PK ! ji2, , [Content_Types].xml
PK ! N N _rels/.rels
PK ! W word/_rels/document.xml.rels
PK ! Zt word/document.xml
ՏԵՂԵԿԱՆՔ«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՈՒ «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՓՈՓՈԽՎՈՂ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք ԸԸնդունված է 2003 թվականի ապրիլի 11-ինԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆԳ Լ ՈՒ Խ 4. ԾԱՌԱՅՈՂԻՆ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿԵԼԸ, ՏԵՂԱՓՈԽԵԼԸ, ԿԱԴՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԹՈՂՆԵԼԸ, ԶԲԱՂԵՑՐԱԾ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼԸ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐԵԼԸ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸՀոդված 19.Ազգային անվտանգության մարմինների ծառայողին պաշտոնի նշանակելու պայմանները 1. Պետական լիազոր մարմնի ղեկավար կարող է նշանակվել ազգային անվտանգության մարմինների այն ծառայողը, ով մինչև նշանակումն զբաղեցրել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների բարձրագույն խմբի պաշտոն կամ առնվազն 3 տարի զբաղեցրել է գլխավոր խմբի պաշտոն և ունի գնդապետից ոչ ցածր կոչում:2. Պետական լիազոր մարմնի ղեկավարի տեղակալ կարող է նշանակվել ազգային անվտանգության մարմինների այն ծառայողը, ով մինչև նշանակումն զբաղեցրել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների բարձրագույն խմբի պաշտոն կամ մինչև նշանակումը առնվազն 3 տարի զբաղեցրել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների գլխավոր խմբի պաշտոն և ունի գնդապետից ոչ ցածր կոչում:3. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների գլխավոր խմբի պաշտոններում ատեստավորման արդյունքում կարող են նշանակվել այն ծառայողները, ովքեր մինչև նշանակումը վերջին մեկ տարին զբաղեցրել են ազգային անվտանգության մարմինների ծառայողների գլխավոր խմբի այլ պաշտոն կամ մինչև նշանակումը վերջին երեք տարին զբաղեցրել են ազգային անվտանգության մարմինների ծառայողների ավագ խմբի որևէ պաշտոն:Ազգային անվտանգության մարմինների ծառայողների գլխավոր խմբի պաշտոններում կարող է նշանակվել նաև ազգային անվտանգության մարմինների ծառայողների բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցրած ծառայողը:4. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների ավագ և միջին խմբերի պաշտոններում ծառայողների առաջխաղացումը կատարվում է ատեստավորման արդյունքում:4. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների ավագ և միջին խմբերի պաշտոններում ծառայողների առաջխաղացումը կատարվում է պետական լիազոր մարմնի համապատասխան ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից պետական լիազոր մարմնի ղեկավարին ներկայացված հիմնավոր զեկուցագրի հիման վրա, որը պետք է պարունակի տվյալ ծառայողի գործնական և անձնական հատկանիշների, կարգապահության, ծառայակիցների հետ փոխհարաբերությունների, ծառայության ընթացքում ունեցած ձեռքբերումների, խրախուսանքների, կարգապահական տույժերի վերաբերյալ տվյալներ, ինչպես նաև պաշտոնեական պարտականությունների կատարման որակի և մասնագիտական հմտությունների ու վերջինիս կողմից կատարված աշխատանքի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն:5. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների կրտսեր խմբի պաշտոններում նշանակումները կատարվում են առանց ատեստավորման:6. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների ավագ և միջին խմբերի պաշտոններում նշանակումը կատարվում է բարձրագույն կրթության առկայության դեպքում:Ազգային անվտանգության մարմինների ծառայողների կրտսեր խմբի պաշտոններում նշանակումը կատարվում է առնվազն միջնակարգ կրթության առկայության դեպքում:6.1. Պետական լիազոր մարմնում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են ընդունվել և պաշտոնի նշանակվել նաև զինված ուժերի, ոստիկանության, փրկարար ծառայության, քրեակատարողական ծառայության մարմինների, հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներ, դատախազներ, քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք (այդ թվում՝ նշված մարմիններում և պաշտոններում նախկինում ծառայած կամ աշխատած անձինք), ինչպես նաև ազգային անվտանգության մարմինների նախկին ծառայողներ, որոնք բավարարում են տվյալ պաշտոնին նշանակվելու համար ազգային անվտանգության մարմինների ծառայողներին ներկայացվող պահանջները:6.2. Սույն հոդվածի 6.1-րդ մասով նախատեսված պետական մարմինների և ազգային անվտանգության ծառայության պաշտոնների համապատասխանությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:7. Ազգային անվտանգության մարմիններում ծառայողը կարող է նշանակվել առաջին պաշտոնի, բարձր պաշտոնի, հավասար պաշտոնի և ցածր պաշտոնի:(19-րդ հոդվածը լրաց. 14.12.04 ՀՕ-132-Ն, փոփ., խմբ., լրաց. 22.05.08 ՀՕ-44-Ն, փոփ. 12.12.13 ՀՕ-163-Ն, լրաց., փոփ. 13.06.16 ՀՕ-94-Ն, 23.03.18 ՀՕ-269-Ն, 21.01.20 ՀՕ-69-Ն, 24.03.21 ՀՕ-149-Ն, փոփ. 24.11.22 ՀՕ-448-Ն)(24.03.21 ՀՕ-149-Ն օրենքն ունի անցումային դրույթ)Հոդված 24.Ազգային անվտանգության մարմինների ծառայողին ծառայության նոր վայր տեղափոխելը 1. Ազգային անվտանգության մարմինների ծառայողը ծառայության նոր վայր տեղափոխվում է հետևյալ դեպքերում.1) ծառայողական անհրաժեշտությունից ելնելով.2) առաջխաղացման կարգով.3) առողջական վիճակի պատճառով` ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացության համաձայն.4) ընտանեկան պայմաններից ելնելով (իր դիմումի համաձայն).5) կազմակերպչական-հաստիքային միջոցառումների կապակցությամբ:2. Ծառայողը, ծառայողական անհրաժեշտությունից ելնելով, տեղափոխվում է ծառայության նոր վայր, հավասար կամ բարձր պաշտոնի նշանակմամբ: Տեղափոխությունը կատարվում է առանց ծառայողի համաձայնության, բացառությամբ այն դեպքերի, երբ ծառայողի կամ նրա ընտանիքի անդամի (կին, երեխա, խնամքի տակ գտնվող անձ) համար, ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացությամբ, տեղափոխման վայրը հակացուցված է:3. Ծառայողը ծառայության նոր վայր տեղափոխվում է նաև առաջխաղացման կարգով` իր համաձայնությամբ բարձր պաշտոնի նշանակմամբ:4. Ընտանեկան պայմաններից ելնելով` ծառայողին ծառայության նոր վայր տեղափոխելը կատարվում է սույն հոդվածի երկրորդ մասում նշված հիմքերի առկայությամբ:5. Ազգային անվտանգության մարմիններում միաժամանակ ծառայող ամուսիններից մեկին ծառայության նոր վայր տեղափոխելու դեպքում որոշում է կայացվում նույն բնակավայր ծառայության տեղափոխել նաև մյուս ամուսնուն՝ նրա համաձայնությամբ, եթե փոխվում է մշտական բնակության վայրը: Դրա անհնարինության դեպքում ծառայության նոր վայր տեղափոխումը չի կատարվում:6. Ազգային անվտանգության մարմինների ծառայողը, ատեստավորման արդյունքում` զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու դեպքում, տեղափոխվում է այլ պաշտոնի, բայց զբաղեցրած պաշտոնից ոչ ավելի, քան մեկ աստիճանով ցածր:7. Ազգային անվտանգության մարմինների ծառայողը հետագա ծառայությունը շարունակելու համար կարող է տեղափոխվել Հայաստանի Հանրապետության զինված ուժեր կամ պետական այլ մարմին, որտեղ նախատեսված է զինվորական կամ դրան հավասարեցված այլ ծառայություն:Ազգային անվտանգության մարմինների ծառայողի տեղափոխությունը կատարվում է պետական լիազոր մարմնի և համապատասխան պետական մարմնի հետ համաձայնեցված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:(24-րդ հոդվածը փոփ. 24.11.22 ՀՕ-448-Ն)Հոդված 26.Ազգային անվտանգության մարմինների ծառայողին կադրերի տրամադրության տակ թողնելը 1. Ազգային անվտանգության մարմինների ծառայողը թողնվում է կադրերի տրամադրության տակ հետևյալ դեպքերում.1) կազմակերպչական-հաստիքային միջոցառումների կապակցությամբ, ինչպես նաև սույն օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված դեպքում` մինչև 2 ամիս ժամանակով.2) (կետն ուժը կորցրել է 25.03.21 ՀՕ-131-Ն)3) Հայաստանի Հանրապետության զինված ուժերից, այլ զորքերից կամ այլ մարմիններից ազգային անվտանգության մարմիններ տեղափոխելիս` մինչև 3 ամիս ժամանակով.4) մեկ ամսից ավելի անհայտ բացակայելիս` մինչև վերադառնալը կամ օրենքով սահմանված կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելը.5) գերության մեջ գտնվելիս` մինչև ազատվելը.6) հղիության և ծննդաբերության կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող կին ծառայողի զբաղեցրած պաշտոնը կրճատվելիս` մինչև արձակուրդի ավարտը:7) սույն օրենքի 28-րդ հոդվածի 12-րդ մասով նախատեսված դեպքում՝ մինչև 2 ամիս ժամանակով:2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված դեպքերում կադրերի տրամադրության տակ գտնվելու ամբողջ ժամանակահատվածում ծառայողին վճարվում է նրա զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափը:3. Սույն հոդվածի առաջին մասի 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված դեպքերում կադրերի տրամադրության տակ գտնվելիս ծառայողի վարձատրությունն իրականացվում է նշված խոչընդոտները վերանալուց հետո, եթե պարզվում է, որ ծառայողի գործողություններում հանցակազմ չկա: Այդ դեպքում վարձատրությունն իրականացվում է կադրերի տրամադրության տակ գտնվելու ամբողջ ժամանակահատվածի համար` զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափի չափով:4. Սույն հոդվածի առաջին մասի 6-րդ կետով նախատեսված դեպքերում կադրերի տրամադրության տակ գտնվելիս կին ծառայողին տրվում են միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված վճարները:5. Ծառայողը կադրերի տրամադրության տակ է վերցվում սույն հոդվածի առաջին մասում նշված հանգամանքներն ի հայտ գալու կամ դրանց մասին հայտնի դառնալու օրվանից: Ազգային անվտանգության մարմինների ծառայողին կադրերի տրամադրության տակ թողնելու կարգը սահմանվում է լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:6. Սույն հոդվածի առաջին մասի 1-ին կետով նախատեսված դեպքում կադրերի տրամադրության տակ գտնվելիս ազգային անվտանգության մարմինները պարտավոր են ծառայողին` նրա կրթությանը և նախկինում զբաղեցրած պաշտոնի խմբին կամ դրանից մեկ աստիճան ցածր խմբին համապատասխանող պաշտոն առաջարկել: Կադրերի տրամադրության տակ գտնվելու սահմանված ժամկետը լրանալուց հետո ծառայողը, սույն օրենքով սահմանված կարգով, արձակվում է ծառայությունից:(26-րդ հոդվածը խմբ., փոփ., լրաց. 12.12.13 ՀՕ-163-Ն, փոփ. 25.03.21 ՀՕ-131-Ն, լրաց., փոփ. 24.11.22 ՀՕ-448-Ն)7. Սույն հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված դեպքում կադրերի տրամադրության տակ գտնվելիս ազգային անվտանգության մարմինները պարտավոր են ծառայողին` նրա կրթությանը և նախկինում զբաղեցրած պաշտոնի խմբին կամ դրանից մեկ աստիճան ցածր խմբին համապատասխանող պաշտոն առաջարկել: Կադրերի տրամադրության տակ գտնվելու սահմանված ժամկետը լրանալուց հետո ծառայողը, սույն օրենքով սահմանված կարգով, արձակվում է ծառայությունից:Հոդված 27.Պաշտոնից ազատելը 1. Ծառայողներն զբաղեցրած պաշտոնից ազատվում են`1) հաստիքների կրճատման, ստորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման դեպքում ազգային անվտանգության մարմնում այլ պաշտոնի նշանակվելիս.2) հաստիքների կրճատման, ստորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման դեպքում, եթե ծառայողին համապատասխան պաշտոնում նշանակելը հնարավոր չէ, և հաստիքների կրճատումը պայմանավորված է ազգային անվտանգության մարմնի հաստիքների ընդհանուր թվի կրճատմամբ.3) սահմանափակ առողջական վիճակի պատճառով` ծառայության սահմանափակ պիտանիության կապակցությամբ` ռազմաբժշկական հանձնաժողովի որոշման հիման վրա (խաղաղ ժամանակ ոչ շարային ծառայությանը պիտանի, իսկ պատերազմի ժամանակ առաջին աստիճանի սահմանափակ պիտանի ճանաչվելու դեպքում) համապատասխան թափուր հաստիքների բացակայության պատճառով տվյալ պաշտոնում հետագա ծառայությունը շարունակելու անհնարինության դեպքում.4) ատեստավորման արդյունքների հիման վրա այլ պաշտոնի նշանակվելիս.5) այլ պաշտոնի նշանակվելու վերաբերյալ իր դիմումի համաձայն.6) ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված.7) ազգային անվտանգության մարմիններից արձակվելիս:8) սույն օրենքի 28-րդ հոդվածի 12-րդ մասով նախատեսված դեպքում:2. Ծառայողին պաշտոնից ազատում է նրան պաշտոնի նշանակելու իրավունք ունեցող ղեկավարը:(27-րդ հոդվածը խմբ. 24.11.22 ՀՕ-448-Ն) Հոդված 28.Ծառայողների ատեստավորումը1. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների ընտրության, մասնագիտական ունակությունների գնահատման, զբաղեցրած պաշտոնին համապատասխանության և առաջխաղացման հեռանկարը որոշելու նպատակով կատարվում է ատեստավորում:2. Ատեստավորում անցկացնելու համար պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով ստեղծվում է ատեստավորման հանձնաժողով (հանձնաժողովներ):3. Ազգային անվտանգության մարմինների ծառայողներն ատեստավորվում են ծառայության յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:Ծառայողին բարձր պաշտոնի նշանակելու, իջեցված կոչումը վերականգնելու դեպքում անցկացվում է ատեստավորում:4. Ատեստավորման ենթակա չեն`1) տվյալ պաշտոնը մեկ տարուց պակաս ժամկետով զբաղեցնող ծառայողները.2) ազգային անվտանգության մարմինների բարձրագույն պաշտոններ զբաղեցնողները կամ բարձրագույն կոչում ունեցողները.3) հղի կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող ծառայողները:Հղիության և ծննդաբերության կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող ծառայողները ենթակա են ատեստավորման ոչ շուտ, քան արձակուրդից վերադառնալուց մեկ տարի հետո:Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող կամ ժամանակավոր անաշխատունակ ծառայողները ենթակա են ատեստավորման ծառայության անցնելուց հետո` երկամսյա ժամկետում:4.1. Ազգային անվտանգության մարմինների ղեկավարների հիմնավորած զեկուցագրերի հիման վրա պետական լիազոր մարմնի ղեկավարի որոշմամբ ատեստավորումը կարող է անցկացվել նաև արտահերթ, իսկ առաջխաղացման հեռանկարը որոշելու նպատակով՝ նաև մինչև սույն հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով սահմանված ժամկետի ավարտը:5. Ծառայողն իրավունք ունի ծանոթանալ ատեստավորման արդյունքներին և վերադասության կարգով բողոքարկել դրանք` ատեստավորման արդյունքներին ծանոթանալուց հետո` ոչ ուշ, քան 7 օրվա ընթացքում:6. Ատեստավորման ենթակա ծառայողները ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ, տեղեկացվում են ատեստավորման անցկացման մասին:7. Ատեստավորման անցկացման կարգն ու պայմանները սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը:(28-րդ հոդվածը փոփ., լրաց. 24.11.22 ՀՕ-448-Ն)Հոդված 28. Պետական սահմանի պահպանության կամ հետախուզական կամ հակահետախուզական կամ օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման կամ հատուկ առաջադրանքների կատարման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող ծառայողների ատեստավորումը1. Ազգային անվտանգության մարմիններում պետական սահմանի պահպանության կամ հետախուզական կամ հակահետախուզական կամ օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման կամ հատուկ առաջադրանքների կատարման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ (սույն հոդվածում այսուհետ՝ համապատասխան պաշտոն) զբաղեցնող ծառայողներին հավելավճար հաշվարկելու նպատակով անցկացվում է ատեստավորում (այսուհետ՝ ատեստավորում):2. Ատեստավորման կարգը սահմանվում է Կառավարության որոշմամբ: Համապատասխան պաշտոնների անվանացանկը սահմանում է պետական լիազոր մարմնի ղեկավարը: Ատեստավորման՝ սույն հոդվածով սահմանված կարգը տարածվում է նաև ազգային անվտանգության մարմինների շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների վրա:3. Ատեստավորման անցկացման նպատակով պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով ստեղծվում է ատեստավորման հանձնաժողով (հանձնաժողովներ):4. Համապատասխան պաշտոնի առաջին անգամ նշանակվող ծառայողները ենթակա են ատեստավորման պաշտոնի նշանակվելու օրվանից ոչ շուտ, քան երեք և ոչ ուշ, քան վեց ամիս հետո, որի արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք բերելու դեպքում հավելավճարը հաշվարկվում է այդ իրավունքի ձեռքբերման օրվանից: 5. Համապատասխան պաշտոնում ատեստավորված և տվյալ պաշտոնի խմբի համար սահմանված չափով հավելավճար ստացող ծառայողները ենթակա են ատեստավորման յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ՝ հավելավճարի հաշվարկումը շարունակելու համար: 6. Հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում գտնվող ծառայողը ենթակա է ատեստավորման ոչ շուտ, քան արձակուրդից վերադառնալուց երեք ամիս հետո:7. Արձակուրդում կամ գործուղման մեջ գտնվող կամ ժամանակավոր անաշխատունակ ծառայողը ենթակա է ատեստավորման ոչ շուտ, քան ծառայության անցնելուց երկու ամիս հետո:8. Ատեստավորման ենթակա չեն ազգային անվտանգության մարմինների ծառայողների բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողները:9. Ատեստավորման ենթակա ծառայողն ատեստավորման օրվանից ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ տեղեկացվում է ատեստավորման անցկացման ժամկետի մասին:10. Ատեստավորման արդյունքներով կայացվում է հետևյալ եզրակացություններից որևէ մեկը`1) ենթակա է հավելավճար հաշվարկելու.2) ենթակա է շարունակելու հավելավճարի հաշվարկումը.3) ենթակա չէ հավելավճար հաշվարկելու:11. Ատեստավորում անցած այն ծառայողները, որոնց վերաբերյալ կայացվել է սույն հոդվածի 10-րդ մասի 3-րդ կետով նախատեսված եզրակացությունը, դրան ծանոթանալու պահից մեկ տարվա ընթացքում ոչ ավելի, քան երկու անգամ կարող են դիմել նոր ատեստավորում անցնելու համար, որի արդյունքներով սույն հոդվածի 10-րդ մասի 1-ին կետով նախատեսված եզրակացությունը կայացվելու դեպքում, հավելավճարը հաշվարկվում է այդ իրավունքի ձեռքբերման օրվանից: 12. Նոր ատեստավորումը երկրորդ անգամ անցնող այն ծառայողները, որոնց վերաբերյալ կայացվել է «ենթակա չէ հավելավճար հաշվարկելու» եզրակացությունը, ինչպես նաև մեկ տարվա ընթացքում նոր ատեստավորում անցնելու համար չդիմած ծառայողներն ազատվում են զբաղեցրած համապատասխան պաշտոնից:13. Ծառայողը պարտադիր ծանոթացվում է ատեստավորման արդյունքներին և կայացված եզրակացությանը: Ծառայողն իրավունք ունի վերադասության կարգով բողոքարկելու ատեստավորման արդյունքները և կայացված եզրակացությունը՝ դրանց ծանոթանալու օրվանից հետո ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում կամ դատական կարգով:14. Համապատասխան պաշտոնում ատեստավորված և տվյալ պաշտոնի խմբի համար սահմանված չափով հավելավճար ստացող ծառայողներին հաշվարկված հավելավճարի վճարումը դադարում է՝1) սույն հոդվածի 1-ին մասով չնախատեսված այլ պաշտոնի նշանակվելիս. 2) ծառայության մեջ առաջխաղացման կարգով բարձր պաշտոնի նշանակվելիս.3) բարձրագույն խմբի պաշտոնի նշանակվելիս:15. Ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարի չափերը և վճարման կարգը սահմանվում են Կառավարության որոշմամբ: Հավելավճարի հաշվարկման կարգը սահմանվում է պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով: Սույն հոդվածի համաձայն հավելավճար հաշվարկվելու դեպքում ծառայողներին «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված լրավճարը և զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների համար նախատեսված հավելումները չեն հաշվարկվում: Սույն հոդվածի 14-րդ մասով նախատեսված դեպքերում ծառայողներին հաշվարկվում են «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված լրավճարը և զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների համար նախատեսված հավելումները:Հոդված 47.Ազգային անվտանգության մարմինների ծառայողին ծառայությունից արձակելու հիմքերը 1. Ազգային անվտանգության մարմինների ծառայողը ենթակա է ծառայությունից արձակման`1) տարիքի կապակցությամբ` ազգային անվտանգության մարմիններում ծառայության մեջ գտնվելու և սահմանային տարիքի հասնելու դեպքում.2) օրենքով սահմանված կարգով երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու դեպքում.3) Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիության հետ միաժամանակ այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում.4) առողջական վիճակի պատճառով` ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացությամբ ծառայության համար ոչ պիտանի կամ սահմանափակ պիտանի ճանաչվելու դեպքում.5) ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից զբաղեցրած պաշտոնում ծառայությունը շարունակելու համար ոչ պիտանի ճանաչվելու դեպքում, եթե համաձայն չէ նշանակվելու այլ պաշտոնի.6) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելու դեպքում.7) (կետն ուժը կորցրել է 24.11.22 ՀՕ-448-Ն)8) իր նկատմամբ դատարանի մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու դեպքում.9) հաստիքների կրճատման դեպքում, եթե համաձայն չէ նշանակվելու այլ պաշտոնի.10) ծառայողական անհամապատասխանության պատճառով` ատեստավորման կարգով.11) իր զեկուցագրի հիման վրա, այդ թվում՝ այլ աշխատանքի անցնելու կամ ընտանեկան հանգամանքների կապակցությամբ.12) կադրերի տրամադրության տակ գտնվելու ժամկետը լրանալու դեպքում, եթե համաձայն չէ նշանակվելու առաջարկվող պաշտոնին.13) համապատասխան կարգապահական տույժի ենթարկվելու դեպքում.14) օրենքով սահմանված կարգով իր եկամուտների հայտարարագիրը չներկայացնելու դեպքում.15) զոհվելու (մահանալու) կամ դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելու դեպքում:1.1. Լիազոր մարմնի ղեկավարն իրավունք ունի ազգային անվտանգության մարմիններում ծառայությունից արձակելու դիտավորյալ հանցագործության հատկանիշներ պարունակող արարք կատարած այն ծառայողին, որի նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվել, կամ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ ռեաբիլիտացնող հանգամանքներով: Այս դեպքում լիազոր մարմնի ղեկավարի կողմից որոշում կայացնելու համար անհրաժեշտ հանգամանքները պարզելու նպատակով անցկացվում է ծառայողական քննություն:2. Ազգային անվտանգության մարմինների ծառայողին ծառայությունից արձակում է նրան համապատասխան պաշտոնին նշանակելու իրավունք ունեցող ղեկավարը:Ազգային անվտանգության մարմիններից արձակվող ծառայողն արձակվելու օրը ստանում է վերջնահաշվարկ:3. Ազգային անվտանգության մարմիններում 20 և ավելի տարի (արտոնյալ հաշվարկով) անբասիր ծառայած, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությանն առանձնակի ծառայություններ մատուցած սպաներին և ենթասպաներին, անկախ ազգային անվտանգության մարմիններում ծառայության ընդհանուր ժամկետից, արձակելու իրավունք ունեցող ղեկավարի հրամանով կարող է վերապահվել զինվորական համազգեստ կրելու իրավունք:Ազգային անվտանգության մարմինների բարձրագույն կոչում ունեցող ծառայողները ծառայությունը դադարեցնելուց հետո իրավունք ունեն կրելու զինվորական համազգեստ:(47-րդ հոդվածը խմբ. 14.12.04 ՀՕ-132-Ն, 09.04.07 ՀՕ-142-Ն, փոփ. 02.02.10 ՀՕ-1-Ն, խմբ. 12.12.13 ՀՕ-163-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-269-Ն, խմբ., փոփ., լրաց. 24.11.22 ՀՕ-448-Ն)ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք ԸԸնդունված է 2013 թվականի դեկտեմբերի 12-ին ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ(վերնագիրը փոփ. 23.03.18 ՀՕ-209-Ն)Հոդված 3.Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները 1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.1) հիմնական աշխատավարձ (այսուհետ նաև` պաշտոնային դրույքաչափ)` սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված բազային աշխատավարձի և սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված գործակցի արտադրյալ.2) լրացուցիչ աշխատավարձ՝ աշխատավարձի փոփոխական մաս, որը հաշվարկվում է պաշտոնային դրույքաչափի նկատմամբ, և որի վճարումը պայմանավորված է սույն կետի «ա» և «բ» ենթակետերում թվարկված որևէ պայմանի և(կամ) պայմանների առկայությամբ և ներառում է`ա. հավելում` սույն ենթակետում նշված պայմաններից որևէ մեկի կամ դրանցից մի քանիսի, այն է՝ վճռաբեկ դատարանի դատավորի (այդ թվում` վճռաբեկ դատարանի նախագահի և վճռաբեկ դատարանի պալատի նախագահի), Բարձրագույն դատական խորհրդի նախագահի և անդամի պաշտոն զբաղեցնելու, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներ կատարելու, բարձրլեռնային վայրերում, արտաժամյա, գիշերային ժամերին, հանգստյան, տոնական օրերին աշխատելու, զինվորական, քրեակատարողական և փրկարար ծառայության, առանձնակի ռիսկայնության, ինչպես նաև հատուկ մասնագիտացման առանձնահատկություններով պայմանավորված` պաշտոնային դրույքաչափի նկատմամբ հաշվարկվող տոկոսային ավելացում կամ պաշտոնային դրույքաչափին դրամական բացարձակ մեծությամբ սահմանվող ավելացում,բ. հավելավճար` սույն ենթակետում նշված պայմաններից որևէ մեկի կամ դրանցից մի քանիսի, այն է՝ Սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահի և դատավորի պաշտոն զբաղեցնելու, դասային, դիվանագիտական աստիճանների, տվյալ պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից բարձր դասային աստիճան ունենալու, կոչումների, աշխատանքային և(կամ) ծառայության ստաժի, օտար լեզուների իմացության համար պաշտոնային դրույքաչափի նկատմամբ հաշվարկվող տոկոսային ավելացում կամ մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմիններում պետական սահմանի պահպանության կամ հետախուզական կամ հակահետախուզական կամ օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման կամ հատուկ առաջադրանքների կատարման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող զինվորական ծառայության պաշտոններ զբաղեցնողների (բացառությամբ բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների)» որակավորման համար՝ պաշտոնային դրույքաչափին դրամական բացարձակ մեծությամբ սահմանվող ավելացում.3) պարգևատրում` միանվագ վճար, որը պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձին տրվում է ծառայողական գործունեության (կատարողականի) գնահատման և(կամ) հատուկ առաջադրանքների և(կամ) որակյալ աշխատանքների կատարման համար.4) բազային աշխատավարձ` պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց հիմնական աշխատավարձի որոշման համար հիմք հանդիսացող միավոր.5) գործակից՝ պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց հիմնական աշխատավարձի չափը որոշելու համար բազային աշխատավարձն այդ թվով բազմապատկելու համար սահմանված մեծություն.6) (կետն ուժը կորցրել է 06.12.17 ՀՕ-245-Ն)7) դրամական օգնություն` սույն օրենքի 23-րդ և 24-րդ հոդվածներով նախատեսված վճար:(3-րդ հոդվածը փոփ., լրաց. 11.06.14 ՀՕ-57-Ն, փոփ. 06.12.17 ՀՕ-245-Ն, 23.03.18 ՀՕ-209-Ն, լրաց. 24.03.21 ՀՕ-152-Ն, 09.06.22 ՀՕ-264-Ն, 07.12.22 ՀՕ-505-Ն, 16.12.22 ՀՕ-564-Ն)(հոդվածը 23.12.22 ՀՕ-618-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ է մտնում նույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը)(07.12.22 ՀՕ-505-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ) (23.12.22 ՀՕ-618-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)Հոդված 7.Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց հավելավճարները և դրանց հաշվարկման կարգը(վերնագիրը փոփ. 23.03.18 ՀՕ-209-Ն) 1. Դասային, դիվանագիտական աստիճանների, կոչման (այդ թվում` դասային և հատուկ), ինչպես նաև սույն օրենքով սահմանված դեպքերում օտար լեզուների իմացության, աշխատանքային և(կամ) ծառայության ստաժի համար պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց տրվում են հավելավճարներ:2. Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց շնորհված դասային, դիվանագիտական աստիճանների և կոչման համար հավելավճարները սահմանվում են պաշտոնային դրույքաչափի նկատմամբ:3. Տվյալ մարմնում ամենացածր դասային կամ դիվանագիտական աստիճանի համար հավելավճարը սահմանվում է պաշտոնային դրույքաչափի 3 տոկոսի չափով, իսկ դրան հաջորդող յուրաքանչյուր հերթական ավելի բարձր դասային կամ դիվանագիտական աստիճանի համար հավելավճարի չափը աճում է մեկ տոկոսով, բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքի:3.1. (մասն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-20-Ն)3.2. Տվյալ մարմնում (ծառայությունում) ամենացածր կոչման համար հավելավճարը սահմանվում է պաշտոնային դրույքաչափի երեք տոկոսի չափով, իսկ դրան հաջորդող յուրաքանչյուր հերթական ավելի բարձր կոչման համար հավելավճարի չափը աճում է մեկ տոկոսով:4. Կոչման համար հավելավճար տրվում է հարկադիր կատարողներին, հարկային, մաքսային ծառայողներին: Ընդ որում, հարկային ծառայողներին կոչման համար հավելավճար տրվում է այն դեպքում, եթե համապատասխան ծառայողը դասային աստիճանի համար հավելավճար չի ստանում, կամ կոչման համար հաշվարկված հավելավճարի չափն ավելի բարձր է դասային աստիճանի համար հաշվարկված հավելավճարի չափից:4.1. (մասն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-20-Ն)5. Քաղաքացիական ծառայողին հավելավճար տրվում է միայն տվյալ պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից բարձր դասային աստիճան ունենալու դեպքում` նրա պաշտոնային դրույքաչափի հինգ տոկոսի չափով, ընդ որում մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը քաղաքացիական ծառայության բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցնող այն քաղաքացիական ծառայողներին, որոնց շնորհվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին դասի պետական խորհրդականի դասային աստիճան, տրվում է սույն մասով նախատեսված հավելավճար:2018 թվականի հուլիսի 1-ից հետո պաշտոնի փոփոխության դեպքում քաղաքացիական ծառայողին դասային աստիճանի համար հավելավճարը այլևս չի տրվում:6. Դասային, դիվանագիտական աստիճանների կամ կոչման համար հավելավճարները տրվում են բացառապես տվյալ մարմնում (ծառայությունում) աշխատելու ժամանակահատվածում:6.1. Մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմիններում պետական սահմանի պահպանության կամ հետախուզական կամ հակահետախուզական կամ օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման կամ հատուկ առաջադրանքների կատարման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող զինվորական ծառայության պաշտոններ զբաղեցնողներին (բացառությամբ բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների) օրենքով սահմանված կարգով ատեստավորման արդյունքներով որակավորման համար տրվում է հավելավճար, որը հաշվարկվում է պաշտոնային դրույքաչափին դրամական բացարձակ մեծությամբ սահմանվող ավելացման միջոցով։6.2.7. Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վճարվող հավելավճարների ընդհանուր չափը, բացառությամբ Սահմանադրական դատարանի նախագահին, փոխնախագահին և դատավորին վճարվող, ինչպես նաև սույն հոդվածի 6.1-ին մասով սահմանված հավելավճարների, չի կարող գերազանցել սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափը:(7-րդ հոդվածը խմբ. 11.06.14 ՀՕ-57-Ն, լրաց., փոփ. 16.12.16 ՀՕ-6-Ն, լրաց. 06.12.17 ՀՕ-245-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-209-Ն, փոփ., լրաց. 23.03.18 ՀՕ-276-Ն, փոփ., լրաց., խմբ. 21.01.20 ՀՕ-20-Ն, փոփ. 26.05.21 ՀՕ-217-Ն, լրաց. 09.06.22 ՀՕ-264-Ն, 07.12.22 ՀՕ-505-Ն)(21.01.20 ՀՕ-20-Ն օրենքն ունի անցումային դրույթ)(26.05.21 ՀՕ-217-Ն օրենքն ունի անցումային դրույթ)(07.12.22 ՀՕ-505-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ) (հոդվածը 23.12.22 ՀՕ-618-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ է մտնում նույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը)(23.12.22 ՀՕ-618-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)Հոդված 16.Զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների, արտաքին հետախուզության, քրեակատարողական և փրկարար ծառայության ծառայողների վարձատրությունը (դրամական ապահովությունը)(վերնագիրը լրաց. 23.12.22 ՀՕ-604-Ն) 1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության համակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների (այսուհետ նաև` զինծառայող), քրեակատարողական և փրկարար ծառայության ծառայողների պաշտոնային դրույքաչափը որոշվում է բազային աշխատավարձի և սույն հոդվածի 2-րդ մասում նշված համապատասխան հավելվածներով սահմանված` նրանց պաշտոնի խմբի (ենթախմբի) սանդղակում` համապատասխանաբար զինվորական, փրկարար կամ քրեակատարողական ծառայության ստաժին համապատասխանող գործակցի արտադրյալով:2. Պաշտպանության նախարարության համակարգում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները սահմանվում են հավելված 3-ով, ազգային անվտանգության ծառայության համակարգում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողներինը` հավելված 4-ով, ոստիկանության համակարգում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողներինը` հավելված 5-ով, Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողներինը` հավելված 6-ով, քրեակատարողական ծառայողների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները սահմանվում են հավելված 7-ով, փրկարար ծառայության ծառայողներինը` հավելված 8-ով:2.1. (մասն ուժը կորցրել է 23.03.18 ՀՕ-209-Ն)2.2. Արտաքին հետախուզության ծառայության ծառայողների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները սահմանվում են սույն օրենքի 1-ին հավելվածով:3. Սույն օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասի, 19-րդ հոդվածի 1.1-ին, 2-րդ, 3-րդ, 3.1-ին, 3.2-րդ, 4-րդ մասերով, 20-րդ հոդվածով, 21-րդ հոդվածով, 22-րդ հոդվածի 1-8-րդ մասերով, 25-րդ հոդվածով սահմանված դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության համակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների, արտաքին հետախուզության, քրեակատարողական և փրկարար ծառայության ծառայողների վարձատրության հետ կապված հարաբերությունների վրա: Սույն օրենքի 24-րդ հոդվածով սահմանված դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության համակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների, արտաքին հետախուզության, քրեակատարողական և փրկարար ծառայության ծառայողների վրա:4. Զինծառայողներին, քրեակատարողական և փրկարար ծառայության ծառայողներին կոչման համար հավելավճար չի տրվում:5. Զինված ուժերում, ազգային անվտանգության մարմիններում, ոստիկանությունում, արտաքին հետախուզության, քրեակատարողական և փրկարար ծառայություններում, ծառայության առանձնահատկություններով պայմանավորված, տրվում են հավելումներ, որոնց վճարման դեպքերը, չափերը և կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:5.1. Մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներին ատեստավորման արդյունքներով որակավորման համար տրվում է հավելավճար, որի չափերը և վճարման կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ։ Սույն մասով սահմանված հավելավճար հաշվարկելու դեպքում պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներին սույն օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված լրավճարը և պայմանագրային զինվորական ծառայության պաշտոնի համար սահմանված հավելումը չեն հաշվարկվում։5.1. Մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմիններում պետական սահմանի պահպանության կամ հետախուզական կամ հակահետախուզական կամ օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման կամ հատուկ առաջադրանքների կատարման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող զինվորական ծառայության պաշտոններ զբաղեցնողներին (բացառությամբ բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների) ատեստավորման արդյունքներով որակավորման համար տրվում է հավելավճար, որի չափերը և վճարման կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ։ Սույն մասով սահմանված հավելավճար հաշվարկելու դեպքում պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմիններում պետական սահմանի պահպանության կամ հետախուզական կամ հակահետախուզական կամ օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման կամ հատուկ առաջադրանքների կատարման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող զինվորական ծառայության պաշտոններ զբաղեցնողներին (բացառությամբ բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների) սույն օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված լրավճարը և զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների համար նախատեսված հավելումները չեն հաշվարկվում։5.2.6. Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության, քրեակատարողական և փրկարար ծառայությունների կադրերի ռեզերվում (կադրերի տրամադրության տակ) գտնվելու դեպքում վարձատրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով:(16-րդ հոդվածը խմբ., լրաց., փոփ. 11.06.14 ՀՕ-57-Ն, փոփ. 06.12.17 ՀՕ-245-Ն, 23.03.18 ՀՕ-209-Ն, լրաց. 07.12.22 ՀՕ-505-Ն, 23.12.22 ՀՕ-604-Ն)(07.12.22 ՀՕ-505-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)(հոդվածը 23.12.22 ՀՕ-618-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ է մտնում նույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը)(23.12.22 ՀՕ-618-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)PK ! jJ word/header1.xml
PAGE \* MERGEFORMAT17PK ! 8 word/footnotes.xml
PK ! G word/endnotes.xml
PK ! Z8 word/theme/theme1.xml
PK ! n:A A word/settings.xml
PK ! `U
U
word/fontTable.xml
PK ! t?9z( ( customXml/_rels/item1.xml.rels
PK ! *U U customXml/itemProps1.xml
PK ! dU} } word/styles.xml
PK ! )<o o docProps/app.xml
Normal87917513429268Microsoft Office Word024368falseНазвание1Title1SPecialiST RePackfalse34334falsefalse15.0000PK ! R&