PK ! d [Content_Types].xml
PK ! N N _rels/.rels
PK ! N
R word/_rels/document.xml.rels
PK ! vB B word/document.xml
ՆԱԽԱԳԻԾՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՕ Ր Ե Ն Ք Ը«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆՀոդված 1. «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» 2003 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-532-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 4-րդ գլխի վերնագրում ԱՏԵՍՏԱՎՈՐԵԼԸ բառը փոխարինել ԾԱՌԱՅՈՂԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ բառով: Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածում՝1) 3-րդ մասից ատեստավորման արդյունքում բառերը հանել,2) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.4. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների ավագ և միջին խմբերի պաշտոններում ծառայողների առաջխաղացումը կատարվում է պետական լիազոր մարմնի համապատասխան ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից պետական լիազոր մարմնի ղեկավարին ներկայացված հիմնավոր զեկուցագրի հիման վրա, որը պետք է պարունակի տվյալ ծառայողի գործնական և անձնական հատկանիշների, կարգապահության, ծառայակիցների հետ փոխհարաբերությունների, ծառայության ընթացքում ունեցած ձեռքբերումների, խրախուսանքների, կարգապահական տույժերի վերաբերյալ տվյալներ, ինչպես նաև պաշտոնեական պարտականությունների կատարման որակի և մասնագիտական հմտությունների ու վերջինիս կողմից կատարված աշխատանքի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն:,3) 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:Հոդված 3. Օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:Հոդված 4. Օրենքի 26-րդ հոդվածում՝1) 1-ին մասի 6-րդ կետում : կետադրական նշանը փոխարինել . կետադրական նշանով,2) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետով.7) սույն օրենքի 28-րդ հոդվածի 12-րդ մասով նախատեսված դեպքում՝ մինչև 2 ամիս ժամանակով:,3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով.7. Սույն հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված դեպքում կադրերի տրամադրության տակ գտնվելիս ազգային անվտանգության մարմինները պարտավոր են ծառայողին` նրա կրթությանը և նախկինում զբաղեցրած պաշտոնի խմբին կամ դրանից մեկ աստիճան ցածր խմբին համապատասխանող պաշտոն առաջարկել: Կադրերի տրամադրության տակ գտնվելու սահմանված ժամկետը լրանալուց հետո ծառայողը, սույն օրենքով սահմանված կարգով, արձակվում է ծառայությունից::Հոդված 5. Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասում՝1) 4-րդ կետից ատեստավորման արդյունքների հիման վրա բառերը հանել,2) 7-րդ կետում : կետադրական նշանը փոխարինել . կետադրական նշանով,3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ կետով.8) սույն օրենքի 28-րդ հոդվածի 12-րդ մասով նախատեսված դեպքում::Հոդված 6. Օրենքի 28-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.«Հոդված 28. Պետական սահմանի պահպանության կամ հետախուզական կամ հակահետախուզական կամ օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման կամ հատուկ առաջադրանքների կատարման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող ծառայողների ատեստավորումը1. Ազգային անվտանգության մարմիններում պետական սահմանի պահպանության կամ հետախուզական կամ հակահետախուզական կամ օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման կամ հատուկ առաջադրանքների կատարման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ (սույն հոդվածում այսուհետ՝ համապատասխան պաշտոն) զբաղեցնող ծառայողներին հավելավճար հաշվարկելու նպատակով անցկացվում է ատեստավորում (այսուհետ՝ ատեստավորում):2. Ատեստավորման կարգը սահմանվում է Կառավարության որոշմամբ: Համապատասխան պաշտոնների անվանացանկը սահմանում է պետական լիազոր մարմնի ղեկավարը: Ատեստավորման՝ սույն հոդվածով սահմանված կարգը տարածվում է նաև ազգային անվտանգության մարմինների շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների վրա:3. Ատեստավորման անցկացման նպատակով պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով ստեղծվում է ատեստավորման հանձնաժողով (հանձնաժողովներ):4. Համապատասխան պաշտոնի առաջին անգամ նշանակվող ծառայողները ենթակա են ատեստավորման պաշտոնի նշանակվելու օրվանից ոչ շուտ, քան երեք և ոչ ուշ, քան վեց ամիս հետո, որի արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք բերելու դեպքում հավելավճարը հաշվարկվում է այդ իրավունքի ձեռքբերման օրվանից: 5. Համապատասխան պաշտոնում ատեստավորված և տվյալ պաշտոնի խմբի համար սահմանված չափով հավելավճար ստացող ծառայողները ենթակա են ատեստավորման յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ՝ հավելավճարի հաշվարկումը շարունակելու համար: 6. Հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում գտնվող ծառայողը ենթակա է ատեստավորման ոչ շուտ, քան արձակուրդից վերադառնալուց երեք ամիս հետո:7. Արձակուրդում կամ գործուղման մեջ գտնվող կամ ժամանակավոր անաշխատունակ ծառայողը ենթակա է ատեստավորման ոչ շուտ, քան ծառայության անցնելուց երկու ամիս հետո:8. Ատեստավորման ենթակա չեն ազգային անվտանգության մարմինների ծառայողների բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողները:9. Ատեստավորման ենթակա ծառայողն ատեստավորման օրվանից ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ տեղեկացվում է ատեստավորման անցկացման ժամկետի մասին:10. Ատեստավորման արդյունքներով կայացվում է հետևյալ եզրակացություններից որևէ մեկը`1) ենթակա է հավելավճար հաշվարկելու.2) ենթակա է շարունակելու հավելավճարի հաշվարկումը.3) ենթակա չէ հավելավճար հաշվարկելու:11. Ատեստավորում անցած այն ծառայողները, որոնց վերաբերյալ կայացվել է սույն հոդվածի 10-րդ մասի 3-րդ կետով նախատեսված եզրակացությունը, դրան ծանոթանալու պահից մեկ տարվա ընթացքում ոչ ավելի, քան երկու անգամ կարող են դիմել նոր ատեստավորում անցնելու համար, որի արդյունքներով սույն հոդվածի 10-րդ մասի 1-ին կետով նախատեսված եզրակացությունը կայացվելու դեպքում, հավելավճարը հաշվարկվում է այդ իրավունքի ձեռքբերման օրվանից: 12. Նոր ատեստավորումը երկրորդ անգամ անցնող այն ծառայողները, որոնց վերաբերյալ կայացվել է «ենթակա չէ հավելավճար հաշվարկելու» եզրակացությունը, ինչպես նաև մեկ տարվա ընթացքում նոր ատեստավորում անցնելու համար չդիմած ծառայողներն ազատվում են զբաղեցրած համապատասխան պաշտոնից:13. Ծառայողը պարտադիր ծանոթացվում է ատեստավորման արդյունքներին և կայացված եզրակացությանը: Ծառայողն իրավունք ունի վերադասության կարգով բողոքարկելու ատեստավորման արդյունքները և կայացված եզրակացությունը՝ դրանց ծանոթանալու օրվանից հետո ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում կամ դատական կարգով:14. Համապատասխան պաշտոնում ատեստավորված և տվյալ պաշտոնի խմբի համար սահմանված չափով հավելավճար ստացող ծառայողներին հաշվարկված հավելավճարի վճարումը դադարում է՝1) սույն հոդվածի 1-ին մասով չնախատեսված այլ պաշտոնի նշանակվելիս. 2) ծառայության մեջ առաջխաղացման կարգով բարձր պաշտոնի նշանակվելիս.3) բարձրագույն խմբի պաշտոնի նշանակվելիս:15. Ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարի չափերը և վճարման կարգը սահմանվում են Կառավարության որոշմամբ: Հավելավճարի հաշվարկման կարգը սահմանվում է պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով: Սույն հոդվածի համաձայն հավելավճար հաշվարկվելու դեպքում ծառայողներին «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված լրավճարը և զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների համար նախատեսված հավելումները չեն հաշվարկվում: Սույն հոդվածի 14-րդ մասով նախատեսված դեպքերում ծառայողներին հաշվարկվում են «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված լրավճարը և զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների համար նախատեսված հավելումները::Հոդված 7. Օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:Հոդված 8. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում սույն օրենքի 6-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող 28-րդ հոդվածի 2-րդ և 15-րդ մասերով նախատեսված համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ մտնելու պահից:2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ընդունվելուց հետո՝ 2 ամսվա ընթացքում:3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին ազգային անվտանգության մարմիններում պետական սահմանի պահպանության կամ հետախուզական կամ հակահետախուզական կամ օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման կամ հատուկ առաջադրանքների կատարման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող ծառայողները սույն օրենքի 6-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող 28-րդ հոդվածով նախատեսված ատեստավորմանն առաջին անգամ մասնակցում են կամավոր:PK ! } word/endnotes.xml
PK ! F word/footnotes.xml
PK ! w2K K word/header1.xml
PAGE \* MERGEFORMAT2PK ! CIS S word/theme/theme1.xml
PK ! ՜ ՜ word/settings.xml
PK ! I} word/styles.xml
PK ! 8X X word/numbering.xml
PK ! t?9z( ( customXml/_rels/item1.xml.rels
PK ! #uU U customXml/itemProps1.xml
PK ! oU
U
word/fontTable.xml
PK ! ' customXml/item1.xml
PK ! %A A word/webSettings.xml
PK ! s$*[ [ docProps/app.xml
Normal3381511846755Microsoft Office Word05615falseНазвание1Title1false7924falsefalse15.0000PK ZHV!8p p docProps/core.xmlHamazasp Torosyanhttps://mul2.gov.am/tasks/745066/oneclick/655f11a8d84435adcc21df8e75746635196c1c3515a7b2e88e1f668bfa80accc.docx?token=643e42753676fa88b27ad818fb9d91cfUser2212023-01-09T12:41:00Z2021-02-24T09:20:00Z2023-02-07T11:32:00ZPK ! d [Content_Types].xmlPK ! N N _rels/.relsPK ! N
R Y
word/_rels/document.xml.relsPK ! vB B ` word/document.xmlPK ! } word/endnotes.xmlPK ! F word/footnotes.xmlPK ! w2K K word/header1.xmlPK ! CIS S u word/theme/theme1.xmlPK ! ՜ ՜ word/settings.xmlPK ! I} word/styles.xmlPK ! 8X X / word/numbering.xmlPK ! t?9z( ( gE customXml/_rels/item1.xml.relsPK ! #uU U F customXml/itemProps1.xmlPK ! oU
U
VH word/fontTable.xmlPK ! ' R customXml/item1.xmlPK ! %A A ,T word/webSettings.xmlPK ! s$*[ [ g docProps/app.xmlPK ZHV!8p p (l docProps/core.xmlPK o