PK ! $L) ) [Content_Types].xml
PK ! N N _rels/.rels
PK ! D D word/_rels/document.xml.rels
PK ! lu^ ^ word/document.xml
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆԿարգավորման ենթակա խնդիրը.Որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի «Հարկատու-3» էլեկտրոնային կառավարման համակարգի անխափան և անընդհատ 24/7 ռեժիմով աշխատանքն ապահովելու անհրաժեշտությամբ։Ընթացիկ իրավիճակը և խնդիրները․«Հարկատու-3» համակարգը (այսուհետ՝ Համակարգ) հանդիսանում է հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվություն հավաքագրելու, մշակելու, վերլուծելու և պահպանելու ամբողջական էլեկտրոնային կառավարման համակարգ, որի միջոցով իրականացվում են մի շարք կարևորագույն գործառույթներ։ Համակարգի 24/7 ռեժիմով աշխատանքը անհրաժեշտ է ինչպես Հայաստանի Հանրապետության գործարար միջավայրի, այնպես էլ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի արդյունավետ աշխատանքի համար։ Համակարգի սպասարկման աշխատանքների դադարեցումը կարող է խոչընդոտել ՀՀ տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը՝ հանգեցնելով մի շարք խնդիրների։Համակարգի շարունակական աշխատանքն ապահովելու նպատակով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից երկու անգամ կազմակերպվել են N ՊԵԿ-ԲՄԽԾՁԲ-22/6 և ՊԵԿ-ՀԲՄԽԾՁԲ-23/1 ծածկագրերով գնման ընթացակարգեր, որոնք «Գնումների մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա հայտարարվել են չկայացած։ Ծառայությունների ձեռքբերման նպատակով 28.03.2023թ. երրորդ անգամ հայտարարվել է ՊԵԿ-ՀԲՄԽԾՁԲ-23/3 ծածկագրով հրատապ բաց մրցույթ, որի բացումը կայանալու է ս.թ. ապրիլի 10-ին։Համակարգի անդադար և անխափան ռեժիմով աշխատանքն ապահովելու համար 2021 թվականի դեկտեմբերի 28-ին «Թիմ Սոլյուշնս» ՓԲ ընկերության հետ կնքված N ՊԵԿ-ԷԱՃԾՁԲ-21/8-1 ծածկագրով պայմանագրի ժամկետը արդեն իսկ երկարաձգվել է 30 օրացուցային օրով՝ մինչև 2023 թվականի հունվարի 30-ը։ Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ նոր գնման պայմանագիր դեռևս առկա չէ՝ անհրաժեշտ է N ՊԵԿ-ԷԱՃԾՁԲ-21/8-1 ծածկագրով պայմանագրում կատարել ծավալների ավելացում՝ պայմանագրի գնի մինչև երեսուն տոկոսի չափով (լրացուցիչ ծառայությունների մատուցման ժամկետ սահմանելով 100 օրացուցային օր)՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 56-րդ կետի 2-րդ կետի պահանջները։ Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ N ՊԵԿ-ԷԱՃԾՁԲ-21/8-1 ծածկագրով գնման պայմանագրի գինը զգալիորեն ցածր է հայտարարված ՊԵԿ-ՀԲՄԽԾՁԲ-23/3 ծածկագրով գնման գործընթացի նախահաշվային գնից։Կարգավորման նպատակը և բնույթը։ Որոշման ընդունման նպատակն է ապահովել Համակարգի անխափան և շարունակական աշխատանքը` մինչև սպասարկման ծառայությունների գնման նոր պայմանագրի կնքումը:Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից: Ակնկալվող արդյունք.Նախագծի ընդունումը կապահովի ՀՀ պետական եկամուտների կոմիտեի «Հարկատու-3» էլեկտրոնային կառավարման համակարգի աշխատանքը և ՀՀ տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը։Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒ-ՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» թիվ 1902-Լ որոշումՀավելված 1 - «Պետական եկամուտների կոմիտե» բաժին 1.8 կետ - «Էլեկտրոնային կառավարման համակարգերի հնարավորությունների հզորացում և կատարելագործում»։Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ.Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում: Ավելացված հարյուր օրվա համար վճարումը կատարվելու է 2023 թվականի բյուջեի միջոցներով, լրացուցիչ ֆինանսական միջոցներ չեն պահանջվում։PK ! 0C) word/theme/theme1.xml
PK ! L5> > word/settings.xml
PK ! ow{ word/styles.xml
PK ! t?9z( ( customXml/_rels/item1.xml.rels
PK ! 9 9 word/numbering.xml
PK ! #>U U customXml/itemProps1.xml
PK ! $ customXml/item1.xmlPK ! 2f word/fontTable.xml
PK ! !O word/webSettings.xml
PK ! J docProps/app.xml
Normal235523153Microsoft Office Word0267falseTitle1Homefalse3698falsefalse16.0000PK ơV
n( ( docProps/core.xmlArtur Petrosyan1https://mul2.gov.am/tasks/772627/oneclick/Himnavorum.docx?token=91ca4e7bb1c864199a99f15b658f9837Lilit A. Mkrtchyan122022-03-23T06:07:00Z2023-04-05T08:33:00Z2023-04-05T13:02:00ZPK ! $L) ) [Content_Types].xmlPK ! N N Z _rels/.relsPK ! D D word/_rels/document.xml.relsPK ! lu^ ^ O
word/document.xmlPK ! 0C) ܼ word/theme/theme1.xmlPK ! L5> > word/settings.xmlPK ! ow{ word/styles.xmlPK ! t?9z( ( customXml/_rels/item1.xml.relsPK ! 9 9 word/numbering.xmlPK ! #>U U kE customXml/itemProps1.xmlPK ! $ F customXml/item1.xmlPK ! 2f 5H word/fontTable.xmlPK ! !O (X word/webSettings.xmlPK ! J @u docProps/app.xmlPK ơV
n( ( Ly docProps/core.xmlPK |