PK ! I [Content_Types].xml
PK ! N N _rels/.rels
PK ! *B word/_rels/document.xml.rels
PK ! s'~Ic Ic word/document.xml
հիմնավորոՒՄՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2111-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆԱնհրաժեշտությունըՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» որոշման նախագծի ընդունումը անհրաժեշտ է 2023 թվականի ՀՀ պետական բյուջեով նախատեսված 1049 «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի 21001 «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» և 21002 «Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում» միջոցառումների կատարումն ապահովելու նպատակով: Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունըՆերկայացված որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա 16.01.2023թ. կնքված ՏԿԵՆ-ԲՄԱՇՁԲ-2022/35Շ-1 պայմանագրով նախատեսված՝ Մ-1, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ141+500 - կմ143+300 հատվածի, 16.01.2023թ. կնքված ՏԿԵՆ-ԲՄԱՇՁԲ-2022/35Շ-6 պայմանագրով նախատեսված՝ Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ182+532 - կմ190+000 հատվածի հիմնանորոգման, 04.01.2023թ. կնքված ՏԿԵՆ-ԲՄԱՇՁԲ-2022/36Շ-1 պայմանագրով նախատեսված՝ Հ-4, Երևան - Եղվարդ - Արագյուղ - Հարթավան - /Մ-3/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ15+600 հատվածի հիմնանորոգման, 03.11.2022թ կնքված ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2022/32Շ-2 պայմանագրով նախատեսված՝ Տ-5-69, /Հ-70/ - Ահնիձոր մարզային նշանակության ավտոճանապարհի կմ0+000 - կմ4+000 հատվածի և Տ-5-82, /Հ-70/ – Լորուտ մարզային նշանակության ավտոճանապարհի կմ0+000 - կմ1+600 հատվածի հիմնանորոգման, 18.11.2022թ. կնքված ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2022/33Շ-1 պայմանագրով նախատեսված՝ Տ-10-32, /Մ-4/ - Դիտավան ավտոճանապարհի կմ0+000 - կմ3+100 հատվածի հիմնանորոգման, 04.01.2023թ. կնքված ՏԿԵՆ-ԲՄԱՇՁԲ-2022/36Շ-2 պայմանագրով նախատեսված՝ ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Չարենցի փողոցի 1.725կմ հատվածի և Արևելյան փողոցի 0.120 կմ հատվածի հիմնանորոգման, 18.11.2022թ. կնքված ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2022/33Շ-2 պայմանագրով նախատեսված՝ Մ-5, Երևան - Արմավիր - Թուրքիայի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհից դեպի «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲ Ընկերության բեռնային համալիր տանող 1.7կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման, 16.01.2023թ. կնքված ՏԿԵՆ-ԲՄԱՇՁԲ-2022/35Շ-4 պայմանագրով նախատեսված՝ Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ131+500 - կմ139+000 հատվածի մի մասի (870,716,757 ՀՀ դրամի չափով՝ ընդհանուր 1,963,000,000 ՀՀ դրամ պայմանագրային գումարից) հիմնանորոգման, 16.01.2023թ. կնքված ՏԿԵՆ-ԲՄԱՇՁԲ-2022/35Շ-5 պայմանագրով նախատեսված՝ Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ142+000 - կմ150+700 հատվածի մի մասի (1,236,340,039 ՀՀ դրամի չափով՝ ընդհանուր 2,245,000,000 ՀՀ դրամ պայմանագրային գումարից) հիմնանորոգման, 03.11.2022թ. կնքված ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2022/32Շ-1 պայմանագրով նախատեսված՝ Հ-70, Մ-6 – Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000 - կմ27+500 հատվածի մի մասի (1,626,261,732 ՀՀ դրամի չափով՝ ընդհանուր 3,599,990,000 ՀՀ դրամ պայմանագրային գումարից) հիմնանորոգման, 15.03.2023թ. կնքված ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2023/1Շ պայմանագրով նախատեսված՝ Մ-3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ11+400 հատվածում գտնվող կամրջի հիմնանորոգման աշխատանքներով՝ 2023թ-ին իրականացվելիք շինարարական աշխատանքների, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների ձեռքբերման համար ֆինանսական միջոցների նախատեսման, ինչպես նաև 2022 – 2023թթ փոխանցիկ՝ 27.06.2022թ. կնքված ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2022/4Շ-2 պայմանագրով նախատեսված՝ Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ91+176 - կմ96+176 հատվածի հիմնանորոգման և ոլորանների պարամետրերի բարելավման, 16.07.2021թ. կնքված ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2021/10Շ-1 պայմանագրով նախատեսված՝ Հ-21, /Հ-75/ - Հոռոմ-Արթիկ-Ալագյազ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ19+000 - կմ23+900 հատվածի հիմնանորոգման աշխատանքներով՝ շինարարական աշխատանքների, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների ձեռքբերման համար ֆինանսական միջոցների նախատեսման անհրաժեշտությամբ: Հարկ ենք համարում նշել, որ 16.01.2023թ. կնքված ՏԿԵՆ-ԲՄԱՇՁԲ-2022/35Շ-4 պայմանագրով նախատեսված՝ Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ131+500 - կմ139+000 հատվածի հիմնանորոգման 16.01.2023թ. կնքված ՏԿԵՆ-ԲՄԱՇՁԲ-2022/35Շ-5 պայմանագրով նախատեսված՝ Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ142+000 - կմ150+700 հատվածի հիմնանորոգման և 03.11.2022թ. կնքված ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2022/32Շ-1 պայմանագրով նախատեսված՝ Հ-70, Մ-6 – Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000 - կմ27+500 հատվածի հիմնանորոգման աշխատանքները նախատեսվում է իրականացնել առանձին փուլերով, հետևաբար նախագծով նշված գումարը նախատեսված է 1-ին փուլում իրականացվելիք շինարարական աշխատանքների, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների համար, իսկ հաջորդ փուլերը կիրականացվեն հետագայում ֆինանսական միջոցներ նախատեսվելու դեպքում:Նախագծով նախատեսվում է նաև «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա 13.08.2021թ. կնքված ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2021/18Շ պայմանագրով նախատեսված՝ Հ-30, Մոտեցում Գոշավանքին հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000 - կմ3+900 հատվածի հիմնանորոգման 2022թ-ից անավարտ մնացած մասի շինարարական աշխատանքների, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների ձեռքբերման համար ֆինանսական միջոցների նախատեսման անհրաժեշտությամբ, որի արդյունքում կապալառուի հետ կնքվող համաձայնագրով սահմանվելու է, որ պայմանագրով 2022 թվականի համար նախատեսված ընդհանուր 22,070,779.0 ՀՀ դրամի չափով աշխատանքների չկատարման համար պայմանագրի 3.1.2 կետի համաձայն կտրամադրվի նոր ժամկետ և վերջինիս նկատմամբ կկիրառվի պայմանագրի 6.2 կետով նախատեսված տույժը:Միաժամանակ, նախագծով նախատեսվում է 2022 թվականին ավարտված և շահագործման ընդունող հանձնաժողովի ակտով 2023թ-ին ընդունված Հ-46, /Մ-2/-Տաթև-Աղվանի-/Մ-2/(Սյունիք) հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ55+000-կմ68+000 հատվածի հիմնանորոգման նախագծի նկատմամբ ՏԿԵՆ-ՄԱ-ԾՁԲ-2021/2Հ պայմանագրի հիման վրա մատուցված հեղինակային հսկողության ծառայության դիմաց չվճարված 8,140,200 դրամ մնացորդային գումարի վճարման համար հատկացնել ֆինանսական միջոցներ: Նախագծով նախատեսված հիմնանորոգվող ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը 62.0կմ /կիլոմետր/ է, որից միջպետական նշանակության ավտոճանապարհներ` 13.3կմ, հանրապետական նշանակության ավտոճանապարհներ` 36.5 կմ, մարզային (տեղական) նշանակության ավտոճանապարհներ՝ 12.2 կմ:Առաջարկվող կարգավորման բնույթըՆախագծի ընդունման նպատակն է՝ 2023 թվականի հիմնանորոգման ծրագրով նախատեսված թվով 9 ճանապարհահատվածների և թվով 1 տրանսպորտային օբյեկտի հիմնանորոգման աշխատանքները 2023 թվականին ավարտելու, թվով 2 ճանապարհահատվածների հիմնանորոգման աշխատանքների մի մասը 2023 թվականին իրականացնելու, 2022-2023թթ. փոխանցիկ թվով 2 ճանապարհահատվածների և 2022-ից անավարտ մնացած թվով 1 ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները 2023 թվականին ավարտելու, ինչպես նաև թվով 1 ճանապարհահատվածի հեղինակային հոսկողության վճարման համար նախատեսել ֆինանսական միջոցներ։ Ընդհանուր առմամբ նախագծով առաջարկվում է ՀՀ 2023 թվականի պետական բյուջեով նախատեսված 1049 «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի 21001 «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» միջոցառման համար Կառավարության ներքո հաստատված միջոցներից 11,184,131,508 ՀՀ դրամը հատկացնել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ 1049 «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի 21001 «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» /10,842,546,596 ՀՀ դրամ/ և 21002 «Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում» / 341,584,912 ՀՀ դրամ/ միջոցառումների կատարումն ապահովվելու համար:Ակնկալվող արդյունքըՀայաստանի Հանրապետության ճանապարհների վիճակի բարելավում:5. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին. Որոշման նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների ու ծախսերի լրացուցիչ նվազեցում չի առաջացնում: 6. Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասինՈրոշման նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններՈրոշման նախագիծը բխում է «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050», «Կառավարության 2021-2026թթ. ծրագիր» /կետ 3.2, 3-րդ պարբերության 1-ին ենթակետ/ ռազմավարական փաստաթղթերի դրույթներից: Մասնավորապես, միջպետական, հանրապետական և տեղական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ցանցի նորոգում, հիմնանորոգում և որակի շարունակական բարձրացում, որոնց շնորհիվ տարեկան կունենանք շուրջ 500 կմ վերանորոգված ճանապարհ։PK ! 0C) word/theme/theme1.xml
PK ! nj<