PK ! $e5 5 [Content_Types].xml
PK ! N N _rels/.rels
PK ! KH\ \ word/_rels/document.xml.rels
PK ! ?q,[k [k word/document.xml
ԱՄՓՈՓԱԹԵՐԹ«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԻՆՉԵՎ 2030 ԹՎԱԿԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻՑ ԲԽՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻՀՀ վարչապետի աշխատակազմ01.03.2023N02/08.4/7206-2023 Ի պատասխան Ձեր 28.02.2023թ. N 01/21/4587-2023 գրության հայտնում եմ, որ Կառավարության քննարկմանը հարցեր ներկայացնելիս անհրաժեշտ է առաջնորդվել Կառավարության 25.02.2021թ. N 252-Լ որոշմամբ հաստատված Կառավարության աշխատակարգի 20-րդ կետի պահանջներով, համաձայն որի՝ «20. Նախագծերը ներկայացվում են վարչապետի աշխատակազմ ուղեկցող գրությամբ և նախագծի փաթեթով, որում ներառվում են՝1) նախագիծը.2) նախագծի ընդունման մանրամասն հիմնավորումը (հիմնավորման մեջ ներառելով նաև տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին).3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում՝ կարգավորման ազդեցության գնահատման եզրակացությունները.4) ամփոփաթերթը (N 3 ձևին համապատասխան)՝ ներառելով սույն աշխատակարգի 16-րդ և 17-րդ կետերով նախատեսված կարծիքները (պետական-իրավական փորձաքննության եզրակացությունը), իսկ նախագիծը հանրային քննարկման ենթակա լինելու դեպքում՝ նաև հանրային քննարկումների տեղեկանքը և ամփոփաթերթը...»:Ընդունվել է մասամբ։ 3-րդ ենթակետով նախատեսված կարգավորման ազդեցության գնահատման եզրակացությունները պահանջվում են միայն օրենսդրությամբ սահմանված դեպքերում։ Հաշվի առնելով Ծրագրի բնույթը /լոկալ ակտ/, այն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով ենթակա չէ ԿԱԳ-ի։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Ծրագրից բխող գործողությունները առանձին՝ ըստ անհրաժեշտության, կներկայացվեն ԿԱԳ-ի։ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ21.02.2023N /42.1/6173-2023Հայկական Սփյուռքում ազգային ինքնության պահպանման և ամրապնդման,հայրենադարձության խթանման, ինչպես նաև Հայրենիք-Սփյուռք փոխադարձ ճանաչողության ընդլայնման և կապերի ամրապնդման նպատակով՝ սփյուռքում կրթական գործընթացի բարելավում և արդիականացում, Հայաստանի կրթության և մշակույթի արտահանում ու հանրահռչակում ռազմավարության մեջ առաջարկում ենք ընդգրկել.ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ինչպես նաև ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի պաշտոնական կայքերում Սփյուռքի կրթօջախների համար ստեղծված ուսումնական նյութերի, այդ թվում՝ դասագրքերի, էլեկտրոնային տարբերակների ներբեռնումը՝ ապահովելովհեղինակային իրավունքի դաշտը, Ընդունվել է, արտացոլված է 1.4 կետում։Մուլտիմեդիա ձևաչափով հայրենագիտության ճանաչողական և տեղեկատվական նյութեր սփյուռքի համար,Ընդունվել է, արտացոլված է 1.4 կետում։Սփյուռքի կրթօջախների համար ուսումնական նյութերի և դասագրքերի եռալեզուհարցաթերթիկը(հայերեն, ռուերեն, անգլերեն)՝ հասանելիությունը մեծացնելու համար:Մասամբ է ընդունվել։Չի արտացոլվել միջոցառումների անվանման մեջ, քանի որ դիտարկվել է որպես գրականության տրամադրման բաղադրիչ՝ աշխատանքային տարր։Հաշվի առնելով աշխարհաքաղաքական ծանր կացությունը և իրադարձությունների անկանխատեսելիությունը՝հնարավորություն ընձեռել արտակարգ իրավիճակներից ու հակամարտային գոտիներից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված ուսանողներին անվճար կրթություն ստանալՀայաստանի պետական բուհերում:Չի ընդունվել։Ֆորսմաժորային իրավիճակներում որոշումները պետք ընդունվեն այլ ընթացակարգով։ՀՀ նախարարություններ1․ ՀՀ ներքին գործերի նախարարություն21․02․2023N 43/21/19686-23ՀՀ ներքին գործերի նախարարությունում ուսումնասիրվել է ««Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագիրը» հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը, որի վերաբերյալ առարկություններ և առաջարկություններ չկան։2․ ՀՀ առողջապահության նախարարություն22.02.2023N ԱԱ/09/3900-2023«Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագիրը» հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ` նախագիծ) վերաբերյալառաջարկում եմ հետևյալը. Նախագծի Հավելված N 1-ով հաստատվող «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագրի.«Հանրակրթություն» բաժնի Նպատակ 1-ի 1.1.3 կետի «Գործընթաց/Գործողություն» սյունակն ու Հաշվարկ–Հիմնավորման «Հանրակրթություն» գլխի Գործողություն 1.1.3-ն առաջարկում եմ խմբագրել, հաշվի առնելով, որ Հանրակրթական և նախնական մասնագիտական կրթության ուսումնական հրատարակություններին (դասագրքեր, ձեռնարկներ և այլ ուսումնական նյութեր) ներկայացվող պահանջներն արդեն իսկ սահմանված են ՀՀ առողջապահության նախարարի 2011 թվականի ապրիլի 4-ի թիվ 02-Ն հրամանով,ՈւԸնդունվել է,կատարվել է խմբագական փոփոխություն։ «Հանրակրթություն» բաժնի Նպատակ 3-ի 3.1.5 կետի «Կատարող/համակատարող» սյունակից առաջարկում եմ հանել «Առողջապահության նախարարություն» բառերը, հաշվի առնելով, որ Նոր չափորոշչին և առարկայական ծրագրերին համապատասխան՝ անհրաժեշտ գույքով և սարքավորումներով հագեցվածության ապահովումը դուրս է Առողջապահության նախարարության լիազորությունների շրջանակից:Ընդունվել է։3․ ՀՀ պաշտպանության նախարարություն24․02․2023ՊՆ/510/1009-2023«Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագիրը» հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի քննարկման արդյունքներով ունենք հետևյալ առաջարկությունները. Նպատակահարմար է նշված ծրագրի մեջ ներառել նաև ռազմական կրթության զարգացման վերաբերյալ չափանիշներ և բարելավմանն ուղղված միջոցառումներ, մասնավորապես՝ 1. ներկայացված գործողությունների ծրագրում ներառված չեն ռազմական կրթության և գիտության վերաբերյալ օրենքում տեղ գտած միջոցառումները: Այն դեպքում, երբ «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքի հավելվածի 3-րդ բաժնի 81-րդ կետի 8-րդ ենթակետի «ա», «բ», «գ», «դ», «ե», «զ» կետերով սահմանված են մի շարք միջոցառումների իրականացում, Ընդունվել են մասնակի՝1. «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքի հավելվածի 3-րդ բաժնի 81-րդ կետի 8-րդ ենթակետի «ա», «բ», «գ», «դ», «ե», «զ» կետերով սահմանված են՝8) 2020 թվականի Արցախյան պատերազմից և արտակարգ իրավիճակներից քաղված դասերով պայմանավորված, նախատեսվում է՝ա. ներդնել (վերանայել) միջին մասնագիտական և բարձրագույն կրթական ծրագրեր, որոնց շրջանավարտները կստանան կրկնակի (քաղաքացիական և ռազմական) կամ երկակի (քաղաքացիական, որոնք համարժեք են նաև ռազմական կրթության) որակավորում,<ա> պարբերությամբ նախատեսված կարգավորումը կիրականացվի ռազմական մասնագիտությունների համար որակավորումների ոլորտային շրջանակների մշակման արդյունքում՝ ըստ գործողությունների պլանի 1.1.1 գործողության,ինչպես նաև 1.1.2 գործողության շրջանակներում։Միաժամանակ, դրանք կիրականացվեն բուհերի խոշորացման, ակադեմիական քաղաքի ստեղծման հայեցակարգի և ռազմական կրթության բարեփոխումների համատեքստում նախատեսված գործընթացներին համահունչ՝ Պաշտպանության նախարարության հետ համատեղ,բ. առանձին մասնագիտությունների համար վերականգնել բուհական ռազմական ամբիոնները, գործողությունը ներառվել է Ծրագրում՝ որպես հայեցակարգի մշակում,գ. մշակել և ներդնել պետության համար ռազմավարական մասնագիտությունների գծով բարձրագույն կրթության բոլոր մակարդակներում տարկետման նոր համակարգ, այն գործողությունների պլանում չի ներառվել՝ հաշվի առնելով, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 22-րդ հոդվածի 7-րդ մասով արդեն իսկ սահմանված են համապատասխան կարգավորումներ /տարկետման իրավունք՝ (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորողին/ և նախարարությունը նախաձեռնել է օրենքից բխող իրավական ակտերի մշակման գործընթաց՝ նկատի ունենալով դրանց ընդունման համար օրենքով սահմանված ժամկետները/ 2022 թվականի հոկտեմբերի 5-ի ՀՕ-364-Ն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում՝ մինչև 2023 թվականի ապրիլի 13-ը/,դ. զարգացնել պետության ռազմավարական և անվտանգային առաջնահերթություններից բխող մասնագիտությունների գծով օտարերկրյա պետությունների բուհերում նպատակային գործուղման համակարգը՝ հետագայում մարդկային ներուժն օգտագործելով անհրաժեշտ ուղղություններով մասնագիտական կրթական ծրագրեր ներդնելու և արդիականացնելու նպատակով – այս դրույթը նախատեսվում է իրականացնել գործողությունների պլանի 1.1.4 գործողության շրջանակներում՝ պետական պատվերի ձևավորման միջնաժամկետ ու երկարաժամկետ պլանավորման ինստիտուցիոնալ մեխանիզմներ մշակելիս,ե. կանոնակարգել զինվորական ծառայության ընթացքում կրթական և վարժանքային ծրագրերը, դրանց միջոցով ձեռք բերված գիտելիքների և կարողությունների հիման վրա շնորհել որակավորում կամ ուսումնական կրեդիտներ: 2. ծրագրի մեջ ներառված չէ կամ չի երևում ռազմակրթական համակարգի զարգացմանն ու արդիականացմանն ուղղված միջոցառումները: Ցանկալի է, որ ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների զարգացումն ու արդիականացումն ընդգրկվի ծրագրի «4.Բարձրագույն մասնագիտական կրթություն» բաժնի «Գործընթաց կրթական ծրագրերի ապահովում և բարելավում», «Գործողություն 1.2.3. Ընդլայնել և արդիականացնել ՀՀ բուհերի հեռավար կրթություն իրականացնելու ենթակառուցվածքները՝ ներդնելով հեռավար կրթական ծառայություններ, էլեկտրոնային բաց պաշարներ, առցանց դասընթացներ», «Գործընթաց 1.3. Ակադեմիական կազմի շարունակական մասնագիտական զարգացում», «Գործողություն 2.1.1. Բարձրագույն ուսումնական հաստատությունների գործունեության թափանցիկության և հրապարակայնության համար անհրաժեշտ մեխանիզմների և պահանջների սահմանում՝ ապահովելու հաստատության պատասխանատվությունը և հաշվետվողականությունը պետության ու հասարակության առջև», Գործողություն 2.1.2. Սահմանել և ներդնել բուհական կառավարիչների վերապատրաստման իրավական հենք», «Գործողություն 2.1.6. Բուհերում ներդնել կրթության կազմակերպման և կառավարման էլեկտրոնային հարթակ», «Գործողություն 2.2.3. Բուհերը համալրել որակյալ կրթության կազմակերպման և հասանելիության համար անհրաժեշտ ենթակառուցվածքներով» գործընթացներում:Ընդունվել է մասնակի։Գործողությունների ծրագրի՝ բարձրագույն կրթության հատվածը վերաբերում է նաև ռազմական կրթությանն ու ռազմական ուսումնական հաստատություններին՝ որպես ՀՀ բուհական համակարգի մաս - գործողությունների ծրագրում առանձնացնել դրանք նպատակահարմար չէ։ Շեշտադրումներ կատարվել են Ծրագրի նշված գործողությունների հիմնավորում ներում /հավելված N 2/։4․ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն28.02.2023N 01/17/2015-2023««Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագիրը» հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն իր իրավասությունների շրջանակում առաջարկություններ և դիտողություններ չկան։5․ Արդարադատության նախարարություն01․03․2023//10432-2023ԿԱՐԾԻՔ««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԻՆՉԵՎ 2030 ԹՎԱԿԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻՑ ԲԽՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ««Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագիրը» հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերաբերյալ հայտնում ենք հետևյալը՝ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրության 159-րդ հոդվածին համապատասխան՝ պետական կառավարման համակարգի մարմիններն են նախարարությունները, ինչպես նաև Կառավարությանը, վարչապետին և նախարարություններին ենթակա մարմինները:Նախագծի N 1-ին հավելվածում առկա «Կատարող/ համակատարող» աղյուսակներում պետական կառավարման համակարգի մարմիններ չհանդիսացող սուբյեկտների (Գործընկեր կազմակերպություններ, Երևանի քաղաքապետարան և այլն) վրա որոշակի պարտականություններ դնելու պարագայում՝ հարկ է նկատի ունենալ, որ այդ պարտականությունները կարող են դրվել միայն այդ սուբյեկտների համաձայնությամբ:Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Նախագիծն անհրաժեշտ է խմբագրել:Ընդունվել է։ Հավելված 1-ում կատարվել են համապատասխան փոփոխություններ։6․ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն 02․03․2023ԳՍ/15.2/5697-20231. Առաջարկում ենք 1.1.4 կետը հանել՝ այն ներառելով 1.1.2 կետի մեջ, քանի որ` ՀՀ կրթության և գիտության նախարարի` 2011 թվականի ապրիլի 26-ի N 416-Ն հրամանով հաստատված ՀՀ նախադպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավար և մանկավարժական կազմի տարիֆաորակավորման բնութագրերի պահանջների համաձայն՝- նախադպրոցական ուսումնական հաստատության մեթոդիստի պաշտոնային պարտականությունների մեջ է մտնում ծնողների հետ տարվող աշխատանքը (12-րդ կետի է ենթակետ, 19-րդ կետ), - նախադպրոցական ուսումնական հաստատության դաստիարակի պաշտոնային պարտականությունների մեջ է մտնում 27-րդ կետը, այն է՝- ծնողների հետ տանում է աշխատանք՝ ընտանիքում երեխաների դաստիարակության հարցերի ուղղությամբ,ներգրավում է և խթանում նրանց հաստատության հետ ակտիվ համագործակցությանը,- նախադպրոցական ուսումնական հաստատության սոցիալական մանկավարժը, հոգեբանի պաշտոնային պարտականությունների մեջ է մտնում 8-րդ, 12-րդ և 19-րդ կետերը. այն է՝- ուսումնական հաստատությունների ղեկավարներին և աշխատակիցներին խորհուրդներ է տալիս այդ հաստատության զարգացման, երեխաների մանկավարժների, ծնողների, սոցիալ-հոգեբանական իրազեկության բարձրացման և հոգեբանության գործնական կիրառման ուղղությամբ.- ցուցաբերում է երեխաներին, ծնողներին, մանկավարժական կոլեկտիվին օգնություն՝ կոնկրետ պրոբլեմների լուծման ուղղությամբ: Անցկացնում է տարբեր նշանակության և ուղղվածության հոգեբանական դիտարկում, հետազոտություն, մանկավարժական գնահատում,- խորհրդատվություն է իրականացնում մանկավարժներին՝ գործնական հոգեբանության կիրառման ուղղությամբ, նպաստում է մանկավարժների, ծնողների սոցիալ-հոգեբանական իրավասությունների մակարդակի բարձրացմանը:Ընդունվել է։1․1․2 կետում կատարվել է համապատասխան փոփոխություն։2․ 1.1.4 կետի ժամկետը փոխել՝ դարձնելով 2023-2029՝ հաշվի առնելով, որ կրթության ոլորտում փոփոխությունները չպետք է կրեն շտապողական բնույթ: Առարկայական չափորոշիչների փոփոխությունը պետք է բերի դասագրքերի փոփոխություն, բայց ոչ 2-3 տարվա ընթացքում: Անցումը պետք է լինի սահուն՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ դասագրքերը տրվում են սովորողներին 3-ից (տարրական) - 5 տարի ժամկետով: Հետևաբար, ճիշտ կլինի հրատարակությունն էլ կազմակերպել համապատասխանաբար 3-5 տարվա ընթացքում: Ընդունվել է։ Կատարվել է համապատասխան փոփոխություն։3․ Հավելված 1-ի 1.2.4, 2.2.2, 3.1.1 և 4.1.3 կետերում համակատարողների ցանկում ավելացնել՝ «մարզպետարաններ» բառը:Ընդունվել է։4․ Համաձայն ՀՀ ԿԳՆ 2010թ. մարտի 18-ի N 113-Ն հրամանով հաստատված կարգի՝ պետական ուսումնական հաստատության կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի ձևավորման կարգի 4-րդ կետի՝ առանձին խորհուրդ ձևավորվում է առնվազն 3000 բնակչություն ունեցող բնակավայրերում գործող հաստատությունների դեպքում, մինչև 3000 բնակչություն ունեցող բնակավայրերում գործող հաստատությունների դեպքում ձևավորվում է միացյալ խորհուրդ՝ ներառելով առավելագույնը երեք հաստատություն: Ելնելով միացյալ խորհուրդների գործունեության կազմակերպման դժվարություններից՝ հավելված 1-ի 4․1.2 կետում նշված հանրակրթական ուսումնական հաստատությունների կառավարման խորհուրդների՝ հետագայում նոր ձևաչափով խոշորացումը նպատակահարմար չէ։Չի ընդունվել։Հաշվի առնելով, որ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով և դրանից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերով որոշակի գործառույթներ արդեն դուրս են խորհուրդների լիազորություններից, խոշորացումը ավելի նպատակահարմար կլինի։5․ 2.2.2 կետում նշված կրթահամալիրների թիվը, եթե վերաբերում է Կապան համայնքին, ապա անհրաժեշտ է վերանայել, քանի որ Կապան խոշորացված համայնքում կա 39 բնակավայր և 33 հանրակրթական ուսումնական հաստատություն:Ընդունվել է։ Կատարվել է համապատասխան փոփոխություն:7․ ՀՀ քաղաքաշինության կոմիտե02․03․202301/14.1/2262-2023«Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագիրը» հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի փաթեթի վերաբերյալ առաջարկում ենք.Հավելված N 1-ում «Նախնական և միջին մասնագիտական կրթություն» բաժնի Նպատակ 2-ի 2.1.6 կետի տողում «գործիքակազմի ներդրում» բառերից հետո ավելացնել «կրթաթոշակի տրամադրում՝ նվազագույն աշխատավարձի 30%-ի չափով», 2,585,087.7 գումարից հետո նախատեսել կրթաթոշակի ֆոնդի գումարը:Մարզերում առկա նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում կրթաթոշակի տրամադրումը կնպաստի դեպի մարզեր սովորողների հոսքին:Միաժամանակ վերոհիշյալ առաջարկը նպատակահարմար է դիտարկել միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում այն մասնագիտությունների գծով, որոնց շրջանակներում համապատասխան որակավորում ստացած մասնագետների ներգրավումը ՀՀ տնտեսական գործունեության մեջ կարող է խթան հանդիսանալ,օրինակ՝ քաղաքաշինության, գյուղատնտեսության,կրթության և/կամ առողջապահության ոլորտներում շեշտակի առաջընթաց գրանցելու համար:Չի ընդունվել 2.1.6 կետով սահմանված գործողությունն ուղղված է ՀՀ մարզերում գտնվող ՆՄՄԿ ուսումնական հաստատությունների ուսանողների և մանկավարժական աշխատողների տրանսպորտային ծախսերի փոխհատուցմանը, որն իր հերթին նպատակ ունի ապահովել մասնագի տական կրթության հասանելիությունը: Միևնույն ժամանակ առաջարկվող կրթաթոշակի տրամադրումը գաղափա րապես և ոլորտի քաղաքականության տեսանկյունից, գտնվում է այլ դաշտում և նպաստում է պետության կողմից գերակա հանդիսացող ոլորտներում անհրաժեշտ մասնագետների պատ րաստմանը և համալրմանը: Միաժա մանակ ներկայումս 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսա յին ծրագրի շրջանակում քննարկվում է կրթաթոշակային քաղաքականության նոր մոտեցումները, որը համահունչ է Քաղաքաշինության կոմիտեի առաջարկին:8․ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն02.03.2023N ՆՄ/ԳԽ/5058-2023«Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագիրը» հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերաբերյալ առաջարկում է՝Նախագծի N 1 հավելվածի «Նախադպրոցական կրթություն» բաժնի` 2.1.2-րդ կետում «ընտանիքների» բառերից հետո լրացնել նաև «շուրջօրյա խնամքի հաստատություններում խնամվող» բառերը,3.1.2-րդ կետում «միջավայր» բառից հետո լրացնել «, հաշմանդամություն ունեցող երեխաների համար մատչելի միջավայր՝ օրենսդրությամբ սահմանված նորմերին համապատասխան» բառերը,Ընդունվել է մասամբ։2.1.2 կետում առաջարկն ընդունվել է, հավելվածում կատարվել է համապատասխան լրացումը3.1.2 կետում առաջարկը չի ընդունվում, քանի որ տարբեր կարիքներ ունեցող երեխաները նաև հաշմանդամություն ունեցող երեխաներն են, իսկ գործողության մեջ այդ ձևակերպումը կա։Նախագծի N 1 հավելվածի «Նախադպրոցական կրթություն» բաժնի 1.1.6-րդ կետի 2-րդ սյունակում, «Հանրակրթություն» բաժնի 1.2-րդ տողում, «Նախնական և միջին մասնագիտական կրթություն» բաժնի 1.2-րդ կետում և 1.2.1-ին կետի 2-րդ սյունակում, «Բարձրագույն կրթություն» բաժնի 1.3.1-ին կետի 2-րդ և 3-րդ սյունակներում «վարձատրության» բառից առաջ լրացնել «աշխատանքի» բառը՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի կարգավորումների (օրինակ, 106-րդ հոդվածի 3-րդ մաս, 180-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասեր, 181-րդ հոդված, 183-185-րդ հոդվածների վերնագրեր) հետ միասնականության ապահովման նպատակով.Ընդունվել է ի գիտություն: Հանրակրթության 1.2.1 գործողության ձևակերպումը հետևյալն է՝ աշխատանքի արժանապատիվ վարձատրություն։1․2․1 և 1․3․1 կետերում առաջարկն ընդունվել է։ Նախագծի N 1 հավելվածի «Հանրակրթություն» բաժնի՝1.1-ին կետում լրացնել նոր գործողություն հետևյալ բովանդակությամբ՝ «Նախադպրոցական հաստատությունների մասնագետների վերապատրաստումներ՝ հաշմանդամություն ունեցող երեխաների հետ աշխատելու հմտություններ ձևավորելու նպատակով»,1.1.4-րդ կետի 2-րդ սյունակում «հրատարակված են» բառից հետո լրացնել«, հաշվի են առնված հաշմանդամություն ունեցող երեխաների կարիքները» բառերը,2.5-րդ կետում «վարձատրության» բառն առաջարկում ենք փոխարինել «աշխատավարձի» բառով,2.6.1-ին կետում «ապահովում» բառից հետո լրացնել «՝հաշվի առնելով հատուկ սննդի կարիք ունեցող աշակերտների կարիքները» բառերը,3.1.3-րդ կետում« աշխատանքներ» բառից հետո լրացնել «՝հաշվի առնելով հաշմանդամություն ունեցող անձանց համար օրենսդրությամբ սահմանված նորմերը» բառերը,3.1.4-րդ կետում «զարգացում» բառից հետո լրացնել «՝ հաշվի առնելով հաշմանդամություն ունեցող անձանց առանձնահատկությունները» բառերը,3.1.5-րդ կետում «ապահովում» բառից հետո լրացնել «, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար» բառերը.1.1 կետի մասով՝ առաջարկն ամրագրելու անհրաժեշտություն չկա, քանի որ վերապատրաստման մոդուլներում նախատեսված են,1.1.4 կետում լրացման կարիք չկա, քանի որ գրքերը հրատարակվում, կամ վերահրատարակվում են, առողջապահության նախարարի հրամանով սահմանված ստանդարտ ներով և չափանիշներով,2.5 կետում առաջարկն ընդունվել է, կատարվել է համապատասխան փոփոխություն,2.6.1 կետում առաջարկն ընդունվել է ի գիտություն,3.1.3 կետում լրացման կարիք չկա, քանի որ քաղաքաշինական նորմերով այն պարտադիր է, ինչպես նաև հաջորդ 2 կետերում ևս, քանի որ «ՀՀ կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» և դրանից բխող գործողությունները սահմանված են՝ թիրախում ունենալով բոլոր խոցելի խմբերի երեխաներին, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող։Նախագծի N 1 հավելվածի «Նախնական և միջին մասնագիտական կրթություն» բաժնի 2.1.2-րդ կետում «առաջնահերթության» բառից հետո լրացնել «՝հաշվի առնելով հաշմանդամություն ունեցող անձանց համար սահմանված նորմերը» բառերը․Ընդունվել է։Նախագծի N 1 հավելվածի «Բարձրագույն կրթություն» բաժնի՝1.2.1-ին կետում «ստեղծում» բառից հետո լրացնել «՝ հաշվի առնելով օրենսդրությամբ սահմանված նորմերը» բառերը,1.2.3-րդ «դասընթացներ» բառից հետո լրացնել «՝հաշվի առնելով հաշմանդամություն ունեցող անձանց առանձնահատկությունները».Ընդունվել է։Նախագծի N 2 հավելվածում «Նախնական և միջին մասնագիտական կրթություն» բաժնի 1-ին նպատակի 1.1-ին գործողության հիմնավորման 1.1-ին բաժնում նշված է. «Աշխատանքի վրա հիմնված ուսումնառության վերաբերյալ կանոնակարգումներ չկան նաև Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում, որտեղ մասնավորապես բացակայում են աշխատանքի վայրում սովորողի կարգավիճակի և ուսուցանող ձեռնարկություններում ուսումնառության կազմակերպմանը վերաբերող պայմանների սահմանումները և այլն:»։Նշվածի կապակցությամբ գտնում ենք, որ մասնագիտական կրթական ծրագրի շրջանակում աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ձևով գործնական աշխատանքային ուսուցում անցնող և սահմանված որոշակի աշխատանք կատարող սովորողներին վերաբերող կարգավորումներն անհրաժեշտ է նախատեսել միայն համապատասխան ոլորտային օրենքով՝ վերջիններիս չհամարելով աշխատողներ։Ելնելով վերոգրյալից՝ առաջարկում ենք Նախագծի N 2 հավելվածում «Նախնական և միջին մասնագիտական կրթություն» բաժնի 1-ին նպատակի 1.1-ին գործողության հիմնավորման 1.1-ին բաժնի նշված հատվածը խմբագրել։Չի ընդունվելԴիտարկումը և առաջարկը վերաբերվում է Նախագծի N2 հավելվածում բերված՝ 1.1․ «Ներկա վիճակը և առկա խնդիրները» բաժնում առկա իրավիճակի նկարագրությանը և որոշ փաստերին ու եզրահանգումներին, իսկ «Նշվածի կապակցությամբ գտնում ենք, որ մասնագիտական կրթական ծրագրի շրջանակում աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ձևով գործնական աշխատանքային ուսուցում անցնող և սահմանված որոշակի աշխատանք կատարող սովորողներին վերաբերող կարգավորումներն անհրաժեշտ է նախատեսել միայն համապատասխան ոլորտային օրենքով՝ վերջիններիս չհամարելով աշխատողներ։» առաջարկը սահմանված կարգով քննարկվել է մի շարք՝ «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին», «Կրթության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Լիցենզա վորման մասին» օրենքում փոփո խություններ և լրացումներ կատարելու մասին», ««Հիմնադրամների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Առևտրի և ծառայությունների մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի մշակման գործընթացի շրջանակներում տարբեր հարթակներում, և սույն գործողությունների ծրագրի քննարկման առարկա չի հանդիսանում: Հետևաբար խմբագրման անհրա ժեշտություն չկա:Նախագծի N 1 հավելվածում և N 2 հավելվածի 2.2-րդ կետով ներկայացված է «ՄԿՈՒ ոլորտում ֆինանսավորման կարգի ներդրում, մասնավորի հետ համատեղ կառավարման և ձեռնարկատիրական գործունեության ընդլայնման գործիքակազմերի ներդրում» միջոցառումը։ Ըստ N 2 հավելվածի նշված կետի՝ հիմնավորման մեջ նշված է, որ տարանջատված են կրթաթոշակների և սոցիալապես անապահով ուսանողների համար ուսանողական նպաստների տրամադրման մեխանիզմները, սակայն N 1 հավելվածումմիջոցառման բովանդակության մեջ նման դրույթ չկա, որպես համակատարող Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացված չէ։ Առաջարկում ենք լրացնել։Բացի այդ հայտնում ենք նաև, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակված և շրջանառվող «Սոցիալական աջակցության մասին» օրենքի նորնախագծով նախատեսվում է սահմանել, որ 2029 թվականի հունվարի 1-ից հետո որպես սոցիալական աշխատող կարող են աշխատել միայն «Սոցիալական աշխատանքի» բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող անձինք։ Գործող օրենքում սահմանվում է, որ սոցիալական աշխատող կարող է հանդիսանալ նաև այլ մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ունեցող անձը, որն ունի «Սոցիալական աշխատանք» մասնագիտության հատուկ ուսուցման դասընթացներ ավարտելու մասին համապատասխան վկայական և սոցիալական ոլորտի աշխատանքի առնվազն մեկ տարվա փորձ: Հաշվի առնելով իրականացվող օրենսդրական փոփոխությունների փաթեթը, սոցիալական աշխատանքի կարևորությունը, դրա հետագա զարգացումը և արդի հիմնախնդիրները՝ առաջարկում ենք Նախագծով նախատեսել նաև իրավակարգավորումներ «Սոցիալական աշխատանք» բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու համար նպատակային ուսուցման տեղեր սահմանելու մասին, որպեսզի պետությունը կարողանա ապահովել հասարակության խոցելի խմբերի հետ սոցիալական աշխատանքի իրականացումը պրոֆեսիոնալ մասնագետների կողմից։Ընդունվել մասնակի է։7-րդ կետի առաջին պարբերության մասով Հիմնավորման մեջ (Հավելված N2-ում) կատարվել է համապատասխան խմբագրական փոփոխություն։ Որպես միջոցառում այն նախատեսված չէ այս փուլում ներառել որպես գործողություն, քանի որ անհրաժեշտ մեխանիզմները և սկզբունքները դեռևս պետք է մշակվեն, հետևաբար ԱՍՀ նախարարությանը՝ որպես համակատարողի, ներգրավելու անհրաժեշտություն չկա:7-րդ կետի 2-րդ և 3-րդ պարբերությունների մասով առաջ բերված խնդիրը մեծամասամբ գտնվում է մասնագիտությունների ցանկի, Որակավորման ազգայի շրջանակի և կրթական ծրագրերի դաշտում և այն ներկայացնել որպես առանձին գործողություն նպատա կահարմար չէ:9․ ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն03․03.202301/3224-2023ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԴԻՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ«Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ1․ «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագրի «ակնկալվող արդյունք» բաժնում առաջարկում ենք նշել այն իրավական ակտի կրճատ անվանումը, որով արդեն կարգավորված են համապատասխան հարաբերությունները՝ համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի։ Մինչդեռ հիշյալ բաժնում նախատեսված են անորոշ հղումներ, մասնավորապես՝ «չափանիշները սահմանվել են», «հայեցակարգն ընդունվել է» և այլն։ Այդ առումով պետք է նկատի ունենալ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները, որոնց համաձայն արգելվում է կատարել անորոշ հղումներ։ Իսկ այն դեպքում, երբ նախատեսվում է իրավական ակտի ընդունումը, հիշյալ բաժնում պետք է նշել, որ համապատասխան իրավական ակտը պետք է մշակվի։Ընդունվել է ի գիտություն։2․Հավելված 1-ի Հանրակրթություն բաժին․ա) 1․1 կետի 1․1․1 միջոցառման ակնկալվող արդյունքի տեքստում «համապատասխանում են միջազգային ստանդարտներին» արտահայտությունը փոխարինել «համապատասխանում են հանրակրթական պետական չափորոշչին»։բ) 1․2 կետի 1․2․1 միջոցառման անվանման տեքստում «մասնագիտական ստանդարտների» արտահայտությունը փոխարինել «մասնագիտական չափորոշիչների» այն հիմնավորմամբ, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված են հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի մասնագիտական չափորոշիչներ, եթե խոսքը չի վերաբերվում առանձին մշակվելիք ստանդարտների մասին։գ) 1․2․4 միջոցառման բովանդակությամբ անհավասար սկզբունք է սահմանվում գյուղական դպրոցներում դասավանդել ցանկացող ուսուցիչների համար, քանի որ ինչպես վիճակագրությունն է ցույց տալիս, բոլոր առարկաների գծով ուսուցիչների պահանջարկ կա և ապագայում շարունակվում է պահանջարկի աճ։ Առաջարկում ենք ԲՏՃՄ առարկաների դասավանդման խրախուսման համար դիտարկել 1․2․7 միջոցառումը և վերջինիս ակնկալվող արդյունքներում, բացի «սփյուռքի մասնաբաժնից» որպես առանձին կշիռ ավելացնել նաև «մասնավոր ոլորտի որակյալ կադրերին ԲՏՃՄ ներգրավվածության մասնաբաժինը»։դ) 2.4.1 միջոցառման բովանդակությունը խմբագրել՝ տեքստում «սովորողների նախասիրությունները և կարողությունները» արտահայտությունից հետո լրացնելով «ստեղծարար հմտությունները, մարդկային կապիտալը զարգացնող ու կատարելագործող կարողունակությունները» արտահայտությամբ այն հիմնավորմամբ, որ արտադպրոցական կրթության նպատակը ոչ միայն երեխայի նախասիրություններից բխող, այլև երկրի համար մարդկային ապագա կապիտալի ձևավորմանն ուղղված կարողունակությունների զարգացումն է։ Բացի այդ, Հավելված 2-ում հիմնավորված չէ արտադպրոցական ծառայությունների արդյունքների ճանաչման և կրեդիտային համակարգի ներդրման սկզբունքները, այդ թվում՝ թե ինչու այն պետք է ներդնել միայն ավագ դասարաններում։ Առաջարկում ենք վերանայել նաև սույն միջոցառման ակնկալվող արդյունքները՝ սահմանելով առանձին կշիռ արտադպրոցական ծառայություններ մատուցող այլ կազմակերպաիրավական տեսակի կառույցների մասնաբաժին, քանի որ պարտադիր չէ արտադպրոցական ծառայություն մատուցողը լինի դպրոցը։1.1.1 կետում առաջարկը չի ընդունվել։ 1.2.1 կետում առաջարկն ընդունվել է, կատարվել է համապատասխան փոփոխություն, հաշվի առնելով, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2022թ. օգոստոսի 5-ի N 30-Ն հրամանով հաստատվել են ուսուցչի մասնագիտական չափանիշները։1.2.4 կետում առաջարկը չի ընդունվել, քանի որ խնդիրը ուսումնասիրվել է խորքային, և տոկոսային հարաբերությամբ ԲՏՃՄ առարկաներ դասավանդող ուսուցիչների պակասը կրկնակի ավել է. այս պահին այդ 2 գործողությունը իրար լրացնող են։2.4.1 կետում առաջարկը չի ընդունվել այն հիմնավորմամբ, որ Հայաստանում մարդկային կապիտալը դիտվում է որպես երկրի զարգացման հիմնական ռեսուրս, իսկ կրթությունը` մարդկային կապիտալի զարգացման որոշիչ գործոն, և այդ թվում՝ արտադպրոցական կրթությունը դրա անբաժանելի մասն է կազմում։3․Հավելված 1-ի «Նախնական և միջին մասնագիտական կրթություն» բաժին․ա) Առաջարկում ենք ռազմավարական նպատակը խմբագրել հետևյալ կերպ՝ «Ձևավորել ազգային և համամարդկային արժեքների վրա հիմնված, Հայաստանի Հանրապետությունում և միջազգայնորեն մրցունակ մարդկային կապիտալի զարգացմանը միտված այնպիսի մասնագիտական կրթական համակարգ, որն, անկախ անձի տարիքից և սոցիալ-աշխատանքային կարգավիճակից, հնարավորություն է տալիս ստանալ իր կարիքներին և ընդունակություններին, ինչպես նաև հարափոփոխ տնտեսությանն անհրաժեշտ որակավորված աշխատուժի պահանջարկին առավելապես համապատասխանող որակյալ կրթություն»։ բ) Վերջնական արդյունք 1-ում առաջարկում ենք «եվրոպական չափանիշներին համապատասխան» արտահայտությունը փոխարինել «եվրոպական կրթական տարածքին ինտեգրման և որակավորումների փոխճանաչման» արտահայտությամբ, ինչպես որ ներկայացված է Հավելված 2-ի հիմնավորմամբ։գ) Վերջնական թիրախներում առաջարկում ենք «կարճ ժամանակում» արտահայտությունը հստակեցնել՝ սահմանելով երկու ցուցիչ՝ 6ամիս և 1 տարի այն հիմնավորմամբ, որ 1 տարուց ավելի գործազրկության մեջ գտնվող անձը համարվում է երկարատև գործազուրկ։ դ) Առաջարկում ենք 1.1.1․«Նախնական և միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների՝ երկրի և տարածաշրջանի տնտեսական կարիքներին համապատասխանության ապահովում՝ մասնավոր ոլորտի հետ համագործակցությամբ» միջոցառման կատարման համար համակատարող դիտարկել Էկոնոմիկայի նախարարությանը։ե) 1.1.5 միջոցառման անվանումը խմբագրել հետևյալ կերպ․ «Արագ և ճկուն որակավորում ապահովող մեխանիզմների մշակում և գործարկում, այդ թվում՝ ոչ ֆորմալ կրթության արդյունքում միկրորակավորումների ճանաչման միջոցով»։զ) 1.2.1 միջոցառման բովանդակությունը խմբագրել հետևյալ կերպ․ ՆՄՄԿ ոլորտի մանկավարժների պատրաստման/վերապատրաստման, ինչպես նաև ատեստավորման համակարգերի ներդրում՝ նպաստելով կարողությունների զարգացմանը, և այն փոխկապակցելով վարձատրության բարձրացմանը։է) 1․2․2 միջոցառման ակնկալվող արդյունքներում ցուցանիշ է սահմանված մոդուլների քանակը, միևնույն ժամանակ հավելված 2-ում բավարար նկարագրված չէ միջոցառման ակնկալվող արդյունքը։ Առաջարկում ենք սույն միջոցառման ցուցանիշ սահմանել ՄԿՈՒ կրթության իրականացման գործընթացում ներգրաված մասնավոր ընկերությունների արհեստավարժ մասնագետների քանակը։ ը) Որոշ միջոցառումների (օրինակ՝ 1․2․4, 1․1․3, 3.1.2, 3.1.3) ֆինանսավորման նպատակայնությունը հիմնավորման կարիք ունի։թ) 2․7 միջոցառման ակնկալվող արդյունքների վերջնական թիրախում սահմանել․ Հաստատություններում առկա է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց հետ աշխատող բազմամասնագիտական թիմ այն հիմնավորմամբ, որ ներառական կրթության արդյունավետ կազմակերպման տեսանկյունից բացի ֆիզիկական միջավայրի մատչելիություն և խելամիտ հարմարեցումներից, կարևոր է մասնագետների ներգրավվածությունը։3-րդ կետի ա) ենթակետի առաջարկը չի ընդունվել։Գործողությունների ծրագրում բերված ձևակերպումը ըստ էության ավելի լայնորեն է արտահայտում այն գաղափարը, որը դրված է առաջարկվող ձևակերպման մեջ:3-րդ կետի բ) ենթակետի առաջարկը չի ընդունվել։ բ) ենթակետով առաջարկվող եվրոպական կրթական տարածքին ինտեգրման և որակավորումների փոխճանաչման» արտահայտությունը ըստ էության վերաբերվում է ոչ միայն կրթական հաստատությանը, այլև կրթական ծրագրերին: Քանի որ եվրոպական կրթական տարածքին ինտեգրման և որակավորումների փոխճանաչման համար անհրաժեշտ է համապատասխանեցնել կրթական ծրագրերը եվրոպական սահմանված չափանիշներին, հետևաբար, մեր կողմից բերված ձևակերպումը առավել նպատակահարմար է: 3-րդ կետի գ), դ), ե), զ) ենթակետերի առաջարկներն ընդունվել են։3-րդ կետի է) ենթակետի առաջարկը չի ընդունվել։ՆՄՄԿ իրականացվում է մոդուլային ուսուցում, և 1 մասնագիտական կրթական չափորոշիչը բաղկացած է միջինում 22 մոդուլներից, որոնց կեսից ավելին ընդհանուր և նեղ մասնագիտական մոդուլներ են: Ընդհանուր և նեղ մասնագիտական 1 կամ մի քանի մոդուլներ կարող է դասավանդել տվյալ ոլորտի գործարար համայնքի 1 մասնագետ: Հետևաբար վարձատրության հաշվարկի տեսանկյունից նպատակահարմար է որպես ցուցանիշ պահպանել մոդուլը: Բնականաբար վերջնարդյունքում ԿԳՄՍՆ-ն կունենա վիճակագրական տվյալներ, թե քանի մասնագետ է ներգրավված տվյալ միջոցառման իրականացման ընթացքում: Միաժամանակ, Հավելված 1-ում առաջարկում ենք․1․առանձին միջոցառում նախատեսել՝ «Ուսանողների և շրջանավարտների կարիերայի ուղղորդման և զբաղվածության հետագծի էլեկտրոնային համակարգի ստեղծում և վարում» այն հիմնավորմամբ, որ ըստ մասնագիտությունների և վարչատարածքային միավորների մասնագիտական կրթության և ուսուցման մասնագիտությունների առաջարկի և պահանջարկի վերհանման գործընթացում կարևոր ցուցիչ է ՆՄՄԿ ուսումնական հաստատությունների ուսանողների և շրջանավարտների զբաղվածության հետագծի վարումն ու վերլուծությունը,2․ առանձին միջոցառում նախատեսել նպատակային ուսուցման գործուն մեխանիզմների մշակման վերաբերյալ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ առկա օրենսդրական կարգավորումները բավարար չեն մարզերում աշխատաշուկայում առկա մասնագետների պահանջարկը բավարարելու համար,3․ խրախուսել մասնագիտական կրթության համակարգում երկակի որակավորմամբ մասնագիտությունների ներդրումը, ինչը հարափոփոխ աշխատաշուկայում մրցունակ աշխատուժի ձևավորման կարևոր քայլերից է։Չի ընդունվել։ 1. Սույն միջոցառման համար արդեն իսկ կայացել են քննարկումներ: ԿՏԱԿ-ի կողմից կատարվում են նախապատ րաստական աշխատանքները: Հետևաբար նոր միջոցառման ավելացման անհրաժեշտություն չկա:2. Սույն կետով բերվող առաջարկը ըստ էության արտացոլված է 1.1.1. և 2.2.3 գործողություննների մեջ: Հետևաբար նոր միջոցառում ավելացնելու անհրաժեշտություն չկա: 3. Սույն կետով առաջարկվող ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ են համապատասխան օերնսդրական հիմքեր և փորձի ուսումնասիրություն: Հիմքերի ստեղծումից հետո այդ խնդրին անդրադարձ կկատարվի:10․ՀՀ ֆինանսների նախարարություն03․03․202301/8-3/3979-2023««Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերաբերյալ հայտնում է հետևյալը.Նախագծի ընդունումը ենթադրում է 2023-2030թթ. կրթության ոլորտի գծով 2,325.0 մլրդ դրամի ֆինանսավորման հատկացում, որից 231.5 մլրդ դրամը՝ 2023 թվականին, 839.5 մլրդ դրամը՝ 2024-2026թվականներին: Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ դեռևս 2022 թվականին՝ «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ ֆինանսների նախարարությունն իր հստակ դիրքորոշումն է հայտնել նշված նախագծի ոչ իրատեսականության վերաբերյալ, առաջարկելով նախագիծը քննարկել ՀՀ կառավարության ծրագրով սահմանված մյուս թիրախների հետ համատեղ իրագործման տեսանկյունից՝ հաշվի առնելով հարկաբյուջետային շրջանակի հնարավորությունները: Ներկայումս վերահաստատում ենք մեր բացասական դիրքորոշումը օրենքից բխող գործողությունների ծրագրի վերաբերյալ և առաջարկում Նախագծով նախատեսվող միջոցառումները և դրանց գծով պետական բյուջեից տրամադրվելիք ծախսերը համապատասխանեցնել ՀՀ կառավարության 18.11.2021թ. N1902-Լ որոշմամբ սահմանված միջոցառումներին և դրանց ֆինանսավորման կանխատեսվող չափերին, վերանայել այն ծրագրերը, որոնք անմիջականորեն չեն բխում կառավարության ծրագրից: Ավելին, 2023թ. փետրվարի 21-ին ՀՀ վարչապետի մոտ կայացած՝ 2024-2026 թվականների հարկաբյուջետային և ծախսային շրջանակների մասին խորհրդակցության ընթացքում քննարկվել էառաջիկա երեք տարիների մակրոտնտեսական կանխատեսումների հիման վրա գնահատված հարկաբյուջետային շրջանակը, որի հիման վրաԿԳՄՍ նախարարությանը տրամադրվել են 2024-2026 թվականների ՄԺԾԾ ընթացիկ ծախսերի նախնական չափաքանակները: Նշված չափաքանակներիշրջանակներում և ոլորտային առաջնահերթությունների համատեքստում էլ կքննարկվեն միջնաժամկետ հատվածում կրթության ոլորտի գծով իրականացվելիք միջոցառումները: Ուստի առաջարկում ենք՝ խստորեն պահպանելով ծախսերի համար սահմանված ընդհանուր առավելագույն չափաքանակները, Նախագիծը համապատասխանեցնել 2024-2026թթ. ֆիսկալ հնարավորություններին, որպեսզի ռազմավարության իրականացումն ընդհանարապես լինի իրատեսական, հակառակ դեպքում՝ առկա սահմանափակ ֆինանսական հնարավորություններն ուղղակիորեն թույլ չեն տալու սպասարկել ներկայացված Նախագիծը:Ինչ վերաբերում է 2023թ. իրականացվելիք միջոցառումներին և դրանց գծով տրամադրվելիք ծախսերին՝ առաջարկում ենք Նախագծից հանել ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում նախատեսող միջոցառումները և2023թ. համար պահանջվող ծախսերը համապատասխանեցնել պետական բյուջեով ՀՀ ԿԳՄՍ նախարարությանն այդ նպատակներով նախատեսված միջոցներին,նկատի ունենալով այն հանգամանքը, որ 2023թ. պետական բյուջեով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հայտն ամբողջությամբ բավարարվել է, իսկ Նախագծում ներառված միջոցառումների գծով ծախսերը չեն պլանավորվել և նախատեսված չեն 2023թ․ բյուջետային շրջանակներում։ Հայտնում ենք նաև, որ ՀՀ 2023թ. պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդը չի կարող դիտարկվել որպես Նախագծում ներառված միջոցառումների ֆինանսավորման աղբյուր, նկատի ունենալով, որ վերջինս հանդիսանում է տվյալ տարվա պետական բյուջեում չկանխատեսված, ինչպես նաև բյուջետային երաշխիքների ապահովման ծախսերի ֆինանսավորման աղբյուր և այն արդեն իսկ ծանրաբեռնված է ՀՀ կառավարության կողմից ընդունված որոշումներով և շրջանառության մեջ դրված որոշումների նախագծերով:Նախագծի վերաբերյալ ունենք նաև խմբագրական բնույթի դիտողություն, այն է՝ Հավելված 1-ի 2.1.3. գործողության «Կատարող/ համակատարող» սյունակից հանել «Ֆինանսների նախարարություն» բառերը: Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը դեմ է Նախագծի ընդունմանը:Ընդունվել է մասամբ։Հաշվի առնելով ներկայացված առաջարկությունը, ՀՀ կառավարու թյան որոշման նախագծի մեջ ավելացվել է կետ հետևյալ բովանդակությամբ՝ «2․ Սույն որոշմամբ նախատեսված՝ ««Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողու թյունների ծրագրով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից անհրաժեշտ ծախսերի հատկացման հարցը քննարկել տվյալ տարվա բյուջետային գործընթացի շրջանակում»:ՀՀ մարզպետարաններ1. ՀՀ Կոտայքի մարզպետարան20․02․2023թN 01/06/01090-2023««Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագիրը» հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ առաջարկություններ չունենք։2․ ՀՀ Արմավիրի մարզպետարան 20․02․2023թN 01/11.1/01195-2023ՀՀ Արմավիրի մարզպետարանում քննարկվել և հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագիրը» հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի փաթեթը։ Նախագծի վերաբերյալ առաջարկություններ չկան:3. ՀՀ Արարատի մարզպետարան20․02․2023թN 01//00885-2023«Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագիրը» հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը քննարկվել է ՀՀ Արարատի մարզպետարանում և արժանացել հավանության:4. ՀՀ Տավուշի մարզպետարան21.02.2023թN 01//00772-2023«Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագիրը» հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի փաթեթը քննարկվել է շահագրգիռ կազմակերպությունների հետ և արժանացել հավանության: Նախագծի վերաբերյալ առաջարկություններ և դիտողություններ չկան:5. ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան22․02․202301//1299-2023«Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագիրը» հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի փաթեթը քննարկվել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանում՝ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ: Նախագծի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները չունենք: 6․ՀՀ Շիրակի մարզպետարան 22.02.2023N 03//01454-2023««Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին օրենքից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի փաթեթը քննարկվել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանում: Նախագծի վերաբերյալ առաջարկություններ չունենք։7. ՀՀ Արագածոտնի մարզպետարան22․02․2023N 01/4/00802-2023««Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագիրը» հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի փաթեթը քննարկվել է ՀՀ Արագածոտնի մարզպետարանում։Առարկություններ և առաջարկություններ չունենք։8. ՀՀ Լոռու մարզպետարան 23.02.2023N01/106․3․1/01391-2023«Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագիրը» հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի փաթեթը քննարկվել է մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունում, որի արդյունքում առաջարկություններ են արվել՝ ծնողավարության դասընթացը որպես թեմա մտցնել վերապատրաստումների ծրագրում, այսինքն՝ 1.1.4 կետը հանել՝ այն ներառելով 1.1.2 կետի մեջ, քանի որ՝ ՀՀ կրթության և գիտության նախարարի` 2011 թվականի ապրիլի 26-ի N 416-Ն հրամանով հաստատված ՀՀ նախադպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավար և մանկավարժական կազմի տարիֆաորակավորման բնութագրերի պահանջների համաձայն՝նախադպրոցական ուսումնական հաստատության մեթոդիստի պաշտոնային պարտականությունների մեջ է մտնում ծնողների հետ տարվող աշխատանքը (12-րդ կետի է ենթակետ, 19-րդ կետ), նախադպրոցական ուսումնական հաստատության դաստիարակի պաշտոնային պարտականությունների մեջ է մտնում 27-րդ կետը, այն է՝27) ծնողների հետ տանում է աշխատանք՝ ընտանիքում երեխաների դաստիարակության հարցերի ուղղությամբ,ներգրավում է և խթանում նրանց հաստատության հետ ակտիվ համագործակցությանը,նախադպրոցական ուսումնական հաստատության սոցիալական մանկավարժը, հոգեբանի պաշտոնային պարտականությունների մեջ է մտնում 8-րդ, 12-րդ և 19-րդ կետերը. այն է՝8) ուսումնական հաստատությունների ղեկավարներին և աշխատակիցներին խորհուրդներ է տալիս այդ հաստատության զարգացման, երեխաների մանկավարժների, ծնողների, սոցիալ-հոգեբանական իրազեկության բարձրացման և հոգեբանության գործնական կիրառման ուղղությամբ.12) ցուցաբերում է երեխաներին, ծնողներին, մանկավարժական կոլեկտիվին օգնություն՝ կոնկրետ պրոբլեմների լուծման ուղղությամբ: Անցկացնում է տարբեր նշանակության և ուղղվածության հոգեբանական դիտարկում, հետազոտություն, մանկավարժական գնահատում,19) խորհրդատվություն է իրականացնում մանկավարժներին՝ գործնական հոգեբանության կիրառման ուղղությամբ, նպաստում է մանկավարժների, ծնողների սոցիալ-հոգեբանական իրավասությունների մակարդակի բարձրացմանը:Ընդունվել է,1․1․2 կետում կատարվել է համապատասխան փոփոխություն։1.1.4 կետի ժամկետը փոխել՝ դարձնելով 2023-2029՝ հաշվի առնելով, որ կրթության ոլորտում փոփոխությունները չպետք է կրեն շտապողական բնույթ: Առարկայական չափորոշիչների փոփոխությունը պետք է բերի դասագրքերի փոփոխություն, բայց ոչ 2-3 տարվա ընթացքում: Անցումը պետք է լինի սահուն՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ դասագրքերը տրվում են սովորողներին 3-ից (տարրական) - 5 տարի ժամկետով: Հետևաբար, ճիշտ կլինի հրատարակությունն էլ կազմակերպել համապատասխանաբար 3-5 տարվա ընթացքում: Ընդունվել է, նշված բովանդակությամբ կետում կատարվել է փոփոխություն։9․ ՀՀ Սյունիքի մարզպետարան 24.02.2023N 01//01363-2023Հավելված 1-ի 1.2.4, 2.2.2, 3.1.1 և 4.1.3 կետերում համակատարողների ցանկում ավելացնել՝ մարզպետարաններ բառը:Ընդունվել է։2. Համաձայն ՀՀ ԿԳՆ 2010թ. մարտի 18-ի N 113-Ն հրամանով հաստատված կարգի՝ պետական ուսումնական հաստատության կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի ձևավորման կարգի 4-րդ կետի՝ առանձին խորհուրդ ձևավորվում է առնվազն 3000 բնակչություն ունեցող բնակավայրերում գործող հաստատությունների դեպքում, մինչև 3000 բնակչություն ունեցող բնակավայրերում գործող հաստատությունների դեպքում ձևավորվում է միացյալ խորհուրդ՝ ներառելով առավելագույնը երեք հաստատություն: Ելնելով միացյալ խորհուրդների գործունեության կազմակերպման դժվարություններից՝ հավելված 1-ի 4․1.2 կետում նշված հանրակրթական ուսումնական հաստատությունների կառավարման խորհուրդների՝ հետագայում նոր ձևաչափով խոշորացումը նպատակահարմար չէ։Չի ընդունվել։Հաշվի առնելով, որ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով և դրանից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերով որոշակի գործառույթներ արդեն դուրս են խորհուրդների լիազորություններից, խոշորացումը ավելի նպատակահարմար կլինի։3․ 2.2.2 կետում նշված կրթահամալիրների թիվը, եթե վերաբերում է Կապան համայնքին, ապա անհրաժեշտ է վերանայել, քանի որ Կապան խոշորացված համայնքում կա 39 բնակավայր և 33 հանրակրթական ուսումնական հաստատություն:Ընդունվել է։Կատարվել է համապատասխան փոփոխություն:10․ ՀՀ Վայոց Ձորի մարզպետարան24.02.2023N 01/09.3/1356-2023Առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագրի (հավելված 1) 2.6.1 կետի ֆինանսավորման աղբյուր բաժնում ավելացնել՝ «Օրենքով չարգելված այլ աղբյուրներ» բառերը։Կարծում ենք, որ այդ լրացումը հնարավորությունը կտա ծնողական համայնքին և բարերարներին (առկայության դեպքում) ներդրումներ կատարել դպրոցական ճաշարանների բարեկարգման և «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրին աջակցելու համար:Ընդունվել է։11․ Երևանի քաղաքապետարան27.02.2023N 01/32474-23««Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին»Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերաբերյալ` հայտում ենք հետևյալը.1․ Նախագծին կից ներկայացված N 1 հավելվածով առաջարկվում է ««Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքից բխող գործողություններիհամակատարող/կատարող նախատեսել նաև Երևանի քաղաքապետարանին:Այս առումով հաշվի առնելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշմամբ ամրագրված կարգավորումները՝ հայտնում ենք, որ Նախագծին կից ներկայացված հավելվածում Երևանի քաղաքապետարանի՝ որպես ««Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների պարտադիր համակատարողի/ կատարողի վերաբերյալ կարգավորումներն անհրաժեշտ է վերանայել՝ անհրաժեշտության դեպքում Երևանի քաղաքապետարանին նույն օրենքից բխող գործողությունների կատարումը նախատեսելով համաձայնությամբ(առաջարկությամբ):Ընդունվել է։Կատարվել է համապատասխան փոփոխություն:2․ Նախագծին կից ներկայացված N 1 հավելվածի 1.1.6-րդ կետով նախատեսվում է մասնագիտական զարգացման և վարձատրության փոխկապակցված համակարգի ներդրում՝ նախադպրոցական հաստատությունների մանկավարժներին տարակարգի շնորհման գործընթացի միջոցով, որը նախատեսվում է իրականացնել համայնքային բյուջեի հաշվին, ինչը հաշվի առնելով տարակարգ ստացող մանկավարժների հնարավոր թիվը, կհանգեցնի Երևան քաղաքի բյուջեի ծախսերի ավելացման:Հիշյալ ծախսի իրականացումը չի նախատեսվել նաև Երևան քաղաքի 2023-2025թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրում:Միևնույն ժամանակ, վերոգրյալի համատեքստում հայտնում ենք նաև, որ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 61686-22 գրությամբ ներկայացված «Համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների տարակարգի շնորհման ու տարակարգ ստացած մանկավարժական աշխատողներին հավելավճար տրամադրելու, տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի ձևավորման և գործունեության կարգերը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի հիմնավորման համաձայն՝ հիշյալ տարակարգի շնորհման գծով ծախսերը նախատեսվում է իրականացնել պետական բյուջեի միջոցների հաշվին:Ամփոփելով նշվածը և հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 80-րդ հոդվածի կարգավորումները՝ հայտնում ենք, որ Նախագծին կից ներկայացված N 1 հավելվածի 1.1.6-րդ կետով նախադպրոցական հաստատությունների մանկավարժներին տարակարգի շնորհման գործընթացի միջոցով մասնագիտական զարգացման և վարձատրության փոխկապակցված համակարգի ներդրումը համայնքային բյուջեի հաշվին իրականացնելու վերաբերյալ կարգավորումն անհրաժեշտ է վերանայել: Ֆինանսավորման աղբյուրը ՀՀ պետական բյուջեն է, և այդ գործողության վերաբերյալ այլ ֆինանսավորում նախատեսված չէ: Միաժամանակ պետական բյուջեից այլ գործողություններին ուղղված հատկա ցումներ ևս առկա են։3․ Նախագծին կից ներկայացված հավելվածներում ամրագրված կարգավորումներն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերում ամրագրված կարգավորումներին՝ համաձայն որոնց՝ արգելվում են նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաև բառերի կամ տերմինների հապավումներ, նորմատիվ իրավական ակտում հաճախակի կիրառվող երկար արտահայտությունները նույն նորմատիվ իրավական ակտում կարող են սահմանվել կրճատ տարբերակով` իրավական ակտում առաջին իսկ կիրառումից հետո նախատեսելով կամ տվյալ արտահայտության սահմանումը, կամ փակագծերում նշելով կրճատ տարբերակը:Ընդունվել է։Կատարվել են համապատասխան խմբագրական փոփոխություններ:PK ! ܘ͒k k word/footnotes.xml
PK ! u word/footer1.xml
PK ! 3e e word/endnotes.xml
PK ! P P word/theme/theme1.xml
PK ! m word/settings.xml
PK ! mHU U customXml/itemProps2.xml
PK ! \ customXml/item2.xml
PK ! f˸ docProps/app.xml
Normal1425743242364Microsoft Office Word035399falseTitle1false49697falsefalse12.0000PK ! t?9z( ( customXml/_rels/item1.xml.rels
PK ! \'"( ( customXml/_rels/item2.xml.rels
PK ! kqʔ customXml/itemProps1.xml
PK ! j word/fontTable.xml
PK ! >AG'$ $ customXml/item1.xmlAMUW2mWUzyU2wplaGHbrzjvusBARWCTQP9Oz/RfpFDOmq9k7sQ9PCJWQ9/qVYCDsW7RdcxrcF9h2srtfL3mClJROQc2QDFLT06MqJfVCtrfRBlgxbpsrxQbNnAwChQnWQuLLRDpBV2dIGFWs7nORC4g5c3wbmJ3hdzApz7A2gvUTpb8kygdyKIcJVOcQcFW8FoozMxKhnjAsi4oZGNYuJ8UrMbgP4HLRnXdRd715C6QLjE9X/a7XQ9pX9hNotFFsgARBdgDQtq77cN7l1D5w9Q9KstLi4QwtSyEkpKr1oH0A+iDzELpPDoSrDOAv1Il+m0NU3rDimYKG0a4yNDKN4NSQ+DDmu6SUNM2nUP5KYCYoKiuJeX7K7wANKJEIVt+xrfBHCMFdTDBpN5OF16Iot9t3N3ijA5cnsNpVNjUNprVUDY+MbSeVR4i2YL74W4G3w72i+dcNsVi+yl+umGrC8dsJ3fpJ/2GWh4zswk0zHf/UP3tJnPQq5vt+ZMkIGFCBJzuashxyax3IKg1MP2wWYwy2Ph1xjMlfqDzO1wwMXt2etX6eaOHTLWVON8Z5KqDdyLofnWr7/7MSRJtjuXILJwWKEFJgVAflvKbzEfJU0Wds2hdhoGOiMXjjCELczZzSKpAw+xbhl9aOLY0rFuJxK9o3DWSlJn81n2stOunHIPG59VatQjwNXGpZo87gXQHSDarwOsXvv52u/Z1r7/pPPC37nqf27tHIIiipMZfnaJMxbRu4RhOASLTYLME1E/dRptPcz+CCv7cYEHmdn7vSe/S9qPrZfdrX0UsolXniyGhZ8HI87B4vEMF2scYX8HbaGwDmIa2A7/5llHInq5VmdGu74hPgysu4ZNgRIFwWEV3o5NycD1daFqYEUmqLH27Rocm+br56NZSAoH63Zg2Tiq4rHRwjyDJYIB746fLI6bqOVnU8zeS9hf0PWyLWIhYuFO1COg0PKwtBfvZbWq8VswHC2TAUAe/LTur7aBp7rhSM/yNhk4DsW9iOaotuieUd3LNkzXR8OpZhpxFpC0u0K1AM9EyYOPaV6lbAqlukvnDl1806wH0odMuE1ScnJp10zJTNW3U4Bf8Z35my83jyURiIiZxxmGpBv1ybDz+6YzZK8Ln8eqEuWcO0dph7iLSAGBjaf6a4OF5n1dkn3sxPkR+RXGVFS8AZBbOoPeac+1muBcKw0CCDGj4ms2v6LSEwoUGeSRVexvlA0g7GZTd9DWNDenFh3wp457NfAPT+tNAy/XwcqAG2VJsjcypGXZXgpoCCSNCYI1vSjtL3M0p4j2ojXxOpbu7MbhStCb1WQ3GNt3DB6R5CaYXbxMeo1LvLnPAQpW4VHKvPuF1eG/TBZHzur+uZYKmsBYyfqH/3cpOxY72/xUzk6L7osIFc4r5X7AxvtY1QJ7oHUiZVLIV54S3Gn3wgC8nlcUqm0tWKzIZDN9MPX6f1zp73eEMU9aJ3fhCwrnGuCV4qIGCwQr+6ZAYXpYmuUnUEZMV8PBP4Kx7rqZ+Gyg9zZVS/LFXk2cq2BgAa08z3UqsQH+5c+WFi9ERf6qbFJxyJnXuPNsFJaoB2lhuk4gFcPtJ914IstAFScFtV49cRVDLkFUMLBvHUfuNDJdLJgSPens+fVNglud+ZulU6p52c8lCJ+VbA7mNM/xHKzMx8MDE+kG1OfVfeFlrAvjg8+W122iecP/XC7BN9/J6fd6drhN271imMBhlPcyaKqta8i5G9k38G/Un+54VnlVYZlil437ksznyw8AtXZoLS8m95GUe2GoVqF1uaI/kHAbBd3IOCCN0Oqq7dLF8kamuqqlPXV+RprZ2OdvQiGdAt/AiN2yhvdWRmqiw92YBwDibMnI+xd1uVdDuy8JxAciD2J1EBMfzvPNemJLhWSlR008fhW+8=PK ! ! word/webSettings.xml
PK ! 2Ԥ?m ?m word/styles.xml
PK ! "S S word/numbering.xml
PK oV20 docProps/core.xmlUserMarine52023-03-13T14:20:00Z2023-03-13T16:24:00Zhttps://mul2.gov.am/tasks/762608/oneclick/001b9e121d2c16c439dde5ee43a672de09ef6e791501998a0a71e7ee66fdab02.docx?token=1426931c73a67cdb2aac7adfc8d7b2eePK ! $e5 5 [Content_Types].xmlPK ! N N f _rels/.relsPK ! KH\ \
word/_rels/document.xml.relsPK ! ?q,[k [k s word/document.xmlPK ! ܘ͒k k | word/footnotes.xmlPK ! u word/footer1.xmlPK ! 3e e word/endnotes.xmlPK ! P P C word/theme/theme1.xmlPK ! m Ƥ word/settings.xmlPK ! mHU U customXml/itemProps2.xmlPK ! \ D customXml/item2.xmlPK ! f˸ O docProps/app.xmlPK ! t?9z( ( ^ customXml/_rels/item1.xml.relsPK ! \'"( ( µ customXml/_rels/item2.xml.relsPK ! kqʔ & customXml/itemProps1.xmlPK ! j word/fontTable.xmlPK ! >AG'$ $ customXml/item1.xmlPK ! ! word/webSettings.xmlPK ! 2Ԥ?m ?m % word/styles.xmlPK ! "S S ? word/numbering.xmlPK oV20 ɒ docProps/core.xmlPK d