PK ! ʉۦ [Content_Types].xml
PK ! U~ _rels/.rels
PK ! D D word/_rels/document.xml.rels
PK ! v>"
"
word/document.xml
ԱՄՓՈՓԱԹԵՐԹ«ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԱռաջարկություններ և դիտողություններ չեն ներկայացվելԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ14.12.2021թ.ԴԴ/236-21Առաջարկություններ և դիտողություններ չկանՀայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը14.12.2021թ./3122-20211.«Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածի 2-րդ կետով նախատեսվում է «Ապրանքային նշանների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածը լրացնել հետևյալ հասկացությամբ․«ԵՏՄ պայմանագիր՝ Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) ապրանքային նշանների, սպասարկման նշանների (այսուհետ՝ ապրանքային նշան) և ապրանքների ծագման տեղանունների մասին պայմանագիր, որը ստորագրվել է 2020թ. փետրվարի 3-ին.»։Օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ սույն օրենքը կարգավորում է ապրանքային և սպասարկման նշանների (այսուհետ՝ ապրանքային նշան) գրանցման, իրավական պահպանության և օգտագործման հետ կապված հարաբերությունները., իսկ Օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ պարբերության համաձայն՝ կոլեկտիվ նշանը՝ արտադրողների կամ ծառայություններ մատուցողների տնտեսական ընկերակցության կամ օրենքով սահմանված կարգով՝ անձանց ստեղծած այլ կամավոր միավորման (այսուհետ՝ միության) ապրանքային նշան է, որն օգտագործվում է այդ անձանց ապրանքները և (կամ) ծառայությունները մակնշելու համար։Վերոգրյալի հիման վրա հարկ է նշել, որ Նախագծով առաջարկվող կարգավորման պարագայում տարբեր հասկացություններ նախատեսվում են նույն եզրույթով, որը Օրենքում ներքին հակասություններ կարող է առաջացնել։Ընդունվել է2. Նախագծի 8-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսվում է Օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ․«Ապրանքային նշանի գրանցումը կարող է ցանկացած անձի կողմից բողոքարկման խորհուրդ ներկայացված դիմումի քննարկման արդյունքում կայացված որոշման կամ դատարան ներկայացված հայցի կամ իրավունքների պաշտպանության գործով հակընդդեմ հայցի քննարկման արդյունքում կայացված դատարանի վճռի հիման վրա չեղյալ ճանաչվել բոլոր ապրանքների և (կամ) ծառայությունների նկատմամբ, որոնց համար այն գրանցված է, կամ դրանց մի մասի նկատմամբ, եթե ապրանքային նշանի գրանցման թվականից հաշված` երեք տարի անընդմեջ, կամ բողոքարկման խորհուրդ ներկայացված դիմումը կամ դատարան ներկայացված համապատասխան հայցը (հակընդդեմ հայցը) ավելի ուշ ներկայացնելու դեպքում՝ դրան անմիջականորեն նախորդող երեք տարի անընդմեջ ժամանակահատվածում ապրանքային նշանն ընդհանրապես չի օգտագործվել կամ իրական օգտագործման մեջ չի դրվել Հայաստանի Հանրապետության ապրանքային նշանի իրավատիրոջ կամ սույն օրենքի համաձայն` այդ իրավունքն ունեցող անձի կողմից»:Նույն հոդվածի 3-րդ կետով նախատեսվում է Օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ․ «Ապրանքային նշանի գրանցումը չեղյալ ճանաչելու մասին բողոքարկման խորհուրդ ներկայացված դիմումը կամ դատարան ներկայացված համապատասխան հայցը (հակընդդեմ հայցը) չի կարող բավարարվել, եթե մինչև համապատասխան դիմումը, հայցը կամ հակընդդեմ հայցը ներկայացնելը սկսվել կամ վերականգնվել է ապրանքային նշանի իրական օգտագործումը (…)»։Վերոգրյալ դրույթների մեկնաբանությունից ենթադրվում է, որ ապրանքային նշանի գրանցումը կարող է չեղյալ ճանաչվել, եթե նախորդող երեք տարի անընդմեջ ժամանակահատվածում ապրանքային նշանն ընդհանրապես չի օգտագործվել կամ իրական օգտագործման մեջ չի դրվել Հայաստանի Հանրապետության ապրանքային նշանի իրավատիրոջ կամ Oրենքի համաձայն` այդ իրավունքն ունեցող անձի կողմից։ Նույն հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 4-րդ մասում նշվում է, որ ապրանքային նշանի գրանցումը չեղյալ ճանաչելու մասին բողոքարկման խորհուրդ ներկայացված դիմումը կամ դատարան ներկայացված համապատասխան հայցը (հակընդդեմ հայցը) չի կարող բավարարվել, եթե մինչև համապատասխան դիմումը, հայցը կամ հակընդդեմ հայցը ներկայացնելը սկսվել կամ վերականգնվել է ապրանքային նշանի իրական օգտագործումը։Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում ենք քննարկման առարկա դարձնել Օրենքի 17-րդ հոդվածի նոր խմբագրության 4-րդ մասի առաջին նախադասությամբ սահմանված կարգավորման նախատեսման անհրաժեշտությունը՝ նկատի ունենալով, որ ապրանքային նշանի գրանցումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ համապատասխան դիմում, հայց կամ հակընդդեմ հայցը կարող է ներկայացվել այն դեպքում, երբ նախորդող երեք տարի անընդմեջ ժամանակահատվածում ապրանքային նշանն ընդհանրապես չի օգտագործվել կամ իրական օգտագործման մեջ չի դրվել։ Այսինքն՝ տվյալ պայմանի բացակայության պարագայում ապրանքային նշանի գրանցումը չեղյալ ճանաչելու համապատասխան դիմումը, հայցը կամ հակընդդեմ հայցը չի կարող ներկայացվել, որպիսի պարագայում պարզ չէ Օրենքի 17-րդ հոդվածի նոր խմբագրության 4-րդ մասի առաջին նախադասությամբ սահմանված կարգավորման նախատեսման անհրաժեշտությունը։Չի ընդունվելՔանի որ ապրանքային նշանի օգտագործման մեջ գտնվելու հանգամանքը կարող է պարզվել օրինակ միայն համապատասխան դիմումի կամ հայցի քննարկման ընթացքում3. Նախագծի 8-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսվում է Օրենքի 17-րդ հոդվածը լրացնել 8-րդ մասով համաձայն որի` սույն հոդվածով սահմանված Բողոքարկման խորհրդի որոշումը ուժի մեջ է մտնում այն ընդունելուց երեք ամիս հետո: Բողոքարկման խորհրդի որոշումը կարող է վիճարկվել դատարանում մինչև դրա ուժի մեջ մտնելը:ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի համաձայն՝ հայցը վարչական դատարան կարող է ներկայացվել` վիճարկման հայցի դեպքում՝ երկամսյա ժամկետում` վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից։Հարկ է արձանագրել, որ Բողոքարկման խորհրդի որոշումը դատարանում մինչև դրա ուժի մեջ մտնելը վիճարկելու հնարավորություն նախատեսելը հակասում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածով սահմանված վարչական ակտի ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում բողոքարկելու պահանջին։Չի ընդունվելՔանի որ այս դեպքում պետական լիազոր մարմնի համար անհնարին կլինի կատարել ուժի մեջ մտած Բողոքարկման խորհրդի որոշումը՝ մինչ սահմանված ժամկետի ավարտըՍԱՐԳԻՍ ԿՆՅԱԶՅԱՆ1. Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածի.1-ին մասի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.«7) բաղկացած է կամ պարունակում է կեղծ (ոչ հավաստի) և (կամ) սպառողներին մոլորության մեջ գցող տվյալներ ապրանքի արտադրության կամ ծառայության մատուցման ժամանակի, ապրանքի կամ ծառայության տեսակի, որակի, քանակի, ստեղծման նպատակի, արժեքի, աշխարհագրական ծագման, ապրանքն արտադրողի (ծառայություն մատուցողի) կամ այլ բնութագրերի վերաբերյալ հարցերում.»:Ընդունվել է 2. Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. 13) բաղկացած է կամ պարունակում է՝ա) գինիների կամ այլ ալկոհոլային խմիչքների նույնականացման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության տարածքում պահպանվող կամ Հայաստանի Հանրապետությունից դուրս օգտագործման մեջ գտնվող աշխարհագրական նշում, կամբ) նշում, որը նույնական կամ շփոթելու աստիճան նման է կամ վերարտադրում է, նմանակում կամ հիշեցնում է (օգնում է մտաբերել) Հայաստանի Հանրապետության տարածքում պահպանվող կամ Հայաստանի Հանրապետությունից դուրս օգտագործման մեջ գտնվող աշխարհագրական նշում, ծագման տեղանուն կամ երաշխավորված ավանդական արտադրանքի անվանում, այն դեպքերում, երբ ապրանքները չեն արտադրվել կամ ծառայությունները չեն մատուցվել տվյալ աշխարհագրական վայրից, նույնիսկ, եթե նշվում է ապրանքների արտադրման իրական ծագումը կամ ծառայությունների մատուցման վայրը, կամ աշխարհագրական նշումը, ծագման տեղանունը, երաշխավորված ավանդական արտադրանքի անվանումն օգտագործվում է թարգմանաբար, գրադարձված (տառադարձված) կամ «տեսակ», «տիպ», «ոճ», «նմանակում» և այլ նման արտահայտությունների զուգակցմամբ:Սույն հոդվածի 1-ին մասի 13-րդ կետը չի տարածվում հայկական ծագման տեղանունների, ինչպես նաև հայկական ծագում ունեցող աշխարհագրական նշումների, երաշխավորված ավանդական արտադրանքի անվանումների և կոլեկտիվ նշանների նկատմամաբ»:Ընդունվել է3. Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.«որը նույնական կամ շփոթելու աստիճան նման է ավելի վաղ ապրանքային նշանին և դրանով մակնշվող ապրանքների և (կամ) ծառայությունների նույն կամ նույնատիպ լինելը սպառողների մոտ շփոթություն առաջացնելու հավանականություն է պարունակում»:1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «2. որը նույնական կամ շփոթելու աստիճան նման է ավելի վաղ ապրանքային նշանին և դրանով մակնշվող ապրանքների և (կամ) ծառայությունների նույն կամ նույնատիպ լինելը սպառողների մոտ շփոթություն առաջացնելու հավանականություն է պարունակում:».Ընդունվել է4. Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածում ավելացնել նոր 3-րդ կետ հետևյալ բովանդակությամբ՝ «3. Ուժը կորցրած ճանաչել նաև 14-րդ հոդվածի 3-րդ մասը»:Ընդունվել է5. Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը շարադրոլ հետևյալ խմբագրությամբ. «5) նույնական կամ նման է Հայաստանի Հանրապետությունում պահպանվող և (կամ) Հայաստանի Հանրապետությունից դուրս օգտագործման մեջ գտնվող աշխարհագրական նշմանը, ծագման տեղանվանը կամ երաշխավորված ավանդական արտադրանքի անվանը, և գրանցման է ներկայացվել այնպիսի ապրանքների համար, որոնք նույնական կամ նույնատիպ են այն ապրանքներին, որոնց համար գրանցված է աշխարհագրական նշումը ծագման տեղանունը կամ երաշխավորված ավանդական արտադրանքը, և (կամ) հայտարկված ապրանքային նշանի օգտագործումը (ա) անհիմն առավելությունների կհանգեցնի տվյալ աշխարհագրական նշման, ծագման տեղանվան կամ երաշխավորված ավանդական արտադրանքի բարի համբավի շնորհիվ, (բ) կարող է մոլորեցնել սպառողներին, կամ (գ) կապ ենթադրել հայտարկված նշանի իրավատիրոջ և պահպանվող կամ օգտագործման մեջ գտնվող աշխարհագրական նշման, ծագման տեղանվան կամ երաշխավորված ավանդական արտադրանքի արտադրողի միջև, բացառությամբ այն դեպքերի, երբ գրանցման ներկայացված ապրանքային նշանում դրանք ներառված են որպես չպահպանվող տարրեր, և հայտը ներկայացված է օգտագործման իրավունք ունեցող անձի կողմից:».Ընդունվել է6. Հոդված 9. Օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «2. Ապրանքային նշանի գրանցումը կարող է իրավական շահագրգռվածություն ունեցող անձի կողմից բողոքարկման խորհուրդ ներկայացված դիմումի քննարկման արդյունքում կայացված որոշման կամ դատարան ներկայացված հայցի կամ հակընդդեմ հայցի քննարկման արդյունքում կայացված դատարանի վճռի հիման վրա չեղյալ ճանաչվել բոլոր ապրանքների և (կամ) ծառայությունների նկատմամբ, որոնց համար այն գրանցված է, կամ դրանց մի մասի նկատմամբ, եթե ապրանքային նշանի գրանցման թվականից հաշված` երեք տարի անընդմեջ, կամ բողոքարկման խորհուրդ ներկայացված դիմումը կամ դատարան ներկայացված համապատասխան հայցը (հակընդդեմ հայցը) ավելի ուշ ներկայացնելու դեպքում՝ դրան անմիջականորեն նախորդող երեք տարի անընդմեջ ժամանակահատվածում ապրանքային նշանն ընդհանրապես չի օգտագործվել, իսկ օգտագործման դեպքում իրական օգտագործման մեջ չի դրվել Հայաստանի Հանրապետությունում ապրանքային նշանի իրավատիրոջ կամ սույն օրենքի համաձայն` այդ իրավունքն ունեցող անձի կողմից՝ այն ապրանքների կամ ծառայությունների համար, որոնց նկատմամբ չեղյալ կամ մասնակի չեղյալ ճանաչման դիմում, հայց կամ հակընդդեմ հայց է ներկայացվել: Ապրանքային նշանի օգտագործման փաստի ապացուցման բեռը կրում է ապրանքային նշանի իրավատերը կամ սույն օրենքի համաձայն՝ տվյալ ապրանքային նշանի օգտագործման իրավունք ունեցող անձը»:Ընդունվել է7. Հոդված 9. Օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.«4. Ապրանքային նշանի գրանցումը չեղյալ ճանաչելու մասին բողոքարկման խորհուրդ ներկայացված դիմումը կամ դատարան ներկայացված համապատասխան հայցը (հակընդդեմ հայցը) չի կարող բավարարվել, եթե մինչև համապատասխան դիմումը, հայցը կամ հակընդդեմ հայցը ներկայացնելը Հայաստանի Հանրապետությունում սկսվել կամ վերականգնվել է տվյալ ապրանքային նշանի իրական օգտագործումը։ Ընդ որում, եթե ապրանքային նշանի իրական օգտագործման սկիզբը կամ վերականգնումը տեղի է ունեցել ապրանքային նշանի գրանցումը չեղյալ ճանաչելու մասին բողոքարկման խորհուրդ ներկայացված դիմումի կամ դատարան ներկայացված համապատասխան հայցի (հակընդդեմ հայցի) ներկայացման օրվան նախորդող եռամսյա ժամկետում, ապա օգտագործումը հաշվի չի առնվում, եթե ապրանքային նշանի իրական օգտագործումը սկսվել կամ վերականգնվել է միայն այն բանից հետո, երբ ապրանքային նշանի իրավատիրոջը հայտնի է դարձել կամ կարող էր հայտնի դառնալ ապրանքային նշանի գրանցումը չեղյալ ճանաչելու մասին բողոքարկման խորհուրդ դիմում կամ դատարան հայց (հակընդդեմ հայց) ներկայացնելու հավանականության մասին:». Ընդունվել է8. Հոդված 14. Օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասում «այլ ներկայացուցչի միջոցով» բառերից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետությունում հաշվառված և մշտապես բնակվող կամ գործունեութայն վայր ունեցող» արտահայտությամբ, «այլ ներկայացուցչի միջոցով» բառերից հետո լրացնել «,եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ» արտահայտությամբ.Ընդունվել է9. Հոդված 16. Օրենքի 45-րդ հոդվածում`1) 5-րդ մասից հետո ավելացնել նոր 5․1-րդ և 5.2-րդ մասեր հետևյալ բովանդակությամբ. «5.1. Եթե փորձաքննության ընթացքում պարզվում է, որ նույնական կամ սպառողների մոտ շփոթություն առաջացնելու հավանականություն պարունակող ապրանքային նշաններն ունեն նույն առաջնության թվականը, ապա պետական լիազոր մարմինն այդ մասին ծանուցում է հայտատուներին: Ծանուցագիրը ստանալու օրվանից հետո երեք ամսվա ընթացքում հայտատուները կարող են պետական լիազոր մարմին ներկայացնել իրենց դիրքորոշումը կամ հայտարկված ապրանքային նշանների հետ կապված հայտատուների միջև հարաբերությունները կարգավորող և սպառողների մոտ շփոթություն առաջացնելու վտանգը կանխող համաձայնագիր: 5.2. Սույն հոդվածի 5.1. մասի համաձայն՝ սահմանված ժամկետում հայտատուների կողմից ներկայացված դիրքորոշումները և (կամ) համաձայնագիրը պետական լիազոր մարմինն ըստ էության քննարկում է սույն հոդվածով նախատեսված ապրանքային նշանի փարձաքննության անցկացման կարգով սահմանված պահանջներին համապատասխան:»Ընդունվել է10. Հոդված 16. Օրենքի 45-րդ հոդվածում`12-րդ մասից հետո ավելացնել նոր 12.1 մաս հետևյալ բովանդակությամբ.«12.1. Հայտի ըստ էության փորձաքննության, կրկնական փորձաքննության և բողոքարկման խորհրդի վարչական վարույթները կարող են կասեցվել, հայտատուի դիմումի հիման վրա, եթե մերժման հիմք հանդիսացող մեկ այլ մտավոր սեփականության նկատմամբ իրավունքների վիճարկման դիմում կամ հայց է ներկայացվել համապատասխան իրավասու պետական կամ դատական մարմին՝ մինչև տվյալ վարչական վարույթով կամ դատական գործով վերջնական որոշման կամ դատական ակտն ուժի մեջ մտելը: Դիմումի քննարկումը վերսկսվում է դրա կասեցման հիմքերի վերանալուց հետո:»Ընդունվել է11. Հոդված 17. Օրենքի 47-րդ հոդվածի` 5-րդ մասից հետո ավելացնել նոր 6-րդ կետ հետևյալ բովանդակությամբ.«Բողոքարկման խորհրդում ապրանքային նշանի գրանցումը մերժելու կամ մասնակի գրանցելու մասին որոշման դեմ բողոքի քննարկման վարչական վարույթը կարող է կասեցվել, հայտատուի դիմումի հիման վրա, եթե մերժման հիմք հանդիսացող մեկ այլ մտավոր սեփականության նկատմամբ իրավունքների վիճարկման դիմում կամ հայց է ներկայացվել համապատասխան իրավասու պետական կամ դատական մարմին՝ մինչև տվյալ վարչական վարույթով կամ դատական գործով վերջնական որոշման կամ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելը: Բողոքի քննարկումը վերսկսվում է դրա կասեցման հիմքերի վերանալուց հետո:»:Ընդունվել էԱնդրանիկ Խաչիկյան«ՊԱՏՄԱՐՔ» ՍՊԸ, ՏնօրենԱրտոնագրային հավատարմատար10.12.2021թ.1. Հոդված 1. «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի ապրիլի 29-ի ՀՕ-59-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի.1)1-ին մասի «դիսկլամացիա» հասկացությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.«դիսկլամացիա՝ ապրանքային նշանի որևէ տարրի իրավական պահպանություն չտրամադրելու վերաբերյալ հայտարարություն.».2) «միջազգային գրանցամատյան» հասկացությունից հետո ավելացնել «ԵՏՄ պայմանագիր» և «Միության ապրանքային նշանի հայտ» նոր հասկացությունները հետևյալ բովանդակությամբ.«ԵՏՄ պայմանագիր՝ Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) ապրանքային նշանների, սպասարկման նշանների (այսուհետ՝ ապրանքային նշան) և ապրանքների ծագման տեղանունների մասին պայմանագիր, որը ստորագրվել է 2020թ. փետրվարի 3-ին.Միության ապրանքային նշանի հայտ՝ Միության ապրանքային նշանը գրանցելու հայտ, որը Միության ապրանքային նշանը գրանցելու համար անհրաժեշտ տեղեկությունները պարունակող փաստաթուղթ է.».1. Առաջարկում եմ՝ սույն մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.“2. «միջազգային գրանցամատյան» հասկացությունից հետո լրացնել «ԵՏՄ պայմանագիր», «Միության ապրանքային նշան», «Միության ապրանքային նշանի հայտ» և «Միության գրանցամատյան» հասկացությունները հետևյալ բովանդակությամբ.«ԵՏՄ պայմանագիր՝ Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) ապրանքային նշանների, սպասարկման նշանների (այսուհետ՝ ապրանքային նշան) և ապրանքների ծագման տեղանունների մասին պայմանագիր, որն ստորագրվել է 2020թ. փետրվարի 3-ին.Միության ապրանքային նշան՝ Միության ապրանքային նշան, սպասարկման նշան, որը Միության անդամ բոլոր երկրներում միաժամանակ պահպանվող նիշ է և ծառայում է ապրանքների, աշխատանքների և (կամ) ծառայությունների (այսուհետ՝ ապրանքներ) անհատականացման համար.Միության ապրանքային նշանի հայտ՝ Միության ապրանքային նշանը գրանցման հայտ, որը Միության ապրանքային նշանի գրանցման համար անհրաժեշտ տեղեկություններ պարունակող փաստաթուղթ է.Միության գրանցամատյան՝ Միության ապրանքային նշանների, սպասարկման նշանների մասին տեղեկությունների համախմբություն, որը բաղկացած է Միության՝ «Ինտերնետ» տեղեկատվական հեռահահաղորդակցական ցանցի կայքում տեղադրվող ազգային բաժիններից (ըստ Միության անդամ պետությունների)»: »:Ընդունվել է2. Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետից հետո ավելացնել նոր 2.1 կետ հետևյալ բովանդակությամբ.«2.1) Միության ապրանքային նշանների հայտերի ընդունումը, փորձաքննության անցկացումը և Հայաստանի Հանրապետության տարածքում այդ ապրանքային նշաններին իրավական պահպանության տրամադրումը.».2. Ի տարբերություն Մադրիդյան համակարգի, ԵՏՄ պայմանագրի համաձայնպետական լիազոր մարմինն ընդունում է Միության հայտեր, անցկացնում է փորձաքննություն, գրանցում է Միության ապրանքային նշաններ, վարում է Միության գրանցամատյանի իրեն վերաբերող բաժինը, առաջարկում եմ սույն՝ 2.1. կետը շարադրել հեըևյալ խմբագրոիււթյամբ.«2.1. ԵՏՄ պայմանագրի համաձայն ընդունում է Միության ապրանքային նշանների հայտեր, անցկացնում է փորձաքննություն, Միության ապրանքային նշանը գրանցում է Միության գրանցամատյանում, տալիս է Միության ապրանքային նշանի վկայագիր և իրականացնում է Միության ապրանքային նշանի գրանցման ու իրավական պահպանության հետ կապված այլ գործառույթներ:»:Ընդունվել է3. Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածի.1-ին մասի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.«7) բաղկացած է կամ պարունակում է կեղծ և(կամ) սպառողներին մոլորության մեջ գցող տվյալներ ապրանքի արտադրության կամ ծառայության մատուցման ժամանակի, ապրանքի կամ ծառայության տեսակի, որակի, քանակի, ստեղծման նպատակի, արժեքի, աշխարհագրական ծագման, ապրանքն արտադրողի (ծառայություն մատուցողի) կամ այլ բնութագրերի վերաբերյալ հարցերում.»:Ուժը կորցրած ճանաչել 1-ին մասի 12-րդ կետը.1-ին մասի 13-րդ կետը խմբագրել հետևյալ բովանդակությամբ.«13) բաղկացած կամ պարունակում է՝ա) գինիների կամ այլ ալկոհոլային խմիչքների նույնականացման համար նախատեսված աշխարհագրական նշում, պայմանով, որ ապրանքային նշանի գրանցման հայտը ներկայացվում է ավելի ուշ, քան աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան գրանցման հայտը, կամբ) նշում, որը նույնական կամ շփոթելու աստիճան նման է Հայաստանի Հանրապետության տարածքում պահպանվող աշխարհագրական նշմանը կամ ծագման տեղանվանը,այն դեպքերում, երբ ապրանքները չեն ծագել տվյալ աշխարհագրական վայրից, նույնիսկ, եթե նշվում է ապրանքների իրական ծագումը, կամ աշխարհագրական նշումն օգտագործվում է թարգմանաբար կամ «տեսակ», «տիպ», «ոճ», «նմանակում» և այլ նման արտահայտությունների զուգակցմամբ.».Չի ընդունվել Գրասենյակը պետք է ունենա նույն մոտեցումը այլ երկրների Աշխարհագրական նշումների պահպանության հարցում, ինչպիսին 2010թ.-ից որդեգրել է արտերկրյա ապրանքային նշանների պահպանության համար: Որևէ հիմք կամ պատճառ չկա տարբեր մոտեցումներ ունենալու համար: Բացի այդ, եթե Աշխարհագրական նշումների մասին օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը սահմանում է ԱՆ-րի պահպանության ծավալը, ապա Գրասենյակը նույն այդ ծավալի շրջանակներում պետք է կանխի ապրանքային նշանների գրանցումը: Նշված հոդվածը սահմանում է. «Գրանցված աշխարհագրական նշումները և ծագման տեղանունները պաշտպանվում են (2) ցանկացած ապօրինի յուրացումից, վերարտադրումից, նմանակումից կամ դրանց հիշեցնող (մտաբերող) ցանկացած օգտագործումից…»4. Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածի՝4. լրացնել նոր կետ՝ հետևյալ բովանդակությամբ.1-ին մասի 1-ին կետում «որը գրանցված է» բառերը փոխարինել՝ «որը Հայաստանի Հանրապետությունում պահպանվում է» բառերով:1-ին մասի 2-րդ կետում, 12-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում և 3-րդ մասի 1-ին կետում, 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում, 21-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում, 26-րդ հոդվածի 6-րդ մասում, 34-րդ հոդվածի 2-րդ մասում և 37-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «հանրության» բառը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «սպառող» բառով՝ համապատասխան հոլովաձևերով.5. Լրացնել՝ “5. 1-ին մասի 3-րդ կետում «որոնք նույնատիպ չեն այն ապրանքներին և (կամ) ծառայություններին» բառերը փոխարինել «որոնք նույնը կամ նույնատիպ չեն այն ապրանքներին և (կամ) ծառայություններին» բառերով”։1-ին մասի 4-րդ և 7-րդ կետերում, 51-րդ հոդվածի 3-րդ կետում «առաջնության թվականը» բառերը փոխարինել «խնդրարկված առաջնության դեպքում՝ առաջնության թվականը» բառերով․1-ին մասի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․«5) նույնական կամ նման է Հայաստանի Հանրապետությունում պահպանվող աշխարհագրական նշմանը կամ ծագման տեղանվանը, և գրանցման է ներկայացվել այնպիսի ապրանքների համար, որոնք նույնական կամ նույնատիպ են այն ապրանքներին, որոնց համար գրանցված է աշխարհագրական նշումը կամ ծագման տեղանունը, բացառությամբ այն դեպքի, երբ գրանցման ներկայացված ապրանքային նշանում դրանք ներառված են որպես չպահպանվող տարրեր, և հայտը ներկայացված է աշխարհագրական նշման կամ ապրանքի ծագման տեղանվան օգտագործման իրավունք ունեցող անձի կողմից: Այլ ապրանքների համար ներկայացված այդպիսի ապրանքային նշանի գրանցումը ենթակա է մերժման, եթե հայտարկված ապրանքային նշանի օգտագործումն անհիմն առավելությունների կհանգեցնի գրանցված աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան բարի համբավի շնորհիվ.».2-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․«2) սույն մասի 1-ին կետում նշված պահպանություն ստանալու համար հայտարկված ապրանքային նշանները, որոնց հայտի ներկայացման թվականը կամ առաջնություն խնդրարկելու դեպքում՝ առաջնության թվականը ավելի վաղ է՝ պայմանով, որ այդ ապրանքային նշաններին հետագայում տրամադրվելու է իրավական պահպանություն»:6. Շարադրել հետևյալ խմբագրությամբ, քանի որ առաջնության հետ կապված հարցերն արդեն իսկ ներառվոծ են 1-ին կետում«2. սույն մասի 1-ին կետում նշված պահպանություն ստանալու համար հայտարկված ապրանքային նշաններ` հետագայում դրանց իրավական պահպանություն տրամադրելու պայմանով.»: Ընդունվել էՉի ընդունվելԸնդունվել էՉի ընդունվելԱշխարհագրական նշումների պահպանության ռեժիմը գործող օրենքում Ապրանքային նշանների պահպանության ռեժիմից ավելի թուլացնելու որևէ հիմք կամ պատճառ չկա: Առավել ևս այն դեպքում, երբ միջազգային համաձայնագրերով և Աշխարհագրական նշումների մասին ՀՀ օրենքով Աշխարհագրական նշումների դեպքում պահպանությանն ավելի խիստ ռեժիմ է նախատեսված: Ոչ միայն «շփոթելու աստիճան նման» ապրանքային նշանի գրանցումն է մերժվում, այլ նույնիսկ աշխարհագրական նշումը «հիշեցնող» ապրանքային նշանի գրանցումը: Հետևաբար, եթե արտերկրում օգտագործման մեջ գտնվող ապրանքային նշանի գոյության փաստը կարող է հիմք հանդիսանալ մերժման համար, ապա նույն մոտեցումը պետք է կիրառվի նաև աշխարհագրական նշումների դեպքում:Ընդունվել է5. Հոդված 6. Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.«2. Եթե ապրանքային նշանը պարունակում է սույն հոդվածի 1-ին մասում նշված տարրեր, և եթե հիմնավոր պատճառներ կան ենթադրելու, որ այդ տարրերը կարող են ազդել ապրանքային նշանի գրանցման վավերականության վրա, ապա փորձաքննության ընթացքում հայտատուի խնդրանքով կամ սույն օրենքով նախատեսված դեպքերում՝ պետական լիազոր մարմնի նախաձեռնությամբ, պետական լիազոր մարմնի որոշմամբ այդ տարրերը կարող են ճանաչվել դիսկլամացված, որոնք ներառված լինելով ապրանքային նշանի մեջ, ինքնուրույն իրավական պահպանություն չեն ստանում:»:7. Շարադրել հետևյալ խմբագրությամբ, քանի որ դիմումը կարող է ներառված լինել հայտում. «2. Եթե հայտարկված ապրանքային նշանը պարունակում է սույն հոդվածի 1-ին մասում նշված տարրեր, և եթե հիմնավոր պատճառներ կան ենթադրելու, որ այդ տարրերը կարող են ազդել ապրանքային նշանի գրանցման վավերականության վրա, ապա հայտատուի խնդրանքով կամ սույն օրենքով նախատեսված դեպքերում՝ պետական լիազոր մարմնի որոշմամբ այդ տարրերը կարող են ճանաչվել դիսկլամացված, որոնք ներառված լինելով ապրանքային նշանի մեջ, ինքնուրույն իրավական պահպանություն չեն ստանում:»:Ընդունվել է6. Հոդված 8. Օրենքի 17-րդ հոդվածի`8. Լրացնել՝ 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.«2) դրա կիրառումը անհատականացվող ապրանքի արտադրության և (կամ) քաղաքացիական շրջանառության մեջ դնելու հետ կապված գովազդներում, հրատարակություններում, պաշտոնական ձևաթղթերում, ցուցանակներում միայն այն դեպքերում, երբ այդ ապրանքի կամ դրա փաթեթավորման վրա նշանի կիրառումն անհնար է։»:1-ին մասում 3-րդ կետից հետո ավելացնել նոր 4-րդ կետ հետևյալ բովանդակությամբ.«4) ապրանքային նշանի օգտագործումն այնպիսի ձևով, որը տարբերվում է գրանցվածից` միայն դրա տարբերակիչ բնույթը չփոփոխող առանձին ոչ էական տարրերով:». 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.«2. Ապրանքային նշանի գրանցումը կարող է ցանկացած անձի կողմից բողոքարկման խորհուրդ ներկայացված դիմումի քննարկման արդյունքում կայացված որոշման կամ դատարան ներկայացված հայցի կամ իրավունքների պաշտպանության գործով հակընդդեմ հայցի քննարկման արդյունքում կայացված դատարանի վճռի հիման վրա չեղյալ ճանաչվել բոլոր ապրանքների և (կամ) ծառայությունների նկատմամբ, որոնց համար այն գրանցված է, կամ դրանց մի մասի նկատմամբ, եթե ապրանքային նշանի գրանցման թվականից հաշված` երեք տարի անընդմեջ, կամ բողոքարկման խորհուրդ ներկայացված դիմումը կամ դատարան ներկայացված համապատասխան հայցը (հակընդդեմ հայցը) ավելի ուշ ներկայացնելու դեպքում՝ դրան անմիջականորեն նախորդող երեք տարի անընդմեջ ժամանակահատվածում ապրանքային նշանն ընդհանրապես չի օգտագործվել կամ իրական օգտագործման մեջ չի դրվել Հայաստանի Հանրապետության ապրանքային նշանի իրավատիրոջ կամ սույն օրենքի համաձայն` այդ իրավունքն ունեցող անձի կողմից:».9. “Հայաստանի Հանրապետության” բառերը փոխարինել՝ “Հայաստանի Հանրապետությունում” բառերով:4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.«4. Ապրանքային նշանի գրանցումը չեղյալ ճանաչելու մասին բողոքարկման խորհուրդ ներկայացված դիմումը կամ դատարան ներկայացված համապատասխան հայցը (հակընդդեմ հայցը) չի կարող բավարարվել, եթե մինչև համապատասխան դիմումը, հայցը կամ հակընդդեմ հայցը ներկայացնելը սկսվել կամ վերականգնվել է ապրանքային նշանի իրական օգտագործումը։ Ընդ որում, եթե ապրանքային նշանի իրական օգտագործման սկիզբը կամ վերականգնումը տեղի է ունեցել ապրանքային նշանի գրանցումը չեղյալ ճանաչելու մասին բողոքարկման խորհուրդ ներկայացված դիմումի կամ դատարան ներկայացված համապատասխան հայցի (հակընդդեմ հայցի) ներկայացման օրվան նախորդող եռամսյա ժամկետում, ապա օգտագործումը հաշվի չի առնվում, եթե ապրանքային նշանի իրական օգտագործումը սկսելու կամ վերականգնելու նախապատրաստումն իրականացվել է միայն այն բանից հետո, երբ ապրանքային նշանի իրավատիրոջը հայտնի է դարձել ապրանքային նշանի գրանցումը չեղյալ ճանաչելու մասին բողոքարկման խորհուրդ դիմում կամ դատարան հայց (հակընդդեմ հայց) ներկայացնելու հավանականության մասին:». 5-րդ մասից հետո ավելացնել նոր 6-րդ, 7-րդ և 8-րդ մասեր հետևյալ բովանդակությամբ.«6. Սույն հոդվածով նախատեսված դիմումը համարվում է ներկայացված օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը ներկայացնելու դեպքում։Սույն հոդվածով նախատեսված դիմումի քննարկման արդյունքում բողոքարկման խորհուրդը որոշում է ընդունում՝ դիմումը բավարարել ամբողջությամբ կամ մասնակիորեն և չեղյալ ճանաչել ապրանքային նշանի գրանցումը բոլոր ապրանքների և (կամ) ծառայությունների կամ դրանց մի մասի համար կամ դիմումը մերժել։ 10. Առաջարկվող 6-և-7-րդ կետերը կարելի է հանել, քանի որ պետական տուրքի վճարման հարցը բոլոր դեպքերում պետք է կարգավորվի «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով, իսկ Բողոքարկման խորհրդի կողմից ընդունվող որոշումների տեսակները տրամաբանորեն կարող են սահմանվել նրա կանոնադրությամբ:Սույն հոդվածով սահմանված Բողոքարկման խորհրդի որոշումը ուժի մեջ է մտնում այն ընդունելուց երեք ամիս հետո: Բողոքարկման խորհրդի որոշումը կարող է վիճարկվել դատարանում մինչև դրա ուժի մեջ մտնելը:»:Ընդունվել է մասամբՉի ընդունվել «Առաջարկվող 6-և-7-րդ կետերը կարելի է հանել, քանի որ պետական տուրքի վճարման հարցը բոլոր դեպքերում պետք է կարգավորվի «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով, իսկ Բողոքարկման խորհրդի կողմից ընդունվող որոշումների տեսակները տրամաբանորեն կարող են սահմանվել նրա կանոնադրությամբ:» առաջարկը, քանի որ խոսքը վերաբերում է բողոքարկման խորհուրդ բողոքը ներկայացված համարելու պահանջին, այլ ոչ թե «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված տուրքի վճարման չափին: Ինչ վերաբերում է Բողոքարկման խորհրդի կողմից ընդունվող որոշումների տեսակները օրենքով սահմանելուն, ապա օրենքով սահմանված չէ, որ Բողոքարկման խորհրդի կողմից ընդունվող որոշումների տեսակները կարող ենք սահմանվել կանոնադրությամբ:Հոդված 10. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասից հանել «կամ դրանց մի մասի» բառերը:11. Տրամաբանությունը հասկանալի չէ, քանի որ գործող խմբագրության մեջ ապրանքների մի մասի համար ապրանքային նշանից հրաժարումը նույնն է, ինչն այդ մի մասի համար գրանցման զատման դեպքում դրանից հրաժարումը:Ընդունվել էՀոդված 11. Օրենքի 21-րդ հոդվածի՝վերնագրում և ամբողջ հոդվածում «հայտարարումը» բառը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «ճանաչումը» բառով՝ համապատասխան հոլովաձևերով.1-ին մասում «դատարան» բառից առաջ լրացնել «բողոքարկման խորհուրդ ներկայացված դիմումի քննարկման արդյունքում բողոքարկման խորհրդի որոշման կամ» բառերով.12. «արդյունքում» բառից հետո լրացնել՝ «կայացված» բառը:Ընդունվել էՀոդված 12. Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1. Եթե սույն օրենքով նախատեսված դեպքերում ապրանքային նշանի գրանցումը չեղյալ է ճանաչվել ամբողջովին կամ մասնակիորեն, ապա ապրանքային նշանի գրանցման գործողությունն ամբողջովին կամ մասնակիորեն դադարեցվում է այդ մասին բողոքարկման խորհուրդ դիմումը կամ հայցը կամ իրավունքների պաշտպանության գործով հակընդդեմ հայցը դատարան ներկայացնելու թվականից: Կողմերից մեկի դիմումի հիման վրա բողոքարկման խորհուրդը կամ դատարանը կարող է սահմանել ավելի վաղ թվական, երբ ծագել է ապրանքային նշանի գրանցումը չեղյալ ճանաչելու հիմքերից որևէ մեկը։13. Հանել «բողոքարկման խորհուրդը կամ» բառերը, քանի որ ի տարբերություն դատարանի, բողոքարկման խորհուրդը ապրանքային նշանի գրանցումը չեղյալ ճանաչելու միայն մեկ իրավասություն ունի՝ չօգտագործման հիմքով, որի դեպքում ավելի վաղ թվական չի կարող լինել, քան՝ դիմումի ներկայացման օրը: Բողոքարկման խորհրդի մասը կարելի է ձևակերպել առանձին նախադասությամբ: Ընդունվել էՀոդված 13. Օրենքի 26-րդ հոդվածի՝ 1-ին մասում «իրավատիրոջ» բառից հետո լրացնել «(հայտատուի)» բառը.6-րդ մասում «բնույթի» բառը փոխարինել «տեսակի» բառով, «ծագման» բառից հետո ավելացնել «, ապրանքն արտադրողի (ծառայություն մատուցողի)».։9-րդ մասից հետո ավելացնել նոր 10-րդ մաս հետևյալ բովանդակությամբ՝ «Սույն հոդվածում նշված դիմումի ձևը, դրա լրացման, ներկայացման և քննարկման կարգը սահմանում է կառավարությունը:»:Հոդված 14. Օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի «կողմից» բառից հետո ավելացնել «(3 օրինակից, առնվազն մեկը բնօրինակ)» բառերը:14. Հանել այս հոդվածը, քանի որ Օրենքի 27-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն՝ առաջարկվող լրացումը կարող է կարգավորվել համապատասխան ենթաօրենսդրական ակտով:Ընդունվել է Հոդված 14. Օրենքի 40-րդ հոդվածի՝1-ին մասում «գրավոր» բառից հետո լրացնել «(տպագիր)» բառը, իսկ «եղանակով» բառը փոխարինել «համակարգի միջոցով» բառերով, «իր ներկայացուցչի միջոցով» բառերից հետո լրացնել «՝ նրան տալով պատշաճ ձևակերպված լիազորագիր» արտահայտությամբ․15. Հանել այս մասը, քանի որ Օրենքի 40-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն առաջարկվող կարգավորումները կարող են ներառվել համապատասխան ենթաօրենսդրական ակտով (Կարգով)1-ին մասից հետո ավելացնել նոր 1.1 մաս հետևյալ բովանդակությամբ.«1.1. Ներկայացուցչի լիազորագիրը պետական լիազոր մարմին ներկայացվում է հայտը ներկայացնելիս կամ այն ներկայացնելուց հետո` երկու ամսվա ընթացքում: Մինչև լիազորագիր ներկայացնելը ներկայացուցչի կատարած գործողությունները համարվում են չկատարված և հաշվի չեն առնվում, բացառությամբ հայտը պետական լիազոր մարմին ներկայացնելու և պետական տուրքը վճարելու գործողությունների: Նշված ժամկետում լիազորագիրը չներկայացվելու դեպքում գործավարությունն իրականացվում է հայտատուի հետ անմիջականորեն՝ հաշվի առնելով սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջները:2-րդ մասում «այլ ներկայացուցչի միջոցով» բառերից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետության տարածքում մշտական բնակության կամ գտնվելու վայր ունեցող» արտահայտությամբ, «այլ ներկայացուցչի միջոցով» բառերից հետո լրացնել «,եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ» արտահայտությամբ․2-րդ մասից հետո ավելացնել 2.1 մաս հետևյալ բովանդակությամբ. «2.1. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում սահմանված երկամսյա ժամկետում արտոնագրային հավատարմատարի կամ այլ ներկայացուցչի լիազորագիրը չներկայացնելու դեպքում պետական լիազոր մարմինը որոշում է կայացնում հայտը հետ կանչված համարելու մասին և այդ մասին ծանուցում հայտատուին:». 16. Սույն մասում՝ «պետական լիազոր մարմինը որոշում է կայացնում հայտը հետ կանչված համարելու մասին և» բառերը փոխարինել՝ «հայտը համարվում է հետ կանչված, ինչի մասին հայտատուն ծանուցվում է»:5-րդ մասում «և ներկայացման» բառերը փոխարինել «, ներկայացման և քննարկման» բառերով:17. Լրացնել՝ 6-րդ մասի 2-րդ կետում «փաստաթուղթը» բառը փոխարինել «փաստաթուղթը (լիազորագիրը)» բառերով»:Ընդունվել է մասամբՀոդված 15. Օրենքի 43-րդ հոդված 7-րդ մասում «հայտում նշված ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկը ոչ նույնատիպ ապրանքներով և (կամ) ծառայություններով համալրելու անհրաժեշտություն են առաջացնում:» բառերը փոխարինել «չեն ընդլայնում են հայտում նշված ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկը:» բառերով:18. Ձևակերպումը հասկանալի չէ:Հավանաբար նկատի է առնվել՝ “չեն ընդլայնում” տարբերակը: Սակայն տվյալ դեպքում դա անորոշ հասկացություն է այնքանով, որքանով հասկանալի չէ ընդլայնման բովանդակությունը՝ դա քանակական թե՝ բովանդակային առումով պետք է կիրառվի: Կարծում եմ, որ առաջարկվող փոփոխության անհրաժեշտությունը չկա նկատի ունենալով, որ ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքն ըստ էության տարածվում է նաև նույնատիպ ապրանքների նկատմամբ: Միևնույն ժամանակ գտնում եմ, որ կարելի է սահմանել պետական տուրք՝ համալրվող յուրաքանչյուր նույնատիպ ապրանքի և ծառայության համար:Ընդունվել էՀոդված 16. Օրենքի 45-րդ հոդվածում`2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «2․ Նշված ժամկետի ընթացքը կասեցվում է տվյալ հայտի վերաբերյալ սույն օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերին համապատասխան դիտողության կամ առարկության ստացման կապակցությամբ: Յուրաքանչյուր դիտողությամբ կամ առարկությամբ պայմանավորված նշված ժամկետի կասեցման սկիզբ համարվում է դրա՝ հայտատուի կողմից ստանալու թվականը, իսկ ավարտը՝ հայտատուի նկատառումները ստանալու թվականը` սույն օրենքի 44-րդ հոդվածի 3-րդ կամ 6-րդ մասով սահմանված համապատասխան ժամկետը լրանալը:»․ 5-րդ մասից հետո ավելացնել նոր 5․1-րդ մաս հետևյալ բովանդակությամբ. «5.1. Եթե փորձաքննության ընթացքում պարզվում է, որ լրիվ կամ մասամբ համընկնող ապրանքների ցանկի համար գրանցման ներկայացված նույնական կամ շփոթելու աստիճան նման նշաններն ունեն նույն առաջնության թվականը, ապա հայտատուների միջև կնքված համաձայնագրին համապատասխան, համընկնող ապրանքների համար, նշանը (կամ շփոթելու աստիճան նման նշաններից որևէ մեկը) կարող է գրանցվել նրանցից մեկի անունով։Այդ մասին լիազոր մարմնի ծանուցագիրը ստանալու օրվանից 3 ամսվա ընթացքում, համընկնող ապրանքների համար նշանի գրանցման հարցում հայտատուների համաձայնության չգալու դեպքում, համընկնող ապրանքների մասով հայտերը համարվում են հետկանչված։»։19. Առաջարկում եմ՝ 5.1.-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.«5.1. Եթե փորձաքննության ընթացքում պարզվում է, որ լրիվ կամ մասամբ համընկնող նույն և (կամ) նույնատիպ ապրանքների և (կամ) ծառայությունների համար գրանցման ներկայացված նույնական կամ շփոթելու աստիճան նման նշաններն ունեն նույն առաջնության թվականը, ապա հայտատուների համաձայնությամբ համընկնող նույն և (կամ) նույնատիպ ապրանքների և (կամ) ծառայությունների համար նշանններից որևէ մեկը կարող է գրանցվել նրանց կամ նրանցից մեկի անունով։Այդ մասին լիազոր մարմնի ծանուցագիրն ստանալու օրվանից 3 ամսվա ընթացքում նշված հարցում հայտատուների համաձայնության չգալու դեպքում, համընկնող նույն և (կամ) նույնատիպ ապրանքների և (կամ) ծառայությունների համար մասով հայտերը համարվում են հետկանչված։»։7-րդ մասում հանել «տարբերակիչ հատկություն չունեն և» բառերը, իսկ «կասկածներ առաջացնել ապրանքային նշանի պահպանության ծավալի վերաբերյալ» բառերը փոխարինել «ազդել ապրանքային նշանի գրանցման վավերականության վրա» բառերով.8-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.«8. Եթե սույն հոդվածի 7-րդ մասի համաձայն սահմանված ժամկետում՝«1) հայտատուն հայտարարություն չի ներկայացնում նշված տարրերից հրաժարվելու մասին, ապա պետական լիազոր մարմինը համարում է, որ հայտատուն համաձայն է ներկայացված հիմքերի հետ և մերժման այլ հիմքերի բացակայության դեպքում որոշում է ընդունում հայտում նշված բոլոր ապրանքների և (կամ) ծառայությունների համար ապրանքային նշանը գրանցելու մասին՝ նշում կատարելով նշված տարրերին ինքնուրույն պահպանություն չտրամադրելու մասին, կամ՝ 2) հայտատուն հայտարարություն չի ներկայացնում նշված տարրերից հրաժարվելու մասին, ապա պետական լիազոր մարմինը համարում է, որ հայտատուն համաձայն է ներկայացված հիմքերի հետ և հայտարկված ապրանքային նշանը ենթակա չէ գրանցման հայտում նշված ապրանքների և (կամ) ծառայությունների մի մասի համար, կամ հայտարարություն է ներկայացնում միայն նշված տարրերից մի մասի նկատմամբ, կամ հայտարարություն է ներկայացնում է նշված տարրերից մի մասի նկատմամբ, իսկ մյուս մասի նկատմամբ ներկայացնում է պետական լիազոր մարմնի համար անընդունելի առարկություն, կամ նշված բոլոր տարրերի կամ դրանց մի մասի նկատմամբ ներկայացնում է պետական լիազոր մարմնի համար անընդունելի առարկություն, ապա պետական լիազոր մարմինը որոշում է կայացնում ապրանքային նշանը մասնակի գրանցելու մասին՝ նշում կատարելով նշված տարրերին ինքնուրույն պահպանություն չտրամադրելու մասին:».20. Շարադրել հետևյալ խմբագրությամբ.«ապա պետական լիազոր մարմինը որոշում է ընդունում ապրանքային նշանի գրանցումը մերժելու մասին:» բառեր փոխարինել «ապա պետական լիազոր մարմինը որոշում է ընդունում ապրանքային նշանը գրանցելու մասին, սույն Օրենքի 11-րդ հոդվածի համաձայն նշելով այն տարրերը, որոնց ինքնուրույն պահպանություն չի տրամադրվում:»:12-րդ մասից հետո ավելացնել նոր 12.1 մաս հետևյալ բովանդակությամբ.«12.1. Կրկնական փորձաքննություն անցկացնելու մասին դիմումի քննարկումը և դրա արդյունքներով համապատասխան որոշում կայացնելը կարող է կասեցվել, հայտատուի դիմումի հիման վրա, եթե մերժման հիմք հանդիսացող ավելի վաղ ապրանքային նշանի կամ արդյունաբերական դիզայնի գրանցումն անվավեր կամ չեղյալ ճանաչելու գործընթացում է՝ մինչև տվյալ գործով վերջնական որոշման ընդունումը: Դիմումի քննարկումը վերսկսվում է դրա կասեցման հիմքերի վերանալուց հետո:».13-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.«13. Ապրանքային նշանի գրանցումը չի կարող մերժվել առանց հայտատուին ծանուցելու հնարավոր մերժման մասին: Ծանուցումը ստանալու օրվանից երկամսյա ժամկետում հայտատուն կարող է հետ կանչել կամ փոփոխություններ կատարել հայտի մեջ կամ փաստարկներ ներկայացնել ապրանքային նշանի գրանցման օգտին: Ծանուցման պատասխանը պետական լիազոր մարմինը քննարկում է այն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում:»:Չի ընդունվելԸնդունվել էՀոդված 19. Օրենքի 49-րդ հոդվածի 5-րդ մասում «դատարանի» բառից առաջ ավելացնել «բողոքարկման խորհրդի կամ» բառերը:21. Առաջարկում եմ՝ «Օրենքի 49-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Ապրանքային նշանի գրանցումը դատարանի կողմից չեղյալ կամ անվավեր ճանաչվելու կամ բողոքարկման խորհրդի կողմից չեղյալ ճանաչվելու դեպքերում ապրանքային նշանի գրանցման վկայագիրն ուժը կորցրած է ճանաչվում:»:Ընդունվել էՀոդված 20. Օրենքի 51-րդ հոդվածի`1-ին մասի 1-ին կետում «գրանցումը մերժելու» բառերը փոխարինել «գրանցումը հայտում նշված բոլոր ապրանքների և (կամ) ծառայությունների կամ դրանց մի մասի համար մերժելու» բառերով.1-ին մասի 2-րդ կետում «գրանցման» բառը փոխարինել «գրանցումը հայտում նշված բոլոր ապրանքների և (կամ) ծառայությունների կամ դրանց մի մասի համար մերժելու» բառերով:22. Առաջարկում եմ՝ 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «2) ապրանքային նշանի գրանցման վերաբերյալ որոշումների դեմ բողոքների քննարկման ցանկացած փուլում:»:Հոդված 21. Օրենքի 52-րդ հոդվածի՝1-ին մասի 1-ին կետում «ազգանվան» բառից հետո լրացնել «, կամ անվանման» բառերը.1-ին մասի 5-րդ կետից հանել «կամ ապրանքային նշանի իրավատիրոջ» բառերը.23. Առաջարկում եմ հանել այս կետը, քանի որ 1-ին կետը վերաբերում է անվանափոխության, իսկ 5-րդ կետը՝ իրավունքների փոխանցման (այլ անձին անցնելու) դեպքերին:8-րդ մասից հետո ավելացնել նոր 9-րդ մաս հետևյալ բովանդակությամբ. «9. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 5-րդ կետերով նախատեսված փոփոխությունների մասին պետական լիազոր մարմնին չտեղեկացնելու դեպքում հետագայում ներկայացված հայտերի կամ դիմումների քննարկման արդյունքում նման փոփոխությունների առկայության ի հայտ գալու դեպքում ծանուցվում է հայտատուին կամ դիմումատուին: Ծանուցման ստացման օրվանից երկամսյա ժամկետում անհրաժեշտ է ներկայացնել դիմում համապատասխան փոփոխություններ կատարելու համար: Նշված ժամկետում դիմում չներկայացնելու դեպքում ապրանքային նշանի գրանցումը մերժվում է կամ դիմումները համարվում են հետ կանչված:»:24. Սույն մասն անհրաժեշտ է հանել, քանի որ չկատարված փոփոխության առկայությունը չի կարող ի հայտ գալ: Հասկանալի են նման առաջարկության հնարավոր պատճառաբանությունները, սակայն պետք է նկատի ունենալ, որ հրապարակվող տեղեկություններում ու գրանցամատյաններում հայտատուների և իրավատերերի նույնականացման համար կիրառվում են դրանց անվանումները (անուն-ազգանունները) և հասցեները: Հետևապես դրանցից մեկը համընկնելու դեպքում այլ գրանցումներն ու հայտերը կարող են համարվել որպես այլ անձին պատականող՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:52-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել՝ հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ«Ներկայացուցչի փոփոխություն չի համարվում հայտի քննարկմանը կամ գրանցմանը վերաբերող առանձին գործողություն կատարելու համար հայտատուի կամ իրավատիրոջ կողմից տրված լիազորագրով այլ ներկայացուցուցչի (ներկայացուցչի) նշանակումը:»:Ընդունվել է մասամբՀոդված 22. Օրենքի 53-րդ հոդվածի՝1-ին մասի 1-ին կետում «դատարանի» բառից առաջ լրացնել «բողոքարկման խորհրդի որոշմամբ կամ» բառերը, «գրանցումը» բառից հետո լրացնել «համապատասխանաբար» բառը.25. «1-ին մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ Ապրանքային նշանի գրանցումը չեղյալ կամ անվավեր է ճանաչվել դատարանի վճռով կամ չեղյալ է ճանաչվել բողոքարկման խորհրդի որոշմամբ.»2-րդ մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝«1) բողոքարկման խորհրդի ուժի մեջ մտած որոշումը կամ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը՝ ապրանքային նշանի գրանցումը համապատասխանաբար չեղյալ կամ անվավեր ճանաչելու մասին.»:26. «2-րդ մասի 1-ին կետը լրացնել՝ «կամ բողոքարկման խորհրդի ուժի մեջ մտած որոշումը՝ ապրանքային նշանի գրանցումը չեղյալ ճանաչելու մասին» բառերով. Ընդունվել է մասամբՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ/27.3/25213-202209.06.2022թ.1. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է լրացնել «Միության գրանցամատյան» հասկացությունը, մինչդեռ՝ սահմանվել է «Միության ապրանքային նշանների միասնական ռեեստր» հասկացությունը, այնինչ՝ պետք է նախատեսվի «Միության ապրանքային նշանների միասնական գրանցամատյան» հասկացությունը՝ նկատի ունենալով 2020 թվականի փետրվարի 3-ի «Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների, սպասարկման նշանների և ապրանքների ծագման տեղանունների մասին» պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը: Բացի այդ, Նախագծով «Միության ապրանքային նշանների միասնական ռեեստր» հասկացության բովանդակությունը չի համապատասխանում Պայմանագրի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի բովանդակությանը:Ընդունվել է2. Բովանդակային համապատասխանությունը պահպանելու նպատակով՝ առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածով «Ապրանքային նշանների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասի նոր լրացվող 2.1 կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.«2.1) ԵՏՄ պայմանագրի համաձայն Միության ապրանքային նշանների հայտերի ընդունում, փորձաքննության անցկացում, Միության ապրանքային նշանի գրանցում Միության ապրանքային նշանների միասնական գրանցամատյանում, Միության ապրանքային նշանի վկայագրի տրամադրում և Միության ապրանքային նշանի գրանցման ու իրավական պահպանության հետ կապված այլ գործառույթների իրականացում.»:Ընդունվել է3. Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել 4-րդ կետով, որի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքային նշանին իրավական պահպանություն տրամադրվում է՝ ԵՏՄ պայմանագրով սահմանված կարգով դրա գրանցման հիման վրա: Հարկ է նկատի ունենալ, որ Նախագծով նախատեսվում է Օրենքում լրացնել «Միության ապրանքային նշան» հասկացությունը, Պայմանագիրը վերաբերում է Միության ապրանքային նշանին, իսկ Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասը վերաբերում է ապրանքային նշանին, որն Օրենքում ամրագրված է առանձին հասկացությամբ: Նշվածը հաշվի առնելով՝ գտնում ենք, որ նախատեսված լրացման արդյունքում կառաջանա բովանդակային անհամապատասխանություն:Չի ընդունվելՕրենքի 7-րդ հոդվածը վերաբերում է ՀՀ-ում ապրանքային նշանի իրավական պահպանությունը: Այսինքն՝ ընդհանրապես ՀՀ-ում ինչպես կարող են պահպանվել ապրանքային նշանները: Նմանատիպ կարգավորում նախատաեսված է նաև Մադրիդյան համաձայնագրի կամ Մադրիդյան համաձայնագրի արձանագրության համաձայն միջազգային գրանցումների համար (Օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մաս): 4. Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում է Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին 7-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ, համաձայն որի՝ որպես ապրանքային նշան` գրանցման ենթակա չէ այն նիշը, որը՝ բաղկացած է կամ պարունակում է կեղծ և(կամ) սպառողներին մոլորության մեջ գցող տվյալներ ապրանքի արտադրության կամ ծառայության մատուցման ժամանակի, ապրանքի կամ ծառայության տեսակի, որակի, քանակի, ստեղծման նպատակի, արժեքի, աշխարհագրական ծագման, ապրանքն արտադրողի (ծառայություն մատուցողի) կամ այլ բնութագրերի վերաբերյալ հարցերում: Գտնում ենք՝ անհրաժեշտ է «այլ բնութագրերի վերաբերյալ հարցերում» ձևակերպումն անհրաժեշտ է վերանայել՝ հաշվի առնելով, որ նշվածը բացարձակ մերժման հիմք է լինելու, հետևաբար նման լայն հասկացությունը կարող է անհամաչափ հայեցողության դրսևորման տեղ տալ վարչական մարմնին` հանգեցնելով գործընթացի խաթարման և հայտատուների իրավունքների խախտման։Ընդունվել է5. Նախագծի 6-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 11-րդ հոդվածի 2-րդ մասում առաջարկում ենք «խնդրանքով» բառը վերանայել՝ նկատի ունենալով, որ դրա կիրառումը իրավական տեսանկյունից նպատակահարմար չէ, պարզ չէ, թե ինչ ձևով է այն կատարվելու, օրինակ՝ դիմում պետք է ներկայացվի, թե՝ ոչ:Ընդունվել է6. Նախագծի 9-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում է Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ, համաձայն որի՝ սույն հոդվածի իմաստով ապրանքային նշանի օգտագործում է համարվում՝ դրա կիրառումը ապրանքի արտադրության և (կամ) իրացման կամ ծառայության մատուցման հետ կապված գովազդներում, հրատարակություններում, պաշտոնական ձևաթղթերում, ցուցանակներում միայն այն դեպքերում, երբ այդ ապրանքի կամ դրա փաթեթավորման վրա կամ ծառայության մատուցման վայրի մուտքի մոտ նշանի կիրառումն անհնար է։Գտնում ենք՝ գովազդների շրջանակը նման կերպ սահմանափակելը կարող է խախտել իրավատիրոջ օրինական շահերը, քանի որ վերջինս որոշակի դրդումներով, այդ թվում՝ օրինական, կարող է ցանկություն չունենալ, որպեսզի իր ապրանքը գովազդվի: Միևնույն ժամանակ, հարկ ենք համարում հայտնել, որ հիմնավորումից հասկանալի չէ, թե ինչու է ցուցանակներում ապրանքային նշանի կիրառումը թույլատրվում միայն ապրանքի կամ դրա փաթեթավորման վրա կամ ծառայության մատուցման վայրի մուտքի մոտ նշանի կիրառումն անհնար լինելու դեպքում: Բացի այդ «Լեզվի մասին» ՀՀ օրենքի 1.1-ին հոդվածի համաձայն՝ ցուցանակը կազմակերպության որևէ հատվածում տեղադրված հրապարակային գրվածք է, որը պարունակում է տեղեկույթ (…)ապրանքանշանի (…) մասին։Վերոգրյալից բխում է, որ ծառայության մատուցման վայրի մուտքի մոտ նշանի կիրառումն առերևույթ կարող է համարվել ցուցանակ այն դեպքերում, երբ ծառայության մատուցման վայրը համընկնում է կազմակերպության գտնվելու վայրին, որի դեպքում նշված պայմանի սահմանումն իմաստ չի ունենում։Միևնույն ժամանակ, հարկ է նկատի ունենալ, որ նշված փոփոխության արդյունքում անհրաժեշտություն կառաջանա ուժը կորցրած ճանաչել Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, քանի որ Նախագծով նախատեսված կարգավորումն արդեն իսկ վերաբերում է ծառայություններին: Ընդունվել է մասամբՆշված փոփոխությունները իրականացվել են իրավունքի չարաշահումից խուսափելու համար: Փորձը ցույց է տալիս, որ ապրանքային նշանի իրավատերը կարող է իր ապրանքային նշանի գրանցումը չօգտագործման հիմքերով չեղյալ ճանաչելու հայցերից խուսափելու համար ձևական օգտագործում ցույց տալ որևէ պատի վրա իր ապրանքային նշանը փակցնելու միջոցով: Այս կերպ ապրանքային նշանը չի օգտագործվում օրենքով նախատեսված իր նշանակությամբ, այլ ձևական օգտագործման պահանջ է ապահովվում: Մինչդեռ շահագրգիռ երրորդ անձինք օրենքով նախատեսված իրավունք ունեն դատական կարգով չեղյալ ճանաչել այն ապրանքային նշանների գրանցումները, որոնք չեն օգտագործվում:Ինչ վերաբերում է «Գտնում ենք՝ գովազդների շրջանակը նման կերպ սահմանափակելը կարող է խախտել իրավատիրոջ օրինական շահերը, քանի որ վերջինս որոշակի դրդումներով, այդ թվում՝ օրինական, կարող է ցանկություն չունենալ, որպեսզի իր ապրանքը գովազդվի» դիտողությանը, ապա այն անհասկանալի է, քանի որ իրավատերը ինքն է որոշում ինչպես և որտեղ օգտագործել իր ապրանքային նշանը: Այստեղ խոսքը գնում է ապրանքային նշանի օգտագործումը ապացուցելուն: Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, Նախագծով ուժը կորցրած է ճանաչվել Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը:7. Նախագծի 9-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել 4-րդ կետով: Հարկ է նկատի ունենալ, որ նախատեսված լրացման արդյունքում կառաջանա բովանդակային անհամապատասխանություն՝ նկատի ունենալով, որ 1-ին մասով թվարկվում է, թե ինչն է համարվում ապրանքային նշանի օգտագործում, մինչդեռ՝ Նախագծով նախատեսված կարգավորումը վերաբերում է ապրանքային նշանի օգտագործման ձևերին:Չի ընդունվելԲովանդակային անհամապատասխանություն չի առաջանա, քանի որ Նախագծի 9-րդ հոդվածի 2-րդ մասով ևս նկարագրվում է ապրանքային նշանի օգտագործումը: 8. Նախագծի 9-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսվում է Օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ, համաձայն որի՝ ապրանքային նշանի գրանցումը կարող է իրավական շահագրգռվածություն ունեցող անձի կողմից բողոքարկման խորհուրդ ներկայացված դիմումի քննարկման արդյունքում կայացված որոշման կամ դատարան ներկայացված հայցի կամ հակընդդեմ հայցի քննարկման արդյունքում կայացված դատարանի վճռի հիման վրա չեղյալ ճանաչվել բոլոր ապրանքների և (կամ) ծառայությունների նկատմամբ, որոնց համար այն գրանցված է, կամ դրանց մի մասի նկատմամբ, եթե ապրանքային նշանի գրանցման թվականից հաշված` երեք տարի անընդմեջ, կամ բողոքարկման խորհուրդ ներկայացված դիմումը կամ դատարան ներկայացված համապատասխան հայցը (հակընդդեմ հայցը) ավելի ուշ ներկայացնելու դեպքում՝ դրան անմիջականորեն նախորդող երեք տարի անընդմեջ ժամանակահատվածում ապրանքային նշանն ընդհանրապես չի օգտագործվել, իսկ օգտագործման դեպքում իրական օգտագործման մեջ չի դրվել Հայաստանի Հանրապետությունում ապրանքային նշանի իրավատիրոջ կամ սույն օրենքի համաձայն` այդ իրավունքն ունեցող անձի կողմից՝ այն ապրանքների կամ ծառայությունների համար, որոնց նկատմամբ չեղյալ կամ մասնակի չեղյալ ճանաչման դիմում, հայց կամ հակընդդեմ հայց է ներկայացվել: Ապրանքային նշանի օգտագործման փաստի ապացուցման բեռը կրում է ապրանքային նշանի իրավատերը կամ սույն օրենքի համաձայն՝ տվյալ ապրանքային նշանի օգտագործման իրավունք ունեցող անձը:Գտնում ենք՝ անհրաժեշտ է վերանայել նման իրավասությամբ բողոքարկման խորհրդին օժտելու մոտեցումը։ Նախ, այս դեպքում գործ ունենք անձի բացառիկ իրավունքի չեղարկման հետ, որի պարագայում` որպես մտավոր սեփականության արդյունքի, կարող են կիրառելի լինել ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի կարգավորումները, երբ սեփականությունից անձին կարելի է զրկել միայն դատական կարգով։ Իր հերթին, պետական քաղաքականությունը գնում է այն ուղղությամբ, որ նման խորհուրդները կամ հանձնաժողովները վերացվում են, օրինակ, Բողոքարկման խորհուրդը (տեսչական մարմինների դեպքում), պետական գնումների արտադատական բողոքարկման համակարգը, ինչը, ի թիվս այլնի, պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ նման մարմինները, ըստ էության, չեն ներառվում պետական կառավարման համակարգի մարմինների շրջանակում։Միևնույն ժամանակ, պարզաբանման և վերանայման կարիք ունի «իրավական շահագրգռվածություն ունեցող անձ» ձևակերպումը՝ պարզ չէ, թե որն է իրավական շահագրգռվածությունը:Ընդունվել է9. Նախագծի 9-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսվում է Օրենքի 17-րդ հոդվածը լրացնել 8-րդ մասով, համաձայն որի՝ սույն հոդվածով սահմանված Բողոքարկման խորհրդի որոշումը ուժի մեջ է մտնում այն ընդունելուց երկու ամիս հետո: Բողոքարկման խորհրդի որոշումը կարող է վիճարկվել դատական կարգով մինչև դրա ուժի մեջ մտնելը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Գտնում ենք՝ պարզ չէ, թե ինչու է որպես Բողոքարկման խորհրդի որոշման ուժի մեջ մտնելու ժամկետ նախատեսվում այն ընդունելու օրվանից երկու ամիս ժամկետը։ Կարծում ենք՝ տվյալ պարագայում նպատակահարմար չէ նման ժամկետի սահմանումը՝ հաշվի առնելով այն, որ Բողոքարկման խորհրդի որոշումը բողոքարկման վարույթի արդյունքում կայացված վարչական ակտ է (թեև, ըստ էության, բողոքարկման խորհուրդը չի ներառվում պետական կառավարման համակարգի մարմինների շրջանակում, հետևաբար առերևույթ այն նաև չի հանդիսանում վարչական մարմին) և այդ պարագայում առերևույթ բացակայում են այնպիսի պայմանները, որոնք հիմք կհանդիսանան նման երկար ժամկետի սահմանման համար։ Միևնույն ժամանակ, հարկ է նկատի ունենալ, որ Վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ հայցը վարչական դատարան կարող է ներկայացվել վիճարկման հայցի դեպքում՝ վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում։Բողոքարկման խորհրդի որոշումը վարչական ակտ է, հետևաբար այն կարող է դատական կարգով բողոքարկվել միայն ուժի մեջ մտնելուց հետո։ Հաշվի առնելով վերոնշյալը՝ առաջարկում ենք կարգավորումը վերանայել։ Ընդունվել է10. Նախագծի 10-րդ հոդվածի 2-րդ մասն ունի հստակեցման կարիք, մասնավորապես՝ պարզ չէ, թե Օրենքի 19-րդ հոդվածի 7-րդ մասում նախատեսվում է կատարել փոփոխություն, թե՝ լրացում:Ընդունվել է11. Նախագծի 11-րդ հոդվածի 5-րդ մասով Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի նոր խմբագրությամբ շարադրվող 3-րդ կետում «հանրությանը մոլորության» բառերն անհրաժեշտ է փոխարինել «սպառողներին մոլորության» բառերով՝ նկատի ունենալով Նախագծի 7-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված փոփոխությունը: Ընդունվել է12. Նախագծի 14-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է Օրենքի 40-րդ հոդվածը լրացնել 1.1 մասով, համաձայն որի՝ ներկայացուցչի լիազորագիրը պետական լիազոր մարմին ներկայացվում է հայտը ներկայացնելիս կամ այն ներկայացնելուց հետո` երկու ամսվա ընթացքում: Մինչև լիազորագիր ներկայացնելը ներկայացուցչի կատարած գործողությունները համարվում են չկատարված և հաշվի չեն առնվում, բացառությամբ հայտը և հայտին կցված փաստաթղթերը պետական լիազոր մարմին ներկայացնելու և պետական տուրք վճարելու գործողությունների: Նշված ժամկետում լիազորագիրը չներկայացվելու դեպքում պետական լիազոր մարմինը ծանուցագիր է ուղարկում այն ստանալու օրվանից՝ երկամսյա ժամկետում, լիազորագիր ներկայացնելու առաջարկությամբ: Նշված ժամկետում լիազորագիրը չներկայացվելու դեպքում գործավարությունն իրականացվում է հայտատուի հետ անմիջականորեն՝ հաշվի առնելով սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջները: Այս կապակցությամբ հարկ է նկատի ունենալ, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 321-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ լիազորագիր է համարվում գրավոր լիազորությունը, որն անձը տալիս է այլ անձի` երրորդ անձանց առջև ներկայացվելու համար: Գտնում ենք՝ խնդրահարույց է առանց լիազորագրի հայտը և հայտին կցված փաստաթղթերը պետական լիազոր մարմին ներկայացնելու և պետական տուրք վճարելու գործողությունները կատարված համարելու և հաշվի առնելու վերաբերյալ կարգավորման նախատեսումը՝ նկատի ունենալով, որ ներկայացուցչի համար հայտատուի անունից լիազորագրով նախատեսված գործողություններ կատարելու իրավունքը ծագում է լիազորագրի տրման պահից: Գտնում ենք, որ կարգավորումը կարող է վերաբերել միայն այն դեպքերին, երբ հայտատուի կողմից ներկայացուցչին լիազորագիրը տրվել է մինչև հայտի ներկայացումը, սակայն ներկայացուցչի կողմից որևէ պատճառով հայտին կից չի ներկայացվել:Չի ընդունվելՆման դրույթը սահմանվել է այն նպատակով, որպեսզի ազգային հայտատուները միայն լիազորագիրը չներկայացնելու պատճառով չկորցնեն իրենց հայտի առաջնության թվականը: Նախագծով սահմանված է, որ եթե պետական լիազոր մարմնի կողմից ծանուցումը ստանալուց հետո՝ սահմանված ժամկետում լիազորագիր չի ներկայացվում, ապա գործավարությունը իրականացվում է անմիջապես հայտատուի հետ: Այս դեպքում հայտատուն կարող է արդեն որոշել իր հետագա գործավարությունը շարունակել ներկայացուցչի միջոցով՝ տալով նրան լիազորագիր, թե գործավարություն իրականացնել անձամբ:Տեղեկացնում ենք, նաև, որ նման կարգավորումներ նախատեսված են նաև «Արտոնագրերի մասին» օրենքի 79-րդ հոդվածով և «Արդյունաբերական դիզայնների մասին» օրենքի 63-րդ հոդվածով:Միջազգային պայմանագրերով նույնպես սահմանված է նման դրույթ: Օր. 1994թ. սեպտեմբերի 9-ի Եվրասիական արտոնագրային կոնվենցիային կից՝ «Արդյունաբերական նմուշների պահպանության մասին» արձանագրության Արտոնգրային հրահանգի 99-րդ կետով:13. Նախագծի 14-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսվում է փոփոխություն կատարել Օրենքի 40-րդ հոդվածի 5-րդ մասում: Գտնում ենք՝ անհրաժեշտ է նշված մասում նախատեսել ևս մեկ փոփոխություն, այն է՝ «էլեկտրոնային եղանակով» բառերը փոխարինել «էլեկտրոնային համակարգի միջոցով» բառերով՝ նկատի ունենալով Նախագծի 14-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված փոփոխությունը:Ընդունվել է14. Նախագծի 16-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում է Օրենքի 45-րդ հոդվածը լրացնել նոր 5.1-ին մասով: Առաջարկում ենք՝ նշված մասի «սպառողների մոտ շփոթություն առաջացնելու հավանականություն պարունակող» բառերը փոխարինել «շփոթելու աստիճան նման» բառերով՝ Օրենքում օգտագործվող ընդհանուր եզրութաբանական միասնությունն ապահովելու նպատակով։Բացի այդ, նշված մասում անհրաժեշտ է հստակեցնել ինչ ժամկետում և եղանակով է իրականացվում պետական լիազոր մարմնի կողմից հայտատուներին ծանուցելը, ինչպես նաև ինչ է իրենից ենթադրում հայտատուների միջև հարաբերությունները կարգավորող և սպառողների մոտ շփոթություն առաջացնելու վտանգը կանխող համաձայնագիր, մասնավորապես՝ շփոթության աստիճան իրար նման ապրանքային նշանների վերաբերյալ ներկայացված համաձայնագիրն ինչ հետևանք է առաջացնելու, անհրաժեշտ չէ արդյոք նշված դեպքում հայտում փոփոխություն կատարելու:Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է նշված մասի չհամարակալված պարբերությունը համարակալել: Ընդունվել է մասամբՔանի որ «շփոթելու աստիճան նման են» արտահայտությունը և «սպառողների մոտ շփոթություն առաջացնելու հավանականություն պարունակող» արտահայտությունները ունեն տարբեր իմաստներ:15. Նախագծի 16-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսվում է Օրենքի 45-րդ հոդվածի 8-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ: Այս կապակցությամբ հայտնում ենք, որ նշված մասի 2-րդ կետում նախատեսվել են մի քանի դեպքեր և հետևանք, ուստի անհրաժեշտ է դրանք նախատեսել առանձին կետերի տեսքով: Բացի այդ, նույն կետի «կամ հայտարարություն է ներկայացնում միայն նշված տարրերի մի մասի նկատմամբ,» բառերն առաջարկում ենք հանել՝ նկատի ունենալով, որ նշված բառերն ըստ էության կրկնվում են: Ընդունվել է16. Նախագծի 16-րդ հոդվածի 4-րդ մասով Օրենքի 45-րդ հոդվածի լրացվող 12.1-ին մասը և Նախագծի 17-րդ հոդվածով Օրենքի 47-րդ հոդվածի լրացվող 6-րդ մասը պարունակում են նույնաբովանդակ կարգավորումներ, այն է՝ բողոքարկման խորհրդի վարչական վարույթների կասեցման վերաբերյալ: Նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասը, համաձայն որի՝ նորմատիվ իրավական ակտերում բացառվում են իրավական նորմերի անհիմն կրկնությունները և ներքին հակասությունները՝ անհրաժեշտ է կարգավորումները վերանայել:Ընդունվել է17. Նախագծի 16-րդ հոդվածի 5-րդ մասով Օրենքի 45-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 13-րդ մասում անհրաժեշտ է նախատեսել հետևանքն այն դեպքի համար, երբ հայտատուն ծանուցում ստանալուց հետո սահմանված ժամկետում պատասխան չի ներկայացնում:Ընդունվել է18. Նախագծի 20-րդ հոդվածի 4-րդ մասով Օրենքի 52-րդ հոդվածում նոր լրացվող 9-րդ մասում անհրաժեշտ է հստակեցնել, թե ում կողմից է իրականացվում ծանուցելը, և ում կողմից պետք է սահմանված ժամկետում ներկայացվի դիմում: Բացի այդ, նշված մասի վերջին նախադասության համաձայն՝ նշված ժամկետում դիմում չներկայացնելու դեպքում ապրանքային նշանի գրանցումը մերժվում է կամ դիմումները համարվում են հետ կանչված: Այս կապակցությամբ հարկ է նկատի ունենալ, որ նշված կարգավորումը դուրս է Օրենքի 52-րդ հոդվածի կարգավորման առարկայի շրջանակից, քանի որ հոդվածը վերաբերում է հայտում և պետական գրանցամատյանում փոփոխություններ կատարելուն, իսկ նախատեսված կարգավորմամբ սահմանվում է գրանցումը մերժելու կամ դիմումը հետ կանչելու հիմք:Ընդունվել է մասնակիՆշված կարգավորումը ընդգրկվել է Օրենքի 52-րդ հոդվածում, քանի որ վերաբերում է ապրանքային նշանի իրավատիրոջ կամ հայտատուի կողմից ներկայացված փոփոխությունների դիմումներին: Ինչ վերաբերում է վերջին նախադասությանը, այն է՝ «նշված ժամկետում դիմում չներկայացնելու դեպքում ապրանքային նշանի գրանցումը մերժվում է կամ դիմումները համարվում են հետ կանչված», ապա Օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ « Հայտատուն կամ ապրանքային նշանի իրավատերը պետական լիազոր մարմնին պետք է տեղեկացնի՝1) իր անվան, ազգանվան կամ գտնվելու վայրի (հասցեի) փոփոխության մասին.2) իր ներկայացուցչի և (կամ) նրա գտնվելու վայրի (հասցեի) փոփոխության մասին.3) հայտարկված կամ գրանցված ապրանքային նշանի առանձին ոչ էական տարրերի փոփոխության մասին, եթե պետական լիազոր մարմնի կարծիքով դրանք չեն ազդի ապրանքային նշանի տարբերակիչ հատկության վրա.4) ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկի կրճատման մասին.5) հայտատուի կամ ապրանքային նշանի իրավատիրոջ փոփոխության մասին.6) տեխնիկական վրիպակներն ուղղելու մասին։»: Սակայն Օրենքով սահմանված չէ թե այդ փոփոխությունները չկատարելը ինչ հետևանքներ կարող ենք ունենալ: Այդ պատճառով Օրենքի 52-րդ հոդվածը լրացվել է: 19. Նախագծի 21-րդ հոդվածի 2-րդ մասում «ժառանգության բացակայության» ձևակերպումն ունի վերանայման կարիք՝ նկատի ունենալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1185-րդ հոդվածը, համաձայն որի՝ ժառանգությունը կատարվում է ըստ կտակի և ըստ օրենքի:Ժառանգությունը կատարվում է ըստ օրենքի, եթե չկա կտակ, կամ դրանում սահմանված չէ ամբողջ ժառանգության ճակատագիրը, ինչպես նաև սույն օրենսգրքով սահմանված այլ դեպքերում:Ընդունվել է20. Նախագծի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սույն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված ապրանքային նշանի չօգտագործման կամ իրական օգտագործման մեջ չդրվելու երեք տարվա ժամանակահատվածը տարածվում է նաև մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը ապրանքային նշանների պետական գրանցումների վրա:Նախագծի 9-րդ հոդվածի 3-րդ մասով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ապրանքային նշանի գրանցումը կարող է իրավական շահագրգռվածություն ունեցող անձի կողմից բողոքարկման խորհուրդ ներկայացված դիմումի քննարկման արդյունքում կայացված որոշման կամ դատարան ներկայացված հայցի կամ հակընդդեմ հայցի քննարկման արդյունքում կայացված դատարանի վճռի հիման վրա չեղյալ ճանաչվել բոլոր ապրանքների և (կամ) ծառայությունների նկատմամբ, որոնց համար այն գրանցված է, կամ դրանց մի մասի նկատմամբ, եթե ապրանքային նշանի գրանցման թվականից հաշված` երեք տարի անընդմեջ, կամ բողոքարկման խորհուրդ ներկայացված դիմումը կամ դատարան ներկայացված համապատասխան հայցը (հակընդդեմ հայցը) ավելի ուշ ներկայացնելու դեպքում՝ դրան անմիջականորեն նախորդող երեք տարի անընդմեջ ժամանակահատվածում ապրանքային նշանն ընդհանրապես չի օգտագործվել, իսկ օգտագործման դեպքում իրական օգտագործման մեջ չի դրվել Հայաստանի Հանրապետությունում ապրանքային նշանի իրավատիրոջ կամ սույն օրենքի համաձայն` այդ իրավունքն ունեցող անձի կողմից՝ այն ապրանքների կամ ծառայությունների համար, որոնց նկատմամբ չեղյալ կամ մասնակի չեղյալ ճանաչման դիմում, հայց կամ հակընդդեմ հայց է ներկայացվել: Ապրանքային նշանի օգտագործման փաստի ապացուցման բեռը կրում է ապրանքային նշանի իրավատերը կամ սույն օրենքի համաձայն՝ տվյալ ապրանքային նշանի օգտագործման իրավունք ունեցող անձը:Այս կապակցությամբ հարկ է նկատի ունենալ, որ գործող Օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ապրանքային նշանի գրանցումը կարող է ցանկացած անձի կողմից ներկայացված հայցի կամ իրավունքների պաշտպանության գործով հակընդդեմ հայցի քննարկման արդյունքում կայացված դատարանի վճռի հիման վրա չեղյալ հայտարարվել բոլոր ապրանքների և (կամ) ծառայությունների նկատմամբ, որոնց համար այն գրանցված է, կամ դրանց մի մասի նկատմամբ, եթե ապրանքային նշանի գրանցման թվականից հաշված` հինգ տարի անընդմեջ, կամ հայցը (հակընդդեմ հայցը) ավելի ուշ ներկայացնելու դեպքում՝ դրան անմիջականորեն նախորդող հինգ տարի անընդմեջ ժամանակահատվածում ապրանքային նշանն ընդհանրապես չի օգտագործվել կամ իրական օգտագործման մեջ չի դրվել ապրանքային նշանի իրավատիրոջ կամ սույն օրենքի համաձայն` այդ իրավունքն ունեցող անձի կողմից: Ապրանքային նշանի օգտագործման ապացույցները ներկայացնում է դրա իրավատերը կամ սույն օրենքի համաձայն` տվյալ ապրանքային նշանի օգտագործման իրավունք ունեցող անձը:«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Սահմանադրության 73-րդ հոդվածին համապատասխան` անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն, իսկ անձի իրավական վիճակը բարելավող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով:Վերոնշյալ դրույթներից բխում է, որ Նախագծով առաջարկվում է գործող Օրենքի 5 տարվա ժամկետը դարձնել 3 տարի, ինչն ապրանքային նշանի իրավատերերի համար վատթարացնող կարգավորում է: Տվյալ դեպքում Նախագծով նախատեսվում է նշված դրույթին տալ հետադարձ ուժ, ինչը հակասում է ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին մասին և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին: Նշվածը հաշվի առնելով՝ անհրաժեշտ է անցումային դրույթը վերանայել:Միևնույն ժամանակ, վերանայման կարիք ունի Նախագծի 24-րդ հոդվածի 2-րդ մասը՝ նկատի ունենալով, որ Նախագծի 21-րդ հոդվածը 5-րդ կետ չունի:Ընդունվել է մասամբ1. Այս դրույթը համապատասխանեցվել է «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրին:2. Վերանայվել է Նախագծի 24-րդ հոդվածի 2-րդ մասը:21. Նախագծի վերնագրում անհրաժեշտ է «Հայաստանի Հանրապետության օրենքում» բառերը փոխարինել «օրենքում» բառով:Ընդունվել է22. Նախագծի 1-ին հոդվածի «Հայաստանի Հանրապետության» բառերն անհրաժեշտ է հանել՝ նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը, համաձայն որի՝ օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետևյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը և «օրենք» բառը: Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը:Ընդունվել է23. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով լրացվող ԵՏՄ պայմանագրի հասկացությունից առաջարկում ենք հանել «, որն ստորագրվել է 2020թ. փետրվարի 3-ին» բառերը:Ընդունվել է24. Նախագծի 2-րդ հոդվածի «ավելացնել» բառն անհրաժեշտ է փոխարինել «լրացնել» բառով՝ նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը, համաձայն որի՝ նորմատիվ իրավական ակտում լրացումներ կատարվում են դրանում նոր բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, ենթակետեր, պարբերություններ, նախադասություններ, բառեր, թվեր կամ կետադրական նշաններ լրացնելու միջոցով: Նույն դիտողությունը վերաբերում է նաև Նախագծի մյուս հոդվածներին, որտեղ կիրառվել է «ավելացնել» բառը:Ընդունվել է25. Նախագծի 4-րդ հոդվածի 3-րդ մասով Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի բ. ենթակետում նախատեսվել է չհամարակալված պարբերություն, ուստի անհրաժեշտ է նշված ենթակետը համակարակալել, կամ նախատեսել առանձին մասի տեսքով:Ընդունվել է26. Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ: Նախատեսված խմբագրության «2. որը» բառերն անհրաժեշտ է փոխարինել «2)» թվով, իսկ «պարունակում:» բառը և կետադրական նշանը փոխարինել «պարունակում.» բառով և կետադրական նշանով:Ընդունվել է27. Նախագծի 5-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսվում է Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում կատարել փոփոխություն: Այս կապակցությամբ հարկ է նկատի ունենալ, որ նախատեսված փոփոխությունը չի կարող ինկորպորացվել, քանի որ նշված կետում «որոնք նույնատիպ չեն այն ապրանքներին և (կամ) ծառայություններին» բառեր չկան:Ընդունվել է28. Նախագծի 5-րդ հոդվածի 5-րդ մասի «Օրենքի 51-րդ հոդվածի 3-րդ կետում» բառերն անհրաժեշտ է փոխարինել «Օրենքի 51-րդ հոդվածի 3-րդ մասում» բառերով:Ընդունվել է29. Նախագծի 5-րդ հոդվածի 6-րդ մասով Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի նոր խմբագրությամբ շարադրվող 5-րդ կետի ենթակետերն անհրաժեշտ է նախատեսել առանձին պարբերություններով, իսկ «անձի կողմից» բառերից հետո դրված «:» նշանը փոխարինել «.» նշանով:Ընդունվել է30. Նախագծի 7-րդ հոդվածի 2-րդ մասով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի «5.«» թիվը և նշանը անհրաժեշտ է փոխարինել «5)» թվով:Ընդունվել է31. Նախագծի 7-րդ հոդվածի 3-րդ մասն առաջարկում ենք վերանայել՝ նկատի ունենալով, որ նշված ձևակերպմամբ լրացումը կկատարվի երկու անգամ: Բացի այդ, հարկ է նկատի ունենալ, որ «հրապարակման թվականից» բառերը Օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասում կիրառվում է երկու անգամ, հետևաբար անհրաժեշտ է հստակեցնել, թե որ բառերից հետո պետք է կատարվի լրացումը:Ընդունվել էՆախագծի 7-րդ հոդվածի 4-րդ մաս32. Նախագծի 13-րդ հոդվածի «արտահայտություն» բառը համապատասխան հոլովաձևերով անհրաժեշտ է փոխարինել «բառեր» բառով՝ համապատասխան հոլովաձևերով: Նույն դիտողությունը վերաբերում է Նախագծի բոլոր այն հոդվածներին, որտեղ կիրառվել է «արտահայտություն» բառը:Ընդունվել է33. Նախագծի 13-րդ հոդվածի 3-րդ մասում «Սույն հոդվածում» բառերից առաջ անհրաժեշտ է լրացնել «10.» թիվը:Ընդունվել է34. Նախագծի 17-րդ հոդվածի 2-րդ մասում «6-րդ կետ» բառերն անհրաժեշտ է փոխարինել «6-րդ մաս» բառերով, իսկ «Բողոքարկման» բառից առաջ լրացնել «6.» թիվը:Ընդունվել է35. Նախագծի 18-րդ հոդվածում «Ապրանքային» բառից առաջ լրացնել «5.» թիվը:Ընդունվել է36. Նախագծի 20-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված լրացման փոխարեն առաջարկում ենք նախատեսված կարգավորումը կատարել առանձին մասով:Ընդունվել է37. Նախագծի 21-րդ հոդվածի 1-ին մասում «Ապրանքային նշանի» բառերն անհրաժեշտ է փոխարինել «1) ապրանքային նշանի» բառերով:Ընդունվել էՎանիկ Մարգարյան (E-DRAFT)29.11.2021 1. Նախագծով առաջարկվում է առավել մանրամասն կարգավորել հայտատուի ներկայացուցչի կողմից տրվող լիազորագրի ներկայացման հարցերը՝ «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածում 1-ին մասից հետո լրացնելով նոր՝ 1.1 մասը: Գտնում ենք, որ ապրանքային նշանների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով հայտ ներկայացնելիս առնվազն արտոնագրային հավատարմատարների համար պետք է բավարար լինի լիազորագրի լուսապատճենը (սկանը) ներկայացնելը, քանի որ ներկայումս պրակտիկայում էլեկտնորային եղանակով հայտի տալը արդյունավետ չէ և գրասենյակը բոլոր դեպքերում ծանուցում է հայտատուի ներկայացուցչին՝ պահանջելով լիազորագրի բնօրինակ: Նման պայմաններում արտոնագրային հավատարմատարները, ունենալով պատասխանատվություն իրենց կարգավիճակից ելնելով և ստանալով արտոնագրային հավատարմատարի վկակական՝ պետք է նվազագույն վստահության արժանանան և վերջիններիս կողմից լրազորագրի լուսապատճենի ներկայացումը պետք է համարվի բավարար: Հնարավոր ռիսկերը կարող են կառավարվել իրականությանը չհամապատասխանող լիազորագրով գործողություն կատարած հավատարմատարներին վկայագրից զրկելու միջոցով, ինչը կարող է զսպող միջոց լինել հնարավոր չարահաշումների համար: Ամեն դեպքում, չարահաշումների վտանգը տվյալ դեպքում մեծ չէ, քանի որ հայտով հայտատուի համար առաջանում են բացառապես իրավունքներ, այլ ոչ թե պարտականություններ: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում եմ օրենքի 40-րդ հոդվածում լրացվող 1.1 կետը լրացնել հետևյալ նախադասությամբ. «Արտոնագրային հավատարմատերների կողմից հայտերի ընդունման էլեկտրոնային համակարգի միջոցով ներկայացվող հայտերին կցվում է լիազորագրի էլեկտրոնային տարբերակը (լուսապատճենը) և լիազորագիրը համարվում է պաշտաճ ներկայացված:»Չի ընդունվելՀՀ օրենսդրությամբ լիազորագրի ներկայացման նման ընթացակարգ նախատեսված չէ2. Նախագծի համաձայն «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 5-րդ մասից հետո ավելացվում է նոր 6-րդ, 7-րդ և 8-րդ մասեր, սակայն 7-րդ և 8-րդ մասերը նշված չեն նախագծում, հավանաբար առկա է վրիպակ և 6-րդ մասի հետո առկա 1-ին և 2-րդ մասերը պետք է լինեն համապատասխանաբար 7 և 8: Այս համատեքսում, ինչ վերաբերում է 6-րդ (նախագծում համարակալված է 2) մասին, ապա դրանով բողոքարկման խորհդի որոշման համար սահմանվում է ուժի մեջ մտնելու ժամկետ՝ կայացման պահից երեք ամիս հետո, որի ընթացքում այդ որոշումը կարող է բողոքարկվել, ինչը հակասության մեջ է վարչական ակտերի համար «Վարչարարության հիմունքների և վարչարարության մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածով սահմանված բողոքարկման երկամսյա ժամկետի հետ և անհասկանալի է նման տարբերակված մոտեցման անհրաժեշտությունը: Առաջարկում եմ լրացվող այս մասը շարադրել հետևյալ բովանդակությամբ. «8. Սույն հոդվածով սահմանված Բողոքարկման խորհրդի որոշումը ուժի մեջ է մտնում այն ընդունելուց երկու ամիս հետո: Բողոքարկման խորհրդի որոշումը կարող է վիճարկվել դատարանում մինչև դրա ուժի մեջ մտնելը:»:Ընդունվել է3. նախագծի համաձայն հակադրված նշանի չեղյալ ճանաչման գործընթացի առկայությունը հիմք է կրկնական փորձաքննության ընթացքը կասեցնելու համար, մինչդեռ հնարավոր են իրավիճակներ, երբ հակադրված նշանը չեղյալ ճանաչելու գործընթացը սկսված լինի հայտի ըստ էության փորձաքննության կամ բողոքարկման խորհրդում բողոքարկման գործընթացի ժամանակ, ուստի գտնում եմ, որ անհրաժեշտ է նույն կասեցման հիմքը սահմանել նաև ապրանքային նշանի հայտի գրանցման հետ կապված վարչական վարույթի բոլոր փուլերի համար: Հետևապես, առաջարկում եմ «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 12-րդ մասից հետո ավելացնել նոր 12.1 մաս հետևյալ բովանդակությամբ. «12.1. Հայտի ըստ էության փորձաքննությունը, կրկնական փորձաքննություն անցկացնելու մասին դիմումի քննարկումը կամ Բողոքարկման խորհրդում ապրանքային նշանի գրանցումը մերժելու կամ մասնակի գրանցելու մասին որոշման դեմ բողոքի քննարկումը և դրանց արդյունքներով համապատասխան որոշում կայացնելը կարող է կասեցվել, հայտատուի դիմումի հիման վրա, եթե մերժման հիմք հանդիսացող ավելի վաղ ապրանքային նշանի կամ արդյունաբերական դիզայնի գրանցումն անվավեր կամ չեղյալ ճանաչելու գործընթացում է՝ մինչև տվյալ գործով վերջնական որոշման ընդունումը: Հայտի, դիմումի կամ բողոքի քննարկումը վերսկսվում է դրա կասեցման հիմքերի վերանալուց հետո:».Ընդունվել է4. Գործող օրենքի համաձայն սահմանված է գրանցման պահից ապրանքային նշանի իրական օգտագործման մեջ դնելը՝ որպես չօգտագործման հիմքով ապրանքային նշանի գրանցման չեղարկման մերժման միակ հիմք, մինչդեռ գտնում ենք, որ իրավատիրոջ կողմից ապրանքային նշանի գրանցման երկարաձգումը ևս վկայում է իրավատիրոջ կողմից այդ ապրանքայի նշանի նկատմամբ իրավունքներից չհրաժարվելու մասին և հետևապես գրանցման երկարաձգման դեպքում չօգտագործման ժամկետը պետք է հաշվարկել երկարաձգման պահից: Առաջարկը բխում է Վճռաբեկ դատարանի 2016թ․ ապրիլի 22-ին թիվ ՎԴ/0823/05/14 վարչական գործով կայացրած որոշման հիմնավորումներից, որոնց համաձայն ապրանքային նշանի չօգտագործման հիմքով գրանցման չեղարկումը փաստացի հետևանք է իրավատիրոջ կողմից այդ նշանից հրաժարվելու՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 11-րդ հոդվածով սահմանված իրավունքներից հրաժարվելու կառուցակարգի շրջանակներում: Հետևապես, իրավատիրոջ կողմից նշանի գրանցման գործողության երկարաձգման դիմում ներկայացնելու և պետական տուրք վճարելու պայմաններում հստակ է այդ իրավունքներից չհրաժարվելու կամքը, ուստի իրավատերը չի կարող զրկվել իր այդ իրավունքից: Նման պայմաններում առաջարկում ենք «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասում և 21-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետում կատարել հետևյալ փոփոխությունը՝ «եթե ապրանքային նշանի գրանցման թվականից» բառերից հետո լրացնել «կամ ապրանքային նշանի գրանցման գործողության երկարաձգման դեպքում՝ երկարաձգման թվականից» բառերով:Չի ընդունվելԱպրանքային նշանի գրանցման ժամկետի երկարաձգումը փաստացի ապրանքային նշանի օգտագործում չի համարվում: Ապրանքային նշանի օգտագործումը սահմանված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1172-րդ հոդվածով, որի համաձայն Ապրանքային նշանի գրանցման ժամկետի երկարաձգումը ապրանքային նշանի օգտագործում չի համարվում:ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ23.08.2022թ.02/16.17/27635-2022Կից Ձեզ եմ վերադարձնում «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Պետական եկամուտների կոմիտեի և Ոստիկանության հետ համաձայնեցնելու նպատակով: Միաժամանակ, խնդրում եմ առաջնորդվել ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի թիվ 252-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 20-րդ կետի պահանջներով և 10-օրյա ժամկետում նախագծի լրամշակված տարբերակը սահմանված կարգով ներկայացնել Վարչապետի աշխատակազմ:Ընդունվել էՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ22.09.2022թ.01/11-1/16424-2022Առաջարկություններ և դիտողություններ չկանՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն20.09.2022թ.01/17.1/7740-2022Առաջարկություններ և դիտողություններ չկանՊետական եկամուտների կոմիտե14.09.2022թ.01/3-2/66451-2022Առաջարկություններ և դիտողություններ չկանՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ14.09.2022թ.1/21/79680-22Առաջարկություններ և դիտողություններ չկանՀՀ կրթության, գիտության, մշակույթի ԵՎ սպորտի նախարարություն13.09.2022թ.01/18.2/22471-2022Առաջարկություններ և դիտողություններ չկանE-DRAFTՀրապարակվել է 02.09.2022թ.Առաջարկություններ և դիտողություններ չկանՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ27.10.2022թ./27.3/47440-2022Առաջարկություններ և դիտողություններ չկանPK ! 0C) word/theme/theme1.xml
PK ! r word/settings.xml
PK ! ܈ ܈ word/styles.xml
PK ! [i i word/numbering.xml
PK ! /U U customXml/itemProps1.xml
PK ! t?9z( ( customXml/_rels/item1.xml.rels
PK ! :? docProps/custom.xml
bf4d1395df2de688bcc4aed0487a4e87138023a3a48bcf60320d48e7bbedab7fPK ! 5eX customXml/item1.xml
PK ! E_H H word/fontTable.xml
PK ! 6FF word/webSettings.xml
PK ! wxo` ` docProps/app.xml
Normal151011104462953Microsoft Office Word0524147falseНазвание1Title1false73850falsefalse15.0000PK ,XoU* docProps/core.xmlArmenuhi ShahinyanADMIN32022-10-24T13:23:00Z2022-10-27T11:54:00Zhttps://mul2.gov.am/tasks/701040/oneclick/ampopatert-apranqayin.docx?token=5244db749f4fa4f8d87b1b2e6a6bd469PK ! ʉۦ [Content_Types].xmlPK ! U~ _rels/.relsPK ! D D word/_rels/document.xml.relsPK ! v>"
"
_ word/document.xmlPK ! 0C) '1
word/theme/theme1.xmlPK ! r L
word/settings.xmlPK ! ܈ ܈ [
word/styles.xmlPK ! [i i
word/numbering.xmlPK ! /U U }l customXml/itemProps1.xmlPK ! t?9z( ( n customXml/_rels/item1.xml.relsPK ! :? lo docProps/custom.xmlPK ! 5eX Mq customXml/item1.xmlPK ! E_H H |r word/fontTable.xmlPK ! 6FF word/webSettings.xmlPK ! wxo` ` docProps/app.xmlPK ,XoU* F docProps/core.xmlPK \