PK ! Ӻ#1
1
[Content_Types].xml
PK ! N N _rels/.rels
PK ! oR R word/_rels/document.xml.rels
PK ! WO word/document.xml
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2023-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼԻրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը«Հայաստանի Հանրապետությունում 2023-2025 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը բխում է «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջից:1.1 Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները2020-2022թթ.-ի ազգային ծրագրի գործողության ժամանակահատվածում նշանակալից օրենսդրական փոփոխություններ են կատարվել, որոնք ուղղակի ազդեցություն են ունենալու մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի արդյունավետության բարձրացման վրա: 2022թ.-ի հուլիսի 1-ին ուժի մեջ են մտել նոր ՀՀ քրեական օրենսգիրքը և ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը, 29.05.2022թ. ընդունված «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որի հիման վրա մշակվել և ՀՀ կառավարության որոշմամբ ընդունվել են մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերին մատուցվող անհրաժեշտ ծառայությունների որակի նվազագույն չափորոշիչները և մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի կողմից անձին որպես զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ նույնացնելու ցուցիչները:Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ձևերի, դրանց վտանգների և դրանցից խուսափելու միջոցների մասին հանրության իրազեկվածության խնդիրը որոշակի բարդացել է հետկովիդային շրջանում` առցանց դաշտի ընդլայնման և հանցագործների կողմից դրա ակտիվ կիրառման պատճառով, պահանջելով վերանայված մոտեցումներ իրազեկման ձևերի ու թիրախային խմբերին հասանելիություն ապահովելու առումով: Կորոնավիրուսային սահմանափակումների և 44-օրյա պատերազմի` հանրության սոցիալական վիճակի վրա ունեցած բացասական հետևանքների արդյունքում ծավալային ու տեսակային առումով փոփոխության է ենթարկվել նաև խոցելի խմբերի կազմը:2021 թվականի ընթացքում նույնացվել է 31 զոհ, որոնցից 24-ը ենթարկվել է սեռական շահագործման, իսկ 7-ը`աշխատանքային: Նույնացված զոհերից 8-ը եղել է երեխա: 2022թ.-ին հարուցված և փոխանցված քրեական գործերով տուժող են ճանաչվել 3 անձ` սեռական շահագործման և 11 անձ` աշխատանքային շահագործման կապակցությամբ: Ըստ ՀՀ դատախազության, 2022 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում մարդկանց շահագործման վերաբերյալ հարուցվել է 4 քրեական գործ սեռական և աշխատանքային շահագործման վերաբերյալ: 2022 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում վերսկսվել է 2007 թվականին կասեցված սեռական շահագործման 1 քրեական գործ` 1 անձի վերաբերյալ, և 2013 թվականին կասեցված աշխատանքային շահագործման 1 քրեական գործ՝ 1 անձի վերաբերյալ: 2022թ. 1-ին կիսամյակում ՀՀ ոստիկանության կողմից արձանագրվել է մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման չորս դեպք, որոնցով հարուցվել են քրեական գործեր: Հարուցված քրեական գործերից 3-ն աշխատանքային, իսկ 1-ը՝ սեռական շահագործման դեպքեր են:1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը «Հայաստանի Հանրապետությունում 2023-2025 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուղղված է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը, այս հանցագործության կանխարգելմանը, դրա վերաբերյալ հանային իրազեկվածության ավելացմանն ու մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց հայտնաբերման ու աջակցության տրամադրման արդյունավետության բարձրացմանը` պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, աջակցության կենտրոնների ու ոլորտային մասնագետների կարողությունների հզորացման, պետության կողմից տրամադրվող սոցիալ-հոգեբանական վերականգնողական ծառայությունների բարելավման միջոցով, միջգերատեսչական, միջազգային և հասարակական կառույցների հետ համագործակցության մեխանիզմների ամրապնդմանը։Իրականացված օրենսդրական փոփոխությունները բարելավված հիմք կստեղծեն մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերին կամ հավանական զոհերին ցուցաբերվող աջակցության որակի բարձրացման, նրանց իրավունքների պաշտպանության և զոհակենտրոն քաղաքականության վարման համար: Դրանք զգալիորեն կխթանեն աշխատանքային շահագործման կանխարգելման միջոցառումները` հնարավորություն տալով առավել արդյունավետ կերպով հայտնաբերել հարկադիր աշխատանքի, երեխաների թրաֆիքինգի ու շահագործման դեպքերը` դրանց առկայության պարագայում:2. Առաջարկվող կարգավորման նպատակը և ակնկալվող արդյունքը. 2023-2025թթ.-ի ազգային ծրագրի նախագծի ընդունումը հնարավորություն կտա համակարգային ձևով շարունակել մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարը` իրավական դաշտի բարելավման, կանխարգելմանն ու կարողությունների հզորացմանն ուղղված համապարփակ միջոցառումների իրականացման, վարույթի իրականացման ընթացքում զոհակենտրոն և զոհերի իրավունքների պաշտպանությունը լիակատար ապահովող ընթացակարգերի կիրառման, խնդրով զբաղվող միջգերատեսչական ակտիվ համագործակցության, մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց սոցիալ-վերականգնողական ծառայությունների ընդլայնման միջոցով: «Հայաստանի Հանրապետությունում 2023-2025 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեի ծախսերի ավելացում կամ եկամուտների էական նվազեցում չի նախատեսվում: 3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք «Հայաստանի Հանրապետությունում 2023-2025 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրի և ծրագրի իրականացման ժամանակացույցի» մշակումն իրականացվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից՝ Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի միջգերատեսչական աշխատանքային խմբի աջակցությամբ:4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններՆախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թ. օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հավանության արժանացած ՀՀ կառավարության ծրագրի 4-րդ՝ «Մարդկային կապիտալի զարգացում» բաժնի 4.6 ենթաբաժնի 15-րդ պարբերությունից, ՀՀ կառավարության 2021թ. նոյեմբերի 18-ի N 1902 - Լ որոշմամբ ընդունված` «Հայաստանի Հանրապպետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի» 15.1 կետի պահանջից, ինչպես նաև Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետից: PK ! word/header3.xml
PK ! wYk} word/footer2.xml
PAGE \* MERGEFORMAT 4PK ! dş word/footer1.xml
PK ! word/header2.xml
PK ! dş word/footer3.xml
PK ! word/header1.xml
PK ! F word/footnotes.xml
PK ! ! word/endnotes.xml
PK ! CIS S word/theme/theme1.xml
PK ! Ŋy*
*
word/settings.xml
PK ! ף word/styles.xml
PK ! Jv6 6 word/numbering.xml
PK ! t?9z( ( customXml/_rels/item1.xml.rels
PK !
3U U customXml/itemProps1.xml
PK ! WgC2 2 customXml/item1.xmlPK ! V# word/fontTable.xml
PK ! vI@ @ word/webSettings.xml
PK ! ' docProps/app.xml
Normal149945668Microsoft Office Word04713falseTitle1HPfalse6649falsefalse16.0000PK U#G`N N docProps/core.xmlSophie.Bostanchyanhttps://mul2.gov.am/tasks/722040/oneclick/529d31e7397bdcb2208a5318b1b3a9cfb3adf70ff8f227c431bb131b3fbc2fe0.docx?token=8ed18bbdf78f9bb9665a2c37eaf6baf4Ani.Sahakyan32022-12-06T07:59:00Z2022-12-06T08:06:00Z2022-12-06T08:24:00ZPK ! Ӻ#1
1
[Content_Types].xmlPK ! N N b
_rels/.relsPK ! oR R word/_rels/document.xml.relsPK ! WO e word/document.xmlPK !
word/header3.xmlPK ! wYk} g word/footer2.xmlPK ! dş word/footer1.xmlPK ! v! word/header2.xmlPK ! dş :' word/footer3.xmlPK ! , word/header1.xmlPK ! F 2 word/footnotes.xmlPK ! ! 9 word/endnotes.xmlPK ! CIS S @ word/theme/theme1.xmlPK ! Ŋy*
*
=[ word/settings.xmlPK ! ף e word/styles.xmlPK ! Jv6 6 word/numbering.xmlPK ! t?9z( ( ( customXml/_rels/item1.xml.relsPK !
3U U customXml/itemProps1.xmlPK ! WgC2 2
customXml/item1.xmlPK ! V# z word/fontTable.xmlPK ! vI@ @ : word/webSettings.xmlPK ! ' docProps/app.xmlPK U#G`N N docProps/core.xmlPK 4!