PK ! vz [Content_Types].xml
PK ! N N _rels/.rels
PK ! .L word/_rels/document.xml.rels
PK ! ju word/document.xml
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ«ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ«Ամոյան եղբայրների անվան մարզահամալիր» հասարակական կազմակերպությունը համապատասխան գրությամբ դիմել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտե՝ «Երևանի Րաֆֆու անվան հ. 36 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պողոտա 37 հասցեում գտնվող անշարժ գույքից 3-րդ մասնաշենքն անհատույց օգտագործման իրավունքով «Ամոյան եղբայրների անվան մարզահամալիր» հասարակական կազմակերպությանը հանձնելու խնդրանքով՝ ներկայացնելով ՀՀ կառավարության 17.02.2011թ. թիվ 304-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներին համապատասխան ծրագիր, համաձայն որի կազմակերպությունը պարտավորվում է կատարել 373 000 000 ՀՀ դրամի ներդրումներ։«Ամոյան եղբայրների անվան մարզահամալիր» հասարակական կազմակերպության կողմից ներկայացված ծրագրի նպատակն է մասնաշենքի հիմնանորոգման աշխատանքների իրականացումը, որը թույլ կտա Երևան քաղաքում ունենալ ժամանակակից չափանիշներին և պահանջներին համապատասխանող մարզահամալիրի հիմնումն ու շահագործումը, ինչը Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում, ինչպես նաև հարակից համայնքներում կնպաստի մենապայքարային ու խաղային մարզաձևերի զարգացմանն ու մասսայականացմանը։ Համաձայն ներկայացված ծրագրի՝ «Երևանի Րաֆֆու անվան հ. 36 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի բոլոր աշակերտները յուրաքանչյուր երկուշաբթիից–ուրբաթ (վեցօրյա ուսումնական շաբաթ սահմանվելու դեպքում՝ երկուշաբթիից-շաբաթ) օրերին՝ առավոտյան 8։30-14։30 ժամանակահատվածում, իրենց ֆիզկուլտուրայի դասաժամերը կանցկացնեն հիմնանորոգված մարզադահլիճներում: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ծրագիրը հանդիսանալու է պայմանագրի անբաժանելի մասը, որի նկատմամբ ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից իրականացվելու է հսկողություն:Հաշվի առնելով վերոգրյալը և հիմք ընդունելով «Երևանի Րաֆֆու անվան հ. 36 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման լիազորությունն իրականացնող մարմնի՝ Երևանի քաղաքապետարանի համաձայնությունը, Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից մշակվել է «Անշարժ գույք հետ վերցնելու և անհատույց օգտագործման իրավունքով հանձնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկվում է Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պողոտա 37 հասցեում գտնվող 3381.33 քառ. մետր ընդհանուր մակերեսով 3-րդ մասնաշենքը հետ վերցնել «Երևանի Րաֆֆու անվան հ. 36 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և 25 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Ամոյան եղբայրների անվան մարզահամալիր» հասարակական կազմակերպությանը։«Անշարժ գույք հետ վերցնելու և անհատույց օգտագործման իրավունքով հանձնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:«Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ». Որոշման նախագիծը բխում է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 6.7 կետով սահմանված Պետական գույքի արդյունավետ կառավարման դրույթներից. մասնավորապես՝ Պետական գույքի կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով առանձնացվելու է բարելավման կարիք ունեցող և հետագայում օտարման ոչ ենթակա, որպես պետական սեփականություն պահպանվող գույքը, և որոշակի ներդրումային ծրագրերի իրականացման դիմաց անհատույց օգտագործման տրամադրման միջոցով ապահովվելու են տվյալ գույքի հիմնանորոգումը և վերակառուցումը։ PK ! y word/endnotes.xml
PK ! OWb word/footnotes.xml
PK ! w word/footer1.xml
PK ! @ word/theme/theme1.xml
PK ! _%C C word/settings.xml
PK ! ߺ word/styles.xml
PK ! y{ { word/numbering.xml
PK ! t?9z( ( customXml/_rels/item1.xml.rels
PK ! hU U customXml/itemProps1.xml
PK ! {E word/fontTable.xml
PK ! WgC2 2 customXml/item1.xmlPK ! : word/webSettings.xml
PK ! Y Y docProps/app.xml
Normal213525273010Microsoft Office Word0257falseTitle1Название1false3530falsefalse16.0000PK wIWVxR docProps/core.xmlhttps://mul2.gov.am/tasks/752954/oneclick/Himnavorum.docx?token=94327aef6cd95e5e9ea2e2d3714318a2Heghine Mouradian1992021-01-15T06:21:00Z2020-06-17T10:50:00Z2023-02-22T07:49:00ZPK ! vz [Content_Types].xmlPK ! N N _rels/.relsPK ! .L Y
word/_rels/document.xml.relsPK ! ju ` word/document.xmlPK ! y ]
word/endnotes.xmlPK ! OWb word/footnotes.xmlPK ! w word/footer1.xmlPK ! @ ! word/theme/theme1.xmlPK ! _%C C < word/settings.xmlPK ! ߺ ƀ word/styles.xmlPK ! y{ { word/numbering.xmlPK ! t?9z( ( customXml/_rels/item1.xml.relsPK ! hU U b customXml/itemProps1.xmlPK ! {E word/fontTable.xmlPK ! WgC2 2 customXml/item1.xmlPK ! : N word/webSettings.xmlPK ! Y Y Z docProps/app.xmlPK wIWVxR docProps/core.xmlPK