PK ! >RH [Content_Types].xml
PK ! N N _rels/.rels
PK ! g=u =u word/document.xml
ԱՄՓՈՓԱԹԵՐԹ«ՄՈՒԼՏԻ ՏԱԲԱԿ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՇԱՀԱԳՐԳԻՌ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ1. ՀՀ ֆինանսների նախարարություն13-10-2022թ.N 01/2-1/17756-20221․ Ս.թ. հոկտեմբերի 12-ի Ձեր թիվ 01/16406-2022 գրությամբ ներկայացված՝ «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնության կիրառման համար «ՄՈՒԼՏԻ ՏԱԲԱԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» (այսուհետ՝ Նախագիծ) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի և հայտի վերաբերյալ հայտնում ենք հետևյալը:Նախագծով հաստատվող ցանկի և հայտի 1-11-րդ կետերում ներառված ծածկագրերին դասվող ապրանքների ներմուծման համար ԵՏՀ խորհրդի 2021 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 80 որոշմամբ սահմանված է 0 տոկոս մաքսատուրքի դրույքաչափ: Ընդունվել է։ 2. ՀՀ պետական եկամուտների կոմիտե 14-10-2022թ. N 01/3-2/74492-20221. 1. Հայտին կից ներկայացված Ձև N 4-ում և Նախագծի հավելվածում ներկայացված ապրանքների ցանկերում նշված ապրանքների վերաբերյալ տեղեկությունները բավարար չեն ըստ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի` դասակարգման ճշգրտության վերաբերյալ դիրքորոշում ներկայացնելու համար:2. Հայտին կից ներկայացված Ձև N 4-ում և Նախագծի հավելվածում ներկայացված ապրանքների ցանկերի 1-11-րդ տողերում նշված ծածկագրերի նկատմամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 14.09.2021թ. N 80 որոշմամբ սահմանված է ներմուծման մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ:Միաժամանակ, «Մուլտի Տաբակ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (ՀՎՀՀ 02694388, գրանցված 21.03.2019թ.) գործում է հարկման ընդհանուր համակարգում, ըստ ներկայացրած վերջին՝ 2022թ. օգոստոս ամսվա եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկի ունի 32 հարկման բազա ունեցող վարձու աշխատողներ, որոնց միջին հարկման բազան կազմում է 408,567 ՀՀ դրամ: Ինչ վերաբերում է ընկերության շրջանառությունից ստացված տարեկան հասույթներին, ապա հայտնում ենք, որ ընկերության կողմից իրացման վերաբերյալ դիմումին կից ներկայացված չէ տեղեկատվություն, ուստի նշված տեղեկատվությունը հանդիսանում է հարկային գաղտնիք և ենթակա չէ տրամադրման, իսկ 10.10.2022թ. դրությամբ ընկերությունը չունի հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորություն: Ընդունվել է։Ընդունվել է։ 3․ ՀՀ արդարադատության նախարարություն17-10-2022թ․N 01/27.1/45509-20221․ «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «Մուլտի տաբակ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 2-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ «Մուլտի տաբակ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2022 թվականի սեպտեմբերի 30-ից՝ մինչև 2027 թվականի սեպտեմբերի 30-ը:Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) հավելվածի 12-րդ կետի համաձայն՝ սույն կարգի իմաստով ներդրումային ծրագրի իրականացման նպատակով ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծման ժամանակահատվածը չի կարող գերազանցել ծրագրի իրականացման ժամկետը, իսկ ներմուծման սկզբնաժամկետը չի կարող լինել ավելի շուտ, քան սույն հավելվածի 13-րդ կետով նախատեսված հայտի` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ներկայացման հաջորդ օրը։Նախագծի 2-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ ծրագրի իրականացման ժամկետ է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5 տարի:«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ անհատական իրավական ակտն ուժի մեջ է մտնում այդ ակտի ընդունման մասին այն անձանց առձեռն կամ օրենքով սահմանված այլ կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից, որոնց ուղղված է ակտը, եթե օրենքով այլ կարգ սահմանված չէ: Իսկ նույն օրենքի 31-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ տարիներով հաշվարկվող ժամկետը լրանում է ժամկետի վերջին տարվա համապատասխան ամսին և ամսաթվին: Այսպիսով, նկատի ունենալով, որ 2022 թվականի հոկտեմբերի 14-ի դրությամբ արտոնություն կիրառելու մասին սույն որոշումն ուժի մեջ մտած չէ, առաջարկում ենք վերանայել Նախագծով սահմանված ներմուծման և ծրագրի իրականացման ժամկետները. հակառակ պարագայում կառաջանա անհամապատասխանություն Նախագծով առաջարկվող կարգավորումների և Որոշման հավելվածի 12-րդ կետի միջև, քանի որ 2022 թվականի սեպտեմբերի 30-ից սկսված մինչև 2027 թվականի սեպտեմբերի 30-ը իրականացվող ներմուծումը, փաստորեն, կգերազանցի ծրագրի իրականացման ժամկետը (այն է՝ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5 տարին):2. Նախագծի 1-ին կետով հաստատվող հավելվածում (այսուհետ՝ Հավելված) անհրաժեշտ է ապահովել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը, այն է՝ արգելվում են նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաև բառերի կամ տերմինների հապավումներ:Ինչպես նաև, Հավելվածում անհրաժեշտ է վերանայել «Եվրոպական միություն» ձևակերպումը, քանի որ, հաշվի առնելով տվյալ սյունակի վերնագիրը, դրանում պետք է ներառվեն միայն երկրներ, իսկ վերպետական միջազգային կազմակերպություն (ինչպես Եվրոպական միությունն է) ներառվել չի կարող:Ընդունվել։ Անկախ այն հանգամանքից, թե երբ ուժի մեջ կմտնի ՀՀ կառավարության որոշումը՝ ապրանքների ներմուծման ժամկետ և ծրագրի իրականացման ժամկետ են սահմանվել 5 տարի, հետևաբար նշված պարագայում անհամապատասխանություններ առկա չեն։Ընդունվել է։PK ! ߵL word/_rels/document.xml.rels
PK ! f: word/theme/theme1.xml
PK ! ITN N word/settings.xml
PK ! WgC2 2 customXml/item1.xmlPK ! EU U customXml/itemProps1.xml
PK ! K09r r word/styles.xml
PK ! d%SG G word/webSettings.xml
PK ! O O word/fontTable.xml
PK ! docProps/app.xml
Normal15958724973Microsoft Office Word04111falseTitle1false5834falsefalse16.0000PK ! t?9z( ( customXml/_rels/item1.xml.rels
PK yXUӚ docProps/core.xmlGohar H. Harutyunyanhttps://mul2.gov.am/tasks/690816/oneclick/ampopatert.docx?token=f31cfac659d1abf37c2cda4469837ac8Gohar H. Harutyunyan52021-11-10T11:33:00Z2022-10-19T08:11:00ZPK ! >RH [Content_Types].xmlPK ! N N _rels/.relsPK ! g=u =u L word/document.xmlPK ! ߵL } word/_rels/document.xml.relsPK ! f: word/theme/theme1.xmlPK ! ITN N s word/settings.xmlPK ! WgC2 2 customXml/item1.xmlPK ! EU U S customXml/itemProps1.xmlPK ! K09r r ޭ word/styles.xmlPK ! d%SG G word/webSettings.xmlPK ! O O )@ word/fontTable.xmlPK ! H docProps/app.xmlPK ! t?9z( ( L customXml/_rels/item1.xml.relsPK yXUӚ N docProps/core.xmlPK \Q