PK ! w1 1 [Content_Types].xml
PK ! N N _rels/.rels
PK ! FL L word/_rels/document.xml.rels
PK ! ɡL L word/document.xml
ԱՄՓՈՓԱԹԵՐԹ«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N 1666-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ1. ՀՀ քաղաքաշինության կոմիտե 06.02.2023թ. 01/13/1410-2023 Առարկություններ և առաջարկություններ չկան: 2. ՀՀ կադաստրի կոմիտե10.02.2023թ.ՍԹ/1637-2023 Ի պատասխան Ձեր 2023 թվականի փետրվարի 3-ի N 43/21/11070-23 գրության՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N 1666-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերաբերյալ ունենք հետևյալ առաջարկությունները.Որոշման հավելվածի 2-րդ կետի «ա» և «դ» ենթակետերում, 26-րդ կետում, 30-րդ կետի 3-րդ ենթակետում «միգրացիոն ծառայություն» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «միգրացիայի և քաղաքացիության ծառայություն» բառերով: Նախագծի 1-ին կետի 2-րդ ենթակետը խմբագրել վերոգրյալի շրջանակում:Ընդունվել է3. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն14.02.2023թ.ԳՍ//4454-2023«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի թիվ N 1666-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերաբերյալ հայտնում ենք հետևյալը.Նախագծի վավերապայմաններն անհրաժեշտ է համապատասխանեցնել Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջին, որի համաձայն՝ որպես նորմատիվ իրավական ակտի վավերապայման նշվում է ստորագրող պաշտոնատար անձի պաշտոնը, անվան սկզբնատառը և ազգանունը:Ընդունվել է4. ՀՀ ֆինանսների նախարարություն17.02.2023թ.01/34-1/2228-2023Առարկություններ և առաջարկություններ չկան:5. ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտե24.02.2023թ.ԳՍ//5712-20231. Նախագծի վերաբերյալ առարկություններ և առաջարկություններ չկան:2. Միաժամանակ հայտնում ենք, որ ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեն ՀՀ կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 1666-Ն որոշման հիմքով պայմանագրերի կնքման գործընթացը իրականացնելիս առնչվել է մանկահասակների և անգործունակ ճանաչված քաղաքացիների անունից նրանց օրինական ներկայայցուցիչների հետ գործարքի կնքման անհնարինությանը՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 598 հոդվածի 1-ին կետի պահանջներից ելնելով։ Առաջարկում ենք քննարկել և Որոշման շրջանակներում լուծում տալ խնդրին:Չի ընդունվելԲարձրացված խնդիրը ծրագրի իրականացման շրջանակներում իսկապես առաջացել է մի քանի անգամ, սակայն քանի որ խնդիրը առնչվում է ՀՀ կառավարության որոշումների նկատմամբ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող քաղաքացիական օրենսգրքով սահմանված պահանջին, սույն որոշման շրջանակներում խնդրին լուծում տալ հնարավոր չէ։6. ՀՀ արդարադատության նախարարություն28.03.2023թ./27.3/15299-20231. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 1666-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վավերապայմաններն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի պահանջներին, մասնավորապես՝ նշել նաև ակտի ընդունման տարին:Ընդունվել է2. Նախագծի վերնագրից անհրաժեշտ է հանել «և լրացումներ» բառերը, քանի որ Նախագծով նախատեսվում են միայն փոփոխություններ:Ընդունվել է3. Նախագծի նախաբանն անհրաժեշտ է խմբագրել, մասնավորապես՝ հանել «Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-458-Ն օրենքի 2-րդ հոդվածով և 3-րդ հոդվածի 2-րդ մասով» և «նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունվարի 5-ի N 17-Ա որոշումը» բառերը, քանի որ հիշատակված իրավական ակտերը Նախագծի ընդունման համար լիազորող նորմեր չեն հանդիսանում:Ընդունվել է4. Նախագծի 1-ին կետի 2-րդ ենթակետով նախատեսվում է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 1666-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) հավելվածի ամբողջ տեքստում «միգրացիոն ծառայություն» բառերը՝ համապատասխան հոլովաձևերով փոխարինել «միգրացիայի և քաղաքականության ծառայություն» բառերով, բացառությամբ հավելվածի 2-րդ կետի «ա» և «դ» ենթակետերում, 26-րդ կետում և 30-րդ կետի 3-րդ ենթակետում:Նշված փոփոխությունը խնդրահարույց է, քանի որ դրա արդյունքում Որոշման հավելվածում միևնույն հասկացությունը բնորոշելիս կգործածվեն «միգրացիոն ծառայություն» և «միգրացիայի և քաղաքացիության ծառայություն» բառերը, ինչը չի բխում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներից, համաձայն որոնց՝ նորմատիվ իրավական ակտում միևնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միևնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:Բացի այդ, միգրացիայի ծառայության փոխարեն ներկայումս գործում է միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, որը, ըստ էության, իրականացնում է նախկին միգրացիայի ծառայության գործառույթները: Նկատի ունենալով վերոգրյալը՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին կետի 2-րդ ենթակետից հանել «,բացառությամբ հավելվածի 2-րդ կետի «ա» և «դ» ենթակետերում, 26-րդ կետում և 30-րդ կետի 3-րդ ենթակետում բառերը և համապատասխան փոփոխություններ կատարել նաև հիշյալ կետերում:Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ առաջարկվող ձևակերպումը ևս վերանայման կարիք ունի, քանի որ բացառություններ նախատեսելու փոխարեն անհրաժեշտ է հստակ նշել Որոշման այն դրույթները, որոնցում կատարվում է համապատասխան փոփոխությունը:Ընդունվել է5. Նախագծի 1-ին կետի 6-րդ ենթակետի վերաբերյալ հայտնում ենք, որ Որոշման հավելվածի 38-րդ կետը «բ» ենթակետ չունի, ուստի «38-րդ կետի «բ» ենթակետ» բառերն անհրաժեշտ է փոխարինել «38-րդ կետի 3-րդ ենթակետի «բ» պարբերությունում» բառերով: Բացի այդ, հարկ է նշել, որ Որոշման հավելվածի 38-րդ կետի 3-րդ ենթակետի «բ» պարբերությունում նման բառեր չկան:Ընդունվել է6.Նախագծի 1-ին կետի 8-րդ ենթակետի չհամարակալված պարբերությունն անհրաժեշտ է համարակալել, իսկ «Երևանում» բառն առաջարկում ենք փոխարինել «Երևան քաղաքում» բառերով:Ընդունվել էPK ! 5G$ $ word/footnotes.xml
PK ! word/endnotes.xml
PK ! CIS S word/theme/theme1.xml
PK ! GbtA1 A1 word/settings.xml
PK ! \ word/styles.xml
PK ! ;b6 word/numbering.xml
PK ! t?9z( ( customXml/_rels/item1.xml.rels
PK ! tU U customXml/itemProps1.xml
PK ! zrt2 2 customXml/item1.xmlPK ! }! word/fontTable.xml
PK ! |RK
K
word/webSettings.xml
PK ! 9DX X docProps/app.xml
Normal3058564882Microsoft Office Word04011falseНазвание1Title1false5727falsefalse16.0000PK s[V,. . docProps/core.xmlAdminhttps://mul2.gov.am/tasks/775432/oneclick/ampopatert.docx?token=ba3a6afdee1b362cce6b725ec2151edcAdmin152023-03-29T05:55:00Z2023-03-29T05:43:00Z2023-04-05T13:09:00ZPK ! w1 1 [Content_Types].xmlPK ! N N b _rels/.relsPK ! FL L word/_rels/document.xml.relsPK ! ɡL L _ word/document.xmlPK ! 5G$ $ \ word/footnotes.xmlPK ! c word/endnotes.xmlPK ! CIS S %k word/theme/theme1.xmlPK ! GbtA1 A1 word/settings.xmlPK ! \ word/styles.xmlPK ! ;b6 (? word/numbering.xmlPK ! t?9z( ( V customXml/_rels/item1.xml.relsPK ! tU U zW customXml/itemProps1.xmlPK ! zrt2 2 Y customXml/item1.xmlPK ! }! hZ word/fontTable.xmlPK ! |RK
K
3f word/webSettings.xmlPK ! 9DX X s docProps/app.xmlPK s[V,. . 6x docProps/core.xmlPK S {