PK ! F1 1 [Content_Types].xml
PK ! N N _rels/.rels
PK ! q q word/document.xml
Ա Մ Փ Ո Փ Ա Թ Ե Ր ԹՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ 1. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե23.09.2022թ.N 01/22/92592-2022Նախագծի վերաբերյալ առաջարկություններ չկան:2. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով26.09.2022թ.N 01/2255-2022Նախագծի վերաբերյալ առաջարկություններ չկան:3. Հայաստանի Հանրապետության ոստիկանություն23.09.2022թ.N 1/21/82348-22Նախագծի վերաբերյալ առաջարկություններ չկան:4. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե26.09.2022թ.N /11-1/68614-2022Նախագծի վերաբերյալ առաջարկություններ չկան: 5. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն26.09.2022թ.N 11/1093Նախագծի վերաբերյալ առաջարկություններ չկան:6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն29.09.2022 թ. N 01/11-4/16803-20221. Նախագծի 1-ին հոդվածով լրացվող 13․1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է, որ հանձնաժողովի կազմում են հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալներից մեկը՝ կոմիտեի նախագահի որոշմամբ, հակակոռուպցիոն կոմիտեի՝ վիճակահանությամբ ընտրվող մեկ քննիչ, մեկ օպերատիվ-հետախուզական ստորաբաժանման ծառայող, ՀՀ գլխավոր դատախազության մեկ ներկայացուցիչ, երկու իրավաբան-գիտնական և Կառավարության նշանակած՝ հակակոռուպցիոն ոլորտի քաղաքականության մշակումն իրականացնող մարմնի մեկ ներկայացուցիչ:Առաջարկում ենք նշված կետում հստակեցնել վիճակահանության անցկացման կարգը։Ընդունվել էՆախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ:2. Միաժամանակ առաջարկում ենք Նախագծում նախատեսել, որ կարգապահական հանձնաժողովի անդամները գործում են հասարակական հիմունքներով։Ընդունվել էՆախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ:7. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն23.09.2022 թ.23.11.2022 թ.N 04/20.2/13267-2022,N 01/20.2/16954-20221.Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվում է Օրենքի 34-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝«1. Սույն օրենքով սահմանված հիմքերով հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի նկատմամբ իրականացվում է ծառայողական քննություն, որի փուլերն են` նախնական ուսումնասիրություն և կարգապահական վարույթ: 2. Կարգապահական խախտման փաստի առթիվ հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ կարգապահական վարույթ կարող է հարուցվել կարգապահական հանձնաժողովի որոշմամբ [ընդգծումը մերն է]` հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի, նրա տեղակալի կամ կարգապահական հանձնաժողովի որևէ անդամի միջնորդությամբ: 3. Հակակոռուպցիոն կոմիտեում կարգապահական վարույթ հարուցելու հարցի լուծման նպատակով նախնական ուսումնասիրություն կատարելու կարգը սահմանվում է կարգապահական հանձնաժողովի որոշմամբ (…) »: Մինչդեռ, «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի համաձայն՝ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը նշանակում է ծառայողական քննություններ կամ դադարեցնում դրանք, նշանակում և փոփոխում է ծառայողական քննություն կատարողին: Թեև վերոգրյալից տեսանելի է, որ առաջարկվող և գործող վերը նշված նորմերի միջև առկա են հակասություններ, այդուհանդերձ, Օրենքի 11-րդ հոդվածում Նախագծին համապատասխան փոփոխություններ չեն նախատեսվել:Ուստի գտնում ենք, որ Նախագծում պետք է նախատեսվեն նաև համապատասխան փոփոխություններ Օրենքի 11-րդ հոդվածում, այդ թվում՝ ծառայողական քննությունների նշանակման իրավասությունը վերապահել Հանձնաժողովին:Ընդունվել էՆախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ:2. «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի՝ Նախագծով առաջարկվող 34-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմք է հանդիսանում հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի, նրա տեղակալի կամ կարգապահական հանձնաժողովի որևէ անդամի միջնորդությունը: Գտնում ենք, որ նման կարգավորման պայմաններում չի կարող իրացվել «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դրույթն առ այն, որ գլխավոր դատախազը կամ հսկողություն իրականացնող դատախազը կարող է դիմել իրավասու մարմին հետաքննություն կամ նախաքննություն իրականացնող անձի նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու միջնորդությամբ: Հետևաբար, Նախագծի վերոհիշյալ դրույթն անհրաժեշտ է լրամշակել՝ նախատեսելով, որ, ի թիվս այլնի, կարգապահական վարույթ կարող է հարուցվել նաև դատախազի՝ օրենքով սահմանված կարգով ներկայացված ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ միջնորդության հիման վրա:Ընդունվել էՆախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ:3. Բացի այդ, գտնում ենք, որ Նախագծով առաջարկվող Օրենքի նոր՝ 13.1-րդ հոդվածի 2-րդ մասում «ՀՀ գլխավոր դատախազության մեկ ներկայացուցիչ» բառերը նպատակահարմար է փոխարինել «ՀՀ գլխավոր դատախազի նշանակած մեկ դատախազ» բառերով:Մասամբ է ընդունվելՆախագծի նշված հատվածը վերախմբագրվել է, մասնավորապես նախատեսվել է, որ որպես հանձնաժողովի անդամ նշանակվում է «ՀՀ գլխավոր դատախազության կողմից ներկայացված մեկ դատախազ»: 4. «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) կապակցությամբ առաջարկվում է ընդլայնել այն սուբյեկտների շրջանակը, որոնց կողմից ներկայացված միջնորդությունները կարող են հիմք ծառայել կարգապահական հանձնաժողովի որոշմամբ ծառայողական քննություն հարուցելու համար: Մասնավորապես, առաջարկվում է, որպես ծառայողական քննություն հարուցելու որոշման կայացման առիթ նախատեսել ֆիզիկական կամ իրավաբանական անձի, պետական և տեղական ինքնակառավարման մարմնի կամ պաշտոնատար անձի հաղորդումները, զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները։ Նմանատիպ կարգավորում է սահմանված նաև «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, որի համաձայն՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից կարգապահական վարույթ հարուցելու հիմք կարող են ծառայել, ի թիվս այլնի, ֆիզիկական կամ իրավաբանական անձի, պետական և տեղական ինքնակառավարման մարմնի կամ պաշտոնատար անձի հաղորդումների, զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները:Ընդունվել էՆախածգում կատարվել են համապատասխան փոփոխություններ:8. Հակակոռուպցիոն կոմիտե 20.09.2022թ.16.11.2022թ.N 18-8707գ-22,N 18-10610գ-221. Հակակոռուպցիոն կոմիտեի մասին 2021 թվականի մարտի 24-ի ՀՕ-147-Ն օրենքում (այսուհետ՝ Օրենք) լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածով առաջարկվել է Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 13.1 հոդվածով՝13.1. Կարգապահական հանձնաժողով1. Հակակոռուպցիոն կոմիտեում գործում է կարգապահական հանձնաժողով:2. Կարգապահական հանձնաժողովը բաղկացած է 7 անդամից: Հանձնաժողովի կազմում են հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալներից մեկը՝ կոմիտեի նախագահի որոշմամբ, հակակոռուպցիոն կոմիտեի՝ վիճակահանությամբ ընտրվող մեկ քննիչ, մեկ օպերատիվ-հետախուզական ստորաբաժանման ծառայող, ՀՀ գլխավոր դատախազության մեկ ներկայացուցիչ, երկու իրավաբան-գիտնական և Կառավարության նշանակած՝ հակակոռուպցիոն ոլորտի քաղաքականության մշակումն իրականացնող մարմնի մեկ ներկայացուցիչ: Կարգապահական հանձնաժողովի անդամները նշանակվում են 3 տարի ժամկետով: Կարգապահական հանձնաժողովում նոր անդամների նշանակումները կատարվում են կարգապահական հանձնաժողովի գործող անդամների լիազորությունները դադարելու օրվան նախորդող օրը, իսկ կարգապահական հանձնաժողովի անդամի պաշտոնը թափուր մնալու դեպքում՝ պաշտոնը թափուր մնալուց հետո մեկշաբաթյա ժամկետում:3. Կարգապահական հանձնաժողովը չի կարող ղեկավարել հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի պաշտոն զբաղեցնող անդամը: Կարգապահական հանձնաժողովի նախագահը ընտրվում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:4. Կարգապահական հանձնաժողովի նախագահը ընտրվում է 1 տարի ժամկետով:5. Կարգապահական հանձնաժողովի անդամներն անկախ են: Նրանց գործառույթներն իրականացնելու առնչությամբ որևէ միջամտություն արգելվում է:6. Կարգապահական հանձնաժողովի աշխատակարգը սահմանում է կարգապահական հանձնաժողովը՝ անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:: Առաջարկվող հոդվածի 2-րդ մասի վերաբերությամբ. ինչպես իրավացիորեն նշվել է Նախագծի հիմնավորումներում՝ առաջարկվող կարգավորումները միտված են հետևյալ խնդիրների լուծմանը՝-սահմանել կարգապահական վարույթների իրականացման գործուն և արդյունավետ մեխանիզմ, -ապահովել Կարգապահական հանձնաժողովի գործունեության անկախությունն ու հնարավոր ազդեցությունների բացառումը, -սահմանվել երաշխիքներ Կոմիտեի ծառայողների իրավունքների ապահովման տեսանկյունից, -սահմանել կոմիտեի ծառայողների իրավունքների պաշտպանությունը երաշխավորելու, հնարավոր չարաշահումները, տարաբնույթ մոտեցումները կանխելու երաշխիքներ:Վերը նշված խնդիրների իրականացման կարևորագույն գործոնը անկախ և անաչառ Կարգապահական հանձնաժողովի ստեղծումն է և նրա օբյեկտիվ գործունեության երաշխիքների ապահովումը, այդ թվում՝ Հանձնաժողովի գործունեության ընթացքում սուբյեկտիվ մոտեցումների բացառումը։ Նախագծով առաջարկվող հանձնաժողովի կազմը վերը նշված խնդիրների ապահովման տեսանկյունից խոցելի է։ Առաջարկվել է հանձնաժողովի կազմում ընդգրկել ՀՀ գլխավոր դատախազությունից մեկ ներկայացուցիչ։ Ընդ որում, Նախագծի հիմնավորումներում որևէ կերպ փաստարկված չէ, թե ի՞նչ նկատառումներով կամ նպատակներով է հատկապես առաջարկվել ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցչի թեկնածությունը։Հիմնավորումներում փաստարկված չէ նաև, թե վերը նշված երաշխիքներից որի՞ ապահովման նկատառումներով է ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչը ընդգրկվել Հանձնաժողովի կազմում։ Հանձնաժողովի օբյեկտիվության և անաչառության երաշխիքները մեծապես կախված են նրա անդամների հնարավոր սուբյեկտիվ մոտեցումներից, նրանց վրա ազդեցությունները բացառելու հանգամանքից։ Այս առումով անընդունելի ենք համարում Հանձնաժողովի կազմում ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցչի ներգրավումը, քանի որ ինչպես ցույց է տալիս պրակտիկան և դրանից էլ բխող ապագայի կանխատեսումները՝ նախաքննական մարմնի և օպերատիվ-հետախուզական ստորաբաժանման ծառայողների նկատմամբ ծառայողական քննություն իրականացնելու միջնորդությունների գերակշիռ մասը կազմում են մինչդատական վարույթի ընթացքում դատախազի ներկայացրած միջնորդությունները։ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է․ «Գլխավոր դատախազը կամ հսկողություն իրականացնող դատախազը կարող է դիմել իրավասու մարմին հետաքննություն կամ նախաքննություն իրականացնող անձի նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու միջնորդությամբ: Միջնորդությունն ուղարկվում է խախտում թույլ տված պաշտոնատար անձի վերադասին, որը պարտավոր է այն ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, սկսել ծառայողական քննությունը և արդյունքների մասին տեղեկացնել համապատասխան միջնորդությամբ դիմած դատախազին»: Նույն օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ ՀՀ դատախազությունը միասնական համակարգ է, որը ղեկավարում է ՀՀ գլխավոր դատախազը: Իսկ 31-րդ հոդվածի համաձայն՝ դատախազության գործունեությունը հիմնվում է աստիճանակարգված ենթակայության և միասնականության ապահովման սկզբունքի վրա: Գլխավոր դատախազը վերադաս է բոլոր դատախազների նկատմամբ: Այս պարագայում ակնհայտ է, որ ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչ հանձնաժողովի անդամը ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի կարգապահական խախտման, մեղավորության և պատասխանատվության հարցերի քննարկման ընթացքում կաշկանդված է լինելու իր վերադասի կամ հսկող դատախազի միջնորդությամբ։ Բացի այդ, պրակտիկայում հանդիպում են դեպքեր, երբ քննիչի ենթադրյալ դատավարական խախտումների և պատասխանատվության հարցի քննության ժամանակ անհրաժեշտություն է առաջանում անդրադառնալ ենթադրյալ խախտման վրա մինչդատական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացրած դատախազի գործողության կամ անգործության ազդեցությանը։ Նման հնարավոր դեպքերում ևս ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչ հանձնաժողովի անդամի վարքագիծը որոշակի կաշկանդվածության ռիսկեր կարող է առաջացնել։ Այս հանգամանքը կարող է վտանգել նաև հենց Նախագծով առաջարկվող սույն հոդվածի 5-րդ մասի դրույթի կարգավորումները, այսինքն՝ «Կարգապահական հանձնաժողովի անդամներն անկախ են: Նրանց գործառույթներն իրականացնելու առնչությամբ որևէ միջամտություն արգելվում է»:Ելնելով վերոգրյալից, ինչպես նաև Կարգապահական հանձնաժողովի գործունեության թափանցիկությունը և անկախությունն ապահովելու նպատակով՝ առաջարկում ենք ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցչի փոխարեն, որպես հանձնաժողովի անդամ, ներգրավել Մարդու իրավունքների պաշտպանի նշանակած թեկնածուին։Ինչ վերաբերում է Հանձնաժողովի կազմում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչների ներկայացվածությանը և անդամների քանակին, ապա նպատակահարմար ենք համարում Հանձնաժողովի անդամների քանակը 7-ի փոխարեն սահմանել 8, մեկ անդամին լրացնելով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների կազմից։ Արդյունքում, առաջարկում ենք Հանձնաժողովի 8 անդամ հետևյալ համամասնությամբ՝ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի 1 տեղակալ,Կոմիտեի 2 քննիչ,Կոմիտեի օպերատիվ-հետախուզական ստորաբաժանման 1 ծառայող,Կառավարության նշանակած 1 ներկայացուցիչ,Մարդու իրավունքների պաշտպանի նշանակած 1 ներկայացուցիչ,2 իրավաբան-գիտնական։Այս համամասնությունը կապահովի ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի պատշաճ ներկայացվածությունը Հանձնաժողովին և արդյունավետ մասնակցությունը կարգապահական հարցերի քննարկման աշխատանքներին։Հարկ է նկատել, որ Կոմիտեի ներկայացուցիչների հավասարաչափ ներկայացվածությունը Հանձնաժողովում կնպաստի ծառայողների ենթադրյալ կարգապահական խախտումների, մեղքի և պատասխանատվության հարցերի առավել մասնագիտական և օբյեկտիվ քննությանը։ Պետք է արձանագրել, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն առնվազն պետական մյուս մարմիններից ոչ պակաս շահագրգռված է իր գործունեության արդյունավետության բարձրացման, օրինականության պահպանման, կարգապահ, բարեխիղճ և բարեվարք ծառայողներով համալրման, այս կանոնները չպահպանող ծառայողների նկատմամբ օբյեկտիվ, համարժեք և արդյունավետ պատասխանատվության միջոցներ կիրառելու հարցերում։ Միաժամանակ նշենք նաև, որ Նախագծի հեղինակները հիմնավորման մեջ նախատեսել են մեկ ներկայացուցիչ ՀՀ փաստաբանական պալատից, սակայն բուն նախագծում նշվել է ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչ։Նախագծով կարգավորված չէ նաև, թե ո՞վ, ի՞նչ կարգով և ո՞ր կառույցներից պետք է առաջադրվի որպես իրավաբան-գիտնականի թեկնածու։ Նպատակահարմար է կարգավորել նաև այս հարցերը։Նախագծով կանոնակարգված չէ նաև, թե ո՞վ և ի՞նչ կարգով է կատարում Հանձնաժողովի անդամների նշանակումը։ Ուստի առաջարկում ենք սահմանել նորմ, որ Հանձնաժողովի անդամներին նշանակում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը։ Այս կարգավորումը լիովին բխում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի օրենքով սահմանված լիազորություններից։ Առաջարկվող հոդվածի 3-րդ մասի վերաբերությամբ․ առաջարկում ենք Նախագծի քննարկվող մասից հանել «Կարգապահական հանձնաժողովը չի կարող ղեկավարել հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի պաշտոն զբաղեցնող անդամը» նախադասությունը և հնարավորություն տալ Հանձնաժողովին իր անդամներից (այդ թվում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայող անդամներից) ընտրելու նախագահին։ Նախագծի հիմնավորումներում որևէ կերպ փաստարված չէ Կոմիտեի ծառայող անդամի հանձնաժողովի նախագահ ընտրվելու արգելքի սահմանումը։ Ըստ էության, կանխատեսվում է, որ հետագա ենթաօրենսդրական կարգավորումներով նախագահը Հանձնաժողովում հարցերի քննարկման և քվեարկության ընթացքում ունենալու է մեկ ձայն, ինչպես և Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ, ուստի՝ նախագահի գործառույթները մեծապես պայմանավորված են լինելու Հանձնաժողովի բնականոն աշխատանքի ապահովման, նիստերը նախագահելու և այլ անհրաժեշտ կազմակերպչական աշխատանքներով։ Հետևաբար, նպատակահարմար ենք համարում չսահմանափակել Հանձնաժողովի անդամներին իրենց կազմից որևէ մեկին նախագահ ընտրելու իրավունքի իրացումը։Մասամբ է ընդունվելՆախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ: Ինչ վերաբերում է ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցչի՝ կարգապահական հանձնաժողովի կազմում լինելու վերաբերյալ բարձրացված մտավախությանը, այս մասով նշենք, որ կարգապահական հանձնաժողովում տարբեր մասնագիտացման ներկայացուցիչների առկայությունը ուղղված է քննարկվող ենթադրյալ կարգապահական խախտման վերաբերյալ դեպքերի բազմակողմանի և օբյեկտիվ ուսումնասիրության ապահովմանը՝ հնարավորինս վստահություն ներշնչող կարգապահական հանձնաժողովի կողմից, ու այդ պայմաններում ձևավորվող հանձնաժողովում ամբողջ դատախազական համակարգի ներկայացվածությունը բացառելը նպատակահարմար չէ՝ հատկապես հաշվի առնելով, որ դատախազական համակարգի ներկայացուցչի առկայությունը հնարավորություն կտա նաև ենթադրյալ կարգապահական խախտման դեպքը դիտարկել մինչդատական վարույթի ընթացքում օրինականության պահպանման, ինչպես նաև խախտման՝ գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքների տեսանկյունից, որոնք բխում են դատախազի լիազորություններից: Բացի այդ, հիերարխիայի վրա հիմնված համակարգի և վերադաս-ստորադաս հարաբերությունների առկայությունը չի կարող հիմք հանդիսանալ հանձնաժողովի կազմում այս կամ այն մարմի ներկայացուցչի նշանակման բացառման համար, քանի որ այդպիսի հարաբերություններ առկա են նաև այլ մարմիններում, որոնց ներկայացուցիչները կարող են նշանակվել կարգապահական հանձնաժողովում, այդ թվում՝ Հակակոռուպցիոն կոմիտեում (Հակակոռուպցիոն կոմիտեի մասին օրենքի 13-րդ հոդված): Ինչ վերաբերում է այն արդարացի մտավախություններին, որ կարող է առկա լինել շահերի բախման իրավիճակ, ապա նախագծով սահմանվել են շահերի բախման առավել խիստ կանոններ:Բացի այդ, Նախագծով լրացվող 13.1-ին հոդվածի 3-րդ մասում կատարվել է լրացում, որով սահմանվել է, որ կարգապահական հանձնաժողովի անհատական կազմը սահմանում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը: 2. Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվել է Օրենքի 34-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ․ա Ըստ Նախագծի՝ 34-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ․ «2. Կարգապահական խախտման փաստի առթիվ հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ կարգապահական վարույթ կարող է հարուցվել կարգապահական հանձնաժողովի որոշմամբ` հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի, նրա տեղակալի կամ կարգապահական հանձնաժողովի որևէ անդամի միջնորդությամբ»:Կարծում ենք, որ վերը նշված ձևակերպման մեջ առկա է վրիպակ և կարգապահական վարույթ հարուցելու իրավակարգավորումները պետք է վերաբերվեն ոչ միայն հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին, այլ ընդհանրապես Կոմիտեի ծառայողին, քանի որ այն իր մեջ ընդգրկում է նաև օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանումների ծառայողներին։ Ուստի առաջարկում ենք «ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի» փոխարեն ամրագրել «Կոմիտեի ծառայող» հասկացությունը։ բ Ըստ Նախագծի՝ 34-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ․ «3. Հակակոռուպցիոն կոմիտեում կարգապահական վարույթ հարուցելու հարցի լուծման նպատակով նախնական ուսումնասիրություն կատարելու կարգը սահմանվում է կարգապահական հանձնաժողովի որոշմամբ»:«Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ղեկավարում և վերահսկում է հակակոռուպցիոն կոմիտեի գործունեությունը և պատասխանատու է հակակոռուպցիոն կոմիտեի բնականոն գործունեության ապահովման համար։ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն իր իրավասության սահմաններում ընդունում է ենթաօրենսդրական, ներքին և անհատական իրավական ակտեր, տալիս է հանձնարարականներ, ինչպես նաև նշանակում է ծառայողական քննություններ կամ դադարեցնում դրանք, նշանակում և փոփոխում է ծառայողական քննություն կատարողին, խրախուսում և կարգապահական պատասխանատվության է ենթարկում հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներին, հակակոռուպցիոն կոմիտեի խնդիրների իրականացման, հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով ստեղծում է խորհրդակցական մարմիններ՝ սահմանելով դրանց գործունեության կարգը, սահմանում է հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների առաքինության ստուգման կարգը և պայմանները, իրավասու է ներքին անվտանգության ստորաբաժանման միջոցով իրականացնելու հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների առաքինության ստուգում, այդ թվում՝ պրովոկացիայի եղանակներով։ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի օրենքով սահմանված լիազորությունների և գործառույթների ուսումնասիրությունը և համակարգային վերլուծությունը ցույց է տալիս, որ կարգապահական վարույթ հարուցելու հարցի լուծման նպատակով նախնական ուսումնասիրություն կատարելու կարգի սահմանումը ամբողջությամբ համապատասխանում է նրա պատասխանատվության, իրավասությունների և գործառույթների շրջանակին։ Ըստ էության, այդ կարգի սահմանումը Կոմիտեի առջև դրված խնդիրները լուծելու միջոցներից մեկն է և այդ գործընթացից կոմիտեի նախագահին զերծ պահելը որևէ կերպ հիմնավորված չէ։Ուստի, առաջարկում ենք Օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․«3. Հակակոռուպցիոն կոմիտեում կարգապահական վարույթ հարուցելու հարցի լուծման նպատակով նախնական ուսումնասիրություն կատարելու կարգը կարգապահական հանձնաժողովի ներկայացմամբ սահմանում է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը»:գ Ըստ Նախագծի՝ 34-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է, որ․ «5. Կարգապահական վարույթը հարուցվում է կարգապահական խախտում հայտնաբերելու օրվանից հետո` 30-օրյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան այն կատարելու օրվանից 12 ամիս հետո»:30-օրյա ժամկետի սահմանման կապակցությամբ կարգավորումները խնդրահարույց են։Այսպես՝ նախ առաջարկվող ձևակերպումից անորոշ է այն պահը, որից սկսում է հոսել 30-օրյա ժամկետը։ «Կարգապահական խախտում հայտնաբերելու օրվանից» առաջարկվող ձևակերպումից պարզ չէ, թե կոնկրետ որ մարմնի կողմից հայտնաբերմանն է վերաբերվում կամ որն է ստացված տեղեկությունների բավարարության այն շեմը, որի պարագայում կարելի է փաստել խախտման հայտնաբերումը։Բացի այդ, քանի որ ծառայողական քննության կարգապահական վարույթի փուլին նախորդելու է նախնական ուսումնասիրություն կատարելու փուլը, այսինքն մինչև կարգապահական վարույթի հարուցման հարցի լուծումը կարգապահական ենթադրյալ խախտման կապակցությամբ իրականացվելու է նախնական ուսումնասիրություն, ապա առաջարկվող 30-օրյա ժամկետը կանխորոշելու և սահմանափակելու է նախնական ուսումնասիրության տևողությունը։ Այնինչ, նախնական ուսումնասիրության կատարման կարգն ու ժամկետները ենթակա են սահմանման ենթաօրենսդրական ակտով, իսկ կոնկրետ ժամկետները տարբեր օբյեկտիվ պատճառներով կարող են 30 օրից երկար տևել։ Այդ պատճառները կարող են, մասնավորապես, վերաբերվել կարգապահական խախտման մեջ կասկածվող ծառայողի բացակայությանը (հիվանդություն, գործուղում, արձակուրդ և այլն), ինչպես նաև նախնական ուսումնասիրության ծավալներին, աշխատատարությանը, տարբեր մարմիններից հարցումների պատասխանները ստանալուն։Ուստի, առաջարկում ենք Օրենքով սահմանել 30-օրյա ժամկետը հաշվարկելու սկզբի առավել հստակ ժամանակ, այն է՝ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ համապատասխան միջնորդությունը հանձնաժողովի կողմից ստանալու օրը։Մասամբ է ընդունվելՆախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ: Մասնավորապես Օրենքի 34-րդ հոդվածի 8-րդ մասը շարադրվել է հետևյալ խմբագրությամբ՝«8. Կարգապահական վարույթը հարուցվում է սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերն ի հայտ գալուց հետո 30-օրյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան կարգապահական խախտում կատարելու օրվանից 12 ամիս հետո:»:3. Առաջարկում ենք նաև Նախագծի 2-րդ հոդվածում պահպանել գործող Օրենքի 34-րդ հոդվածի հետևյալ կարգավորումները՝ «Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի նկատմամբ կարգապահական տույժերը կարող են կիրառվել միայն ծառայողական քննության արդյունքների հիման վրա։Կարգապահական տույժը նշանակվում է, եթե վեց ամսից ավելի չի անցել կարգապահական խախտումը հայտնաբերելու օրվանից՝ չհաշված հիվանդության կամ արձակուրդում գտնվելու ժամանակաշրջանը. ընդ որում, նշանակվող տույժը պետք է համապատասխանի կատարված խախտման բնույթին»:Այս կարգավորումների անհրաժեշտությունը, կարծում ենք, լրացուցիչ հիմնավորման կարիք չունի։Ընդունվել էՆախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ: 4. Նախագծի 3-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանված է ժամկետ Կարգապահական հանձնաժողովի առաջին կազմի ձևավորման նպատակով անդամների նշանակման համար, այն է՝ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում։ Կարծում ենք, որ նշված ժամկետը կարճ է, քանի որ պետական մարմնից թեկնածուի վերաբերյալ տեղեկություններ ստանալը տարբեր օբյեկտիվ պատճառներով կարող է ձգձգվել։Առաջարկում ենք վերը նշված ժամկետը վերանայել և սահմանել այն հաշվարկով, որ բավարարի Կարգապահական հանձնաժողովի անդամների թեկնածուների վերաբերյալ տեղեկությունները ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի կողմից ստանալու համար։ Մասնավորապես, կարելի է հարցը քննարկել մեկամսյա ժամկետի շրջանակներում։Ընդունվել էՆախագծում կատարվել է համապատասխան փոփոխություն: Նկատի ունենալով որ համապատասխան կարգեր ընդունելու և դրանց հիման վրա նշանակումներ կատարելու գործընթացը կարող է տևական լինել՝ սահմանվել է երկամսյա ժամկետ: 5. Հակակոռուպցիոն կոմիտեի մասին 2021 թվականի մարտի 24-ի ՀՕ-147-Ն օրենքում (այսուհետ՝ Օրենք) փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 2-րդ հոդվածով առաջարկվել է Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 13.1-ին հոդվածով՝13.1. Կարգապահական հանձնաժողով.1. Հակակոռուպցիոն կոմիտեում գործում է կարգապահական հանձնաժողով:2. Կարգապահական հանձնաժողովը բաղկացած է 7 անդամից: Հանձնաժողովի կազմում են հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալներից մեկը՝ կոմիտեի նախագահի որոշմամբ, հակակոռուպցիոն կոմիտեի՝ վիճակահանությամբ ընտրվող մեկ քննիչ, մեկ օպերատիվ-հետախուզական ստորաբաժանման ծառայող, ՀՀ գլխավոր դատախազության կողմից ներկայացված մեկ դատախազ, Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ներկայացված մեկ հոգի, մեկ իրավաբան-գիտնական, Կառավարության նշանակած՝ հակակոռուպցիոն ոլորտի քաղաքականության մշակումն իրականացնող մարմնի մեկ ներկայացուցիչ: Կարգապահական հանձնաժողովի անդամները նշանակվում են 3 տարի ժամկետով: Կարգապահական հանձնաժողովում նոր անդամները ստանձնում են իրենց լիազորությունները կարգապահական հանձնաժողովի գործող անդամների լիազորությունները դադարելու օրվան հաջորդող օրը: Կարգապահական հանձնաժողովի անդամի պաշտոնը թափուր մնալու դեպքում կարգապահական հանձնաժողովի նոր անդամները նշանակվում և ստանձնում են իրենց լիազորությունները՝ պաշտոնը թափուր մնալուց հետո մեկշաբաթյա ժամկետում:3. Կարգապահական հանձնաժողովի՝ վիճակահանությամբ ընտրվող հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների վիճակահանության անցկացման կարգը, ինչպես նաև իրավաբան գիտնականի ընտրության կարգը սահմանում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը: 4.Կարգապահական հանձնաժողովի նախագահը ընտրվում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:5. Կարգապահական հանձնաժողովի նախագահը ընտրվում է 1 տարի ժամկետով:6. Կարգապահական հանձնաժողովի անդամներն անկախ են: Նրանց գործառույթներն իրականացնելու առնչությամբ որևէ միջամտություն արգելվում է:7. Կարգապահական հանձնաժողովի անդամները գործում են հասարակական հիմունքներով:8. Կարգապահական հանձնաժողովի աշխատակարգը սահմանում է կարգապահական հանձնաժողովը՝ անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:9. Կարգապահական հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է Կարգապահական հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Կարգապահական հանձնաժողովի որոշումները ընդունվում են անդամների ձայների պարզ մեծամասնությամբ::Նշվածի համատեքստում կրկին հարկ է նշել, որ Նախագծով առաջարկվող հանձնաժողովի կազմը խոցելի է։ Այսպես՝ առաջարկվել է հանձնաժողովի կազմում ընդգրկել ՀՀ գլխավոր դատախազության կողմից ներկայացված մեկ դատախազ։ Ընդ որում, Նախագծի հիմնավորումներում որևէ կերպ փաստարկված չէ, թե ի՞նչ նկատառումներով կամ նպատակներով է հատկապես առաջարկվել ՀՀ գլխավոր դատախազության կողմից ներկայացված մեկ դատախազի թեկնածությունը։Հիմնավորումներում փաստարկված չէ նաև, թե նշված երաշխիքներից որի՞ ապահովման նկատառումներով է ՀՀ գլխավոր դատախազության կողմից ներկայացված մեկ դատախազի ընդգրկվելը Հանձնաժողովի կազմում։ Հանձնաժողովի օբյեկտիվության և անաչառության երաշխիքները մեծապես կախված են նրա անդամների հնարավոր սուբյեկտիվ մոտեցումներից, նրանց վրա ազդեցությունները բացառելու հանգամանքից։ Այս առումով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն վերահաստատում է այն դիրքորոշումը, որ անընդունելի է համարվում Հանձնաժողովի կազմում ՀՀ գլխավոր դատախազության կողմից ներկայացված մեկ դատախազի ներգրավումը, քանի որ ինչպես ցույց է տալիս պրակտիկան և դրանից էլ բխող ապագայի կանխատեսումները՝ նախաքննական մարմնի և օպերատիվ-հետախուզական ստորաբաժանման ծառայողների նկատմամբ ծառայողական քննություն իրականացնելու միջնորդությունների գերակշիռ մասը կազմում են մինչդատական վարույթի ընթացքում դատախազի ներկայացրած միջնորդությունները։ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է․ «Գլխավոր դատախազը կամ հսկողություն իրականացնող դատախազը կարող է դիմել իրավասու մարմին հետաքննություն կամ նախաքննություն իրականացնող անձի նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու միջնորդությամբ: Միջնորդությունն ուղարկվում է խախտում թույլ տված պաշտոնատար անձի վերադասին, որը պարտավոր է այն ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, սկսել ծառայողական քննությունը և արդյունքների մասին տեղեկացնել համապատասխան միջնորդությամբ դիմած դատախազին»: Նույն օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ ՀՀ դատախազությունը միասնական համակարգ է, որը ղեկավարում է ՀՀ գլխավոր դատախազը: Իսկ 31-րդ հոդվածի համաձայն՝ դատախազության գործունեությունը հիմնվում է աստիճանակարգված ենթակայության և միասնականության ապահովման սկզբունքի վրա: Գլխավոր դատախազը վերադաս է բոլոր դատախազների նկատմամբ: Այս պարագայում ակնհայտ է, որ հանձնաժողովի անդամ հանդիսացող ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչը ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի կարգապահական խախտման, մեղավորության և պատասխանատվության հարցերի քննարկման ընթացքում կաշկանդված է լինելու իր վերադասի կամ հսկող դատախազի միջնորդությամբ։ Բացի այդ, պրակտիկայում հանդիպում են դեպքեր, երբ քննիչի ենթադրյալ դատավարական խախտումների և պատասխանատվության հարցի քննության ժամանակ անհրաժեշտություն է առաջանում անդրադառնալ ենթադրյալ խախտման վրա մինչդատական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացրած դատախազի գործողության կամ անգործության ազդեցությանը։ Նման հնարավոր դեպքերում ևս ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչ հանձնաժողովի անդամի վարքագիծը որոշակի կաշկանդվածության ռիսկեր կարող է առաջացնել։ Այս հանգամանքը կարող է վտանգել նաև հենց Նախագծով առաջարկվող սույն հոդվածի 6-րդ մասի դրույթի կարգավորումները, այսինքն՝ «Կարգապահական հանձնաժողովի անդամներն անկախ են: Նրանց գործառույթներն իրականացնելու առնչությամբ որևէ միջամտություն արգելվում է»:Ելնելով վերոգրյալից, ինչպես նաև Կարգապահական հանձնաժողովի գործունեության թափանցիկությունը և անկախությունն ապահովելու նպատակով՝ առաջարկում ենք ՀՀ գլխավոր դատախազության կողմից ներկայացված մեկ դատախազի ներկայացուցչին հանձնաժողովի կազմից հանել՝ հանձնաժողովի կազմը 7 անդամի փոխարեն նախատեսելով 6-ը:Չի ընդունվելՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցչի՝ կարգապահական հանձնաժողովի կազմում լինելու վերաբերյալ բարձրացված մտավախության վերաբերյալ հարկ է նշել հետևյալը․Կարգապահական հանձնաժողովում տարբեր մասնագիտացման ներկայացուցիչների առկայությունը ուղղված է քննարկվող ենթադրյալ կարգապահական խախտման վերաբերյալ դեպքերի բազմակողմանի և օբյեկտիվ ուսումնասիրության ապահովմանը՝ հնարավորինս վստահություն ներշնչող կարգապահական հանձնաժողովի կողմից, ու այդ պայմաններում ձևավորվող հանձնաժողովում ամբողջ դատախազական համակարգի ներկայացվածությունը բացառելը նպատակահարմար չէ՝ հատկապես հաշվի առնելով, որ դատախազական համակարգի ներկայացուցչի առկայությունը հնարավորություն կտա նաև ենթադրյալ կարգապահական խախտման դեպքը դիտարկել մինչդատական վարույթի ընթացքում օրինականության պահպանման, ինչպես նաև խախտման՝ գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքների տեսանկյունից, որոնք բխում են դատախազի լիազորություններից: Բացի այդ, հիերարխիայի վրա հիմնված համակարգի և վերադաս-ստորադաս հարաբերությունների առկայությունը չի կարող հիմք հանդիսանալ հանձնաժողովի կազմում այս կամ այն մարմի ներկայացուցչի նշանակման բացառման համար, քանի որ այդպիսի հարաբերույթուններ առկա են նաև այլ մարմիններում, որոնց ներկայացուցիչները կարող են նշանակվել կարգապահական հանձնաժողովում, այդ թվում՝ Հակակոռուպցիոն կոմիտեում (Հակակոռուպցիոն կոմիտեի մասին օրենքի 13-րդ հոդված): Ինչ վերաբերում է այն արդարացի մտավախություններին, որ կարող է առկա լինել շահերի բախման իրավիճակ, ապա նախագծով սահմանվել են շահերի բախման առավել խիստ կանոններ:Բացի այդ, Նախագծով լրացվող 13.1-ին հոդվածի 3-րդ մասում կատարվել է լրացում, որով սահմանվել է, որ կարգապահական հանձնաժողովի անհատական կազմը սահմանում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը: 6. Կրկին առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածում պահպանել գործող Օրենքի 34-րդ հոդվածի հետևյալ կարգավորումները՝ «Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի նկատմամբ կարգապահական տույժերը կարող են կիրառվել միայն ծառայողական քննության արդյունքների հիման վրա։Կարգապահական տույժը նշանակվում է, եթե վեց ամսից ավելի չի անցել կարգապահական խախտումը հայտնաբերելու օրվանից՝ չհաշված հիվանդության կամ արձակուրդում գտնվելու ժամանակաշրջանը. ընդ որում, նշանակվող տույժը պետք է համապատասխանի կատարված խախտման բնույթին»:Այս կարգավորումների անհրաժեշտությունը, կարծում ենք, լրացուցիչ հիմնավորման կարիք չունի։Ընդունվել էՆախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ։7. Նախագծում տեղ է գտել վրիպակ, այն է՝ եզրափակիչ մաս և անցումային դրույթները նշվել է որպես 3-րդ հոդված, այնինչ պետք է լինի 5-րդ հոդված:Ընդունվել էՆախագծում կատարվել է համապատասխան փոփոխություն։8. Նախագծի 5-րդ հոդվածի (Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) 4-րդ մասում սահմանված է ժամկետ Կարգապահական հանձնաժողովի առաջին կազմի ձևավորման նպատակով անդամների նշանակման համար, այն է՝ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում։ Կարծում ենք, որ նշված ժամկետը կարճ է, քանի որ պետական մարմնից թեկնածուի վերաբերյալ տեղեկություններ ստանալը տարբեր օբյեկտիվ պատճառներով կարող է ձգձգվել։Ուստի, կրկին առաջարկում ենք վերը նշված ժամկետը վերանայել և սահմանել այն հաշվարկով, որ բավարարի Կարգապահական հանձնաժողովի անդամների թեկնածուների վերաբերյալ տեղեկությունները ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի կողմից ստանալու համար։ Մասնավորապես, կարելի է հարցը քննարկել մեկամսյա ժամկետի շրջանակներում։Ընդունվել էՆախագծում կատարվել է համապատասխան փոփոխություն: Նկատի ունենալով որ համապատասխան կարգեր ընդունելու և դրանց հիման վրա նշանակումներ կատարելու գործընթացը կարող է տևական լինել՝ սահմանվել է երկամսյա ժամկետ: 7. Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ21.11.2022 թ.N 01/01.3/5788-20221. Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվող «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 34-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի նկատմամբ ծառայողական քննության հարուցման առիթները, որոնք են՝ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի, նրա տեղակալի կամ կարգապահական հանձնաժողովի որևէ անդամի, ինչպես նաև դատախազի՝ օրենքով սահմանված կարգով ներկայացված ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ միջնորդությունը։Կարծում ենք, որ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի նկատմամբ ծառայողական քննության հարուցման առիթները սահմանափակ են, ուստի առաջարկում ենք նախատեսել նաև ֆիզիկական կամ իրավաբանական անձի, պետական և տեղական ինքնակառավարման մարմնի կամ պաշտոնատար անձի հաղորդումների, զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների հիման վրա ծառայողական քննություն հարուցելու հնարավորությունը։ Հարկ է նկատել, որ վերոնշյալ հանգամանքը հանդիսանում է կարգապահական վարույթ հարուցելու առիթ դատավորների և դատախազների նկատմամբ՝ համապատասխանաբար ելնելով «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 146-րդ հոդվածի 1-ին մասի և «Դատախազության մասին» 56-րդ մասի 1-ին մասի դրույթներից։Ընդունվել ԷՆախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ:2. Նախագծի 3-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ եթե մինչև կարգապահական վարույթ հարուցելը կամ կարգապահական վարույթ հարուցելուց հետո պարզվել է, որ առկա է հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի մասնակցությամբ կամ նրա կատարած ենթադրյալ հանցագործության դեպք կամ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի կատարած վարչական իրավախախտում, ապա կարգապահական վարույթի հարուցումը հետաձգվում է, իսկ հարուցված կարգապահական վարույթը կասեցվում է մինչև համապատասխան քրեական կամ վարչական վարույթի ավարտը: Վերոնշյալ դրույթով նախատեսվում է հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի կասեցում ոչ միայն նրա նկատմամբ հարուցված քրեական վարույթի առկայության պարագայում, այլև այն դեպքում, երբ պարզվել է, որ առկա է հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի կատարած վարչական իրավախախտում։ Հարկ է նկատել, որ վարչական իրավախախտումները բազմաբնույթ են և մեծամասամբ կապված չեն կարգապահական վարույթների հետ։ Ավելին՝ վարչական պատասխանատվության ենթարկվելը կամ վարչական վարույթում ներգրավվելը չի հանդիսանում անձին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք՝ ի տարբերություն քրեական վարույթի։ Այսպես, օրինակ՝ Օրենքի 24-րդ հոդվածը հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին պաշտոնից ազատման հիմքերի թվում սահմանում է նրա նկատմամբ դատարանի մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ կարծում ենք կարգապահական վարույթի հարուցման հետաձգումը և կարգապահական վարույթի կասեցումը մինչև վարչական վարույթի ավարտ աննպատակահարմար է։ Ուստի առաջարկում ենք վերոնշյալ նորմից բացառել «կամ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի կատարած վարչական իրավախախտում» և «կամ վարչական» բառերը։ Ընդունվել ԷՆախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ:3. Նախագծի 11-րդ հոդվածը սահմանում է հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի իրավունքները կարգապահական վարույթի շրջանակներում, մասնավորապես՝ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողն իրավունք ունի բացատրություն տալու իր նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի առնչությամբ, ստանալ իրավաբանական օգնություն, այդ թվում հանդես գալ ներկայացուցչի միջոցով (ներառյալ՝ փաստաբանական ծառայություններ մատուցող):Հաշվի առնելով կարգապահական պատասխանատվության ներգործությունը՝ կարծում ենք անհրաժեշտ է սահմանել անձի իրավունքների առավել լայն շրջանակ կարգապահական վարույթի շրջանակներում՝ նախատեսելով առնվազն հետևյալ նվազագույն իրավունքները. իր իրավունքներին և պարտականություններին ծանոթանալու իրավունք, կարգապահական վարույթ իրականացնող անձին բացարկ հայտնելու իրավունք, եթե կան հիմքեր ենթադրելու, որ կարգապահական վարույթ իրականացնող անձն ուղղակի կամ անուղղակի շահագրգռված է կարգապահական վարույթի ելքով, կարգապահական վարույթի ընթացքում առանձին գործողություններ կատարելու համար միջնորդություններ ներկայացնելու իրավունք, կարգապահական վարույթի նյութերին ծանոթանալու իրավունք և այլն։Ընդունվել էՆախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ:4. Ա Նախագծի 3-րդ հոդվածի 12-րդ մասի համաձայն՝ կարգապահական յուրաքանչյուր խախտման համար կարող է նշանակվել մեկ կարգապահական տույժ: Միաժամանակ նույն հոդվածի 16-րդ մասի համաձայն՝ մեկ կարգապահական վարույթի շրջանակներում կարող է նշանակվել միայն մեկ կարգապահական տույժ: Հարկ է նկատել, որ մեկ կարգապահական վարույթի շրջանակներում կարող են քննվել մի քանի կարգապահական խախտումներ, որոնց ամբողջությունը կարող է հանգեցնել կարգապահական պատասխանատվության։ Ուստի այս պարագայում Նախագծով տրված դրույթների ձևակերպումներից պարզ չէ, թե երկու կանոններից որ մեկը պետք է կիրառվի տվյալ պարագայում։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ առավել հստակություն ապահովելու նպատակով առաջարկում ենք Նախագծից բացառել 3-րդ հոդվածի 16-րդ մասը և վերաշարադրել 12-րդ մասը հետևյալ խմբագրությամբ. «կարգապահական յուրաքանչյուր խախտման համար հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի նկատմամբ կարող է նշանակվել միայն մեկ կարգապահական տույժ: Մեկ կարգապահական վարույթի շրջանակում մի քանի կարգապահական խախտում կատարելու դեպքում, հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի նկատմամբ կարող է նշանակվել միայն մեկ կարգապահական տույժ»։Նկատենք, որ նույնական մոտեցում է որդեգրված նաև «Քննչական կոմիտեի մասին» և «Դատախազության մասին» օրենքներում։Ընդունվել է Նախագծում կատարվել է համապատասխան փոփոխություն: 5. Նախագծի 3-րդ հոդվածի 14-րդ մասի համաձայն՝ եթե կարգապահական տույժ նշանակվելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողը նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, ապա այն համարվում է մարված: Կարծում ենք վերոշարադրյալ նորմում օգտագործված «մարված» եզրույթը որոշակի չէ։ Ուստի առավել հստակություն ապահովելու նպատակով առաջարկում ենք վերախմբագրել այն՝ փոխարինելով «նա համարվում է տույժ չունեցող» բառերով։ Ընդունվել էՆախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ:6. Օրենքի 34-րդ հոդվածում առաջարկում ենք սահմանել նաև կատարված կարգապահական խախտման և կիրառված կարգապահական տույժի համաչափության սկզբունքը, ինչպես նաև կարգապահական տույժ նշանակելու պայմանները՝ նախատեսելով հետևյալ խմբագրությամբ դրույթներ. «Կարգապահական տույժը պետք է համաչափ լինի կատարված կարգապահական խախտման ծանրությանը և մեղավորության աստիճանին»:«Կարգապահական տույժ նշանակելիս հաշվի են առնվում խախտման բնույթը, բովանդակությունը, այն հանգամանքները, որի պարագայում կատարվել է խախտումը, խախտման հետևանքները, նախկինում քաղաքացիական ծառայողի նկատմամբ կարգապահական տույժեր կիրառված լինելու և (կամ) խախտումներ կատարած լինելու հանգամանքները»:Մասամբ է ընդունվել Նախագծում կատարվել են համապատասխան լրացումներ: 8. Վարչապետի աշխատակազմի պետաիրավական վարչություն22.12.2022 թ.N 02/10.3/42391-2022Ներկայացված նախագծով` նոր խմբագրությամբ շարադրվող 34-րդ հոդվածի19-րդ մասում նախատեսվում է, որ կարգապահական տույժ նշանակելիս հաշվի են առնվում խախտման բնույթը, բովանդակությունը, այն հանգամանքները, որի պարագայում կատարվել է խախտումը, խախտման հետևանքները, նախկինում քաղաքացիական ծառայողի նկատմամբ կարգապահական տույժեր կիրառված լինելու և (կամ) խախտումներ կատարած լինելու հանգամանքները: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կարգապահական հանձնաժողովն անցկացնում է հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների վերաբերյալ հարուցված ծառայողական քննությունները, իսկ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքի իմաստով քաղաքացիական ծառայողները հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներ չեն հանդիսանում՝ հետևապես անհասկանալի է մեջբերված մասում քաղաքացիական ծառայողներին անդրադարձ կատարելու հիմնավորվածությունը:Ընդունվել էՆախագծում կատարվել է համապատասխան փոփոխություն։9. Վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակ22.12.2022 թ.N 02/10.3/42391-2022««Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի առնչությամբ հայտնում ենք հետևյալը՝1. Նախագծի 2-րդ հոդվածով լրացվող «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 13.1 հոդվածը, որով առաջարկվում է կարգավորել կարգապահական հանձնաժողովի առնչությամբ ծագող իրավահարաբերությունները, նախատեսելու հարցը խնդրահարույց է այնքանով, որքանով Օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ Օրենքով կարգավորվում է հակակոռուպցիոն կոմիտեի լիազորությունները, համակարգը և կառուցվածքը, կազմավորման, գործունեության, ծառայության անցնելու և պաշտոն զբաղեցնելու կարգը և պայմանները, պաշտոնների ու դասային աստիճանների դասակարգումը, ծառայողների իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը, իրավական ու սոցիալական երաշխիքները և պաշտոնավարման հետ կապված մյուս հարաբերությունները: Միևնույն ժամանակ, կարգապահական հանձնաժողովի հետ կապված իրավահարաբերությունները կարգավորող հոդվածն առաջարկվում է լրացնել Օրենքի 3-րդ գլխում, որը վերաբերում է Հակակոռուպցիոն կոմիտեի համակարգին: Մեջբերված վերաբերելի հոդվածների համադրված վերլուծության արդյունքում ստացվում է, որ կարգապահական հանձնաժողովի, դրա կազմի, իրավասությունների և աշխատակարգի հետ կապված հարաբերությունները դուրս են Օրենքի կարգավորման շրջանակից: Ուստի, առաջարկում ենք հիշյալ հարաբերությունները կարգավորել ենթաօրենսդրական ակտի շրջանակում:Մասամբ է ընդունվելՆախագծում կարգապահական հանձնաժողովի վերաբերյալ հոդվածը լրացվել է որպես 34.1-րդ հոդված և տեղափոխվել է 5-րդ գլուխ։ Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ վերոնշյալ գլուխը կարգավորում է Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների պատասխանատվության հետ կապված հարաբերությունները, իսկ կարգապահական հանձնաժողովի վերաբերյալ դրույթները հանդիսանում են պատասխանատվության ինստիտուտը կարգավորող բաղկացուցիչ տարր։ Մասնավորապես, Հակակոռուպցիոն կոմիտեի մասին օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) 1-ին հոդվածի համաձայն՝ Սույն օրենքը կարգավորում է hակակոռուպցիոն կոմիտեի լիազորությունները, համակարգը և կառուցվածքը, կազմավորման, գործունեության, ծառայության անցնելու և պաշտոն զբաղեցնելու կարգը և պայմանները, պաշտոնների ու դասային աստիճանների դասակարգումը, ծառայողների իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը, իրավական ու սոցիալական երաշխիքները և պաշտոնավարման հետ կապված մյուս հարաբերությունները:Վերոգրյալ կարգավորումից բխում է, որ Օրենքը, ի թիվս այլնի, կարգավորում է Կոմիտեի համակարգի և կառուցվածքի, ինչպես նաև Կոմիտեի ծառայողների պատասխանատվության վերաբերյալ իրավահարաբերությունները: Հարկ է նշել, որ նման պայմաններում օրենսդրական մակարդակում առկա է հնարավորություն սահմանել Կոմիտեի ծառայողներին պատասխանատվության ենթարկելու մեխանիզմները և կարգապահական հանձնաժողովի ձևավորման առանձնահատկությունները:Առաջարկությամբ նշվում է, որ … ստացվում է, որ կարգապահական հանձնաժողովի, դրա կազմի, իրավասությունների և աշխատակարգի հետ կապված հարաբերությունները դուրս են Օրենքի կարգավորման շրջանակից:: Դրա հաշվառմամբ, առաջարկվում է Կարգապահական հանձնաժողովի հետ կապված հարաբերությունները կարագավորել ենթաօրենսդրական իրավական ակտով:Մինչդեռ, Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով օրենքով լիազորված լինելու դեպքում Սահմանադրությամբ նախատեսված մարմինների ընդունած նորմատիվ իրավական ակտն է: Նման պայմաններում Կարգապահական հանձնաժողովի, դրա կազմի և իրավասությունների վերաբերյալ իրավահարաբերությունները առանց Օրենքում սահմանված հստակ լիազորող նորմի առկայության չեն կարող կարգավորվել ենթաօրենսդրական իրավական ակտով:Ինչ վերաբերում է Կարգապահական հանձնաժողովի աշխատակարգին, ապա Նախագծով առաջարկվում է վերջինս հաստատելու իրավասությունը թողնել հենց Կարգապահական հանձնաժողովին: Մասնավորապես, Նախագծի 2-րդ հոդվածով ավելացվող 13.1-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ Կարգապահական հանձնաժողովի աշխատակարգը սահմանում է կարգապահական հանձնաժողովը՝ անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ::2. Նախագծի 3-րդ հոդվածով լրացվող Օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ կարգապահական խախտման փաստի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի նկատմամբ ծառայողական քննություն կարող է հարուցվել կարգապահական հանձնաժողովի որոշմամբ՝ (1) հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի, (2) նրա տեղակալի կամ (3) կարգապահական հանձնաժողովի որևէ անդամի, ինչպես նաև (4) դատախազի՝ օրենքով սահմանված կարգով ներկայացված ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ միջնորդության, ինչպես նաև (5) ֆիզիկական կամ իրավաբանական անձի, պետական տեղական ինքնակառավարման մարմնի կամ պաշտոնատար անձի հաղորդումների, զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների հիման վրա: Հանձնաժողովի որոշման հիման վրա ծառայողական քննության հարուցման հիմքերի մեջ ֆիզիկական կամ իրավաբանական անձի, պետական տեղական ինքնակառավարման մարմնի կամ պաշտոնատար անձի հաղորդումները, զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները նախատեսելն առնվազն անհասկանալի է այնքանով, որքանով հարց է առաջանում՝ արդյոք դրանք նախնական ուսումնասիրության փուլ չեն անցնելու մինչև կարգապահական հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելը: Հակառակ դեպքում, ստացվում է, որ յուրաքանչյուր հաղորդում կամ հրապարակում հիմք է հանդիսանալու կարգապահական հանձնաժողովի կողմից նիստ անցկացնելու համար, ինչ կարող է խնդրահարույց լինել Հանձնաժողովի անդամների ծանրաբեռնվածության տեսանկյունից: Միևնույն ժամանակ, հարկ է նկատել, որ Նախագծի 3-րդ հոդվածով լրացվող Օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը նախատեսում է, որ ծառայողական քննության փուլերն են նախնական ուսումնասիրությունն ու կարգապահական վարույթը: Բացի այդ, նույն հոդվածի 3-րդ մասը նախատեսում է, որ կարգապահական վարույթ հարուցելու հարցի լուծման նպատակով նախնական ուսումնասիրության կարգը կարգապահական հանձնաժողովի ներկայացմամբ սահմանում է Հակակոռուպցիոն կոմիտե նախագահը: Ուստի, նման պայմաններում, անհասկանալի է՝ ինչու կարգապահական հանձնաժողովի որոշմանն է վերապահված նաև ֆիզիկական կամ իրավաբանական անձի, պետական տեղական ինքնակառավարման մարմնի կամ պաշտոնատար անձի հաղորդումների, զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների հիման վրա կարգապահական վարույթ հարուցելն՝ առանց առերևույթ կարգապահական խախտման առկայության փաստի գնահատման ընթացակարգի:Չի ընդունվելՆախագծի 2-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող 34-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի նկատմամբ իրականացվում է ծառայողական քննություն, որի փուլերն են` նախնական ուսումնասիրություն և կարգապահական վարույթ:Սույն կարգավորումից բխում է, որ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի նկատմամբ ծառայողական քննությունը իրականացվում է երկու փուլով՝ նախնական ուսումնասիրություն և կարգապահական վարույթ:Նույն հոդվածի 2-րդ մասի շրջանակներում նախատեսվում է, որ կարգապահական խախտման փաստի առթիվ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի նկատմամբ ծառայողական քննություն կարող է հարուցվել կարգապահական հանձնաժողովի որոշմամբ, ինչպես նաև սահմանվում են ծառայողական քննություն սկսելու հիմքերը: Նշված հիմքերից է նաև ֆիզիկական կամ իրավաբանական անձի, պետական և տեղական ինքնակառավարման մարմնի կամ պաշտոնատար անձի հաղորդումները, զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները:Ընդ որում, խոսքը ոչ թե կարգապահական վարույթ հարուցելու այլ ծառայողական քննություն սկսելու հիմքերի մասին է։ Ինչպես և ծառայողական քննություն սկսելու մյուս դեպքերում, այս դեպքում ևս ծառայողական քննությունը իրականացվում է նախնական ուսումնասիրության և կարգապահական վարույթի շրջանակներում։Ինչ վերաբերում է առերևույթ կարգապահական խախտման առկայության փաստի գնահատման ընթացակարգին, ապա հարկ է նշել, որ նշված ընթացակարգը կապահովվի նախնական ուսումնասիրության փուլում:3. Նույն հոդվածի 12-րդ մասը սահմանում է, որ կարգապահական յուրաքանչյուր խախտման համար կարող է նշանակվել կարգապահական մեկ տույժ, իսկ 20-րդ մասը նախատեսում է, որ մեկ կարգապահական վարույթի շրջանակներում կարող է նշանակվել միայն մեկ կարգապահական տույժ: Հաշվի առնելով սույն կարգավորումների նույնական լինելը՝ առաջարկում ենք դրանք սահմանել մեկ մասի շրջանակում:Ընդունվել էՀարկ է նշել, որ նշված կարգավորումները նույնական չեն կարող համարվել, քանի որ ուղղված են տարբեր բնույթի իրավահարաբերությունների կարգավորմանը: Մասնավորապես, եթե Նախագծի 2-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող 34-րդ հոդվածի 12-րդ մասով սահմանվում է, որ Կարգապահական յուրաքանչյուր խախտման համար կարող է նշանակվել մեկ կարգապահական տույժ, ապա նույն հոդվածի 20-րդ մասը ամրագրում է, որ մեկ կարգապահական վարույթի շրջանակներում կարող է նշանակվել միայն մեկ կարգապահական տույժ: Նման պայմաններում կարգապահական մեկ տույժ կիրառվում է մի դեպքում կարգապահական յուրաքանչյուր խախտման իսկ մյուս դեպքում մեկ կարգապահական վարույթի շրջանակներում:Միաժամանակ, հաշվի առնելով, որ քննարկվող կարգավորումները բովանդակային առումով նման են, դրանք սահմանվել են քննարկվող հոդվածի նույն մասում:4. Նույն հոդվածի 19-րդ մասը սահմանում է, որ կարգապահական տույժ նշանակելիս հաշվի են առնվում խախտման բնույթը, բովանդակությունը, այն հանգամանքները, որի պարագայում կատարվել է խախտումը, խախտման հետևանքները, նախկինում քաղաքացիական ծառայողի նկատմամբ կարգապահական տույժեր կիրառված լինելու և (կամ) խախտումներ կատարած լինելու հանգամանքները: Հիմք ընդունելով, որ Հակակոռուպցիոն կոմիտեի կազմում կարող են ընդգրկված լինել նաև քաղաքացիական ծառայողներ, ըստ Օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի, այդուհանդերձ հարց է առաջանում, կարգապահական տույժեր կիրառված լինելու կամ խախտումներ կատարած լինելու հանգամանքը ինչու է վերաբերելի միայն քաղաքացիական ծառայողներին և ոչ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներին, ովքեր քաղաքացիական ծառայողներ չեն:Ընդունվել էՆախագծում կատարվել է համապատասխան փոփոխություն։5. Նույն հոդվածի 23-րդ մասը սահմանում է, որ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողն իրավունք ունի իր նկատմամբ նշանակված կարգապահական տույժի մասին որոշումն օրենքով սահմանված կարգով բողոքարկելու դատարան: Ի նկատի ունենալով, որ սույն կարգավորումն ըստ էության նորույթ է հայրենական իրավական համակարգում, կարծում ենք, խնդրահարույց կարող է լինել դրա կիրառումը գործնականում: Մասնավորապես, արդյոք նման բողոքները ենթակա են լինելու վերանայման ընդհանուր իրավասության քաղաքացիական մասնագիտացման դատարանների, թե մասնագիտական վարչական դատարանների կողմից: Այս առումով, հայտնի է, որ Եվրոպական դատարանի կայուն նախադեպային իրավունքի համաձայն՝ ներպետական օրենսդորությամբ երաշխավորված իրավունքների գործնական կիրառումը պետք է լինի իրատեսական և հնարավոր, հակառակ դեպքում պետությունը պահպանած չի լինի Եվրոպական կոնվենցիայի պահանջները: Հիշյալ համատեքստում, միանշանակ է, որ կարագապահական վարույթները և դրանց արդյունքում կայացվող որոշումների բողոքարկումները տեղավորվում են Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի քաղաքացիաիրավական տարրի ներքո: Մասնավորապես, Մարուշիչն ընդդեմ Խորվաթիայի որոշմամբ Դատարանն արձանագրել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի կիրառությունը կարգապահական վարույթների հանդեպ պայմանավորված է նրանով, որ դրանք կարող են հանգեցնել ենթադրյալ խախտման նկատմամբ կարգապահական տույժի նշանակման: Կարգապահական վարույթների դատական վերանայման սահմանների վերաբերող կարևոր վճիռ է Եվրոպական դատարանի Մեծ պալատի Ռամոս Նունես դե Կարվալո ե Սա-ն ընդդեմ Պորտուգալիայի գործով վճիռը: Այն դեպքում, երբ ներպետական դատարանները տեսականորեն ունեն իրավասություն լուծելու կարգապահական վեճի առնչությամբ ինչպես իրավական այնպես էլ փաստական հանգամանքները, իրենց իրավասություններից շեղվելը կարող է հանգեցնել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի խախտման: Սկզբունքը, ըստ որի՝ ներպետական դատարանը պետք է լիարժեք իրավասություն ունենա կարգապահական վեճերի վերանայման տեսանկյունից նշանակում է, որ դատական գործառույթի ոչ մի տարր չպետք է անտեսվի ներպետական ատյանի կողմից:Միևնույն ժամանակ, Եվրոպական դատարանը զարգացրել է նաև այն գաղափարը, ըստ որի՝ եթե կարգապահական վեճեր քննող վարչական մարմինը չի բավարարում Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, ապա Կոնվենցիայի խախտում չի արձանագրվի, եթե կարգապահական հանձնաժողովի կողմից կայացված որոշումները դատական կարգով բողոքարկելի լինեն: Ավելին, դատական ատյանը կհարամվի լիարժեք Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համատեքստում, եթե ունենա նշանակված տույժի համաչափության գնահատման իրավասություն:Հիմք ընդունելով Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը, ինչպես նաև ներպետական դատարանների կողմից արատավոր պրակտիկայի ձևավորման անգամ փոքր-ին հավանականությունը, առաջարկում ենք ուշադրության կենտրոնում պահել Նախագծով դատական կարգով բողոքարկման տեսական հնարավորության գործնական լիարժեք կիրառման հարցը:Մասամբ է ընդունվելՀարկ է նշել, որ բարձրացված հարցը ունի պրակտիկ բնույթ։ Ինչ վերաբերում է ընդդատությանը, ապա նշված հարցը կարգավորվում է դատավարական օրենսդրությամբ և բացահայտված է Վճռաբեկ դատարանի ինչպես վկայակոչված, այնպես մի շարք այլ որոշումներում:Հաշվի առնելով վերոգրյալը՝ սույն օրենքում նպատակահարմար է ամրագրել անձի դատական պաշտպանության հնարավորությունը։ PK ! -N N word/_rels/document.xml.rels
PK ! FA A word/footnotes.xml
Այսուհետ՝ Նախագիծ Այսուհետ՝ Օրենք Ըստ Օրենքի 10-րդ հոդվածի՝ Հակակոռուպցիոն կոմիտեի համակարգը բաղկացած է հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներից և աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներից: Համեմատության համար տե՛ս Քննչական կոմիտեում գործող կարգապահական հանձանժողովի կանոնակարգումները: Մասնավորապես, Քննչական կոմիտեում գործող մոդելի համաձայն, ֆիզիկական կամ իրավաբանական անձի, պետական տեղական ինքնակառավարման մարմնի կամ պաշտոնատար անձի հաղորդումները, զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները հիմք են Վարչության կողմից նախնական ուսումնասիրություն անցկացնելու համար, որի արդյունքում կազմվում է եզրակացություն նախնական ուսումնասիրությունը դադարեցնելու մասին, իսկ առերևույթ կարգապահական խախտման հատկանիշների առկայության դեպքում եզրակացությամբ առաջարկություն է ներկայացնում կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ Հանձնաժողովին դիմելու մասին, որը ներկայացվում է Կոմիտեի նախագահին: Նախնական ուսումնասիրության արդյունքներով կազմված եզրակացությունը ստանալուց հետո Կոմիտեի նախագահը (1) առերևույթ կարգապահական խախտման հատկանիշների առկայության դեպքում կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ դիմում է Հանձնաժողովին (...):Մանրամասն տե՛ս ՀՀ քննչական կոմիտեի նախագահի 2018 թվականի սեպտեմբերի 5-ի թիվ 147-Լ հրամանը: Տե՛ս Վճռաբեկ դատարանի թիվ ՎԴ/2087/05/12 որոշումը: Տե՛ս Ana MARUŠIĆ v. Croatia, application no. 79821/12, decision of 15 June 2017, §§ 72-73: Տե՛ս Ramos Nunes de Carvalho e Sá v. Portugal [GC], application nos. 55391/13, 57728/13 and 74041/13, judgment of 9 November 2018, §§ 176-186: Տե՛ս Pişkin v. Turkey, application no. 33399/18, judgment of 15 December 2020, §§ 137-151: Տե՛ս Chevrol v. France, application no. 49636/99, judgment of 13 February 2003, § 63: Տե՛ս Ramos Nunes de Carvalho e Sá v. Portugal [GC], application nos. 55391/13, 57728/13 and 74041/13, judgment of 9 November 2018, § 132: Տե՛ս Ramos Nunes de Carvalho e Sá v. Portugal [GC], application nos. 55391/13, 57728/13 and 74041/13, judgment of 9 November 2018, § 132:PK ! n!I word/endnotes.xml
PK ! |t s< < word/header1.xml
PK ! d
word/footer1.xml
PAGE \* MERGEFORMAT 51PK ! H1 word/_rels/footnotes.xml.rels
PK ! g word/theme/theme1.xml
PK ! / word/settings.xml
PK ! Ɛ customXml/item1.xmlPK ! JU U customXml/itemProps1.xml
PK ! %d word/numbering.xml
PK ! d word/styles.xml
PK ! ڪ ڪ word/webSettings.xml
PK ! xjTC C word/fontTable.xml
PK ! ނ docProps/app.xml
Normal133252765443628Microsoft Office Word0363102falseTitle1false51180falsefalse16.0000PK ! t?9z( ( customXml/_rels/item1.xml.rels
PK YIVJ!< < docProps/core.xmlep-karapetyanhttps://mul2.gov.am/tasks/745963/oneclick/03.Ampopatert.docx?token=2cfc1919f8a44441a82d33b236a22aabvarchutyun hakakorupcion1152021-04-30T12:25:00Z2022-09-30T08:46:00Z2023-01-12T13:07:00ZPK ! F1 1 [Content_Types].xmlPK ! N N b _rels/.relsPK ! q q
word/document.xmlPK ! -N N y word/_rels/document.xml.relsPK ! FA A word/footnotes.xmlPK ! n!I r word/endnotes.xmlPK ! |t s< < h word/header1.xmlPK ! d
Җ word/footer1.xmlPK ! H1 word/_rels/footnotes.xml.relsPK ! g word/theme/theme1.xmlPK ! / word/settings.xmlPK ! Ɛ #p customXml/item1.xmlPK ! JU U pq customXml/itemProps1.xmlPK ! %d r word/numbering.xmlPK ! d #
word/styles.xmlPK ! ڪ ڪ
word/webSettings.xmlPK ! xjTC C d word/fontTable.xmlPK ! ނ w docProps/app.xmlPK ! t?9z( ( ){ customXml/_rels/item1.xml.relsPK YIVJ!< < | docProps/core.xmlPK