PK ! J [Content_Types].xml
PK ! N N _rels/.rels
PK ! word/_rels/document.xml.rels
PK ! k@8 8 word/document.xml
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՐՈՇԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ 1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.«ՀՀ դրոշի մասին» օրենքով սահմանվում է ՀՀ դրոշի նկարագրությունը և գործածման կարգը: Օրենքը սահմանում է նաև ՀՀ դրոշին ներկայացվող պահանջները: Նշված է, որ «Բարձրացված Հայաստանի Հանրապետության դրոշը պետք է լինի ամբողջական, մաքուր և չգունաթափված, ընդ որում, դրոշի ներքևի մասը պետք է գտնվի գետնից 2,5 մետրից ոչ պակաս բարձրության վրա…:»:Միևնույն ժամանակ, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում 2022 թվականի մարտի 23-ին կատարվել են լրացումներ, որով վարչական պատասխանատվություն է սահմանվել ՀՀ դրոշին ներկայացվող պահանջները խախտելու համար (տուգանքի նշանակում՝ 30-ից 50 հազար դրամի չափով):Այսինքն, Օրենսգրքում վարչական պատասխանատվության ենթակա իրավախախտումների շարքում ավելացվել է ՀՀ դրոշի գործածման, այդ թվում` ՀՀ դրոշին ներկայացվող պահանջները խախտելու համար վարչական պատասխանատվություն: Ընդ որում, թե ՀՀ դրոշին ներկայացվող նշված պահանջները, թե այդ պահանջները չպահպանելու համար վարչական պատասխանատվությունը վերաբերում է միայն շենքերի վրա բարձրացված դրոշներին (օր.` Հանրապետության նախագահի նստավայրի, կառավարության, դատարանների, մարզական, մշակութային կազմակերպությունների և այլ օրենքով սահմանված շենքերի վրա): Ինչ վերաբերում է պաշտոնատար անձանց աշխատասենյակներում կամ ՀՀ այլ վայրերում տեղադրված դրոշներին, կամ օրենքով նախատեսված փոխադրամիջոցների վրա ամրացված դրոշներին, ապա ստացվում է, որ այդ դեպքում դրոշին ներկայացվող պահանջները որպես պարտադիր պահանջներ նախատեսված չեն և վարչական պատասխանատվության հիմք հանդիսանալ չեն կարող:Բացի այդ, Վարչական իրավախախտումների վերաբերյալ համաձայն՝ նշված վարչական իրավախախտումների քննությունը վերապահված է վարչական դատարանին՝ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու իրավասություն ունեցող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների (պաշտոնատար անձանց) հայցադիմումով:Իսկ նշված արձանագրությունը կազմելու իրավասությունը վերապահված է ոստիկանության իրավասու մարմնին:Հաշվի առնելով վարչական դատարանի ծանրաբեռնվածությունը և նպատակ ունենալով ապահովել ողջամիտ ժամկետներում վարչական վարույթի իրականացումն անհրաժեշտություն է առաջացել նշված վարչական իրավախախտման համար պատասխանատվություն կիրառելու լիազորությունը վերապահել ՀՀ Ոստիկանությանը:Այսպիսով, վերոշարադրյալի համատեքստում կարևորելով ՀՀ դրոշի, որպես ՀՀ պետական խորհրդանիշի արժևորումը, անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել «ՀՀ դրոշի մասին» օրենքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում:2. Առաջարկվող կարգավորման բնույթը.Հաշվի առնելով վերոշարադրյալը, նախագծերով առաջարկվում է՝Հստակեցնել ՀՀ դրոշին ներկայացվող պահանջները, մասնավորապես՝ ՀՀ դրոշի ամբողջական, մաքուր և չգունաթափված լինելու պահանջը սահմանել, որպես ընդհանուր պահանջ,Հաշվի առնելով, որ սույն հոդվածի շարադրանքը խնդրահարույց է նաև տրամաբանական հաջորդականության պահպանության տեսանկյունից, հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, որի միջոցով կապահովվի հոդվածի որոշակիությունը՝ հստակ սահմանելով ՀՀ դրոշին ներկայացվող ընդհանուր պահանջները և ՀՀ բարձրացված դրոշին ներկայացվող պահանջները: Հստակեցնել ՎԻՎ օրենսգրքով սահմանված ՀՀ դրոշին ներկայացվող պահանջները խախտելու համար պատասխանատվության ենթակա սուբյեկտների շրջանակը, ինչպես նաև առանձնացնել ֆիզիկական, իրավաբանական և պաշտոնատար անձանց կողմից կատարված վարչական իրավախախտումների համար սահմանված պատասխանատվության չափը:Նախագծով վերանայվել են նշված իրավախախտման համար վարչական պատասխանատվություն կիրառող սուբյեկտների վերաբերյալ կարգավորումները. վարչական իրավախախտման համար պատասխանատվություն կիրառելու լիազորությունը վերապահվել է ՀՀ ոստիկանությանը ՀՀ վարչական դատարանի փոխարեն: 3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի կողմից:4. Ակնկալվող արդյունքը.Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել ՀՀ դրոշի ամբողջական, մաքուր և չգունաթափված լինելու պահանջների պահպանությունը ոչ միայն բարձրացված դրոշների, այլև տեղադրված և ամրացված դրոշների համար, ինչպես նաև ապահովել օրենքով սահմանված դրոշին ներկայացվող պահանջների հստակությունը և որոշակիությունը, որը կնպաստի հանրության կողմից պետական խորհրդանիշերից՝ Հայաստանի Հանրապետության դրոշի արժևորմանը և ՀՀ դրոշի նկատմամբ հարգանքի ձևավորմանը:5. «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքների ընդունման կապակցությամբ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացման կամ նվազեցման մասին«Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքների ընդունման դեպքում պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:6. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ». Նախագծի ընդունումը չի բխում Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններից: PK ! X`" " word/_rels/header1.xml.rels
PK ! vDz word/header1.xml
Արդարադատության ՆԱԽԱԳԻԾ -685799-8889Նախարարություն PK ! I#P word/endnotes.xml
PK ! word/footnotes.xml
PK ! X`" " word/_rels/header2.xml.rels
PK ! Գ[ [ word/header2.xml
Արդարադատության ՆԱԽԱԳԻԾ -685799-8889Նախարարություն PK ! J
word/footer1.xml
PAGE3PK ! !Z word/theme/theme1.xml
PK ! $ word/media/image1.jpeg JFIF C
$.' ",#(7),01444'9=82<.342
} !1AQa"q2#BR$3br
%&'()*456789:CDEFGHIJSTUVWXYZcdefghijstuvwxyz ? (((((((((((((((((((((((((((((((
_N [R}-댓׃W+{wvoo?2GbdgE <ۛ