PK ! $L) ) [Content_Types].xml
PK ! N N _rels/.rels
PK ! D D word/_rels/document.xml.rels
PK ! ɦH H word/document.xml
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ«Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին » Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը 2020 թվականի նոյեմբերի 2-ին Նախարարության և Շարժայի բարեգործական հիմնադրամի (այսուհետ Հիմնադրամ) միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր, որով համանքային փոքր տան ձեռքբերման նպատակով հատկացվել է 150 000 ԱՄԷ դիրհամ։ Տվյալ օրվա դրությամբ կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքը կազմել է 134.43 ՀՀ դրամ։ 2021 թվականի մայիսի 7-ին Նախարարության և Հիմնադրամի միջև կնքվել է համաձայնագիր, որով որոշ դրույթներ փոխվել են, սակայն անփոփոխ են մնացել և գումարի չափը, և բովանդակությունը, և նպատակը։ Նախագիծը ներկայացնելու պահին 900005001954 գանձապետական հաշվին առկա է 20 371 500 (քսան միլիոն երեք հարյուր յոթանասունմեկ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ։Նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) 2022 թվական պետական բյուջեի 1032 ծրագրի 31001 միջոցառումով նախատեսված 20 371 500 (քսան միլիոն երեք հարյուր յոթանասունմեկ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամի շրջանակներում նախատեսվել էր 18 տարեկանից բարձր տարիքի անձանց համայնքային փոքր տներում խնամքի կազմակերպման համար անշարժ գույքի ձեռքբերում։ Անշարժ գույքը նախատեսված է 10-12 անձանց խնամքի համար, որը գտնվում է ՀՀ Արմավիրի մարզի, Արմավիր համայնքի, 108-րդ թաղամասի, 5-րդ շենքում։ Ապրանքի որպես նախահաշվային արժեք սահմանվել էր 20 371 500 (քսան միլիոն երեք հարյուր յոթանասունմեկ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ, իսկ մասնակցի կողմից ներկայացվել էր գնային առաջարկ՝ 20 160 000 (քսան միլիոն հարյուր վաթսուն հազար) ՀՀ դրամի (ներառյալ ԱԱՀ) չափով։ Ձեռքբերվելիք ապրանքի տեխնիկական բնութագրում պահանջ էր սահմանվել, որ մինչև առուվաճառքի պայմանագրի կնքումը վաճառողի կողմից առաջարկված առանձնատան արժեքը պետք է գնահատվեր անկախ փորձագետի կողմից։Համաձայն «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ներկայացված գնահատման հաշվետվության՝ մասնակցի կողմից հայտով ներկայացված՝ ՀՀ Արմավիրի մարզ, քաղաք Արմավիր, 108-րդ թաղամաս, 5-րդ շենք հասցեում գտնվող ձեռքբերվելիք անշարժ գույքի սեփականության իրավունքի արժեքը 20.06.2022թ. դրությամբ գնահատվել է 10 334 000 (տաս միլիոն երեք հարյուր երեսունչորս հազար) ՀՀ դրամ։Հաշվի առնելով վերոգրյալը՝ Նախարարության կողմից պատրաստվել և շրջանառվել է ՀՀ կառավարության որոշում Արմավիրի մարզում առանձնատան ձեռքբերման նպատակով հայտարարված «ԱՍՀՆ-ԷԱՃԱՊՁԲ-22/20» ծածկագրով գնման ընթացակարգը չկայացած հայտարարելու վերաբերյալ։ ՀՀ կառավարության 2022 թվականի նոյեմբերի 24-ի N 1789-Ա որոշմամբ գնման ընթացակարգը հայտարարվել է չկայացած։Առանձնատան գնման կարիքի առաջանալու օրվանից՝ 25.11.2022 թվականից, գնման գործընթացի պատասխանատու ստորաբաժանումը պետք է առնվազն երկու աշխատանքային օրվա ընթացքում կազմեր, հաստատեր և գնումների բաժնին ներկայացներ առանձնատան ձեռքբերման նոր գնման հայտ:«Էլեկտրոնային աճուրդ» գնման ընթացակարգով հայտարարելու դեպքում գնումների համակարգման բաժինն առնվազն երկու աշխատանքային օրվա ընթացքում կազմում և գլխավոր քարտուղարի հաստատմանն է ներկայացնում գնահատող հանձնաժողովի կազմը հաստատելու մասին հրամանի նախագիծ: Համաձայն «Գնումների մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին կետի՝ «Էլեկտրոնային աճուրդ» գնման ընթացակարգին մասնակցի կողմից հայտերի ներկայացման համար սահմանվում է 10 օրացուցային օր՝ մրցույթի հայտարարությունը և հրավերը տեղեկագրում հրապարակելու օրվանից, և ևս մեկ աշխատանքային օր՝ հակադարձ աճուրդի կայացման համար:Մասնակիցների հայտերը գնահատող հանձնաժողովը պետք է առնվազն երեք աշխատանքային օրվա ընթացքում (հաշվի առնելով մասնակցի կողմից ներկայացված հայտերի շտկման ժամանակահատվածը) գնահատի ներկայացված հայտերը և ընտրի հաղթող մասնակցին: Ընտրված մասնակցին որոշելուց հետո սահմանվում է 10 օրացուցային օր անգործության ժամկետ։Գնման ընթացակարգն ամփոփելիս կնքվելիք պայմանագրի նախագիծը հաղթող կազմակերպությանը կարող է ներկայացվել անգործության ժամկետի լրանալու օրվան հաջորդող չորրորդ աշխատանքային օրը /«Գնումների մասին» օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ կետ՝ «սահմանված անգործության ժամկետը լրանալուն հաջորդող չորրորդ աշխատանքային օրը պատվիրատուն ծանուցում է ընտրված մասնակցին` ներկայացնելով պայմանագիր կնքելու առաջարկը և պայմանագրի նախագիծը: Ընդ որում, պայմանագիրը կարող է կնքվել ոչ շուտ, քան սույն օրենքի 10-րդ հոդվածով սահմանված անգործության ժամկետը լրանալու օրվան հաջորդող չորրորդ աշխատանքային օրը:»/:Վերոնշյալ ժամանակահատվածների հաշվարկից ելնելով, առանձնատան գնման պայմանագիրը հաղթող մասնակցի հետ հնարավոր կլիներ կնքել մինչև 2023 թվականի հունվարի 9-ը:ՀՀ կառավարության 13.10.2022թ. N 1593-Ն որոշմամբ կատարված փոփոխություններով նախատեսվել է գնումների պլանում փոփոխություններ և լրացումներ կատարելու լիազորությունը ՀՀ կառավարության 04.05.2017 թվականի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված՝ պատվիրատուի ղեկավարի փոխարեն իրականացնում է մարմնի ղեկավարը: Ընդ որում՝ա. «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված՝ հրատապության հիմքով պայմանավորված մեկ անձից գնման ձևի կիրառման որոշումը ևս կայացնում է մարմնի ղեկավարը՝ առանց ՀՀ կառավարության որոշմամբ նման թույլտվություն ստանալու հանգամանքի: Բացակայում է նաև ի սկզբանե գնումների պլանում նախատեսված գնման մրցակցային ձևը ոչ մրցակցային ձևով փոխարինելու համար ՀՀ կառավարության որոշմամբ թույլտվություն ստանալու անհրաժեշտությունը,բ. մարմնի ղեկավարի որոշմամբ է սահմանվում նաև, թե հրատապության հիմքով պայմանավորված մեկ անձից գնման ընթացակարգը կազմակերպվում է էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով, թե հրավերը տրամադրվում է միայն պատասխանատու ստորաբաժանման կողմից ներկայացված գնման հայտում նշված անձին:Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 13.10.2022թ. N 1593-Ն որոշմամբ կատարված փոփոխությունները՝ 2022 թվականի դեկտեմբերի 14-ին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի կողմից հաստատվել է «Հրատապության հիմքով պայմանավորված մեկ անձից գնման ընթացակարգով գնման գործընթաց կազմակերպելու և պատասխանատու ստորաբաժանում սահմանելու մասին» թիվ 158-Ա/1 հրամանը։Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2018 թվականի հունիսի 15-ի N 706-Ն որոշմամբ հաստատված «Բյուջեների կատարման կարգի» 84-րդ կետը, նախարարությունը դիմել է Վարչապետի աշխատակազմ՝ նշված անշարժ գույքի ձեռքբերման պայմանագիրը մինչև 2022 թվականի դեկտեմբերի 25-ը կնքելու, իսկ վճարումները մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ն իրականացնելու համար համաձայնություն ստանալու նպատակով։ 2022 թվականի դեկտեմբերի 26-ին թիվ 02/16.5/42650-2022 գրությամբ Վարչապետի աշխատակազմից ստացվել է համաձայնություն։ 2022 թվականի դեկտեմբերի 27-ին կնքել է «18 տարեկան և բարձր տարիքի հոգեկան և/կամ մտավոր առողջության խնդիրներով հաշմանդամություն ունեցող 10-12 անձանց շուրջօրյա խնամքի իրականացման նպատակով փոքր տան կազմակերպման համար՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կարիքների համար առանձնատան և դրան կից հողամասի ձեռքբերման պետական գնման» թիվ «ԱՍՀՆ-ՀՄԱԱՊՁԲ-22/38» ծածկագրով պայմանագիր։ Պայմանագրի գինը կազմում է 13,750,000 (տասներեք միլիոն յոթ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ` ներառյալ եկամտային հարկ։Նշված պայմանագրի քաղվածքը մուտքագրվել է 30.12.2022 թվականին։ Կազմակերպության կողմից արձանագրությունը ֆինանսավորման է ներկայացվել 30.12.2022 թվականին, որի փոխանցումը Clienttreasury էլեկտրոնային համակարգով կատարվել է նույն օրը: Հաշվի առնելով, որ և ֆինանսավորման հայտը, և վճարմանան հանաձնարարականը ՀՀ ֆինանսների նախարարություն է ներկայացվել 30.12.2022 թվականին, վճարումը գործառնական վարչության կողմից չի հաջողվել իրականացնել ծանրաբեռնվածության պատճառով։ 2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է ընդունել ներկայացվող նախագիծը, որով Շարժայի բարեգործական հիմնադրամի կողմից փոխանցված Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդի միջոցներից հատկացնել 13,750,000 ՀՀ դրամ փոքր համայնքային տուն ձեռք բերելու համար:3. Կարգավորման առարկան Նախագծի կարգավորման նպատակը հանրապետությունում փոքր համայնքային տան ձեռքբերումն է։4. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը Նախագիծն ընդունվելու դեպքում հաշմանդամություն ունեցող անձանց բնակեցումն է համայնքահենք փոքր տանը:5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 4.6 բաժնի 22-րդ պարբերության իրականացմանը՝ աշխատանքներ են տարվելու՝ բացառելու հաշմանդամության հիմքով խտրականությունը կյանքի բոլոր ոլորտներում, ապահովվելու է հաշմանդամություն ունեցող անձանց հատուկ հաստատություններից դուրս անկախ կյանքի և համայնքում ներառվելու իրավունքի իրացումը: Միևնույն բաժնի 26-րդ պարբերության համաձայն՝ շուրջօրյա խնամք և պաշտպանություն իրականացնող և ցերեկային ծառայություններ տրամադրող հաստատություններում կատարվելու են շահառուների արժանապատիվ կենսական պայմանների ապահովման համար անհրաժեշտ բարեկարգման աշխատանքներ:6. Տեղեկանք«Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերը կավելանա 13,750.0 հազար դրամով: PK ! 0C) word/theme/theme1.xml
PK ! cO* word/settings.xml
PK ! n߯G G word/styles.xml
PK ! t?9z( ( customXml/_rels/item1.xml.rels
PK ! JX X word/numbering.xml
PK ! KRU U customXml/itemProps1.xml
PK ! WgC2 2 customXml/item1.xmlPK !
word/fontTable.xml
PK ! a=
=
word/webSettings.xml
PK ! ,= docProps/app.xml
Normal22613817876Microsoft Office Word06518falseTitle1false9239falsefalse16.0000PK QyVc docProps/core.xmlAstghik.Avagyanhttps://mul2.gov.am/tasks/775009/oneclick/Himnavorum poqr tun 04.04.2023.docx?token=e6fd25862df2b3e1bb625e4216c7d778Lusine.Mkrtchyan92023-04-10T11:32:00Z2023-04-10T12:32:00ZPK ! $L) ) [Content_Types].xmlPK ! N N Z _rels/.relsPK ! D D word/_rels/document.xml.relsPK ! ɦH H O
word/document.xmlPK ! 0C) fV word/theme/theme1.xmlPK ! cO* =r word/settings.xmlPK ! n߯G G ~ word/styles.xmlPK ! t?9z( ( customXml/_rels/item1.xml.relsPK ! JX X word/numbering.xmlPK ! KRU U k customXml/itemProps1.xmlPK ! WgC2 2 customXml/item1.xmlPK !
Y word/fontTable.xmlPK ! a=
=
# word/webSettings.xmlPK ! ,= 0 docProps/app.xmlPK QyVc 4 docProps/core.xmlPK 7