PK ! 2oW [Content_Types].xml
PK ! N N _rels/.rels
PK ! word/_rels/document.xml.rels
PK ! 2b- - word/document.xml
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ«Լիազորված մարմնի՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունում վարչատնտեսական գործընթացի կառավարումը իրավաբանական անձին պատվիրակելու կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալՄիջոցառման իրականացման անհրաժեշտությունը և նպատակը. «Լիազորված մարմնի՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունում վարչատնտեսական գործընթացի կառավարումը իրավաբանական անձին պատվիրակելու կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է «Հանրակրթության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի 6.1 ենթակետի պահանջից:Կարգավորման ընթացիկ իրավիճակը և առկա խնդիրները. Հանրակրթության կառավարման գործընթացում առավել ճկուն և արդյունավետ մոտեցումների ամրագրմանն են ուղղված դպրոցի կառավարման գործընթացի բաժանումը երկու հիմնական մասի՝ ուսումնական և վարչատնտեսական: Մեր երկրում այս երկու ուղղությունները ղեկավարում է դպրոցի տնօրենը: Դպրոցն ունի տնօրենի տնտեսական աշխատանքների գծով տեղակալի և հաշվապահի հաստիքներ, որոնք կատարում են իրենց աշխատանքը տնօրենի վերահսկողությամբ, և բոլոր գործընթացներին տնօրենը մասնակցում է: Ֆինանսատնտեսական, վարչական և տնտեսական աշխատանքները տնօրենից մեծ ժամանակ են պահանջում, ինչը հնարավորություն չի տալիս լիարժեք ձևով կազմակերպել, գնահատել և վերահսկել ուսումնական գործընթացը դպրոցում: Այս դեպքում աշխատանքն իրականացնում է տնօրենի ուսումնական աշխատանքերի գծով տեղակալը, ում պարտականությունները շատ դեպքերում համընկնում են տնօրենի պարտականությունների հետ: Ստացվում է, որ ունենք տնօրեն, ով տնտեսական աշխատանքների գծով տեղակալի և հաշվապահի հետ իրականացնում է վարչատնտեսական աշխատանքները և ուսումնական աշխատանքների գծով տեղակալի հետ իրականացնում է ուսումնադաստիարակչական աշխատանքների կազմակերպումը և վերահսկողությունը: Արդյունքում տնօրենն ավելի շատ աշխատանք է տանում վարչատնտեսական բաղադրիչում, և ուսումնական մասը, որն ավելի ծավալուն է, իրականացնում է մնացած ժամանակահատվածում: Մյուս կողմից՝ տնօրենը կրկնում է նշված աշխատակիցների աշխատանքը: Սույն կարգով կարգավորվում են լիազորված մարմնի՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունում (այսուհետև՝ Հաստատություն) վարչատնտեսական գործընթացի կառավարումն ամբողջությամբ կամ դրա մի մասը իրավաբանական անձին պատվիրակելու հետ կապված իրավահարաբերությունները: Հստակեցվում է վարչատնտեսական կառավարումը իրավաբանական անձի պատվիրակելու հնարավորությունը՝ հասնելով իրոք մասնագիտացված ծառայությունների ստեղծման: Միջոցառման իրականացումից ակնկալվող արդյունքը. Ամրագրվում է, որ պետական ուսումնական հաստատությունում վարչատնտեսական գործընթացի կառավարումը կարող է ամբողջությամբ կամ մասնակիորեն պատվիրակվել իրավաբանական անձին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:3. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.Սույն կարգով սահմանված գործընթացի իրականացումը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի թիվ 1363-Ա որոշմամբ հաստատված՝ ՀՀ կառավարության ծրագրի «4.3 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ» բաժնի 1-ին, 3-րդ պարբերություններով և 3-րդ պարբերության 5-րդ կետով սահմանված նպատակներից:Միջոցառման անհրաժեշտությունը բխում է «2050 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ» ծրագրի «ՄԻՆՉԵՎ 2030 ԹՎԱԿԱՆԻ ՄԵԳԱՆՊԱՏԱԿՆԵՐԻ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «1․ ԿԻՐԹ ԵՎ ԿԱՐՈՂՈՒՆԱԿ ՔԱՂԱՔԱՑԻ, ԺՈՂՈՎՈՒՐԴ» համար 1 մեգանպատակի թիրախային արդյունքի ցուցանիշի ապահովման պահանջից: Իրավական ակտի մշակման գործընթացում ներգրավված մարմիններ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն«Լիազորված մարմնի՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունում վարչատնտեսական գործընթացի կառավարումը իրավաբանական անձին պատվիրակելու կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը նախատեսում է պետական բյուջեի ծախսերի ավելացում:«Լիազորված մարմնի՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունում վարչատնտեսական գործընթացի կառավարումը իրավաբանական անձին պատվիրակելու կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն է առաջանում՝ «Հայաստանի Հանրապետության հիմնական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկը, դրանց նկարագիրը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 14-ի 1391-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծում ավելացվում են պաշտոնների նկարագրեր:PK ! :৾ word/theme/theme1.xml
PK ! ͗: word/settings.xml
PK ! .A A word/webSettings.xml
PK ! P word/styles.xml
PK ! w1 1 word/numbering.xml
PK ! _ word/fontTable.xml
PK ! $% docProps/app.xml
Normal34236553740Microsoft Office Word0318falseНазвание1false4387falsefalse15.0000PK sKUք docProps/core.xmlПользователь Windowshttps://mul2-edu.gov.am/tasks/1171067/oneclick/40ce64144c04e4cd023576fe4e14a743847d398d3934afe04b1147ac9b987331.docx?token=9ccca21472a5e24b2ff9d666a9d92caaHP632022-11-16T06:45:00Z2022-04-04T08:00:00Z2022-12-07T13:46:00ZPK ! 2oW [Content_Types].xmlPK ! N N _rels/.relsPK ! M word/_rels/document.xml.relsPK ! 2b- - = word/document.xmlPK ! :৾ : word/theme/theme1.xmlPK ! ͗: T word/settings.xmlPK ! .A A d word/webSettings.xmlPK ! P ?m word/styles.xmlPK ! w1 1 i word/numbering.xmlPK ! _ & word/fontTable.xmlPK ! $% 6 docProps/app.xmlPK sKUք : docProps/core.xmlPK >