PK ! vz [Content_Types].xml
PK ! N N _rels/.rels
PK ! .L word/_rels/document.xml.rels
PK ! 17 word/document.xml
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2111-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.Կառավարության 2021թ.-ի օգոստոսի 18-ի թիվ 1363-Ա որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026թթ. ծրագրով որպես արդարադատության արդյունավետության բարձրացման նպատակին հասնելու միջոց նախատեսված է նաև վեճերի լուծման այլընտրանքային եղանակների զարգացումը: Իր հերթին, նշվածի հիման վրա Կառավարության՝ 2021թ.-ի նոյեմբերի 18-ի թիվ 1902-Լ որոշման՝ Արդարադատության նախարարությանը վերապահված միջոցառումների 8.2-րդ կետով և Կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի N 1441-Լ որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին N 1133-Լ որոշման հավելված 2-ի 9-րդ նպատակի 5-րդ կետով նախատեսվել է Հայաստանում նոր արբիտրաժային կենտրոն ստեղծելու միջոցառումը:Միջոցառման իրականացման արդյունքում ակնկալվում է Հայաստանում ունենալ ինչպես տեղական, այնպես էլ տարածաշրջանային և միջազգային վեճերի լուծման արդյունավետ հարթակ, որը ոչ միայն կբարձրացնի Հայաստանի Հանրապետության՝ որպես վեճերի լուծման հարթակի ճանաչվածությունն ու հեղինակությունը, կապահովի ավելի բարենպաստ ներդրումային միջավայրը, այլև կնպաստի դատական համակարգի ծանրաբեռնվածության նվազեցմանը և մի շարք մասնագիտացված ոլորտներում վեճերի մասնագիտացված լուծման հնարավորությունը: Որպես այդպիսի ոլորտներ կարելի է առանձնացնել Հայաստանի տնտեսության համար հատկապես կարևոր այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են տեղեկատվական տեխնոլոգիաների, կառուցապատման, հանքարդյունաբերության, ֆինանսական, մտավոր սեփականության, ներդրումների և այլ ոլորտները: Իր հերթին, որպես այս կապակցությամբ նախատեսված ռազմավարական միջոցառումների պատշաճ իրականացման վերջնարդյունք կարելի է կանխատեսել Հայաստանում վեճերի լուծման այլընտրանքային եղանակների ինստիտուտի զարգացվածությունը:Նշվածով պայմանավորված նոր ստեղծվող արբիտրաժային կենտրոնում անհրաժեշտ է ապահովել ոչ միայն պատշաճ մասնագիտական ներգրավվածությունը, այլև կենտրոնի նյութատեխնիկական, այդ թվում՝ շենքային պայմանների ապահովվածությունը: Այս համատեքստում հենց Դատական և իրավական բարեփոխումների 2022-2026թթ. ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի 9-րդ նպատակի 6-րդ կետով նախատեսվել է կենտրոնի նյութատեխնիկական և շենքային պայմանների ապահովման անհրաժեշտությունը: Ընդ որում, կատարված ուսումնասիրությունների (ներառյալ՝ միջազգային փորձի) և կատարված ֆինանսական ու բյուջետային կանխատեսումների արդյունքում պարզ է դառնում, որ անհրաժեշտ են այնպիսի շենքային պայմաններ, որոնք պետք է բավարար լինեն ինչպես կենտրոնի վարչակազմի աշխատանքների անխափան աշխատանքի կազմակերպման, այնպես էլ գործերի քննության ապահովման համար: Մասնավորապես, անհրաժեշտ է առնվազն 500 քմ մակերեսով տարածք, որը ծառայելու է ինչպես կենտրոնի շուրջ 20 աշխատակցից կազմված անձնակազմի առօրյա աշխատանքային պայմանների ապահովման համար, այնպես էլ կենտրոնի կողմից իրականացվող վարույթներով նիստերի, կենտրոնի կառավարման մարմինների խորհրդակցությունների կազմակերպման և կենտրոնի հաճախորդներին ընդունարանային պայմաններում դիմավորելու, սպասարկելու համար: Վերոգրյալով պայմանավորված` Արդարադատության նախարարությունը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեի հետ համատեղ հայտնաբերել է պետական սեփականություն հանդիսացող շինություն, որը ներկայումս զբաղեցված է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի կողմից: Նշվածը ենթադրում է, որ ներկայացված գույքը Արդարադատության նախարարության հաշվեկշռին հանձնելու, ներկայումս այնտեղ գործունեություն ծավալող անձնակազմը այլ վայր տեղափոխելու և տարածքը անհրաժեշտ պահաջներով վերանորոգելու համար անհրաժեշտ է լինելու որոշակի ժամանակ՝ նախնական կանխատեսումներով շուրջ 8 ամիս:Այս համատեքստում, համաձայնեցված ժամկետներում կենտրոնի գործարկումն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել ժամանակավորապես վարձակալել ավելի փոքր մակերեսով և աշխատանքների մեկնարկային փուլում անհրաժեշտ պայմաններին բավարարող տարածք:Նշված կապակցությամբ կատարվել են նախնական գնահարցումներ մի քանի կազմակերպությունների` հետևյալ չափանիշներով տարածքի վարձակալության տրամադրելու գնառաջարկ ներկայացնելու համար` հնարավորինս առանձնացված տարածք Երևանի կենտրոնում կամ դրան շատ մոտ հեռավորության վրա,տարածքի մակերես՝ 150-200 քմ, վարձակալության հիմքը՝ պայմանագիր, վարձակալության ժամկետը՝ կարճաժամկետ, կոմունալ և սանիտարահիգենիկ բոլոր անհրաժեշտ հարմարություններ։Միևնույն ժամանակ, արբիտրաժային կենտրոնը որպես իրավաբանական անձ դեռևս հիմնադրված չէ, թեև հիմնադրման աշխատանքները արդեն մոտենում են ավարտին. համաձայնություններ են ձեռք բերվել բոլոր համահիմնադիրների հետ և որոշ վարչական գործողությունների իրականացումն ապահովելուց հետո հնարավոր կլինի իրականացնել կենտրոնի պետական գրանցումը: Այնուամենայնիվ, նշված աշխատանքները, իրենց հերթին, կարող են տևել շուրջ երեք ամիս հաշվի առնելով մի շարք ընթացակարգեր և հատկապես այն հանգամանքը, որ կենտրոնի երեք համահիմնադիրներից երկուսը Ամերիկայի Միացյալ Նահանգներում գրանցված կազմակերպություններ են: Նշվածով պայմանավորված, ինչպես նաև հաշվի առնելով, որ որպես կենտրոնի համահիմնադիր նախատեսվում է նաև Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամը՝ առաջարկվում է կենտրոնի տարածքի վարձակալոության համար նախատեսվող բյուջետային հատկացման որոշակի մասը, մասնավորապես, ութ ամիսների համար տարածքի վարձակալության և անհրաժեշտ այլ գումարը, հատկացնել հիմա` «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամին` որպես արբիտրաժային կենտրոնի հիմնադիր, որի արդյունքում հնարավոր կլինի նախքան կենտրոնի պետական գրանցումը պատշաճ կերպով ապահովել տարածքի վարձակալությունը, անհրաժեշտ աշխատանքների իրականացումը և ունենալ պատրաստի տարածք կենտրոնի գործունեությունը մեկնարկելու համար:Ընդ որում, նախատեսվում է կենտրոնի հիմնադրման և գործունեության համար անհրաժեշտ դրամական միջոցները հատկացնել Եվրոպական Միության «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին» բյուջետային աջակցության ծրագրի միջոցների հաշվին: Այդ ծրագրով որպես առանձին արդյունքային ցուցանիշ նախատեսված է արբիտրաժային կենտրոնի հիմնադրման միջոցառումը: Ընդ որում, բյուջետային աջակցության առաջիկա տրանշի շրջանակներում որպես արդյունքային ցուցանիշ նախատեսվում է սահմանել արբիտրաժային կենտրոնի կողմից առնվազն 5 գործի լսումը: Սա ևս մեկ անգամ ընդգծում է արբիտրաժային կենտրոնի գործունեության մեկնարկի հրատապությունը: Այս կապակցությամբ նաև հատկանշական է, որ Եվրոպական Միության Հայաստանում առաքելության և Արդարադատության նախարարության միջև բարձր մակարդակով երկխոսությունների ընթացքում նույնպես բազմիցս կարևորվել է կենտրոնի սեղմ ժամկետներում հիմնադրումը:2. Առաջարկվող կարգավորման բնույթը.Հայաստանում ստեղծվող արբիտրաժային նոր կենտրոնի նյութատեխնիկական, ներառյալ՝ շենքային պայմանների ապահովման նպատակով Եվրոպական Միության «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին» բյուջետային աջակցության ծրագրի միջոցների հաշվին Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամին հատկացնել 25.800.000 ՀՀ դրամ, որը բաշխված է հիմնական 4 տողերի միջև։ Մանրամասն հաշվարկը ներկայացվում է ստորև։Տարածքի վարձակալության ծախսեր` 12 միլիոն ՀՀ դրամ: Ստորև ներկայացած է Կենտրոնի համար անհրաժեշտ տարածքի համար անհրաժեշտ հաշվարկը․ԱնվանումՔ/Մ1-ին տարիՄիավորի Գին (հազ.դր)Ընդամենը(hազար դր.)Ընդհանուր տարածք2007,5001,500.0Ընդամենը՝ 8 ամիս 12,000.0Աշխատանքային պայմանների բարելավման և տպագրական ծախսեր՝ 5,000.0 հազ․ դրամ: Կենտրոնի գործունեության մեկնարկն ապահովելու նպատակով հնարավոր է առաջանան որոշ կոսմետիկ վերանորգման աշխատանքներ կատարելու, նյութատեխնիկական պարագաներ ձեռք բերելու անհրաժեշտություն։ Բացի այդ կենտրոնի մասին իրազեկվածության բարձրացման գործողությունները մեկնարկելու համար անհրաժեշտ է հենց դրա մեկնարկի փուլից սկսած իրականացնել ծանոթացման թերթիկների, պաստառների և այլ տպագրական աշխատանքներ:Իրավաբանական գործողությունների համար կատարվող վճարներ` 500.0 հազ․ դրամ։ Հոդվածով պլանավորված գումարը նախատեսված է Կենտրոնի գործունեության համար անհրաժեշտ փաստաթղթերի կամ գործարքների նոտարական վավերացման, ինչպես նաև այլ ծախսերը հոգալու համար:Այլ ծախսեր` 4,000․0 հազ․ դրամ հոդվածով անհրաժեշտ է պլանավորել այլ ծախսեր, քանի որ հնարավոր է կենտրոնի շինարարարական, սպասարկման և այլ գործառույթների հետ կապված անհետաձգելի գործողությունների կատարման անհրաժեշտություն առաջանա, մասնավորապես մուտքի դռների փոփոխություն, ջեռուցման համակարգի նորոգման, տարածքի մաքրման և առաջնային հարդարման հետ կապված կամ այլ նմանատիպ աշխատանքներ։ Քանի որ գումարը Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամին հատկացվում է «այլ ընթացիկ դրամաշնորհներ» տնտեսագիտական դասակարգման հոդվածով, հաշվարկվել է 20 տոկոս ԱԱՀ, որը կազմում է 4,300․0 հազ․ դրամ։3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը.Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի կողմից:4. Ակնկալվող արդյունքը.Կատարվող փոփոխությունների արդյունքում ակնկալվում է ապահովել Հայաստանում ստեղծվող արբիտրաժային նոր կենտրոնի շենքային պայմանները, մասնավորապես, տարածքի վարձակալությունը և գործունեությունը սկսելու համար նախնական անհրաժեշտ պայմանները:5. Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.Նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում նախատեսվում է միանվագ ծախս 25.800.000 ՀՀ դրամի չափով:6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.Նախագիծը բխում է Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման Հավելված 1-ում Արդարադատության նախարարությանը վերապահված 8-րդ նպատակից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի 9-րդ նպատակի 5-րդ և 6-րդ կետերից:PK ! ʰv v word/endnotes.xml
PK ! J| | word/footnotes.xml
PK ! *u u word/footer1.xml
PAGE \* MERGEFORMAT 6PK ! P P word/theme/theme1.xml
PK ! VS