PK ! I [Content_Types].xml
PK ! N N _rels/.rels
PK ! *B word/_rels/document.xml.rels
PK ! Sz8vt vt word/document.xml
հիմնավորոՒՄՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2111-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆԱնհրաժեշտությունըՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» որոշման նախագծի ընդունումը անհրաժեշտ է 2023 թվականի ՀՀ պետական բյուջեով նախատեսված 1049 «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի 21001 «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» և 21002 «Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում» միջոցառումների կատարումն ապահովելու նպատակով: Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունըՆերկայացված որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա 02.05.2022թ. կնքված ՃԴ-ԲՄԱՇՁԲ-2021/2Շ-2 պայմանագրով նախատեսված՝ Հ-2, /Հ-1/ Աբովյան- Արզնի-/Հ-6/ (Նոր Գեղի) հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ1+400 և Հ-5, /Հ-6/-Նոր Գեղի-Արգել-Արզական-Հրազդան հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000 - կմ10+000 հատվածների 2022թ-ից անավարտ մնացած մասի շինարարական աշխատանքների, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների ձեռքբերման համար ֆինանսական միջոցների նախատեսման անհրաժեշտությամբ, որի արդյունքում շինարարական կապալի հետ կնքվող համաձայնագրով սահմանվելու է, որ պայմանագրով 2022 թվականի համար նախատեսված ընդհանուր 319147474 ՀՀ դրամի աշխատանքների չկատարման համար պայմանագրի 3.1.2 կետի համաձայն կտրամադրվի նոր ժամկետ և վերջինիս նկատմամբ կկիրառվի պայմանագրի 6.2 կետով նախատեսված տույժը:Նախագծով նախատեսվում է նաև 27.06.2022թ. կնքված ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2022/2Շ-2 պայմանագրով նախատեսված՝ Հ-75, Մ-9-Իսահակյան-Գյումրի-Մ-7 հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ23+250 - կմ37+500 և կմ45+300 - կմ60+200 հատվածների 2023թ-ին իրականացվելիք շինարարական աշխատանքների, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների մի մասի (կմ23+250 - կմ37+500) ձեռքբերման համար հատկացնել ֆինանսական միջոցներ, ինչպես նաև 04.01.2023թ. կնքված ՏԿԵՆ-ԲՄԱՇՁԲ-2022/36Շ-3 պայմանագրով նախատեսված՝ Գյումրի համայնքի օղակային փողոցի կմ0+000 - կմ2+500 (Մ-7-ի հետ հատման կետ) հատվածի, 30.09.2022թ. կնքված ՏԿԵՆ-ԳՀԱՇՁԲ-2022/26Շ պայմանագրով նախատեսված՝ Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ105+000 և կմ106+300 - կմ106+700 հատվածներում բացակայող պարապետերի վերականգնում և կմ105+700 հատվածի փլուզված հողային պաստառի շեպի և կողնակի վերականգման ու Մ-4, Երևան - Սևան - Իջևան - Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ105+600 - կմ105+610, կմ108+850 - կմ108+900 և կմ111+550- կմ111+595 հատվածներում ստորին հենապատերի կառուցման հիմնանորոգման աշխատանքների, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների ձեռքբերման համար հատկացնել անհրաժեշտ ֆինանսական միջոցներ: Միաժամանակ, 2022 թվականին ավարտված, սակայն ընդունող հանձնաժողովի ակտով չընդունված թվով 5 ճանապարհահատվածների ընդունման և 5 (հինգ) տոկոսի վճարման (ԳՉԾ) համար նախագծով նախատեսվում է հատկացնել անհրաժեշտ ֆինանսական միջոցներ (Պայմանագրեր՝ ՏԿԵՆ-ԳՀԱՇՁԲ-2021/2Շ, ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2021/7Շ, ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2021/23Շ, ՏԿԵՆ-ՀՄԱԱՇՁԲ-2021/2Շ և ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2021/16Շ):Առաջարկվող կարգավորման բնույթըՆախագծի ընդունման նպատակն է՝ 2022թ-ից անավարտ մնացած թվով 2 ճանապարհահատվածների և 2022-2023 թվականների հիմնանորոգման ծրագրով նախատեսված թվով 1 ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները 2023 թվականին ավարտելու, 2023 թվականի հիմնանորոգման ծրագրով նախատեսված թվով 1 ճանապարհահատվածի և թվով 2 տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման, ինչպես նաև 2022 թվականին ավարտված, սակայն ընդունող հանձնաժողովի ակտով չընդունված թվով 5 ճանապարհահատվածների շահագործման ընդունման և 5 (հինգ) տոկոսի վճարման համար նախատեսել ֆինանսական միջոցներ։ Ընդհանուր առմամբ նախագծով առաջարկվում է ՀՀ 2023 թվականի պետական բյուջեով նախատեսված 1049 «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի 21001 «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» միջոցառման համար Կառավարության ներքո հաստատված միջոցներից 2,865,720,800 ՀՀ դրամը հատկացնել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ 1049 «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի 21001 «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» /2,823,315.6 հազար դրամ/ և 21002 «Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում» /42,405.2 հազար դրամ/ միջոցառումների կատարումն ապահովվելու համար:Ակնկալվող արդյունքըՀայաստանի Հանրապետության ճանապարհների վիճակի բարելավում:5. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին. Որոշման նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների ու ծախսերի լրացուցիչ նվազեցում չի առաջացնում: 6. Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասինՈրոշման նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններՈրոշման նախագիծը բխում է «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050», «Կառավարության 2021-2026թթ. ծրագիր» /կետ 3.2, 3-րդ պարբերության 1-ին ենթակետ/ ռազմավարական փաստաթղթերի դրույթներից: Մասնավորապես, միջպետական, հանրապետական և տեղական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ցանցի նորոգում, հիմնանորոգում և որակի շարունակական բարձրացում, որոնց շնորհիվ տարեկան կունենանք շուրջ 500 կմ վերանորոգված ճանապարհ։PK ! 0C) word/theme/theme1.xml
PK ! 9 9 word/settings.xml
PK ! Tnm@ m@ word/styles.xml
PK ! нF F word/numbering.xml
PK ! 5QU U customXml/itemProps1.xml
PK ! t?9z( ( customXml/_rels/item1.xml.rels
PK ! D,,W W docProps/app.xml
Normal548304737Microsoft Office Word03911falseНазвание1Title1false5556falsefalse14.0000PK ! \ customXml/item1.xml
PK ! dȬ
word/fontTable.xml
PK ! iD D word/webSettings.xml
PK !
^C ^C word/stylesWithEffects.xml
PK OjVk7 docProps/core.xmlUserhttps://mul2.gov.am/tasks/759943/oneclick/Himnavorum.docx?token=d4155a19e4e56a16196886e1e3c58a65h.aperyan52021-04-13T10:30:00Z2023-03-02T11:33:00Z2023-03-03T05:55:00ZPK ! I [Content_Types].xmlPK ! N N _rels/.relsPK ! *B ? word/_rels/document.xml.relsPK ! Sz8vt vt E word/document.xmlPK ! 0C) word/theme/theme1.xmlPK ! 9 9 word/settings.xmlPK ! Tnm@ m@ word/styles.xmlPK ! нF F . word/numbering.xmlPK ! 5QU U ` customXml/itemProps1.xmlPK ! t?9z( ( a customXml/_rels/item1.xml.relsPK ! D,,W W c docProps/app.xmlPK ! \ g customXml/item1.xmlPK ! dȬ
h word/fontTable.xmlPK ! iD D p word/webSettings.xmlPK !
^C ^C word/stylesWithEffects.xmlPK OjVk7 B docProps/core.xmlPK x