6 word/fontTable.xml
PK ! / word/webSettings.xml
PK ! bp2l 2l word/stylesWithEffects.xml
PK Ɇ=U uF F docProps/core.xmlArmine Arakelyanhttps://mul2-mtc.gov.am/tasks/930438/oneclick/Himnavorum.DOCX?token=73ecf6b1122eda1ebd2f6d88ca9da28ehenrik MIRZOYAN62022-04-11T12:08:00Z2022-05-30T17:12:00Z2022-06-27T18:33:00ZPK ! I [Content_Types].xmlPK ! N N _rels/.relsPK ! *B ? word/_rels/document.xml.relsPK ! F? ? E word/document.xmlPK ! %X X
word/theme/theme1.xmlPK ! +4 4 >% word/settings.xmlPK ! gAi Ai #Z word/styles.xmlPK ! M~ ~ word/numbering.xmlPK ! d=U U ? customXml/itemProps1.xmlPK ! t?9z( ( ʪ customXml/_rels/item1.xml.relsPK ! t . docProps/app.xmlPK ! e @ customXml/item1.xmlPK ! Bz6 6 word/fontTable.xmlPK ! / word/webSettings.xmlPK ! bp2l 2l word/stylesWithEffects.xmlPK Ɇ=U uF F 1D docProps/core.xmlPK G