PK ! I [Content_Types].xml
PK ! N N _rels/.rels
PK ! *B word/_rels/document.xml.rels
PK ! YGڹQ Q word/document.xml
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1662-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ1․ Կարգավորման ենթակա խնդրի սահմանումը, առկա իրավիճակը.2019 թվականին ընդունվեց Հայաստանի Հանրապետության (այսուհետ նաև՝ ՀՀ) կառավարության «Հայաստանի Հանրապետության տարեկան պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով բնակարանային ապահովման ծրագրի մասին» N 1666-Ն որոշումը (այսուհետ՝ Որոշում), որով սահմանվեց բնակարանների գնման վկայագրերի (այսուհետ՝ ԲԳՎ) տրամադրման կարգը։ Որոշման ընդունման նպատակն էր՝ ապահովել մշտական օթևանով 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած և բնակարանի առաջնահերթ կարիք ունեցող անձանց:Կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N 1662-Ն որոշմամբ 1,492,400.0 հազ. դրամ, ՀՀ կառավարության 2020 թվականի մայիսի 27-ի N 866-Ն որոշմամբ 1,869,895 հազ. դրամ և ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի N 697-Ն որոշմամբ 457,082,0 հազ. դրամ ուղղվել են 2019-2021 թվականներին իրականացված ուսումնասիրության արդյունքներով Ադրբեջանից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած Երևան քաղաքի վարչական շրջանների ժամանակավոր կացարաններում փաստացի բնակվող ընտանիքների բնակարաններով ապահովմանը՝ ԲԳՎ-ների տրամադրման միջոցով որով ավարտվել է 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած անձանց մշտական օթևանով ապահովելու ծրագիրը Երևան քաղաքում: ՀՀ կառավարության 2022 թվականի մարտի 10-ի «ՀՀ կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N 1666-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 283-Ն որոշման 2-րդ կետով նախատեսվել է ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի «1070. Աջակցություն փախստականների ինտեգրմանը» ծրագրի «12003. 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած և ՀՀ ապաստանած փախստական ընտանիքների բնակարանային ապահովում» միջոցառման՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ կապիտալ դրամաշնորհներ» հոդվածով հատկացված 824,959,5 հազ. դրամ գումարն ուղղել Միգրացիոն ծառայության կողմից 2022 թվականին իրականացված ուսումնասիրության արդյունքներով ՀՀ մարզերի ժամանակավոր կացարաններում բնակվող ընտանիքների բնակարանային խնդրի լուծմանը։ ՀՀ տասը մարզերում ծրագրի հավակնորդ շահառուների թիվը 194 ընտանիք է։ Որոշման հավելվածի 18-րդ կետի համաձայն՝ վկայագրի միջոցով բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման ժամկետը սահմանվում է Որոշման 34-րդ կետով սահմանված կարգով վկայագիրն ստանալու պահից 1 տարի՝ առանց ժամկետի երկարաձգման հնարավորության:ՀՀ 2022 թվականի դեկտեմբերի 16-ի «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքով ստեղծվել է ՀՀ ներքին գործերի նախարարության, որի հետևանքով փոփոխվել է Միգրացիոն ծառայության ենթակայությունը և այն անվանափոխվել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության: Դրանից բխող իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին առաջարկությունների ներկայացման և դրանց հետ կապված այլ ընթացակարգերով պայմանավորված համապատասխան որոշումների ընդունունման պահից նոր կմեկնարկի ԲԳՎ-ների տրմադրման գործընթացը մարզերում և կպահպանվի ԲԳՎ-ների իրացման համար սահմանված 1 տարին: 2023 թվականի փետրվարի 13 դրությամբ «Երևան» նոտարական տարածքի նոտարների դեպոզիտ հաշվիներին փոխանցված սակայն չօգտագործված մնացորդային գումարների ՀՀ պետական բյուջե վերադարձի պայմանը անհրաժեշտ է ուժը կորցրած ճանաչել, քանի որ 2023 թվականի փետրվարի 13-ին ավարտվել է Երևան քաղաքում շահառուներին հատկացված ԲԳՎ-ի իրացման համար հատկացված 1 տարին: Միևնույն ժամանակ մարզերի նոտարների դեպոզիտ հաշիվներին փոխանցված, սակայն չծախսված գումարների ՀՀ պետական բյուջե 2023 թվականի դեկտեմբերի 20-ի դրությամբ ետ վերադարձի ժամկետն անհրաժեշտ է փոխարինել 2024 թվականի դեկտեմբերի 20-ի ժամկետով:լ իրավական ակտերում անհրաժեշտություն է առաջացել կատարել 2․ Կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը.«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N 1662-Ն» որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) նպատակն է՝ 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնի տեղահանված ընտանիքների մարզերում ծրագրից օգտվելու, մշտական օթևան ունենալու, բնակարանային հարցի լուծման ապահովումը:3․ Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը.Նախագիծը մշակվել է ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից:4․ Տեղեկություն այն աղբյուրների մասին, որոնցից օգտվել են հարցը կարգավորելիս, նորմատիվ իրավական ակտերի դեպքում՝ նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը.Նախագծի մշակման համար ձևական իրավական աղբյուր է հանդիսանում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքը։«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի և բնույթի նորմատիվ իրավական ակտով:5․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններՆախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից։6. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.Նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի առաջացնում:7․ Ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծի ընդունման առնչությամբ անհրաժեշտ է փոփոխություններ կատարել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 1-ի N 1860-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման մեջ։ՀՀ ներքին գործերի նախարարությունPK ! word/theme/theme1.xml
PK ! P%hld ld word/settings.xml
PK ! U U word/styles.xml
PK ! ~,8 ,8 word/numbering.xml
PK ! durU U customXml/itemProps1.xml
PK ! t?9z( ( customXml/_rels/item1.xml.rels
PK ! EW5h h docProps/app.xml
Normal748064597Microsoft Office Word03810falseTitle1Название1SPecialiST RePackfalse5393falsefalse14.0000PK ! P:gI6 6 customXml/item1.xml
PK ! word/fontTable.xml
PK ! a- word/webSettings.xml
PK ! FsX sX word/stylesWithEffects.xml
PK r[V/() docProps/core.xmlIrina Davtyanhttps://mul2.gov.am/tasks/775432/oneclick/himnavorum.1662.docx?token=2d136f79766e3f2a246c8e4de143f43aAdmin42023-03-24T07:33:00Z2023-04-03T12:06:00Z2023-04-03T13:10:00ZPK ! I [Content_Types].xmlPK ! N N _rels/.relsPK ! *B ? word/_rels/document.xml.relsPK ! YGڹQ Q E word/document.xmlPK ! -` word/theme/theme1.xmlPK ! P%hld ld +{ word/settings.xmlPK ! U U word/styles.xmlPK ! ~,8 ,8 u5 word/numbering.xmlPK ! durU U m customXml/itemProps1.xmlPK ! t?9z( ( \o customXml/_rels/item1.xml.relsPK ! EW5h h p docProps/app.xmlPK ! P:gI6 6 Vu customXml/item1.xmlPK ! v word/fontTable.xmlPK ! a- word/webSettings.xmlPK ! FsX sX ώ word/stylesWithEffects.xmlPK r[V/() z docProps/core.xmlPK