PK ! 2oW [Content_Types].xml
PK ! N N _rels/.rels
PK ! word/_rels/document.xml.rels
PK ! P word/document.xml
ԱՄՓՈՓԱԹԵՐԹ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՐԳԵԼՎԱԾ ՍՆԴԻԿԻ ՀԱՎԵԼԻՉՈՎ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ Առողջապահության նախարարություն17.08.2022թ.N ԱԱ/22.2/19924«Հայաստանի Հանրապետությունից արտահանման և Հայաստանի Հանրապետություն ներմուծման համար արգելված սնդիկի հավելիչով արտադրանքների ցանկը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագծի վերաբերյալ հայտնում եմ, որ ՀՀ առողջապահության նախարարությունն իր իրավասության շրջանակներում դիտողություններ և առաջարկություններ չունի:Պետական եկամուտների կոմիտե18.08.2022թ.N 01/3-2/59455«Հայաստանի Հանրապետությունից արտահանման և Հայաստանի Հանրապետություն ներմուծման համար արգելված սնդիկի հավելիչով արտադրանքների ցանկը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ հայտնում ենք հետևյալը.1. Նախագծի հավելվածով սահմանված ցանկի «Ծածկագիրն ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի» սյունակում ծածկագրերից հետո առաջարկում ենք ավելացնել «-ից» վերջավորությունը:2. Նախագծի հավելվածով առաջարկում ենք նախատեսել նաև, որ ապրանքների անվանման և ԱՏԳ ԱԱ ծածկագրի միջև անհամապատասխանությունների դեպքում ծածկագրերը կրում են կողմնորոշիչ բնույթ և անհրաժեշտ է առաջնորդվել ապրանքների անվանումներով:ԸՆԴՈՒՆՎԵԼ ԷԷկոնոմիկայի նախարարություն29.08.2022թ.N 01/13327«Հայաստանի Հանրապետությունից արտահանման և Հայաստանի Հանրապետություն ներմուծման համար արգելված սնդիկի հավելիչով արտադրանքների ցանկը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերաբերյալ, հայտնում ենք հետևյալը.Առաջարկում ենք Նախագծի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.«2. Սույն որոշման 1-ին կետով սահմանված արգելքը տարածվում է նաև սնդիկի հավելիչով արտադրանքի՝ Հայաստանի Հանրապետությունից Եվրասիական տնտեսական միության երկրներ և Եվրասիական տնտեսական միության երկրներից Հայաստանի Հանրապետություն փոխադրման վրա։»: Նախագծի 4-րդ կետում առաջարկում ենք «էկոնոմիկայի» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով, քանի որ նպատակահարմար է ծանուցումը կատարվի Նախագծի հեղինակ պետական մարմնի կողմից։Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ խնդրահարույց է Նախագծի 3-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված դրույթը, քանի որ, ըստ մեզ, համապատասխան թույլտվության նպատակը հանդիսանում է սնդիկ պարունակող հավելիչով արտադրանքի վերահսկողության և անվտանգության ապահովումը հետբացթողնման ժամանակահատվածում (այդ ապրանքների հետագա շրջանառության, շահագործման, շահագործումից հետո` պահպանման և այլն)։ Ուստի, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը՝ հանդիսանալով ֆունկցիոնալ մարմին, օժտված չէ վերոնշյալ լիազորություններով և ռեսուրսով նշված ապրանքի անվտանգությունն ապահովելու համար։ Այս տեսանկյունից գտնում ենք նպատակահարմար, որպեսզի թույլտվություն տրամադրող մարմինը օժտված լինի նաև վերահսկողություն սահմանելու լիազորություններով։ Միևնույն ժամանակ, հետազոտական, չափաբերման և որպես չափանմուշ օգտագործման նպատակով կարող են ներմուծվել ինչպես քաղաքացիական պաշտպանության, այնպես էլ ռազմական ուղղություն ունեցող արտադրատեսակներ (Նախագծի 3-րդ կետի 1-րդ և 2-րդ ենթակետեր)։ Առավել ևս պարզ չէ՝ թե ի՞նչ չափորոշիչներից ելնելով պետք է տրամադրվի թույլտվությունը վերոհիշյալ արտադրատեսակների արտահանման դեպքում։ Իսկ առանց հստակ չափորոշիչների թույլտվության տրամադրումը կամ մերժումը կարող է առաջացնել որոշակի ռիսկեր։Հաշվի առնելով վերոգրյալը՝ կարծում ենք, որ լրացուցիչ քննարկման անհրաժեշտություն ունի Նախագծի 3-րդ կետի 1-3-րդ ենթակետերով նախատեսված դրույթները՝ թույլտվություն տրամադրող մարմնի, թույլտվության կամ մերժման չափորոշիչների սահմանման և նախագծով առաջարկվող ապրանքների անվտանգության ապահովման տեսանկյունից։ԸՆԴՈՒՆՎԵԼ ԷԸՆԴՈՒՆՎԵԼ ԷՆախագիծը խմբագրվել է։ Սնդիկի հավելիչով արտադրանքների ներմուծման և արտահանման համար Նախագծով սահմանվող արգելքից բացառություններ կիրառելու նպատակով՝ «Սնդիկի վերաբերյալ» Միանամատայի Կոնվենցիայով սահմանված դեպքերում` քաղաքացիական պաշտպանության, ռազմական, հետազոտությունների, սարքերի չափաբերման և որպես չափանմուշ օգտագործման նպատակով Նախագծի 3-րդ կետի 3-րդ ենթակետի նախատեսվում է, որ հայտատուն ապրանքի մաքսային հայտարարագրման ժամանակ պետք է ներկայացնի իր կողմից կազմված և հաստատված տեղեկանք՝ հիմնավորելով տվյալ արտադրանքի ներմուծման կամ արտահանման նպատակը և անհրաժեշտությունը։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին17.08.2022թ.N 01/06.1/2/8733Հայտնում ենք, որ «Հայաստանի Հանրապետությունից արտահանման և Հայաստանի Հանրապետություն ներմուծման համար արգելված սնդիկի հավելիչով արտադրանքների ցանկը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ առաջարկություններ չկան:Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին16.08.2022թ.N 01/007/7/3480հայտնում եմ, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը «Հայաստանի Հանրապետությունից արտահանման և Հայաստանի Հանրապետություն ներմուծման համար արգելված սնդիկի հավելիչով արտադրանքների ցանկը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագծի վերաբերյալ առաջարկություններ և առարկություններ չունի:Շուկայի վերահսկողության տեսչական մարմին16.08.2022թ.N 01//1036հայտնում եմ, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը «Հայաստանի Հանրապետությունից արտահանման և Հայաստանի Հանրապետություն ներմուծման համար արգելված սնդիկի հավելիչով արտադրանքների ցանկը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագծի վերաբերյալ առաջարկություններ և առարկություններ չունի:7.Արդարադատության նախարարություն27.09.2022թ.N /27.4/42642«Հայաստանի Հանրապետությունից արտահանման և Հայաստանի Հանրապետություն ներմուծման համար արգելված սնդիկի հավելիչով արտադրանքների ցանկը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերաբերյալ հայտնում ենք հետևյալը. 1. Նախագծի 3-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ սույն որոշման 1-ին կետով սահմանված արգելքը չի տարածվում սույն որոշման հավելվածի աղյուսակի 5-րդ և 6-րդ կետերում նշված արտադրանքների վրա, որոնք ուղեկցվում են «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 009/2011) պահանջներին համապատասխանության գնահատման (հավաստման) վերաբերյալ փաստաթղթով (արտադրանքի համապատասխանության հայտարարագիր, իսկ մանկական կոսմետիկայի և նանոնյութերի օգտագործմամբ արտադրված օծանելիքակոսմետիկական արտադրանքի համար՝ արտադրանքի պետական գրանցման վկայական)։ Այս առումով գտնում ենք, որ Նախագծին կից ներկայացված հիմնավորումը լրացուցիչ խմբագրման կարիք ունի, քանի որ նշվել է, որ սնդիկ չպարունակող այլընտրանքների նույնականացումը մաքսային մարմնի կողմից հնարավոր է իրականացնել առանց արտադրանքի բաղադրության լրացուցիչ փորձաքննության՝ հիմք ընդունելով տվյալ արտադրանքի (ապրանքի) դասակարգման ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը և մաքսային հայտարարագրում ներկայացված հայտարարագիրը: Միևնույն ժամանակ՝ հիմնավորմամբ անդրադարձ չի կատարվել արտադրանքի պետական գրանցման վկայականի՝ տվյալ արտադրանքի նույնականացման համար հիմք հանդիսանալուն: 2. Նախագծի 3-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում «:» կետադրական նշանը անհրաժեշտ է փոխարինել «.» կետադրական նշանով:ԸՆԴՈՒՆՎԵԼ Է8.Վարչապետի աշխատակազմ31.10.2022թ.N 02/12.23/35635Անհրաժեշտ է խմբագրել նախագծի վերնագիրը՝ համապատասխանեցնելով «Սնդիկի մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, ինչպես նաև Վարչապետի 2022 թվականի մայիսի 31-ի N601-Ա որոշման հավելվածի 1-ին կետի հետ:Լրացուցիչ հստակեցման կարիք ունի նախագծի 3-րդ կետի 3-րդ ենթակետում ներկայացված՝ «արտահանողի կողմից հաստատված տեղեկանքին» վերաբերվող կարգավորումը, քանի որ պարզ չէ, թե ո՞ւմ կողմից և ի՞նչ ընթացակարգերով հաստատված և/կամ հավաստված տեղեկանքի մասին է խոսքը:Անհրաժեշտ է պարզաբանել նախագծի 1-ին կետով առաջարկվող և հավելվածի տեսքով սահմանվող ցանկի վերաբերյալ որոշակի դրույթներ, մասնավորապես՝ հասկանալի չէ վերոնշյալ ցանկի 7-րդ և 8-րդ կետերում ներկայացված ապրանքատեսակներում սնդիկի պարունակությունների տարբերությունների նկատմամբ առաջարկվող բացառությունների հանգամանքը, ինչպես նաև նրանց տարբեր չափման միավորներով ներկայացված լինելու փաստը (մի դեպքում բացառությունը սահմանվում է 2 տոկոսի նկատմամբ, իսկ մյուս դեպքում՝ 20 մգ-ի). անհրաժեշտ է ցուցաբերել միասնական մոտեցում:Առաջարկում ենք լրախմբագրել նախագծին կից ներկայացված հիմնավորումը՝ նրանում ներառելով ու սպառիչ ներկայացնելով նախագծի 1-ին կետով առաջարկվող և հավելվածի տեսքով սահմանվող ցանկում ներառված արտադրատեսակների և վերջիններիս՝ առանց սնդիկի հավելիչով այլընտրանքների վերաբերյալ համապատասխան տեղեկատվութուն՝ հետագա անհարկի խնդրահարույց տարընկալումներից խուսափելու նպատակով:1.ԸՆԴՈՒՆՎԵԼ Է2.ԸՆԴՈՒՆՎԵԼ Է3.ԸՆԴՈՒՆՎԵԼ ԷՊարզաբանում՝ նախագծի 1-ին կետով առաջարկվող և հավելվածի տեսքով սահմանվող ցանկի 7-րդ և 8-րդ կետերում ներկայացված տարբեր ապրանքատեսակներում սնդիկի պարունակությունները ներկայացված են ՀՀ կողմից 2017 թ. վավերացված «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի Կոնվենցիայի Ա Հավելվածի 1-ին մասում թվարկված նույնանուն ապրանքների համար, դրանցում սնդիկի պարունակության առավելագույն քանակություններին ու չափման միավորներին համապատասխան։4.ԸՆԴՈՒՆՎԵԼ ԷPK ! @ word/theme/theme1.xml
PK ! ~!u
u
word/settings.xml
PK ! = word/webSettings.xml
PK !
v v word/styles.xml
PK ! {R R word/numbering.xml
PK ! Ӊ
word/fontTable.xml
PK ! h' docProps/app.xml
Normal34912927369Microsoft Office Word06117falseTitle1false8644falsefalse16.0000PK SuUbI docProps/core.xmlUserhttps://mul2.gov.am/tasks/704652/oneclick/3 Ampopatert (1).docx?token=3963b2c5247a987676158375524edf2bUser52022-11-15T11:19:00Z2022-11-18T13:32:00ZPK ! 2oW [Content_Types].xmlPK ! N N _rels/.relsPK ! M word/_rels/document.xml.relsPK ! P = word/document.xmlPK ! @ word/theme/theme1.xmlPK ! ~!u
u
I word/settings.xmlPK ! = word/webSettings.xmlPK !
v v word/styles.xmlPK ! {R R word/numbering.xmlPK ! Ӊ
J word/fontTable.xmlPK ! h' docProps/app.xmlPK SuUbI
docProps/core.xmlPK 8