PK ! >RH [Content_Types].xml
PK ! N N _rels/.rels
PK ! K-c c word/document.xml
ԱՄՓՈՓԱԹԵՐԹ«ՍՈԼԱՐԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՇԱՀԱԳՐԳԻՌ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ1. ՀՀ ֆինանսների նախարարություն09-12-2022թ.N 01/2-1/21556-20221․ Նախագծում և հայտում ներառված՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8705 10 009 1, 8462 90 001 8 ծածկագրերի չափման միավորները չեն համապատասխանում ԵՏՀ խորհրդի 2021 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 80 որոշմամբ սահմանված չափման միավորներին։Միաժամանակ, հայտնում ենք, որ հայտի և լիզինգային պայմանագրի համաձայն՝ լիզինգով նախատեսվում է ներմուծել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8705 10 009 1 ծածկագրին դասվող ապրանքը, այնինչ Նախածով ներկայացված ցանկի «Այլ տեղեկություններ» սյունակում ներառված տեղեկատվության համաձայն՝ ցանկի բոլոր ապրանքների ներմուծումն է իրականցվելու լիզինգով։ Ընդունվել է։ 2. ՀՀ պետական եկամուտների կոմիտե 09-12-2022թ. N 01/3-2/89365-20221. Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 126-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն՝ պայմանականորեն բաց թողնված են համարվում «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպվող այն ապրանքները, որոնց դեպքում կիրառվել են ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման համար սահմանված արտոնություններ, որոնք զուգակցված են այդ ապրանքների օգտագործման և (կամ) տնօրինման հետ կապված սահմանափակումներով։ Նույն հոդվածի 2-րդ կետի 1-ին պարբերության համաձայն` նույն հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետում նշված՝ պայմանականորեն բաց թողնված ապրանքների առնչությամբ պետք է պահպանվեն ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման արտոնությունների տրամադրման նպատակներն ու պայմանները, ինչպես նաև այդպիսի արտոնությունների կիրառման հետ կապված այդ ապրանքների օգտագործման և (կամ) տնօրինման մասով սահմանափակումները: Օրենսգրքի 84-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ հայտարարատուն, անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, պատասխանատվություն է կրում նույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված պարտականությունները չկատարելու համար (այդ թվում՝ մաքսային ընթացակարգի համաձայն ապրանքների օգտագործման պայմանների պահպանման մասով):Հաշվի առնելով վերոնշյալը և այն հանգամանքը, որ նախագծով ներկայացված պայմանների դեպքում որպես հայտարարատու հանդես է գալու լիզինգատու կազմակերպությունը, Օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ լիզինգատու կազմակերպության նկատմամբ կկիրառվեն ներմուծված ապրանքների տնօրինման, տիրապետման և օգտագործման հետ կապված սահմանափակումները, հետևաբար՝ լիզինգի պայմանագրով ձեռքբերված ապրանքների համար արտոնությունը լիզինգատու կազմակերպությանը տրամադրելու պարագայում վերջինիս կողմից պետք է պահպանվեն օրենսդրությամբ սահմանված պահանջները, որի նկատմամբ մաքսային մարմիններն իրականացնում են մաքսային հսկողություն: Նշված նորմերին, ըստ էության, նախագծով սահմանվող դրույթները կհակասեն: Միաժամանակ, տվյալ դեպքում ՀՀ կառավարության 17․09․2015թ․ N 1118-Ն որոշմամբ հաստատված կարգի 22-ից 24-րդ կետերով նախատեսված մոնիթորինգը, ինչպես նաև հետբացթողումային հսկողությունը կիրականացվի լիզինգատուի նկատմամբ, ինչը մեր կարծիքով չի բխում իրականացվող ներդրումային ծրագրերի բովանդակությունից: Միաժամանակ, Օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին, 2-րդ և 3-րդ պարբերությունների համաձայն՝ որպես մաքսային ընթացակարգերով ձևակերպվող ապրանքների հայտարարատու կարող է հանդես գալ անդամ պետության անձը՝1. որն օտարերկրյա անձի կետ կնքված այն գործարքի կողմերից է, որի հիման վրա ապրանքները տեղափոխվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով,2. որի անունից և (կամ) որի հանձնարարությամբ կնքվել է 1-ին ենթակետի մեջ նշված գործարքը,3. որն ունի ապրանքների տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման իրավունք, եթե ապրանքները Միության մաքսային սահմանով տեղափոխվում են այն գործարքի շրջանակներից դուրս, որի կողմերից մեկն օտարերկրյա անձ է:Հաշվի առնելով նշվածը ապրանքների ներմուծման ժամանակ դրանց տնօրինման, տիրապետման և օգտագործման պայմանը չի հանդիսանում պարտադիր պայման և վերոգրյալ 1-ին և 2-րդ կետերի համաձայն՝ ապրանքների հայտարարատու կարող է հանդես գալ անդամ պետության այն անձը, որն օտարերկրյա անձի կետ կնքված այն գործարքի կողմերից է, որի հիման վրա ապրանքները տեղափոխվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով կամ որի անունից և (կամ) որի հանձնարարությամբ կնքվել է նշված գործարքը: Նշված նորմերից հետևում է, որ անկախ սեփականության իրավունքից ներդրումային ծրագիր իրականացնող կազմակերպությունները կարող են հանդես գալ որպես ներմուծվող ապրանքների հայտարարատու վերոնշյալ պայմաններին բավարարելու դեպքում:Միաժամանակ, հայտնում ենք, որ նախագծի վերնագրի համաձայն՝ արտոնությունը նախատեսվում է կիրառել «ՍՈԼԱՐԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և լիզինգատու կազմակերպության նկատմամբ միաժամանակ, մինչդեռ նախագծի կետերով արտոնությունը նախատեսվում է կիրառել միայն լիզինգատու կազմակերպության նկատմամբ։ Նշվածի վերաբերյալ հայտնում ենք, որ արտոնությունը պետք է տրամադրվի ապրանքների հայտարարատուին, ուստի նախագծի վերնագիրը ենթակա է խմբագրման։ 2. Հայտին կից ներկայացված Ձև N 4-ում և Նախագծի հավելվածում ներկայացված ապրանքների ցանկերում (այսուհետ` Ցանկ) նշված ապրանքների վերաբերյալ տեղեկությունները բավարար չեն ըստ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (այսուհետ` ԱՏԳ ԱԱ)` դասակարգման ճշգրտության վերաբերյալ դիրքորոշում ներկայացնելու համար:Միաժամանակ, «ՍՈԼԱՐԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (ՀՎՀՀ՝ 02810309, գրանցված՝ 27.06.2019թ.) գործում է հարկման ընդհանուր համակարգում, ըստ ներկայացրած վերջին՝ 2022թ. հոկտեմբեր ամսվա եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկի ունի 134 հարկման բազա ունեցող վարձու աշխատողներ, որոնց միջին հարկման բազան կազմում է 433,608 ՀՀ դրամ: Ինչ վերաբերում է ընկերության շրջանառությունից ստացված տարեկան հասույթներին, ապա հայտնում ենք, ապա այս առումով հարկ է նկատի ունենալ, որ ընկերության կողմից իրացման վերաբերյալ դիմումին կից ներկայացված չէ տեղեկատվություն, ուստի նշված տեղեկատվությունը հանդիսանում է հարկային գաղտնիք և ենթակա չէ տրամադրման, իսկ 05.12.2022թ. դրությամբ ընկերությունը չունի հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորություն: Ընդունվել է մասնակի։ Մաքսատուրքից ազատման արտոնությունը տրամադրվում է լիզինգատու կազմակերպությանը, իսկ արտոնության տրամադրման նպատակն է ներմուծված ապրանքները հանձնել «ՍՈԼԱՐԱ» ՍՊ ընկերությանը։ Լիզինգատու կազմակերպության կողմից ներմուծված ապրանքները հանդիսանում են պայմանականորեն բացթողնված ապրանքներ, որոնց նկատմամբ կիրառվում է օրենքով սահմանված կարգով սահմանափակումներ։3․ ՀՀ արդարադատության նախարարություն08-12-2022թ․N /27.4/54737-20221․ «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՍՈԼԱՐԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և «ՍՈԼԱՐԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, «ԱԿԲԱ ԼԻԶԻՆԳ» ՎԿ ՓԱԿ բաժնետիրական ընկերության նկատմամբ արտոնությունը կիրառելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ հայտնում ենք հետևյալը.Նախագծի 4-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն՝ «Լիզինգատու կազմակերպության կողմից սույն ծրագրի շրջանակներում արտոնությամբ ներմուծված և «ՍՈԼԱՐԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հանձնված ապրանքների նկատմամբ կիրառվում է Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով և Որոշմամբ սահմանված սահմանափակումները:»:Այս առումով առաջարկում ենք հստակեցնել, թե ինչ սահմանափակումների մասին է խոսքը, միևնույն ժամանակ նկատի ունենալով այն փաստը, որ ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին:Սահմանափակումները հստակ նշված են Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքում։4․ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն09-12-2022թN ԳՍ/22.2/33400-20221․ Դիտողություններ և առաջարկություններ չկան։Ընդունվել է։PK ! ߵL word/_rels/document.xml.rels
PK ! f: word/theme/theme1.xml
PK ! Qi word/settings.xml
PK ! WgC2 2 customXml/item1.xmlPK ! #VU U customXml/itemProps1.xml
PK ! `
t
t word/styles.xml
PK ! YO(P- P- word/webSettings.xml
PK ! O O word/fontTable.xml
PK ! Y( docProps/app.xml
Normal310611436519Microsoft Office Word05415falseTitle1false7647falsefalse16.0000PK ! t?9z( ( customXml/_rels/item1.xml.rels
PK MU合C docProps/core.xmlGohar H. Harutyunyanhttps://mul2.gov.am/tasks/719186/oneclick/ampopatert.docx?token=aba25ef3dedb68c64fbf76643417e2c2Gohar H. Harutyunyan122021-11-10T11:33:00Z2022-12-14T12:30:00ZPK ! >RH [Content_Types].xmlPK ! N N _rels/.relsPK ! K-c c L word/document.xmlPK ! ߵL Jl word/_rels/document.xml.relsPK ! f: Cp word/theme/theme1.xmlPK ! Qi word/settings.xmlPK ! WgC2 2 Ԛ customXml/item1.xmlPK ! #VU U 7 customXml/itemProps1.xmlPK ! `
t
t word/styles.xmlPK ! YO(P- P- word/webSettings.xmlPK ! O O {? word/fontTable.xmlPK ! Y( G docProps/app.xmlPK ! t?9z( ( L customXml/_rels/item1.xml.relsPK MU合C jM docProps/core.xmlPK P