PK ! ߤl [Content_Types].xml
PK ! N N _rels/.rels
PK ! dQ1 1 word/_rels/document.xml.rels
PK ! K word/document.xml
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են.- ՀՀ 2023 թվականի պետական բյուջեով նախատեսված «1205 Սոցիալական ապահովություն» ծրագրի «12009. Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցում» միջոցառման գծով կարգավորել եռամսյակային բաշխվածությունը, նկատի ունենալով որ ՀՀ կառավարության 02.02.2017թ. N 86-Ն որոշմամբ ծրագրի գծով գումարները հատկացվում են եկամուտների հավաքագրմամբ պայմանավորված ինքնաշխատ եղանակով, - ՀՀ 2023 թվականի պետական բյուջեում արտասահմանյան պատվիրակությունների ընդունելությունների ծախսերի ֆինանսավորման համար նախատեսված հատկացումների անբավարարության հետևանքով առաջին կիսամյակի համար միջեռամսյակային վերաբաշխումների անհրաժեշտությամբ,- ՀՀ կառավարության կողմից ընդունված որոշումներով արդեն իսկ գերազանցվել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի առաջին կիսամյակի համար նախատեսված չափաքանակը 360 մլն դրամով, ուստի անհրաժեշտություն է առաջացել առաջին կիսամյակի համար՝ եռամսյակային տեղաշարժի միջոցով, լրացուցիչ միջոցներ նախատեսել:2. Կարգավորման առարկան - Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով միջոցառման համար ֆինանսական միջոցները նախատեսվել են ծախսային ու եկամտային մասում, ընդ որում ծախսային մասում նախատեսվել է միայն տարեկան կտրվածքով (34.7 մլրդ դրամ), ինչպես նաև հաշվի առնելով, որ առաջին եռամսյակում փաստացի մուտքագրվել է 10.2 մլրդ դրամ, ուստի անհրաժեշտություն է առաջացել եռամսյակային համամասնություններում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ նախատեսելով եռամսյակային բաշխվածությունը, - ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի 1185 «Արտասահմանյան պատվիրակությունների ընդունելությունների և պաշտոնական գործուղումների կազմակերպում» ծրագրի «Արտասահմանյան պատվիրակությունների ընդունելություններ» 11001 միջոցառմամբ առաջին կիսամյակի բյուջեով նախատեսված է 100.0 մլն դրամ: Համաձայն 2023 թվականին ընդունված ՀՀ վարչապետի որոշումների՝ մարմիններին կատարված հատկացումների արդյունքում 05.04.2023թ դրությամբ չբախշված մնացորդը կազմում է 3,749 հազար դրամ: Նշված մնացորդի շրջանակներում հնարավոր չէ փոխհատուցել արդեն իսկ ընդունված ՀՀ վարչապետի որոշմամբ կատարված ծախսերը, ուստի Նախագծով առաջարկվում է 50.0 մլն դրամ միջեռամսյակային վերաբաշխում կատարել,- Նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի գծով կատարել միջեռամսյակային վերաբաշխում ընթացիկ հոդվածով՝ 4.0 մլրդ դրամ, կապիտալ հոդվածով՝ 2.0 մլրդ դրամ, որի արդյունքում կկարգավորվի կիսամյակի համալրման հարցը:3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը Նախագիծն ընդունվելու դեպքում կկարգավորվի Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցմանն ուղղվող ֆինանսական միջոցների փոխանցումը հատուցման հիմնադրամին, ՀՀ 2023 թվականի պետական բյուջեում արտասահմանյան պատվիրակությունների ընդունելությունների ծախսերի ֆինանսավորման գծով հատկացումների և ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի լրացուցիչ պահանջի հարցը:4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետՆերկայացված նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկի Հավելված 1-ի «Պետական ծախսեր» բաժնի 6.10 կետից՝ ՀՀ կառավարությունը շարունակելու է կարևորել հանրային ֆինանսների նպատակային և արդյունավետ օգտագործումը:5. Տեղեկանք«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում ՀՀ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի առաջանա: PK ! CIS S word/theme/theme1.xml
PK ! r
word/settings.xml
PK ! C word/fontTable.xml
PK ! (M word/webSettings.xml
PK ! ! docProps/app.xml
Normal13535803312Microsoft Office Word0277falseTitle1false3885falsefalse16.0000PK ! jy jy word/styles.xml
PK LVKy docProps/core.xmlArpine MartirosyanArtak Karapetyan292023-03-30T05:09:00Z2023-04-11T12:15:00Zhttps://mul2.gov.am/tasks/775449/oneclick/Himnavorum.docx?token=faf9cb88a6d183fb2323112d69e56eb4PK ! ߤl [Content_Types].xmlPK ! N N Q _rels/.relsPK ! dQ1 1 word/_rels/document.xml.relsPK ! K 3 word/document.xmlPK ! CIS S | word/theme/theme1.xmlPK ! r
/ word/settings.xmlPK ! C < word/fontTable.xmlPK ! (M F word/webSettings.xmlPK ! ! K docProps/app.xmlPK ! jy jy
O word/styles.xmlPK LVKy docProps/core.xmlPK