PK ! 0( [Content_Types].xml
PK ! N N _rels/.rels
PK ! word/_rels/document.xml.rels
PK ! c0 0 word/document.xml
ՏԵՂԵԿԱՆՔ«ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԻՀոդված 12.Գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանումը և կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը 1. Գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանումը կազմված է կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարից, կառուցվածքային ստորաբաժանման ավագ դատախազներից և դատախազներից, իսկ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքում՝ նաև տեղակալից (տեղակալներից):2. Գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանումը կարող է ունենալ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի տեղակալ (տեղակալներ): Գլխավոր դատախազության վարչությունը կարող է ունենալ նաև բաժիններ:3. Գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանման (այսուհետ՝ ստորաբաժանում) ղեկավարը`1) ղեկավարում, կազմակերպում և համակարգում է իր ղեկավարած ստորաբաժանման գործունեությունը.2) ապահովում է գլխավոր դատախազի հրամանների, հանձնարարականների, հանձնարարությունների, ինչպես նաև գլխավոր դատախազի՝ ոլորտը համակարգող տեղակալի հանձնարարականների, հանձնարարությունների կատարումը.3) առաջարկություն է ներկայացնում գլխավոր դատախազին կամ գլխավոր դատախազի՝ ոլորտը համակարգող տեղակալին՝ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի տեղակալի, կառուցվածքային ստորաբաժանման ավագ դատախազների և դատախազների (այսուհետ՝ ստորաբաժանման դատախազներ) միջև աշխատանքի բաժանում կատարելու վերաբերյալ.4) առաջարկներ է ներկայացնում գլխավոր դատախազին կամ գլխավոր դատախազի՝ ոլորտը համակարգող տեղակալին` իր ղեկավարած ստորաբաժանման դատախազներին խրախուսելու կամ նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, ինչպես նաև նրանց առաջխաղացման վերաբերյալ.5) առաջարկներ է ներկայացնում դատախազության գլխավոր քարտուղարին իր նշանակած քաղաքացիական ծառայողներին խրախուսելու կամ նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.6) վերահսկողություն է իրականացնում ստորաբաժանման աշխատակիցների կողմից աշխատանքային կարգապահության պահպանման և ամրապնդման, նրանց կողմից պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարման նկատմամբ.7) իրականացնում է դատախազության՝ Սահմանադրությամբ նախատեսված իրավասության շրջանակում օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:4. Գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը իր ղեկավարած ստորաբաժանման գործունեության համար պատասխանատվություն է կրում գլխավոր դատախազի և գլխավոր դատախազի՝ ոլորտը համակարգող տեղակալի առջև:5. Գլխավոր դատախազի կամ գլխավոր դատախազի՝ ոլորտը համակարգող տեղակալի հանձնարարությամբ կամ իր նախաձեռնությամբ գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարն իր իրավասության շրջանակներում՝1) կարող է Երևան քաղաքի դատախազից, Երևան քաղաքի վարչական շրջանների և մարզերի դատախազներից պահանջել վարույթի կամ այլ նյութեր, դրանց հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն.2) գլխավոր դատախազին կամ գլխավոր դատախազի՝ ոլորտը համակարգող տեղակալին առաջարկություններ ներկայացնել Երևան քաղաքի, Երևան քաղաքի վարչական շրջանների և մարզերի դատախազությունների կողմից դատախազության լիազորությունների կազմակերպման և իրականացման արդյունավետության բարձրացման ուղղությամբ:6. Գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված լիազորություններն իրականացնում է անձամբ կամ ստորաբաժանման դատախազների միջոցով:7. Գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված լիազորություններն իրականացնելիս դատախազին կարգապահական պատասխանատվության ենթարկելու առերևույթ հիմքեր խախտումներ հայտնաբերելու դեպքում սույն օրենքով սահմանված կարգով կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ օրենքով սահմանված կարգով դիմում է գլխավոր դատախազին կամ գլխավոր դատախազի՝ ոլորտը համակարգող տեղակալին:8. Գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները և կառուցվածքային ստորաբաժանումների դատախազներն իրականացնում են սույն օրենքի 5-րդ գլխով սահմանված լիազորությունները:Հոդված 23.Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի և որակավորման հանձնաժողովները 1. Գլխավոր դատախազին առընթեր գործում են էթիկայի և որակավորման հանձնաժողովներ:2. Էթիկայի հանձնաժողովը բաղկացած է յոթ անդամից: Էթիկայի հանձնաժողովի կազմի մեջ են մտնում գլխավոր դատախազի կողմից նշանակվող գլխավոր դատախազի մեկ տեղակալ, երեք իրավաբան-գիտնական և գլխավոր դատախազի, գլխավոր դատախազի՝ էթիկայի հանձնաժողովի անդամ չհանդիսացող տեղակալների, գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, Երևան քաղաքի դատախազի, մարզերի դատախազների, Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազների և կայազորների զինվորական դատախազների կողմից ձայների մեծամասնությամբ ընտրված երեք դատախազ: Էթիկայի հանձնաժողովը ղեկավարում է գլխավոր դատախազի տեղակալը:3. Որակավորման հանձնաժողովը կազմված է ինն անդամից, իսկ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված գործառույթներ (այսուհետ՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ) իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացվող բաց մրցույթի դեպքում՝ տասնմեկ անդամից: Որակավորման հանձնաժողովի կազմի մեջ են մտնում արդարադատության ակադեմիայի ռեկտորը, գլխավոր դատախազի կողմից նշանակվող գլխավոր դատախազի մեկ տեղակալ, չորս դատախազ և երեք չորս իրավաբան-գիտնական, իսկ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացվող բաց մրցույթի դեպքում՝ նաև երկու փորձագետ, որոնց նշանակում է գլխավոր դատախազը: Փորձագետները պետք է ունենան ապօրինի ակտիվների վերադարձի ոլորտում գիտական կամ պրակտիկ աշխատանքի կամ կոռուպցիոն հանցագործությունների քննության առնվազն երեք տարվա փորձառություն:Որակավորման հանձնաժողովը ղեկավարում է գլխավոր դատախազի տեղակալը:4. Սույն հոդվածով սահմանված հանձնաժողովի անդամներն անկախ են: Նրանց գործունեության առնչությամբ որևէ միջամտություն արգելվում է:5. Յուրաքանչյուր դատախազ կարող է լինել սույն հոդվածով սահմանված միայն մեկ հանձնաժողովի կազմում: Հանձնաժողովների անդամները նշանակվում են երեք տարի ժամկետով, բացառությամբ երկու փորձագետների, որոնք նշանակվում են մեկ տարի ժամկետով: 6. Հանձնաժողովներում նոր անդամների նշանակումները սույն հոդվածով սահմանված կարգով կատարվում են գործող անդամների լիազորությունները դադարելու օրվան հաջորդող օրը:16.1. Հանձնաժողովների անդամի լիազորությունները վաղաժամկետ կարող են դադարեցվել ՀՀ գլխավոր դատախազի հրամանով՝ հանձնաժողովի նիստերից երկու և ավելի անգամ անընդմեջ անհարգելի պատճառով բացակայելու դեպքում: Հանձնաժողովների անդամի լիազորությունները դադարում են այն դեպքում, երբ վերջինս ներկայացնում է համապատասխան դիմում կամ ազատվում է դատախազի պաշտոնից կամ զբաղեցնում է դատախազի այնպիսի պաշտոն, որի պարագայում խախտվում են սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված պահանջները: Հանձնաժողովի անդամի լիազորությունների դադարման փաստն արձանագրվում է գլխավոր դատախազի հրամանով:7. Սույն հոդվածով սահմանված հանձնաժողովների գործունեության, ինչպես նաև դատախազ անդամների ընտրության կարգը սահմանում է գլխավոր դատախազը:Հոդված 27.Դատարանների վճիռների, դատավճիռների և որոշումների բողոքարկումը 1.Դատախազը Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով և իր լիազորությունների շրջանակներում պարտավոր է բողոքարկել այն դատական ակտերը, որոնք, իր կարծիքով, հիմնավոր չեն կամ ապօրինի են:2. Դատարանների` քրեական գործերով օրինական ուժի մեջ չմտած դատական ակտը կարող է բողոքարկել դատաքննությանը մասնակցած հանրային մեղադրողը կամ վերադաս դատախազը:3. Դատարանների` քաղաքացիական կամ վարչական գործով պետական շահերին վերաբերող օրինական ուժի մեջ չմտած դատական ակտերը կարող է բողոքարկել դատական քննությանը մասնակցած դատախազը կամ վերադաս դատախազը:4. Դատավճիռը գույքային հայցի մասով դատախազը կարող է բողոքարկել, եթե այն վերաբերում է պետական շահերին:5. Օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոք կարող են բերել միայն գլխավոր դատախազը կամ նրա տեղակալները:6. Պետական շահերին վերաբերող քաղաքացիական կամ վարչական այն գործով, որում դատախազությունը մասնակցություն չի ունեցել, օրինական ուժի մեջ մտած, ինչպես նաև օրինական ուժի մեջ չմտած դատական ակտը կարող է բողոքարկվել միայն այն դեպքում, եթե նշված գործով ներգրավված պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը, ի պատասխան դատախազության հարցմանը, հայտնել է, որ չի բողոքարկելու համապատասխան դատական ակտը: Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը դատախազության՝ սույն մասով նախատեսված հարցմանը պարտավոր է պատասխանել հարցումն ստանալուց հետո` հնգօրյա ժամկետում:7. Բողոքը պաշտպանում է բողոք բերած դատախազը, իսկ եթե բողոք բերել է վերադաս դատախազը, ապա բողոքը պաշտպանում է ինքը կամ իր հանձնարարությամբ` այլ դատախազ:8. Վերադաս դատախազը վերաքննիչ կամ վճռաբեկ վարույթին մասնակցությունը կարող է հանձնարարել այլ դատախազի (դատախազների):9. Դատախազի բերած բողոքը կարող է հետ վերցնել բողոք բերած դատախազը կամ վերադաս դատախազը:10. Դատախազն իրավունք ունի դատարանում անարգել ծանոթանալու վարույթի կամ գործի նյութերին և անվճար ստանալու դրանց պատճենները:Հոդված 29.Պետական շահերի պաշտպանության հայց հարուցելը 1. Դատախազի կողմից պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելն ընդգրկում է`Դատախազի կողմից պետական շահերի, այդ թվում՝ պատվիրակված լիազորությունների իրականացման համար պետության կողմից համայնքին ուղղված ֆինանսական միջոցների պաշտպանության հայց հարուցելն ընդգրկում է`1) քաղաքացիական դատավարության կարգով պետության (համայնքի) գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության հայցի հարուցումը.2) վարչական դատավարության կարգով պետության (համայնքի) գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության հայցի հարուցումը.3) քրեական դատավարության կարգով հանցագործությամբ ուղղակիորեն պետությանը (համայնքին) պատճառված գույքային վնասի հատուցման հայցի հարուցումը.4) «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա գույքի բռնագանձման հայցի հարուցումը:2. Դատախազը պետական շահերի պաշտպանության հայց հարուցում է հետևյալ բացառիկ դեպքերում, երբ՝1) իր լիազորություններն իրականացնելիս հայտնաբերում է, որ պետական (համայնքային) կամ տեղական ինքնակառավարման մարմինը, որին վերապահված է պետական (համայնքային) շահերի պաշտպանությանն առնչվող տվյալ հարցերով հայց ներկայացնելը, իրազեկ լինելով պետական(համայնքային) շահերի խախտման փաստի մասին, դատախազի կողմից հայց ներկայացնելու առաջարկություն ստանալուց հետո ողջամիտ ժամկետում հայց չի ներկայացրել, կամ2) պետական (համայնքային) շահերի խախտում է տեղի ունեցել այն հարցերով, որոնցով հայց ներկայացնելը օրենսդրությամբ վերապահված չէ որևէ պետական(համայնքային) կամ տեղական ինքնակառավարման մարմնի.3) «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա իրականացված ուսումնասիրության արդյունքներով առկա են գույքի բռնագանձման հայց հարուցելու հիմքեր:3. Եթե դատախազը գտնում է, որ առկա են բավարար հիմքեր պետական(համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու համար, ապա իրավունք ունի մինչև հայց հարուցելը նախազգուշացնելու պետական(համայնքային) շահերին վնաս հասցրած անձին վնասը կամովին հատուցելու մասին:4. Սույն հոդվածի իմաստով` հայց հարուցելու իրավասությունն ընդգրկում է այն բոլոր իրավունքների ու պարտականությունների շրջանակը, որոնք դատավարական օրենքով վերապահված են հայցվորին: Որպես պատասխանող` դատախազը կարող է հանդես գալ միայն իր հարուցած` պետական(համայնքային) շահերի պաշտպանության հայցի քննության շրջանակներում ներկայացված հակընդդեմ հայցերով:5. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու հիմքերի առկայությունը պարզելու նպատակով դատախազը իրավունք ունի՝Պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու՝ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում դատախազը համապատասխան հայց հարուցելու նպատակով իրավունք ունի`1) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, բացառությամբ դատարանների, պետական (պետական բաժնեմասով) կազմակերպություններից պահանջելու և ստանալու հայց հարուցելու համար անհրաժեշտ իրավական ակտեր, փաստաթղթեր և այլ տեղեկություններ.2) անվճար օգտվելու ծառայողական նպատակներով օգտագործվող տեղեկատվական տվյալների բազայից (այդ թվում՝ էլեկտրոնային).3) պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին անհրաժեշտության դեպքում ներգրավելու համապատասխան մասնագետի կամ փորձագետի (մասնագիտացված փորձագիտական հաստատության):6. Սույն հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով սահմանված իրավական ակտերը, փաստաթղթերը և այլ տեղեկությունները համապատասխան մարմինները պարտավոր են դատախազին տրամադրել ողջամիտ ժամկետում:7. Եթե սույն հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով նախատեսված մարմինները և կազմակերպությունները պետության (համայնքի) գույքային շահերի պաշտպանության հայց են ներկայացնում դատարան, կամ նրանց դեմ պետության(համայնքի) գույքային շահերին առնչվող հայց է ներկայացվում, որոնցով հայցագնի չափը գերազանցում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափը, ապա այդ մարմինները և կազմակերպությունները հայցի և գործով կայացված դատական ակտի (բացառությամբ միջանկյալ դատական ակտի) մասին տեղեկատվություն են ներկայացնում գլխավոր դատախազություն՝ հայցադիմումը ներկայացնելուց (ստանալուց) կամ դատական ակտն ստանալուց հետո` հնգօրյա ժամկետում:8. Եթե սույն հոդվածով սահմանված են այլ կարգավորումներ, քան «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, ապա ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման քաղաքացիական գործի հարուցումը և քննությունն իրականացվում են «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:(29-րդ հոդվածը լրաց. 16.04.20 ՀՕ-245-Ն)Հոդված 32.Վերադաս և ստորադաս դատախազների փոխհարաբերությունները 1. Վերադաս և ստորադաս դատախազների փոխհարաբերությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով:2. Եթե ստորադաս դատախազը վերադաս դատախազի տված հանձնարարականը կամ հանձնարարությունը համարել է անօրինական կամ անհիմն և դրա վերաբերյալ առարկություն ներկայացրել հանձնարարություն տված դատախազի վերադասին, և նրա կողմից հանձնարարականը կամ հանձնարարությունը համարվել է օրինական և հիմնավոր, ապա վերադաս դատախազն իր պատճառաբանված որոշմամբ կարող է ստորադաս դատախազին հեռացնել վարույթից և մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության իրականացումը հանձնարարել այլ դատախազի կամ այն իրականացնել անձամբ:3. Ստորադաս դատախազը պարտավոր է վերադաս դատախազի պահանջով նրան ներկայացնել իր գործունեության մասին հաշվետվություններ, տեղեկատվություն և իրեն հանձնարարված վարույթի նյութեր:4. Անմիջական վերադաս դատախազը՝1) անհրաժեշտության դեպքում համապատասխան զեկուցագիր է ներկայացնում վերադաս դատախազին՝ դատախազի կողմից իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու կապակցությամբ.2) դատախազի արձակուրդի, գործուղման կամ ժամանակավոր այլ բացակայության, ինչպես նաև դատախազի պաշտոնը թափուր մնալու դեպքերում ըստ անհրաժեշտության վերաբաշխում է նրա պարտականություններն այլ դատախազների միջև:5. Վերադաս դատախազը անհրաժեշտության դեպքում կարող է ստեղծել դատախազների խումբ՝ դատախազության լիազորությունների իրականացումը հանձնարարելով մի քանի դատախազների, և նշանակել դատախազների խմբի ղեկավար: Դատախազների խմբի ղեկավարը կոնկրետ գործով դատախազական լիազորություններն իրականացնելիս հանդիսանում է վերադաս դատախազ դատախազների խմբի անդամների նկատմամբ: Դատախազների խմբի ղեկավարի և անդամի լիազորությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով::5. Վերադաս դատախազը կոնկրետ վարույթով դատախազության լիազորությունների իրականացումը կարող է հանձնարարել մի քանի դատախազների և նշանակել դատախազական խմբի ղեկավար: Դատախազական խմբի ղեկավարը կազմակերպում և համակարգում է դատախազական խմբի աշխատանքը:6. (մասն ուժը կորցրել է 09.06.22 ՀՕ-153-Ն)7. Անմիջական վերադաս դատախազն իրավասու է իր որոշմամբ ստորադաս դատախազից քրեական վարույթը տեղափոխելու մեկ այլ դատախազի կամ իր վարույթ՝1) օրենքով սահմանված կարգով ստորադաս դատախազին վարույթից հեռացնելու դեպքում կամ2) ստորադաս դատախազի նկատմամբ հայտնած բացարկը կամ ինքնաբացարկը բավարարելու դեպքում կամ3) ստորադաս դատախազի` արձակուրդում կամ գործուղման մեջ գտնվելու դեպքում կամ4) ստորադաս դատախազի լիազորությունները օրենքով սահմանված կարգով դադարեցնելու կամ կասեցնելու դեպքում կամ5) ստորադաս դատախազի վերապատրաստման դասընթացներին մասնակցելու կամ հիվանդության կամ իր լիազորությունների պատշաճ իրականացումն անհնարին դարձնող նմանատիպ այլ դեպքերում կամ6) ստորադաս դատախազի աշխատանքային ծանրաբեռնվածության դեպքում՝ վերջինիս գրավոր համաձայնությամբ կամ7) Հայաստանի Հանրապետության դատախազության այլ ստորաբաժանում տեղափոխվելու դեպքում;:8. Վերադաս դատախազն ստորադաս դատախազին պատճառաբանված որոշմամբ հեռացնում է վարույթից՝1) ստորադաս դատախազի կողմից իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում կամ2) տվյալ վարույթին իր մասնակցությունը բացառող հանգամանքների մասին իրազեկված լինելու պայմաններում ինքնաբացարկի միջնորդություն չներկայացնելու դեպքում:9. Սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված դեպքերում վարույթից հեռացված դատախազի նկատմամբ սույն օրենքով սահմանված կարգով կարող է հարուցվել կարգապահական վարույթ:Հոդված 33.Դատախազ նշանակվելու համար ներկայացվող ընդհանուր պահանջները 1. Դատախազ կարող է նշանակվել 22-ից մինչև 65 տարեկան Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որը՝1) Հայաստանի Հանրապետությունում ստացել է բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ նմանատիպ աստիճան է ձեռք բերել օտարերկրյա պետությունում, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են օրենքով սահմանված կարգով.2) տիրապետում է հայերենին.3) որի նկատմամբ չեն տարածվում սույն օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված սահմանափակումները.4) ավարտել է համապատասխան ուսումնառությունը արդարադատության ակադեմիայում, եթե սույն օրենքի 38-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված դեպքերում չի ազատվում արդարադատության ակադեմիայում ուսումնառությունից:5) (կետն ուժը կորցրել է 16.04.20 ՀՕ-245-Ն)2. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող ստորաբաժանման դատախազ կարող է նշանակվել առնվազն երկու տարվա իրավաբանի մասնագիտական աշխատանքային փորձ ունեցող անձը։Հոդված 33.1. Դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկվելուն հավակնող անձին ներկայացվող պահանջներըԴատախազների թեկնածությունների ցուցակը համալրելու նպատակով անցկացվող բաց մրցույթին կարող է մասնակցել 22-ից մինչև 63 տարեկան Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որը՝1) Հայաստանի Հանրապետությունում ստացել է բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ նմանատիպ աստիճան է ձեռք բերել օտարերկրյա պետությունում, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են օրենքով սահմանված կարգով.2) տիրապետում է հայերենին.3) որի նկատմամբ չեն տարածվում սույն օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված սահմանափակումները:2. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկվելու համար մրցույթին կարող է մասնակցել առնվազն երկու տարվա իրավաբանի մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող անձը։Հոդված 34.Դատախազ նշանակվելու սահմանափակումները 1. Դատախազ չի կարող նշանակվել այն անձը`1) որը դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.2) որը դատապարտվել է դիտավորյալ հանցագործության համար` անկախ դատվածությունը մարված կամ հանված լինելու հանգամանքից, իսկ անզգույշ հանցագործության դեպքում՝ մինչև դատվածությունը չի մարվել կամ հանվել.3) որն ունի դատախազի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն.4) որը չի անցել պարտադիր զինվորական ծառայություն, բացառությամբ այն անձանց, որոնք ազատվել են նման ծառայությունից օրենքով նախատեսված կարգով ու հիմքով.5) որի նկատմամբ դիտավորյալ հանցագործության համար հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է, կամ քրեական հետապնդում չի իրականացվել ոչ արդարացնող հիմքով.6) որն ունի նաև այլ պետության քաղաքացիություն.7) որը նախկինում դատախազի կամ դատավորի կամ քննիչի (քննչական բաժնի պետի, քննչական մարմնի ղեկավարի) պաշտոնից ազատվել է կարգապահական տույժի կիրառման արդյունքում, եթե կարգապահական տույժի կիրառումից չի անցել մեկ տարի.8) որն օրինական ուժի մեջ մտած դատական ակտով զրկվել էզրկված է հանրային ծառայությունում որևէ պաշտոն զբաղեցնելու իրավունքից:2. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված ֆիզիկական արատների և հիվանդությունների ցանկը սահմանում է կառավարությունը: Հոդված 36.Գլխավոր դատախազի տեղակալին ներկայացվող պահանջները և նրա նշանակման կարգը 1. Գլխավոր դատախազի տեղակալ կարող է նշանակվել սույն օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները բավարարող, միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, բարձր մասնագիտական որակներ և բարձրագույն իրավաբանական կրթություն ստանալուց հետո իրավաբանի մասնագիտական աշխատանքի առնվազն յոթ տարվա փորձառություն ունեցող անձը: Գլխավոր դատախազի տեղակալ չի կարող նշանակվել այն անձը, որը նախկինում դատախազի, դատավորի կամ քննիչի (քննչական բաժնի պետի, քննչական մարմնի ղեկավարի) պաշտոնից ազատվել է կարգապահական տույժի կիրառման հետևանքով:2. (մասն ուժը կորցրել է 16.04.20 ՀՕ-245-Ն)3. Եթե գլխավոր դատախազի տեղակալի թեկնածուն զբաղեցնում է դատախազի պաշտոն, ապա նա, գլխավոր դատախազի կողմից, խորհրդակցելով դատախազության կոլեգիայի հետ, կարող է նշանակվել գլխավոր դատախազի տեղակալ՝ առանց սույն հոդվածով սահմանված կարգով անցկացվող մրցույթի: Սույն մասով գլխավոր դատախազի տեղակալ չնշանակվելու դեպքում գլխավոր դատախազի տեղակալի թեկնածուները (թեկնածուն) ընտրվում են (է) որակավորման հանձնաժողովի կողմից՝ սահմանած կարգով անցկացվող մրցույթի միջոցով՝ գաղտնի քվեարկությամբ, որակավորման հանձնաժողովի անդամների առնվազն վեց ձայնով ընդունված որոշմամբ: Մրցույթի արդյունքները հրապարակվում են մրցույթն անցկացնելուց հետո` նույն օրը: Գլխավոր դատախազը գլխավոր դատախազի տեղակալի թեկնածուներից մեկին նշանակում է գլխավոր դատախազի տեղակալ:4. Գլխավոր դատախազի տեղակալի թեկնածուն պարտավոր է ներկայացնել սույն օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված փաստաթղթերը, ինչպես նաև իրավունք ունի ներկայացնելու երաշխավորագրեր, ցանկացած այլ փաստաթուղթ, որը, իրենց կարծիքով, կարող է նշանակություն ունենալ ընտրության գործընթացում:5. Որակավորման հանձնաժողովը գլխավոր դատախազի տեղակալի թափուր պաշտոն առաջանալու դեպքում դրան հաջորդող յոթնօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում և դատախազության կայքէջում հրապարակում է գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնի համար մրցույթին մասնակցելու հայտերի ընդունման ժամկետը, վայրը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, մրցույթն անցկացնելու վայրը, օրը և ժամը, ինչպես նաև բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկի հղումը: Տվյալ պաշտոնի համար մրցույթին մասնակցելու հայտերի ընդունման ժամկետը ոչ պակաս, քան մեկ շաբաթ, և ոչ ավելի, քան մեկ ամիս է:6. Հայտերի ընդունման մերժման վրա տարածվում են սույն օրենքի 38-րդ հոդվածի 6-7-րդ մասերով սահմանված նորմերը:6.1. Հայտերի ընդունումից հետո՝ մեկօրյա ժամկետում, որակավորման հանձնաժողովի նախագահը թեկնածուների լրացրած բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը ներկայացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ քսանօրյա ժամկետում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով։ Որակավորման հանձնաժողովի նախագահը եզրակացությունն ստանալուց հետո՝ մրցույթից առնվազն երեք օր առաջ, այն տրամադրում է որակավորման հանձնաժողովի անդամներին։ Թեկնածուի վերաբերյալ որակավորման հանձնաժողովի դրական եզրակացության դեպքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից ստացված խորհրդատվական եզրակացությունը տրամադրվում է նաև գլխավոր դատախազին։7. Մրցույթն անցկացնում է որակավորման հանձնաժողովը թեկնածուի հետ անցկացվող հարցազրույցի միջոցով հետևյալ փուլերով՝1) յուրաքանչյուր թեկնածուի փաստաթղթերի և մասնագիտական փորձառության ուսումնասիրություն: Թեկնածուն իրավունք ունի պարզաբանումներ տալու իր փաստաթղթերում պարունակվող տեղեկությունների վերաբերյալ, իսկ որակավորման հանձնաժողովի անդամները կարող են հարցեր տալ թեկնածուին՝ նրա մասնագիտական փորձառությունը, աշխատանքային ձեռքբերումները, գիտական հետաքրքրությունները, տվյալ պաշտոնում նրա մոտիվացիան, ակնկալիքները և այդ պաշտոնը զբաղեցնելու համար անհրաժեշտ այլ անձնական որակները և արժանիքները գնահատելու համար.2) դատախազի վարքագծի կանոններին և ղեկավարման ու կառավարչական հմտություններին վերաբերող իրավիճակի ներկայացմամբ թեկնածուի կողմից իրականացվող վերլուծություն և դիրքորոշման ներկայացում՝ դատախազի վարքագծի կանոնների և տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար անհրաժեշտ ղեկավարման և կառավարչական հմտությունների տիրապետման, ինչպես նաև տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար անհրաժեշտ այլ անձնական հատկանիշները գնահատելու համար (ինքնատիրապետում, վարվեցողություն, ունկնդրելու կարողություն, հաղորդակցման հմտություններ պաշտոնեական և արտապաշտոնեական հարաբերություններում, վերլուծական կարողություններ և այլն).3) համապատասխան մասնագիտացման ոլորտում մեկ հակիրճ իրավական հարցի վերաբերյալ (օրենքի կամ այլ իրավական ակտի նորմի, դատական ակտում արտահայտված դիրքորոշումներ և այլն) թեկնածուի կողմից իրականացվող վերլուծություն ու դիրքորոշման ներկայացում՝ կարճ ժամանակահատվածում հանպատրաստից կողմնորոշվելու, ինքնատիրապետման, վարվեցողության, հաղորդակցման հմտությունները, վերլուծական կարողությունները և տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար անհրաժեշտ որակները գնահատելու համար: Թեկնածուին տրվող հարցերը չպետք է ունենան նրա իրավաբանական գիտելիքները ստուգելու նպատակ:7.1. Որակավորման հանձնաժողովի կողմից թեկնածուների ընտրության ժամանակ հանձնաժողովի անդամները հաշվի են առնում նաև թեկնածուի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տրամադրած՝ բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունը։8. Մրցույթն անցկացվում է նաև, եթե մրցույթին մասնակցելու համար դիմել է մեկ մասնակից:9. Գլխավոր դատախազի կողմից սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքում գլխավոր դատախազի տեղակալ չնշանակվելու կամ որակավորման հանձնաժողովի՝ սույն հոդվածի 3-րդ մասով ընտրված թեկնածուների թվից գլխավոր դատախազի տեղակալ չնշանակվելու դեպքերում, ինչպես նաև եթե մրցույթի արդյունքներով որակավորման հանձնաժողովը չի ընտրում գլխավոր դատախազի տեղակալի թեկնածու, ապա սույն հոդվածով սահմանված կարգով յոթնօրյա ժամկետում հայտարարվում է նոր մրցույթ, եթե այդ ժամկետում գլխավոր դատախազը սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով գլխավոր դատախազի տեղակալ չի նշանակում:10. Մրցույթի կազմակերպման կարգը սահմանվում է գլխավոր դատախազի հրամանով:11. Սույն հոդվածով սահմանված կարգավորումները չեն կիրառվում գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի նշանակման գործընթացի նկատմամբ, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի: Հոդված 37.Դատախազությունում պաշտոնների դասակարգումը Հոդված 37. Դատախազությունում պաշտոնների դասակարգումը«1. Դատախազությունում պաշտոնները դասակարգվում են հետևյալ աստիճանակարգությամբ՝1) գլխավոր դատախազ.2) գլխավոր դատախազի տեղակալ.3) գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավար, Երևան քաղաքի դատախազ, զինվորական դատախազի տեղակալ.4) գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի տեղակալ, Երևան քաղաքի դատախազի տեղակալ, Երևան քաղաքի վարչական շրջանի դատախազ, մարզի դատախազ, կայազորի զինվորական դատախազ, գլխավոր դատախազության ավագ դատախազ, զինվորական կենտրոնական դատախազության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավար.5) գլխավոր դատախազության դատախազ, գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների ավագ դատախազներ, զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազ, Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազների տեղակալներ, մարզերի դատախազների տեղակալներ, կայազորների զինվորական դատախազների տեղակալներ.6) գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների դատախազներ, զինվորական կենտրոնական դատախազության կառուցվածքային ստորաբաժանման ավագ դատախազներ, Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազներ, զինվորական կենտրոնական դատախազության դատախազ.7) Երևան քաղաքի դատախազության դատախազներ, Երևան քաղաքի վարչական շրջանների, մարզերի և կայազորների զինվորական դատախազությունների ավագ դատախազներ, զինվորական կենտրոնական դատախազության կառուցվածքային ստորաբաժանման դատախազներ,8) Երևան քաղաքի վարչական շրջանների, մարզերի և կայազորների զինվորական դատախազությունների դատախազներ:»::1. Դատախազությունում պաշտոնները դասակարգվում են հետևյալ աստիճանակարգությամբ՝1) գլխավոր դատախազ.2) գլխավոր դատախազի տեղակալ, զինվորական դատախազ.3) գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավար, Երևան քաղաքի դատախազ, զինվորական դատախազի տեղակալ.4) գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի տեղակալ, Երևան քաղաքի դատախազի տեղակալ, Երևան քաղաքի վարչական շրջանի դատախազ, մարզի դատախազ, կայազորի զինվորական դատախազ, գլխավոր դատախազության ավագ դատախազ.5) գլխավոր դատախազության դատախազ, գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների ավագ դատախազներ և դատախազներ, Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազների տեղակալներ, մարզերի դատախազների տեղակալներ, Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազներ, կայազորների զինվորական դատախազների տեղակալներ, զինվորական կենտրոնական դատախազության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավար, զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազ.6) Երևան քաղաքի դատախազության դատախազներ, Երևան քաղաքի վարչական շրջանների, մարզերի և կայազորների զինվորական դատախազությունների ավագ դատախազներ և դատախազներ, զինվորական կենտրոնական դատախազության կառուցվածքային ստորաբաժանման ավագ դատախազներ և դատախազներ, զինվորական կենտրոնական դատախազության դատախազ:Հոդված 39.Դատախազների ծառայողական առաջխաղացման ցուցակները 1. Դատախազների ծառայողական առաջխաղացման ցուցակներն են`1) սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված պաշտոններում նշանակվելու համար առաջխաղացման ցուցակ.2) սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված պաշտոններում նշանակվելու համար առաջխաղացման ցուցակ.3) սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված պաշտոններում նշանակվելու համար առաջխաղացման ցուցակ:4) սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված պաշտոններում նշանակվելու համար առաջխաղացման ցուցակ:5) սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված պաշտոններում նշանակվելու համար առաջխաղացման ցուցակ:1. Դատախազների ծառայողական առաջխաղացման ցուցակներն են`1) սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված պաշտոններում նշանակվելու համար առաջխաղացման ցուցակ.2) սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված պաշտոններում նշանակվելու համար առաջխաղացման ցուցակ.3) սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված պաշտոններում նշանակվելու համար առաջխաղացման ցուցակ:2. Դատախազների ծառայողական առաջխաղացման ցուցակները ձևավորում է որակավորման հանձնաժողովը գլխավոր դատախազի հրամանով`1) դատախազների հերթական ատեստավորման ժամանակ.2) արտահերթ կարգով, երբ գլխավոր դատախազն առաջարկություն է ներկայացնում որակավորման հանձնաժողով` դատախազին սույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով նախատեսված դատախազների առաջխաղացման որևէ ցուցակում ընդգրկելու վերաբերյալ` ներկայացնելով գլխավոր դատախազի կամ գլխավոր դատախազի՝ ոլորտը համակարգող տեղակալի տված համապատասխան գնահատագիր: Դատախազն ընդգրկվում է դատախազների ծառայողական առաջխաղացման ցուցակում որակավորման հանձնաժողովի դրական եզրակացության դեպքում: Սույն հոդվածի 1-ին մասի 4-5-րդ կետերով նախատեսված դատախազների առաջխաղացման որևէ ցուցակում դատախազն ընդգրկվում է իր անմիջական վերադասի պատճառաբանված զեկուցագրի հիման վրա՝ գլխավոր դատախազի հրամանով:2) արտահերթ կարգով, երբ գլխավոր դատախազն առաջարկություն է ներկայացնում որակավորման հանձնաժողով` դատախազին առաջխաղացման ցուցակում ընդգրկելու վերաբերյալ` ներկայացնելով գլխավոր դատախազի կամ գլխավոր դատախազի՝ ոլորտը համակարգող տեղակալի տված համապատասխան գնահատագիր: Որակավորման հանձնաժողովը գլխավոր դատախազի կամ գլխավոր դատախազի՝ ոլորտը համակարգող տեղակալի տված համապատասխան գնահատագիրն ստանալուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, համապատասխան դատախազից պահանջում և ստանում է բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկը: Որակավորման հանձնաժողովի նախագահը բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկն ստանալուց հետո՝ մեկօրյա ժամկետում, այն ներկայացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ մեկամսյա ժամկետում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով։ Որակավորման հանձնաժողովի նախագահը եզրակացությունն ստանալուց հետո՝ որակավորման հանձնաժողովի նիստից առնվազն երեք օր առաջ, այն տրամադրում է որակավորման հանձնաժողովի անդամներին: Դատախազն ընդգրկվում է դատախազների ծառայողական առաջխաղացման ցուցակում որակավորման հանձնաժողովի դրական եզրակացության դեպքում.2.1) սույն մասի 2-րդ կետով սահմանված ժամկետում բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկը որակավորման հանձնաժողով չներկայացնելու դեպքում դատախազը չի ընդգրկվում դատախազների ծառայողական առաջխաղացման ցուցակում.3) սույն օրենքի 38-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված կարգով, երբ որակավորման հանձնաժողովը որոշում է կայացնում արդարադատության ակադեմիայում սույն օրենքի 38-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված ուսումնառությունից ազատված անձին միաժամանակ դատախազների թեկնածությունների և սույն հոդվածով սահմանված ծառայողական առաջխաղացման ցուցակներում ընդգրկելու վերաբերյալ:3. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` դատախազների ծառայողական առաջխաղացման ցուցակումդատախազության առաջխաղացման ցուցակում, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքի կարող է ընդգրկվել սույն օրենքի 38-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված ուսումնառությունից ազատված անձը կամ վերջին հինգ տարվա ընթացքում սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված պաշտոնում առնվազն երեք տարի աշխատած անձը կամ վերջին 10 տարվա ընթացքում առնվազն չորս տարի դատախազ աշխատած անձը, որը չունի կարգապահական տույժ:4. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված` դատախազների ծառայողական առաջխաղացման ցուցակումդատախազության առաջխաղացման ցուցակում, բացառությամբ սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքի, կարող է ընդգրկվել սույն օրենքի 38-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված ուսումնառությունից ազատված անձը կամ վերջին հինգ տարվա ընթացքում սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված պաշտոնում առնվազն երկու տարի աշխատած անձը կամ վերջին 10 տարվա ընթացքում առնվազն երեք տարի դատախազ աշխատած անձը, որը չունի կարգապահական տույժ:5. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` դատախազների ծառայողական առաջխաղացման ցուցակումդատախազության առաջխաղացման ցուցակում կարող է ընդգրկվել սույն օրենքի 38-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված ուսումնառությունից ազատված անձը կամ վերջին հինգ տարվա ընթացքում սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված պաշտոնում առնվազն մեկ տարի աշխատած անձը կամ վերջին 10 տարվա ընթացքում առնվազն երկու տարի դատախազ աշխատած անձը, որը չունի կարգապահական տույժ:5.1. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված` դատախազների ծառայողական առաջխաղացման ցուցակում կարող է ընդգրկվել սույն օրենքի 38-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված ուսումնառությունից ազատված անձը կամ վերջին հինգ տարվա ընթացքում սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված պաշտոնում առնվազն մեկ տարի աշխատած անձը կամ վերջին 10 տարվա ընթացքում առնվազն երկու տարի դատախազ աշխատած անձը, որը չունի կարգապահական տույժ:5.2. Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված` դատախազների ծառայողական առաջխաղացման ցուցակում կարող է ընդգրկվել սույն օրենքի 38-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված ուսումնառությունից ազատված անձը կամ վերջին հինգ տարվա ընթացքում սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով սահմանված պաշտոնում առնվազն վեց ամիս աշխատած անձը կամ վերջին 10 տարվա ընթացքում առնվազն մեկ տարի դատախազ աշխատած անձը, որը չունի կարգապահական տույժ:6. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում նշանակվելու համար կազմվում է ծառայողական առաջխաղացման առանձին ցուցակ, որը կազմվում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացվող բաց մրցույթի նպատակով կազմված որակավորման հանձնաժողովի կողմից՝ սույն օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված կարգով: 7. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող ստորաբաժանման ղեկավարի տեղակալի պաշտոնում նշանակվելու համար կազմվում է ծառայողական առաջխաղացման առանձին ցուցակ, որը կազմվում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացվող բաց մրցույթի նպատակով կազմված որակավորման հանձնաժողովի կողմից՝ սույն օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված կարգով: 8. Սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված առաջխաղացման ցուցակում կարող է ընդգրկվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող ստորաբաժանման կազմում առնվազն մեկ տարի որպես ստորաբաժանման ղեկավարի տեղակալ կամ առնվազն երկու տարի որպես նույն ստորաբաժանման դատախազ աշխատած, կարգապահական տույժ չունեցող անձը։ 9. Սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված առաջխաղացման ցուցակում կարող է ընդգրկվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող ստորաբաժանման կազմում առնվազն մեկ տարի որպես դատախազ աշխատած, կարգապահական տույժ չունեցող անձը։Հոդված 42.Դատախազին պաշտոնի նշանակելու կարգը 1. Դատախազության` սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված պաշտոններում պաշտոնի է նշանակում գլխավոր դատախազը սույն օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված առաջխաղացման ցուցակում ընդգրկված անձանց թվից տվյալ պաշտոնում նշանակվելու համար որակավորման հանձնաժողովի դրական եզրակացության դեպքում:2. Դատախազության` սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 4-7-րդ4-5-րդ կետերով սահմանված պաշտոններում պաշտոնի է նշանակում գլխավոր դատախազը համապատասխանաբար սույն օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ2-րդ և 3-րդ կետերով սահմանված առաջխաղացման ցուցակներում ընդգրկված անձանց թվից:3. Դատախազության` սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով6-րդ կետով սահմանված պաշտոններում պաշտոնի է նշանակում գլխավոր դատախազը դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված այն անձանց թվից, որոնք ավարտել են համապատասխան ուսումնառությունը արդարադատության ակադեմիայում կամ սույն օրենքի 38-րդ հոդվածի 10-րդ մասի հիման վրա ազատված են եղել արդարադատության ակադեմիայում ուսումնառությունից:4. Սույն օրենքով սահմանված կարգով դատախազին, սույն օրենքի 37-րդ հոդվածով սահմանված աստիճանակարգությանը համապատասխան, նույն աստիճանի մեկ այլ պաշտոնում նշանակում կատարելու դեպքում դատախազը կրկին չի ընդգրկվում դատախազների թեկնածությունների կամ ծառայողական առաջխաղացման համապատասխան ցուցակներում:5. Սույն հոդվածով սահմանված կարգավորումները չեն գործում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող ստորաբաժանման ղեկավարի, ղեկավարի տեղակալի և դատախազների պաշտոններում նշանակման դեպքերում: Եթե անձը դատախազության համակարգում առաջին անգամ պաշտոնի է նշանակվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող ստորաբաժանման կազմում, ապա չի կարող տեղափոխվել այլ ստորաբաժանում՝ առանց սույն օրենքի 38-րդ հոդվածով նախատեսված ընթացակարգերի պահպանման:Հոդված 43.Դատախազի երդումը 1. Գլխավոր դատախազն իր պաշտոնը ստանձնելիս Ազգային ժողովում պատգամավորների ներկայությամբ տալիս է հետևյալ երդումը.«Ստանձնելով գլխավոր դատախազի պաշտոնը՝ երդվում եմ. անշեղորեն ղեկավարվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով, հանցավոր ոտնձգություններից պաշտպանել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգն ու անվտանգությունը, իմ գործունեությամբ ամրապնդել օրինականությունը, բարձր պահել դատախազության հեղինակությունը, դատախազի կոչումն ու բարի համբավը:»:2. Դատախազի պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձն իր պաշտոնն ստանձնում է անձը դատախազության կոլեգիայի նիստում հանդիսավոր պայմաններում տալիս է հետևյալ երդումըտրված հետևյալ երդմամբ.«Պաշտոնեական լիազորություններս իրականացնելիս, երդվում եմ, անշեղորեն ղեկավարվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով, հանցավոր ոտնձգություններից պաշտպանել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգն ու անվտանգությունը, իմ գործունեությամբ ամրապնդել օրինականությունը, բարձր պահել դատախազության հեղինակությունը, դատախազի կոչումն ու բարի համբավը:»:3. Դատախազի երդում տալու կարգը սահմանում է գլխավոր դատախազը:Հոդված 45.Դատախազության պաշտոններին համապատասխանող դասային աստիճանները 1. Գլխավոր դատախազի պաշտոնին համապատասխանող դասային աստիճանի վերին սահմանն արդարադատության պետական խորհրդականի դասային աստիճանն է, իսկ ստորին սահմանը՝ արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանը:2. Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին համապատասխանող դասային աստիճանի վերին սահմանն արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանն է, իսկ ստորին սահմանը՝ արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճանը:3. Սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված պաշտոնին համապատասխանող դասային աստիճանի վերին սահմանն արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճանն է, իսկ ստորին սահմանը՝ արդարադատության երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճանը:4. Սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված պաշտոնին համապատասխանող դասային աստիճանի վերին սահմանն արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճանն է, իսկ ստորին սահմանը՝ արդարադատության երրորդ դասի խորհրդականի դասային աստիճանը:5. Սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված պաշտոնին համապատասխանող դասային աստիճանի վերին սահմանը արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճանն է, իսկ ստորին սահմանը՝ առաջին դասի խորհրդականիերկրորդ դասի խորհրդականի դասային աստիճանը:6. Սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված պաշտոնին համապատասխանող դասային աստիճանի վերին սահմանը արդարադատության երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճանն է իսկ ստորին սահմանը՝ երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճանը:6.1. Սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ և 8-րդ կետերով սահմանված պաշտոնին համապատասխանող դասային աստիճանի վերին սահմանը արդարադատության երրորդ դասի խորհրդականի դասային աստիճանն է, իսկ ստորին սահմանը՝ երրորդ դասի խորհրդականի դասային աստիճանը:7. Այլ մարմիններում հանրային ծառայություն անցած (աշխատած) և միայն զինվորական կամ այլ հատուկ կոչում (ոստիկանության, փրկարար ծառայության, ազգային անվտանգության, քրեակատարողական, մաքսային, հարկային, դատական ակտերի հարկադիր կատարման, քննչական կոմիտեի, հատուկ քննչական ծառայության համապատասխան կոչում, դասային աստիճան, դատավորներին նախկինում շնորհված որակավորման դաս) ունեցող անձանց դատախազի պաշտոնում նշանակելիս նրանց զինվորական կամ այլ հատուկ կոչումը համապատասխանեցվում է դատախազի համապատասխան դասային աստիճանին: Զինվորական կամ այլ հատուկ կոչումների համապատասխանությունը սույն օրենքով սահմանված դասային աստիճաններին սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:Հոդված 46.Դատախազության դասային աստիճանների շնորհման կարգը և ժամկետները 1. Երրորդ դասի խորհրդականի դասային աստիճանն սկզբնական դասային աստիճան է և շնորհվում է դատախազությունում սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 6.1.-րդին կետով սահմանված պաշտոնի առաջին անգամ նշանակվելիս, բացառությամբ սույն օրենքի 45-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքի: Դատախազության մյուս պաշտոններում նշանակվելիս դատախազին շնորհվում է սույն օրենքի 45-րդ հոդվածով սահմանված՝ տվյալ պաշտոնին համապատասխանող նվազագույն դասային աստիճանը:2. Եթե սույն օրենքի 45-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված դասային աստիճանի համապատասխանեցման արդյունքում այն ավելի բարձր է դատախազության տվյալ պաշտոնին նշանակվելու համար սույն օրենքի 44-րդ հոդվածով սահմանված առավելագույն դասային աստիճանից, ապա շնորհվում է տվյալ պաշտոնի համար սահմանված առավելագույն դասային աստիճանից մեկ աստիճան բարձր դասային աստիճան:3. Դատախազներին դասային աստիճանները շնորհվում են հերթականության կարգով, զբաղեցրած պաշտոնի համար սահմանված առավելագույն դասային աստիճանի սահմաններում, նախորդ դասային աստիճանում պաշտոնավարման սահմանված ժամկետը լրանալուց հետո` 10 օրվա ընթացքում, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:4. Սույն օրենքով սահմանված կարգով հերթական դասային աստիճանների շնորհման համար սահմանվում են պաշտոնավարման հետևյալ ժամկետները՝1) երրորդ դասի խորհրդականի դասային աստիճան ունեցողի համար` երկու տարի.2) երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճան ունեցողի համար` երեք տարի.3) առաջին դասի խորհրդականի դասային աստիճան ունեցողի համար` երեք տարի.4) արդարադատության երրորդ դասի խորհրդականի դասային աստիճան ունեցողի համար` չորս տարի.5) արդարադատության երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճան ունեցողի համար` հինգ տարի:5. Արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան ունեցողի համար բարձրագույն դասային աստիճանի շնորհման համար պաշտոնավարման ժամկետ չի սահմանվում:6. Դատախազության նախորդ դասային աստիճանը կրելու ժամկետը հաշվարկվում է այդ դասային աստիճանի շնորհման իրավական ակտի ստորագրման հաջորդ օրվանից, իսկ սույն օրենքի 45-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված դասային աստիճանի համապատասխանեցման արդյունքում` զինվորական կամ այլ հատուկ կոչման շնորհման իրավական ակտի ստորագրման հաջորդ օրվանից:7. Դատախազի հերթական դասային աստիճանի շնորհումը հետաձգվում է, եթե՝1) սույն օրենքի 50-րդ հոդվածի 7-8-րդ մասերով սահմանված կարգով հետաձգվել է նրա ատեստավորումը մինչև նրա ատեստավորման արդյունքներով որոշում ընդունելը.2) նրա նկատմամբ սույն օրենքի 50-րդ հոդվածով սահմանված կարգով որակավորման հանձնաժողովն ընդունել է լրացուցիչ վերապատրաստում անցնելու որոշում մինչև վերապատրաստման ավարտը.3) նա ունի կարգապահական տույժ մինչև կարգապահական տույժի` սույն օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված լինելը.4) նրա նկատմամբ սույն օրենքով սահմանված կարգով հարուցվել է կարգապահական վարույթ մինչև վարույթի արդյունքներով համապատասխան որոշում ընդունելը.5) նրա լիազորությունները սույն օրենքով սահմանված կարգով կասեցվել են մինչև կասեցման հանգամանքների վերանալը:8. Հերթական դասային աստիճանի շնորհման հետաձգման` սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված հիմքերը վերանալուց հետո` 10 օրվա ընթացքում, դատախազին շնորհվում է հերթական դասային աստիճանը:9. Դատախազին սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում դասային աստիճան շնորհելուն խոչընդոտելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն:Հոդված 49.Դատախազի նկատմամբ կիրառվող սահմանափակումները և անհամատեղելիության պահանջները 1. Դատախազը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից:2. Դատախազը չի կարող համատեղ աշխատել մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, ամուսնու զավակ, ամուսնու եղբայր և ամուսնու քույր) հետ, եթե նրանց պաշտոնավարումը կապված է միմյանց նկատմամբ անմիջական ենթակայության հետ:3. Դատախազն իրավունք չունի լինելու տնտեսական ընկերությունների մասնակից կամ վստահության վրա հիմնված ընկերակցության ավանդատու, եթե, բացի ընկերության ընդհանուր ժողովին մասնակցելուց, դատախազը ներգրավվում է նաև այդ կազմակերպության կարգադրիչ կամ կառավարման այլ գործառույթների իրականացմանը:4. Դատախազն իրավունք չունի`1) լինելու երրորդ անձանց ներկայացուցիչ, բացառությամբ այն դեպքերի, երբ նա ներկայացնում է իր ընտանիքի անդամներին կամ իր խնամակալության (հոգաբարձության) ներքո գտնվող անձանց.2) իր պաշտոնեական դիրքն օգտագործելու կուսակցությունների, հասարակական, այդ թվում` կրոնական միավորումների շահերի համար, նրանց նկատմամբ վերաբերմունք քարոզելու, ինչպես նաև իր պաշտոնեական պարտականությունները կատարելիս այլ քաղաքական կամ կրոնական գործունեություն իրականացնելու.3) կազմակերպելու գործադուլներ կամ մասնակցելու դրանց.4) հոնորար ստանալու պաշտոնեական պարտականությունների կատարումից բխող հրապարակումների կամ ելույթների համար, բացառությամբ գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից բխող հրապարակումների կամ ելույթների.5) ոչ ծառայողական նպատակներով օգտագործելու նյութատեխնիկական, ֆինանսական և տեղեկատվական միջոցները, պետական գույքը և ծառայողական տեղեկատվությունը.6) պաշտոնեական պարտականությունների կատարման համար այլ անձանցից ստանալու նվերներ, գումարներ կամ ծառայություններ, բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:5. Դատախազի կողմից իրականացվող գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքը չպետք է խոչընդոտի իր պարտականությունների իրականացմանը:6. Սույն մասում նշված եզրույթների մեկնաբանման և կիրառման համար, mutatis mutandis, վերաբերելի են «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի կարգավորումները:Հոդված 50.Դատախազի ատեստավորումը 1. Դատախազների ատեստավորումն անցկացվում է զբաղեցրած պաշտոնին դատախազների մասնագիտական գիտելիքների, գործնական հմտությունների և աշխատանքային ունակությունների համապատասխանությունը որոշելու, ինչպես նաև ծառայողական առաջխաղացման նպատակով:2. Դատախազները երեք տարին մեկ անցնում են ատեստավորում: Դատախազի պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձը անցնում է ատեստավորումը պաշտոնի նշանակվելուց երեք տարի հետո:3. Դատախազի արտահերթ ատեստավորումը կարող է անցկացվել դատախազի պաշտոն զբաղեցնելուց, հերթական կամ արտահերթ ատեստավորումից առնվազն վեց ամիս հետո:3. Դատախազի արտահերթ ատեստավորումը կարող է անցկացվել հերթական ատեստավորումից առնվազն մեկ տարի հետո:4. Դատախազի արտահերթ ատեստավորումն անցկացվում է գլխավոր դատախազի հրամանով՝ իր պատճառաբանված որոշմամբ կամ դատախազի ցանկությամբ:5. Ատեստավորումն անցկացվում է դատախազի անմիջական մասնակցությամբ:6. Ատեստավորման ենթակա չեն`1) գլխավոր դատախազը և նրա տեղակալները.2) գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը, Երևան քաղաքի դատախազը, զինվորական դատախազի տեղակալը, Երևան քաղաքի վարչական շրջանի դատախազը, մարզի դատախազը, կայազորի զինվորական դատախազը, գլխավոր դատախազության ավագ դատախազը.3) հղի կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող դատախազները, եթե նրանք ատեստավորվելու ցանկություն չեն հայտնել:7. Հղիության կամ երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող դատախազները ենթակա են ատեստավորման արձակուրդից վերադառնալուց հետո ոչ շուտ, քան մեկ տարի հետո, եթե նրանք ցանկություն չեն հայտնել ավելի վաղ ատեստավորվելու համար:8. Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում կամ գործուղման մեջ գտնվող, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակ դատախազները ենթակա են ատեստավորման աշխատանքի ներկայանալուց հետո` մեկամսյա ժամկետում: Դատախազի ժամանակավոր անաշխատունակության և արձակուրդում գտնվելու, ինչպես նաև վերապատրաստման ժամանակ ատեստավորման արդյունքների հիման վրա համապատասխան որոշում է ընդունվում նրա աշխատանքի ներկայանալու օրվանից հետո` երկշաբաթյա ժամկետում:9. Ատեստավորման ենթակա դատախազները ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ տեղեկացվում են ատեստավորման անցկացման մասին:10. Ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ անմիջական վերադաս դատախազը ներկայացնում է դատախազի գնահատագիրը:11. Գնահատագիրը պետք է բովանդակի տվյալներ դատախազի մասին, նրա գործնական, անձնական հատկանիշների և պաշտոնեական գործունեության արդյունքների հիմնավորված գնահատականը: Այդ գնահատականը պետք է հիմնվի նախորդ ատեստավորումից հետո ընկած ժամանակաշրջանում դատախազի կողմից իր կատարած աշխատանքների մասին տարին մեկ անգամ անմիջական վերադաս դատախազին ներկայացված հաշվետվությունների վերաբերյալ եզրակացությունների վրա:12. Դատախազն ատեստավորում անցկացնելու օրվանից առնվազն մեկ շաբաթ առաջ պետք է ծանոթանա իր գնահատագրին: Իր գնահատագրի վերաբերյալ դատախազը կարող է գրավոր անհամաձայնություն հայտնել անմիջական վերադաս դատախազին կամ վերադաս դատախազին, ինչպես նաև որակավորման հանձնաժողովին:13. Սույն հոդվածով սահմանված կարգով գնահատագիր չներկայացնելը չի կարող բացասաբար ազդել դատախազի ատեստավորման արդյունքում կայացրած որոշման վրա:14. Որակավորման հանձնաժողովն ատեստավորման արդյունքներով ընդունում է հետևյալ որոշումներից մեկը՝1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.2) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին` սույն օրենքով սահմանված կարգով ներառելով դատախազների ծառայողական առաջխաղացման համապատասխան ցուցակում.3) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին` լրացուցիչ վերապատրաստում անցնելու պայմանով.4) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին` միջնորդելով արտահերթ դասային աստիճան շնորհելու մասին.5) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին` միջնորդելով ավելի ցածր պաշտոնի փոխադրելու մասին.6) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին` միջնորդելով պաշտոնից ազատելու մասին:15. Սույն հոդվածի 14-րդ մասով կայացված որոշման մասին որակավորման հանձնաժողովն ատեստավորման օրը հայտնում է դատախազին: Դատախազն իրավունք ունի ծանոթանալու ատեստավորման որոշմանը, ինչպես նաև եռօրյա ժամկետում բողոքարկելու այն գլխավոր դատախազին:15.1. Սույն հոդվածի 14-րդ մասի 2-րդ կետով նախատեսված որոշում կայացնելու դեպքում որակավորման հանձնաժողովը մեկշաբաթյա ժամկետում համապատասխան դատախազից պահանջում և ստանում է բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկը: Որակավորման հանձնաժողովի նախագահը բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկն ստանալուց հետո՝ մեկօրյա ժամկետում, այն ներկայացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ տասնօրյա ժամկետում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով։16. Որակավորման հանձնաժողովի որոշումը և ատեստավորման արդյունքները որակավորման հանձնաժողովի նախագահն ատեստավորման ավարտից հետո` եռօրյա ժամկետում, իսկ սույն հոդվածի 14-րդ մասի 2-րդ կետով նախատեսված որոշում կայացնելու դեպքում դատախազի բարեվարքության վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տրամադրած խորհրդատվական եզրակացությունն ստանալուց հետո անմիջապես ներկայացնում է գլխավոր դատախազին: Դատախազի բարեվարքության վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տրամադրած խորհրդատվական եզրակացությունը հաշվի է առնվում դատախազին նշանակելիս:17. Գլխավոր դատախազը որակավորման հանձնաժողովի` սույն հոդվածի 14-րդ մասի 2-րդ կետով կայացված որոշման և ատեստավորման արդյունքների հիման վրա համապատասխան որոշումն ընդունում է ոչ ուշ, քան որակավորման հանձնաժողովի որոշումն ու ատեստավորման արդյունքներն ստանալու օրվանից հետո` երկշաբաթյա ժամկետում:18. Գլխավոր դատախազը որակավորման հանձնաժողովի` սույն հոդվածի 14-րդ մասի 3-րդ կետով կայացված որոշման և ատեստավորման արդյունքների հիման վրա համապատասխան որոշումն ընդունում է համապատասխան վերապատրաստումն անցնելուց հետո` ոչ ուշ, քան երկշաբաթյա ժամկետում:19. Գլխավոր դատախազը որակավորման հանձնաժողովի` սույն հոդվածի 14-րդ մասի 4-րդ, 5-րդ կամ 6-րդ կետով կայացված որոշման և ատեստավորման արդյունքների հիման վրա համապատասխան միջնորդությունները բավարարելու կամ մերժելու մասին որոշում է ընդունում ոչ ուշ, քան որակավորման հանձնաժողովի որոշումն ու ատեստավորման արդյունքներն ստանալու օրվանից հետո` երկշաբաթյա ժամկետում:20. Որակավորման հանձնաժողովի` սույն հոդվածի 14-րդ մասի 3-րդ կետով կայացված որոշումն արդարադատության ակադեմիայի ռեկտորին է ուղարկվում «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:21. Դատախազի կողմից ատեստավորման որոշման բողոքարկման դեպքում գլխավոր դատախազը որոշում է կայացնում բողոքը բավարարելու կամ մերժելու վերաբերյալ բողոքն ստանալու պահից հնգօրյա ժամկետում: Գլխավոր դատախազի կողմից բողոքը բավարարելու որոշում կայացվելու դեպքում դատախազն ատեստավորում է անցնում որոշման կայացման պահից եռօրյա ժամկետում: Գլխավոր դատախազի կողմից բողոքը մերժվելու մասին որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով:22. Դատախազների ատեստավորում անցկացնելու կարգը սահմանում է գլխավոր դատախազը:Հոդված 57.Էթիկայի հանձնաժողովի գործունեության կարգը 1. Կարգապահական վարույթի ավարտից հետո` յոթնօրյա ժամկետում, գլխավոր դատախազը կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը (սույն հոդվածում այսուհետ՝ հարց), որը կարող է ներառել նաև սույն օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված կարգապահական տույժ նշանակելու միջնորդություն, ներկայացնում է էթիկայի հանձնաժողովի քննարկմանը:2. Էթիկայի հանձնաժողովի այն դատախազ անդամը, որի վերաբերյալ հարցը ներկայացվել է էթիկայի հանձնաժողովի քննարկմանը, չի մասնակցում այդ քննարկմանը: Եթե այդ անդամը էթիկայի հանձնաժողովի նախագահն է, ապա էթիկայի հանձնաժողովը ձայների մեծամասնությամբ հանձնաժողովի անդամներից ընտրում է էթիկայի հանձնաժողովի ժամանակավոր նախագահ:3. Էթիկայի հանձնաժողովը հարցը քննում է դրա համար հրավիրված նիստում և գաղտնի քվեարկությամբ որոշում կարգապահական խախտման փաստի առկայությունը, կատարված կարգապահական խախտման մեջ դատախազի մեղավորության հարցը, իսկ սույն օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված կարգապահական տույժ նշանակելու միջնորդություն ներկայացրած լինելու դեպքում՝ նաև «պաշտոնից ազատում» կարգապահական տույժ նշանակելու հնարավորության հարցը:4. Էթիկայի հանձնաժողովի նիստը էթիկայի հանձնաժողովի նախագահի, իսկ նրա բացակայության դեպքում տարիքով ավագ անդամի կողմից հրավիրվում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով հարցը ներկայացնելուց հետո՝ յոթնօրյա ժամկետում: Նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է առնվազն հինգ անդամ: Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում նիստը վարում է տարիքով ավագ անդամը:5. Էթիկայի հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ կարգապահական վարույթի արդյունքներով ձեռք բերված տվյալները գնահատում է իր ներքին համոզմամբ՝ հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմամբ:6. Սույն հոդվածով սահմանված կարգով հարցի քննարկման արդյունքում էթիկայի հանձնաժողովը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը՝1) կարգապահական խախտման փաստի բացակայության մասին.2) կարգապահական խախտման առկայության և դատախազի մեղավորության մասին.3) կարգապահական խախտման առկայության և դատախազի մեղավորության բացակայության մասին:7. Կարգապահական խախտման առկայության և դատախազի մեղավորության մասին որոշում կայացնելու դեպքում էթիկայի հանձնաժողովը սույն օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված կարգապահական տույժ նշանակելու միջնորդություն ներկայացրած լինելու դեպքում որոշում է կայացնում նաև բացասական կամ դրական եզրակացություն տալ «պաշտոնից ազատում» կարգապահական տույժ նշանակելու վերաբերյալ:8. Սույն հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետով սահմանված որոշում կայացնելու դեպքում, ինչպես նաև «պաշտոնից ազատում» կարգապահական տույժ նշանակելու վերաբերյալ դրական եզրակացություն ներկայացնելու դեպքում գլխավոր դատախազը եռօրյա ժամկետում նշանակում է սույն օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված համապատասխան կարգապահական տույժի տեսակներից մեկը: Գլխավոր դատախազի որոշմամբ կարգապահական խախտում կատարած դատախազը կարող է ազատվել կարգապահական տույժից, եթե կարգապահական խախտումը կատարել է առաջին անգամ, զղջացել է դրա համար և կարգապահական խախտման հետևանքներ առկա չեն:9. Կարգապահական խախտման առկայության և դատախազի մեղավորության մասին որոշում կայացնելու և «պաշտոնից ազատում» կարգապահական տույժ նշանակելու վերաբերյալ բացասական եզրակացություն ներկայացնելու դեպքում գլխավոր դատախազը կարող է նշանակել «պաշտոնի իջեցում մեկ աստիճանով» կարգապահական տույժի տեսակը, բացառությամբ այն դեպքերի, երբ կարգապահական խախտումը վերաբերում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող ստորաբաժանման դատախազներին, որոնց նկատմամբ կարող է նշանակվել սույն օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով նախատեսված տույժերից որևէ մեկը:10. Դատախազը կարող է դիմել էթիկայի հանձնաժողով դատախազի վարքագծի կանոնների վերաբերյալ խորհրդատվական բնույթի մեկնաբանություններ ստանալու խնդրանքով:Հոդված 60.Դատախազին այլ պաշտոնի փոխադրելը(վերնագիրը փոփ. 16.04.20 ՀՕ-245-Ն) 1. Գլխավոր դատախազը դատախազին կարող է փոխադրել սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված միևնույն աստիճանակարգություն ունեցող այլ պաշտոնի՝ առանց վերջինիս համաձայնության, բացառությամբ սույն հոդվածի 1.1-ին մասով սահմանված դեպքերի: Դատախազին չի կարելի իր զբաղեցրած պաշտոնից ցածր պաշտոնի փոխադրել, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի: Դատախազը կարող է փոխադրվել սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ավելի բարձր աստիճանակարգություն ունեցող պաշտոնի ՀՀ գլխավոր դատախազի հրամանով՝ սույն օրենքով սահմանված կարգով:1.1. Սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ միևնույն աստիճանակարգություն ունեցող այլ պաշտոնի փոխադրում չի թույլատրվում առաջին անգամ դատախազի պաշտոնն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող ստորաբաժանման կազմում զբաղեցրած անձանց և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակում չընդգրկված անձանց՝ համապատասխանաբար ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող ստորաբաժանումից դատախազության համակարգի այլ ստորաբաժանում կամ հակառակը փոխադրումների դեպքերում: Նման դեպքերում պաշտոնների նշանակումը կատարվում է սույն օրենքի 38-42.1-ին հոդվածներով սահմանված կարգով:2. Դատախազին իր զբաղեցրած պաշտոնից ցածր պաշտոնի փոխադրելն իրականացվում է՝1) դատախազի դիմումի հիման վրա.2) երբ սույն օրենքով սահմանված կարգով նշանակվում է «պաշտոնի իջեցում» կարգապահական տույժ.3) սույն օրենքի 50-րդ հոդվածի 14-րդ մասի 5-րդ կետով սահմանված միջնորդության հիման վրա սույն օրենքի 50-րդ հոդվածի 19-րդ մասով սահմանված կարգով կայացված որոշմամբ:Հոդված 62.Դատախազին պաշտոնից ազատելը 1. Դատախազին պաշտոնից ազատելու հիմք են`1) անձնական դիմումը.2) դատախազի պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը` 65 տարին լրանալը.3) դատախազի մահը.4) Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցումը,5) հաստիքի կրճատումը.6) դատախազության կառուցվածքային այլ ստորաբաժանում կամ այլ դատախազություն փոխադրվելուց հրաժարվելը, դատախազության կառուցվածքային այն ստորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման դեպքում, որտեղ նա պաշտոն է զբաղեցրել.7) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա մահացած հայտարարվելը կամ անհայտ բացակայող ճանաչվելը.8) սույն օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 4-րդ, 6-րդ կամ 7-րդ կետերով սահմանված սահմանափակումներից որևէ մեկի ի հայտ գալը.9) սույն օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված կարգապահական տույժի նշանակումը.10) դատարանի` օրինական ուժի մեջ մտած ակտը, որով ապացուցված է, որ նա այդ պաշտոնում նշանակվել է օրենքի պահանջների խախտմամբ.11) սույն օրենքի 50-րդ հոդվածի 14-րդ մասի 6-րդ կետով սահմանված միջնորդության հիման վրա սույն օրենքի 50-րդ հոդվածի 19-րդ մասով սահմանված կարգով կայացված որոշումը.12) նրա նկատմամբ կայացված դատարանի` օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճռի առկայությունը.13) դատախազի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելը կամ քրեական հետապնդում չիրականացնելը ոչ արդարացնող հիմքով:2. Դատախազին պաշտոնից ազատելու հիմք կարող է հանդիսանալ նաև ժամանակավոր անաշխատունակության հետևանքով մեկ տարվա ընթացքում ավելի քան վեց ամիս անընդմեջ աշխատանքի չներկայանալը:3. Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված դեպքերում դատախազներն ընդգրկվում են դատախազների ռեզերվում: Ռեզերվում ընդգրկվելու պահից երեք ամսվա ընթացքում նրանց աշխատավարձը պահպանվում է:4. Դատախազների ռեզերվում ընդգրկվելու և ռեզերվից հանելու կարգը սահմանում է գլխավոր դատախազը: Հոդված 63.Գլխավոր դատախազի լիազորությունների դադարեցումը 1. Գլխավոր դատախազի լիազորությունները համարվում են դադարած, երբ լրացել է նրա պաշտոնավարման ժամկետը՝ պաշտոնի ստանձնմանը հաջորդող վեցերորդ տարվա նույն օրը:2. Գլխավոր դատախազի լիազորությունները վաղաժամկետ դադարելու դեպքերն են՝1) դատախազի պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը` 65 տարին լրանալը.2) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելը.3) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա նրան անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելը.4) նրա մահը.5) սույն օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 4-րդ, 6-րդ կամ 7-րդ կետերով սահմանված սահմանափակումներից որևէ մեկի ի հայտ գալը.6) նրա նկատմամբ կայացված դատարանի` օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճռի առկայությունը.7) դատախազի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելը կամ քրեական հետապնդում չիրականացնելը ոչ արդարացնող հիմքով.8) հրաժարականի դիմում ներկայացնելը Ազգային ժողով: Հրաժարականի դեպքում գլխավոր դատախազի լիազորությունները դադարում են, եթե գլխավոր դատախազի կողմից հրաժարականի դիմումը ներկայացվելուց ոչ ուշ, քան մեկ շաբաթվա ընթացքում կրկին հրաժարականի դիմում է ներկայացվում:3. Գլխավոր դատախազի լիազորությունները վաղաժամկետ կարող են դադարեցվել այն դեպքերում, երբ՝1) նա հիվանդացել է ծանր հիվանդությամբ, որը տևական ժամանակահատվածով խոչընդոտում է կամ խոչընդոտելու է իր պաշտոնեական պարտականությունների կատարմանը.2) կատարել է օրենքի կամ դատախազի վարքագծի կանոնների խախտում, որը վարկաբեկել է դատախազության հեղինակությունը.3) խախտել է սույն օրենքի 49-րդ հոդվածով սահմանված սահմանափակումները և անհամատեղելիության պահանջները.4) առկա են իր լիազորությունների կատարման այլ անհաղթահարելի խոչընդոտներ:4. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում Ազգային ժողովի նախագահը համապատասխան տեղեկությունն ստանալու պահից պաշտոնական հաղորդագրություն է տարածում գլխավոր դատախազի լիազորությունները վաղաժամկետ դադարելու մասին:5. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերում Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով կարող է պաշտոնանկ անել գլխավոր դատախազին:PK ! P P word/theme/theme1.xml
PK ! %q q word/settings.xml
PK ! 0X. X. word/webSettings.xml
PK ! kB B word/styles.xml
PK ! $f
word/numbering.xml
PK !
h h word/fontTable.xml
PK ! ";E docProps/app.xml
Normal5128926052784Microsoft Office Word0439123falseTitle1false61921falsefalse12.0000PK e*V3 docProps/core.xmlRubinaAr-Lazaryan42022-12-14T11:54:00Z2023-01-10T06:08:00Zhttps://mul2.gov.am/tasks/729856/oneclick/Track.docx?token=6f4c22cbdd4d2f8b99cfb7f4d13ead88PK ! 0( [Content_Types].xmlPK ! N N _rels/.relsPK ! M word/_rels/document.xml.relsPK ! c0 0 = word/document.xmlPK ! P P word/theme/theme1.xmlPK ! %q q word/settings.xmlPK ! 0X. X. word/webSettings.xmlPK ! kB B I word/styles.xmlPK ! $f
/- word/numbering.xmlPK !
h h 78 word/fontTable.xmlPK ! ";E C docProps/app.xmlPK e*V3 G docProps/core.xmlPK J