PK ! ߤl [Content_Types].xml
PK ! N N _rels/.rels
PK ! dQ1 1 word/_rels/document.xml.rels
PK ! LjXk k word/document.xml
Ամփոփաթերթ«հանրակրթական ուսումնական հաստատության և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկը, դրանց նկարագիրը սահմանելու մասին» նախագծի վերաբերյալհ/հԱռարկության, առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվըԱռարկության, առաջարկության բովանդակությունըԵզրակացությունԿատարված փոփոխությունը12341Արփիկ Միքայելյան01.07.2022 23:08:43Հանրակրթական դպրոցներում՝ հաստատություններում սովորում են խոսքային բազմաթիվ խնդիրներով երեխաներ, հատկապես մեծ դպրոցներում և տարվա ընթացքում ավելանում են դիսլեքսիայով(ընթերցանության խանգարում) և դիսգրաֆիայով(գրավոր խոսքի խանգարում) երեխաներ։Այս երեխաները կրթության առանձնահատուկ պայմանների կարիք չունեն, վկայագրված չեն, բայց լոգեպեդական պարապմունքների կարիք ունեն։Եթե խոսքը չշտկվի, վաղը սխալ կգրեն, չեն կարողանա ճիշտ կարդալ, պատմել, կփակվեն իրենց մեջ, որովհետև խոսում են փոքր երեխաների նման և նրանց չեն հասկանում։Հաստատությունում խիստ անհրաժեշտ է լոգոպեդի հաստիքը պահպանել, եթե կար։Դպրոցներ կան, որ չունեն, իսկ այն դպրոցները, որտեղ կան 30֊40 50 խոսքի խնդրով երեխա, լոգոպեդ պիտի լինի։Չեմ ասում դեռ ԿԱՊԿՈւ երեխաներին դպրոցի թիմի օգնության անհրաժեշտությունը։Լոգոպեդի աշխատանքը շաբաթը 2֊3 օր է,իսկ ՏՄԱԿ֊ից շաբաթը 1 անգամ գալով ոչ մի արդյունք չենք ակնկալի։ Ամսվա մեջ 4֊5 պարապմունք ՏՄԱԿ֊ի կողմից շատ քիչ է։Խնդրում եմ վերանայեք, ստուգեք, հետազոտեք և ճիշտ որոշում կայացրեք՝ ի շահ երեխայի։ՇնորհակալությունԸնդունվել է ի գիտություն:Այդ գործառույթի իրականացումը պատվիրակվելու է ՏՄԱԿ-ներին:2Ալվարդ Խաչատրյան30.06.2022 23:03:1413. ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՕՊԵՐԱՏՈՐ Կետ 15) վերապատրաստումների արդյունքում ձեռք բերած փորձի փոխանակում: Ըստ անհրաժեշտության՝ տրամադրում, ստեղծում է մեթոդական էլեկտրոնային նյութեր՝ հաշվի առնելով ուսուցիչների կարիքները. Ճիշտ ե՞մ հասկանում՝ օպերատորը ստեղծում է մեթոդական էլեկտրոնային նյութեր։ Պատկերացնու՞մ եք բոլոր ուսուցիչներն ունենան այդ անհրաժեշտությունը։ Ուսուցիչն անցնում է ՏՀՏ վերապատրաստում։ Բարի լինի իր նյութերն ինքը պատրաստի։ Իսկ ինչ մնում է օգնելուն, օպերատորը միշտ էլ պատրաստ է օգնել։ Արդյո՞ք բոլոր դպրոցները կունենա՞ն գործավարներ։ Եթե ոչ, նրանց աշխատանքն էլ օպերատորն է իրականացնում։ Շնորհակալություն։Բոլոր դպրոցները կունենան գործավարի հաստիք: Նախագծով օպերատորին հանձնարարվում են շատ ավելի պարտականություններ. ըստ այդմ՝ դպրոցի օպերատորը պետք է տիրապետի բոլոր հմտություններին՝ այդ ամենն իրականացնելու համար:3Բելլա Ղազարյան30.06.2022 12:02:55« օպերատորի պաշտոնն զբաղեցնողը պետք է իմանա բ. մանկավարժության, հոգեբանության, ֆիզիոլոգիայի, հիգիենայի հիմունքները, Հաստատության օպերատորի պաշտոնն զբաղեցնողը պետք է ունենա կրթության ոլորտի բարձրագույն կրթություն: » Չե՞ք գտնում արդյոք, որ օպերատորի համար շատ բարձր պահանջներ են դրված: Ըստ օպերատորի համար նախագծով նախատեսված պարտականությունների, նա առնվազը պետք է տիրապետի դպրոցում դասավանդվող բոլոր առարկաներին:Որքանո՞վ է դա արդարացված:Նախագծով օպերատորին հանձնարարվում են շատ ավելի պարտականություններ. ըստ այդմ՝ դպրոցի օպերատորը պետք է տիրապետի բոլոր հմտություններին՝ այդ ամենն իրականացնելու համար:4Gayane Kostandyan29.06.2022 19:28:575.ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑԻՉ 2)իրականացնում է դասավանդած առարկայի բոլոր դասերի պլանավորումը (գրավոր) այն դասարանների համար, որտեղ իրականացնում է սովորողների ուսուցումն ու դաստիարակությունը՝ համաձայն Հաստատության տվյալ ուսումնական տարվա դասաբաշխման և իր կողմից մշակված թեմատիկ պլանի. Որքնո՞վ է հարմար պլանավորումը (գրավոր)․ այդքան թուղթ ու ներկ ծախսելը, եթե ամեն ինչ անում ենք էլեկտրոնային։ Շնորհակալություն։Խոսքը վերաբերում է օրվա դասի պլանավորմանը, որն անպայման պետք է պլանավորվի: Այդ պլանավորումները հետագայում հիմք են հանդիսանալու տարակարգի շնորհման համար/ նախագիծը նույնպես ներկայացված է հանրային քննարկման/:5Gayane Kostandyan29.06.2022 19:28:5713.ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՕՊԵՐԱՏՈՐ Կետ 15)վերապատրաստումների արդյունքում ձեռք բերած փորձի փոխանակում: Ըստ անհրաժեշտության՝ տրամադրում, ստեղծում է մեթոդական էլեկտրոնային նյութեր՝ հաշվի առնելով ուսուցիչների կարիքները. Ճիշտ ե՞մ հասկանում՝ օպերատորը ստեղծում է մեթոդական էլեկտրոնային նյութեր։ Պատկերացնու՞մ եք բոլոր ուսուցիչներն ունենան այդ անհրաժեշտությունը։ Ուսուցիչն անցնում է ՏՀՏ վերապատրաստում։ Բարի լինի իր նյութերն ինքը պատրաստի։ Իսկ ինչ մնում է օգնելուն, օպերատորը միշտ էլ պատրաստ է օգնել։ Արդյո՞ք բոլոր դպրոցները կունենա՞ն գործավարներ։ Եթե ոչ, նրանց աշխատանքն էլ օպերատորն է իրականացնում։ Շնորհակալություն։Բոլոր դպրոցները կունենան գործավարի հաստիք: Նախագծով օպերատորին հանձնարարվում են շատ ավելի պարտականություններ. ըստ այդմ՝ դպրոցի օպերատորը պետք է տիրապետի բոլոր հմտություններին՝ այդ ամենն իրականացնելու համար:6Արփինե Դավթյան27.06.2022 17:08:43Դպրոցներում շատ անհրաժեշտ է լոգոպեդի հաստիքը,հատկապես,որ այժմ խնդիրը շատ ակնհայտ է։Այդ գործառույթի իրականացումը պատվիրակվելու է ՏՄԱԿ-ներին:7Աննա Սիրադեղյան26.06.2022 17:09:02Կարդալով նախագիծը՝ ես ունեմ հետևյալ առաջարկը, որը փաստերով կձևակերպեմ ստորև՝ 1.Դպրոցի մանկավարժահոգեբանական թիմը ԿԱՊԿՈՒ աշակերտների հետ ամեն օր աշխատում է մինչև դասաժամերի ավարտը, կախված տվյալ աշակերտի ունակություններից, իսկ ՏՄԱԿ մասնագետները , շաբաթական ներկայանալով դպրոց և զբաղվելով երեխաների հետ 30-40ր, չեն կարող ապահովել երեխաների բավարար մակարդակի ուսուցումը։ 2.ՏՄԱԿ մասնագետների հետ պետք է համաձայնեցվի դասաժամերի խնդիրը՝ պայմանավորված աշակերտի կարիքներով։ Իսկ դպրոցի մանկավարժահոգեբանական թիմը կարող է աշխատել աշակերտի հետ դպրոցում ցանկացած ժամի դեռևս, երբ աշակերտը դպրոցում է։ ՏՄԱԿ մասնագետը արդյո՞ք կարող է ցանկացած ժամի մոտենալ դպրոց և աշխատել ԿԱՊԿՈՒ աշակերտի հետ: 3.Ֆինանսական կողմից դիտարկելով նախագիծը՝ ՏՄԱԿ մասնագետների ներկայանալը համապատասխան դպրոց ֆինանսական առումով ծախսատար է։ Չնայած ԿԱՊԿՈՒ աշակերտի ուսուցման բավարար մակարդակը ներառական ուսուցման գերխնդիր է, սակայն դպրոցի մանկավարժահոգեբանական թիմի համապատասխան որակավորում ունեցող մասնագետը նույնպես կարող է աշխատել աշակերտի հետ։ Խոսք վերաբերվում է ՏՄԱԿ մասնագետների տրանսպորտային փոխադրման ծախսին։ Տարածքային կենտրոնից ՏՄԱԿ մասնագետների այցը հեռավոր գյուղեր հավելյալ ֆինանսական ծախս է լինելու բյուջեի համար։ Նույնիսկ շաբաթական մի քանի անգամ ներկայանալով դպրոց և զբաղվելով ԿԱՊԿՈՒ աշակերտի հետ՝ ՏՄԱԿ մասնագետները չեն կարող բավարար արդյունք ապահովել աշակերտի համար։ 4.Դասերի ավարտից հետո աշխատելով ԿԱՊԿՈՒ աշակերտների հետ՝ ՏՄԱԿ մասնագետների կատարած աշխատանքը ոչ համագործակցված է լինելու ԿԱՊԿՈւ աշակերտի ուսուցչի աշխատանքի հետ։ Հետևաբար թերի արդյունք կգրանցվի։ Ներկայացված փաստերիցս ելնելով՝ ոչ պարտադիր և աննպատակ եմ համարում համապատասխան դպրոցի մանկավարժահոգեբանական թիմի հաստիքների կրճատումը և ՏՄԱԿ մասնագետների կողմից ԿԱՊԿՈՒ աշակերտների հետ աշխատելը տվյալ դպրոցի որակավորված մասնագետների փոխարեն։Ընդունվել է ի գիտություն:8Անի Մելիքսեթյան24.06.2022 11:13:395.Առաջարկվում է հատուկ մանկավարժին ներկայացվող որակական պահանջներում 1 տարվա աշխատանքային փորձի կարևորությունը դիտարկվի նաև ՏՄԱԿ-ի մյուս մասնագետների /սոցիալական մանկավարժ, հոգեբան, էրգոթերապիստ/ համար, կամ ընդհանրապես հանվի: Առաջարկվում է այս հարցում դրսևորել միասնական մոտեցում:Ընդունվել է ի գիտություն: Ձեր առաջարկը լրացուցիչ կքննարկվի:9Անի Մելիքսեթյան24.06.2022 11:13:393.Դաստիարակչական աշխատանքների գծով համակարգողի գործառույթները մեծմասամբ կրկնում է կրթական աջակցությունների գծով համակարգողի գործառույթները: Դաստիարակչական աշխատանքների համակարգողի գործառույթների 3-րդ կետի բովանդակությունը չի համապատասխանում նոր նախագծով առաջարկվող փոփոխությունների տրամաբանությանը, քանի որ դաստիարակչական աշխատաննքերի գծով տեղակալի պաշտոնը նոր նախագծով առաջարկվող պաշտոնների անվանացանկում այլևս չկա:Ընդունվել է ի գիտություն: Դաստիարակչական աշխատանքների համակարգողի պաշտոնի նկարագրում տեղ գտած տեխնիկական վրիպակը շտկված է:10Անի Մելիքսեթյան24.06.2022 11:13:392.ՏՄԱԿ-ի մանկավարժական աշխատողների անվանացանկում լավ կլինի ավելացնել «մեթոդիստի» պաշտոնը և դրա նկարագիրը, որի գործառույթների շրջանակում կլինի ուսուցչին պարբերաբար տրամարդվող ուսումնամեթոդական աջակցությունը՝ դասապրոցեսի արդյունավետ պլանավորման, դասավանդման ժամանակակից, արդյունավետ մեթոդների ընտրության, դրանց կիրառման հարցերում՝ ելնելով յուրաքանչյուր սովորողի կրթական կարիքների առանձնահատկություններից:Ընդունվել է ի գիտություն:11Արմինե Ասլանյան24.06.2022 08:30:08Ներեցեք մեկ հարց,դպրոցում լոգոպեդ լինելուէ,քանի որ կան մասնագետներ,որոնց դիպլոմի մեջ նշված է և լոգոպեդ,և հատուկ մանկավարժ?Թե միայն պետք է հաստիքը լինի հատուկ մանկավարժ և հատուկ մանկավարժի աջակցություն ստանան?Այդ գործառույթի իրականացումը պատվիրակվելու է ՏՄԱԿ-ներին:12Volodya Zaxaryan24.06.2022 00:05:14Հարգելի նախագծի հեղինակներ տնօրենների դրույքաչափերը այնքան բարձրացրեք որ գոնե մաքուր 250-300 հազար դրամ աշխատավարձ ստանա, նրանքել ընտանիքներ ունեն,տարիներով այս հարցին ուշադրություն չեք դարձրելՁեր առաջարկն այս նախագծին չի վերաբերում:13Gayane Kostandyan23.06.2022 23:28:4224)պահպանում է Հաստատության կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով և կարգապահական կանոններով սահմանված պահանջները։ Ի՞նչ պահանջներ կարող են ներառել Հաստատության կանոնադրությունը, ներքին իրավական ակտերը և կարգապահական կանոնները։ Խնդրում եմ մանրամասնեք։Յուրաքանչյուր ուսումնական հաստատություն ունենում է իր ներքին կարգապահական կանոնները:14Gayane Kostandyan23.06.2022 23:28:4215)վերապատրաստումների արդյունքում ձեռք բերած փորձի փոխանակում: Ըստ անհրաժեշտության՝ տրամադրում, ստեղծում է մեթոդական էլեկտրոնային նյութեր՝ հաշվի առնելով ուսուցիչների կարիքները։ Այս պահանջը կատարելու համար օպերատորը պետք է ունենա առնվազն բարձրագույն մանկավարժական կրթություն և անցնի բազմաթիվ վերապատրաստումներ։ Իսկ այդ դեպքում ուսուցիչների վերապատրաստումների ժամանակ սովորած ՏՀՏ գիտելիքներն ինչի՞ համար են, եթե իր դասի նյութերն ինքը չի կարողանալու պատրաստել։Նախագծով օպերատորին հանձնարարվում են շատ ավելի պարտականություններ. ըստ այդմ՝ դպրոցի օպերատորը պետք է տիրապետի ՏՀՏ ժամանակակից բոլոր մեթոդներին՝ այդ ամենն իրականացնելու համար:15Tatevik Petrosyan23.06.2022 22:46:34Տիկին Անդրեասյան,իսկ դպրոցին լոգոպեդ պետք չէ՞։Յուրաքանչյուր դասարանում ամենաքիչը 5 երեխա է լինում խոսքի,խանգարումներով։Իսկ լոգոպեդի աշխատանքի արդյունքներն ակնհայտ են։ Կարծում եմ,որ դպրոցում լոգոպեդի հաստիքը շատ կարևոր է։Այդ գործառույթի իրականացումը պատվիրակվելու է ՏՄԱԿ-ներին:16Անի Բաղդասարյան23.06.2022 22:25:45Խնդրում եմ ,որ հանրակրթական ուսումնական հաստատութան հաստիքների ցանկում ավելացնեք լոգոպեդի հաստիքը։Նրա անհրաժեշտությունը շատ կա տարրական դպրոցում ,հատկապես ՝ ԿԱՊԿՈւ աշակերտների հետ աշխատելու համար։Այդ գործառույթի իրականացումը պատվիրակվելու է ՏՄԱԿ-ներին:17Նունե Ադամյան23.06.2022 15:48:331․Մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տնօրենի տեղակալի հաստիքը վերանվանվում է Կրթական աջակցությունների գծով համակարգող՞։ Պաշտոնի նկարագրի մեջ նշվում է երկու անվանումն էլ, որն է ճիշտը։ Պաշտոնի անվանումը չպետք է համապատասխանի ուսումնական հաստատությունների ֆինանսավորման նոր կարգում ներառված հաստիքների անվանումների հետ։ Նույնը նաև դաստիարակչական աշխատանքների համակարգողը, որի նկարագրի մեջ կա և դաստիարակչական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ և դաստիարակչական աշխատանքների գծով կազմակերպիչ անվանումները։ Վարչատնտեսական աշխատանքների գծով համակարգողի պաշտոնի նկարագիրը չի ներառվելու այս անվանացանկում՞։ 3․ ՆԱԽԱԳԻԾԸ նախատեսում է նաև վարչատնտեսական պաշտոնների նկարագրերը, որը թերի է․ ցանկալի է որ նշվեն նաև ուսումնական հաստատության վարչատնտեսական աշխատանքների գծով տնօրենի տեղակալի, տնտեսվարի, գործավարի, կադրերի տեսուչի պաշտոնների նկարագրերը։Կրթական աջակցությունների համակարգողի և դաստիարակչական աշխատանքների համակարգողի պաշտոնի նկարագրում տեղ գտած տեխնիկական վրիպակները շտկված են: Վարչատնտեսական աշխատանքների համակարգողի պաշտոնի նկարագիրը ներառված չէ, քանի որ վերջինս մանկավարժական աշխատող չէ: Նախագծում ներկայացված են միայն մանկավարժական աշխատողների պաշտոնների նկարագրերը. նախագիծը թերի չէ: Միաժամանակ առաջարկում եմ ծանոթանալ նաև «Հանրակրթության մասին» օրենքին:18Սևադա Աղաջանյան23.06.2022 14:53:32Քննարկման դրված նախագծում առաջարկում եմ՝ 9.ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳ ԿԵՆՍԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑԻՉԻ (ԶԻՆՂԵԿԻ) 1.Պաշտոնային պարտականություններում ավելացնել՝ « 5. տնօրինում է ՆԶՊ և ԱԿ /ռազմագիտության/ կաբինետը, զենքի պահասենյակը, հրաձգարանը, ձեռնարկում է համապատասխան միջոցառումներ ուսումնանյութատեխնիկական բազայի համալրման, կատարելագործման ու թարմացման նպատակով »: Իսկ նախագծի 5-րդ կետը փոխել 6-րդով և այն ունենալ հետևյալ տեսքով՝ «6.հաշվառում և պահպանում է՝ ա/. ուսումնական զենքը, փոքր տրամաչափի հրացանները, դրանց փամփուշտները` համաձայն «Զենքի մասին» ՀՀ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների, բ/. ամբողջ ուսումնանյութատեխնիկական բազան»:Ընդունվել է ի գիտություն:19Բելլա Ղազարյան23.06.2022 10:58:30Ոչ գրադարանավարի, ոչ օպերատորի պարտականություններում սահմանված չէ դպրոցի դասագրքերի շրջանառու հիմնադրամի /dshh.am կայքի/ հետ կապված աշխատանքների կատարումը: Ո՞վ պետք է կատարի նշված աշխատանքները:Ձեր առաջարկն ընդունվել է ի գիտություն. այն լրացուցիչ կքննարկվի և անհրաժեշտության դեպքում կներառվի կարգում:20Նելլի Հայրապետյան23.06.2022 10:51:27Քանի դեռ ուսումնական հաստատության համակազմը ներկայացվում է որպես հիերարխիկ համակարգ, անիմաստ է ակնկալել որակյալ կրթություն, հանրակրթական դպրոցում ուսուցիչը առաջնային դերակատարում պետք է ունենա, մինչդեռ փաստաթղթում տնօրենի և տեղակալների ուռճացված լիազորությունները, ինչպես նախկինում, հանգեցրել և հանգեցնելու են՝ ա. կրթական ստեղծագործական-բովանդակային գործընթացի ստորադասմանը վարչարարությանը, արդյունքում, ինչպես միշտ, վարչական համակազմը ձգտելու է փաստաթղթային հիմնավորվածությունը ներկայացնել որպես որակյալ կրթության ցուցանիշ, բ. ուսուցիչը շարունակելու է աշխատել՝ նախապատվությունը տալով իր գործունեությունը վերահսկելուն կոչված վարչական աշխատողին գոհացնելուն (որ մեծ մասամբ մանկավարժական գործունեությամբ աչքի չընկած, հետևաբար և պաշտոն զբաղեցնելու բոլորովին ոչ կրթական շարժառիթներով առաջնորդվող մարդիկ են), ոչ թե սեփական մտքի թռիչքներին, որոնք սովորաբար ո՛չ կարևորվում են, ո՛չ էլ խրախուսվում:Ուսուցչի մասնագիտական զարգացման համար օրենքով նոր չափանիշներ են սահմանվում, համաձայն որոնց՝ ուսուցչի մասնագիտական չափանիշը ուսուցչի մասնագիտական զարգացման և գիտելիքների, աշխատանքային գործունեության, կարողությունների, պատասխանատվության նկարագիրն է, որի կատարումը փաստելու համար անհրաժեշտ են հավաստիացումներ:21Նարինե Արշակյան23.06.2022 07:19:58Խնդրում եմ վերանայել ըստ ԿԱՊԿՈՒ աշակերտների թվի դրույքաչափերը (իջացնել ներկայիս սահմանված շեմը)Ձեր առաջարկն այս նախագծին չի վերաբերում:22Մեսրոպ Շահնազարյան23.06.2022 00:33:36Տնօրենի եւ տեղակալների դրույքաչափերը ոչ իրատեսական են համեմատած մնացած հաստիքների դրույքաչափերի հետ։ Օրինակ օպերտորի եւ տեղակալների կամ եթե տնօրենը առավելագույնը իր 8 դասաժամով կամավոր ատեստավորվի եւ նույն կերպ ուսուցիչը մեկ դրույքով կամավոր ատեստավորվի տնօրենից անհամեմատ բարձր աշխատավարձ կստանա,որ կազդի տնօրենի հեղինակության վրա եւ տնօրենը կնախընտրի լինի ուսուցիչ քան տնօրեն,ինչի արդյունքում դպրոցներում տնօրենի հաստիքը կմնա թափուրՁեր բարձրացրած հարցի վերաբերյալ ընթանում են քննարկումներ, որն այս նախագծի կարգավորման առարկա չէ:23Volodya Zaxaryan22.06.2022 23:21:28Հարգելի գործընկերներ վարչատնտեսական մասի համակարգողի հաստիքը ընդհանրապես հանեք ու թողեք տնօրենները հանգիստ ու բարեխղճորեն լուծեն իրենց առջև ծառացած հիմնախնդիրները,ֆինանսավարչատնտեսական մասով պարտականությունները օրենքով վերապահեք տնօրենի վարչատնտեսական մասով տեղակալին կամ տնտեսվարին`տնօրենի վերահսկողությամբ:Վերջապես չի կարող հաստատության տնօրենը կապ չունենալ դպրոցի ֆինանսատնտեսական և վարչական ոլորտի հետ,հակառակ պարագայում կստեղծվի քաոս առաջացնող և ոչ նպատակային փոփոխություններ բոլոր առումներով:Ձեր բարձրացրած հարցի վերաբերյալ բազմիցս քննարկումներ են եղել, այդ թվում՝ հանրային: Օրենքում փոփոխությունն ամրագրված է: Հանրակրթության բարեփոխումների համտեքստում գերակա խնդիր է կրթության որակի բարձրացումը, որի պատասխանատվությունը կրելը տնօրենի համար արդեն ահռելի աշխատանք է պահանջում: Դպրոցի կարիքների մասով տնօրենի պարտականությունն առաջարկ ներկայացնելն է և համագործակցելը վարչատնտեսական մասի համակարգողի հետ, իսկ կարիքների հոգալը եղել և մնում է պետության պարտավորությունը: Այս նախագծում վարչատնտեսական մասի համակարգողի վերաբերյալ կարգավորումներ չկան:24Haykuhi Hovhannisyan22.06.2022 23:16:07Վերահսկեք, ովքեր են ու ինչ ճանապարհով են հայտնվել դպրոցում, ու արդյոք իրենց գործառույթների ւոնե 10%ը կատարում են։Վերահսկողության գործառույթն իրականացնում է Կրթության պետական տեսչական մարմինը, որին կարող եք դիմել Ձեր բարձրացված խնդրի առնչությամբ:PK ! P P word/theme/theme1.xml
PK ! 3 3 word/settings.xml
PK ! e; word/fontTable.xml
PK ! bL word/webSettings.xml
PK ! @V docProps/app.xml
Normal114239513657Microsoft Office Word011332falsefalse16020falsefalse15.0000PK ! Hr r word/styles.xml
PK Z>V* docProps/core.xmlUserhttps://mul2.gov.am/tasks/739941/oneclick/Ampopatert - e draft-26.01.docx?token=f72af58699b64b216572214b414b32adHP172022-09-22T15:57:00Z2023-01-26T11:33:00ZPK ! ߤl [Content_Types].xmlPK ! N N Q _rels/.relsPK ! dQ1 1 word/_rels/document.xml.relsPK ! LjXk k 3 word/document.xmlPK ! P P " word/theme/theme1.xmlPK ! 3 3 P> word/settings.xmlPK ! e; F word/fontTable.xmlPK ! bL M word/webSettings.xmlPK ! @V P docProps/app.xmlPK ! Hr r S word/styles.xmlPK Z>V* M docProps/core.xmlPK X