PK ! vz [Content_Types].xml
PK ! N N _rels/.rels
PK ! 7jcy y word/_rels/document.xml.rels
PK ! g
word/document.xml
ԱՄՓՈՓԱԹԵՐԹ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2023-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻՀՀ Վարչապետի աշխատակազմիՏեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակ24.10.2022թ.N 48/51.3/34899-2022 Հայաստանի Հանրապետությունում 2023-2025 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրի իրականացման ժամանակացույցի 1-ին գլխի 1.1.5 կետում անհրաժեշտ է Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակին (այսուհետև՝ Գրասենյակը) որպես կատարող չնախատեսել՝ հաշվի առնելով Գրասենյակին օրենսդրությամբ վերապահված գործառույթները: Միաժամանակ առաջարկում եմ, որպես միջոցառման կատարող նախատեսել տվյալ ոլորտում քաղաքականություն մշակող մարմնին, իսկ Գրասենյակին որպես համակատարող: Ընդունվել է, կատարվել են փոփոխություններ:ՀՀ Վարպատետի աշխատակազմիՓոխվարչապետ Համբարձում Մաթևսյանի գրասենյակ21.10.2022թ.N //34512-2022Դիտողություններ և առաջարկություններ չկան։ Ընդունվել է ի գիտություն:ՀՀ Վարպատետի աշխատակազմիԱնվտանգության խորհրդի գրասենյակ24.10.2022թ.N //34825-2022Դիտողություններ և առաջարկություններ չկան։ Ընդունվել է ի գիտություն:4. ՀՀ Առողջապահության նախարարություն25.10.2022թ.N ԱԱ/02.1/25517-2022 Դիտողություններ և առաջարկություններ չկան։5. ՀՀ Արտաքին գործերի նախարարություն26.10.2022թ.N 1110/48443-22Ուսումնասիրելով 2022 թվականի հոկտեմբերի 19-ի N ՆՄ/ՔՀ-4-2/26415-2022 գրությամբ ներկայացված «Հայաստանի Հանրապետությունում 2023-2025 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ նախագիծ), առաջարկում ենք նախագծի հավելվածի 1.1.6 կետի 2–րդ սյունակում «ՀՀ արտաքին գործերի նախարարություն» բառերը փոխարինել «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն» բառերով՝ հաշվի առնելով, որ թրաֆիքինգի հարցով լիազոր մարմին է հանդիսանում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, իսկ Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին օրենքում փոփոխություններ կատարելը դուրս է ՀՀ արտաքին գործերի նախարարության իրավասությունների շրջանակից։ Միաժամանակ, առաջարկում ենք Նախագծի հավելվածի 5.1.1 կետի 2-րդ սյունակում «Արտաքին գործերի նախարարություն» բառերը փոխարինել «Արտաքին գործերի նախարարության համակարգմամբ» բառերով։ Կետն ամբողջությամբ վերաձևակերպվել է և միավորվել 1.1.5 կետին, Արտաքին գործերի նախարարությանը դարձել է համակատարող:Չի ընդունվել, քանի որ առաջին կատարողի ամրագրումը արդեն իսկ նշանակում է տվյալ գերատեսչության համակարգմամբ:6. ՀՀ Ֆինանսների նախարարություն04.11.2022թ.01/8-3/18939-2022Ուսումնասիրելով Ձեր ս.թ. հոկտեմբերի 19-ի N ՆՄ/ՔՀ-4-2/26415-2022 գրությամբ ներկայացված «Հայաստանի Հանրապետությունում 2023-2025 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ), հայտնում ենք հետևյալը. Նախագծով հաստատվող ժամանակացույցում ներառված են մի շարք միջոցառումներ՝ որոնց ֆինանսավորման աղբյուրը դիտարկվում է ՀՀ պետական բյուջեն: Այս համատեքստում հարկ է նշել, որ ներկայացված նախագծում բացակայում է ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորման ենթակա միջոցառումների համար անհրաժեշտ ռեսուրսների գծով ֆինանսական գնահատականը, արդյունքային ցուցանիշները, ինչպես նաև սոցիալական պաշտպանության ոլորտի վրա դրանց հնարավոր ազդեցության վերաբերյալ տեղեկատվությունը՝ ինչը հնարավորություն չի տալիս վերլուծելու դրանց իրականացման անհրաժեշտությունը և բյուջետային հնարավորությունները:Վերոգրյալը հաշվի առնելով, առաջարկում ենք խմբագրել ներկայացված նախագիծը: Ընդունվել է, նախագիծը խմբագրվել է, ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորման ենթակա միջոցառումների համար հստակ նշվել է ֆինանսավորման չափը:7. ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն26.10.2022թ.N 01/21/26923-2022Հայաստանի Հանրապետությունում 2023-2025 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով սահմանված միջոցառումների ժամանակացույցի 3.1.1 կետով սահմանված միջոցառումը շարադրել հետևյալ կերպ. «Բոլոր հանրակրթական դպրոցներում, ինչպես նաև նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորողների համար իրականացնել ուսուցում մարդու իրավունքներին (այդ թվում՝ թրաֆիքինգին և շահագործման հարցերին, հարկադիր աշխատանքին, կիբերթրաֆիքինգի բոլոր ձևերին) վերաբերող թեմաներով», իսկ նույն միջոցառման գնահատման ցուցանիշը՝ «Բոլոր հանրակրթական և շուրջ 110 պետական և ոչ պետական նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում և քոլեջներում դասընթացների կազմակերպում»: Ընդունվել է, կատարվել են համապատասխան փոփոխություններ:8. Ազգային անվտանգության ծառայություն25.10.2022թ.N 11/1228 Դիտողություններ և առաջարկություններ չկան։ Ընդունվել է ի գիտություն։9. ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն11.11.2022թ.01/18622-2022«Հայաստանի Հանրապետությունում 2023-2025 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ժամանակացույցի 2.2.9 կետում առաջարկում ենք կատարել հետևյալ փոփոխությունները.1.Միջոցառման անվանումը խմբագրել հետևյալ բովանդակությամբ՝ «Կազմակերպել դասընթացներ և քննարկումներ զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների, մասնավորապես՝ զբոսաշրջային օպերատորների և գործակալների, հյուրանոցային տնտեսության օբյեկտների և զբոսաշրջային ծառայություններ մատուցող այլ կազմակերպությունների ներկայացուցիչների համար՝ մարդկանց, հատկապես` երեխաների թրաֆիքինգի և շահագործման, հարկադիր աշխատանքի վտանգների մասին»։ 2.Հաշվի առնելով, որ Կոմիտեն չի կարող ապահովել մարդկանց, հատկապես` երեխաների թրաֆիքինգի և շահագործման, հարկադիր աշխատանքի վտանգների վերաբերյալ դասընթացների բովանդակային մասը, սակայն կարող է աջակցել ոլորտի ներկայացուցիչների՝ դասընթացներին մասնակցության ապահովմանը, առաջարկում ենք «Կատարող և համակատարող» սյունակում ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեն նշել որպես համակատարող։3.Միաժամանակ, «Գնահատման ցուցանիշներ» սյունակում «8 հանդիպումների կազմակերպում» բառերը փոխարինել «Առնվազն 6 հանդիպումների կազմակերպում (տարեկան առնվազն 2 անգամ, որոնցից մեկը ՀՀ մարզերում)» բառերով և «Յուրաքանչյուր տարի ոլորտին առնչվող աշախատակիցների առնվազն 10%-ի վերապատրաստում» բառերը փոխարինել «Յուրաքանչյուր տարի ոլորտի առնվազն 200 ներկայացուցիչների վերապատրաստում» բառերով՝ հաշվի առնելով, որ հնարավոր չէ իրականացնել ոլորտի աշխատակիցների տոկոսային հաշվարկ։Ընդունվել է, միջոցառումը վերաձևակերպվել է՝համաձայն ներկայացված առաջարկի:Մասսամբ ընդունվել է, երկրորդ կատարող է նշանակվել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ դասընթացների բովանդակային մասը ապահովելու նպատակով։Ընդունվել է, կատարվել է համապատասխան փոփոխություններ։10. ՀՀ Պաշտպանության նախարարություն24.10.2022թ.N ՊՆ/510/5065-2022 Դիտողություններ և առաջարկություններ չկան։ Ընդունվել է ի գիտություն։11. ՀՀ Ոստիկանություն26.10.2022թ.N 1/2/93109-22Դիտողություններ և առաջարկություններ չկան։ Ընդունվել է ի գիտություն։12. ՀՀ Գլխավոր դատախազություն09.11.2022թ.04/20.2/15982-2022«Հայաստանի Հանրապետությունում 2023-2025 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի կապակցությամբ ներկայացվում են հետևյալ նկատառումներն ու առաջարկները.1.Նախագծի 1-ին գլխի նպատակ 1-ում առաջարկվում է ավելացնել կետ, համաձայն որի՝ կուսումնասիրվեն և ըստ անհրաժեշտության օրենսդրական բարեփոխումներ կանցկացվեն շուկայում առկա ապրանքների «մատակարարման շղթայի» կարգավորման ուղղությամբ, ինչը թույլ կտա բացահայտել ապրանքի ծագման վայրի, տեղափոխման ճանապարհի, ապրանքի արտադրությանը ներգրավված անձանց մասին տեղեկությունները, որպիսի հանգամանքը թույլ կտա բացառել աշխատանքի շահագործման հավանականությունը:2.Նախագծի 1-ին գլխի նպատակ 1-ում առաջարկվում է ավելացնել կետ, համաձայն որի՝ կուսումնասիրվեն և ըստ անհրաժեշտության օրենսդրական բարեփոխումներ կանցկացվեն շուկայում գործող՝ աշխատանքի տեղավորման գործակալությունների գործունեության ոլորտում, ինչը թույլ կտա բացառել նշված ոլորտում աշխատանքային շահագործման դեպքերը:Նշված առաջարկները բխում են թրաֆիքինգի ոլորտին վերաբերող միջազգային տարբեր կառույցների կողմից այդ ոլորտները կարգավորող օրենսդրություն նախատեսելու պահանջներից, որն արտացոլվում է ԱՄՆ պետդեպարտամենտի տարեկան զեկույցներում, թրաֆիքինգի հարցերով ԵԱՀԿ հատուկ ներկայացուցչի, ԵԽ մոնիտորինգային խմբի (GRETA) զեկույցներում և այլ փաստաթղթերում:3.Նախագծի 2.1.1 և 2.1.2-րդ կետերում որպես իրազեկման արշավների մասնակիցներ, ըստ համաձայնության, առաջարկվում է նշել նաև ՀՀ դատախազությունը, ՀՀ քննչական կոմիտեն և ՀՀ ոստիկանությունը:4.Նախագծի 2.2.9-րդ կետում նշված կազմակերպությունների շարքում առաջարկվում է նախատեսել նաև աշխատանքի տեղավորման գործակալությունները:5.Քրեադատավարական ոլորտին վերաբերող եզրույթների միասնական կիրառման նպատակով առաջարկվում է Նախագծի 4.1.5-րդ կետի 2-րդ սյունակում «նախաքննության և դատավարության ընթացքում» բառերը փոխարինել «քրեական վարույթի ընթացքում» բառերով: Չի ընդունվել, քանի որ միջոցառումը հստակ ձևակերպված չէ, ինչպես նաև կատարողների և համակատարողների շրջանակը դիտարկված չէ:Չի ընդունվել, քանի որ միջոցառումը հստակ ձևակերպված չէ, ինչպես նաև կատարողների և համակատարողների շրջանակը դիտարկված չէ:Ընդունվել է մասնակի, նշվել է միայն ՀՀ դատախազությունը, քանի որ մյուս գերատեսչությունների նման առաջարկ չի ստացվել:Չի ընդունվել, քանի որ հստակ չէ, թե որ մարմինն է համակարգում տվյալ մասնավոր գործակալությունները:Ընդունվել է, կատարվել են համապատասխան փոփոխություններ:13. ՀՀ Քննչական կոմիտե 20.10.2022 թ.07/07/113322-2022 1.ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածը պատասխանատվություն է սահմանում մարդու թրաֆիքինգի կամ շահագործման համար, նույն ձևակերպումը տրված էր նաև նախկին քրեական օրենսգրքով, հետևաբար՝ առաջարկվում է Նախագծում նշված «թրաֆիքինգ» և «շահագործում» բառերի միջև կիրառված «և» շաղկապը փոխարինել «կամ»-ով՝ հետագա տարընկալումներից խուսափելու համար։2.Հաշվի առնելով, որ 2022 թ. հուլիսի 1-ից գործողության մեջ դրված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ մինչդատական վարույթի ընթացքում հավաքված նյութերը բնութագրվում է որպես քրեական վարույթ, իսկ հետագայում՝ դատարանի վարույթ, իսկ հետագայում՝ դատարանի վարույթ փոխանցելուց հետո՝ նոր միայն քրեական գործ, ուստի՝ անհրաժեշտ է Նախագծում ներառել նաև «քրեական վարույթ» եզրույթը։ Ընդունվել է, կատարվել են համապատասխան փոփոխություններ:Գործողությունների ազգային ծրագրում «թրաֆիքինգ» և «շահագործում» բառերի միջև կիրառված «և» շաղկապը փոխարինվել է «կամ»-ով և այս փոփոխությունը ի համապատասխանեցում «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին օրենքի»՝ որպես օրենսդրական փոփոխություն դիտարկվել է միջոցառումների ծրագրում /1.1.5 միջոցաոռւմ/։Ընդունվել է, կատարվել են համապատասխան փոփոխություններ:14. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ01.11.2022 թ.01/13.2/5472-22 Նախագծի 1-ին կետի համաձայն՝ Նախագծի հավելվածով նախատեսվում է սահմանել Հայաստանի Հանրապետությունում 2023-2025 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը։ Նույն ծրագրում նշվում է, որ 2023-2025թթ.-ի ազգային ծրագիրը (այսուհետ՝ ԱԾ) կարևորում է Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի և դրան ուղղված քաղաքականության ու գործողությունների մշտադիտարկումն ու գնահատումը, որի իրականացումը, որպես անկախ մարմնի, վերապահվում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին: Դրանով պայմանավորված Ծրագրի 7.1.3-րդ կետով որպես միջոցառում նախատեսվում է իրականացնել Հայաստանի Հանրապետությունում իրականացվող մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի անկախ գնահատում, որի իրականացումը նույն կետով վերապահվում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին։Ավելին, Ծրագրի մի քանի միջոցառումներում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ներգրավված է որպես միջոցառման հիմնական կատարող։Ասվածի առնչությամբ, հարկ է նկատել այն, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը չի կարող Կառավարության որոշմամբ նախատեսված ծրագրում ներգրավվել որպես որևէ միջոցառման հիմնական կատարող, ավելին՝ ծրագրով նախատեսված քաղաքականության ու գործողությունների կատարման մշտադիտարկումն ու գնահատումը չի կարող նույն որոշմամբ վերապահվել Պաշտպանի գրասենյակին։Այսպես, համաձայն ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:Համաձայն ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մասին սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի Պաշտպանն իր լիազորություններն իրականացնելիս անկախ է, առաջնորդվում է միայն Սահմանադրությամբ, սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:Մշտադիտարկման մեխանիզմների հետ կապված հարկ է նշել, որ Եվրոպայի խորհրդի Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խումբն իր 2022 թվականի Հայաստանի վերաբերյալ երրորդ զեկույցում ընդգծել է մշտադիտարկման մեխանիզմի ներդրման անհրաժեշտությունը, Մասնավորապես, նույն զեկույցում նշվում է, որ Հայաստանի իշխանությունները պետք է ուսումնասիրեն թրաֆիքինգի դեմ պայքարում պետական մարմինների գործունեության արդյունավետ մշտադիտարկումն ապահովելու և շահագրգիռ անձանց և հաստատություններին առաջարկություններ ներկայացնելու նպատակով անկախ ազգային զեկուցողի նախատեսման հնարավորությունը («Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի մասին» կոնվենցիայի 29-րդ հոդվածի 4-րդ մաս և նույն կոնվենցիայի բացատրական զեկույցի 298 պարագրաֆ)։Այս համատեքստում առաջարկում ենք ներդնել մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հարցերով Ազգային զեկուցողի ինստիտուտը և վերջինիս իրավասությունը վերապահել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին։ Վերը նշված «Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների՝ ՀՀ կողմից իրականացման լույսի ներքո անհրաժեշտ է օրենսդրական (ոլորտը կարգավորող ներպետական իրավական ակտում և «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքում) փոփոխությունների իրականացմամբ նախատեսել ազգային զեկուցողի ինստիտուտի ներդնումը՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությանը օժտելով պետական հաստատությունների` մարդկանց շահագործման (թրաֆիքինգ) դեմ ուղղված գործողությունները մշտադիտարկելու իրավասությամբ: Միջազգային պայմանագրերի այն շարքը, որոնք արդեն իսկ վավերացրել է Հայաստանի Հանրապետությունը («Մարդկանց, հատկապես կանանց և երեխաների շահագործման (թրաֆիքինգի) կանխարգելման, արգելման և պատժի մասին», «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիային կից «Երեխաների առքուվաճառքի, մանկական մարմնավաճառության ու մանկական պոռնոգրաֆիայի» և «Զինված հակամարտություններում երեխաների մասնակցության մասին» արձանագրությունները, «Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիա) միտված են կանխարգելել մարդկանց շահագործումը (թրաֆիքինգը)՝ անկախ վերջինիս դրսևորման ձևից և բնույթից, պաշտպանել թրաֆիքինգի զոհերի իրավունքները, ապահովել մարդկանց շահագործման փաստերի առնչությամբ հարուցված քննությունների և քրեական հետապնդումների արդյունավետությունը, ինչպես նաև խթանել միջազգային համագործակցությունը մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի ոլորտում:Նկատի ունենալով Պաշտպանի՝ սահմանադրորեն ամրագրված՝ անկողմնակալության, հրապարակայնության, թափանցիկության սկզբունքների իրացման լավագույն փորձը և ներպետական մեխանիզմի կիրարկման՝ մարդու իրավունքների պաշտպանության արդի ժամանակաշրջանում հրամայական լինելու հանգամանքը՝ կարծում ենք՝ առավել քան կարևոր է նման միջազգային իրավական գործիքի՝ ներպետական մակարդակում սահմանումը և կիրարկումը:Անդրադառնալով նման մեխանիզմի՝ մարդու իրավունքների պաշտպանի հաստատության իրավասությանը վերապահելու եվրոպական լավագույն և իրավամբ հաջողված փորձին, կարող ենք առանձնացնել Վրաստանի, Ֆինլանդիայի և Սերբիայի մարդու իրավունքների պաշտպանության հաստատությունների կազմում գործող ազգային զեկուցողների ինստիտուտներին: Իսկ ահա ներպետական մակարդակում նման անկախ ազգային զեկուցողներ առկա են եվրոպական մի շարք երկրներում (Բելգիա, Ֆրանսիա, Նիդերլանդներ): Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ առաջարկում ենք Ծրագրի շրջանակներում նախատեսել հետևյալ միջոցառումը. Հիմք ընդունելով վերոշարադրյալը, ինչպես նաև «Պետական եկամուտների և ծախսերի վրա ազդեցություն ունեցող ռազմավարական փաստաթղթերի մշակման, ներկայացման և հսկողության իրականացման մեթոդական հրահանգը հաստատելու մասին» 2021 թվականի N 1508-Լ որոշմամբ սահմանված գործողությունների ծրագրերի իրականացման մշտադիտարկման և գնահատման կարևորությունը՝ անհրաժեշտ է Ծրագրի շրջանակներում ևս նախատեսել հստակ մեթոդաբանություն սույն մշտադիտարկումն ու գնահատումն իրականացնելու համար` սահմանելով գնահատումն իրականացնող պատասխանատու մարմիններին։ Ուստի, անհրաժեշտ է վերանայել ու լրամշակել Ծրագրի 7-րդ բաժնի միջոցառումները։ Ծրագրում ներառված մի շարք միջոցառումների առումով պետք է նշել, որ դրանք չեն համապատասխանում գնահատման չափելիությանը ներկայացվող պահանջներին։ Այսպես, օրինակ Ծրագրի 2.2.12-րդ կետով որպես միջոցառում նախատեսվում է իրականացնել վերապատրաստում զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար մարդկանց թրաֆիքինգի՝ ներառյալ երեխաների թրաֆիքինգի և շահագործման, հարկադիր աշխատանքի առանձնահատկությունների, ինչպես նաև օրենսդրության մեջ կատարված փոփոխությունների վերաբերյալ։Միևնույն ժամանակ, նույն կետով որպես գնահատման ցուցանիշներ են նշվում անցկացված դասընթացների քանակն ու վերապատրաստված ԶԼՄ ներկայացուցիչների թիվը։Կամ Ծրագրի 3.1.6-րդ կետով նախատեսվում է ապահովել երեխաների խնամքի հաստատությունների, հոգեբանների, սոցիալական աշխատողների արդյունավետ համագործակցությունը (հնարավորինս վաղ փուլերում) իրավապահ մարմինների հետ՝ երեխաների թրաֆիքինգի դեպքերի շրջանակներում, և ուսումնասիրել այն կառուցակարգային հենքի վրա դնելու անհրաժեշտությունն ու հնարավորությունը։ Նույն կետում որպես գնահատման ցուցանիշ նախատեսվում է համագործակցության դեպքերի քանակ, համագործակցության արդյունավետության գնահատում։ Նշված կետի շրջանակներում անհրաժեշտ է հստակեցնել միջոցառումը, ինչպես նաև վերանայել գնահատման ցուցանիշը՝ հիմք ընդունելով միջոցառման վերաշարադրված խմբագրությունը, քանի որ նախատեսված ցուցանիշը, այն է՝ համագործակցության դեպքերի քանակ ու արդյունավետության գնահատում՝ ինքնին գնահատման ցուցանիշ չեն կարող սահմանվել։Այս առումով, պետք է նշել, որ ՀՀ վարչապետի «Պետական եկամուտների և ծախսերի վրա ազդեցություն ունեցող ռազմավարական փաստաթղթերի մշակման, ներկայացման և հսկողության իրականացման մեթոդական հրահանգը հաստատելու մասին» 2021 թվականի N 1508-Լ որոշման հավելվածի 10-րդ կետի 5-րդ ենթակետի «գ)» պարբերության համաձայն՝ որևէ նպատակի չափման համար արդյունքային ցուցանիշը որակյալ և օգտակար համարվելու համար այն պետք է համապատասխանի հետևյալ չափանիշներին. ցուցանիշը կարող է լինել որակական կամ քանակական, ընդ որում, քանակական ցուցանիշը պետք է լինի չափելի, իսկ որակականը՝ գնահատվող։Ծրագրով նախատեսված գնահատման ցուցանիշները ակնհայտորեն չեն արտացոլում այլ տվյալները, որոնք թույլ կտան գնահատել, թե որքանով է իրականացվել նույն միջոցառումը։ Հիմք ընդունելով վերոշարադրյալը առաջարկում ենք վերանայել Ծրագրի «գնահատման ցուցանիշ» սյունակը՝ լրամշակելով դրանք չափելի արդյունքային ցուցանիշներով։ Առաջարկում ենք Ծրագրով նախատեսված միջոցառումների շրջանակներում ավելացնել ևս մեկը՝ թրաֆիքինգի շրջանակներում իրավաբանական օգնության տրամադրման հետ կապված։Մասնավորապես, Եվրոպայի խորհրդի Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խումբն իր 2022 թվականի Հայաստանի վերաբերյալ երրորդ զեկույցում ընդգծել է թրաֆիքինգի զոհերին և հավանական զոհերին, այդ թվում՝ երեխաներին, իրավաբանական օգնության տրամադրման և դրա մատչելիության ապահովման անհրաժեշտությունը՝ այդ գործընթացին ներգրավելով Հանրային պաշտպանի գրասենյակին։Վերոգրյալից ելնելով՝ կարծում ենք, որ Հանրային պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչների համար մարդկանց թրաֆիքինգի՝ ներառյալ երեխաների թրաֆիքինգի և շահագործման, հարկադիր աշխատանքի առանձնահատկությունների, ինչպես նաև օրենսդրության մեջ կատարված փոփոխությունների վերաբերյալ վերապատրաստումներ ու դասընթացներն իրականացնելու անհրաժեշտություն ևս առկա է։Ինչպես ներածության, այնպես էլ Ծրագրի կոնկրետ միջոցառումների շրջանակներում անհրաժեշտ է առաջնորդվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի պահանջներով, որով սահմանվում են նորմատիվ իրավական ակտի անվանմանը և դրա հիշատակմանն առնչվող դրույթները։ Առաջարկում ենք կատարել համապատասխան փոփոխությունները՝ համապատասխան նորմատիվ իրավական ակտի կրճատ անվանումը հիշատակելիս առնվազն դրանում հետևյալ հաջորդականությամբ ներառելով ակտն ընդունող մարմնի անվանումը, ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը, ակտի հերթական համարը, բնույթը և տեսակը (օրինակ՝ կետ 1.1.7)։ Դիտարկումներ Ներածություն բաժնի վերաբերյալ. Ներածություն բաժնում ««Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունումը նշված է 29.05.2022թ., մինչդեռ օրենքն ընդունվել է 04.05.2022թ., իսկ ուժի մեջ մտել 29.05.2022թ.-ին։ Առաջարկում ենք կատարել համապատասխան փոփոխությունը։ 05.10.2022 թ․ ընդունվել է «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով սահմանվել է «պարտադիր կամ հարկադիր աշխատանքի» եզրույթը», պարբերության շրջանակներում առաջարկում ենք անդրադառնալ նաև ««Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքում կատարված համապատասխան փոփոխությանը, որն ուժի մեջ է մտել ս.թ. հոկտեմբերի 12-ին: Ներածությամբ նախատեսվում է, որ «Ինչպես լուսաբանել թրաֆիքինգը» ուղեցույցը լրագրողների համար պետք է հիմք հանդիսանա Ծրագրում նախատեսված ԶԼՄ-ների համար իրականացվող վերապատրաստումների համար: Միևնույն ժամանակ հարկ է նկատել, որ Ծրագրի 2.2.12-րդ կետով նախատեսվող համապատասխան միջոցառման համար որպես պատասխանատու մարմին է նախատեսվել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։ Հիմք ընդունելով սույն կարծիքի 2-րդ կետով նախատեսված առաջարկությունները, միևնույն ժամանակ առաջարկում ենք, ինչպես ներածության, այնպես էլ բուն Ծրագրի շրջանակներում չհիշատակել որևէ հստակ ուղեցույց պատասխանատու գերատեսչության կողմից վերապատրաստում իրականացնելու համար՝ վերապահելով տվյալ մարմնի իրավասությանը՝ ընտրելու դասավանդման համար անհրաժեշտ նյութերի շրջանակը, որը ի թիվս այլնի գործնականում կարող է ներառել նաև հիշյալ և այլ համանման ուղեցույցները։ Ներածության շրջանակներում ներկայացվում է տեղեկատվություն ոլորտում իրականացված միջոցառումների, մշակված ուղեցույցների ու ձեռնարկների վերաբերյալ։ Միևնույն ժամանակ, սակայն, ներկայացված չեն նույն ձեռնարկները մշակող կազմակերպությունների, դրանք պետական կառավարման համակարգի մարմինների և/կամ գիտական խորհուրդների կողմից հաստատված լինելու վերաբերյալ տեղեկատվությունը։ Ուստի առաջարկվում է ինչպես ներածության, այնպես էլ Ծրագրի ամբողջ տեքստում ամբողջացնել ձեռնարկների/ուղեցույցների աղբյուրի և հաստատող հաստատությունների վերաբերյալ տեղեկատվությունը։ Ավելին, առաջարկում ենք Ծրագրի շրջանակներում, որպես միջոցառում, զերծ մնալ որևէ կոնկրետ ձեռնարկի/ուղեցույցի ներառման/կիրառման վերաբերյալ գործողություններ նախատեսելուց՝ հաշվի առնելով տվյալ միջոցառման նպատակը՝ իրականացնել վերապատրաստում և ակնկալվող արդյունքը։ Այս պարագայում ակնկալվող արդյունքը ոչ թե կոնկրետ ձեռնարկի կիրառումն է/ներառումն է դասընթացներում, այլ կոնկրետ խումբ անձանց մասնագիտական կարողությունների զարգացումը և դրա արդյունքը բարելավված ծառայությունների մատուցումը, ինչպես նաև մասնագիտական գործառույթների իրականացնումը որակավորված մասնագետների կողմից։ Համանման միջոցառումների շրջանակներում առաջարկվում է նաև որպես գնահատման ցուցանիշ առնվազն սահմանել վերապատրաստված անձանց քանակը։ Դիտարկումներ Ծրագրի իրականացման ժամանակացույցի վերաբերյալ.6.1. Ծրագրի 1.1.4-րդ կետով նախատեսվում է իրականացնել միջոցառումներ` ուղղված «Մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի վավերացմանը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ ԱԺ-ն է միջազգային պայմանագրի՝ քննարկվող դեպքում «Մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի վավերացնող մարմինը, առաջարկում ենք վերանայել սույն միջոցառման գնահատման ցուցանիշները։ Որպես գնահատման հաջորդ ցուցանիշ նախատեսվում է վավերացման գործընթացի մեկնարկը։ Այս դեպքում հասկանալի չէ «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի շրջանակներում տեղեկատվության հայցումը, թե այլ գործողություններ են համարվելու գործընթացի մեկնարկը: Արդյունքում, գնահատման ցուցանիշը բնորոշում է տվյալ միջոցառման իրականացման սկիզբը (գործընթացի մեկնարկ) ու ավարտը (Կոնվենցիայի վավերացում), որի պարագայում անհրաժեշտ է հստակեցնել, թե որ դեպքում է միջոցառումը համարվելու իրականացված։ Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ առաջարկում ենք որպես միջոցառման գնահատման ցուցանիշ դիտարկել վավերացման ենթակա փաթեթի վերաբերյալ Կառավարության հավանություն տալու որոշման ընդունումը։6.2. Ծրագրի 1.1.6-րդ կետով նախատեսված «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին օրենքում՝ օտարերկրյա պետություններում թրաֆիքինգի ենթարկված ՀՀ քաղաքացիների և Հայաստանում հայտնաբերված օտարերկրյա զոհերին հայրենիք վերադառնալու անհրաժեշտ ֆինանսական միջոցների տրամադրման աղբյուրի ճշտման և ապահովման հարցը կարգավորելու համար» միջոցառման դեպքում որպես գնահատման ցուցանիշ ամրագրվել է միայն Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին օրենքի 25-րդ հոդվածում փոփոխության կատարումը, ինչը կարծում ենք բարձրացված խնդրի լուծմանն ուղղված նեղ մոտեցում է, քանի որ կարող է անհրաժեշտություն առաջանալ նաև կիրարկմանն ուղղված այլ ենթաօրենսդրական իրավական ակտերի ընդունման։ Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ Ծրագրով նախատեսվում են նաև այլ միջոցառումներ, որոնց շրջանակներում ևս անհրաժեշտ է փոփոխություններ կատարել նշված օրենքում։ Առաջարկում ենք որպես գնահատման ցուցանիշ նախատեսել համապատասխան օրենքի փոփոխության փաթեթի մշակումն ու ներկայացումը ՀՀ Ազգային ժողով, ինչպես նաև համակարգել ու խմբավորել այն գործողությունները, որոնց շրջանակներում նախատեսվում է փոփոխությունների և լրացումներ կատարել «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին օրենքում։ 6.3. Ծրագրի 1.1.7-րդ կետի շրջանակներում հարկ է նշել, որ «Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի աշխատակարգը, մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի կողմից Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհուրդ ներկայացվող հաշվետվության ձևը սահմանելու մասին» ՀՀ Կառավարության 2015թ. հոկտեմբերի 15-ի թիվ 1200-ն որոշմամբ սահմանվում է հանձնաժողովի աշխատակարգը, իսկ միջոցառմամբ առաջարկվում է «Լրամշակել ՀՀ կառավարության 1200-Ն որոշմամբ սահմանված նույնացման հանձնաժողովի անդամների գործառույթները, պարտականությունները և գործառնական ընթացակարգերը՝ թրաֆիքինգի հավանական զոհերի հետ ուղղակի կապը և նրանց աջակցությունն ավելի արդյունավետ դարձնելու համար»։ Հարկ է ընդգծել, որ որոշմամբ հստակ կարգավորումներ նախատեսված չեն հանձնաժողովի անդամների գործառույթների, պարտականությունների և գործառնական ընթացակարգերի վերաբերյալ, ուստի առաջարկում ենք միջոցառմամբ նախատեսել որոշման մեջ համապատասխան փոփոխություններ ու լրացումներ կատարելը։ Միաժամանակ միջոցառման «գնահատման ցուցանիշներ» սյունակում առաջարկում ենք մանրամասնել փոփոխությունների նպատակը, մասնավորապես՝ հանձնաժողովի անդամների գործառույթների, պարտականությունների և գործառնական ընթացակարգերի հստակեցում կամ նախատեսում։6.4. Ծրագրի 2.3.4 կետով նախատեսվում է «ապահովել ամենամյա լրագրողական մրցանակաբաշխության անցկացումը»։ Այս առումով հարկ է նկատել, որ «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով արդեն իսկ սահմանվել է յուրաքանչյուր տարի մրցանակաբաշխության անցկացումը, իսկ 2022թ. սեպտեմբերի 1-ի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարների համատեղ հրամանով հաստատվել է Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի լուսաբանման ամենամյա լրագրողական մրցանակաբաշխության անցկացման կանոնակարգը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն մրցանակաբաշխության անցկացումը արդեն իսկ անհրաժեշտ է իրականացնել Օրենքի ուժով՝ հետևաբար վերջինիս իրականացումը կրում է իմպերատիվ բնույթ և կապված չէ Ծրագրում նախատեսվելու հանգամանքի հետ, հետևաբար առաջարկում ենք նմանօրինակ միջոցառում չնախատեսել Ծրագրի շրջանակներում։ 6.5. Առաջարկում ենք Ծրագրի 2.1.2-րդ, 2.1.4-րդ, 2.1.6-րդ, 3.1.1-րդ, 3.1.3-րդ, 3.1.4-րդ, 3.1.7-րդ կետերում «Կատարող և համակատարողներ» սյունակում ներառել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին (համաձայնությամբ):6.6. Ծրագրի 2.1.5-րդ կետի «Կատարող և համակատարողներ» սյունակում նախատեսված է, ի թիվս այլնի Հեռուստառադիոընկերությունը: «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքը չի նախատեսում «հեռուստառադիոընկերություն հասկացություն», ուստի օգտագործված եզրույթը թյուրըմբռնման տեղիք է առաջացնում՝ չհստակեցնելով թե որ մարմնի մասին է խոսքը գնում։ Միաժամանակ նույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հանրային հեռարձակողի կառավարումն ապահովող և հսկողություն իրականացնող մարմինը Հանրային հեռարձակողի խորհուրդն է, ուստի առաջարկում ենք կատարել համապատասխան փոփոխությունը։ 6.7. Ծրագրի 2.3.3-րդ կետով նախատեսվում է «տրամադրել ՀՀ արտաքին գործերի նախարարության համակարգի աշխատողների, ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի, սոցիալական ոլորտի մասնագետների համար մարդկանց թրաֆիքինգի և շահագործման թեմայով լրամշակված ձեռնարկները www.antitrafficking.am կայքում զետեղելու նպատակով»։ Հարկ ենք համարում նշել, որ կայքում որոշակի նյութերի/հրապարակումների տեղադրումը որպես ՀՀ կառավարության որոշմամբ նախատեսվող առանձին միջոցառում նախատեսելը գտնում ենք ոչ նպատակահարմար, քանի որ վերջիններս կարող են լինել ածանցյալ այլ միջոցառումների։ Հաշվի առնելով վերոշարադրյալը առաջարկում ենք միջոցառումը առնվազն նախատեսել սույն ձեռնարկների մշակմանը վերաբերող միջոցառումներում՝ որպես տվյալ միջոցառումների կատարման մաս։ 1.Ընդունվել է, միջոցառումը վերաձևակերպվել է:2.Ընդունվել է, կատարվել են փոփոխություններ «գնահատման ցուցանիշ» սյունակներում։3.Ընդունվել է, համապատասխան միջոցառման մեջ ներառվել է նաև Հանրային պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչների ընդգրկվածությունը։4.Ընդունվել է, կատարվել են համապատասխան փոփոխություններ։ 5.Ընդունվել է, կատարվել են համապատասխան փոփոխություններ։6.Ընդունվել է, կատարվել է համապատասխան փոփոխություն։7.Ընդունվել է, ներածական բաժնից հանվել է կոնկրետ վերապատրաստման ուղեցույցի անվանումը։8.Ընդունվել է ի գիտություն։9.Ընդունվել է, կատարվել է համապատասխան փոփոխություններ։10. 1.1.6 կետում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն այլևս չունենք, քանի որ այն ամբողջությամբ դուրս է եկել միջոցառումների ծրագրից։11.Ընդունվել է, կատարվել են համապատասխան փոփոխություններ։12.Չի ընդունվել, քանի որ 2.3.4 միջոցառումը ենթադրում է պարբերաբար բնույթ, յուրաքանչյուր տարի նոր մրցույթի հայտարարում, ըստ այդմ նոր ընտրված հաղթող կազմակերպություններ՝ համապատասխան ներկայացված ծրագրերով։ Անհրաժեշտություն ունենք տվյալ կետը ունենալ գործողությունների ազգային ծրագրում, քանի որ ինչպես բոլոր միջոցառումների, այդ թվում և 2.3.4 միջոցառման կատարման ապահովման վերաբերյալ հաշվետվությունները ստանալու ենք և ներկայացնելու ենք Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման Խորհրդին։13.Ընդունվել է մասսամբ, համապատասխան միջոցառումներներում կատարվել են կատարողների և համակատարողների ավելացումներ:14.Ընդունվել է, կատարվել է համապատասխան փոփոխություն։15.Չի ընդունվել, քանի որ կատարող գերատեսչությունը անհրաժեշտություն ունի պատշաճ հավաքագրելու պահանջվող տեղեկատվությունը և ամբողջական ներկայացնելու համապատասխան կայքին։15. ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ24.10.2022թ.N /43/34938-2022Դիտողություններ և առաջարկություններ չկան։Ընդունվել է ի գիտություն։16. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն27.10.2022թ.N ԳՍ/21․1/28721-20221.Որոշման նախագծից հանել 4-րդ կետը, քանի որ համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի՝ ներքին իրավական ակտն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից, եթե դրանով ավելի ուշ ժամկետ սահմանված չէ, կամ համապատասխան անձանց պատշաճ կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: Ներքին իրավական ակտը հրապարակվում է ընդունող մարմնի պաշտոնական ինտերնետային կայքէջում առանձին բաժնում տեղադրելու միջոցով:2.Նախագծի հավելվածի ժամանակացույցի 2.2.4 և 2.2.11 կետերում «ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն» բառերը փոխարինել «ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Միգրացիոն ծառայություն» բառերով:Ընդունվել է, կատարվել է համապատասխան փոփոխություն։Ընդունվել է, կատարվել են համապատասխան փոփոխություններ:17. ՀՀ Միգրացիոն ծառայություն17.06.2022թ.N 01/02/2153-20221.Ժամանակացույցի 2.2.11 կետում «Կատարող և համակատարողներ» սյունակում անհրաժեշտ է ավելացնել ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն ծառայության անունը, քանի որ «Միջոցառում» սյունակում նշված է որ դասընթացները պետք է անցկացվեն նաև Միգրացիոն ծառայության աշխատակիցների համար։2.Ժամանակացույցից անհրաժեշտ է հանել 4.1.2. կետի ներքո նշված միջոցառումը, քանի որ «Ապաստան հայցողների շրջանում թրաֆիքինգի և շահագործման ենթարկված հավանական զոհերի հայտնաբերման սքրինինգ համակարգի մշակում» միջոցառումը ներառված է ՀՀ-ում 2020-2022թթ.. ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրում, ինչից ելնելով էլ սքրինինգ համակարգի մշակման աշխատանքները գտնվում են ընթացիկ փուլում և կավարտվեն մինչև 2022թ.վերջը։ Այդ աշխատանքներն իրականացվում են Միգրացիոն ծառայության և «Վորլդ Վիժն Ինթերնեյշընլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի միջև ս/թ. հուլիսի 20-ին ստորագրված՝ թրաֆիքինգի կանխարգելման ոլորտում գործակցային հարաբերությունները խորացնելու վերաբերյալ համագործակցության հուշագրի շրջանակներում։3.Ժամանակացույցի 6.1.3 կետի «միջոցառում» սյունակում «զեկուցել ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի Խորհրդում» բառակապակցությունն առաջարկում ենք փոխարինել հետևյալով. «կատարված վերլուծության արդյունքները ներկայացնել ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի Խորհրդին՝ հարցը ներառելով Խորհրդի նիստի օրակարգում»։ 4.Միաժամանակ, հաշվի առնելով «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված միասնական հաշվետվության ներկայացման ժամկետները (յուրաքանչյուր կիսամյակ՝ մինչև հաջորդող ամսվա 15-ը), տարընթերցումներից խուսափելու նպատակով առաջարկում ենք որոշման նախագծում նույնպես սահմանել նույն ժամկետները։ Այդ նպատակով անհրաժեշտ է որոշման նախագծի 2-րդ կետում «յուրաքանչյուր հաջորդ տարվա փետրվարի 15-ը» բառերը փոխարինել «յուրաքանչյուր կիսամյակ՝ մինչև հաջորդող ամսվա 15-ը» բառերով։Ընդունվել է, կատարվել են համապատասխան փոփոխություններ:Ընդունվել է մասնակի, միջոցառումը վերաձևակերպվել է՝ հիմք ընդունելով այն տեսակետը, որ համակարգը մշակված է, իսկ փոփոխված միջոցառման տրամաբանությունը վերաբերելի է միմիայն համակարգի կիրառմանը:Ընդունվել է, կատարվել են համապատասխան փոփոխություններ:Չի ընդունվել, քանի որ սույն նախագծում հաշվետվություններ ներկայացնողները պետական համակարգի կառավարման մարմիններն են, իսկ «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված միասնական հաշվետվության ներկայացնող մարմինները՝ Նույնացման հանձնաժողովն ու իրավասու մարմինները:18. ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդ 27.10.2022 թ.ԴԴ/575-22Հարկ է նկատել, որ Նախագծում գործածվող՝ «նախաքննության և դատավարության ընթացքում» և «hետաքննության և դատավարության ընթացքում» ձևակերպումները ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի եզրութաբանությանը համապատասխանեցման կարիք ունեն։ Մասնավորապես, հետաքննությունը՝ որպես դատավարության ինքնուրույն փուլ, այլևս նախատեսված է դատավարական օրենքով, իսկ քրեական վարույթը, որպես այդպիսին, ներառում է մինչդատական վարույթը և դատական վարույթը։ Ուստի, առաջարկում ենք վերոնշյալ ձևակեպումները փոխարինել «քրեական վարույթի ընթացքում» կամ «մինչդատական վարույթի և դատական վարույթի ընթացքում» ձևակերպումներով։2.Եզրութաբանական համապատասխանեցման առումով մեկ այլ դիտարկում է առկա՝ կապված «Հայաստանի Հանրապետությունում 2023-2025 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրի իրականացման ժամանակացույցի 6.1.3-րդ և 7.1.1-րդ միջոցառումներում գործածվող՝ «հարուցված քրեական գործեր» ձևակերպման հետ։ Հաշվի առնելով ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի եզրութաբանությունը՝ վերը նշված ձևակերպումն առաջարկվում է փոխարինել «նախաձեռնված քրեական վարույթներ» ձևակերպմամբ։ Ընդունվել է, կատարվել են համապատասխան փոփոխություններ:Ընդունվել է, կատարվել են համապատասխան փոփոխություններ:19. ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին 26.10.2022 թ.01/18901-2022Հայաստանի Հանրապետությունում 2023-2025 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրի իրականացման ժամանակացույցի (այսուհետ նաև՝ Ժամանակացույց) 1.1.1 կետով նախատեսված միջոցառման գնահատման ցուցանիշից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2308-Ն որոշման մեջ լրացումների կամ փոփոխությունների կատարման նախագծի մշակում» արտահայտությունը։ Հիմնավորում՝․ ժամանակացույցի 1.1.5 կետով ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Մինչև 18 տարեկան անձանց, հղի եվ մինչև մեկ տարեկան երեխա խնամող կանանց համար ծանր եվ վնասակար համարվող աշխատանքների ցանկը հաստատելու մասին» № 2308-Ն» որոշման լրամշակումը նախատեսված է որպես միջոցառում, ինչը համահունչ է նաև «Երեխայի աշխատանքի վատթարագույն ձևերի մասին» ԱՄԿ կոնվենցիայի պահանջներին (հոդված 4)։ Ընդունվել է մասսամբ, միջոցառումները վերամիավորվել են:20. Երևանի քաղաքապետարան 26.10.2022 թ.01/112477-2022 Դիտողություններ և առաջարկություններ չկան։ Ընդունվել է ի գիտություն։21. ՀՀ Վիճակագրական կոմիտե26.10.2022թ.N Ե/1557-22 «Հայաստանի Հանրապետությունում 2023-2025 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ: 1.Գլուխ VI. Ուսումնասիրությունների կատարում, 6.1.1 կետի «ՀՀ վիճակագրական կոմիտե (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «ՀՀ վիճակագրական կոմիտե (համաձայն վիճակագրական ծրագրերի)» բառերով:2.Գլուխ VI. Ուսումնասիրությունների կատարում, 6.1.2 «Իրականացնել երեխայի աշխատանքի ձևերի մասին վիճակագրական տվյալների հավաքագրում, վերլուծություն և գնահատում» կետով նախատեսված ուսումնասիրության պարբերաբար իրականացման համար, օրենքով սահմանված կարգով («Պաշտոնական վիճակագրության մասին» ՀՀ օրենք, հոդված 14) այն պետք է ներառված լինի տարեկան վիճակագրական ծրագրերում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ պաշտոնական վիճակագրության իրագործման հիմքը վիճակագրական ծրագրերն են, որոնք իրականացվում են պետական բյուջեի ֆինանսավորմամբ, ինչը տվյալ պարագայում բացակայում է: Հարկ է տեղեկացնել,որ վիճակագրական ծրագրում այն չէր կարող ներառվել, քանի որ վերանայվել է միջազգային մեթոդաբանությունը, ինչը նշանակում է, որ դրա իրականացման համար ոչ միայն ռեսուրսներ են անհրաժեշտ, այլ նաև տեխնիկական աջակցություն՝ մեթոդաբանության ներդրման համար: Այդ իսկ նկատառումով, առաջարկվում է սույն կետի 2-րդ սյունակի կատարողների ցանկից հանել «ՀՀ վիճակագրական կոմիտե (համաձայնությամբ)» բառերը: Ընդունվել է, կատարվել են համապատասխան փոփոխություններ:6.1.2 միջոցառումը խմբագրվել է դառնալով՝ «Իրականացնել երեխայի աշխատանքի ձևերի մասին վիճակագրական տվյալների հավաքագրում, վերլուծություն և գնահատում տնային տնտեսություններում անցկացվող Աշխատուժի հետազոտության շրջանակում» ձևակերպում։ Խմբագրվել են նաև ակնկալվող արդյունքները և գնահատման ցուցանիշները՝ համապատասխանեցվելով միջոցառման բովանդակության հետ։22. Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն 31.10.2022 թ.N126 Դիտողություններ և առաջարկություններ չկան։ Ընդունվել է ի գիտություն։23. ՀՀ Արդարադատության նախարարություն 01.11.2022թ.N /01/27.2/48281-20221.«Հայաստանի Հանրապետությունում 2023-2025 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) հաստատվող հավելվածով (այսուհետ՝ Հավելված) նախատեսվում է, որ 2023-2025 թվականնների ազգային ծրագիրը կարևորում է Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի և դրան ուղղված քաղաքականության ու գործողությունների մշտադիտարկումն ու գնահատումը, որի իրականացումը, որպես անկախ մարմնի, վերապահվում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին:Այս առումով հարկ ենք համարում անդրադառնալ հետևյալ կարգավորմներին.ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով թեև սահմանվում է, որ Պաշտպանը հետևում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ սույն օրենքով սահմանված դեպքերում` նաև կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների և ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների և ազատությունների վերականգնմանը, իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը (…), սակայն որոշակի կերպով չի սահմանում, որ Պաշտպանը իրականացնում է նաև Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի և դրան ուղղված քաղաքականության ու գործողությունների մշտադիտարկումն ու գնահատումը։Հետևաբար, հաշվի առնելով վերոգրյալը, գտնում ենք, որ տվյալ լիազորությունը չի կարող վերապահվել Մարդու իրավունքների պաշտպանին Կառավարության որոշմամբ:Համեմատության համար նշենք, որ օրինակ «Երեխայի իրավունքների մասին» և «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիաներով սահմանված դրույթների կիրառության մշտադիտարկման լիազորությունը սահմանվում է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի 2-րդ հոդվածով:2. Հավելվածի ողջ տեքստն անհրաժեշտ է համարակալել, իսկ ծրագրի ժամանակացույցը ներկայացնող աղյուսակում (այսուհետ՝ Աղյուսակ)՝ ապահովել կետերի հերթական համարակալումը՝ նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ և 10-րդ մասերի դրույթները, որոնց համաձայն՝ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերում դրույթները շարադրվում են հերթական համար ունեցող կետերի տեսքով: Կետերը կարող են բաժանվել միայն համարակալված ենթակետերի, իսկ ենթակետերը` միայն համարակալված պարբերությունների: Կետերը համարակալվում են արաբական թվանշաններով, որոնք տեքստից բաժանվում են միջակետով: Ենթակետերը համարակալվում են արաբական թվանշաններով, որոնք տեքստից բաժանվում են փակագծով: Պարբերությունները համարակալվում են հայերենի այբուբենի փոքրատառերով, որոնք տեքստից բաժանվում են միջակետով։Նորմատիվ իրավական ակտի բաժիններն ու գլուխները համարակալվում են արաբական թվանշաններով: Բաժիններն ու գլուխները ունենում են վերնագրեր, որոնք պետք է համապատասխանեն դրանց բովանդակությանը: Գլուխների և բաժինների վերնագրերը գրվում են մեծատառերով, և վերնագրերի վերջում որևէ կետադրական նշան չի դրվում:3. Առաջարկում ենք Հավելվածի 5-րդ պարբերությունում «մշակելիս» բառից առաջ լրացնել «(այսուհետ՝ Ծրագիր)» բառերը՝ նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը, որի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտում հաճախակի կիրառվող երկար արտահայտությունները նույն նորմատիվ իրավական ակտում կարող են սահմանվել կրճատ տարբերակով` իրավական ակտում առաջին իսկ կիրառումից հետո նախատեսելով կամ տվյալ արտահայտության սահմանումը, կամ փակագծերում նշելով կրճատ տարբերակը:4. Հավելվածի ողջ տեքստում անհրաժեշտ է հիշատակել իրավական ակտերի կրճատ անվանումները՝ հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ և 18-րդ հոդվածների պահանջները։5 Հավելվածում առկա «օրենսդրական դաշտ» և «իրավական դաշտ» ձևակերպումներն անհրաժեշտ է վերանայել՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ գործող օրենսդրությամբ նման հասկացություններ նախատեսված չեն:6. Աղյուսակի 2.3.3-րդ կետով նախատեսվում Է տրամադրել ՀՀ արտաքին գործերի նախարարության համակարգի աշխատողների, ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի, սոցիալական ոլորտի մասնագետների համար մարդկանց թրաֆիքինգի և շահագործման թեմայով լրամշակված ձեռնարկները www.antitrafficking.am կայքում զետեղելու նպատակով:Այս առումով առաջարկում ենք, որպեսզի Նախագծի շրջանակներում իրականացվող սույն միջոցառման շահառու հանդիսանան նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության ծառայողները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջիններս ևս ներգրավված են մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի վերաբերյալ իրականացվող վերապատրաստման դասընթացներին, հաշվի առնելով ծառայության իրականացման առաձնահատկությունները, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ դա կարևոր է անազատության մեջ գտնվող խոցելի անձանց շահագործման բացառման և այլ իրավունքների պաշտպանության տեսանկյունից:7. Աղյուսակի 3.1.1-ին կետով նախատեսվում է ուսուցում իրականացնել մարդու իրավունքներին (այդ թվում՝ թրաֆիքինգին և շահագործման հարցերին, հարկադիր աշխատանքին, կիբերթրաֆիքինգի բոլոր ձևերին) վերաբերող թեմաներով` հանրակրթական դպրոցներում, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորողների և դասավանդողների համար: Այս առումով առաջարկում ենք, որպեսզի կրթության ոլորտի պետական քաղաքականությունը մշակող և իրականցնող մարմինը մշակի համապատասխան կրթական ծրագիրը, որպեսզի Նախագծի շրջանակներում իրականացվող՝ մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի ուսուցման շահառու հանդիսանան նաև քրեակատարողական հիմնարկներում անազատության մեջ գտնվող անչափահասները:8. Աղյուսակի 3.1.4-րդ կետով նախատեսվում է ներկայացնել առաջարկություններ` ուղղված վարույթի իրականացման ընթացքում վկա կամ մարդկանց թրաֆիքինգի զոհ հանդիսացող երեխաներին հարցաքննելու առանձնահատկությունների ուսումնասիրության հիմքով գործող ընթացակարգերի բարելավմանը, և ապահովել դրանց ներդնումն ու կիրարկումը:Այս համատեքստում գտնում ենք, որ քրեական վարույթի իրականացման օպերատիվության և արդյունավետության բարձրացման նպատակով, անհրաժեշտ է ուսումնասիրել և մշակել վկաների կամ տուժող ճանաչված անչափահասների ոչ միայն հարցաքննության, այլև մյուս քննչական գործողությունների իրականացման արդյունավետ կառուցակարգեր: Հետևաբար, առաջարկում ենք, որպեսզի ուսումնասիրություններ իրականցվեն նաև մյուս քննչական գործողությունների կիրառման առանձնհատակությունները վեր հանելու և արդյունավետ կառուցակարգեր ներդնելու մասով:9. Աղյուսակի 3.1.5-րդ կետով նախատեսվում ՝ «Տուժող և վկա երեխաների հոգեվիճակի և նրա հետ հարցազրույցի վարման առանձնահատկությունները» ձեռնարկը ներառել ՀՀ ոստիկանության կրթահամալիրի վերապատրաստման ծրագրերում:Վերոգրյալի համատեքստում կարծում ենք, որ արդյունավետ և օգտակար կլիներ, որպեսզի «Տուժող և վկա երեխաների հոգեվիճակի և նրա հետ հարցազրույցի վարման առանձնահատկությունները» ձեռնարկը ներառվեր նաև Արդարադատության ակադեմիայի կրթական ծրագրերում, քանի որ այն քրեադատավարական գործընթացներում ներգրավված առաջնային սուբյեկտների (քննիչ, դատախազ, դատավոր) պատրաստման և վերապատրաստման միակ կառույցն է: Հետևաբար, առաջարկում ենք, որպեսզի ընդլայնվի միջոցառման շահառուների ցանկը, ի դեմս՝ Արդարադատության ակադեմիայի: 10. Նախագիծն անհրաժեշտ է համաձայնեցնել նաև շահագրգիռ մարմինների հետ: 1.Ընդունվել է, միջոցառումը վերաձևակերպվել է՝ առաջին կատարող դարձել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, երկրորդ՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։2.Ընդունվել է, կատարվել են համապատասխան փոփոխություններ։3.Ընդունվել է, կատարվել են համապատասխան փոփոխություններ։4.Ընդունվել է, կատարվել են համապատասխան փոփոխություններ։5.Ընդունվել է, կատարվել են համապատասխան փոփոխություններ։6.Ընդունվել է, կատարվել են համապատասխան փոփոխություններ։7. Չի ընդունվել, քանի որ գործողությունը արդեն իսկ ներառում է առաջարկը, մասնավորապես ֆորմալ կրթության համակարգում, հանրակրթության ոլորտում ընգրկված բորոր սովորողների, այդ թվում քրեակատարողական հիմնարկներում անազատության մեջ գտնվող անչափահասների շրջանում պարտադիր իրականացվում է մարդու իրավունքների, այդ թվում նաև թրաֆիքինգին և շահագործման հարցերի վերաբերող թեմաների ուսուցումը։ 12-րդ դասարանում «Հասարակագիտություն» առարկայի «Փիլիսոփայություն» բաղադրիչը ներառում է Մարդկանց շահագործումը (թրաֆիքինգը) որպես արդի գլոբալ հասարակության բացասական երևույթ» թեման, որին 12-րդ դասարանում հատկացված է 8 ժամ: Միաժամանակ «Համաշխարհային պատմություն» առարկայի «Աշխարհը արդի փուլում» բաժնում, որին հատկացված է 11 ժամ, անդրադարձ է կատարվում Պայքար միջազգային ահաբեկչության, թմրամոլության և թրաֆիքինգի դեմ» թեմային: Հանրակրթական հիմնական դպրոցի 8-րդ դասարանի «Հասարակագիտություն» առարկայի Իշխանություն» բաժնում, որին հատկացված է 9 ժամ, ներառված է Կոռուպցիա և թրաֆիքինգ» թեման:Ինչ վերաբերում է նախնական մասնագիտական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթության ոլորտին, տեղեկացնում ենք որ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում 1997 թվականից գործում էր Աբովյանի N2 հատուկ արհեստագործական պետական ուսումնարանը, որն իրականացնում էր անչափահաս դատապարտյալների մասնագիտական ուսուցում: Պրոբացիոն ծառայության ներդրումից հետո՝ Աբովյանի N 2 հատուկ արհեստագործական պետական ուսումնարանում իրականացված ուսումնասիրությունից պարզվել է, որ դատապարտյալների մի մասը ստացել էր մեկից ավելի անվճար մասնագիտական կրթություն, և, այդ հանգամանքով պայմանավորված, 2017/2018 ուսումնական տարվանից մինչ այսօր Աբովյանի N2 հատուկ արհեստագործական պետական ուսումնարանին ընդունելության տեղեր չեն հատկացվել և ներկայումս ուսանողներ չկան:8.Առաջարկությունն ընդունվել է ի գիտություն։9.Ընդունվել է, Արդարադատության ակադեմիան ևս ներառվել է շահառուների ցանկում, ըստ այդմ համակատարող է նշանակվել Արդարադատության նախարարությունը։10. Ընդունվել է ի գիտություն։24. ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովՍահմանված ժամկետում առաջարկություններ չեն ներկայացվել։25. ՀՀ Վարչապետի աշխատակազմԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ 09.12.2022թ.N /02/08.4/41721-2022«Հայաստանի Հանրապետությունում 2023-2025 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծի վերաբերյալ՝Նախագծում կիրառվում է «մարդու թրաֆիքինգ կամ շահագործում» եզրույթը, ինչը բխում է 2021թ. մայիսի 5-ին ընդունված նոր Քրեական Օրենսգրքից (հոդված 188), մինչդեռ «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» օրենքում կիրառվում է «թրաֆիքինգ և շահագործում» եզրույթը, առաջարկում ենք նախագծով հաստատվող ժամանակացույցի 1.1.5-րդ կետով նախատեսված միջոցառման կատարման ժամանակ անդրադառնալ տվյալ հարցին.2.Հիմք ընդունելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ Սահմանադրական օրենքը՝ առաջարկում ենք նախագծում «Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ»-ի փոխարեն կիրառել «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ» եզրույթը. Նախագծում մի շարք արտահայտություններ խմբագրական բնույթի շտկումների կարիք ունեն, օրինակ՝ ժամանակացույցի 2.2.8-րդ միջոցառման «սփյուռքյան կառույցներ» արտահայտությունը:Միջոցառումների ծրագրի 1.1.5 միջոցառմամբ Մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին օրենքում կատարվելու են փոփոխություններ, այդ թվում և «թրաֆիքինգ և շահագործում» եզրույթը փոփոխվելու է՝ դառնալով «մարդու թրաֆիքինգ կամ շահագործում»՝ համապատասխան Նոր քրեական դատավարության և նոր քրեական օրենսգրքերի:Ընդունվել է, կատարվել են համապատասխան փոփոխություններ:Նախագծում կատարվել են խմբագրական փոփոխություններ, այդ թվում նաև «սփյուռքյան կառույցներ» արտահայտությունը փոփոխվել է՝ դառնալով «սփյուռքի հայկական կազմակերպություններ»:PK ! 3K word/footer1.xml
PAGE \* MERGEFORMAT 39PK ! ,(ޞ word/endnotes.xml
PK ! ; word/_rels/footnotes.xml.rels
PK !
!>, , word/footnotes.xml
Այսուհետ՝ Ծրագիր Հասանելի է https://rm.coe.int/greta-third-evalution-report-on-armenia/1680a6b4ba հղումով, էջ 42։ «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» ՀՀ օրենք Հասանելի է https://syrjinta.fi/en/national-rapporteur-on-trafficking-in-human-beings հղումով։ Հասանելի է https://www.state.gov/reports/2022-trafficking-in-persons-report/serbia/ հղումով։ Հասասնելի է https://www.qag-al.org/ang/publication/comparative_research.pdf հղումով։ Տե՛ս նույն տեղում։ Հասանելի է https://www.osce.org/files/f/documents/6/1/25185.pdf հղումով։ Հասանելի է https://rm.coe.int/greta-third-evalution-report-on-armenia/1680a6b4ba հղումով, էջ 39։PK ! @ word/theme/theme1.xml
PK ! a9|Q)
)
word/settings.xml
PK ! Ѳ word/styles.xml
PK ! "U U customXml/itemProps1.xml
PK ! AN規 word/numbering.xml
PK ! t?9z( ( customXml/_rels/item1.xml.rels
PK ! WgC2 2 customXml/item1.xmlPK ! SM word/fontTable.xml
PK ! [3 word/webSettings.xml
PK ! K: docProps/app.xml
Normal2341765843657Microsoft Office Word0363102falseTitle1Անվանում1Название1HPfalse51213falsefalse16.0000PK UhK K docProps/core.xmlSophie.Bostanchyanhttps://mul2.gov.am/tasks/722040/oneclick/ampopatert GAC (1).docx?token=43bab16fe7957daa6236c4354e9bd579Ani.Sahakyan742021-06-11T12:20:00Z2022-12-20T06:03:00Z2022-12-20T13:26:00ZPK ! vz [Content_Types].xmlPK ! N N _rels/.relsPK ! 7jcy y Y
word/_rels/document.xml.relsPK ! g
word/document.xmlPK ! 3K ,
word/footer1.xmlPK ! ,(ޞ 7 word/endnotes.xmlPK ! ; word/_rels/footnotes.xml.relsPK !
!>, , word/footnotes.xmlPK ! @ K word/theme/theme1.xmlPK ! a9|Q)
)
Mf word/settings.xmlPK ! Ѳ p word/styles.xmlPK ! "U U
customXml/itemProps1.xmlPK ! AN規 o
word/numbering.xmlPK ! t?9z( ( E
customXml/_rels/item1.xml.relsPK ! WgC2 2
customXml/item1.xmlPK ! SM
word/fontTable.xmlPK ! [3 ,
word/webSettings.xmlPK ! K: 8
docProps/app.xmlPK UhK K B
docProps/core.xmlPK