PK ! !} [Content_Types].xml
PK ! N N _rels/.rels
PK ! DӇ> > word/_rels/document.xml.rels
PK ! Z` word/document.xml
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N2111-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ 1.Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.«Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N2111-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ մարզերում անհետաձգելի համարվող կապիտալ բնույթի, ինչպես նաև բժշկական սարքավորումների ձեռքբերմանը վերաբերող այնպիսի ծրագրերի իրականացմամբ, որոնք առնչվում են կրթության, մշակույթի, սպորտի, առողջապահության և ճանապարհաշինության ոլորտներին:2.Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.ՀՀ կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 22-ի N 2058-Ն որոշմամբ ՀՀ մարզերում անհետաձգելի համարվող կապիտալ բնույթի, ինչպես նաև բժշկական սարքավորումների ձեռքբերմանը վերաբերող ծրագրերի իրականացման համար ՀՀ մարզպետարաններին հատկացվել են գումարներ, որոնցից որոշ ծրագրերի դեպքում վճարումը կատարվել էր մասնակի և անհրաժեշտություն է առաջացել հատկացնել ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ գումարի մնացած մասը: Նախագծով առաջարկվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ՀՀ 2023 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարել և 753,644.1 հազ. ՀՀ դրամ գումար հատկացնել թվով 5-ը մարզերին:Մասնավորապես՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի «Սևանի ԲԿ» ՓԲԸ-ի մանկական մասնաշենքի տանիքի վերանորոգման համար 2022 թվականին հատկացվել էր 8,000.0 հազ. ՀՀ դրամ: Նախագծով այժմ նախատեսվում է հատկացնել մնացած գումարը, որը կազմում է 2,795.0 հազ. ՀՀ դրամ, ինչպես նաև «Վարդենիսի ԲԿ» ՓԲԸ-ի շենքի տանիքի վերանորոգման համար հատկացնել 17,100.0 հազ. ՀՀ դրամ:2022 թվականին ՀՀ Սյունիքի մարզի «Սիսիանի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի շենքի վերանորոգման աշխատանքների համար հատկացվել էր 31,751.2 հազ. ՀՀ դրամ, Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի գյուղամիջյան առաջին փողոցի քանդված հենապատի և ճանապարհի վերականգնման աշխատանքների համար հատկացվել էր 10,561.3 հազ. ՀՀ դրամ և Գորիս համայնքի Ակներ գյուղի թիվ 15 փողոցի վերանորոգման աշխատանքների համար հատկացվել էր 92,172.3 հազ. ՀՀ դրամ: Նախագծով այժմ նախատեսվում է հատկացնել մնացած գումարը, որը կազմում է համապատասխանաբար 47,626.7 հազ. ՀՀ դրամ, 10,561.3 հազ. ՀՀ դրամ և 132,509.1 հազ. ՀՀ դրամ: Ընդամենը` 190,697.1 հազ. ՀՀ դրամ:Նախագծով առաջարկվում է նաև «Գուգարքի ԱԱՊԿ» ՊՈԱԿ-ի վերանորոգման համար հատկացնել 2,011.5 հազ. ՀՀ դրամ և «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի կարիքների համար անզգայացման սարքավորման ձեռքբերման համար ՀՀ Լոռու մարզպետարանին հատկացնել 14,450.0 հազ. ՀՀ դրամ, «Սոլակի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տանիքի վերակառուցման համար ՀՀ Կոտայքի մարզպետարանին հատկացնել 25,000.3 հազ. ՀՀ դրամ, «Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ շենքի արտաքին պատուհանների փոխարինման համար հատկացնել 34,677.7 հազ. ՀՀ դրամ, Արթիկ համայնքի «Արթիկի թիվ 3 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի վերանորոգման համար հատկացնել 223,144.4 հազ. ՀՀ դրամ և «Արթիկի թիվ 4 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի վերանորոգման համար ՀՀ Շիրակի մարզպետարանին հատկացնել ընդամենը 243,768.1 հազ. ՀՀ դրամ: 3.Կարգավորման նպատակը և բնույթը. Որոշման նախագծով առաջարկվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի «1019 Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագիր», «1040 Կոշտ թափոնների կառավարում», «1232 Էներգարադյունավետության ծրագիր» և «1212 Տարածքային զարգացում» ծրագրերից համապատասխանաբար 41,800.0 հազ., 190,000.0 հազ., 7,102.7 հազ. և 514,741.4 հազ. ՀՀ դրամ (ընդամենը՝ 753,644.1 հազ. ՀՀ դրամ) վերաբաշխել և ուղղել ՀՀ թվով 5-ը մարզերին, որից Գեղարքունիքի մարզին 19,895.0 հազ. ՀՀ դրամ, Լոռու մարզին 16,461.5 հազ. ՀՀ դրամ, Կոտայքի մարզին 25,000.3 հազ. ՀՀ դրամ, Շիրակի մարզին 501,590.2 հազ. ՀՀ դրամ և Սյունիքի մարզին 190,697.1 հազ. ՀՀ դրամ:4.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:5.Ակնկալվող արդյունքը.Նախագծի ընդունմամբ ՀՀ մարզերում կիրականացվի առաջնահերթ լուծում պահանջող անհետաձգելի ծրագրեր, որի արդյունքում լուծում կտրվի մարզային ենթակայության կազմակերպությունների և համայնքային նշանակություն ունեցող հիմնախնդիրներին:6.Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.«Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N2111-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում։7.Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ՝ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050թ, ՀՀ Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.«Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N2111-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը բխում է Հայաստանի վերափոխման ռազմավարության (2050թ.) 2020-2030թթ. ծրագրի մեգանպատակներ բաժնի 9-րդ կետից (տարածքային զարգացում) և ՀՀ Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 4.3 բաժնից (կրթություն)՝ մինչև 2026 թվականը կառուցել, հիմնանորոգել կամ վերանորոգել առնվազն 500 մանկապարտեզ և նախակրթարան։8.Իրավական ակտի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն.Իրավական ակտի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:PK ! P P word/theme/theme1.xml
PK ! r/ / word/settings.xml
PK ! =E E word/styles.xml
PK ! ӋOa= a= word/stylesWithEffects.xml
PK ! p裂 docProps/app.xml
Normal63248875056Microsoft Office Word04211falseTitle1false5932falsefalse14.0000PK !
O O word/fontTable.xml
PK ! word/webSettings.xml
PK ! 'z- - word/numbering.xml
PK cVœ docProps/core.xmlUSERhttps://mul2.gov.am/tasks/771345/oneclick/3Himnavorum.docx?token=5f1b52836351927695be8374fc74a8aeZaven Mkrtchyan5312022-12-21T18:21:00Z2021-10-28T06:46:00Z2023-04-03T17:53:00ZPK ! !} [Content_Types].xmlPK ! N N D _rels/.relsPK ! DӇ> > word/_rels/document.xml.relsPK ! Z` 3
word/document.xmlPK ! P P * word/theme/theme1.xmlPK ! r/ / 5 word/settings.xmlPK ! =E E d word/styles.xmlPK ! ӋOa= a= Ӫ word/stylesWithEffects.xmlPK ! p裂 l docProps/app.xmlPK !
O O w word/fontTable.xmlPK ! word/webSettings.xmlPK ! 'z- - word/numbering.xmlPK cVœ [ docProps/core.xmlPK
I