PK ! w1 1 [Content_Types].xml
PK ! N N _rels/.rels
PK ! FL L word/_rels/document.xml.rels
PK ! b{ b{ word/document.xml
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը բխում է` «Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիա» ՀԿ-ին 2022 թվականի հոկտեմբերի 19-24-ը Իսպանիայի ք․ Պոնտեվեդրայում կայացած մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնության և «Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիա» ՀԿ-ին 2022 թվականի սեպտեմբերի 1-ից 19-ը Բուլղարիայի ք. Սոֆիայում կայացած աշխարհի առաջնության մասնակցությունների ծախսերը փոխհատուցելու նպատակով գումար տրամադրելու անհրաժեշտությունից: Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.Ազատ ոճի և հունահռոմեական ըմբշամարտ մարզաձևերից ՀՀ հավաքականը վերջին տարիներին ունեցել է մեծ հաջողություններ՝ 2021 թվականի ամառային օլիմպիական խաղերին Արթուր Ալեքսանյանը գրավել է 2-րդ տեղը և 2022 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն, իսկ Մալխաս Ամոյանը և Արսեն Հարությունյանը 2022 թվականին դարձել են Եվրոպայի չեմպիոններ, նաև մեծ հաջողություններ ունենք Երիտասարդների և պատանիների հավաքականների մարզիկները: Հաշվի առնելով նշված հանգամանքները, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի զարգացման միտումները և այն, որ մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունը վարկանիշային է և ընդգրկված է ֆեդերացիայի օրացուցային պլանում՝ անհրաժեշտություն է առաջացել «Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիա» ՀԿ-ին հատկացնել լրացուցիչ ֆինանսավորում՝ միջոցառման ծախսերը փոխհատուցելու համար, քանի որ 2022 թ․ ՀՀ պետական բյուջեով ֆեդերացիային հատկացված գումարը ամբողջությամբ ծախսվել է։ Լրացուցիչ ֆինանսավորման անհրաժեշտությունը առաջացել է 2022 թ․ ընթացքում ավիատոմսերի գների կտրուկ բարձրացման հետևանքով։ Ընդ որում հունահռոմեական ըմբշամարտից Մալխաս Ամոյանը զբաղեցրել է 1-ին, Գևորգ Թադևոսյանը՝ 2-րդ, իսկ Հրաչյա Պողոսյան՝ 3-րդ մրցանակային տեղերը, իսկ ազատ ոճի ըմբշամարտից Արսեն Հարությունյանը և Վազգեն Թևանյանը՝ 1-ին, իսկ Արման Ավագյանը՝3-րդ մրցանակային տեղերը: «Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիա» ՀԿ-ի գրությունը և նախահաշիվը կցվում են։2022 թ․ «Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիա» ՀԿ-ին նախատեսված է 86,507․9 հազար դրամ, որից ֆեդերացիային 9-ը ամսով հատկացվել է 66,826,0 հազար դրամ օրացուցային պլանով նախատեսված միջոցառումների անցկացման և մասնակցության համար։ 4-րդ եռամսյակով նախատեսված գումարը կհատկացվի տարեկան եզրափակիչ միջազգային, ուսումնամարզական միջոցառումների համար։ Սակայն 2022 թ․սեպտեմբերի 11-19-ը Բուլղարիայի Սոֆիա քաղաքում կայացած գեղարվեստական մարմնամարզության աշխարհի առաջնությանը մասնակցության ծախսերը փոխհատուցելու համար ֆեդերացիային անհրաժեշտ է լրացուցիչ 2,500․0 հազար դրամ՝ ավիատոմսերը և մասնակիցների ապահովագրությունը ձեռք բերելու համար։ «Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիա» ՀԿ-ի գրությունը և նախահաշիվը կցվում են:Կարգավորման նպատակը և բնույթը.«Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիա» ՀԿ-ին 2022 թվականի հոկտեմբերի 19-24-ը Իսպանիայի ք․ Պոնտեվեդրայում կայացած մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնության 18,321․3 հազար դրամը և սեպտեմբերի 11-19-ը Բուլղարիայի Սոֆիա քաղաքում կայացած գեղարվեստական մարմնամարզության աշխարհի առաջնության 2,500.0 հազար դրամը առաջարկվում է փոխհատուցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2022 թվականի ընդհանուր հատկացումների շրջանակներում: Միջոցառումների հիմնավորող փաստաթղթերը և նախահաշիվները կցվում են։Նվազեցվող միջոցառումներն են՝ «1041. Մեծ նվաճումների սպորտ» ծրագրի՝ «11002. ՀՀ հավաքական թիմերին մարզահագուստով և մարզահանդերձանքով ապահովում» միջոցառում: 2022 թ․ «Պետության կարիքների համար ապրանքի մատակարարման» N ՀՀԿԳՄՍՆԷԱՃԱՊՁԲ-22/27-1 պայմանագրին համաձայն գնվել է անհրաժեշտ մարզահագուստի և մարզահանդերձանքի 458 լրակազմ` 63,426․0 հազար դրամ ընդհանուր գումարով։ Արդյունքում առաջացել է տնտեսում՝ 18,413․0 հազար դրամ։ «1111․ Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ծրագիր» ծրագրի՝12004 «Բարձրագույն մասնագիտական կրթության գծով ուսանողական նպաստների տրամադրում» միջոցառումը կնվազեցվի 2,408.3 հազար դրամով, նպաստառուների միջին թվաքանակի նվազման պատճառով։Միաժամանակ, 2022 թվականի պետական բյուջեի վերոնշյալ միջոցառումներից առաջարկվող նվազեցումների արդյունքում տարվա ընթացքում ֆինանսական միջոցների վերականգնման անհրաժեշտություն չի առաջանա:Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասնագետները: Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը. Հայաստանի ըմբշամարտի հավաքականի մասնակցությունը մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությանը և ավանդական ուշուի Եվրոպայի առաջնությունը կգրանցի փորձի ձեռբերում և մարզական արդյունքների աճ:Իրավական ակտի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման անհրաժեշտություն.«Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի առաջացնի: «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թթ. Ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություն» 2021 թվականի օգոստոսի 18-ի «ՀՀ կառավարության ծրագրի մասին» ՀՀ կառավարության № 1363-Ա որոշում, 4.8 կետ:Կառավարությունը միջազգային մրցասպարեզում մարզական նվաճումներ գրանցելու համար խրախուսելու է մարզական բարձր արդյունքները և աջակցելու մարզական ֆեդերացիաների գործունեությանը։Հայաստանի Հանրապետության կառավարությունը աջակցելու է ․․․․Հայաստանի մարզական հեղինակության բարձրացմանն ուղղված միջազգային մարզական այլ միջոցառումներին Հայաստանի Հանրապետության մարզիկների մասնակցությանը։Իրավական ակտի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն.1. Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը.Չի առաջացնում:2. Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը.Համապատասխանում է:Այլ տեղեկություններ. Չկան:PK ! 4Ҿ word/footnotes.xml
PK ! VQq word/endnotes.xml
PK ! CIS S word/theme/theme1.xml
PK ! l4 4 word/settings.xml
PK ! iK K word/styles.xml
PK ! ? word/numbering.xml
PK ! t?9z( ( customXml/_rels/item1.xml.rels
PK ! ܜU U customXml/itemProps1.xml
PK ! P:gI6 6 customXml/item1.xml
PK ! ϻO word/fontTable.xml
PK ! r? ? word/webSettings.xml
PK ! <2ǔ\ \ docProps/app.xml
Normal99849325314Microsoft Office Word04412falseTitle1Название1mfefalse6234falsefalse15.0000PK ]kxU docProps/core.xmlПКAcer 23242022-05-20T13:27:00Z2021-08-13T06:36:00Z2022-10-24T13:52:00Zhttps://mul2.gov.am/tasks/704855/oneclick/Himnavorum.docx?token=24e32466d547247d91d2a2e2f2653cdePK ! w1 1 [Content_Types].xmlPK ! N N b _rels/.relsPK ! FL L word/_rels/document.xml.relsPK ! b{ b{ _ word/document.xmlPK ! 4Ҿ word/footnotes.xmlPK ! VQq % word/endnotes.xmlPK ! CIS S S word/theme/theme1.xmlPK ! l4 4 ٱ word/settings.xmlPK ! iK K