PK ! $L) ) [Content_Types].xml
PK ! N N _rels/.rels
PK ! 9 9 word/document.xml
Ա մ փ ո փ ա թ ե ր թ««ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱUԻՆ» OՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2111-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ1. ՀՀ ֆինանսների նախարարություն16.03.2023թ.N 01/9-1/4672-2023 Քննության առնելով Ձեր 01.03.2023թ. NԳՍ/20.2/5705-2023 գրությամբ ներկայացված ««Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և փոփոխություններ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով նախատեսվում է 1212 ծրագրի 12026 «Ազդակիր բնակավայրերի և համայնքների բյուջեներին հատկացվող համայնքային մասհանումներ» միջոցառումից վերաբաշխել 3,630.0 հազար դրամ և գումարն ուղղել 1110 ծրագրի 12001 «Այլընտրանքային աշխատանքային ծառայողներին դրամական բավարարման և դրամական փոխհատուցման տրամադրում» միջոցառմանը՝ այլընտրանքային աշխատանքային ծառայության ուղարկված 11 ծառայողների և փոխադրված 1 ծառայողի մասով «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1.1 մասի համաձայն վճարումներն իրականացնելու նպատակով, հայտնում ենք հետևյալը. Նկատի ունենալով, որ հատկացվող գումարն առաջարկվում է վերաբաշխել 1212 ծրագրի 12026 «Ազդակիր բնակավայրերի և համայնքների բյուջեներին հատկացվող համայնքային մասհանումներ» միջոցառումից, իսկ այդ միջոցառումից արդեն իսկ ՀՀ կառավարության 23.02.2023թ. N 250-Ն և 02.03.2023թ. N 273-Ն որոշումներով նվազեցվել է 356,348.6 հազ. դրամ (40.7%), սակայն միջոցառման ոչ ֆինանսական ցուցանիշներում (թվով 6 ազդագիր համայնքներ) փոփոխություններ չեն կատարվել, առաջարկում ենք պարզաբանել, թե արդյոք առաջարկվող նվազեցումները հանդիսանում են տնտեսումներ, և արդյոք 2023թ. ընթացքում նվազեցվող միջոցառման մասով չի առաջանալու լրացուցիչ ֆինանսական միջոցների պահանջ: Հետևաբար առաջարկում ենք ներկայացնել տեղեկատվություն միջոցառման տնտեսումների իրական չափի, մինչև տարեվերջ պահանջվող ֆինանսական միջոցների չափի և վերջինիս մասով ծրագրված ցուցանիշների (թվով 6 ազդակիր բնակավայրերի և համայնքների բյուջեներին հատկացումներ) բնականոն ապահովման նպատակով ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ: Ընդունվել է ի գիտություն: 2023թ. ընթացքում նվազեցվող միջոցառման մասով լրացուցիչ ֆինանսական միջոցների պահանջ առաջանալու հետ կապված հայտնում ենք, որ 1212 «Տարածքային զարգացում» ծրագրի 12026 «Ազդակիր բնակավայրերի և համայնքների բյուջեներին հատկացվող համայնքային մասհանումներ» միջոցառման վերաբերյալ՝ «Բյուջետային համակարգի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ռոյալթի վճարողի համայնքային մասհանումը բաշխվում է համայնքների բյուջեների երկաստիճան համակարգով՝ համայնքային մասհանման 50 տոկոսը հավասարաչափ բաշխվում է համայնքի ազդակիր բնակավայրերի միջև, իսկ մյուս 50 տոկոսը հավասարաչափ բաշխվում է Հայաստանի Հանրապետության այն բոլոր համայնքների միջև, որոնց կազմում կան սույն օրենքի 1.2-րդ հոդվածի 19.1-ին մասով սահմանված ազդակիր բնակավայրեր՝ այլ ռոյալթի վճարողներից, բացառելով սույն մասի սկզբնամասում նշված ազդակիր բնակավայրեր ներառող համայնքները: Մասհանումների չափերը որոշելիս հիմք են ընդունվում առաջիկա բյուջետային տարվան նախորդող երրորդ տարվա փաստացի վճարված ռոյալթիի գումարների առկա տվյալները: 2022 թվականի մարտի 11-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-52-Ն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից, հետևաբար՝ համայնքների ղեկավարների կողմից մշակվող hամայնքային մասհանումների ծախսման ծրագրերը (այսուհետ՝ Ծրագրեր) կիրականացվեն 2024 թվականի բյուջեով: 2024 թվականին իրականացվելիք Ծրագրերի համար մասհանումների չափերը որոշելիս հիմք են ընդունվելու 2021 թվականի ընթացքում փաստացի վճարված ռոյալթիի գումարների առկա տվյալները:Մինչև տարեվերջ պահանջվող ֆինանսական միջոցների չափի և վերջինիս մասով ծրագրված ցուցանիշների (թվով 6 ազդակիր բնակավայրերի և համայնքների բյուջեներին հատկացումներ) բնականոն ապահովման նպատակով ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ հայտնում ենք, որ, հաշվի առնելով վերոգրյալը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից շրջանառվել է ««Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը՝ ՀՀ մարզերում առաջնահերթ լուծում պահանջող անհետաձգելի ծրագրերի իրականացման՝ մարզային ենթակայության կազմակերպությունների և համայնքային նշանակություն ունեցող հիմնախնդիրներին լուծում տալու համար: Որոշման նախագծով առաջարկվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի «1212 Տարածքային զարգացում» ծրագրերից 514,741.4 հազ. ՀՀ դրամ ուղղել ՀՀ թվով 5-ը մարզերին:Միաժամանակ հայտնում ենք, որ վերոնշյալ նախագիծը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության 2023թ. մարտի 29-ի N ԳՍ/20.1/9023-2023 գրությամբ ներկայացվել է ՀՀ ֆինանսների նախարարություն:Ելնելով վերագրյալից՝ հայտնում ենք նաև, որ առաջարկվող նվազեցումները տնտեսումներ չեն հանդիսանում:2. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն 10.03.2023թ.N ՆՄ/ՔՀ-5-2/5686-2023 «Հայաuտանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մաuին» oրենքում վերաբաշխում և փոփոխություններ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ հայտնում եմ, որ ՀՀ արդարադատության նախարարի 30.01.2023 թվականի N 43-Ա հրամանով ԱՍՀՆ ենթակա կազմակերպություններ են ուղարկվել 4 այլընտրանքային ծառայողներ, որոնցից 3-ը աշխատանքի են անցել 2023 թվականի հունվարի 30-ից, 1-ը՝ սույն թվականի հունվարի 26-ից, իսկ հաշվարկներում վճարումը նախատեսված է փետրվար ամսից։ Վերոգրյալով պայմանավորված կառաջանա վճարման ենթակա գումարի պակաս։Ընդունվել է ի գիտություն: «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն՝ այլընտրանքային աշխատանքային ծառայողին տրվում է ամսական դրամական բավարարում` մինչև երեսուն հազար դրամի չափով և սահմանվում է վեցօրյա աշխատանքային շաբաթ: Ելնելով վերոգրյալից՝ այլընտրանքային աշխատանքային ծառայող Սպարտակ Վաչիկի Շոլյանի (նշանակվել է ծառայության 26.01.2023թ.) 2023թ. հունվար ամսվա ծառայության 5 օրվա համար նախատեսվել է 6000 ՀՀ դրամ:3. Երևանի քաղաքապետարան10.03.2023թ.N 01/39929-23Դիտողություններ և առաջարկություններ չկան:Ընդունվել է:4․ ՀՀ Կոտայքի մարզպետարան03.03.2022թ.N 01/03.2/01370-2023Դիտողություններ և առաջարկություններ չկան:Ընդունվել է:5․ ՀՀ Շիրակի մարզպետարան09.03.2023թ.N 01//02041-2023Դիտողություններ և առաջարկություններ չկան:Ընդունվել է:PK ! D D word/_rels/document.xml.rels
PK ! P P word/theme/theme1.xml
PK ! bFh Fh word/settings.xml
PK ! $ customXml/item1.xmlPK ! *6U U customXml/itemProps1.xml
PK ! jjn n word/numbering.xml
PK ! L>B B word/styles.xml
PK ! * word/webSettings.xml
PK ! (^i-. . word/fontTable.xml
PK ! 4d d docProps/app.xml
Normal52869905648Microsoft Office Word04713falseTitle1Название1JRTNTPETKOMfalse6625falsefalse16.0000PK ! t?9z( ( customXml/_rels/item1.xml.rels
PK wzVlT T docProps/core.xmlLusinehttps://mul2.gov.am/tasks/771542/oneclick/44cbba12bb978aa62c925ced55672f74f6629d5c50574373c4a4914c410c1775.docx?token=d956a7971b8bc81ce7d2ccb79f68467aTatevik Vardanyan1432023-04-03T08:21:00Z2021-04-15T08:38:00Z2023-04-03T11:38:00ZPK ! $L) ) [Content_Types].xmlPK ! N N Z _rels/.relsPK ! 9 9 word/document.xmlPK ! D D B word/_rels/document.xml.relsPK ! P P G word/theme/theme1.xmlPK ! bFh Fh b word/settings.xmlPK ! $ customXml/item1.xmlPK ! *6U U @ customXml/itemProps1.xmlPK ! jjn n word/numbering.xmlPK ! L>B B i word/styles.xmlPK ! * : word/webSettings.xmlPK ! (^i-. . Y word/fontTable.xmlPK ! 4d d vl docProps/app.xmlPK ! t?9z( ( q customXml/_rels/item1.xml.relsPK wzVlT T lr docProps/core.xmlPK u