PK ! ߤl [Content_Types].xml
PK ! N N _rels/.rels
PK ! apt pt word/document.xml
ՏԵՂԵԿԱՆՔ«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» Արձանագրության ստորագրման նպատակահարմարության վերաբերյալ«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» Արձանագրության նախագիծը (այսուհետ համապատասխանաբար՝ Պայմանագիր, Միություն, Արձանագրություն) հաստատվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի հունվարի 25-ի թիվ 5 կարգադրությամբ:Արձանագրության հիմնական նպատակն է «Եվրասիական տնտեսական միության մասին» Պայմանագրում կատարել փոփոխություններ, որոնք ուղղված են իրավակիրառական պրակտիկայի ընթացքում բացահայտված իրավական կարգավորման ոլորտում բացերի վերացմանը, Պայմանագրում կիրառվող տերմինաբանության ճշգրտմանը, Միության մարմիններին մի շարք լիազորություններով օժտելուն (մասնավորապես՝ տեխնիկական կանոնակարգման, բուսասանիտարական միջոցների, Միության դիտորդ պետության կարգավիճակի, պետական (մունիցիպալ) գնումների մասով), մինչև 2025 թվականը Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղություններում ներառված միջոցառումների իրականացմանը, ինչպես նաև Պայմանագրի գործող դրույթների ճշգրտմանը։Արձանագրության նախագծի 1-ին կետով նախատեսվում է լրացում կատարել Պայմանագրի 53-րդ հոդվածում, համաձայն որի՝ համանման (համեմատական) կարգավորում սահմանելու նպատակով անդամ պետությունների օրենսդրությունում պարտադիր համապատասխանության գնահատում անցկացնելու կանոնների և ընթացակարգերի, ապրանքների նկատմամբ պարտադիր պահանջների խախտման համար պատասխանատվություն սահմանելու ընդհանուր սկզբունքներն ու մոտեցումները որոշվում են Բարձրագուն խորհրդի կողմից։ Արձանագրության նախագծի 2-րդ կետով նախատեսվում է Պայմանագրի XI բաժինը լրացնել նոր 591 հոդվածով՝ «Արտակարգ բուսասանիտարական միջոցներ», որը սահմանում է անդամ պետությունների կողմից արտակարգ բուսասանիտարական միջոցներ կիրառելու հիմքերը, մասնավորապես՝ արտակարգ բուսասանիտարական միջոցները կիրառվում են վնասակար մարմինների նկատմամբ, որոնք ներառված չեն Միության կարանտինային օբյեկտների միասնական ցանկում և ներկայացնում են բուսասանիտարական վտանգ, մինչև համապատասխան վնասակար մարմինների՝ նշված ցանկում ներառելը կամ վնասակար մարմինների նկատմամբ բուսասանիտարական վտանգի վերլուծության արդյունքների ստանալը, որոնք հաստատում են նման վտանգի բացակայությունը։Արտակարգ բուսասանիտարական միջոց կիրառող անդամ պետությունը այդ մասին տեղեկացնում է Հանձնաժողովին, մյուս անդամ պետություններին և Հանձնաժողովին ներկայացնում է առաջարկություն՝ ներկայացնելով Միության մաքսային տարածքում այդպիսի միջոց կիրառելու մասին համապատասխան հիմնավորում, որի ուսումնասիրության արդյունքում Հանձնաժողովը կարող է որոշում կայացնել Միության մաքսային տարածքում այդպիսի միջոց կիրառելու մասին։ Արձանագրության նախագծի 4-րդ կետով նախատեսվում է լրացում կատարել Պայմանագրի 61-րդ հոդվածում, համաձայն որի Հանձնաժողովը անդամ պետությունների հետ համատեղ մշակում է սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում համատեղ գործողությունների ծրագիր և իրականացնում է վերջինիս իրականացման դիտարկումը։Արձանագրության նախագծի 5-րդ կետով նախատեսվում է լրացում կատարել Պայմանագրի 109-րդ հոդվածում, համաձայն որի Միության դիտորդ պետության կարգավիճակ ստանալու դիմումի ընթացակարգը, ինչպես նաև դրա հետ կապված այլ հարցերը որոշվում են Բարձրագույն խորհրդի կողմից հաստատված կարգով՝ Միության դիտորդ պետության կարգավիճակի մասին կարգին իրավական հիմք տալու նպատակով։ Պայմանագրի № 25 Հավելվածի /«Գնումների կարգավորման կարգի մասին» Արձանագրություն/ համապատասխան կետով նախատեսվում է անդամ պետությունների կողմից էլեկտրոնային թվային ստորագրության փոխադարձ ճանաչում, ինչը հնարավորություն կտա ապահովել մի անդամ պետության տարածքում գրանցված հնարավոր մատակարարների անարգել մասնակցությունը մյուս անդամ պետությունում անցկացվող պետական (մունիցիպալ) գնումներին՝ նպաստելով անդամ պետությունների տնտեսական շահերի առաջմղմանը։Միաժամանակ, Արձանագրության կետերով կատարվել են Պայմանագրի շրջանակներում կիրառվող տերմինաբանության ճշգրտում, այդ թվում չգործող նորմերի չեղարկումներ։Արձանագրության դրույթները չեն հակասում նշված ոլորտում Եվրասիական տնտեսական միության իրավական ակտերի պահանջներին:Համաձայնագրի ստորագրումը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցությամբ, որը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի №1363-Ա որոշմամբ հավանության արժանացած Կառավարության 2021-2026թթ. ծրագրի հավելվածի 1․1 կետի դրույթներից, մասնավորապես՝ ԵԱՏՄ-ի շրջանակներում կառավարությունը շարունակելու է նախաձեռնողական և փոխշահավետ համագործակցության տարբերակների քննարկումները՝ միտված կառույցի ընձեռած հնարավորությունների առավելագույն օգտագործմանը, գործընկեր երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների աճին և կոոպերացիաների զարգացմանը։ Ելնելով վերոգրյալից` ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նպատակահարմար է գտնում նշված Արձանագրության ստորագրումը Հայաստանի Հանրապետության անունից:ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ ՎԱՀԱՆ ՔԵՐՈԲՅԱՆPK ! dQ1 1 word/_rels/document.xml.rels
PK ! g word/theme/theme1.xml
PK ! t_ word/settings.xml
PK ! ._At At word/styles.xml
PK ! K- - word/webSettings.xml
PK ! א
word/fontTable.xml
PK ! Ť docProps/app.xml
Normal.dotm26237104053Microsoft Office Word0339falseTitle1false4754falsefalse16.0000PK HYV"
docProps/core.xmlMarine J. Anakhasyanhttps://mul2.gov.am/tasks/775425/oneclick/himnavorum.docx?token=f4254e2b87c6af1ffa1f86b527316f91Marine J. Anakhasyan402022-08-12T07:52:00Z2023-03-17T08:46:00ZPK ! ߤl [Content_Types].xmlPK ! N N Q _rels/.relsPK ! apt pt word/document.xmlPK ! dQ1 1 g| word/_rels/document.xml.relsPK ! g word/theme/theme1.xmlPK ! t_ Π word/settings.xmlPK ! ._At At word/styles.xmlPK ! K- - (' word/webSettings.xmlPK ! א
, word/fontTable.xmlPK ! Ť s7 docProps/app.xmlPK HYV"
; docProps/core.xmlPK >