PK ! #" " [Content_Types].xml
PK ! U~ _rels/.rels
PK ! word/_rels/document.xml.rels
PK ! aYW YW word/document.xml
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ««ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՆԱԽԱԳԾԵՐ) ԸՆԴՈՒՆՄԱՆ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը««Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ներկայացումը բխում է «Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների, սպասարկման նշանների և ապրանքների ծագման տեղանունների մասին» պայմանագիրը վավերացնելու մասին» (2021 թվականի հունվարի 20-ի ՀՕ-16-Ն) կիրարկումն ապահովող միջոցառումը հաստատելու մասին ՀՀ վարչապետի 2021թ. ապրիլի 08-ի թիվ 357-Ա որոշման կատարումից: Նախագծով առաջարկվում են կատարել փոփոխություններ «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետ՝ Օրենք) համապատասխանեցնելով այն «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի (այսուհետ՝ ԵՏՄ մասին պայմանագիր), ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի, ինչպես նաև «Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների, սպասարկման նշանների և ապրանքների ծագման տեղանունների մասին» պայմանագրի (այսուհետ՝ ԵՏՄ ապրանքային նշանների Պայմանագիր) դրույթներին:Բացի այդ «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ Օրենք) նախատեսված դրույթների կիրառման պրակտիկայում ի հայտ են եկել դրանցում տեղ գտած որոշ վրիպակներ, մի շարք խնդիրներ, որոնց լուծման, ինչպես նաև այլ ընթացակարգային դրույթների կարգավորման համար անհրաժեշտ է սահմանել հստակ մոտեցումներ։Քաղաքացիական օրենսգրքում փոփոխությունները կապված են ««Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման հետ:2. Առաջարկվող լուծումներըՀաշվի առնելով վերոգրյալը, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից մշակվել է ««Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:Նախագծով նախատեսվում են հետևյալ հիմնական փոփոխությունները և լրացումները, ինչպես նաև օրենսդրական տեխնիկային առնչվող և այլ տեխնիկական բնույթի անհամապատասխանությունների շտկումները.1. հստակեցվել են ապրանքային նշանների տարբերակիչ հատկությունները, որոնք ձեռք են բերվել այն ապրանքների և (կամ) ծառայությունների նկատմամբ, որոնց համար գրանցման հայտ է ներկայացվել,2. կիրառման նպատակահարմարությունից ելնելով՝ փոփոխվել են ապրանքային նշաններում չպահպանվող տարրերին ինքնուրույն պահպանություն չտրամադրելուն (դիսկլամացիա) վերաբերող մոտեցումները,3. Օրենքով նախատեսված դրույթները համապատասխանեցվել են ԵՏՄ մասին պայմանագրի, ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթներին մասնավորապես՝ ներդրվել է ապրանքային նշանի նկատմամբ իրավունքների տարածաշրջանային սպառման սկզբունքը, նվազեցվել են ապրանքային նշանի գրանցումը չեղյալ ճանաչելու համար դրա չօգտագործման ժամկետները, 4. հետագա հակասություններից խուսափելու նպատակով՝ Օրենքով նախատեսված որոշ դրույթներ ուժը կորցրած են ճանաչվել: 5. Օրենքում աշխարհագրական նշումների պահպանության ծավալին վերաբերող դրույթը համապատասխանեցվել է Աշխարհագրական նշումների մասին օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին:Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով, 2-րդ հոդվածով, 3-րդ հոդվածով, 7-րդ հոդվածով, 8-րդ հոդվածով, 11-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված փոփոխությունները և լրացումները պայմանավորված են ԵՏՄ մասին պայմանագրով, ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով, ԵՏՄ ապրանքային նշանների պայմանագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորություններով: Օրենքի 14-րդ հոդվածը, 17-րդ հոդվածի 2-րդ մասը համապատասխանեցվել են նշված պայմանագրերի դրույթներին՝ նախատեսվել է ապրանքային նշանի նկատմամբ իրավունքների տարածաշրջանային սպառման սկզբունքը, նվազեցվել է ապրանքային նշանի գրանցումը չեղյալ հայտարարելու համար ապրանքային նշանը չօգտագործելու ժամկետը՝ ներկայիս 5 տարվա փոխարեն սահմանվել է 3 տարի: Նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետով, 6-րդ հոդվածով, 17-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված փոփոխությունները և լրացումները պայմանավորված են պետական լիազոր մարմնին իր նախաձեռնությամբ հայտարկված ապրանքային նշաններում առանձին տարրերը դիսկլամացնելու լիազորություն վերապահելով: Գործող օրենսդրությամբ այն կարող է կատարվել միայն հայտատուների հայտարարության հիման վրա: Սակայն պրակտիկայում, շատ դեպքերում տեխնիկական պատճառներով՝ հարցումներին չպատասխանելու կամ գրասենյակի առաջարկությունը չընդունելու հետևանքով գրասենյակը մերժում է հայտարկված նշանների գրանցումները, որի արդյունքում խնդիրներ են առաջանում հայտատուների համար: Նշված փոփոխությամբ գրասենյակին լիազորություն է տրվում այդպիսի հարցմանը չպատասխանելու կամ անընդունելի պատասխան ներկայացնելու դեպքում գրանցել ապրանքային նշանը՝ դիսկլամացնելով նշված տարրերը գրասենյակի նախաձեռնությամբ: Նախագծի 4-րդ, 5-րդ հոդվածներով, 8-րդ հոդվածի 1-ին կետով, 9-րդ, 10-րդ հոդվածներով, 11-րդ հոդվածի 1-ին, 5-րդ և 6-րդ կետերով, 13-րդ, 14-րդ, 15-րդ, 16-րդ հոդվածներով, 17-րդ հոդվածի 1-3-րդ, 5-6-րդ կետերով, 18-րդ, 20-րդ հոդվածներով նախատեսված փոփոխություններով, լրացումներով հստակեցվում և շտկվում են տեխնիկական վրիպակները: Նախագծի 8-րդ հոդվածով նախատեսված փոփոխությունը վերաբերում է Օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասին, որի համաձայն ապրանքային նշանի նկատմամբ իրավունքների փոխանցումը կամ լիցենզիայի տրամադրումը հիմք է չօգտագործման հետևանքով ապրանքային նշանի գրանցումը չեղյալ ճանաչելու մասին հայցը մերժելու համար: Նշված նորմը, դարձել է շինծու գործարքների կնքման պատճառ, քանի որ Օրենքով նախատեսված ժամանակահատվածի ավարտին մոտ ժամանակահատվածում կնքվում են իրավունքի փոխանցման կամ լիցենզիայի տրամադրման շինծու պայմանագրեր, որոնք ակնհայտորեն միտված են ապրանքային նշանի օգտագործումը հիմնավորելու համար, որից հետո նշված ապրանքային նշանը այդպես էլ շարունակում է չօգտագործվել և հանդիսանում է չարաշահումների պատճառ: Հետևաբար, ելնելով նշվածից՝ Օրենքի համապատասխան դրույթը շարադրվել է նոր խմբագրությամբ: 3. Ակնկալվող արդյունքը.Նախագծերի ընդունման արդյունքում կապահովվի «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի մի շարք դրույթների համապատասխանեցումը «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրով նախատեսված դրույթներին: «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի, ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի, ինչպես նաև «Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների, սպասարկման նշանների և ապրանքների ծագման տեղանունների մասին» պայմանագրի դրույթներին:Բացի այդ, Օրենքի ընդունմամբ կբարելավվի Օրենքի կիրարկման արդյունավետությունը, կապահովվի դրանով սահմանված դրույթների միանշանակ կիրառման հնարավորությունը, ինչպես նաև պրակտիկայում առաջացած խնդիրների լուծումները։4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին տեղեկատվություն.Նախագծերի ընդունումը ՀՀ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջացնում:5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:Նախագծերի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «2․ Տնտեսություն» բաժնի «Գործարար և ներդրումային միջավայրի բարելավում» հատվածի 7-րդ պարբերության 10-րդ կետի՝ «Մշակվելու է մտավոր սեփականության ոլորտի զարգացման ռազմավարությունը՝ ստեղծագործական և ներդրումային բարենպաստ միջավայր ստեղծելու, մտավոր սեփականության իրավունքի արդյունավետ և հուսալի պահպանություն և պաշտպանություն ապահովելու նպատակով» դրույթից։ PK ! 0C) word/theme/theme1.xml
PK ! L]Ԁ word/settings.xml
PK ! tŞ
word/fontTable.xml
PK ! nDZK K word/webSettings.xml
PK ! Xt docProps/custom.xml
4dd08d967bf3028ca3ceb4c8621c44425069800205422bf92080f9880dafe38aPK ! >f f word/styles.xml
PK ! ҭ word/numbering.xml
PK ! :H docProps/app.xml
Normal.dotm3511166362Microsoft Office Word05314falseTitle1false7464falsefalse16.0000PK ,XoU docProps/core.xmlArmenuhi Shahinyanhttps://mul2.gov.am/tasks/701040/oneclick/8233292bbe2b055132f985603fa1e685b68358eea8fddc35c623bbae2f3a2bda.docx?token=5edd1eaa372d9b95cda68ca88bfe48e2Sarkis Knyazyan32022-10-24T13:09:00Z2022-10-28T09:03:00ZPK ! #" " [Content_Types].xmlPK ! U~ S _rels/.relsPK ! ] word/_rels/document.xml.relsPK ! aYW YW M
word/document.xmlPK ! 0C) d word/theme/theme1.xmlPK ! L]Ԁ word/settings.xmlPK ! tŞ
[ word/fontTable.xmlPK ! nDZK K j word/webSettings.xmlPK ! Xt docProps/custom.xmlPK ! >f f ȭ word/styles.xmlPK ! ҭ [. word/numbering.xmlPK ! :H 8I docProps/app.xmlPK ,XoU GM docProps/core.xmlPK
B P