PK ! 2oW [Content_Types].xml
PK ! N N _rels/.rels
PK ! word/_rels/document.xml.rels
PK ! Vw w word/document.xml
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ«Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը գումար հատկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը Ներկայացվող նախագծի նպատակը Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 151-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) 2-րդ կետով տրված հանձնարարականի հիման վրա առաջարկության ներկայացումն է՝ որոշմամբ կատարված փոփոխության արդյունքում անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հատկացման մասին:1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրներըՀայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի «Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառումը հաստատելու մասին» N 2001-Լ որոշմամբ հաստատվել է Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառումը, որի նպատակը անհայտ կորած զինծառայողների ընտանիքների անդամներին սոցիալական աջակցություն տրամադրելն է: Որոշմամբ ամենամսյա դրամական վճարի ձևով սոցիալական աջակցության տրամադրման համար մինչև 2022 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ սահմանված ժամկետը երկարաձգվել է մինչև 2023 թվականի հունվար և փետրվար ամիսները՝ ներառյալ:Զինծառայողի ընտանիքին տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կազմում է 300.000 դրամ, որը տրամադրվում է միջոցառումը հաստատելու ամսվանից, սակայն ոչ ավել, քան մինչև անհայտ կորած զինծառայողին դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելը:06.02.2023 դրությամբ դեռևս անհայտ բացակայող ճանաչելու մասին դատական ակտեր չունեցող թվով 59 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքների աջակցության տրամադրումը դադարեցվել է ս.թ. հունվարի 1-ից: Աջակցության վճարման ժամկետը որոշմամբ երկու ամսով երկարացվելու արդյունքում 59 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքներին աջակցություն տրամադրելու համար միջոցառման ֆինանսավորման համար կպահանջվի լրացուցիչ 35,400.0 հազար դրամ:Հաշվի առնելով, որ 2023 թվականի տարեսկզբին հնարավոր չէ գնահատել սոցիալական ոլորտին հատկացված ծախսերի կատարողականը, առաջարկվում է պահանջվող գումարը հատկացնել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից:1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է ընդունել ներկայացվող նախագիծը։2. Կարգավորման առարկան Ներկայացված նախագծով առաջարկվում է անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառման շարունակականությունն ապահովելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները՝ 35,400.0 հազար դրամ, հատկացնել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից: 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագիծն ընդունվելու դեպքում անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման միջոցառման շրջանակներում Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվեն համապատասխան ֆինանսական միջոցներ:4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ«Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը գումար հատկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից՝ դրանով ապահովվում է որոշման 2-րդ կետով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին տրված հանձնարարականի կատարումը:5. Տեղեկանք«Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը գումար հատկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերը կամ եկամուտները չեն ավելանա:PK ! 0C) word/theme/theme1.xml
PK ! word/settings.xml
PK ! [bi i word/webSettings.xml
PK ! e~ ~ word/styles.xml
PK ! JX X word/numbering.xml
PK ! uRi i word/fontTable.xml
PK ! r docProps/app.xml
Normal2836703825Microsoft Office Word0318falseTitle1false4487falsefalse16.0000PK \VVI docProps/core.xmlAstghik.Avagyanhttps://mul2.gov.am/tasks/751474/oneclick/himnavorum-ajakcutyun.docx?token=d4e53db541c4f17c146cb24b38fb2d95Gohar.Hayrapetyan142022-10-04T13:40:00Z2023-02-10T14:59:00ZPK ! 2oW [Content_Types].xmlPK ! N N _rels/.relsPK ! M word/_rels/document.xml.relsPK ! Vw w = word/document.xmlPK ! 0C) word/theme/theme1.xmlPK ! word/settings.xmlPK ! [bi i , word/webSettings.xmlPK ! e~ ~ 6= word/styles.xmlPK ! JX X E word/numbering.xmlPK ! uRi i word/fontTable.xmlPK ! r f docProps/app.xmlPK \VVI o docProps/core.xmlPK