PK ! mf [Content_Types].xml
PK ! N N _rels/.rels
PK ! word/_rels/document.xml.rels
PK ! ̔LF F word/document.xml
ՏԵՂԵԿԱՆՔ«ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Ս Ա Հ Մ Ա Ն Ա Դ Ր Ա Կ Ա Ն Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2020 թվականի դեկտեմբերի 29-ին «ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆՀոդված 27.Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ 1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:2. Սույն օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ և 6-րդ կետերը, 14-րդ հոդվածը, 16-րդ հոդվածի 3-րդ կետը, 18-24-րդ և 26-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում 2022 թվականի հունվարի 1-ից։3. Կուսակցությունները պարտավոր են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մինչև 2022 թվականի հունվարի 1-ը, իրենց կանոնադրությունները և կառուցվածքը համապատասխանեցնել սույն օրենքի պահանջներին և պետական գրանցման նպատակով կանոնադրության փոփոխությունները ներկայացնել պետական լիազոր մարմին: Սույն հոդվածով նախատեսված պետական գրանցման գործառույթի դիմաց պետական տուրք չի գանձվում։ 2022 թվականի հունվարի 1-ից հետո, սույն օրենքի փոփոխությամբ պայմանավորված, կանոնադրության փոփոխությունները պետական գրանցման ներկայացնելու դեպքում կուսակցությունը չի ազատվում օրենքով սահմանված պետական տուրքը վճարելու պարտականությունից։ Սույն մասով սահմանված ժամկետում կուսակցության կանոնադրությունը սույն օրենքի պահանջներին չհամապատասխանեցնելու դեպքում կուսակցության կանոնադրությունը գործում է այնքանով, որքանով այն չի հակասում սույն օրենքին և կուսակցությունների գործունեությունը կարգավորող այլ օրենքներին։4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործող օտարերկրյա բանկերում բանկային հաշիվներ ունեցող կուսակցությունները փակում են իրենց բանկային հաշիվները։5. Կուսակցությունները 2021 թվականի իրենց տարեկան հաշվետվությունները 2022 թվականին ներկայացնում են սույն օրենքով սահմանված կարգով։6. Սույն օրենքի 19-24-րդ և 26-րդ հոդվածներով սահմանված դրույթներն ուժի մեջ մտնելուց հետո՝ քսանօրյա ժամկետում, Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունն իր մոտ առկա՝ կուսակցությունների ընթացիկ ֆինանսական վերահսկողության հետ կապված փաստաթղթերի փաթեթը փոխանցում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։7. Սույն օրենքով նախատեսված՝ կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի անդամները, իսկ այլ ղեկավար մարմինների դեպքում այդ մարմինների անդամները մինչև 2022 թվականի հունիսի 30-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով են ներկայացնում 2021 թվականի գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիրը։8. Կուսակցությունները սույն օրենքի 20-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող՝ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ 2021 թվականի հաշվետու տարվա վերաբերյալ իրենց տարեկան հաշվետվությունները, իսկ օրենքով նախատեսված դեպքերում նաև դրանց վերաբերյալ աուդիտորական եզրակացությունները հրապարակում են մինչև 2022 թվականի սեպտեմբերի 15-ը: «Կուսակցությունների պետական նպատակային ֆինանսավորումը 2022 թվականի համար տրամադրվում է ամբողջությամբ՝ առանց Օրենքի 26-րդ հոդվածի 7-9-րդ մասերով սահմանված պահանջների ապահովման:9. Սույն օրենքի 22-րդ հոդվածով լրացվող՝ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի 28.1-ին հոդվածով նախատեսված՝ կուսակցության հայտարարատու պաշտոնատար անձինք 2022 թվականի հունվարի 1-ից մինչև մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում պաշտոն ստանձնելու կամ դադարեցնելու դեպքում համապատասխան հայտարարագրերը ներկայացնում են մինչև 2022 թվականի հունիսի 30-ը։PK ! g word/theme/theme1.xml
PK ! Dm word/settings.xml
PK ! \Ȍ word/fontTable.xml
PK ! , word/webSettings.xml
PK ! {#x #x word/styles.xml
PK ! d J J word/people.xml
PK ! docProps/app.xml
Normal635022866Microsoft Office Word0236falseTitle1false3362falsefalse16.0000PK RU* docProps/core.xmlLusine Muradyanhttps://mul2.gov.am/tasks/714340/oneclick/02.Texekanq.docx?token=bdfb3baaee9b15981ac7f97d2569bc98User62022-12-05T07:41:00Z2022-12-08T05:46:00ZPK ! mf [Content_Types].xmlPK ! N N _rels/.relsPK ! G word/_rels/document.xml.relsPK ! ̔LF F $ word/document.xmlPK ! g word/theme/theme1.xmlPK ! Dm word/settings.xmlPK ! \Ȍ ɸ word/fontTable.xmlPK ! , word/webSettings.xmlPK ! {#x #x N word/styles.xmlPK ! d J J B word/people.xmlPK ! I docProps/app.xmlPK RU* M docProps/core.xmlPK NP