PK ! vz [Content_Types].xml
PK ! N N _rels/.rels
PK ! ɵa a word/document.xml
ԱՄՓՈՓԱԹԵՐԹ«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ «ԱՐԱԳԱԾ» ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ԾՐԱԳԻՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ «ՌԻԴ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ1․ Վարչապետի աշխատակազմի տարածքային զարգացման և շրջակա միջավայրի հարցերի վարչությունՀաշվի առնելով Նախագծի վերաբերյալ Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի մոտ 2023 թվականի փետրվարի 22-ին կայացած քննարկման արդյունքում ձեռքբերված պայմանավորվածությունները` առաջարկում ենք Նախագծի.1. 3-րդ կետի 1-ին ենթակետը համապատասխանեցնել նույն կետի 2-րդ ենթակետին, մասնավորապես՝ «Ապարան համայնքին սեփականության իրավունքով պատկանող» բառերը փոխարինել «Ապարան համայնքի վարչական սահմաններում գտնվող» բառերով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված հողամասերը ներկա պահին ոչ ամբողջությամբ են գրանցված որպես Ապարան համայնքի սեփականություն: 2. 3-րդ կետի 4-րդ ենթակետի «ա» պարբերության «կարող է լուծվել» բառերը փոխարինել «ենթակա է լուծման» բառերով:3. 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Սույն որոշման 3-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերն ուժի մեջ են մտնում նույն ենթակետերով նշված մինչև 96.8040 հա և մինչև 45.46 հա մակերեսով հողամասերից օտարման ենթակա հողամասերի նկատմամբ համայնքի իրավունքների պետական գրանցումներից և անհրաժեշտության դեպքում՝ նպատակային նշանակության փոփոխություններից հետո»:Նույն տրամաբանության շրջանակներում առաջարկում ենք խմբագրել նաև Նախագծի 5-րդ կետի 3-րդ ենթակետը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հիշյալ հողամասերը դեռևս հստակեցված չեն և հնարավոր է, որ դրանք գրանցման պահին հանդիսանան, օրինակ՝ արոտավայրեր:Հարկ ենք համարում նշել նաև, որ Նախագծի 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված մակերեսի (136.4374 հա) և 9-րդ կետում նշված մակերեսների (110.8434 հա և 2.1793 հա) հանրագումարի արդյունքում չի ստացվում 9-րդ կետում նշված մակերեսը (259.6416 հա): Ընդունվել է։Ընդունվել է։Ընդունվել է։Ընդունվել է։259,6416 հա տարածքում ներառված են նաև հողեր որոնք ենթակա չեն օտարման (օրինակ ջրային), իսկ 136.4374 հա և 110.8434 հա և 2.1793 հա հողամասերում ներառված չեն։2․ Կադաստրի կոմիտե Հիմք ընդունելով Կառավարության որոշման նախագծի 3-րդ կետի 4-րդ ենթակետի ա ենթակետով սահմանված դրույթները (վարձակալության պայմանագրի լուծում)՝ առաջարկում ենք վարձակալության պայմանագրում սահմանել հետևյալ դրույթը՝ «Նշվածը դիտարկվում է որպես վարձատուի և վարձակալի կողմից պայմանագիրը դրա գործողության ժամկետի ընթացքում միակողմանի լուծելու նախապես տրված համաձայնություն, որն էլ հիմք է հանդիսանում ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից համայնքի ղեկավարի դիմումի հիման վրա վարձակալության իրավունքը ուժը կորցրած է ճանաչելու համար», որպեսզի բավարար հիմքեր ապահովվի համայնքի կողմից միակողմանի դիմումի հիման վրա վարձակալության իրավունքը դադարեցնելու համար: Առաջարկում ենք Նախագծի հավելված 8-ում նախատեսել դրույթ գրավադրված գույքը արտադատական կարգով բռնագանձելու վերաբերյալ: Միաժամանակ, Նախագծի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Կադաստրի կոմիտեի կողմից 2023 թվականի փետրվարի 16-ի N ՍԹ/1932-2023 գրությամբ ներկայացված մի շարք առաջարկություններ Նախագծում չեն իրացվել, քանի որ դեռևս առկա է հողամասերի մակերեսների ճշգրտման խնդիրը՝Մասնավորապես նշված գրությամբ առաջարկվել էր ճշգրտել Նախագծի N 2 հավելվածում ներկայացված աղյուսակի «Ա», «Բ», «Գ», «Դ», «Ե» տողերում նշված հողամասերի մակերեսների գումարը, Նախագծի N 7 հավելվածում ներկայացված «Արագածոտնի մարզի Վարդենուտ և Արագած բնակավայրերի հողատարածքները, որոնց նկատմամբ ճանաչվելու է հանրության գերակա շահ՝ Ծրագրի իրականացման նպատակով» ցանկի Տարածք 1-ում նշված՝02-102-0103-0036 կադաստրային ծածկագրով հողամասը, ըստ կադաստրային քարտեզի, հանդիսանում է համայնքային սեփականության գյուղատնտեսական նշանակության այլ հող, սակայն ցանկում նշված է որպես քաղաքացու սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության խոտհարք, 2) 02-102-0103-0048 կադաստրային ծածկագրով հողամասը ցանկում նշված է որպես քաղաքացու սեփականություն, սակայն ըստ կադաստրային քարտեզի, այն համայնքային սեփականություն է, որի նկատմամբ առկա է իրավունքի պետական գրանցում (Վկայական N 03082012-02-0110), 3) 02-102-0108-0015 կադաստրային ծածկագրով հողամասի մակերեսը ցանկում նշվել է 0,4601 հա, սակայն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 25012023-02-0009վկայականում նշված է 0.6809 հա, որը համապատասխանում է նաև կադաստրային քարտեզի տվյալներին։Ընդունվել է, հետագայում պայմանագրի կնքման ժամանակ հաշվի կառնվի։Ընդունվել է։Ընդունվել է։Ընդունվել է։ Ընդունվել է։Ընդունվել է։ 3․ Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակ Պահանջվող հաշվետվությունները նկարագրող մեթոդը քննարկվել է համապատասխան ընկերությունների հետ, ինչի արդյունքում առաջարկում ենք Հավելված 8-ի «Կողմերի պարտավորությունները» բաժնի 10-րդ կետի ձևակերպումից հանել «ծախսային մեթոդ» արտահայտությունը, քանի որ վերջինս գնահատման տեսանկյունից ընկալվում է որպես տվյալ գույքի (հողամասի և բարելավումների) կամ միևնույն գործառնական նշանակության և պարամետրերով գույքի վերարտադրման համար անհրաժեշտ ծախսերի գնահատում։ Ուստի, առաջարկում ենք փոխարենը սահմանել, որ պահանջվող հաշվետվությունը պետք է հավաստի Ընկերության կողմից ծրագրի իրականացման նպատակով արված ծախսերը և կատարված աշխատանքների ծավալները։ Հաշվի առնելով քննարկման արդյունքները՝ ստորև ներկայացնեմ նաև մի քանի դիտարկում․Որոշման նախագծի 3․4-րդ կետի «ա» ենթակետում նախատեսված է, որ տուգանքը սահմանված ժամկետում չվճարելու դեպքում վարձակալության պայմանագիրը համայնքի կողմից միակողմանիորեն կարող է լուծվել, ինչի պարագայում պայմանագրի լուծումը թողնված է կողմերի հայեցողությանը։ Առաջարկում ենք փոխարենը սահմանել, որ տվյալ դեպքում պայմանագիրը ենթակա է լուծման։Որոշման նախագծի 10-րդ կետով սահմանվում է, որ «Ծրագրով նախատեսված՝ պետությունից ակնկալվող անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովումը կարող է իրականացվել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի օգոստոսի 24-ի N 1343-Ն որոշմամբ հաստատված կարգին համապատասխան միջոցառման շրջանակներում», մինչդեռ հաշվի առնելով քննարկման արդյունքները՝ առաջարկում ենք հստակ սահմանել, որ «․․․ենթակառուցվածքների ապահովումը իրականացվելու է Հայաստանի Հանրապետության 2022 թվականի օգոստոսի 24-ի N 1343-Ն որոշմամբ հաստատված կարգին համապատասխան»։Հաշվի առնելով Հավելված 8-ի «Կողմերի պարտավորությունները» բաժնի 9-րդ կետի բովանդակությունը՝ կարծում ենք, որ նույն բաժնի 12-րդ կետը ունի վերանայման կարիք։Ընդունվել է։Ընդունվել է։Ընդունվել է։Ընդունվել է։PK ! 6 word/_rels/document.xml.rels
PK ! ; word/footnotes.xml
PK ! G word/endnotes.xml
PK ! s
word/footer1.xml
PK ! CIS S word/theme/theme1.xml
PK ! ۄ
word/settings.xml
PK ! Ɛ customXml/item1.xmlPK ! U U customXml/itemProps1.xml
PK ! Qo o word/numbering.xml
PK ! /egb b word/styles.xml
PK ! [H% % word/webSettings.xml
PK ! >r r word/fontTable.xml
PK ! 7X X docProps/app.xml
Normal2259695525Microsoft Office Word04612falseTitle1Название1false6482falsefalse16.0000PK ! t?9z( ( customXml/_rels/item1.xml.rels
PK aV9 9 docProps/core.xmlArpi Sargsyanhttps://mul2.gov.am/tasks/756128/oneclick/3_Ampopatert_Nor 2.docx?token=d4352ed3fe4dba53616b5df2139ba3c8Armen Zh. Eganyan132022-03-02T19:08:00Z2023-02-23T08:04:00Z2023-02-27T07:54:00ZPK ! vz [Content_Types].xmlPK ! N N _rels/.relsPK ! ɵa a Y
word/document.xmlPK ! 6 word/_rels/document.xml.relsPK ! ; word/footnotes.xmlPK ! G word/endnotes.xmlPK ! s
word/footer1.xmlPK ! CIS S word/theme/theme1.xmlPK ! ۄ
word/settings.xmlPK ! Ɛ : customXml/item1.xmlPK ! U U customXml/itemProps1.xmlPK ! Qo o word/numbering.xmlPK ! /egb b k word/styles.xmlPK ! [H% % { word/webSettings.xmlPK ! >r r l? word/fontTable.xmlPK ! 7X X S docProps/app.xmlPK ! t?9z( ( W customXml/_rels/item1.xml.relsPK aV9 9 X docProps/core.xmlPK `\