PK ! $L) ) [Content_Types].xml
PK ! N N _rels/.rels
PK ! D D word/_rels/document.xml.rels
PK ! '%:+ + word/document.xml
ԱՄՓՈՓԱԹԵՐԹ«ՀԱՆՐԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՎԵՐՀԱՆՄԱՆ, ՄՇԱԿՄԱՆ, ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՇԱՀԱԳՐԳԻՌ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ1․ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն23-ը օգոստոսի 2022թ․ՄՆ/ԳԽ-2/21859-20221․ Նախագծի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ չկան։Ընդունվել է։2․ ՀՀ առողջապահության նախարարություն17-ը օգոստոսի 2022թ․ԱԱ//19887-20221․ «Հայաստանի Հանրապետությունում հանրային ներդրումային ծրագրերի վերհանման, մշակման, գնահատման, առաջնահերթությունների ցանկի կազմման և սահմանման կարգը, հանրային ներդրումային ծրագրերի գնահատման մեթոդաբանությունը, հանրային ներդրումային ծրագրի նախագծի մշակման և գնահատման օրինակելի ձևը հաստատելու մասին» Վարչապետի 2021 թվականի մայիսի 4-ի N 472-Լ որոշմամբ սահմանված կարգով ներդրումային ծրագիր ներկայացնելու փորձը («Հայաստանի Հանրապետության 10 բուժհաստատության հագեցում ժամանակակից բժշկական սարքավորումներով, կահույքով և պարագաներով»), ինչպես նաև ֆինանսական ռեսուրսների և ժամանակի խնայողության սկզբունքից ելնելով՝ նպատակահարմար է, որպեսզի ներդրումային ծրագրի նախնական տեխնիկատնտեսական վերլուծությունն իրականացվի ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։Փորձը ցույց է տալիս, որ ներդրումային ծրագրի նախնական տեխնիկատնտեսական վերլուծություն իրականացնելու համար անհրաժեշտ է համապատասխան փորձառություն և որակավորում ունեցող մասնագետներ։ Առողջապահության նախարարության աշխատակազմում նման մասնագետներ նախատեսված չեն, իսկ փորձագետներ կամ խորհրդատուներ ներգրավելու համար անհրաժեշտ է իրականացնել մրցութային գործընթաց, ինչը ժամանակատար է՝ հաշվի առնելով նաև նման մասնագետների սակավության հարցը։Հիմք ընդունելով վերը նշվածը, ինչպես նաև այն հանգամանքը, որ ներդրումային ծրագրի տեխնիկատնտեսական վերլուծությունն իրականացվելու է Էկոնոմիկայի նախարարության կողմից մշակված ուղեցույցների հիման վրա, առաջարկվում է նախնական ծրագրի տեխնիկատնտեսական վերլուծությունն իրականացնել ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։Չի ընդունվել։Համաձայն միջազգային փորձի՝ իրավասու մարմինն է պատասխանատու հանրային ներդրումային ծրագրի նախագծի նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման և/կամ տեխնիկատնտեսական ուսումնասիրության պատրաստման համար։ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը այս գործընթացում պատասխանատու է հանրային ներդրումային ծրագրի նախագծի նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման և/կամ տեխնիկատնտեսական ուսումնասիրության որակի ստուգման համար, ինչպես նաև կարող է տրամադրել մեթոդաբանական աջակցություն։ 3․ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն18-ը օգոստոսի 2022թ․01/01.1/5551-2022«Հայաստանի Հանրապետությունում հանրային ներդրումների կառավարման կարգը, Հայաստանի Հանրապետությունում հանրային ներդրումային ծրագրերի գնահատման մեթոդաբանությունը, Հայաստանի Հանրապետությունում հանրային ներդրումային ծրագրի նախագծի մշակման և գնահատման օրինակելի ձևը, Հայաստանի Հանրապետությունում հանրային ներդրումային ծրագրի նախագծի նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման և /կամ տեխնիկատնտեսական ուսումնասիրության որակի ստուգաթերթը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի առնչությամբ առաջարկվում է հետևյալը՝Հավելված N 1-ի 2-րդ կետի 15-րդ ենթակետը խմբագրել հետևյալ բովանդակությամբ` հրատապ ծրագիր՝ բնածին, տեխնածին աղետների և/կամ այլ արտակարգ իրավիճակների հետևանքով առաջացած հանրային ներդրումային ծրագրի նախագիծ.:Հիմնավորում՝ Հայաստանի Հանրապետությանը բացի բնական վտանգներից սպառնում են նաև բազմաթիվ տեխնածին վտանգներ, ինչպես նաև ռազմական գործողություններ, հետևաբար, հրատապ ծրագրի անհրաժեշտություն կարող է առաջանալ նաև վերջիններիս ազդեցության աղետալի հետևանքների դեպքում:Ընդունվել է։Նախագիծ 1-ի հավելված 2-ի 5-րդ կետի 4-րդ ենթակետում և 10-րդ կետում աղետների և կլիմայական ռիսկերը բառերը փոխարինել կլիմայական և աղետների ռիսկերը բառերով:Հիմնավորում՝ առաջարկությունը բխում է Սենդայի ծրագրի գերակա ուղղությունների ձևակերպումներից:Ընդունվել է։Նախագիծ 1-ի հավելված 2-ի 5-րդ կետի 5-րդ ենթակետից հետո լրացնել նոր ենթակետ հետևյալ բովանդակությամբ՝ ծրագրի ազդեցությունը նոր աղետների ռիսկի առաջացման և/կամ գոյություն ունեցող աղետների ռիսկի մեծացման վրա:Հիմնավորում՝ առաջարկությունը համապատասխանում է Սենդայի ծրագրի պահանջներին, քանի որ կամայական ներդրումային ծրագիրը պետք է դիտարկվի իրականացումից հետո նոր ռիսկերի առաջացման կամ գոյություն ունեցող ռիսկերի մեծացման տեսանկյունից, ինչը նշանակում է, որ նման ծրագրերը կարող են ունենալ վերոգրյալ ռիսկերի վերացմանը կամ նվազեցմանն ուղղված ենթածրագրեր: Չի ընդունվել։ Առաջարկվող ծրագրի ազդեցությունը նոր աղետների ռիսկի առաջացման և/կամ գոյություն ունեցող աղետների ռիսկի մեծացման վրա ձևակերպմամբ նախատեսվող ռիսկերի վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը հնարավոր է ներկայացնել Նախագծի Հավելված 3-ի ռիսկերին առնչվող բաժնում։ 4. ՀՀ արտաքին գործերի նախարարություն 18-ը օգոստոսի 2022թ․1111/36644-221․ Նախագծի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ չկան։Ընդունվել է։5․ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն23-ը օգոստոսի 2022թ․01/13.1/6755-20221․ Նախագծի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ չեն տրամադրվել։ Ընդունվել է։6. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն16-ը օգոստոսի 2022թ․01/21/19768-2022«Հայաստանի Հանրապետությունում հանրային ներդրումների կառավարման կարգը, Հայաստանի Հանրապետությունում հանրային ներդրումային ծրագրերի գնահատման մեթոդաբանությունը, Հայաստանի Հանրապետությունում հանրային ներդրումային ծրագրի նախագծի մշակման և գնահատման օրինակելի ձևը, Հայաստանի Հանրապետությունում հանրային ներդրումային ծրագրի նախագծի նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման և /կամ տեխնիկատնտեսական ուսումնասիրության որակի ստուգաթերթը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի առնչությամբ առաջարկվում է՝ Հստակեցնել Հավելված 1-ով սահմանված կարգի 2-րդ կետի 6-րդ ենթակետում և 11-րդ կետում նշված «ծրագրի հայեցակարգ» արտահայտության իմաստը, քանի որ 3-րդ հավելվածը սահմանվել է որպես «...օրինակելի ձև»:Ընդունվել է։Կարգի 2-րդ կետի 7-րդ ենթակետը շարադրել հետևյալ կերպ.«Հանրային ներդրումային ծրագրերի (ծրագրի) գնահատում՝ սույն որոշման N 2 հավելվածով հաստատված հանրային ներդրումային ծրագրերի նախագծերի գնահատման մեթոդաբանության համաձայն իրականացված նախնական գնահատում՝ նախագծի օրինակելի ձևի հիման վրա ներկայացված հանրային ներդրումային ծրագրի նախագծի՝ կամ նախագծի օրինակելի ձևի հիման վրա ներկայացված հանրային ներդրումային ծրագրի նախագծի տեխնիկատնտեսական ուսումնասիրության (սույն կարգով նախատեսված դեպքերում՝ նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման) հիման վրա»: Ընդունվել է մասնակի։Նախագծի Հավելված 1-ի 2-րդ կետի 7-րդ ենթակետը մասնակիորեն խմբագրվել է։ «Միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից իրականացվող նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման նկատմամբ կիրառելի» մասով հստակեցնել ուղեցույցների անվանումները կամ հղումները:Չի ընդունվել։Նպատակահարմար չէ Նախագծում հղում տալ որևէ ուղեցույցի։ Հստակեցնել 11-րդ ենթակետում նշված 1 միլիարդը արդյոք ամբողջ ծրագրի համար է, թե մեկ ակտիվի: Օրինակ ծրագրի համար կարող է սահմանել N թվով դպրոցների կառուցում կամ հիմնանորոգում՝ 5 տարվա համար 1 միլիարդը գերազանցող գումարով, սակայն եթե միջնաժամկետ նախագծով ներկայացվի 3 տարվա համար ավելի փոքր թվով դպրոցներ, որին հատկացվող գումարը չի գերազանցում 1 միլիարդը, ապա ծրագրի չի անցնի ՀՆԿ-ով:Ընդունվել է։Նախագծում նշված 1 մլրդ սահմանաչափը վերաբերում է հանրային ներդրումային ծրագրի նախագծի ընդհանուր արժեքին, այլ ոչ առաջարկվող ծրագրի շրջանակում կառուցվող/արդիականացվող ակտիվին։ Հստակեցնել Կարգի 5-րդ կետում նշված միևնույն հանրային ենթակառուցվածքը որոշման հիմքերը: Օրինակ, արդյոք տարբեր մարզերում կառուցվող տարբեր կրթական աստիճաններ ու նպատակներ ունեցող ենթակառուցվածքները համարվում են միևնույն հանրային ենթակառուցվածք:Չի ընդունվել։Սույն Նախագծի շրջանակում միևնույն հանրային ենթակառուցվածք ձևակեպումը ենթադրում է, օրինակ, մեկից ավելի ջրամբարների կամ դպորցների ու նախակրթարանների կառուցման (ենթա)ծրագրերի համախմբում մեկ խոշոր ծրագրի ներքո։ Կարգի 14-րդ կետում և 15-րդ կետի 4-րդ ենթակետով ամրագրվել է որակի գնահատման գործընթաց. հստակեցնել դրանց հերթականությունը:Ընդունվել է մասնակի։Իրավասու մարմնի կողմից վերհանված հանրային ներդրումային ծրագրի նախագիծը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ներառում է հանրային ներդրումային ծրագրերի բանկում և իրականացնում որակի ստուգում։ Նախագծի 15-րդ կետում առավել մանրամասն է նկարագրված ծրագրի նախագծի որակի ստուգման և նախնական գնահատման ընթացակարգը։ Կարգի 38-րդ կետի՝ «կիսամյակի վերջին ամսվա վերջին օրը» բառերը փոխարինել «կիսամյակին հաջորդող ամսվա 15-րդ օրը բառերով, քանի որ, որպես ընդունված պրակտիկա, հաշվետու ժամանակի վերաբերյալ հաշվետվություններն ավելի նպատակահարմար է կազմել հաշվետու ժամանակի ավարտից հետո, հաշվի առնելով նաև կնքվող պայմանագրերում հաշվետվության տրամադրման սահմանված դրույթները:Ընդունվել է։7․ ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն 23-ը օգոստոսի 2022թ․1/01.2/11735-2022«Հայաստանի Հանրապետությունում հանրային ներդրումների կառավարման կարգը, Հայաստանի Հանրապետությունում հանրային ներդրումային ծրագրերի գնահատման մեթոդաբանությունը, Հայաստանի Հանրապետությունում հանրային ներդրումային ծրագրի նախագծի մշակման և գնահատման օրինակելի ձևը, Հայաստանի Հանրապետությունում հանրային ներդրումային ծրագրի նախագծի նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման և /կամ տեխնիկատնտեսական ուսումնասիրության որակի ստուգաթերթը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի առնչությամբ առաջարկվում է՝ Հավելված 1-ի 2-րդ կետի 1-ին ենթակետում «արտադրողականության» բառից հետո ավելացնել «կամ ռեսուրսախնայողության» բառերը,Չի ընդունվել։«Հանրային ներդրում» հասկացության սահմանումը ձևակերպվել է՝ հիմք ընդունելով հանրային ներդրումների կառավարման համակարգի միջազգային փորձը։Հավելված 1-ի 2-րդ կետի 9-րդ և 10-րդ ենթակետերում «ֆինանսական,» բառից հետո ավելացնել «սոցիալական, շրջակա միջավայրի» բառերը,Ընդունվել է։Հավելված 1-ի 42-րդ կետի 8-րդ ենթակետում «բնապահպանական» բառը փոխարինել «շրջակա միջավայրի վրա» բառերով:Ընդունվել է։2. Հավելված 2-ի.1) 5-րդ կետի 5-րդ ենթակետում «կլիմայի» բառից առաջ ավելացնել «շրջակա միջավայրի, այդ թվում՝» բառերով,Չի ընդունվել։Նախագծի Հավելված 2-ի 5-րդ կետով սահմանվում են հանրային ներդրումային ծրագրերի նախագծերի գնահատման չափորոշիչները։ Առաջարկվող լրացումն առավել ընդհանրական է և հստակ չի արտացոլում ծրագրի ազդեցությունը կլիմայի փոփոխության վրա։ Միաժամանակ, հարկ է նշել, որ Նախագծում ներկայացված ձևակերպումը քննարկվել է և վերջնականացվել է Համաշխարհային բանկի փորձագետների հետ համատեղ։ 2) Հանել 11-րդ կետի վերջին նախադասությունը՝ հաշվի առնելով, որ նշված սկզբունքն ամրագրված է 15-րդ կետովՉի ընդունվել։Նախագծի Հավելված 2-ի 11-րդ կետի վերջին նախադասությունը վերաբերում է հանրային ներդրումային ծրագրերի նախագծերի բարձր ռիսկայնությանը, մինչդեռ 15-րդ կետով նախատեսված դրույթի պահանջը վերաբերում է հանրային ներդրումային ծրագրերի նախագծերի գնահատման արդյունքում ձևավորված միավորներին։ 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.«12. Ծրագրի նախագծի՝ շրջակա միջավայրի, այդ թվում՝ կլիմայի փոփոխության վրա ազդեցության գնահատումն իրականացվում է հետևյալ կերպ՝1) 2 միավոր գնահատվում են այն ծրագրերը, որոնք նպաստում են բնական պաշարների արդյունավետ, ողջամիտ օգտագործմանը կամ մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման կանխարգելմանը կամ կրճատմանը, այդ թվում՝ ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը՝ ներառյալ ածխաթթու գազը կամ ջրային ռեսուրս վնասակար նյութերի կամ միացությունների արտահոսքի կանխարգելմանը կամ կրճատմանը կամ սակավաթափոն տեխնոլոգիաների ներդրմանը կամ կլիմայի փոփոխության բացասական ազդեցության մեղմմանն ու հարմարվողականության մեծացմանը,2) 1 միավոր գնահատվում են այն ծրագրերը, որոնք չեն նպաստում բնական պաշարների արդյունավետ, ողջամիտ օգտագործմանը կամ մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման, այդ թվում՝ ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը՝ ներառյալ ածխաթթու գազը կամ ջրային ռեսուրս վնասակար նյութերի և (կամ) միացությունների արտահոսքի կրճատմանը կամ սակավաթափոն տեխնոլոգիաների ներդրմանը կամ կլիմայի փոփոխության բացասական ազդեցության մեղմմանն ու հարմարվողականության մեծացմանը,3) 0 միավոր գնահատվում են այն ծրագրերը, որոնք հանգեցնում են բնական պաշարների անարդյունավետ օգտագործմանը կամ մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման կամ ջրային ռեսուրս վնասակար նյութերի և (կամ) միացությունների արտահոսքի էական ավելացմանը կամ թափոնների էական ավելացմանը կամ կլիմայի փոփոխության բացասական ազդեցության մեծացմանն ու հարմարվողականության նվազեցմանը կամ նախագծի օրինակելի ձևում կամ նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման կամ տեխնիկատնտեսական ուսումնասիրության մեջ առկա չէ տեղեկատվություն։»Չի ընդունվել։Փորձագետների հետ քննարկման արդյունքում այս փուլում հանրային ներդրումային ծրագրերի գնահատման չափանիշ է նախատեսված ծրագրի նախագծի ազդեցությունը կլիմայի փոփոխության վրա։14-րդ կետի 4-րդ ենթակետի 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.«Սոցիալական ոլորտի (առողջապահական և կրթական), ինչպես նաև տարածքային համաչափ զարգացումը թիրախավորող ծրագրերի տնտեսական շահութաբերության ներքին բազային դրույքը (այսուհետ՝ ՏՇՆԴ) 6 (վեց) տոկոս է, իսկ մնացած բոլոր ծրագրերի համար՝ 9 (ինը) տոկոս: ՏՇՆԴ-ը 6 (վեց) տոկոս է նաև այն ծրագրերի համար (անկախ ոլորտից), որոնք էապես նպաստում են հետևյալ շրջակա միջավայրի պահպանության նպատակներից առնվազն մեկին՝ միաժամանակ չվնասելով մյուսներից որևէ մեկին.1) բնական պաշարների կայուն, բանական և արդյունավետ օգտագործում,2) կլիմայի փոփոխության բացասական ազդեցության մեղմում ու հարմարվողականություն,3) անցում կանաչ տնտեսությանը,4) մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման կանխարգելում, կրճատում,5) ջրային ռեսուրս վնասակար նյութերի և (կամ) միացությունների արտահոսքի կանխարգելում, կրճատում,6) հողերի դեգրադացման կանխում,7) սակավաթափոն կամ անթափոն տեխնոլոգիաների ներդրում,8) կենսաբազմազանության, այդ թվում` անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների և էկոհամակարգերի պահպանություն, բարելավում։»։Չի ընդունվել։Նշված կետը խմբագրվել է։ 3.Հավելված 3-ի աղյուսակի.1.7-րդ և 3.1-րդ տողերում «տեխնիկական փաստաթղթերը,» բառերից հետո ավելացնել «անհրաժեշտ թույլատվական փաստաթղթերը» բառերը:Ընդունվել է։ 2.5-րդ տողում «բնապահպանական» բառը փոխարինել «շրջակա միջավայրի վրա» բառերով, իսկ «աղքատությունը» բառից հետո ավելացնել «և շրջակա միջավայրի աղտոտվածությունը» բառերըՉի ընդունվել։Նախագծի Հավելված 3-ի 2․5-րդ բաժնի նկարագրության մեջ արդեն իսկ առկա է պահանջ շրջակա միջավայրի վրա ծրագրի նախագծի ունեցած ազդեցության առնչությամբ։ 2.6-րդ տողում «ժամանակի» բառից առաջ լրացնել «օրինակ,» «բառը»Ընդունվել է։2.11-րդ տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.«2.11 Արդյո՞ք ծրագրի իրականացումը կնպաստի շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության նվազեցմանը, այդ թվում՝ կլիմայի փոփոխության հետևանքների մեղմմանը և հարմարվողականությանը։Շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցության նվազեցումը նախատեսում է բնական պաշարների արդյունավետ օգտագործման խթանում, մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման կանխարգելում կամ նվազեցում, ջրային ռեսուրս վնասակար նյութերի կամ միացությունների արտահոսքի կանխարգելում կամ նվազեցում, հողերի դեգրադացման կանխում, սակավաթափոն կամ անթափոն տեխնոլոգիաների ներդրում, կենսաբազմազանության պահպանություն, անցում կանաչ տնտեսությանը։Կլիմայի փոփոխության հետևանքների մեղմացումը նախատեսում է ջերմոցային գազերի արտանետումների նվազեցմանն ուղղված միջոցառումներ, ինչպիսիք են ածխաթթվացումը, էներգաարդյունավետությունը, էներգախնայողությունը և էներգիայի վերականգնվող աղբյուրների օգտագործումը:Կլիմայի փոփոխության հարմարվողականությունը փոփոխվող կլիմայական պայմաններում կյանքին հարմարվելն է: Արդյո՞ք նախագծի իրականացումը կնպաստի շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցության ավելացմանը, թե՞ նվազեցմանը: Հակիրճ հիմնավորե՛ք պատասխանը։ Հնարավորության դեպքում՝ տնտեսական զուտ ներկա արժեքի հաշվարկի մեջ ներառե՛ք վնասակար արտանետումների, ներառյալ CO2-ի, կամ արտահոսքերի կամ թափոնների նվազեցումը կամ ավելացումը:Արդյո՞ք Ծրագիրը ինքնին հարմարվողականության ծրագրի մաս է կազմում, կամ արդյո՞ք Ծրագիրը պետք է հարմարեցվի կլիմայի ապագա փոփոխությանը: Առավելագույնը 4000 նիշ»։Չի ընդունվել։Հանրային ներդրումների կառավարման գործընթացի շրջանակում նպատակահարմար է նախատեսել կլիմայի փոփոխության հետևանքների մեղմացմանը և կլիմայի փոփոխության հարմարվողականությանն առնչվող առանձին կետեր։ 2.12-րդ տողը հանել4. Հավելված 4-ի աղյուսակի.10-րդ կետի «Շրջակա միջավայրի վրա ազդեցություն» տողի 2-րդ սյունակում շարադրել հետևյալ խմբագրությամբ.«Արդյո՞ք իրականացվել է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում, և եթե այո, արդյո՞ք այն ընդունելի որակի է:»Ընդունվել է։Նախագծի Հավելված 4-ը հանվել է 13-րդ կետի «Եզրակացություններ» տողի 2-րդ սյունակում «և ֆինանսական» բառերը փոխարինել «ֆինանսական և շրջակա միջավայրի պահպանության» բառերով։8․ ՀՀ պաշտպանության նախարարություն18-ը օգոստոսի 2022թ․ՊՆ/510/3959-20221․ Նախագծի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ չկան։Ընդունվել է։9. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն25-ը օգոստոսի 2022թ․ԳՍ/27.2/22391-20221․ «Հայաստանի Հանրապետությունում հանրային ներդրումների կառավարման կարգը, Հայաստանի Հանրապետությունում հանրային ներդրումային ծրագրերի գնահատման մեթոդաբանությունը, Հայաստանի Հանրապետությունում հանրային ներդրումային ծրագրի նախագծի մշակման և գնահատման օրինակելի ձևը, Հայաստանի Հանրապետությունում հանրային ներդրումային ծրագրի նախագծի նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման և /կամ տեխնիկատնտեսական ուսումնասիրության որակի ստուգաթերթը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի առնչությամբ առաջարկվում է՝ Նախաբանի և հիմնավորման համաձայն՝ Նախագիծ 1-ը մշակվել է «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ ՊՄԳ օրենք) 4-րդ և 7-րդ հոդվածների դրույթների պահանջով։ Իսկ ՊՄԳ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասում նշված է, որ ՊՄԳ օրենքը սահմանում է պետություն-մասնավոր գործընկերության կարգավորման իրավական շրջանակը, ներառյալ՝ ՊՄԳ ծրագրերի մշակմանը և իրականացմանն առնչվող կանոնները և ընթացակարգերը, կառավարման ինստիտուցիոնալ շրջանակը, կիրառելի չափանիշները, մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգը և ՊՄԳ-ներին առնչվող այլ հարցեր: Ուստի առաջարկում ենք Նախագիծ 1-ի նախաբանում նշել հանրային ներդրումների կառավարման օրենսդրական իրավական ակտի հոդվածը կամ մասը, որը ներառում է Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված լիազորող նորմեր։ Ընդունվել է մասնակի։Նախագծի նախաբանում տրվել են համապատասխան հղումները։ 2-րդ մասը սահմանում է հետևյալը՝ «Հանձնարարել՝ տեղական ինքնակառավարման մարմիններին․․․»։ Այս առումով հարկ ենք համարում անդրադառնալ Սահմանադրության 179 հոդվածի 1-ին մասին, որը սահմանում է, որ տեղական ինքնակառավարումը տեղական ինքնակառավարման մարմինների իրավունքն ու կարողությունն է՝ համայնքի բնակիչների շահերից ելնելով, Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան, սեփական պատասխանատվությամբ լուծելու համայնքային նշանակության հանրային հարցերը։ Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ առաջարկում ենք 2-րդ մասի 1-ին կետից հետո ավելացնել «առաջարկել» բառը։Ընդունվել է։Նշված կետը հանվել է։հավելված № 1-ի (այսուհետ՝ Կարգ)2-րդ կետի 1-ին ենթակետը սահմանում է «հանրային ներդրում» հասկացությունը, ըստ որի` «Հանրային ներդրումը համախմբված բյուջեի հաշվին (այդ թվում՝ ՀՀ կառավարության կողմից կնքված միջազգային վարկային կամ դրամաշնորհային պայմանագրով նախատեսված ֆինանսական միջոցների), ինչպես նաև պետության և մասնավոր հատվածի համագործակցության արդյունքում նյութական ակտիվի ձեռքբերումն է կամ էական բարելավումը։ Սույն ենթակետի իմաստով էական բարելավում են համարվում ակտիվի արտադրողականության բարձրացմանը կամ շահագործման ժամկետի ավելացմանն ուղղված ակտիվի վերականգնումը, վերակառուցումը կամ ընդլայնումը։ Կարծում ենք սույն սահմանումը նեղ է և սույն սահմանման համատեքստում նոր ենթակառուցվածքի կառուցումը որպես հանրային ներդրում չի համարվում, ինչը խնդրահարույց է։ Ուստի առաջարկում ենք «նյութական ակտիվի ստեղծումը և մշակումը» ևս սահմանել որպես հանրային ներդրում։Ընդունվել է մասնակի։«Հանրային ներդրում» հասկացությունը լրամշակվել է։ 2-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ հանրային ներդրումային ծրագիրը դա համախմբված բյուջեի (այդ թվում՝ ՀՀ կառավարության կնքած միջազգային վարկային կամ դրամաշնորհային պայմանագրով նախատեսված ֆինանսական միջոցների) հաշվին նյութական ակտիվի ձեռքբերում կամ էական բարելավում, ինչպես նաև «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքով նախատեսված պետություն-մասնավոր գործընկերության ծրագիր։ «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համատեքստում Հայաստանի Հանրապետության համախմբված բյուջեն կազմում է պետական բյուջեն և համայնքների բյուջեները։ Այսինքն՝ Նախագիծ 1-ով նախատեսվում է սահմանել և՛ պետական, և՛ համայնքային բյուջեների շրջանակներում նախատեսված ներդրումային ծրագրերը։ Միաժամանակ 3-րդ կետի 2-րդ նախադասության համաձայն՝ համայնքային բյուջեից ֆինանսավորվող ծրագրերը չեն կարգավորվում սույն որոշմամբ՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք ՀՀ պետական բյուջեի համար առաջացնում են ծախս կամ որևէ պայմանական պարտավորություն, սակայն կարող են ներկայացվել գնահատման սույն որոշման համաձայն համայնքի ղեկավարի հայեցողությամբ։ Նշվածով պայմանավորված՝ կարծում ենք «հանրային ներդրում» և «հանրային ներդրումային ծրագիր» հասկացությունները հստակեցման կարիք ունեն։ Միաժամանակ առաջարկում ենք Կարգով սահմանել, թե որն է հանդիսանում նյութական ակտիվի էական բարելավումը։ Նույն ենթակետի 2-րդ նախադասության համաձայն՝ այն ծախսերը, որոնք ունեն պարբերական բնույթ և ուղղված են ակտիվի ներկա վիճակի պահպանմանը կամ գոյություն ունեցող մաշված ակտիվի փոխարինմանը, սույն կարգավորման առարկա չեն հանդիսանում։ «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի «ա» մասի համաձայն՝ պետական ճանապարհային մարմինը մշակում և իրականացնում է իր տնօրինության տակ գտնվող ավտոմոբիլային ճանապարհների ցանցի զարգացման, շինարարության, նորոգման ու պահպանման ծրագրերը, որոնք շարունակական և պարբերական բնույթ ունեն։ Ուստի Կարգով սահմանված դրույթները չեն կարող տարածվել ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող ճանապարհների հիմնանորոգման և վերակառուցման կապիտալ ծրագրերի վրա։ Կարծում ենք, որ տվյալ դեպքում Կարգով սահմանված դրույթները լրացուցիչ վարչարարություն կստեղծեն և՛ Կարգով սահմանված ընթացակարգերի, և՛ ՀՆԿ գնահատման գործընթացի ժամկետների առումով, իսկ նշված ընթացակարգով ճանապարհաշինական աշխատանքներ իրականացնելու պարագայում հնարավոր չի լինի ապահովել ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրով սահմանված հետևյալ հանձնարարությունը՝ ճանապարհաշինության և ճանապարհային համակարգի զարգացման ոլորտում բարեփոխումների շրջանակներում յուրաքանչյուր տարի նորոգել և հիմնանորոգել շուրջ 500 կմ միջպետական, հանրապետական և տեղական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներ։ Ընդունվել է մասնակի։Խմբագրվել է Նախագծի Հավելված 1-ի 3-րդ կետի 2-րդ նախադասությունը՝ նախատեսելով դրույթ առ այն, որ համայնքային բյուջեից ֆինանսավորվող ծրագրերը չեն կարգավորվում սույն որոշմամբ՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք ՀՀ պետական բյուջեի համար առաջացնում են ծախս կամ որևէ պայմանական պարտավորություն։ Խմբագրվել են նաև «հանրային ներդրում» և «հանրային ներդրումային ծրագիր» հասկացությունները։Միաժամանակ, հարկ է նշել, որ Նախագծի Հավելված 1-ի 3-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով ներկայացվել են սույն ընթացակարգի իմաստով պարբերական բնույթ ունեցող ծախսերի, ինչպես նաև ակտիվի էական բարելավման նկարագրությունները։2-րդ կետի 11-րդ ենթակետում «Նախարարություններ, կառավարության, վարչապետին և նախարարությունների ենթակա մարմիններ» բառերը առաջարկում ենք փոխարինել «Պետական կառավարման համակարգի մարմիններ» բառերով։Ընդունվել է։4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ, նոր նախադասությամբ. «Հայաստանի Հանրապետության կառավարության կնքած միջազգային վարկային կամ դրամաշնորհային պայմանագրով հանրային ներդրումային ծրագրերի մշակման և գնահատման այլ կարգ նախատեսված լինելու դեպքում՝ գործում են այդ կարգով նախատեսված կարգավորումները:»: Չի ընդունվել։Հաշվի առնելով այն, որ միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունները գերակա են, ապա նպատակահարմար չէ նախատեսել առաջարկվող դրույթը Նախագծում։ 15-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերի համաձայն նախագծի օրինակելի ձևի որակի գնահատում իրականացնելուց հետո ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը 5 աշխատանքային օրվա ընթացքում կամ վերադարձնում է իրավասու մարմնին, կամ տրամադրում է ՀՀ ֆինանսների նախարարությանը։ Այնինչ, նույն կետի 4-րդ ենթակետի համաձայն ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն իրականացնում է որակի գնահատում և 20 աշխատանքային օրվա ընթացքում իրավասու մարմնին է տրամադրում նախագծի օրինակելի ձևի վերաբերյալ համապատասխան դիրքորոշումը՝ ներառյալ ՀՀ ֆինանսների նախարարության դիրքորոշումը նախագծի օրինակելի ձևի 3-րդ բաժնի վերաբերյալ։ Վերը նշված ենթակետերի բովանդակությունից հետևում է, որ էկոնոմիկայի նախարարությունը որակի գնահատում իրականացնում է երկու անգամ՝ մինչև ֆինանսների նախարարություն կարծիքի ուղարկելը և ֆինանսների նախարարության կողմից կարծիքը ստանալուց հետո։ Առաջարկում ենք հստակեցնել որակի գնահատում իրականացնելու գործառույթի ժամկետները։Չի ընդունվել։Նախագծի Հավելված 3-ի համաձայն մշակված հանրային ներդրումային ծրագրի նախագիծը իրավասու մարմնի կողմից ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ներկայացնելուց հետո վերջինիս կողմից իրականացվում է նախագծի նախնական որակի ստուգում, ինչի արդյունքում վերջինիս կողմից բավարար գնահատվելուց հետո միայն տրամադրվում է ՀՀ ֆինանսների նախարարություն՝ դիրքորոշման, մասնավորապես՝ ֆինանսական բաժնի վերաբերյալ։ Նախագծի օրինակելի ձևը ոչ բավարար/ոչ հստակ գնահատելու դեպքում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը վերադարձնում է վերջինս իրավասու մարմնին՝ լրամշակման։ Մի շարք կետերում (օրինակ՝ 15-րդ կետի 8-րդ ենթակետ) սահմանվում է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն իրականացնում է նախագծի օրինակելի ձևի գնահատում, իսկ այլ կետերում (օրինակ՝ 16-րդ կետ) նշվում է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն իրականացնում է ծրագրի նախագծի նախնական գնահատում։ Տարընթերցումներից խուսափելու նպատակով, առաջարկում ենք հստակեցնել նախագծի օրինակելի ձևի և նախագծի տարբերությունը, եթե վերջիններս նույնանում են, ապա առաջարկում ենք օգտագործել մեկ միասնական տերմին։Ընդունվել է։Նախագծի Հավելված 1-ի 15-րդ կետի 8-րդ ենթակետը խմբագրվել է, մասնավորապես՝ նախատեսելով, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվում է նախագծի լրամշակված օրինակելի ձևի վերջնական որակի ստուգում՝ N 3 հավելվածով սահմանված բավարար/ոչ բավարար/ոչ հստակ սկզբունքով` հաշվի առնելով ՀՀ ֆինանսների նախարարության կողմից տրամադրված դիրքորոշումը։ Ծրագրի նախագծի վերջնական որակի ստուգումը մաս է կազմում Նախագծի Հավելված 1-ի 7-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված «ծրագրի նախագծի օրինակելի ձևի որակի ստուգում» գործողության։ Հանրային ներդրումային ծրագրի նախագծի վերջնական որակի ստուգում իրականացնելուց հետո ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նաև իրականացնում է նույն նախագծի նախնական գնահատում Նախագծի Հավելված 2-ով սահմանված չափորոշիչների հիման վրա՝ հաշվի առնելով 15-րդ կետի 8-րդ ենթակետի հիման վրա պատրաստված եզրակացությունը։ Այս առնչությամբ կարևոր է տարանջատել հանրային ներդրումային ծրագրի նախագծի որակի ստուգման և հանրային ներդրումային ծրագրի նախնական գնահատման հասկացությունները։ Նախագծի որակի ստուգումը սույն Նախագծի իմաստով Հավելված 3-ով սահմանված օրինակելի ձևին ծրագրի նախագծի հայեցակարգի լրացվածության համապատասխանության ստուգումն է՝ բավարար/ոչ բավարար/ոչ հստակ սկզբունքով։ Մինչդեռ, ծրագրի նախնական գնահատումը ծրագրի հայեցակարգի հիման վրա Նախագծի Հավելված 2-ով սահմանված հանրային ներդրումային ծրագրերի նախագծերի գնահատման մեթոդաբանության համաձայն իրականացված նախնական գնահատումն է։ Միաժամանակ, ըստ 7-րդ կետի՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, ի թիվս այլ գործառույթերի, պատասխանատու է ծրագրերի նախագծերի նախնական գնահատման, գնահատման համար, իսկ նույն հավելվածի 8-րդ կետի համաձայն ՀՀ ֆինանսների նախարարությունը պատասխանատու է նախագծի օրինակելի ձևի ֆինանսական բաժնի որակի ստուգման համար։ Այնինչ, 15-րդ կետի 4-րդ, 6-րդ ենթակետերում սահմանվում է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն իրականացնում է որակի գնահատում, ինչը 7-րդ կետով սահմանված՝ ՀՀ էկոնոմիկայի գործառույթների ցանկում առկա չէ։ Հաշվի առնելով վերը շարադրվածը՝ առաջարկում ենք սույն որոշման մեջ օգտագործվող հասկացությունները համապատասխանեցնել տվյալ կետերով սահմանված գործառույթներին և տերմինաբանությանը։ 16-րդ կետի համաձայն ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը 15-րդ կետի 8-րդ ենթակետի հիման վրա պատրաստված եզրակացությունն ստանալուց հետո իրականացնում է ծրագրի նախագծի նախնական գնահատում։ Այդուհանդերձ, ըստ 15-րդ կետի 8-րդ ենթակետի՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն է պատրատում եզրակացությունը, իսկ ՀՀ ֆինանսների նախարարությունը տրամադրում է դիրքորոշում։ Այս մասով առաջարկում ենք հստակեցնել։ Միաժամանակ, նույն կետում սահմանվում է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը 15-րդ կետի 8-րդ ենթակետի հիման վրա պատրաստված եզրակացությունն ստանալուց հետո իրականացնում է ծրագրի նախագծի նախնական գնահատում։ Սույն նախագծի 15-րդ կետի 8-րդ ենթակետով սահմանվում է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն իրականացնում է նախագծի լրամշակված օրինակելի ձևի վերջնական գնահատում, այնինչ՝ 16-րդ կետում նշվում է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը 15-րդ կետի 8-րդ ենթակետի հիման վրա պատրաստված եզրակացությունն ստանալուց հետո իրականացնում է ծրագրի նախագծի նախնական գնահատում։ Նշված երկու կետերի բովանդակությունից հետևում է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը վերջնական գնահատում իրականացնելուց հետո իրականացնում է նաև նախնական գնահատում։ Բացի այդ, 7-րդ կետով սահմանված՝ ՀՀ էկոնոմիկայի գործառույթների ցանկում «վերջնական գնահատում» գործառույթը առկա չէ։ Ուստի, առաջարկում ենք այս մասով ևս հստակեցնել։Հավելված № 2-ի 6-րդ կետի 3-րդ ենթակետը անհասկանալի է շարադրված, ուստի առաջարկում ենք վերախմբագրել,Ընդունվել է։ 12-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերում «բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործման» բառակապակցությունից հետո ավելացնել «, կառավարման» բառերը,Չի ընդունվել։Նշված կետը խմբագրվել է։ «ՀՀ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության» բառերով:Ընդունվել է։ Որոշման նախագծերը սահմանված կարգով հաստատվելուց հետո, կարծում ենք անհրաժեշտ է մարզպետների աշխատակազմերի և համայնքապետարանների աշխատակազմերի համապատասխան աշխատակիցների համար կազմակերպել վերապատրաստման դասընթացներ` հանրային ներդրումային ծրագրերի վերհանման և օրինակելի ձևին համապատասխան ծրագրի նախագծի մշակման, նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման և/կամ տեխնիկատնտեսական ուսումնասիրության, հաստատված ծրագրերի կառավարման, վերահսկողության և հաշվետվությունների ներկայացման գործընթացն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով, քանի որ մարզպետարանի և համայնքապետարանների կողմից ներդրումային ծրագրերի նախագծեր մշակվելու են առաջին անգամ:Միաժամանակ առաջարկում ենք շահագրգիռ մարմինների մասնակցությամբ կազմակերպել հանդիպում՝ Որոշման նախագծերի ընդունման հետ կապված խնդիրներն առավել մանրամասն քննարկելու համար:Ընդունվել է։10․ ՀՀ ֆինանսների նախարարություն26-ը օգոստոսի 2022թ․01/8-5/14825-2022Նախագծի հավելված 1-ի 1-ին բաժնի 2-րդ կետի 16-րդ ենթակետում՝ որպես առաջնահերթությունների ցանկի սահմանում նշվում է որոշման թիվ 2 հավելվածով հաստատված հանրային ներդրումային ծրագրերի նախագծերի գնահատման մեթոդաբանության համաձայն իրականացված գնահատման արդյունքների հիման վրա սահմանված հանրային ներդրումային ծրագրերի նախագծերի ցանկ՝ ֆինանսավորման նպատակով։ Առաջարկում ենք առաջնահերթությունների ցանկի սահմանման մեջ «սահմանված» բառը փոխարինել «հանրային ներդրումային ծրագրերի բանկում ներառված» բառերով։Ընդունվել է մասնակի։ Նախագծում հստակ նկարագրված են հանրային ներդրումային ծրագրերի նախագծերի բանկ և հանրային ներդրումային ծրագրերի առաջնահերթությունների ցանկ հասկացությունները։ Առաջնահերթությունների ցանկում ներառվում են միայն նախագծով նախատեսված մեթոդաբանությամբ գնահատված և հանրային ներդրումային կոմիտե որոշման հիման վրա։ Նախագծի հավելված 1-ի Ընդհանուր դրույթներ բաժնի 4-րդ կետում նշվում է, որ սույն որոշմամբ հաստատված հանրային ներդրումային ծրագրերի մշակման և գնահատման մեթոդաբանությունը չի կիրառվում հրատապ և պետական գաղտնիք պարունակող ծրագրերի դեպքում, սակայն չի բացատրվում, թե ինչպես և ում կողմից է որոշվելու հրատապությունը։ Առաջարկում ենք հստակեցնել։Ընդունվել է։ Հավելված 1-ի 3-րդ բաժնի 10-րդ կետի 3-րդ ենթակետում որպես ՀՆԿ գործընթացի կարգավորվող փուլ է առանձնացված նաև ծրագրերի նախագծերի նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման և/կամ տեխնիկատնտեսական ուսումնասիրության որակի ստուգումը։ Կարծում ենք հիմնավորման կարիք ունի, թե ինչու է այս փուլը որպես առանձին փուլ առանձնացված։ Արդյո՞ք այն գնահատման ենթափուլ չէ։Չի ընդունվել։Ծրագրերի նախագծերի նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման և/կամ տեխնիկատնտեսական ուսումնասիրության որակի ստուգումը գնահատում չի կարող դիտարկվել, քանի որ վերջիններիս որակի ստուգման փուլում դիտանցվում են նշված փաստաթղթերի որակը, համապատասխանությունը կիրառելի ուղեցույցներին, այլ ոչ հանրային ներդրումային ծրագրերի նախագծերի գնահատում։ Նախագծի հավելված 1-ի 5-րդ բաժնի 20-րդ կետի 2-րդ ենթակետում նշվում է, որ Իրավասու մարմինը, սույն կարգի 19-րդ կետի համաձայն տրամադրված արձանագրությունը ստանալուց հետո՝ կախված ծրագրի նախագծի վերաբերյալ որոշումից, կարող է՝ ծրագրի նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման կամ տեխնիկատնտեսական ուսումնասիրության իրականացման որոշման դեպքում՝ համաձայն կիրառելի օրենսդրության ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնել վերջիններիս իրականացման համար բյուջետային ֆինանսավորման հայտ՝ ներառյալ հանրային ներդրումային կոմիտեի որոշումը։ Առաջարկում ենք Նախագծի հավելված 1-ի 5-րդ բաժնի 20-րդ կետի 2-րդ ենթակետում «բյուջետային ֆինանսավորման հայտ» բառից հետո ավելացնել «Բյուջետային գործընթացը սկսելու մասին ՀՀ վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետներում» բառերը, քանի որ ներդրումային ծրագրերի ֆինանսավորման գործընթացը հանդիսանում է բյուջետային գործընթացի բաղկացուցիչ մաս։Ընդունվել է։Նախագծի Հավելված 1-ի 18-րդ և 31-րդ կետերում նշված է, որ «Բացառության կարգով հանրային ներդրումային կոմիտեն իրավասու է կայացնել ծրագիրը հանրային ներդրումային ծրագրերի բանկում ներառելու վերաբերյալ որոշում՝ անկախ տվյալ ծրագրի գնահատման անբավարար արդյունքից»: Այդ կապակցությամբ առաջարկում ենք հստակեցնել հանրային ներդրումային կոմիտեի կողմից անկախ գնահատման սանդղակով գնահատման անբավարար արդյունքի՝ բացառության կարգով նախատեսվող դեպքերի մանրամասները և անհրաժեշտությունը:Չի ընդունվել։Կախված համապատասխան իրավիճակից, ծրագրի բնույթից և ծրագրի իրականացման անհրաժեշտությունից՝ կարող են լինել դեպքեր, երբ հանրային ներդրումային կոմիտեն իրավասու է կայացնել ծրագիրը հանրային ներդրումային ծրագրերի նախագծերի բանկում ներառելու վերաբերյալ որոշում, որը պայմանավորված կլինի ծրագրերի առաջնահերթ իրականացման հրատապությամբ՝ հաշվի առնելով այն, որ հանրային ներդրումային կոմիտեն ղեկավարում է ՀՀ վարչապետը, իսկ կոմիտեի կազմում են ՀՀ փոխվարչապետերը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը:Նախագծի հավելված 2-ի 8-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն ՖՆ-ն պատասխանատու է ծրագրի արդյունավետության ապահովման նպատակով ֆինանսական հաշվետվությունների մոնիտորինգի համար։ Միաժամանակ, Նախագծի հավելված 1-ի 8-րդ՝ Ծրագրի իրականացման մշտադիտարկում և արդյունքների գնահատման վերաբերյալ որոշումների կայացում բաժնում իրավասու մարմինների կողմից ներկայացվում է ծրագրի իրականացման վերաբերյալ ԷՆ-ին կիսամյակը մեկ լրացուցիչ հաշվետվություն ներկայացնելու պահանջ՝ այն պարագայում, երբ իրավասու մարմինները բյուջետային գործընթացի շրջանակներում ՖՆ են ներկայացնում հաշվետվություններ՝ ինչպես ֆինանսական այնպես էլ ոչ ֆինանսական՝ արդյունքային ցուցանիշների կատարման վերաբերյալ, որոնք պարբերաբար հրապարակվում են ՖՆ պաշտոնական կայքէջում։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում ենք Նախագիծը խմբագրել՝ այնտեղից հանելով 8-րդ բաժինը, քանի որ այն կարգավորվում է բյուջետային գործընթացի շրջանակներում նախատեսված հաշվետվողականության մեխանիզմներով և ԷՆ-ն չունի համապատասխան լիզորող նորմ նման հաշվետվություններ պահանջելու համար։Ընդունվել է։Առաջարկում ենք Նախագծի Հավելված 3-ի «3.1 Ծրագրի իրականացման համար գնահատված ընդհանուր ծախսը» կետում ներառված ծախսերի նկարագրում ավելացնել ծրագրի ավարտից հետո սպասարկման հնարավոր ծախսերի վերաբերյալ տեղեկատվություն՝ քանի որ դրանք կարևորվում են նախագծի հետագա սպասարկումն ապահովելու համար։Ընդունվել է։Առաջարկում ենք Նախագծի Հավելված 3-ի «3.1 Ծրագրի իրականացման համար գնահատված ընդհանուր ծախսը» կետում ավելացնել պետության կողմից ստանձնված պայմանական պարտավորությունների նկարագիրը, իսկ 4.5 կետում ներառել վերջիններիս փաստացի պարտավորությունների վերածվելու հավանականության գնահատման վերաբերյալ տեղեկատվություն:Չի ընդունվել։Նախագծի Հավելված 3-ի «3․1» կետում տրված նկարագրական հատվածը ծառայում է որպես ուղենիշ իրավասու մարմնի համար ծրագրի նախագծի բաղադրիչների կամ ծախսային ուղղությունների վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն տրամադրելու համար։ Միաժամանակ, հարկ է նշել, որ պետության կողմից ստանձնված պայմանական պարտավորությունների նկարագիրը վերաբերում է պետություն-մասնավոր գործընկերության ծրագրերին, որոնք կարգավորվում են ՀՀ կառավարության 2022թ․ N 1183-Ն որոշմամբ։Առաջարկում ենք Նախագծի Հավելված 3-ի 4.5 կետում նկարագրված հնարավոր ռիսկերի նկարագրում ներառել 2.8 կետում նկարագրված բացասական արտաքին ազդեցություններից բխող ռիսկերի գնահատումը:Միաժամանակ, ամփոփելով ասվածը, հարկ ենք համարում նշել, որ Նախագծի վերաբերյալ ներկայացված վերոնշյալ բացառությունները կարող են արժեզրկել հանրային ներդրումների ֆինանսավորման կարգավորման առաջարկվող համակարգը, ուստի առաջարկում ենք վերջինս վերանայել և խմբագրել՝ սահմանելով և նկարագրելով հնարավոր բացառությունների դեպքերը։ Ընդունվել է։11․ ՀՀ քաղաքաշինության կոմիտե23-ը օգոստոսի 2022թ․01/21.1/8611-20221․ Նախագծի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ չկան։Ընդունվել է։12․ Երևանի քաղաքապետարան12-ը օգոստոսի 2022թ․01/69930-221 «Հայաստանի Հանրապետությունում հանրային ներդրումների կառավարման կարգը, Հայաստանի Հանրապետությունում հանրային ներդրումային ծրագրերի գնահատման մեթոդաբանությունը, Հայաստանի Հանրապետությունում հանրային ներդրումային ծրագրի նախագծի մշակման և գնահատման օրինակելի ձևը, Հայաստանի Հանրապետությունում հանրային ներդրումային ծրագրի նախագծի նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման և /կամ տեխնիկատնտեսական ուսումնասիրության որակի ստուգաթերթը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ առաջարկում եմ՝ որոշման նախագծի վերնագրում «և/կամ» բառերը փոխարինել «և» բառով, հաշվի առնելով՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 16-րդ հոդվածի իրավակարգավորումները: Ընդունվել է։13. ՀՀ կադաստրի կոմիտե9-ը օգոստոսի 2022թ․ՍԹ/8739-20221․ Նախագծի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ չկան։Ընդունվել է։14. ՀՀ պետական եկամուտների կոմիտե22-ը օգոստոսի 2022թ․01/3-4/59528-20221․ «Հայաստանի Հանրապետությունում հանրային ներդրումների կառավարման կարգը, Հայաստանի Հանրապետությունում հանրային ներդրումային ծրագրերի գնահատման մեթոդաբանությունը, Հայաստանի Հանրապետությունում հանրային ներդրումային ծրագրի նախագծի մշակման և գնահատման օրինակելի ձևը, Հայաստանի Հանրապետությունում հանրային ներդրումային ծրագրի նախագծի նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման և /կամ տեխնիկատնտեսական ուսումնասիրության որակի ստուգաթերթը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ առաջարկվում է՝Հաշվի առնելով Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումը` առաջարկում ենք նախքան նախագծի ընդունումը «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքում կատարել համապատասխան փոփոխություն, որպեսզի նախագծի լիազորող նորմերը համապատասխանեն նշված օրենքով սահմանված կարգավորումներին:Չի ընդունվել։Նախագծի նախաբանում տրվել են համապատասխան հղումները։ Նախագծում առաջարկում ենք հստակեցնել, թե N1 հավելվածի 38-րդ կետով սահմանված ծրագրի իրականացման վերաբերյալ հաշվետվությունը ո՞ր հաշվետու ժամանակահատվածին է վերաբերում: Միաժամանակ, եթե հաշվետվությունը վերաբերում է կիսամյակին, ապա առաջարկում ենք կիսամյակային տվյալների ամփոփման և հաշվետվության ներկայացման համար սահմանել ավելի երկար ժամանակահատված:Չի ընդունվել։ Յուրաքանչյուր ծրագրի իրականացման վերաբերյալ հաշվետվության ժամանակահատված է դիտարկվում տվյալ ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքների մեկնարկի և վերջինիս առնչվող գործընթացների ժամանակահատվածը։Հաշվի առնելով նախագծի N3 հավելվածի վերնագիրը` առաջարկում ենք նախագծի 1-ին կետի 3-րդ ենթակետում «ձևը» բառից հետո լրացնել «(նախագծի օրինակելի ձև)» բառերը:Ընդունվել է։Հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումը, ինչպես նաև այն հանգամանքը, որ N3 հավելվածով որակի գնահատումը և ծրագրի նախագծի նախնական գնահատումն իրականացվում է «անբավարար է, հստակ չէ և բավարար է» սկզբունքով` առաջարկում ենք ամբողջ նախագծում կիրառել նույն ձևակերպումները: Օրինակ` նախագծի N1 հավելվածի 12-րդ կետում կիրառվում է «ոչ բավարար» տերմինը, իսկ 15-րդ կետի 1-ին ենթակետում` «անբավարար» տերմինը:Ընդունվել է։Հաշվի առնելով Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումը, ինչպես նաև նախագծի 1-ին կետի 4-րդ ենթակետը` առաջարկում ենք N4 հավելվածի վերնագրում «ՆԱԽԱԳԾԻ» բառից առաջ լրացնել «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ» բառերը:Ընդունվել է։15. ՀՀ արդարադատության նախարարություն12-ը սեպտեմբերի 2022/27.4/40017-2022«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը ունենում է նախաբան, որում նշվում է օրենսդրական իրավական ակտի հոդվածը կամ մասը, որը ներառում է Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված լիազորող նորմեր:ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Ելնելով վերոգրյալից՝ առաջարկում ենք Նախագծի նախաբանից հանել ՀՀ սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ և 153-րդ հոդվածի 3-րդ մասերին կատարված հղումները:Ընդունվել է:Միաժամանակ նշենք, որ Նախագծում որպես լիազորող նորմ նշված «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 10-րդ հոդվածի 7-րդ մասի 2-րդ կետերով ՀՀ կառավարությանը հստակ լիազորվում է հաստատել հանրային ներդրումային ծրագրերի վերհանման, մշակման, գնահատման և առաջնահերթությունների որոշման կարգ: Սակայն նախատեսված չէ հանրային ներդրումային ծրագրերի գնահատման մեթոդաբանությունը և հանրային ներդրումային ծրագրի նախագծի օրինակելի ձևը հաստատելու լիազորություն: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագծի 2-րդ և 3-րդ հավելվածները բովանդակային առումով հանդիսանում են N1 հավելվածի բաղկացուցիչ մաս՝ առաջարկում ենք դրանք ներառել N1 հավելվածին կից ներկայացված Ձև 1 և Ձև 2 ձևաչափով և Նախագծի 1-ին կետից հանել 2-րդ և 3-րդ ենթակետերը և Նախագծում կատարել դրանից բխող փոփոխություններ:Ընդունվել է: Նախագծի N1 հավելվածի 2-րդ կետում հստակ նշել ՀՀ բյուջետային համակարգի մասին օրենքի այն դրույթները, որոնցով պետք է ղեկավարվել 1 միլիարդ դրամից փոքր արժեք ունեցող ներդրումային ծրագրերի հաստատման ժամանակ:Չի ընդունվել:Նախագծում նպատակահարմար չէ ևս մեկ անգամ նկարագրել ՀՀ բյուջետային համակարգի մասին օրենքով սահմանված համապատասխան դրույթները:Առաջարկում ենք հստակեցնել, թե Նախագծի N1 հավելվածի 6-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն՝ ինչ անհրաժեշտ տեղեկատվություն է պետք ներկայացնել հանրային ներդրումային ծրագրերի բանկի վարման նպատակով:Չի ընդունվել:Նախագծի 8-րդ գլխում նկարագրված են անհրաժեշտ տեղեկատվության և հաշվետվությունների առնչությամբ ներկայացվող պահանջները: Նախագծի N1 հավելվածի 13-րդ կետի կապակցությամբ առաջարկում ենք նախատեսել հստակ ընթացակարգ այն ծրագրերի նախագծերի վերաբերյալ, որոնք արդեն իսկ ունեն նախնական տեխնիկատնտեսական հիմնավորում կամ տեխնիկատնտեսական ուսումնասիրություն և դրա կատարման ժամկետը գերազանցում է 3 (երեք) տարին, ինչպես նաև հաշվի առնել այն, որ վերոնշյալ դրույթը կարող է դիտարկվել որպես վատթարացնող նորմ:Ընդունվել է:Նախագծի N1 հավելվածի 15-րդ կետից առաջարկում ենք հանել սույն կարգի 12-րդ կետին արված հղումը, քանի որ 15-րդ կետով կարգավորվում են 12-րդ կետով նախատեսված նախագծի օրինակելի ձևի որակի գնահատում իրականացնելուց հետո առաջացող իրավահարաբերությունները:Ընդունվել է:Նախագծի N1 հավելվածի 15-րդ կետից առաջարկում ենք հանել 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ ենթակետերը և դրանք ներկայացնել առանձին կետերի տեսքով, քանի որ 3-րդ, 5-րդ և 7-րդ ենթակետերով սահմանված գործառույթները չեն վերաբերվում ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը, ինչպես նաև կատարել վերոնշյալ փոփոխության արդյունքում առաջացած համապատասխանեցումներ:Ընդունվել է:Նախագծի N1 հավելվածի 26-րդ կետում, ինչպես նաև 3-րդ կետի 10-րդ ենթակետում անդրադարձ է կատարվում ՀՀ Էկոնոմիկային նախարարության կողմից հաստատված կամ դեռևս չհաստատված ուղեցույցների: Առաջարկում ենք հստակ նշել ինչ ուղեցույցների մասին է խոսքը: Միաժամանակ, եթե խոսքը վերաբերվում է N2 հավելվածի 3-րդ կետով սահմանված ուղեցույցներին, առաջարկում ենք վերոնշյալ կետը խմբագրել և հանել կարող է բառը:Չի ընդունվել:Նախագծի N1 հավելվածի 26-րդ կետում, ինչպես նաև 3-րդ կետի 10-րդ ենթակետում նշված ուղեցույցները վերաբերում են հանրային ներդրումային ծրագրի նախագծի նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման կամ տեխնիկատնտեսական ուսումնասիրության որակի ստուգում իրականացնելու նպատակով մշակված ստուգաթերթին, մինչդեռ Նախագծի N2 հավելվածի 5-րդ կետում նշված ուղեցույցները վերաբերում են հանրային ներդրումային ծրագրերի գնահատմանը և պետություն-մասնավոր գործընկերության ձևաչափով ծրագրերի իրականացման հնարավորության թեստավորմանը։Նախագծի N1 հավելվածի 20-րդ կետով նախատեսվում է, որ բացառիկ դեպքերում հանրային ներդրումային կոմիտեն իրավասու է կայացնել ծրագրի նախագիծն առաջնահերթությունների ցանկում ներառելու վերաբերյալ որոշում՝ անկախ տվյալ ծրագրի նախագծի նախնական գնահատման ցածր արդյունքից։ Առաջարկում ենք դեպքերի բացառիկության կապակցությամբ սահմանել որոշակի չափանիշներ՝ հայեցողական լիազորությունների դրսևորումներից խուսափելու նպատակով:Չի ընդունվել:Կախված համապատասխան իրավիճակից, ծրագրի բնույթից և ծրագրի իրականացման անհրաժեշտությունից՝ կարող են լինել դեպքեր, երբ հանրային ներդրումային կոմիտեն իրավասու է կայացնել ծրագիրը հանրային ներդրումային ծրագրերի նախագծերի բանկում ներառելու վերաբերյալ որոշում, որը պայմանավորված կլինի ծրագրերի առաջնահերթ իրականացման հրատապությամբ՝ հաշվի առնելով այն, որ հանրային ներդրումային կոմիտեն ղեկավարում է ՀՀ վարչապետը, իսկ կոմիտեի կազմում են ՀՀ փոխվարչապետերը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը:Նախագծի N1 հավելվածի 22-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերի դադարեցնում է, լրամշակում է, պատրաստում է բառերը փոխարինել դադարեցնել, լրամշակել և պատրաստել բառերով:Ընդունվել է:Նախագծի N1 հավելվածի 24-րդ կետում հղում է արված 18-րդ կետի 4-րդ ենթակետին, սակայն հանրային ներդրումային կոմիտեի կողմից սահմանված որոշումները սահմանվում են 19-րդ կետով: Ընդունվել է:Նախագծի N1 հավելվածի 38-րդ կետում ներառել բառը փոխարինել ներառում է բառով:Ընդունվել է:Նախագծի N1 հավելվածի 42-րդ կետում 40-րդ կետին արված հղումը առաջարկում ենք հանել և հղում կատարել 41-րդ կետին:Ընդունվել է:Նախագծի N1 հավելվածի 51-րդ կետով սահմանվում է, որ հանրային ներդրումային կոմիտեի նիստին ներկա անձինք պարտավոր են չհրապարակել նիստի վերաբերյալ տվյալներ, սակայն նախատեսված չեն հրապարակման դեպքում առաջացող իրավական հետևանքների մասին կարգավորումներ:Ընդունվել էՆշված կետը հանվել է Նախագծից Նախագծի N1 հավելվածի 53-րդ կետի համաձայն՝ նիստերն իրավազոր են, եթե մասնակցում են հանրային ներդրումային կոմիտեի բոլոր անդամները՝ բացառությամբ ՀՀ վարչապետի բացակայության դեպքի։ Մինչդեռ 48-րդ կետով սահմանվում է, որ ՀՀ վարչապետի բացակայության դեպքում նրան փոխարինում է ՀՀ փոխվարչապետը: Այսպիսով՝ անհրաժեշտ է քննարկել 53-րդ կետով բացառությամբ ՀՀ վարչապետի բացակայության դեպքի նախատեսման նպատակահարմարության հարցը:Ընդունվել է:ՀՀ վարչապետի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչություն02/16.17/32848-2022 06-ը հոկտեմբերի 2022թ․Անհրաժեշտ է ապահովել ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի թիվ 252-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 20-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջների կատարումը: Չի ընդունվել։Նախագիծն այս փուլում չի ներկայացվել «e-draft» իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքի միջոցով հանրային քննարկման, քանի որ նախագծով առաջարկվող կարգավորումները միտված են ՀՀ վարչապետի 2021 թվականի մայիսի 4-ի թիվ 472-Լ որոշմամբ սահմանված ընթացակարգի լավարկմանը՝ համապատասխան փոփոխություններով և լրացումներով։ Հետևաբար, այն չի դիտարկվում որպես հանրային ներդրումների կառավարման համակարգի ամբողջապես նոր կարգավորում։Միաժամանակ, հարկ է նշել, որ նախագծի մշակման ընթացքում անցկացվել մի շարք քննարկումներ հանրային ներդրումների կառավարման համակարգի առկա ընթացակարգի գործարկման առանձնահատկությունների վերաբերյալ համապատասխան գերատեսչությունների, ինչպես նաև միջազգային ֆինանսական կամզմակերպությունների ներկայացուցիչների ներգրավմամբ։ 2․ Նախագծով հաստատվող Հավելվածի 1-ի 2-րդ կետում նշվում է. «Սույն որոշմամբ հաստատված հանրային ներդրումային ծրագրերի մշակման և գնահատման մեթոդաբանությունը կիրառվում է 1 միլիարդ ՀՀ դրամ և ավելի արժեք ունեցող ծրագրերի նախագծերի դեպքում, իսկ 1 միլիարդ ՀՀ դրամից փոքր արժեք ունեցող ծրագրերի մասով գործում է «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքով սահմանված գործընթացը», մինչդեռ «Հայաստանի Հանրապետությունում հանրային ներդրումային ծրագրերի վերհանման, մշակման, գնահատման, առաջնահերթությունների ցանկի կազմման և սահմանման կարգը, հանրային ներդրումային ծրագրերի գնահատման մեթոդաբանությունը, հանրային ներդրումային ծրագրի նախագծի մշակման և գնահատման օրինակելի ձևը հաստատելու մասին» Վարչապետի 2021 թվականի մայիսի 4-ի N 472-Լ որոշմամբ սահմանված կարգով հանրային ներդրումային ծրագրերի մշակման և գնահատման մեթոդաբանությունը կիրառվում է միջին և խոշոր ծրագրերի դեպքում՝ սկսած 250 մլն դրամից: Սակայն այս փոփոխության մասով նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ որևէ պարզաբանում ներկայացված չէ, որը հնարավորություն կտա գնահատել շեմի բարձրացման նպաատակահարմարությունը:Ընդունվել է։ 3․ Նախագծով հաստատվող Հավելվածի 1-ի 3-րդ կետի 9-րդ մասում նշվում է, որ նախնական տեխնիկատնտեսական հիմնավորումն իրականացվում է՝ հիմք ընդունելով ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից հաստատված ուղեցույցները, իսկ մինչև դրանց հաստատումը՝ համադրելի ծրագրերի դեպքում միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից իրականացվող նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման նկատմամբ կիրառելի պահանջները: Այս մասով անհրաժեշտ է հիմնավորման մեջ անդրադառնալ վերոնշյալ ուղեցույցներին (տրամադրել տեղեկատվություն, թե ինչ փուլում է ուղեցույցների մշակումը) և նշել դրանց անվանումները տարընթերցումներից խուսափելու համար:Ընդունվել է։4․ Նախագծով հաստատվող Հավելվածի 1-ի 26-րդ կետում նշվում է՝ «Բացառիկ դեպքերում հանրային ներդրումային կոմիտեն իրավասու է կայացնել ծրագրի նախագիծն առաջնահերթությունների ցանկում ներառելու վերաբերյալ որոշում՝ անկախ տվյալ ծրագրի նախագծի նախնական գնահատման ցածր արդյունքից»: Հաշվի առնելով, որ «բացառիկ դեպքեր» ձևակերպումը հնարավոր է առաջացնի խնդիրներ, կարծում ենք, որ անհրաժեշտ է պարզաբանել, թե վերջինս ինչին կարող է վերաբերվել:Չի ընդունվել։Կախված իրավիճակից, ծրագրի բնույթից և ծրագրի իրականացման անհրաժեշտությունից՝ կարող են լինել դեպքեր, երբ հանրային ներդրումային կոմիտեն իրավասու է կայացնել ծրագիրը հանրային ներդրումային ծրագրերի նախագծերի բանկում ներառելու վերաբերյալ որոշում, որը պայմանավորված կլինի ծրագրերի առաջնահերթ իրականացման հրատապությամբ՝ հաշվի առնելով այն, որ հանրային ներդրումային կոմիտեն ղեկավարում է ՀՀ վարչապետը, իսկ կոմիտեի կազմում են ՀՀ փոխվարչապետերը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը:5․ Նախագծով հաստատվող Հավելվածի 1-ի 46-րդ կետում նշվում է, որ իրավասու մարմինը ծրագրի ներդրման ընթացքում իրականացնում է ծրագրի ֆինանսական և տեխնիկական ընթացքի մշտադիտարկում։ Առաջարկում ենք վերջինս ներառել նաև Հավելվածի 1-ի 6-րդ կետում սահմանվող իրավասու մարմնի պատասխանատվության շրջանակներում:Ընդունվել է։6․ Նախագծով հաստատվող Հավելվածի 2-ի հանրային ներդրումային ծրագրերի նախագծերի գնահատման մեթոդաբանությունը ունի վերանայման կարիք, քանի որ ըստ էության բոլոր չափորոշիչների համար սահմանվել են նույն կշիռները, հետևաբար գնահատման կշիռներով մոտեցումը տրամաբանական չէ, բացի այդ որպես գնահատման չափորոշիչ սահմանվել է ծրագրի ազդեցությունը կլիմայի փոփոխության վրա, ինչի գնահատումը բավականին խնդրահարույց է, և որը անհավասար մրցակցային պայման է ստեղծում այլ ոլորտային ուղղվածություն ունեցող ծրագրերի համար: Չի ընդունվել։Համաձայն միջազգային փորձի՝ նախընտրելի է հանրային ներդրումային ծրագրերի նախագծերի գնահատման մեթոդաբանության առաջարկվող տարբերակը՝ այսինքն նախագծերի գնահատումն իրականացնել համապատասխան կշիռներ սահմանելով։ Բոլոր չափորոշիչների համար միևնույն կշռի սահմանումն ապահովում է նախատեսվող չափորոշիչների մեկը մյուսի նկատմամբ գերակայության բացառումը։ Հետևաբար, կախված ծրագրի նախագծի ոլորտից, ուղղվածությունից ծրագրի նախագիծը կստանա առավել բարձր կամ առավել ցածր կշռված միավոր այս կամ այն չափորոշիչի դեպքում։ 7․ Նախագծով հաստատվող Հավելվածի 2-ի 11-րդ կետով սահմանվում է ռիսկի գնահատման գործոններ, օրինակ՝ իրավասու մարմնի կողմից նմանատիպ ծրագրի իրականացման փորձի առկայությունը և արժեքը. մինչդեռ վերջինիս քննարկումը ռիսկի շրջանակներում լրացուցիչ հիմնավորման կարիք ունի, քանի որ եթե նմանատիպ փորձ չկա դա դեռ չի խոսում տվյալ ծրագրի ռիսկայնության մասին և հակառակը: Իսկ 12-րդ կետի 1-ին մասով նախատեսվում է 3 միավոր գնահատել ոչ ռիսկային ծրագրերը․ սակայն ֆինանսական գրականության մեջ հստակ է, որ ոչ ռիսկային ծրագրեր չեն լինում, բացի այդ նշվում է, որ «բոլոր այն ծրագրերի նախագծերը, որոնք բարձր ռիսկային են, կարող են մերժվել հանրային ներդրումային կոմիտեի կողմից» այսինքն ստացվում է, որ բարձր ռիսկային ծրագրերը կարող են մերժվել կամ չմերժվել (գնահատվել 0 միավոր), նման կարգավորումը շատ սուբյեկտիվ է, անհրաժեշտ է վերանայել, ուստի առաջարկում ենք խմբագրել 12-րդ կետը:Ամփոփելով վերոշարադրյալը՝ կարծում ենք, որ նախագիծը լրացուցիչ քննարկման և հստակեցման անհրաժեշտություն ունի:Չի ընդունվել։Ռիսկայնության չափորոշիչով գնահատվում են ծրագրի իրականացմանը խոչընդոտող փաստացի արձանագրված ռիսկերը և դրանց կառավարելիությունը, ներառյալ կլիմայական և աղետների ռիսկերը։ Կարևոր գործոն է իրավասու մարմնի ունեցած նմանատիպ ծրագրի փորձն ու կարողությունները և դրանց կապը ծրագրի արժեքի հետ։ Վերջինս այլ գործոնների հետ միասին հիմնականում պայմանավորում է ծրագրի արդյունավետ իրականացումը բոլոր փուլերում։ Նշված չափորոշիչը հնարավորություն է տալիս նաև գնահատել, թե իրավասու մարմինը ինչ խորությամբ է հատկորոշել ծրագրին բնորոշ բոլոր ռիսկերը, ինչպես նաև նկարագրել դրանց մեղմացման/կառավարման մեխանիզմները։Հանրային ներդրումային կոմիտեի նիստին ըստ անհրաժեշտության և նպատակահարմարության կարող են առավել մանրամասն ներկայացվել յուրաքանչյուր ծրագրի նախագծի կշռված գնահատականները։ Համապատասխան տեղեկատվությունը ստանալու արդյունքում հանրային ներդրումային կոմիտեն կախված ծրագրի բնույթից և ծրագրի իրականացման անհրաժեշտությունից՝ կարող է նաև մերժել կամ չմերժել ծրագրի իրականացումը։ 17․ ՀՀ վարչապետի աշխատակազմի կարգավորման ազդեցության գնահատման վարչություն 02/16.17/32848-202206-ը հոկտեմբերի 2022թ․1․ Համաձայն Նախագծի Հավելված N 1-ի 54-րդ կետի՝ ՀՀ վարչապետի բացակայության դեպքում հանրային ներդրումային կոմիտեի նիստը նախագահում է ՀՀ վարչապետի որոշմամբ ՀՀ փոխվարչապետը: Միաժամանակ 59-րդ կետով սահմանվում է, որ նիստերն իրավազոր են, եթե մասնակցում են հանրային ներդրումային կոմիտեի բոլոր անդամները: Քանի որ ՀՀ վարչապետը հանդիսանում է հանրային ներդրումային կոմիտեի անդամ, ուստի նշված կետերի միջև առկա է հակասություն: Ընդունվել է։Համաձայն Նախագծի Հավելված N 2-ի 6-րդ կետի՝ հանրային ներդրումային ծրագրերի նախագծերի գնահատման բոլոր վեց չափորոշիչների կշիռները սահմանվում են մեկ, ինչի արդյունքում անիմաստ է դառնում կշիռների կիրառումը:Չի ընդունվել։Համաձայն միջազգային փորձի՝ նախընտրելի է հանրային ներդրումային ծրագրերի նախագծերի գնահատման մեթոդաբանության առաջարկվող տարբերակը՝ այսինքն նախագծերի գնահատումն իրականացնել համապատասխան կշիռներ սահմանելով։ Բոլոր չափորոշիչների համար միևնույն կշռի սահմանումն ապահովում է նախատեսվող չափորոշիչների մեկը մյուսի նկատմամբ գերակայության բացառումը։ Հետևաբար, կախված ծրագրի նախագծի ոլորտից, ուղղվածությունից ծրագրի նախագիծը կստանա առավել բարձր կամ առավել ցածր կշռված միավոր այս կամ այն չափորոշիչի դեպքում։Համաձայն Նախագծի հիմնավորման՝ առաջարկվող Նախագծում ներկայացված է հանրային ներդրումային ծրագրի նախագծի տեխնիկատնտեսական ուսումնասիրության որակի ստուգման ամփոփաթերթի ձևաչափը։ Սակայն Նախագծում նման ամփոփաթերթի ձևաչափ ներկայացված չէ: Ուստի առաջարկում ենք խմբագրել Նախագծի հիմնավորումը:Ընդունվել է։ ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գրասենյակ02/16.17/32848-202206-ը հոկտեմբերի 2022թ․1․ Կարծում ենք, որ նախագծի N1 հավելվածի 26-րդ կետը, որով բացառիկ դեպքերում ներդրումային կոմիտեին իրավասություն է տրվում ծրագրի նախագիծը ներառել առաջնահերթությունների ցանկում՝ անկախ տվյալ ծրագրի նախագծի նախնական գնահատման ցածր արդյունքից, սկզբունքորեն անընդունելի է։ Գրասենյակը համանման դիրքորոշում ունեցել է նաև Վարչապետի՝ Ներդրումային կոմիտեի աշխատակարգը հաստատելու մասին որոշման նախագծի շրջանառման փուլում՝ հիմնավորմամբ, որ մանրամասն կարգ սահմանելուն զուգահեռ «բացառիկության» հիմքով տվյալ կարգից շեղումներ նախատեսելը ստվերում է կարգի սահմանմանն անհրաժեշտությունն առհասարակ։ Թեև Էկոնոմիկայի նախարարությունը տվյալ բացառությունը բացատրում է ծրագրերի առաջնահերթ իրականացման հրատապությամբ, կարծում ենք, որ կարգը նման ծրագրերի դեպքում կարող է կիրառելի չլինել, ինչպես կիրառելի չէ նախագծի իմաստով «հրատապ» համարվող ծրագրերի պարագայում։ Չի ընդունվել։Կախված համապատասխան իրավիճակից, ծրագրի բնույթից և ծրագրի իրականացման անհրաժեշտությունից՝ կարող են լինել դեպքեր, երբ հանրային ներդրումային կոմիտեն իրավասու է կայացնել ծրագիրը հանրային ներդրումային ծրագրերի նախագծերի բանկում ներառելու վերաբերյալ որոշում, որը պայմանավորված կլինի ծրագրերի առաջնահերթ իրականացման հրատապությամբ՝ հաշվի առնելով այն, որ հանրային ներդրումային կոմիտեն ղեկավարում է ՀՀ վարչապետը, իսկ կոմիտեի կազմում են ՀՀ փոխվարչապետերը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը:19․ ՀՀ ֆինանսների նախարարություն01/8-5/1786-202306-ը փետրվարի 2023թ․1․ Ուսումնասիրելով Ձեր ս.թ. հունվարի 24-ի թիվ 01/1176-2023 գրությունը՝ կից տրամադրում ենք «Հանրային ներդրումային ծրագրերի վերհանման, մշակման, գնահատման և առաջնահերթությունների որոշման կարգը, հանրային ներդրումային ծրագրերի գնահատման մեթոդաբանությունը և հանրային ներդրումային ծրագրի նախագծի օրինակելի ձևը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի լրամշակված տարբերակի վերաբերյալ մեր նկատառումները՝ նշագրման ձևաչափով: Միաժամանակ, հայտնում ենք, որ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի մոտ 23.01.2023թ. տեղի ունեցած քննարկման ընթացքում որոշում էր կայացվել, որ Նախագծի 28-րդ կետով ներկայացված «Սույն որոշման դրույթները կիրառելի են 2024 թվականի բյուջեում ներառման ենթակա 3 միլիարդ ՀՀ դրամ և ավելի արժեք ունեցող ծրագրերի նախագծերի նկատմամբ։ 2025 թվականից սկսած բյուջեում ներառելու նպատակով սույն որոշման դրույթները կիրառելի են 1 միլիարդ ՀՀ դրամ և ավելի արժեք ունեցող ծրագրերի նախագծերի նկատմամբ» հատվածը կիրառվելու է Հանրային ներրդումային ծրագրերի իրականացման ընթացքում, սակայն Նախագծում այդ մասը չի ներառվելու: Այնուամենայնիվ, նշված հատվածը ներառված է Նախագծում: Չի ընդունվել: Այս փուլում նպատակահարմար է տվյալ դրույթի նախատեսումը: 2․ Նախագծի 3-րդ կետի 1-ին ենթակետում առաջարկվում է «կնքված» բառը փոխարինել «կնքվելիք» բառով, իսկ «նախատեսված» բառը «նախատեսվելիք»։Ընդունվել է։3․ Առաջարկում ենք, որ շտեմարանին հասանելիություն ունենան Հանրային ներդրումային կոմիտեի բոլոր անդամները:Ընդունվել է։4․ Նախագծի 5-րդ կետ․ Արդյո՞ք սա ենթադրում է, որ մեծամասշտաբ ներդրումային ծրագրերի դեպքում, եթե դրանք իրականացվում են մի քանի փուլերով, առավել ևս՝ ժամանակային մեծ տարբերությամբ, հետագա փուլերը ենթակա չեն սույն կարգով հաստատվող ընթացակարգերի ապահովմանը: Եթե այո, առաջարկում ենք դիտարկել հետագա փուլերը նախաձեռնելիս նախորդ՝ արդեն իրականացվող(ած) փուլերի կատարողականի/արդյունավետության գնահատման վրա հիմնվելու մեխանիզմ:Չի ընդունվել։«Միևնույն հանրային ենթակառուցվածքի մաս կազմող կամ դրա սպասարկման նպատակով իրականացվող առանձին ծրագրերը սույն կարգի իմաստով դիտարկվում են որպես մեկ հանրային ներդրումային ծրագիր» ձևակերպումը ենթադրում է որևէ ծրագրի իրականացման բոլոր փուլերը՝ նախագծումից մինչև շահագործում:5․ Կարգի 27-րդ և 43-րդ կետերով նշվում է, որ իրավասու մարմիններին են տրամադրվում ներդրումային կոմիտեի նիստերի արձանագրությունները:Ընդունվել է։PK ! @ word/theme/theme1.xml
PK ! ]? ? word/settings.xml
PK ! qCt t word/styles.xml
PK ! t?9z( ( customXml/_rels/item1.xml.rels
PK ! `[O [O word/numbering.xml
PK ! ]&QU U customXml/itemProps1.xml
PK ! zrt2 2 customXml/item1.xmlPK ! \0$ $ word/fontTable.xml
PK ! #v/ / word/webSettings.xml
PK ! ݣ docProps/app.xml
Normal038860149028Microsoft Office Word0408115falseTitle1false57514falsefalse16.0000PK &KIV&L% docProps/core.xmlLilit E. Hovsepyanhttps://mul2.gov.am/tasks/745941/oneclick/Ampopatert.docx?token=78c69628d37ea3f43e264b75936d8227Author122021-07-15T05:44:00Z2023-02-08T11:28:00Z2023-02-08T11:28:00ZPK ! $L) ) [Content_Types].xmlPK ! N N Z _rels/.relsPK ! D D word/_rels/document.xml.relsPK ! '%:+ + O
word/document.xmlPK ! @ Z9 word/theme/theme1.xmlPK ! ]? ? T word/settings.xmlPK ! qCt t word/styles.xmlPK ! t?9z( ( +v customXml/_rels/item1.xml.relsPK ! `[O [O w word/numbering.xmlPK ! ]&QU U
customXml/itemProps1.xmlPK ! zrt2 2
customXml/item1.xmlPK ! \0$ $
word/fontTable.xmlPK ! #v/ / \
word/webSettings.xmlPK ! ݣ ) docProps/app.xmlPK &KIV&L% 8 docProps/core.xmlPK z