PK ! $ $ [Content_Types].xml
PK ! N N _rels/.rels
PK ! <[( ( word/_rels/document.xml.rels
PK ! ʤn n word/document.xml
ՏԵՂԵԿԱՆՔՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2021 թվականի մարտի 24-ին ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆՀոդված 11.Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը 1. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ղեկավարում և վերահսկում է հակակոռուպցիոն կոմիտեի գործունեությունը և պատասխանատու է հակակոռուպցիոն կոմիտեի բնականոն գործունեության ապահովման համար:2. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը՝1) սահմանում է հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից կոռուպցիոն գործերի բացահայտման և քննության պատշաճ կազմակերպման ուղեցույցները և ապահովում դրանց իրականացման նկատմամբ վերահսկողությունը.2) կատարում է աշխատանքի բաժանում իր տեղակալների միջև.3) իր իրավասության սահմաններում ընդունում է ենթաօրենսդրական, ներքին և անհատական իրավական ակտեր, տալիս է հանձնարարականներ.4) ներկայացնում է հակակոռուպցիոն կոմիտեն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների (այդ թվում՝ միջազգային) հետ հարաբերություններում.5) հաստատում է հակակոռուպցիոն կոմիտեի կանոնադրությունը, կառուցվածքը, պաշտոնների անվանացանկը և հաստիքացուցակը.6) կարգապահական խախտման փաստի առթիվ ծառայողական քննություն հարուցելու նպատակով միջնորդություն է ներկայացնում կարգապահական հանձնաժողովիննշանակում է ծառայողական քննություններ կամ դադարեցնում դրանք, նշանակում և փոփոխում է ծառայողական քննություն կատարողին.7) խրախուսում և կարգապահական պատասխանատվության է ենթարկում հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներին, պարգևատրում է հակակոռուպցիոն կոմիտեի գործունեությանն օժանդակող անձանց.8) հակակոռուպցիոն կոմիտեի խնդիրների իրականացման, հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով ստեղծում է խորհրդակցական մարմիններ՝ սահմանելով դրանց գործունեության կարգը.9) քայլեր է ձեռնարկում հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի և նրա ընտանիքի անդամների անվտանգության ապահովման ուղղությամբ, այդ թվում՝ «Ոստիկանության մասին» օրենքով սահմանված կարգով.10) սահմանում է հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների առաքինության ստուգման կարգը և պայմանները.11) իրավասու է ներքին անվտանգության ստորաբաժանման միջոցով իրականացնելու հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների առաքինության ստուգում, այդ թվում՝ պրովոկացիայի եղանակներով: Առաքինության ստուգման գործընթացը չպետք է խոչընդոտի հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների բնականոն գործունեությունը.12) իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ:3. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի բացակայության կամ պաշտոնեական պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում նրա հանձնարարությամբ նրան փոխարինում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալներից մեկը, իսկ հանձնարարության բացակայության դեպքում՝ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի` առավել երկար մասնագիտական ստաժ ունեցող տեղակալը:4. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին սույն օրենքով սահմանված կարգով նշանակում է Կառավարությունը՝ վեց տարի ժամկետով:5. Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում:6. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնավարման ժամկետը չի կարող գերազանցել սույն օրենքով սահմանված պաշտոնավարման սահմանային տարիքը՝ անկախ վերանշանակման հանգամանքից:Հոդված 34.Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կարգը 1. Սույն օրենքով սահմանված հիմքերով հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի նկատմամբ իրականացվում է ծառայողական քննություն, որի փուլերն են` նախնական ուսումնասիրություն և կարգապահական վարույթ:2. Կարգապահական խախտման փաստի առթիվ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի նկատմամբ ծառայողական քննություն հարուցվում է կարգապահական հանձնաժողովի որոշմամբ` հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի, նրա տեղակալի կամ կարգապահական հանձնաժողովի որևէ անդամի, ինչպես նաև դատախազի՝ օրենքով սահմանված կարգով ներկայացված ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ միջնորդության, ինչպես նաև ֆիզիկական կամ իրավաբանական անձի, պետական և տեղական ինքնակառավարման մարմնի կամ պաշտոնատար անձի հաղորդումների, զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների հիման վրա:3. Հակակոռուպցիոն կոմիտեում ծառայողական քննություն իրականացնելու կարգը՝ ներառյալ Կարգապահական հանձնաժողովի աշխատակարգը կարգապահական հանձնաժողովի ներկայացմամբ սահմանում է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը:4. Եթե ծառայողական քննությունը հարուցվել է կարգապահական հանձնաժողովի անդամներից մեկի նկատմամբ, ապա նրա մասնակցությունը հանձնաժողովի աշխատանքներին կասեցվում է մինչև համապատասխան որոշում ընդունելը:5. Եթե ծառայողական քննությունը հարուցվել է կարգապահական հանձնաժողովի դատախազ անդամի՝ Դատախազության մասին օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված լիազորության իրականացման շրջանակներում, ապա վերջինս նույն գործի շրջանակներում չի կարող մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին:6. Կարգապահական հանձնաժողովի անդամը չի կարող մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին, եթե նա Հանրային ծառայության մասին օրենքով հանդիսանում է վարույթի մասնակցի հետ փոխկապակցված անձ, կամ առնչվում է քննարկվող հարցին և դրանով հանդիսանում է շահագրգիռ անձ կամ որևէ այլ կերպով շահագրգռված է տվյալ գործի ելքով:7. Սույն հոդվածի 4-6-րդ մասերով նախատեսված դեպքերում կարգապահական հանձնաժողովը ընդունում է որոշում կարգապահական հանձնաժողովի անդամի մասնակցությունը հանձնաժողովի հետագա աշխատանքներին չթույլատրելու վերաբերյալ: Կարգապահական հանձնաժողովի անդամը, որի վերաբերյալ կայացվում է որոշումը, որոշման կայացման գործընթացին չի մասնակցում:8. Կարգապահական վարույթը հարուցվում է սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերն ի հայտ գալուց հետո 30-օրյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան կարգապահական խախտում կատարելու օրվանից 12 ամիս հետո: 9. Կարգապահական վարույթի տևողությունը չի կարող գերազանցել 1 ամիսը, բացառությամբ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի բացակայության դեպքերի: Այդ դեպքերում կարգապահական վարույթի տևողությունը կարող է երկարաձգվել հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի բացակայության ժամանակահատվածով:10. Եթե մինչև կարգապահական վարույթ հարուցելը կամ կարգապահական վարույթ հարուցելուց հետո պարզվել է, որ առկա է հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի մասնակցությամբ կամ նրա կատարած ենթադրյալ հանցագործության դեպք, ապա կարգապահական վարույթի հարուցումը հետաձգվում է, իսկ հարուցված կարգապահական վարույթը կասեցվում է մինչև համապատասխան քրեական վարույթի ավարտը:11. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողն իրավունք ունի իր նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի շրջանակում ծանոթանալու իր իրավունքներին և պարտականություններին, ինչպես նաև վարույթի նյութերին, կարգապահական վարույթ իրականացնող անձին հայտնելու բացարկ, եթե հիմքեր կան ենթադրելու, որ կարգապահական վարույթ իրականացնող անձն ուղղակի կամ անուղղակի շահագրգռված է կարգապահական վարույթի ելքով, առանձին գործողություններ կատարելու համար ներկայացնել միջնորդություններ, բացատրություն տալու իր նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի առնչությամբ, ստանալ իրավաբանական օգնություն, այդ թվում հանդես գալ ներկայացուցչի միջոցով (ներառյալ՝ փաստաբանական ծառայություններ մատուցող):12. Տույժերը ձևակերպվում են գրավոր: Կարգապահական յուրաքանչյուր խախտման համար հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի նկատմամբ կարող է նշանակվել մեկ կարգապահական տույժ: Մեկ կարգապահական վարույթի շրջանակում մի քանի կարգապահական խախտում կատարելու դեպքում, հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի նկատմամբ կարող է նշանակվել միայն մեկ կարգապահական տույժ:13. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի նկատմամբ կարգապահական տույժերը կարող են կիրառվել միայն ծառայողական քննության արդյունքների հիման վրա։14. Կարգապահական տույժը նշանակվում է, եթե վեց ամսից ավելի չի անցել կարգապահական խախտումը հայտնաբերելու օրվանից՝ չհաշված հիվանդության կամ արձակուրդում գտնվելու ժամանակաշրջանը:15. Կարգապահական տույժի մասին հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողը տեղեկացվում է դրա նշանակումից հետո` հնգօրյա ժամկետում:16. Եթե կարգապահական տույժ նշանակվելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողը նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, ապա վերջինս համարվում է տույժ չունեցող: Սույն մասի դրույթները չեն տարածվում սույն օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-6-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերի վրա:17. Կարգապահական հանձնաժողովը կարգապահական խախտման հարցը քննելիս քվեարկությամբ որոշում է կարգապահական խախտման փաստի առկայությունը, կատարված խախտման մեջ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի մեղավորության հարցը և պատասխանատվության ենթարկելու կապակցությամբ որոշում կայացնելու համար անհրաժեշտ այլ հարցեր: 18. Կարգապահական տույժը պետք է համաչափ լինի կատարված կարգապահական խախտման ծանրությանը և մեղավորության աստիճանին:19. Կարգապահական տույժ նշանակելիս հաշվի են առնվում խախտման բնույթը, բովանդակությունը, այն հանգամանքները, որի պարագայում կատարվել է խախտումը, խախտման հետևանքները, նախկինում Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի նկատմամբ կարգապահական տույժեր կիրառված լինելու և (կամ) խախտումներ կատարած լինելու հանգամանքները:20. Ծառայողական քննության ժամանակահատվածում հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի լիազորությունները կարող են ժամանակավորապես դադարեցվել, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ, պաշտոնում մնալով, նա կխոչընդոտի ծառայողական քննության անցկացմանը: Այդ դեպքում հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի վարձատրությունը պահպանվում է:21. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի նկատմամբ քրեական հետապնդում հարուցված լինելու դեպքում նրա պաշտոնավարումը կարող է կասեցվել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով:22. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողն իրավունք ունի իր նկատմամբ նշանակված կարգապահական տույժի մասին որոշումն օրենքով սահմանված կարգով բողոքարկելու դատարան:23. Կարգապահական տույժի ենթարկված հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողը չի ազատվում նույն արարքի համար օրենքով սահմանված քաղաքացիական, վարչական կամ քրեական պատասխանատվությունից, բացառությամբ այն դեպքերի, երբ կարգապահական տույժը կիրառվել է առաքինության ստուգման շրջանակներում կատարված խախտման հիմքով:Հոդված 34.Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կարգը 1. Կարգապահական տույժը նշանակվում է, եթե վեց ամսից ավելի չի անցել կարգապահական խախտումը հայտնաբերելու օրվանից՝ չհաշված հիվանդության կամ արձակուրդում գտնվելու ժամանակաշրջանը. ընդ որում, նշանակվող տույժը պետք է համապատասխանի կատարված խախտման բնույթին:2. Տույժերը ձևակերպվում են գրավոր: Կարգապահական յուրաքանչյուր խախտման համար կարող է նշանակվել մեկ կարգապահական տույժ:3. Կարգապահական տույժի մասին հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողը տեղեկացվում է դրա նշանակումից հետո` հնգօրյա ժամկետում:4. Եթե կարգապահական տույժ նշանակվելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողը նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, ապա այն համարվում է մարված: Սույն մասի դրույթները չեն տարածվում սույն օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-6-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերի վրա:5. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի նկատմամբ կարգապահական տույժերը կարող են կիրառվել միայն ծառայողական քննության արդյունքների հիման վրա:6. Ծառայողական քննության ժամանակահատվածում հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի լիազորությունները կարող են ժամանակավորապես դադարեցվել, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ, պաշտոնում մնալով, նա կխոչընդոտի ծառայողական քննության անցկացումը: Այդ դեպքում հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի վարձատրությունը պահպանվում է:7. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի նկատմամբ քրեական հետապնդում հարուցված լինելու դեպքում նրա պաշտոնավարումը կարող է կասեցվել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով:8. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողն իրավունք ունի իր նկատմամբ նշանակված կարգապահական տույժի մասին որոշումն օրենքով սահմանված կարգով բողոքարկելու դատարան:9. Կարգապահական տույժի ենթարկված հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողը չի ազատվում նույն արարքի համար օրենքով սահմանված քաղաքացիական, վարչական կամ քրեական պատասխանատվությունից, բացառությամբ այն դեպքերի, երբ կարգապահական տույժը կիրառվել է առաքինության ստուգման շրջանակներում կատարված խախտման հիմքով:(34-րդ հոդվածը խմբ. 09.06.22 ՀՕ-165-Ն)Հոդված 34.1. Կարգապահական հանձնաժողովը.1. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի նկատմամբ ծառայողական քննությունն իրականացվում է կարգապահական հանձնաժողովի կողմից:2. Կարգապահական հանձնաժողովը բաղկացած է 8 անդամից: Հանձնաժողովի կազմում են հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալներից մեկը՝ կոմիտեի նախագահի որոշմամբ, հակակոռուպցիոն կոմիտեի՝ վիճակահանությամբ ընտրվող մեկ քննիչ, մեկ օպերատիվ-հետախուզական ստորաբաժանման ծառայող, ՀՀ գլխավոր դատախազության կողմից ներկայացված մեկ դատախազ, Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ներկայացված մեկ ներկայացուցիչ, մեկ իրավաբան-գիտնական, Վարչապետի առաջարկությամբ ներկայացված հակակոռուպցիոն ոլորտի քաղաքականության մշակումն իրականացնող մարմնի 2 ներկայացուցիչ: Կարգապահական հանձնաժողովի անդամները նշանակվում են 3 տարի ժամկետով, բացառությամբ Հանձնաժողովի առաջին կազմի անդամների նշանակման դեպքերի: Կարգապահական հանձնաժողովում նոր անդամները ստանձնում են իրենց լիազորությունները կարգապահական հանձնաժողովի գործող անդամների լիազորությունները դադարելու օրվան հաջորդող օրը: Կարգապահական հանձնաժողովի անդամի պաշտոնը թափուր մնալու դեպքում կարգապահական հանձնաժողովի նոր անդամները նշանակվում և ստանձնում են իրենց լիազորությունները՝ պաշտոնը թափուր մնալուց հետո մեկշաբաթյա ժամկետում:3. Կարգապահական հանձնաժողովի՝ վիճակահանությամբ ընտրվող հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների վիճակահանության անցկացման կարգը, ինչպես նաև իրավաբան գիտնականի ընտրության կարգը, կարգապահական հանձնաժողովի անհատական կազմը սահմանում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը: 4. Կարգապահական հանձնաժողովի նախագահը ընտրվում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:5. Կարգապահական հանձնաժողովի նախագահը ընտրվում է 1 տարի ժամկետով:6. Կարգապահական հանձնաժողովի անդամներն անկախ են: Նրանց գործառույթներն իրականացնելու առնչությամբ որևէ միջամտություն արգելվում է:7. Կարգապահական հանձնաժողովի անդամները գործում են հասարակական հիմունքներով:8. Կարգապահական հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է Կարգապահական հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Կարգապահական հանձնաժողովի որոշումները ընդունվում են անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:Հոդված 34.2 Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին տրվող խորհրդատվությունը1.Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողն իրավունք ունի հակակոռուպցիոն կոմիտեի բարեվարքության հարցերով կազմակերպչից ստանալու «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված բարեվարքության համակարգին առնչվող խորհրդատվությունը: 2.Խորհրդատվության վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակման և այլ անձանց փոխանցման ենթակա չէ:PK ! g word/theme/theme1.xml
PK ! IU word/settings.xml
PK ! 2[=
=
word/webSettings.xml
PK ! čw w word/styles.xml
PK ! +4% docProps/app.xml
Normal399206811789Microsoft Office Word09827falseTitle1false13830falsefalse16.0000PK ! g