PK ! I [Content_Types].xml
PK ! N N _rels/.rels
PK ! *B word/_rels/document.xml.rels
PK ! دNi i word/document.xml
ԱՄՓՈՓԱԹԵՐԹ«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ1.Վարչապետի աշխատակազմ15.09.2022թ.№ 02/16.5/30443-2022Նախագծի 1-ին կետով նախատեսվում է, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կարիքների համար տրանսպորտի բնագավառում կատարվելիք գնումների դեպքում «Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտեն» ՓԲԸ-նիրականացնում է գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պատասխանատու ստորաբաժանման լիազորությունները, միաժամանակ սահմանվում է, որ սույն որոշմամբ իրականացվող գնման գործընթացների շրջանակներում, որպես պատվիրատու, գնման պայմանագրերը, ինչպես նաև դրանցով նախատեսված կողմերի իրավունքներն ու պարտականություններն ուժի մեջ դնելու մասին համաձայնագրերը կնքում է Երևանի քաղաքապետարանը, որտեղ պարզ չէ, թե ՀՀ կառավարությանը, օրենքով իրեն վերապահված, որ լիազորությունների շրջանակից է բխում վերոնշյալ իրավասությունները վերապահելը:Չի ընդունվել: Քանի որ ՀՀ 2022 թվականի պետական բյուջեով նշված ծախսերը նախատեսվել են «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով, սակայն մրցույթն իրականացվել է «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի կողմից, ուստի 1-ին դրույթի ընդունման անհրաժեշտություն է առաջանում: Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման 10-րդ կետը Երևանի քաղաքապետարանին են վերապահվում ԲԳԿ իրավասությունները:2.Երևանի քաղաքապետարան06.09.2022թ.№ 01/77637-22Ի պատասխան Ձեր՝ 2022 թվականի օգոստոսի 22-ի թիվ ԳՍ/23.1/22293-2022 գրության՝ կից ներկայացնում ենք ««Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը գումար հատկացնելու և գնման գործընթացները կազմակերպելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի լրամշակված տարբերակը:Ընդունվել է: Լրամշակված նախագիծը կներկայացվի ՀՀ կառավարության քննարկմանը:3.ՀՀ ֆինանսների նախարարություն23.09.2022թ.№ 01/8-4/16402-2022Ի կատարումն ՀՀ վարչապետի 16.09.2022թ. 02/16.5/30530-2022 հանձնարարականի՝ ««Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և գնման գործընթացները կազմակերպելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերաբերյալ, որով առաջարկվում է «1049. Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի «21009. Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող Հյուսիս-հարավ միջանցքի զարգացման վարկային ծրագիր, Տրանշ 3» միջոցառման (այսուհետ՝ Միջոցառում) գծով նախատեսված միջոցներից 1,500,000.0 հազար դրամը վերաբաշխել և այն ուղղել Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների նորոգմանը, հայտնում ենք հետևյալը.Միջոցառման շրջանակներում 2021թ. օգոստոս ամսից վարկային միջոցների մասհանում չի իրականացվել և արդյունքում շինարարական աշխատանքները կապալառուի կողմից դադարեցվել են։ Առկա պարտավորությունների մարման և Միջոցառման շրջանակներում նախատեսված ճանապարհահատվածի վերակառուցման աշխատանքների վերսկսման համար ՀՀ կառավարության 02.06.2022թ. N 813-Ն որոշմամբ ՀՀ կառավարության համաֆինասավորման մասով հատկացվել է 3,000,000.0 հազար դրամ՝ ռետրոակտիվ ֆինանսավորում իրականացնելու նպատակով: Այս պարագայում անհասկանալի է Միջոցառման շրջանակներում ճանապարհահատվածի վերակառուցման աշխատանքների իրականացման համար ֆինանսական միջոցների հատկացումից 3 ամիս անց վերը նշված գումարի կիսով չափ վերաբաշխման նպատակահարմարությունը: Ուստի, անհրաժեշտ պարզաբանումներ ներկայացնելու պարագայում առաջարկում ենք միջոցառման գծով չօգտագործված միջոցներն ուղղել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ, որից հետո նոր միայն անդրադառնալ Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների նորոգման նպատակով գումարի հատկացման հարցին։Ընդունվել է ի գիտություն: Նախագիծը լրամշակվել է և նախատեսված գումարները վերաբաշխել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացված այլ միջոցներից։2. Նախագծին կից ներկայացված չեն շարժասանդուղքի հիմնանորոգման աշխատանքների փորձագիտական դրական եզրակացություն ունեցող նախագծանախահաշվային փաստաթղթերը և դրանց վերաբերյալ պետական համալիր փորձաքննությունը՝ որպես բարձր ռիսկայնության աստիճանի դասակարգում ունեցող կարևորագույն նշանակություն ունեցող օբյեկտ։ Ընդունվել է: Նյութերը տրամադրվել է ՀՀ ֆինանսների նախարարությանը:3. Նախագծում առկա են խմբագրական բնույթի թերություններ որոնց վերաբերյալ առաջարկում ենք. ա) տարաբնույթ մեկնաբանություններից խուսափելու նպատակով 1-ին կետում հստակեցնել տրանսպորտի բնագավառում կատարվելիք գնումներ արտահայտությունը, ինչպես նաև նշել այն ժամանակահատվածը, որին վերաբերում է առաջարկվող կարգավորումը,Ընդունվել է: Խմբագրվել է:բ) 2-րդ կետում նշել «Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի կողմից կազմակերպված գնման գործընթացների կամ պայմանագրերի ծածկագրերը,Ընդունվել է: գ) Նախագծի N2 հավելվածի աղյուսակում ճշտել վերը նշված միջոցառման գծով առաջարկվող հատկացումների բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածները, Ընդունվել է: ճշտվել են:դ) Նախագծի N 6 և N 7 հավելվածները միավորել՝ ներկայացնելով որպես մեկ հավելված։Միաժամանակ Նախագծի N 8 հավելվածում անհրաժեշտ է՝- մ չափման միավորը նշել մետր,- ճշտել 44311200, 44111448 և 31651400 ԳՄԱ կոդերով գնման առարկաների չափման միավորները,- 34911152 և 31211430 ԳՄԱ կոդերով գնման առարկաները խմբավորել «ՄԱՍ 1. ԱՊՐԱՆՔՆԵՐ» բաժնում, իսկ «ՄԱՍ 2.ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ» բաժնում ներառված գնման առարկաների չափման միավորը նշել դրամ՝ համապատասխանաբար լրացնելով Միավորի գինը և Քանակը սյունակները:Ընդունվել է: խմբագրվել է:4. ՀՀ արդարադատության նախարարություն09.09.2022թ.№ 01/27.0.01/39750-2022Ի պատասխան Ձեր՝ 2022 թվականի օգոստոսի 22-ի թիվ ԳՍ/23.1/22293-2022 գրության` հայտնում ենք հետևյալը.«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ փորձաքննության չեն ենթարկվում պարտադիր պահուստավորման նորմատիվի կամ հատուկ տնտեսական նորմատիվների սահմանմանը, Կենտրոնական բանկի կողմից բանկային տոկոսի հաշվարկային դրույքի և բանկերի կապիտալի հակացիկլիկ շեմի չափը սահմանելուն ուղղված` Կենտրոնական բանկի խորհրդի որոշումների նախագծերը, պետական և համայնքային բյուջեների վերաբաշխման, ինչպես նաև բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների վերաբերյալ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի նախագծերը, հարյուր տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների ստեղծման, վերակազմակերպման և լուծարման վերաբերյալ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի նախագծերը:Հաշվի առնելով վերոգրյալը՝ հայտնում ենք, որ «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, լրացումներ, «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու», «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը գումար հատկացնելու և գնման գործընթացները կազմակերպելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության կողմից պետական փորձագիտական եզրակացություն չի տրամադրվում:Ընդունվել է ի գիտություն:PK ! P P word/theme/theme1.xml
PK ! &9x x word/settings.xml
PK ! B(n n word/styles.xml
PK ! 5z] ] word/numbering.xml
PK ! KGjU U customXml/itemProps1.xml
PK ! t?9z( ( customXml/_rels/item1.xml.rels
PK !
,p p docProps/app.xml
Normal53611196382Microsoft Office Word05314falseTitle1Название1Hewlett-Packard Companyfalse7487falsefalse14.0000PK ! e customXml/item1.xml
PK ! Lu]
word/fontTable.xml
PK ! T6F5 F5 word/webSettings.xml
PK ! qkq q word/stylesWithEffects.xml
PK IMUK docProps/core.xmlHasmik Aperyanhttps://mul2.gov.am/tasks/686351/oneclick/ampopatert(2).docx?token=34b71defd77d3448567ed5e154de911ch.aperyan182022-08-12T06:37:00Z2022-08-12T06:42:00Z2022-10-12T15:19:00ZPK ! I [Content_Types].xmlPK ! N N _rels/.relsPK ! *B ? word/_rels/document.xml.relsPK ! دNi i E word/document.xmlPK ! P P Mx word/theme/theme1.xmlPK ! &9x x Г word/settings.xmlPK ! B(n n word/styles.xmlPK ! 5z] ] | word/numbering.xmlPK ! KGjU U customXml/itemProps1.xmlPK ! t?9z( ( ! customXml/_rels/item1.xml.relsPK !
,p p docProps/app.xmlPK ! e # customXml/item1.xmlPK ! Lu]
f word/fontTable.xmlPK ! T6F5 F5 t word/webSettings.xmlPK ! qkq q word/stylesWithEffects.xmlPK IMUK Y docProps/core.xmlPK $]