PK ! 7 [Content_Types].xml
PK ! N N _rels/.rels
PK ! dQ1 1 word/_rels/document.xml.rels
PK ! &\X,5 5 word/document.xml
Ամփոփաթերթ«Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխությունՆԵՐ եվ լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալհ/հԱռարկության, առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվըԱռարկության, առաջարկության բովանդակությունըԵզրակացությունԿատարված փոփոխությունը12341"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն26.01.2023 13:12:06Մովսես Արիստակեսյան "Տնտեսական իրավունքի կենտրոն" ՀԿ նախագահ Հիմնականում կողմ ենք նախագծերին: Այդուհանդերձ կարծում ենք, որ ՎԻՎՕ նախագծում անհրաժեշտ է. 1. նախատեսել, թե ով է այն իրավասու լիազորված մարմինը, ով վարչական վարույթ է իրականացնում այդ իրավախախտման համար և նշանակում վարչական պատասխանատվություն, 2. կոռուպցիոն ռիսկերից խուսափելու նպատակով անհրաժեշտ է. - տարանջատել ֆիզիկական և իրավաբանական անձանց վարչական պատասխանատվության չափերը, ընդ որում՝ իրավաբանական անձանց պատասխանատվության չափը սահմանելով 50 տոկոսով բարձր ֆիզիկական անձանցից, - հստակեցնել վարչական պատասխանատվության չափերը՝ ըստ իրավախախտման առանձին տեսակների կամ դեպքերի:Ընդունվել է մասամբՎարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նշված վարչական իրավախախտումների քննությունը վերապահված է վարչական դատարանին՝ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու իրավասություն ունեցող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների (պաշտոնատար անձանց) հայցադիմումով:Իսկ նշված արձանագրությունը կազմելու իրավասությունը Օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն վերապահված է ոստիկանության իրավասու մարմնին:Նախագծով վերանայվել է վերոնշյալ կարգավորումները, և նշված վարչական իրավախախտման համար պատասխանատվություն կիրառելու լիազորությունը վերապահվել է ՀՀ Ոստիկանությանը:Սահմանադրական դատարանն 2016 թվականի սեպտեմբերի 20-ի ՍԴՈ-1304 արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 71-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ օրենքով սահմանված պատիժը, ինչպես նաև նշանակված պատժատեսակը և պատժաչափը պետք է համաչափ լինեն կատարված արարքին: ՀՀ սահմանադրական դատարանն իր՝ 2010 թվականի հոկտեմբերի 12-ի ՍԴՈ-920 որոշման մեջ, անդրադառնալով համաչափության սկզբունքի բովանդակությանը, նշել է, որ. «…համաչափության սկզբունքը պահանջում է ապահովել արդարացի հավասարակշռություն սահմանվող պատասխանատվության միջոցի ու չափի և պատասխանատվության սահմանմամբ հետապնդվող իրավաչափ նպատակի միջև»: «…Իրավաբանական պատասխանատվության հիմքում ընկած համաչափության սահմանադրական սկզբունքը պահանջում է նաև, որ սահմանված պատասխանատվության չափը լինի տարբերակված` ելնելով կատարված արարքի ծանրությունից, հանրային վտանգավորության աստիճանից, պատճառված վնասից, մեղքի աստիճանից և այլ էական հանգամանքներից…» (ՍԴՈ–924),Վերոնշյալի լուսի ներքո նախագծով ֆիզիկական անձանց և իրավաբանական անձանց կողմից նշված իրավախախտումը կատարելու համար նախատեսվել է պատասխանատվության նվազագույն և առավելագույն չափեր՝ նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից հիսնապատիկի չափով, որը հաշվի առնելով՝ վարչական պատասխանատվություն կիրառող սուբյեկտը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում վարչական իրավախախտում կատարած անձի նկատմամբ նշանակում է տարբերակված պատասխանատվության չափ՝ ելնելով կատարված արարքի ծանրությունից, հանրային վտանգավորության աստիճանից, պատճառված վնասից, մեղքի աստիճանից և այլ էական հանգամանքներից:PK ! P P word/theme/theme1.xml
PK ! tI word/settings.xml
PK ! 50 0 word/fontTable.xml
PK ! J؊ word/webSettings.xml
PK ! o docProps/app.xml
Normal054832754Microsoft Office Word0226falseTitle1false3231falsefalse12.0000PK ! x<